21:24 24.12.2024
Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը ասել է, որ չնայած «Կորինտիանսի» հետաքրքրվածությանը, նա Բրազիլիայում երբեք «Սանթոսից» բացի այլ ակումբում չի խաղա: ««Սանթոսն» աշխարհի մեծագույն ակումբն է, որն նվիրել է ֆուտբոլի արքային ու արքայազնին: Ես շատ եմ հարգում «Կորինտիանսին», բայց «Սանթոսն» իմ սիրելի ակումբն է»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը: Նշենք, որ Նեյմարը «Սանթոսի» սան […]
20:40 24.12.2024
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել Christmas Cup առցանց մրցաշարում: Օղակների վարժությունում ոսկե մեդալակիր է դարձել Արթուր Ավետիսյանը, բրոնզն էլ բաժին է հասել 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Վահագն Դավթյանին: Նժույգ թափերում ոսկե մեդալակիր է դարձել երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանը, արծաթե մեդալ է նվաճել Գագիկ Խաչիկյանը, բրոնզե` Մամիկոն Խաչատրյանը:
20:10 24.12.2024
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շարունակում է մերժել խոշոր ակումբների առաջարկները: Marca-ն գրում է, որ ֆրանսիացին առաջարկներ է ստացել «Բավարիայից», «Մանչեսթեր Յունայթեդից», «Յուվենտուսից», ՊՍԺ-ից ու մի քանի թոփ հավաքականներից, բայց բոլորին բացասական պատասխան է տվել: Զիդանը նախընտրում է աշխատել «Ռեալում» կամ Ֆրանսիայի հավաքականում, բայց երկու թիմերում էլ առաջիկայում մարզչի փոփոխություն չի նախատեսվում: Բացի […]
19:37 24.12.2024
Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) կայացել է «Ֆիլադելֆիա»-«Սան Անտոնիո» հանդիպումը: Երկրորդ քառորդի վերջնամաում մրցավար Ջենա Շրյոդերը խախտում է գրանցել երկու թիմերի կենտրոնականներ Ջոել Էմբիդի ու Վիկտոր Վեմբանյամայի պայքարում: Մրցավարի սուլիչը հյուրերի օգտին է եղել, ինչը դուր չի եկել Էմբիդին: NBA-ի 2022-2023 մրցաշրջանի ամենաարժեքավոր բասկետբոլիստը մոտեցել է մրցավարին, դժգոհություն հայտնել, ինչի համար տեխնիկական զգուշացում է ստացել, իսկ […]
19:13 24.12.2024
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Անդրե Սպայթ-Մկրտչյանը ճանաչվել է Ուրուգվայի առաջնության շաբաթվա լավագույն խաղացող։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։ «Բիգուա դե Վիլյա Բիառիցում» հանդես եկող Մկրտչյանն օրեր առաջ «Եբրայիկա Մաքաբիի» հետ հաղթական խաղում (113-85) դարձել էր ամենաարդյունավետ խաղացողը: Նա վաստակել էր 29 միավոր, 6 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 8 արդյունավետ […]
18:43 24.12.2024
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը խոսել է գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտի մասին: «Այժմ ես և Իսլամը մեր առաջին մենամարտի համեմատ այլ մակարդակի վրա ենք: Ես կփորձեմ ամեն ինչ անել այս պայքարում հաղթելու համար: Երբ հզոր հարվածներ հասցնեմ Մախաչևին, նա կմոռանա Խաբիբի մարտավարության մասին: Երբ ես մենամարտեցի Օլիվեյրայի դեմ, […]
18:20 24.12.2024
«Բարսելոնայում» ուշադրություն են դարձրել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի արդյունավետության անկմանը: Նախորդ 5 խաղում 36-ամյա ֆուտբոլիստը 1 գոլ է խփել: Diario Sport-ը գրում է, որ ակումբում անհանգստացած են Լևանդովսկիի մարզավիճակով, որովհետև նա լիարժեք փոխարինող չունի: Գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն սակայն վստահ է, որ մարզավիճակի անկումը ժամանակավոր է: Այս մրցաշրջանում Ռոբերտ Լևանդովսկին 24 խաղում 23 գոլ է […]
