23:55 29.09.2024
Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» հաղթարշավն ընդհատվեց։ Լա լիգաի 8-րդ տուրում կատալոնական ակումբը հյուրընկալվելիս 2-4 հաշվով պարտվեց Պամպլոնայի «Օսասունային»։ Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ խորվաթ հարձակվող Անտե Բուդիմիրը, իսկ «Բարսելոնայի» գոլերը խփեցին Պաու Վիկտորն ու Լամին Յամալը։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 7 հաղթանակով մեկնարկելուց հետո առաջին պարտությունը կրեց և մրցաշարային աղյուսակը գլխավորում է 21 միավորով։ «Օսասունան» […]
23:14 29.09.2024
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 5-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» սեփական խաղադաշտում 2-4 հաշվով պարտվել է «Ալ Ախդուդին»։ Հատկանշական է, որ դաշտի տերերը սկզբում հաղթելիս են եղել 2-0 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը խաղը սկսել է մեկնարկային կազմում, իսկ 7-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ 32-ամյա ֆուտբոլիստը խաղացել է առանց փոխարինման։ «Ալ Ֆաթեհը» երեք […]
22:25 29.09.2024
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Կրասնոդարը» վերւին րոպեներին հաղթանակ կորզեց գործող չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ տնային խաղում։ Կրասնոդարցիների կազմում խաղի վերջնամասում աչքի ընկան Ջոն Կորդոբան ու Ֆյոդոր Սմոլովը՝ 2-0։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դաշտի տերերի կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը, իսկ նրա ակումբակից Գեորգի Հարությունյանը փոխարինողների թվում մնաց։ Նախորդ անգամ «Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնությունում «Զենիթին» […]
21:30 29.09.2024
Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի 9-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմը Հրանտ-Լեոն Ռանոսի հեթ-տրիկի շնորհիվ մրցակցի խաղադաշտում 4-2 հաշվով հաղթել է «Բոխոլտին»: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողն անցկացրել է ամբողջ հանդիպումը և աչքի ընկել 13-րդ, 45-րդ ու 89-րդ րոպեներին։ Երրորդ գոլը 21-ամյա Ռանոսը խփել է անկյունայինից կատարած հարվածով։ Ռանոսը երկրորդ հանդիպումն է անցկացրել Ռեգիոնալ լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ «Բորուսիայի» […]
20:34 29.09.2024
Գեղարքունիքի մարզում՝ Արևիկ հանգստյան գոտուց մինչև Շողակաթ համայնքն ընկած ճանապարհահատվածում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև հեծանվավազքին՝ մասնակից աշակերտներին հեծանիվով ուղեկցելով մեկնարկից մինչև եզրագիծ: Մրցաշարն անցկացվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական […]
20:10 29.09.2024
Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրի կենտրոնական խաղում հաղթող չի եղել։ Առաջատար Մյունխենի «Բավարիան» տանը ոչ-ոքի է խաղացել գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերի» հետ` 1-1։ Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվել են մեկական գոլով։ 31-րդ րոպեին հաշիվը բացել է «Բայերի» կիսապաշտպան Ռոբերտ Անդրիխը, իսկ 8 րոպե անց պատասխանել Ալեքսանդր Պավլովիչը։ «Բավարիան» շարունակում է 13 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Բայերը» 10 […]
19:50 29.09.2024
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը սեպտեմբերի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Իրան, հայտնում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։ Վարչապետը կժամանի Թեհրան, որտեղ բանակցություններ կվարի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Նախատեսվում է քննարկել ռուս-իրանական համագործակցության ողջ շրջանակը առևտրի, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում։ Միշուստինի և Փեզեշքիանի հանդիպումը առաջինն է լինելու […]
