22:16 21.11.2024
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը հույս է հայտնել, որ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ «Հուսով եմ՝ Պեպ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Նա ինձ համար շատ կարևոր մարդ է եղել առաջին երկուսուկես տարիների ընթացքում։ Հուսով եմ, որ նա ավելի երկար կմնա։ Ինձ շատ է դուր գալիս Պեպը և […]
21:55 21.11.2024
«Սուոնսիի» նախկին ֆուտբոլիստ Կաուսո Դարամեն ազատազրկվել է՝ դեռահասի վրա հարձակման և կողոպուտի համար։ Mirror-ի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա մայիսի 12-ին։ Կաուսո Դարամեն դանակով դաժան հարձակման է ենթարկել դեռահասին՝ գողանալով վերջինիս ոսկե շղթան և թևնոցը։ Տուժածը, որի անունն է Էվանս, դեպքի վայրում եղել է ընկերոջ հետ: Դարամեն սկսել է հետապնդել նրանց՝ բղավելով․ «Ես […]
21:33 21.11.2024
Էնրիկ Մասիպը, որը հանդիսանում է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի խորհրդականը, խոսել է «Ոսկե գնդակ» մրցանակի առանձնահատկությունների մասին։ «Վինիսիուսի մակարդակը շատ բարձր է. Բայց ի՞նչն է գնահատվում մրցանակը հանձնելիս։ Եթե խոսքը լիներ տաղանդի մասին, ապա Վինիսիուսը կարող էր նվաճել «Ոսկե գնդակը»: Բայց այդ ժամանակ Մեսսին կարող էր ունենալ 13 «Ոսկե գնդակ»: Մեսսին ինձ համար չորս գլուխ […]
21:12 21.11.2024
Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է իսպանացի ֆուտբոլիստների «Ոսկե գնդակի» նվաճումների մասին: «Իսպանիան ունեցել է պատմության մեծագույն ժամանակաշրջաններից մեկը: 2008-2012-ին այստեղ այստեղ էին ամենաուժեղ ֆուտբոլիստներից մի քանիսը, և տարօրինակ էր, որ մենք միայն մեկ «Ոսկե գնդակ» ունեինք: Բայց այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Diario […]
20:51 21.11.2024
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստուհիները ստացել են նոր ավտոմեքենաներ իրենց հովանավոր BMW-ից։ Գերմանական ավտոմեքենաների արտադրողն արդեն երրորդ տարին է, ինչ հովանավորում է ակումբը։ Համագործակցության շրջանակներում ակումբի տղամարդկանց և կանանց թիմերի խաղացողներն ու մարզիչները ընտրում են իրենց համար ավտոմեքենաներ։ Տղամարդիկ ավտոմեքենաները ստացել էին դեռևս սեպտեմբերին։ Ակումբի ներկայացուցիչներն ընտրություն են կատարել iX2, iX, iX1, i4, i5, i7 և XM […]
20:35 21.11.2024
Երևանի մարզահամերգային համալիրում ընթացող ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ, ազատոճայիններ Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր։ Ալիխանյանը մեդալային գոտեմարտում 12-2 հաշվով պարտության է մատնել Սաուդյան Արաբիայի ներկայացուցչին։ Ավագյանը բրոնզի համար գոտեմարտում 7-4 հաշվով հաղթել է իտալացի ըմբիշին։ Այսօր Հայաստանը նվաճել էր ևս երեք մեդալ։ Հունահռոմեականների պայքարում […]
20:20 21.11.2024
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան միջազգային դադարի ընթացքում մեկնել է ճամփորդության ասիական երկրներ։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Լապորտան նարգիլե է ծխում: Հաղորդվում է, որ սկզբում նա մասնավոր ինքնաթիռով Մոնղոլիա է թռչել, ապա՝ Ադրբեջան, որտեղ հանդիպել է տարբեր ակումբների տնօրենների և իր զարմիկ Ալեխանդրո Էչևարիայի հետ։ Լապորտան Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում հանդիպել է մշակույթի նախարար […]
19:54 21.11.2024
Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում «Արարատի» կազմում իրենց պաշտոնական նորամուտը նշել են երեք ֆուտբոլիստներ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: 19-ամյա իվուարցի կիսապաշտպան Մուսա Կանտեն դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել է 83-րդ րոպեին: Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել 22-ամյա նիգերիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Բոնիֆեյսը, որը վերջապես ապաքինվել է վնասվածքներից հետո: 83-րդ […]
19:33 21.11.2024
Հայաստանի մուայթայի հավաքականը 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացված ավագ տարիքի պատանիների, մինչև 23 տարեկանների և մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ներկայացուցիչներից փոխչեմպիոնի կոչմանն ու արծաթե մեդալի արժանացել է 57 կգ քաշային Նարեկ Խաչիկյանը, որը հանդես է եկել մեծահասակների պայքարում: Փոխչեմպիոն է դարձել նաև մինչև 16 տարեկանների առաջնությունում հանդես եկող […]
19:12 21.11.2024
Երևանում շարունակվում է ըմբշամարտի զինվորականների 37-րդ Աշխարհի առաջնությունը։ ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթել է Ղազախստանի Հանրապետության ներկայացուցչին և նվաճել բրոնզե մեդալ: Նշենք, որ Զինվորականների ըմբշամարտի 37-րդ Աշխարհի առաջնությանը մասնակցում է 24 երկրի մոտ 400 ներկայացուցիչ:
18:54 21.11.2024
Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Փյունիկ»-«Վեստ Արմենիա»՝ այսօր նախատեսված հանդիպումը չի կայանա մրցակից թիմի չներկայանալու պատճառով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի քարտուղարությունը: «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները չեն ցանկանում դուրս գալ խաղադաշտ՝ ի նշան բողոքի շուրջ 3 ամիս աշխատավարձերի չվճարման համար:
18:40 21.11.2024
Երևանում անցկացվող ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճել է արծաթե մեդալ: Եզրափակչում Մինասյանը պարտվել է ԿԺԴՀ-ի ներկայացուցչին։ Զինվորականների ըմբշամարտի 37-րդ Աշխարհի առաջնությանը մասնակցում է 24 երկրի մոտ 400 ներկայացուցիչ։
18:23 21.11.2024
Միխայիլ Մամիաշվիլին կշարունակի ղեկավարել Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՌԸՖ)։ ՌԸՖ-ի նախագահը վերընտրվել է միաձայն որոշմամբ։ 61-ամյա Մամիաշվիլին նախագահի միակ թեկնածուն էր, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Միխայիլ Մամիաշվիլին 6-րդ անգամ է ընտրվում այդ պաշտոնում։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 1998 թվականից, մինչ այս վերընտրվել էր 2002, 2008, 2013, 2016, 2020 թվականներին։ Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի քաղաքացիություն […]
17:55 21.11.2024
ՈՒԵՖԱ-ն Կոսովոյի հավաքականին 0-3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցել Ռումինիայի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 5-րդ տուրի խաղում։ Ռումինիայում կայացած հանդիպման ընթացքում հյուրերի ֆուտբոլիստները հեռացել էին խաղադաշտից ու հրաժարվել շարունակել հանդիպումը։ Պատճառը մրցակցի երկրպագուների կողմից սադրանքն էր։ ՈՒԵՖԱ-ն նաև 6 հազար եվրոյով տուգանել է Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիային։ Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան միջադեպից հետո հայտարարել է, որ […]
17:37 21.11.2024
Երևանի մարզահամերգային համալիրում ընթացող ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև Շանթ Խաչատրյանը (72 կգ)։ Ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել Տիգրան Մինասյանը (55 կգ): Ազատ ոճի ըմբիշեր Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) կպայքարեն բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ բանակայինների ԱԱ-ի առաջին օրը […]
