TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.25 oC

ՍՊՈՐՏ

Ֆրանսիայում ֆուտբոլային խաղի ժամանակ հրդեհ է բռնկվել

16:17 26.08.2024

Ֆրանսիայի երկրորդ լիգայի «Օռլեան» – «Վալենսյեն» հանդիպման ժամանակ արտառոց դեպք է գրանցվել։ L’Equipe-ը գրում է, որ «Օռլեանի» տնային «Ստադ դե լա Սուր» ստադիոնի մոտակայքում գտնվող բարերից մեկում հրդեհ է բռնկվել։ Կրակը տարածվել է նաև մարզադաշտի տարածքում, ինչի հետևանքով հանդիպումը մնացել է անավարտ։ Ըստ աղբյուրի` երկրպագուներն ու ֆուտբոլիստները ծխահարվել են։ Հրդեհը կարճ ժամանակում մեկուսացվել և մարվել […]

̰
Չկա ավելի ատելի բան, քան հանդիպումներ բաց թողնելը․ Բելինգեմը՝ վնասվածքի մասին

16:00 26.08.2024

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը սոցցանցերում գրառում է արել և անդրադարձել ստացած վնասվածքին. «Չկա ավելի ատելի բան, քան հանիպումներ բաց թողնելը։ Բայց փորձում եմ նաև դրականը տեսնել, քանի որ մարմինս ինձ հուշում է, որ ծանր տարվանից հետո նաև մի փոքր հանգստանալ է պետք։ Հիասթափված եմ, բայց տղաներին կաջակցեմ որպես երկրպագու մինչև կրկին իմ լավագույն մարզավիճակին […]

̰
Էլինա Ավանեսյանը մասնակցում է US Open-ին

15:40 26.08.2024

Կայացել է «Մեծ սաղավարտի» տարվա չորրորդ մրցաշարի՝ US Open-ի կանանց մենախաղի վիճակահանությունը։ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (51-րդ ռակետ), մրցաշարի առաջին փուլում մրցելու է Բեատրիս Հադադ Մայայի (Բրազիլիա, 23-րդ ռակետ) դեմ։ Մրցախաղը նախատեսված է օգոստոսի 27-ին։ 21-ամյա Ավանեսյանն այս տարվա օգոստոսից մրցաշարերում ներկայացնում է Հայաստանը։ Նա US Open-ում լավագույն արդյունքը գրանցել է նախորդ տարի, երբ […]

̰
Ազատոճային ըմբիշ Հայկ Ավանեսյանը՝ Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

14:07 26.08.2024

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 60 կգ քաշային Հայկ Ավանեսյանը բրոնզե մեդալ է նվաճել Հորդանանում ավարտված Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում: Ավանեսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 9:4 հաշվով առավելության է հասել Պուերտո Ռիկոյի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում Ավանեսյանը 13:2 հաշվով հաղթել է Թուրքիան ներկայացնող Բիլալ Ինջեին, սակայն կիսաեզրափակչում պարտություն է կրել և պայքարել […]

̰
Նաիր Թիկնիզյանը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել «Լոկոմոտիվի» կազմում

13:09 26.08.2024

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել «Լոկոմոտիվի» կազմում։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում մոսկովյան ակումբը 3-2 հաշվով առավելության է հասել «Ռոստովի» նկատմամբ։ 25-ամյա ֆուտբոլիստը մրակցի դարպասը գրավել է երկրորդ խաղակեսի մեկնարկն ազդարարող սուլիչից վայրկյաններ անց։ Թիկնիզյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 60-րդ րոպեին։ «Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն […]

̰
Հայաստանի բասկետբոլի հավաքականը Աբու Դաբիում կմասնակցի միջազգային մրցաշարի

23:20 25.08.2024

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը Աբու Դաբիում կանցկացվի միջազգային մրցաշար, որին կմասնակցի նաև Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։ «Բացի Հայաստանից, մրցաշարին կմասնակցեն նաև Օմանի և Միացյալ Արաբական Էմիրությունների հավաքականները, ինչպես նաև թիմեր ԱՄԷ-ից: Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի փորձնական կազմով: Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ Աբու Դաբի են մեկնել հետևյալ խաղացողները՝ 1. Կարեն Մելիքյան […]