19:15 29.09.2024
Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի Է ավարտել արտագնա հանդիպումը «Նյուքասլի» հետ։ 35-րդ րոպեին Անգլիայի չեմպիոնի կազմում հաշիվը բացել է խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը, որի գոլին տանտերերը 57-րդ րոպեին պատասխանել եբ Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Էնթոնի Գորդոնի իրացրած 11-մետրանոցով։ Գվարդիոլայի գլխավորած թիմը 14 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Նյուքասլը» 5-րդն է […]
18:15 29.09.2024
Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս է եկել Պեկինի ATP-500 մրցաշարի երրորդ շրջան։ Իտալացին մրցել է աշխարհի 69-րդ ռակետ, ռուսաստանցի Ռոման Սաֆիուլինի հետ և առավելության հասել 6:3, 2:6, 6:3 հաշվով։ Քառորդ եզրափակչում Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի 37-րդ ռակետ, չեխ Իրժի Լեհեչկան։ Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,7 միլիոն դոլար է։ Անցած տարի հենց Յանիկ Սիներն […]
17:17 29.09.2024
Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրում փոխչեմպիոն «Մոնակոն» տանը 2-1 հաշվով հաղթել է հայ մասնագետ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեին»։ Առաջին խաղակեսում թիմերը խփել են մեկական գոլ։ Դաշտի տերերին հաղթանակ է պարգևել սենեգալցի կիսապաշտպան Լամին Կամարան, որն աչքի է ընկել ավելացված ժամանակի 8-րդ րոպեին։ «Մոնակոն» 16 միավորով հավասարվել է առաջատար ՊՍԺ-ին։ «Մոնպելյեն» 4 միավորով 16-րդն է:
16:13 29.09.2024
Իտալիայի Ա սերիայի 6-րդ տուրում Միլանի «Ինտերը» 3-2 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Ուդինեզեի» նկատմամբ։ Գործող չեմպիոնի կազմում դուբլի հեղինակ է դարձել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, մեկ գոլ էլ խփել է իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին։ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում անցկացրել է ամբողջական հանդիպում։ Ինձագիի գլխավորած թիմը 11 միավորով բարձրացել է երրորդ տեղ։ Նույնքան միավոր ունեն […]
15:13 29.09.2024
Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի խաղադաշտում 2-1 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնին» ու դարձել առաջատար։ Հյուրերի հաղթական գոլը խփել է եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը 11-մետրանոց հարվածով։ «Լիվերպուլը» վաստակել է 15 միավոր ու գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Վուլվերհեմփթոնը» վերջին տեղում է 1 միավորով։
14:06 29.09.2024
Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» Քոուլ Պալմերի պոկերի շնորհիվ սեփական հարկի տակ 4-2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Բրայթոնի» նկատմամբ։ 22-ամյա անգլիացի կիսապաշտպանը պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը Պրեմիեր լիգայում 4 գոլ է խփում առաջին խաղակեսում։ Լոնդոնի «Արսենալը» «Լեսթերի» դեմ տնային խաղում հաղթանակ է կորզել ավելացված ժամանակում՝ 4-2։ Առաջին խաղակեսից հետո «Արսենալը» […]
13:15 29.09.2024
Իտալիայի Ա սերիայի 6-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Ջենոայի» դարպասը։ Թուրինցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը, որը երկրորդ խաղակեսի սկզբնամասում երկու գոլը խփել է 7 րոպեում։ Այս հաղթանակից հետո Տիագո Մոտայի թիմը 12 միավորով բարձրացավ առաջին տեղ։ «Ջեոնան» 5 միավորով զբաղեցնում է 16-րդ տեղը։
11:55 29.09.2024