17:11 21.11.2024
«Լոս Անջելես Լեյքերսի» ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը հրաժարվել է սոցցանցերից։ Այդ մասին հայտարարել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության լավագույն ռմբարկուի գործակալը՝ Ռիչ Կլեյմանը։ «Այսօր աշխարհում շատ են ատելությունն ու բացասական երևույթները: Ես չեմ հասկանում, թե ինչու են մի շարք ԶԼՄ-ներ կարծում, որ սպորտի լավագույն լուսաբանումը դրան բացասական մոտեցում ցուցաբերելն է։ Անձամբ ես կարծում եմ, […]
16:54 21.11.2024
Հայտնի են դարձել պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC, WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի (22-0, 14 նոկաուտ) ու բրիտանացի Թայսոն Ֆյուրիի (34-1-1, 24 նոկաուտ) միջև ռևանշ մենամարտի ֆինանսական մանրամասները։ Ուկրաինացի բռնցքամարտիկը կստանա ընդհանուր հոնորարի 60 տոկոսը (114 միլիոն դոլար), իսկ Ֆյուրին՝ 40 (76 միլիոն դոլար)։ Մենամարտի ընդհանուր հոնորարը կազմելու է 190 […]
16:39 21.11.2024
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը պատմել է, թե մեկ ամսում որքան գումար է ծախսում իր ու ընտանիքի համար։ «Ֆինանսներով ամբողջությամբ զբաղվում է կինս։ Ինձ մոտ գումարներն արագ են սպառվում։ Սովորաբար ծախսում եմ տաքսիի վրա՝ մարզաբազա մեկնելու ու վերադառնալու համար։ Ընտանիքի համար 100-150 հազար ռուբլին բավարար է»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է […]
16:20 21.11.2024
Ավստրալական «Վեսթերն Սիդնեյ Ուոնդերերսի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան ընդգրկվել է ամերիկյան «Սան Դիեգո» ֆուտբոլային ակումբի համասեփականատերերի թվում։ ««Սան Դիեգո» ակումբը հայտարարում է սեփականատերերի խմբում խոշոր համալրման մասին։ Իսպանական ֆուտբոլի լեգենդ ու աշխարհի չեմպիոն Խուան Մատան միացել է մեզ գործընկերոջ կարգավիճակում։ Մատան առաջին գործող ֆուտբոլիստն է, որը բաժնեմաս է ձեռք բերում Major League Soccer-ում (MLS) և […]
16:00 21.11.2024
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե ով է պատմության լավագույն ֆուտբոլիստը: «Լիոնել Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է: Կրիշտիանու Ռոնալդուն Մեսսիին հավասարվել է ոչ ի ծնե ունեցած տաղանդի շնորհիվ: Նրանք, ովքեր խաղացել են այս ֆուտբոլիստների դեմ, կարող են հասկանալ տարբերությունը: Մենք չէինք ցանկանում, որպեսզի Կրիշտիանուն հայտնվի տուգանային հրապարակում, քանի որ […]
15:20 21.11.2024
Իսպանիայի Լա լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցանկը: Լավագույնի մրցանակին հավակնում են Մադրիդի «Ռեալի» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը (3 գոլ), կատալոնակաան «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն (2 գոլ), բասկյան «Ռեալ Սոսյեդադի» ճապոնացի հարձակվող Տակեֆուսա Կուբոն (1 գոլ), կատալոնական «Ժիրոնայի» իսպանացի պաշտպան Արնաու Մարտինեսը (1 գոլ) և Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի […]
14:55 21.11.2024
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման հայտացուցակում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ռուսաստանի հավաքականի 21-ամյա հայ ֆուտբոլիստը դեռ վերականգնվում է։ Հիշեցնենք, որ օգոստոսին Արսեն Զախարյանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել և վիրահատվել: Նա 2023 թ. օգոստոսից է խաղում «Ռեալ Սոսյեդադում, որի կազմում անցկացրած 40 […]