17:54 24.12.2024
Գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը նշել է Թայսոն Ֆյուրի – Էնթոնի Ջոշուա մենամարտի հավանական հաղթողին։ «Հավանաբար, կհաղթի Ջոշուան։ Միգուցե, նա դա անի միավորներով։ Դժվարանում եմ հստակ ասել»,- ուկրաինացի բռնցքամարտիկի խոսքերը մեջբերում է Boxing King Media-ն։ 37-ամյա Ուսիկը դեկտեմբերի 21-ին Սաուդյան Արաբիայում կայացած ռևանշ մենամարտում, մրցավարների միաձայն որոշմամբ, պարտության էր մատնել բրիտանացի Ֆյուրիին […]
17:38 24.12.2024
Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական դաշտում 2-0 հաշվով առավելության է հասել Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած «Կոմոյի» նկատմամբ։ Գոլերը խփել են բրազիլացի պաշտպան Կառլոս Ավգուստոն ու ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը։ Վերջինս Իտալիայի ընթացիկ առաջնությունում 12 գոլով հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող «Ատալանտայի» իտալացի հարձակվող Մատեո Ռետեգիին։ Միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր նաև Հենրիխ Մխիթարյանը, որը […]
17:14 24.12.2024
Լուիս դե լա Ֆուենտեն Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ճանաչվել է հավաքականների մակարդակով 2024 թ. լավագույն մարզիչ։ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը քվեարկության արդյունքում ստացել է 274 ձայն և առաջ անցել Լիոնել Սկալոնիից (Արգենտինա, 148) և Դիդյե Դեշամից (Ֆրանսիա, 35)։ Հավակնորդների ցանկում են եղել նաև Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը, […]
16:53 24.12.2024
Sofascore վիճակագրական ընկերությունը ներկայացրել է Իսպանիայի 2024 թ. խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել են ամենաբարձր միջին գնահատական ունեցող ֆուտբոլիստները։ Լա լիգայի 2024 թ. խորհրդանշական հավաքականը այս տեսքն ունի․ Դարպասապահ. Սերխիո Էրերա – 7,16 («Օսասունա»)։ Պաշտպաններ. Միգել Գուտյերես – 7,15 («Ժիրոնա»), Դեյլի Բլինդ – 7,15 («Ժիրոնա»), Սերխիո Ռամոս – 7,34 («Սևիլիա»), Լուկաս Վակես – 7,19 («Ռեալ Մադրիդ»)։ […]
18:35 23.12.2024
Գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը Թայսոն Ֆյուրիին հաղթելուց հետո խոսել է հետագա ծրագրերի մասին։ «Այժմ ցանկանում եմ հանգստանալ։ Փոքր աղջիկս ընդամենը 10 ամսական է։ Ես նրա հետ առավելագույնը երկու ամիս եմ անցկացրել։ Այժմ ցանկանում եմ վերադառնալ տուն, անջատել հեռախոսս, հանգստանալ և չմտածել բռնցքամարտի մասին»,- ուկրաինացի բռնցքամարտիկի խոսքերը մեջբերում է ESPN-ը։ Հիշեցնենք, որ […]
18:12 23.12.2024
Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 4-1 հաշվով առավելության է հասել «Սևիլիայի» նկատմամբ։ «Ռեալից» մեկական գոլ են խփել ֆրանսիացի Կիլիան Մբապեն, ուրուգվայցի Ֆեդերիկո Վալվերդեն, բրազիլացի Ռոդրիգոն ու մարոկկացի Բրահիմ Դիասը։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 40-ի և բարձրացավ երկրորդ տեղ։ Մադրիդյան ակումբը շրջանցեց 38 միավոր ունեցող «Բարսելոնային»։ Մրցաշարային աղյուսակի առաջատարը […]
11:45 23.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր: Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանի ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանը շրջել է համալիրի մարզական և ադմինիստրատիվ ենթակառուցվածքներով, ծանոթացել է պայմաններին, կենտրոնի կողմից իրականացված վերանորոգման աշխատանքներին, արձանագրել առկա խնդիրները և անդրադարձել հետագա շահագործման հարցերին: ԿԳՄՍ նախարարը եղել է նաև […]
22:46 21.12.2024
2025 թվականին ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվեն «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը՝ դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման և տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով: Լիգայի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համատեղ դեկտեմբերի 21-ին Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկել է վերապատրաստման երկօրյա սեմինար-խորհրդակցություն՝ մարզպետարանների պատասխանատուների, […]
16:20 21.12.2024
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, թե վերջին շրջանում ինչ խորհուրդներ է տալիս իր ֆուտբոլիստներին։ Վերջին 11 խաղում «Մանչեսթեր Սիթին» տարել է ընդամենը մեկ հաղթանակ: Նոյեմբերին Գվարդիոլան ստորագրել է նոր՝ երկամյա պայմանագիր ակումբի հետ։ «Երբ տեղի է ունենում անհաջողություն, չպետք է այն անտեսել: Կարող եք փոքր-ինչ փոխել կազմը, սակայն մենք դա անել չենք […]
13:03 21.12.2024
Երևանում 2024թ. անցկացվեցին մի շարք մասսայական, միջազգային և քաղաքային միջոցառումներ, որոնցից մի քանիսն առաջին անգամ էր։ 15 միջազգային մրցաշարերը ներառում էին 13 մարզաձև և Հայաստան բերեցին շուրջ 6500 մարզիկի՝ 16 երկրից: Համայնքը կարևորել է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ներգրավումը մարզական կյանքին, կյանքի են կոչվել նաև տարբեր նախաձեռնություններ՝ տարեցների ու Երևանի փոքրիկ բնակիչների համար: Ի […]
09:13 21.12.2024
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հնարավոր է տեղափոխվի Իսպանիա, հայտնում է TBR Football-ը: 27-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ ակումբից: Մադրիդի «Աթլետիկոն» հետևում է անգլիացու շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է հունվարին վարձակալել նրան: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները պատրաստ են ձմռանն ազատվել Ռեշֆորդից, նրանք կարծում են, […]
23:49 20.12.2024
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին բրիտանական The Guardian-ի վարկածով ևս ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ: Երկրորդ տեղում «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորն է։ Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ 2024 թվականի լավագույն 10 ֆուտբոլիստները` ըստ The Guardian-ի 1.Ռոդրի («Մանչեսթեր Սիթի») 2.Վինիսիուս […]
23:35 20.12.2024
Սաուդյան Արաբիայի սպորտի և ժամանցների կառավարման գլխավոր վարչության (Riyadh Season) քարտուղար Տուրկի Ալ աշ Շեյխը խոսել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի և բրիտանացի Թայսոն Ֆյուրիի միջև կայանալիք ռևանշ մենամարտի մասն: «Ես ցանկանում եմ, որպեսզի հաղթի Թայսոնը, բայց ենթադրում եմ, որ այս անգամ էլ Ուսիկն առավելության կհասնի: Մենք երրորդ մենամարտն […]
23:03 20.12.2024
«Լիվերպուլը» ակտիվորեն աշխատում է թիմի աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։ Լիվերպուլյան ակումբը Տրենտին առաջարկել է բարելավված պայմանագիր՝ յուրաքանչյուր մրցաշրջանում մոտ 20 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով: Այնուամենայնիվ, նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» հաջորդ ամառ կփորձի Տրենտին ազատ գործակալի կարգավիճակով «խլել» անգլիական ակումբից: Նշվում է, որ […]
22:45 20.12.2024