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Լոկոմոտիվը» մոսկովյան դերբիում 3-1 հաշվով հաղթել է «Սպարտակին»։ Դաշտի տերերի կազմում դուբլ է գրանցել ռուս Իլյա Սամոշնիկովը։ Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը և կիսապաշտպան Էդգար Սևիկյանը «Լոկոմոտիվի» պահեստայինների թվում էին: Սևիկյանը փոխարինման է մտել 88-րդ րոպեին, իսկ Թիկնիզյանը խաղաժամանակ չի ստացել։
10:44 29.09.2024
Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Փյունիկը» սեփական խաղադաշտում վստահ հաղթանակ է տարել «Արարատի» նկատմամբ։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի գոլերը խփել են նիգերիացիներ Սանի Բուհարին, Յուսուֆ Օտուբանջոն ու կոտդիվուարցի Սերժ Դեբլեն։ Հայաստանի գործող չեմպիոնը 7 խաղից հետո 13 միավորով երրորդ տեղում է։ «Արարատն» 8 խաղից հետո նույնքան միավորով 5-րդն է։
15:23 28.09.2024
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արձագանքել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի այն խոսքերին, որ նա «ինչ-որ բան գիտի» «քաղաքաբնակների» մասին։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղը, որտեղ հանդիպեցին «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին», ավարտվեց 2:2 հաշվով: «Դուք պատերա՞զմ եք ուզում․ մենք պատերազմում ենք։ Գաբրիելը խաղից հետո հրաշալի ասաց՝ «Սա պատերազմ է, մենք պետք է […]
14:14 28.09.2024
«Պալմեյրասը» հետաքրքրություն է ցուցաբերում «Արսենալի» 27-ամյա հարձակվող Գաբրիել Ժեզուսի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Bola VIP-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Պալմեյրասը» մեծ ցանկություն ունի Ժեսուսին վերադարձնել այն ակումբ, որտեղ նա սկսել է իր կարիերան: Ընդգծվում է, որ «զինագործները» պատրաստ են վաճառել հարձակվողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, եթե նրա համար առաջարկեն 40 միլիոն եվրո։ Ժեզուսը «Արսենալ» է տեղափոխվել […]
19:19 27.09.2024
Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Աշոտ Մովսիսյանը, երկամարտում գրանցելով 366 կգ արդյունք, նվաճել է բրոնզե մեդալ: Հրում վարժությունում 208 կգ ծանրաձողը գլխավերևում պահելով` Մովսիսյանը դարձել է նաև փոքր բրոնզե մեդալակիր:
16:48 27.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ ֆեդերացիայի ղեկավար Սուրեն Դանիելյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրերով է խրախուսել ֆեդերացիայի անդամներ Գևորգ Գրիգորյանին, Հայկ Կարապետյանին և Գևորգ Գասպարյանին՝ Հայաստանում լեռնագնացություն զարգացնելու և […]
16:17 27.09.2024
Երևանի «Արարատի» պաշտպան Սանդրո Տրեմուլեն հրավիրվել է Մադագասկարի ազգային հավաքական, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղաղության որակավորման փուլում մադագասկարցիները հոկտեմբերին երկու հանդիպում կանցկացնեն Գամբիայի ընտրանու հետ: Խաղերը տեղի կունենան Մարոկոյում: Սանդրո Տրեմուլեն այս ամռանն է միացել երևանյան ակումբին։ Նրա նախորդ ակումբը բելգիական «Սեռեն» էր: Նախկինում նա հանդես է եկել ֆրանսիական «Վան», «Սետ» […]
15:49 27.09.2024
Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության չորրորդ դիվիզիոնի խաղերը 2025 թվականին կկայանան Երևանում: Որոշումը կայացվել է սեպտեմբերի 26-ին, Հունաստանում տեղի ունեցած Հոկեյի միջազգային ֆեդերացիայի համագումարում, հաղորդում է հոկեյի Հայաստանի հավաքականի մամուլի ծառայությունը։ Մրցաշարին կմասնակցեն նաև Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները: Առաջնությունը տեղի կունենա ապրիլի 13-19-ը։
15:28 27.09.2024
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակը տարավ Պեկինի WTA-1000 շարքի մրցաշարում և դուրս եկավ 1/16 եզրափակիչ։ Երկրորդ շրջանում աշխարհի 47-րդ ռակետը երեք սեթում պարտության մատնեց ամերիկացի Կերոլայն Դոուլհայդին (98-րդ ռակետ)՝ 6-3, 5-7, 6-2։ Մրցախաղը տևեց 2 ժամ 5 րոպե։ Այս փուլում Էլինա Ավանեսյանը պետք է մրցեր աշխարհի 13-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ, որը հրաժարվել […]
14:10 27.09.2024
Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է աշխատավարձի կրճատման, միայն թե չշփվի զանգվածային լրատվամիջոցների հետ։ Այս մասին հայտնում է Foot Mercato-ն: Ավելի վաղ լրագրողներն իսպանացի մասնագետին խնդրել էին մեկնաբանել փարիզյան ակումբի մասին վավերագրական ֆիլմում արված արտահայտությունները, որոնք վերաբերում են Լիոնել Մեսսիին, Նեյմարին և Կիլիան Մբապեին: Էնրիկեն ֆիլմում նշել […]
13:42 27.09.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Պեկինի WTA-1000 շարքի մրցաշարում դուրս է եկել երկրորդ փուլ: Մեկնարկային խաղում աշխարհի 27-րդ ռակետը 6-4, 6-4 հաշվով առավելության է հասել աշխարհի 53-րդ ռակետ իսպանացի Ռոբերտո Կարբալյես-Բաենայի նկատմամբ: Մրցախաղը տևել է 1 ժամ 42 րոպե: Հաջորդ փուլում Խաչանովը կմրցի արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի (31-րդ ռակետ) հետ: Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,7 […]
10:46 27.09.2024
UFC-ի ամերիկացի մարտիկ Մեթ Ֆրեվոլը խոսել է փրոմոուշենի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի ու չեմպիոնական գոտու տիրակալ Իսլամ Մախաչևի միջև հնարավոր ռևանշ մենամարտի մասին: «Նրանց առաջին մենամարտը խելագարություն էր: Արմանն այն ժամանակ շատ երիտասարդ էր: Կարծում եմ՝ ռևանշը շատ հետաքրքիր է անցնելու: Այժմ Ծառուկյանը բոլոր շանսերն ունի հաղթանակ տանելու համար: Ամեն դեպքում, […]
10:29 27.09.2024
UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիան հայտարարել է, որ կորցրել է հարգանքը փրոմոուշենի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի նկատմամբ: «Նա այլևս այն Մաքգրեգորը չէ: Ժամանակին Քոնորը նվաճում էր մարդկանց սրտերը: Այժմ Մաքգրեգորն ավելի շատ ալկոհոլ և թմրանյութեր է խորհրդանշում, քան սպորտ»,- ասել է 27-ամյա վրացի մարտիկը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Տոպուրիան տիտղոսային մենամարտ է անցկացնելու […]
21:55 26.09.2024
Ֆրանսիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» նախկին լեգենդար հարձակվող Թիերի Անրին կիսվել է ֆուտբոլի ներկայիս խիտ գրաֆիկի մասին իր կարծիքով։ «Թիմերը չափազանց շատ հանդիպումներ են անցկացնում: Ֆուտբոլիստներին վերաբերվում են ինչպես անասունների։ Ինչ-որ մեկին դուր եկա՞վ Եվրոպայի վերջին առաջնությունը: Խաղացողներից շատերը հոգնած էին մրցաշարում, շատերը կորցրեցին ֆուտբոլի բերկրանքը»,- Անրիի խոսքերն է փոխանցում CBS Sports-ը: Անգլիայի և […]
21:23 26.09.2024
Պալմա դե Մալյորկայի հետաքննիչ դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին ռասայական վիրավորանք հասցրած երկրպագուի նկատմամբ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Միջադեպը տեղի էր ունեցել «Մալյորկայի» դեմ Լա լիգայի նախորդ մրցաշրջանի 20-րդ տուրի խաղի ընթացքում: Դատարանը 12 ամսվա ազատազրկման է դատապարտել երկրպագուին և 3 տարով արգելել է այցելել իսպանական ստադիոններ:
20:54 26.09.2024
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հրապարակել է դոպինգ թեստի պատասխանը։ «Սիրելի Քոնոր Մաքգրեգոր, ուրախ ենք տեղեկացնել, որ 2024թ․ սեպտեմբերի 13-ին հանձնաձ դոպինգ թեստի պատասխանը բացասական է։ Շնորհակալ ենք UFC-ում մաքուր սպորտի աջակցմանը Ձեզ ունեցած ավանդին»,- նշված է պատասխանի մեջ։ «UFC-ի կրկնակի ամենաստուգված մարտիկը։ Ես արժանացել եմ ստանալ իմ մենամարտը»,- սոցցանցերում գրել է […]