08:35 26.12.2024
Իտալական «Մոնցան» պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Ալեսանդրո Նեստային, գրում է ակումբի պաշտոնական կայքը։ 48-ամյա մասնագետը «Մոնցան» մարզում էր 2024 թ. հուլիսից։ Նրա գլխավորությամբ թիմը 20 խաղում 3 հաղթանակ է տարել, գրանցել 7 ոչ-ոքի, կրել 10 պարտություն։ Ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել 38-ամյա Սալվատորե Բոկետին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ […]
08:15 26.12.2024
Բասկյան «Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդուատեն ասել է, թե երբ կկարողանա խաղադաշտ վերադառնալ Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը։ «Արսենը պետք է պատրաստ լինի «Պոնֆերադինայի» դեմ գավաթային խաղին, նա ևս մեկ շաբաթ կունենա ընդհանուր խմբում աշխատելու համար»,- ռուսական Sport24-ի թղթակցին ասել է Մունդուատեն։ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության տվյալ հանդիպումը տեղի կունենա հունվարի 5-ին: […]
00:00 26.12.2024
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացել է գեղարվեստական մարմնամարզության Christmas Cup միջազգային մրցաշարը: Հայաստանի միակ ներկայացուցիչ Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել: Հայ մարզուհին ոսկե մեդալակիր է դարձել օղակների և գուրզերի վրա վարժություններում, արծաթե մեդալ է նվաճել ժապավենով վարժությունում:
23:24 25.12.2024
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված են Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի լավագույն գոտեմարտերը, հնարքները, նվաճումները: Տեսանյութը վերնագրված է «Արթուր Ալեքսանյանի անհավանական ուժը»: Հատուկ անդրադարձ է կատարվել ըմբիշի` 2016 թվականի օլիմպիական չեմպիոնությանը:
22:51 25.12.2024
Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Գատին բացատրել է, թե ինչով է Դիեգո Մարադոնան գերազանցում ամերիկյան «Ինտեր Մայամիի» և ազգային թիմի ավագ Լիոնել Մեսսիին: «Երբ մրցակիցները հարվածում էին Մարադոնային, նա ընկնում և նորից կանգնում էր, երբ հպվում են Մեսսիին, նա ընկնում է և մնում է պառկած»,- լեգենդար դարպասապահի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն: Հիշեցնենք, որ Ուգո […]
22:20 25.12.2024
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) դասակարգման աղյուսակի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասին անվանական մարզաշապիկ է նվիրել։ 21-ամյա թենիսիստը ներկա է եղել Լա լիգայի 18-րդ տուրի «Ռեալ» – «Սևիլիա» հանդիպմանը։ View this post on Instagram A post shared by Real Madrid C.F. (@realmadrid)
21:56 25.12.2024
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆիլ Ֆոդենն Անգլիայի ընթացիկ առաջնությունում ամենաշատ հարվածներ կատարած ֆուտբոլիստն է, բայց ոչ մի գոլ չի խփել: 2023/2024 մրցաշրջանում Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Ֆոդենը 24 հարված է կատարել, հայտնում է Squawka-ն։ 24-ամյա ֆուտբոլիստը երեք անգամ է դիպուկ գտնվել: Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը ներքին առաջնությունում մեկ գոլային փոխանցում է կատարել: Ընթացիկ մրցաշրջանում Ֆոդենը բոլոր […]
21:29 25.12.2024
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն անհարմար իրավիճակում է հայտնվել: Նրա ասուլիսն ընդհատել են «Օլդ Թրաֆորդի» տանիքից ջուր հոսելու պատճառով: Ամորիմն աննկատ չի թողել փաստը: «Եթե իմանայի, թե որտեղից են ծագում ակումբի բոլոր խնդիրները, ապա կլուծեի դրանք, խոսքը վերաբերում է նաև տանիքին»,- 39-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Eurosport-ը: Նախորդ տուրում մանչեսթերյան ակումբը տանը 0-3 հաշվով […]
21:04 25.12.2024
Հայաստանի ազգային հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Սլովակիայի առաջնության աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականում։ 31-ամյա ֆուտբոլիստն աշնանային հատվածում 17 խաղում խփել է 14 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Նա այժմ ապաքինվում է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղում ստացած մկանային վնասվածքից հետո […]
20:37 25.12.2024
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի ամերիկացի խաղացող Քրիս Ջոնսը «Վալենսիայի» կազմում մասնակցել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության հանդիպմանը։ Տնային խաղում «Վալենսիան» հաղթել է 85-84 հաշվով։ Ջոնսն ամենաարդյունավետն է եղել իր թիմի կազմում և վաստակել է 16 միավոր։ «Վալենսիան» առաջնության առաջատարն է, «Ռեալը»՝ երրորդը։
20:09 25.12.2024
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կրկին անդրադարձել է թիմի բացասական արդյունքներին՝ ընդգծելով, որ ամեն ինչ կկարգավորվի։ «Հաղթում ենք, պարտվում ենք, բայց դա ընդամենը խաղ է։ Մենք շատ էինք հաղթում, իսկ հիմա հայտնվել ենք այլ իրավիճակում։ Կյանքը ձեզ մարտահրավերներ է տալիս, և դուք պետք է զբաղվեք դրանցով: Ես մարտահրավերներով զբաղվում եմ լավագույնս»,- կատալոնացի […]
19:40 25.12.2024
Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան խոսել է ակումբի տրանսֆերային նպատակների մասին։ «Չեմ կարծում, որ հունվարին որևէ տրանսֆեր կիրականացնենք։ Ունենք մրցունակ կազմ, որը համապատասխանում է մեր նպատակներին։ «Ինտերը» խաղամակարդակի որոշակի աստիճան ունի։ Ըստ իս` ոչինչ չենք փոխի թիմում, քանի որ այն ապագայի համար մեծ հույս է տալիս»,- Մարոտայի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։ «Ինտերը» Իտալիայի ընթացիկ […]
19:16 25.12.2024
Կիսաթեթև քաշային կարգում WBO, IBF և IBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Նասիմ Համեդը դժգոհել է Ալեքսանդր Ուսիկ – Թայսոն Ֆյուրի ռևանշ մենամարտի մրցավարությունից։ «Անկեղծ` հիասթափված եմ մրցավարների որոշումից։ Ըստ իս` հաշիվը շատ խոշոր էր։ Կարծում եմ, որ հավասար մենամարտ էր։ Թայսոնը շատ լավ մենամարտ անցկացրեց` ավելի լավ, քան նախորդ անգամ։ Ցավում եմ Ֆյուրիի ու նրա […]
18:55 25.12.2024
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը պատրաստ է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան: 27-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է իր կարգավիճակից և չի փոխել ծրագրերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը պատրաստ է արդեն հունվարին ազատվել Ռեշֆորդից և տրանսֆերի է հանել նրան: Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ անգլիացին այլևս ոչինչ չի կարող տալ թիմին: Այդ […]
18:33 25.12.2024
Իսպանական «Վալենսիան» նոր գլխավոր մարզիչ է նշանակել Կառլոս Կորբերանին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացին 2022-ից գլխավորում էր անգլիական «Վեսթ Բրոմվիչը»: «Վալենսիան» արդեն վճարել է 41-ամյա մասնագետի հրաժարագինը (2,4 միլիոն եվրո): Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2027 թվականը: «Վալենսիան» Լա լիգայի 19-րդ տեղում է: Ավելի վաղ ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ էր արել Ռուբեն Բարախային:
18:11 25.12.2024
BoxingScene պորտալը ներկայացրել է իր վարկածով գերծանր քաշային կարգում 21-րդ դարի լավագույն բռնցքամարտիկներին։ Ցանկը գլխավորել է Ալեքսանդր Ուսիկը (23-0, 14 նոկաուտ), որին հաջորդում են նրա հայրենակիցներ Վլադիմիր Կլիչկոն (64-5, 54 նուկաուտ) և Վիտալի Կլիչկոն (45-2, 41 նոկաուտ)։ Գերծանր քաշային կարգում 21-րդ դարի լավագույն բռնցքամարտիկները 1. Ալեքսանդր Ուսիկ (WBO, WBC, WBA, IBO վարկածներով գործող չեմպիոն), 2. […]
17:50 25.12.2024
«Մանչեսթեր Սիթին» փորձել է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, հայտնում է Relevo-ն։ Ըստ աղբյուրի` բրազիլացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի վերջում ցանկանում էր հեռանալ իսպանական գրանդից։ Նա դժգոհ է եղել, որ մնում է Վինիսիուսի ու Ջուդ Բելինգեմի ստվերում։ Ստեղծված իրավիճակից փորձել է օգտվել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», որը Ռոդրիգոյին գայթակղիչ առաջարկ է արել, սակայն 23-ամյա ֆուտբոլիստը […]
17:31 25.12.2024
Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Ալեքսանդր Դյուկովը հայտարարել է, որ 2025 թվականի առաջին հատվածում ազգային թիմը հնարավոր է՝ ընկերական հանդիպումներ անցկացնի եվրոպական թիմերի հետ: Մարտ ամսին Ռուսաստանի հավաքականն ընկերական խաղերի համար նախատեսված ժամանակահատվածում ծրագրվում է մրցել մի քանի թիմի հետ: Կարճ ցուցակում են Բելառուսի, Հայաստանի, Հունգարիայի, Թուրքիայի, Վրաստանի, Բուլղարիայի և Ադրբեջանի հավաքականները:
17:16 25.12.2024
UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի մարզիչ Խավիեր Մենդեսը նշել է 2024 թ. լավագույն մարտիկին։ «Ես պարտավոր եմ նշել Ալեքս Պերեյրային` այն ամենի համար, ինչ նա արել է անցնող տարում, իսկ լավագույն մարզիչը Խաբիբ Նուրմագոմեդովն է։ Ոչ ոք չի հարցնում լավագույն մարզչի մասին, այդ պատճառով ինքս որոշեցի ասել, իսկ Պերեյրան հիացրել է 2024-ին»,- ամերիկացի […]
16:52 25.12.2024
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում սուրբծննդյան լուսանկար է հրապարակել: «Սուրբ Ծնունդի ամենակարևոր հատվածը»,- լուսանկարի տակ գրել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը: Ընթացիկ մրցաշրջանում 39-ամյա Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում անցկացրել է 12 հանդիպում, դարձել է 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: View this post on Instagram A […]
16:30 25.12.2024
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է անցնող տարվա արդյունքները։ Ալավերդյանը ինչպես միշտ ասուլիսին մասնակցել է միայնակ, առանց այլ մարզիչների և մարզիկների։ Այս անգամ էլ նա մեղադրել է լրագրողներին, դժգոհ լինելով «Լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքներից։ Տարվա բոլոր ձեռքբերումները Ալավերդյնաը վերագրել է իրեն։ «Այս տարի ունեցել ենք 136 մեդալ՝ […]
16:04 25.12.2024
Whoscored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է Իսպանիայի Լա լիգայի 2024 թ-ի թիմերը։ Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են անցնող տարում ամենաբարձր միջին գնահատական ունեցող ֆուտբոլիստները։ Իսպանիայի Լա լիգայի տարվա թիմը․ Դարպասապահ. Մարկ-Անդրե Տեր Շտեգեն – 6,77 («Բարսելոնա»)։ Պաշտպաններ. Ժյուլ Կունդե – 6,82 («Բարսելոնա»), Անտոնիո Ռաիլո – 6,9 («Մալյորկա»), Էրիկ Գարսիա – 6,86 («Բարսելոնա»), Միգել Գուտյերես – 6,87 («Ժիրոնա»)։ […]
15:47 25.12.2024
Հանրահայտ Forbes պարբերականը հրապարակել է հոկեյի Ազգային լիգայի ամենաթանկարժեք ակումբների ցանկը: Վարկանիշային աղյուսակը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է «Տորոնտո Մեյփլ Լիֆսը», որի արժեքը կազմում է 3.8 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում «Նյու Յորք Ռեյնջերսն» է՝ 3.5 միլիարդ դոլարով: Եռյակը եզրափակում է «Մոնրեալ Կանադիենսը՝ 3 միլիարդ դոլարով: Լավագույն տասնյակում են նաև «Չիկագոն» (2,45 միլիարդ), «Ֆիլադելֆիան» (2,3 միլիարդ) […]
15:25 25.12.2024
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը։ Գյումրեցի մարզիկը քվեարկության արդյունքում ստացել է 1778 ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրել է ծանրորդ Գոռ Սահակյանը (1567), իսկ […]
12:33 25.12.2024
Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում մեկնարկել է Հայաստանի ըմբշամարտի 2024 թվականի առաջնությունը։ Առաջինը մրցագորգ են դուրս եկել հունահռոմեականները` շուրջ 80 մարզիկ, որոնք մեդալների համար պայքարել են 10 քաշային կարգերում: Ըստ քաշային կարգերի` Հայաստանի չեմպիոններ են դարձել Տիգրան Մինասյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը […]
23:20 24.12.2024
Sofascore վիճակագրական ռեսուրսը հրապարակել է Ֆրանսիայի Լիգա 1-ի տարվա խորհրդանշական հավաքականի իր տարբերակը։ Դարպասապահ. Ջանլուիջի Դոնարումմա (ՊՍԺ, վարկանիշ՝ 7,42): Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ, – 7,63), Թիլո Կեհրեր («Մոնակո», – 7,21), Էմանուել Ագբադու («Ռեյմս», – 7,17), Քրիստոֆեր Օպերի («Հավր», – 7,24): Կիսապաշտպաններ. Վիտինյա (ՊՍԺ, – 7,57), Լի Կան Ին (ՊՍԺ, – 7,41), Ալեքսանդր Գոլովին («Մոնակո», – […]
22:27 24.12.2024
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Հյուսթոն Ռոքեթսի» սեփականատեր Թիլման Ֆերտիտին նշանակել է Իտալիայում ԱՄՆ-ի դեսպան: «Թիլմանը հաջողակ բիզնեսմեն է, որը հիմնադրել ու կառուցել է լավագույն ժամանցային և ռիելտորական ընկերություններից մեկը: Այնտեղ 50 000 ամերիկացի է աշխատում»,- սոցիալական ցանցում գրել է Դոնալդ Թրամփը: 67-ամյա Ֆերտիտը Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի համար այս տարի 487 […]
21:54 24.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Քվեարկությանը մասնակցել են մարզական 18 լրագրողներ, որոնք կատարել են են փակ, գաղտնի քվեարկություն: Լավագույն 3 մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Վարազդատ Լալայան, Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան, Հաշմանդամություն […]
21:24 24.12.2024
Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը ասել է, որ չնայած «Կորինտիանսի» հետաքրքրվածությանը, նա Բրազիլիայում երբեք «Սանթոսից» բացի այլ ակումբում չի խաղա: ««Սանթոսն» աշխարհի մեծագույն ակումբն է, որն նվիրել է ֆուտբոլի արքային ու արքայազնին: Ես շատ եմ հարգում «Կորինտիանսին», բայց «Սանթոսն» իմ սիրելի ակումբն է»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը: Նշենք, որ Նեյմարը «Սանթոսի» սան […]