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հասկացել է թիմի անհաջողությունների պատճառը, հայտնում է Hayters TV-ն։ «Անցած մրցաշրջանում Ռոդրին անցկացրել է 75 հանդիպում։ Խաղացողներին մի քանի ամիս հանգիստ տվեք, հետո 80 հանդիպում ստիպեք անցկացնեն։ Հաջորդ մրցաշրջանում մեզ 30 խաղացող է հարկավոր։ «Չելսին» արդեն հոգացել է այդ մասին․ հերթը մերն է»,- նշել է իսպանացի մասնագետը։ Մանչեսթերյան ակումբը […]
22:20 20.12.2024
Մոսկվայի «Լոկոմոտիվը» պատրաստ է 6-ից 7 միլիոն եվրոյի դիմաց «Սևիլյա» թողնել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։ Մայրաքաղաքային ակումբը մտադիր չէ զիջել խաղացողի տրանսֆերի գնի հարցում։ Իսպանական ակումբը ցանկանում է Թիկնիզյանի տրանսֆերը գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, բայց ոչ «Լոկոմոտիվի» պայմաններով։ Իսպանական Լա Լիգան յուրաքանչյուր ակումբի համար սահմանում է ծախսերի սահմանափակում՝ […]
21:54 20.12.2024
«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը բացատրել է 2023 թվականի ամռանը ՊՍԺ-ից արաբական ակումբ տեղափոխվելու իրական պատճառը։ «Ես որոշեցի հեռանալ ՊՍԺ-ից, դրանից անմիջապես հետո առաջարկ ստացա «Ալ-Հիլալից»: Ես այլևս երջանիկ չէի Փարիզում: Ակումբն ու մարզիչն այլևս չէին ցանկանում, որ ես լինեի թիմում։ Նրանք արդեն խոսել էին ինձ հետ այդ մասին, և ես պետք է որոշում կայացնեի։ Ինձ […]
21:32 20.12.2024
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը համոզել են հարձակվող Էրլինգ Հոլանդին ընտրել «Բարսելոնան» որպես՝ ապագա ակումբ, այլ ոչ թե «Ռեալը»։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։ Գվարդիոլան և Գյունդողանը նշել են, որ կատալոնական ակումբում նորվեգացի ֆուտբոլիստը կարող է դառնալ թիմի գլխավոր աստղը, մինչդեռ «Ռեալի» ճամբարում նա կլինի պարզապես օգտակար խաղացող։ […]
21:08 20.12.2024
Ավարտվեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլը: Ընթացիկ խաղարկությունն առաջինն է նոր ձևաչափով: Լիգայի փուլից հետո 8 լավագույնները («Վիտորիա», «Լեգիա», «Լուգանո», «Ռապիդ», «Սերկլ», «Ֆիորենտինա», «Չելսի», «Յուրգորդեն») դուրս են եկել 1/8 եզրափակիչ, իսկ 9-24-րդ տեղերը գրաված թիմերը կխաղան անցումային փլեյ-օֆֆում: Զույգերի հաղթողները կանցնեն 1/8 եզրափակիչ: Անցումային փլեյ-օֆֆի հանդիպումները կկայանան հունվարի 13-ից փետրվարի 20-ը, իսկ 1/8 եզրափակչի հանդիպումները՝ մարտի […]
20:50 20.12.2024
2024 թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, ծանրորդ Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման: Պարգևն աշխարհի նորընծա չեմպիոնին հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Սպորտի վաստակավոր վարպետի կոչումը շնորհվում է միայն Օլիմպիական խաղերի չեմպիոններին, […]
20:36 20.12.2024
Հայտնի են դարձել Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի զույգերը: Ուշագրավ է, որ հռոմեական 2 ակումբները հանդիպելու են Միլանը ներկայացնող 2 թիմերի հետ: «Լացիո» – «Ինտեր» «Միլան» – «Ռոմա» «Բոլոնիա» – «Ատալանտա» «Յուվենտուս» – «Էմպոլի» Քառորդ եզրափակչի հանդիպումները կայանալու են փետրվարին:
20:18 20.12.2024
Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Անդրե Սպայթ Մկրտչյանը, որը հանդես է գալիս ուրուգվայական «Բիգուա դե Վիլյա Բիառիցում», հերթական անգամ աչքի է ընկել արդյունավետ խաղով: 29-ամյա Մկրտչյանը «Եբրայիկա Մաքքաբիի» դեմ խաղում ճանաչվել է լավագույն բասկետբոլիստ: Նա վաստակել է 29 միավոր: Հանդիպումն ավարտվել է «Բիգուա դե Վիլյա Բիառիցի» հաղթանակով (113:85):