̰
Սուարեսը մեկ խաղում «Ինտեր Մայամիի» երեք ռեկորդ է սահմանել

13:45 25.08.2024

Ամերիկյան «Ինտեր Մայամին» MLS-ի խաղում 2:0 հաշվով հաղթել է Ցինցինատիին: Երկու գոլերի հեղինակ էլ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն էր։ 37-ամյա հարձակվողը միանգամից երեք ակումբային ռեկորդ է սահմանել, իսկ դա անելու համար նրանից պահանջվել է ընդամենը հինգ րոպե։ Սուարեսը բացել է հաշիվը 31-րդ վայրկյանին՝ խփելով ակումբի պատմության ամենաարագ գոլը, իսկ 6-րդ րոպեին նա խփել է երկրորդ […]

̰
«Ժիրոնան» ձևակերպել է ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը

19:00 24.08.2024

«Ուոթֆորդի» հարձակվող Յասեր Ասպրիլյան տեղափոխվել է «Ժիրոնա», հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ 20-ամյա կոլումբիացին պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականը։ Transfermarkt-ը գործարքի արժեքը գնահատել է 18 միլիոն եվրո: Սա կատալոնական ակումբի համար ռեկորդային տրանսֆեր է։ Ասպրիլյան «Ուոթֆորդի» կազմում անցկացրել է 86 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Իսկ Կոլումբիայի հավաքականի կազմում […]

̰
«Լիվերպուլն» աշխատում է Կվարացխելիայի տրանսֆերի ուղղությամբ

18:28 24.08.2024

«Լիվերպուլը» աշխատում է «Նապոլիի» 23-ամյա հարձակվող Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։ Ըստ աղբյուրի՝ ակումբը մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը։ Այնուամենայնիվ, ընդգծվում է, որ «Լիվերպուլը» պետք է մեծ ջանքեր գործադրի այս տեղափոխությունը կյանքի կոչելու համար։ Նախորդ մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 9 […]

̰
Հրապարակվել է աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտի պաշտոնական եռաչափ մոդելը

18:06 24.08.2024

Oualalou + Choi և Populous ճարտարապետական ստուդիաները հրապարակել են 115 000 նստատեղ ունեցող Grand Stade Hassan II մարզադաշտի համակարգչային եռաչափ մոդելը։ Մարզադաշտը կկառուցվի Մարոկկոյում՝ 2030 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար: Մարզադաշտը, որը նախատեսված է դառնալու «աշխարհի մեծագույն մարզադաշտերից մեկը», կկառուցվի Բեն Սլիման քաղաքում՝ Կասաբլանկայից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա։ Grand Stade Hassan II-ը Մարոկկոյի վեց […]

̰
«Բարսելոնայի» նախկին ավագը կարիերան կշարունակի Ա սերիայի նորեկ «Կոմոյում»

17:46 24.08.2024

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ավագ Սերժի Ռոբերտոն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է Իտալիայի Ա սերիայի նորեկներից «Կոմո», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 32-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Իտալական թիմը գլխավորում է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, որի հետ խաղացել է Ռոբերտոն: Սերժի Ռոբերտոն «Բարսելոնայում» խաղում էր 2013 թվականի հուլիսից: Հիշեցնենք, որ […]

̰
«Կրասնոդարը» նոր պայմանագիր է առաջարկել Սպերցյանին

17:21 24.08.2024

Ռուսական «Կրասնոդարը» բարելավված պայմաններով երեք տարվա պայմանագիր է առաջարկել թիմի ավագ Էդուարդ Սպերցյանին, հայտնում է «РБ Спорт»-ը: Աղբյուրի տեղեկություններով` «Կրասնոդարը» նոր պայմանագրի կնքման վերաբերյալ բանակցություններ է վարում 24-ամյա կիսապաշտպանի հետ: Ավելի վաղ Armenie Football-ը հայտնել էր, որ Սպերցյանը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը ցանկանում է հեռանալ «Կրասնոդարից»: Աղբյուրի տեղեկություններով` հայ ֆուտբոլիստն ակումբի ղեկավարությանը հայտնել է հեռանալու […]

̰
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեին»

17:00 24.08.2024

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Լիգա 1-ի երկրորդ տուրի մեկնարկային խաղում ընդունել է Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեին» և առավելության հասել 6-0 հաշվով: Դուբլ է գրանցել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Բրեդլի Բարկոլան: Մեկական գոլ էլ խփել են իսպանացի Մարկո Ասենսիոն ու հարավկորեացի Լի Կան Ինը, մարոկկացի Աշրաֆ Հաքիմին և ֆրանսիացի Ուորեն Զաիր-Էմերին: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 6 միավորով գլխավորում է […]

̰
Հոլանդը 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստն է՝ մեկ խաղում խփած գոլերի հարաբերակցությամբ

16:24 24.08.2024

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, ըստ վիճակագրության, 21-րդ դարի լավագույն խաղացողն է՝ մեկ խաղում խփած գոլերի լավագույն հարաբերակցությամբ։ Նորվեգացի ֆուտբոլիստը մեկ խաղում խփում է միջինը 0,82 գոլ, ինչը լավագույն ցուցանիշն է աշխարհում։ Այս մասին հայտնում է PopFoot-ը։ 21-րդ դարի լավագույն 10 ֆուտբոլիստները՝ մեկ խաղում խփած գոլերի հարաբերակցությամբ․  

̰
Սելարայանի «Ալ Ֆաթեհը» առաջնությունը սկսեց պարտությամբ

15:50 24.08.2024

«Ալ Ֆաթեհը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի առաջին տուրում հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել է առաջնության նորեկներից «Ալ Քադիսիային»: Հյուրերի կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը մրցակցի դարպասին երկու դիպուկ հարված է կատարել: «Ալ Քադիսիայում» նորամուտն է նշել Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ, Եվրոպայի չեմպիոն, իսպանացի պաշտպան Նաչոն:

̰
«Երևանը» երկրորդ տուրում պարտվել է. Ֆուտզալի Չեմպիոնների լիգա

15:11 24.08.2024

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևանն» ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական փուլի D խմբի երկրորդ տուրում 4-6 հաշվով պարտվեց Նիդերլանդների չեմպիոն «Թայգերս Ռեորմունդին»։ Առաջին խաղակեսից հետո «Երևանը» հաղթում էր 2-1 հաշվով: Երկրորդ խաղակեսում հայկական թիմը բաց թողեց 5 գոլ, իսկ խփեց ընդամենը 2-ը: Հայաստանի չեմպիոնը վերջին տուրում օգոստոսի 25-ին կմրցի «Շիշլիի» դեմ: Հիշեցնենք, որ հաջորդ փուլ դուրս […]

̰
Էդուարդ Վարդանյանը հաղթել է «Наше Дело 85»-ի գլխավոր մենամարտում

14:38 24.08.2024

Խառը մենամարտերում հանդես եկող հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը Սանկտ Պետերբուրգում կայացած «Наше Дело 85» մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթել է ռուս Ալեքսանդր Գրոզինին: Մրցավարները 5-ական րոպեանոց երեք ռաունդից բաղկացած մենամարտի ավարտից հետո միաձայն հաղթանակը շնորհել են 33-ամյա հայ մարտիկին: Սա թեթև քաշային կարգում հանդես եկող Վարդանյանի 26-րդ հաղթանակն է օկտագոնում, նա նաև ունի երեք պարտություն: 27-ամյա […]

̰
Ալկարասը Forbes-ի վարկածով տարվա ամենաբարձր վարձատրվող թենիսիստն է

14:06 24.08.2024

Forbes ամսագիրը հրապարակել է վերջին 12 ամսվա ընթացքում ամենաբարձր վարձատրություն ստացած թենիսիստների ցուցակը։ Վարկանիշը գլխավորել է «Մեծ սաղավարտի» քառակի հաղթող իսպանացի Կառլոս Ալկարասը։ Աշխարհի 10 ամենաբարձր վարձատրվող թենիսիստները. 1. Կառլոս Ալկարաս (Իսպանիա) – 42,3 միլիոն դոլար (10,3 միլիոն դոլար մրցանակային գումար և 32 միլիոն դոլար կորտից դուրս): 2. Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 37,2 մլն դոլար […]

̰
Հայ ազատ ոճային ըմբիշները անհաջող են մեկնարկել. Մ17 ԱԱ

13:25 24.08.2024

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում անհաջող են մեկնարկել հայ ըմբիշները: Մրցումների առաջին օրը մրցագորգ են դուրս եկել 48 կգ քաշային Արմեն Պապիկյանը, 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 65 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը, 80 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը և 110 կգ քաշային Անդրանիկ Ջաղեթյանը: Արմեն Պապիկյանից բացի մյուս ըմբիշները […]

̰
Դոպինգային սկանդալից հետո Սիները պաշտոնանկ է արել իր շտաբի 2 անդամի

12:49 24.08.2024

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դադարեցրել է համագործակցությունը ֆիտնես-մարզիչ Ումբերտո Ֆերարայի ու ֆիզպատրաստության մասնագետ Ջակոմո Նալդիի հետ: Сorriere dello Sport-ը գրում է, որ այս որոշման պատճառը դոպինգային սկանդալն է: Նախորդ շաբաթների ընթացքում իտալացի մասնագետները դադարել էին Սիների հետ մեկնել մրցաշարերի: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գարնանը Սիների դոպինգ-թեստի պատասխանը դրական է եղել, սակայն արգելված […]

̰
Ռոնալդուի յութուբյան ալիքին 1 օրում մոտ 30 միլիոն մարդ է բաժանորդագրվել

12:15 24.08.2024

Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն յութուբյան ալիք է բացել և 24 ժամում մոտ 30 միլիոն բաժանորդագրում է ստացել, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Նա արդեն ստացել է YouTube-ի ոսկե կոճակը։ Յութուբում օնլայն ռեժիմում ընթանում է Ռոնալդուի և ռեկորդակիր MrBeast-ի ալիքներին բաժանորդագրվածների հաշվարկ։ Սպասվում է, որ Ռոնալդուն մի քանի շաբաթում կգերազանցի […]

̰
Դեյվիդ Բեքհեմը պարծեցել է իր աճեցրած ցուկկինիներով

11:42 24.08.2024

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմը Instagram-ում  կիսվել է իր աճեցրած ցուկկինիների լուսանկարներով։ Նկարներում դուք կարող եք տեսնել մի քանի կանաչ մրգեր, որոնք աճում են այգում։ «Շատ առողջ տեսք ունեցող բանջարեղեն»,- գրել  է նա լուսանկարի մակագրության մեջ։ Մարտի ամսին Բեքհեմը նաև ցուցադրել էր իր հավանոցը և  շնորհակալություն հայտնել իր կնոջը՝ Spice Girls-ի նախկին անդամ Վիկտորյա […]

̰
Ռուս մարզուհին մարմնամարզական հնարքի միջոցով պատուհանից մուտք է գործել մեքենայի սրահ

11:11 24.08.2024

Ռուս մարմնամարզուհի Ալեքսանդրա Սոլդատովան Instagram-ի իր էջում բաժանորդների հետ կիսվել է նոր տեսահոլովակով։ Նա մարմնամարզական հնարքի միջոցով պատուհանից մուտք է գործել մեքենայի սրահ մրցարշավային մեքենայի պատուհանի մեջ: Սոլդատովան պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2020 թվականին 22 տարեկանում։ Մարզուհին իր անձնական բլոգում խոստովանել է, որ երկու տարի պայքարել է բուլիմիայի դեմ, և այս խանգարումը մեծապես խարխլել է […]

̰
Ռանոսը չի ընդգրկվել «Բայերի» դեմ Բունդեսլիգայի մեկնարկային տուրի խաղի հայտացուցակում

10:47 24.08.2024

Մյունխենգլադբախի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի 21-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը չի ընդգրկվել գերմանական Բունդեսլիգայի առաջին տուրի՝ «Բայերի» դեմ խաղի հայտացուցակում: Հանդիպումը կայացել է Մյունխենգլադբախում: «Բորուսիա Պարկ» ստադիոնում անցկացված խաղում «Բայերն» ավելացված ժամանակի 11-րդ րոպեին հաղթանակ է կորզել` 3-2:

̰
«Բարսելոնան» 22-ամյա հարձակվողի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել

10:18 24.08.2024

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է իսպանացի հարձակվող Պաու Վիկտորի հետ պայմանագիր ստորագրելու մասին: 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Վիկտորը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր «Բարսելոնա Բ»-ում: Նախորդ ամիս «Բարսելոնան» 2,7 միլիոն եվրոյով ձեռք էր բերել հարձակվողի տրանսֆերային իրավունքը: Պաու Վիկտորը «Բարսելոնայի» գլխավոր թիմում անցկացրել է չորս հանդիպում, մեկը` Լա լիգայում, երեքը` […]

̰
Ովքե՞ր են «Բարսելոնայի» նոր ավագները

22:29 23.08.2024

«Բարսելոնան» ներկայացրել է ակումբի հինգ նոր ավագներին։ Թիմի հիմնական ավագը կլինի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը։ Փոխավագներն են պաշտպան Ռոնալ Արաուխոն, հարձակվող Ռաֆինյան և կիսապաշտպաններ Ֆրենկի դե Յոնգը ու Պեդրին։ Նրանք ընտրվել են թիմային քվեարկության արդյունքում։ Նախորդ մրցաշրջանում թիմի հիմնական ավագը Սերժի Ռոբերտոն էր, որն այս ամառ հեռացավ ակումբից ազատ գործակալի կարգավիճակում։

̰
Ջուդ Բելինգեմը վնասվածք է ստացել

21:57 23.08.2024

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է, որ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը դուրս է մնացել շարքից: Ախտորոշվել է մկանային վնասվածք: «Ռեալը» չի հայտնում 21-ամյա ֆուտբոլիստի ապաքինման ժամկետը, բայց The Athletic-ի տեղեկությամբ, կիսապաշտպանը բաց կթողնի 1 ամիս: Վերջին 1 տարվա ընթացքում Բելինգեմը երրորդ անգամ է վնասվածք ստանում: Առաջին անգամ անգլիացին բաց է թողել 17 օր, երկրորդ անգամ՝ 21:

̰
Մխիթարյանը կմասնակցի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստների հրաժեշտի խաղին

21:35 23.08.2024

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է մասնակցել Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստներ Լուկաս Պիշչեկի ու Յակուբ Բլաշիկովսկու հրաժեշտի խաղին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Սեպտեմբերի 5-ին Դորտմունդում մրցելու են այդ ֆուտբոլիստների ընկերների թիմերը: Խաղին մասնակցելու է նաև դորտմունդցիների նախկին հարձակվող Լուկաս Բարիոսը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Բորուսիայում» խաղացել է 2013-2016 թվականներին:

̰
Երբ ՊՍԺ-ի պես մեծ ակումբը ցանկանում է լվացքի մեքենա գնել, այն սովորական 4 եվրոյի փոխարեն հանկարծ դառնում է 400 եվրո․ Էնրիկե

19:54 23.08.2024

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է տրանսֆերային շուկայում ակումբի դժվարությունների մասին: Նրա կարծիքով՝ ակումբներն անհավանական գներ են պահանջում, երբ բանակցում են փարիզցիների հետ: «Երբ ՊՍԺ-ի պես մեծ ակումբը ցանկանում է լվացքի մեքենա գնել, այն սովորական 4 եվրոյի փոխարեն հանկարծ դառնում է 400 եվրո: Խնդիրն այն է, որ այն միևնույն է աշխատելու է, […]

̰
Դիբալան մտափոխվել է և չի մեկնի Սաուդյան Արաբիա

19:32 23.08.2024

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան որոշել է մերժել Սաուդյան Արաբիա տեղափոխվելու առաջարկը: Արգենտինացին սկզբում ընդունել է «Ալ Կադիսիայի» առաջարկը, ըստ որի նա 3 տարում կվաստակեր 75 միլիոն եվրո, բայց հետո մտափոխվել է: Sky Sport Italia-ն գրում է, որ «Ռոմային» էմոցիոնալ հրաժեշտ տալու պահին Դիբալայի թիմակիցները և ակումբի աշխատակիցները ստիպել են նրան մտափոխվել: Բացի դրանից, մեծ ներդրում […]

̰
BACK_TO_TOP