14:34 21.11.2024
Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է սպասել իր վերադարձին «Spotify Camp Nou» ստադիոն, որը վերանորոգվում է 2023 թվականի ամառվանից։ Լա լիգայի առաջատարը հույս ուներ հարազատ ստադիոն վերադառնալ մինչև 2024 թվականի ավարտը, սակայն ժամկետը հետաձգվում է: Mundo Deportivo-ն գրում է, որ հունվարին «Կամպ Նոու» վերադարձը ևս հնարավոր չէ: «Վալենսիայի», Բերգամոյի «Ատալանտայի» և «Ալավեսի» դեմ տնային խաղերը կատալոնական ակումբը […]
13:38 21.11.2024
Լոնդոնի «Արսենալի» ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն բացահայտել է, թե ինչպես է թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան շփոթեցնում մրցակիցներին: «Մարզիչը սիրում է խորամանկել ու շփոթեցնել մրցակիցներին: Արտետան վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին հանձնարարում է մարզումային պայուսակներով թիմի հետ բարձրանալ ավտոբուս, որպեսզի խառնի մրցակիցների ծրագրերը»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Athletic-ը: Անգլիայի Պրեմիեր լիգայի 11 տուրից հետո «Արսենալը» […]
13:15 21.11.2024
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի խորհրդական Էնրիկ Մասիպը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը տակտիկապես զիջում է «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Պեպ Գվարդիոլային: «Մարզիչների երկու տեսակ կա: Պեպ Գվարդիոլան, որն իսկական մարզչի տիպիկ օրինակ է ու առաջնորդի որակներ ունի, և կա այլ տիպ, որն ավելի շատ մենեջերի է նման: Մենեջերներն օժտված չեն տակտիկական ճկունությամբ: Այդպիսի […]
12:46 21.11.2024
Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» տանը 1-2 հաշվով պարտվել է Գյումրիի «Շիրակին»: 53-րդ րոպեին Ռազմիկ Հակոբյանը գեղեցիկ հարվածով առաջ է մղել գյումրեցիներին: 19 րոպե անց «Ուրարտուն» մնացել է 10 հոգով: Դաշտից հեռացվլ է Ժիրայր Մարգարյանը, իսկ Ռազմիկ Հակոբյանը հստակ իրացրել է 11-մետրանոցը: Տանտերերի կազմում միակ գոլը խփել է Իվան Իգնատևը: Այս հաղթանակից հետո «Շիրակը» […]
11:50 21.11.2024
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը խոսել է Նեյմարի հնարավոր վերադարձի մասին: Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալի» 32-ամյա հարձակվողը ծանր վնասվածքից հետո ընդամենը 2 հանդիպում էր անցկացրել և նորից վնասվածք ստացել ու դուրս էր մնացել շարքից: «Երբեք չեմ թաքցրել, որ հիացած եմ Նեյմարի խաղով: Բոլորս էլ գիտենք, որ նա մեծ տաղանդ է: Հույս ունեմ, որ նա […]
10:35 21.11.2024
Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։ Բացման պարային ներկայացումներից և մասնակից երկրների դրոշների հանդիսավոր շքերթից հետո առաջնության մասնակիցներին, պատվիրակությունների ներկայացուցիչներին և հյուրերին նախ ողջունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնը։ Խորին շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությանը հյուրընկալության համար՝ գնդապետ Նիլտոնը նշել […]
10:00 21.11.2024
The Athletic-ի լրագրողներն անանուն հարցում են անցկացրել Հոկեյի ազգային լիգայի (NHL) խաղացողների միջև: Նրանց հարցրել են, թե արդյո՞ք հոկեյիստները կցանկանան, որ Ալեքսանդր Օվեչկինը գերազանցի Ուեյն Գրետցկիի ռմբարկուական ռեկորդը: Կանադացին NHL-ում 894 գոլ է խփել: Օվեչկինին 26 գոլ է մնացել Գրետցկիին ռեկորդը գերազանցելու համար: Ռուս հոկեյիստը 868 գոլ է խփել: