18:26 23.08.2024
Ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող «Լիոնը» տրանսֆերի է հանել իր թիմի գրեթե բոլոր խաղացողներին, հայտնում է L’équipe-ը։ Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբների ֆինանսների վերահսկման համար պատասխանատու գործակալությունը հավատարմագրել է «Լիոնին» պայմանով, որ մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը ակումբը ֆուտբոլիստների վաճառքից ստանա առնվազն 100 միլիոն եվրո։ Մինչ օրս «Լիոնը» վաճառքից ստացել է 24 միլիոն եվրո, իսկ նոր […]
17:48 23.08.2024
12-ամյա բելառուս ֆուտբոլիստ Ալեքսեյ Մայորովը պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի հետ։ Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի ակադեմիայի մամուլի ծառայությունը։ 12-ամյա Ալեքսեյը ֆուտբոլային ընտանիքից է։ Նրա պապը՝ Ալեքսանդր Կիստենը, 1980-ականներին խաղացել է Մինսկի «Դինամոյում»։ Նախկինում Մայորովը հանդես է եկել կատալոնական «Սերդանյոլայում», որի կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 59 գոլի հեղինակ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հարձակվողի […]
17:30 23.08.2024
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները սեպտեմբերի 2-8-ն Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում կմասնակցեն աշխարհի երիտասարդական առաջնությանը: Հայտնի են ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը տարվա գլխավոր ստուգատեսի համար: Ազատ ոճի հավաքական․ 57 կգ` Հայկո Գասպարյան 61 կգ` Էդիկ Հարությունյան 65 կգ` Արման Մուսիկյան 70 կգ` Վլադիմիր Ազարյան 74 կգ` Սամվել Գևորգյան 79 կգ` Արեն Իսրայելյան 125 […]
17:07 23.08.2024
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը ցանկանում է հեռանալ ռուսական «Կրասնոդարից», հայտնում է Armenie Football-ը: Աղբյուրի տեղեկություններով` «Կրասնոդարի» ավագն ու կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան ակումբի ղեկավարությանը հայտնել են թիմից հեռանալու ցանկության մասին: Հաղորդվում է նաև, որ «Կրասնոդարը» Սպերցյանին և Կորդոբային հնարավոր փոխարինողների է գտել: 24-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» գլխավոր թիմում անցկացրել է […]
16:50 23.08.2024
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում այն թիմի անունը, որից պետք է զգուշանալ։ «Նյուքասլից» պետք է զգուշանալ, նրանք այս մրցաշրջանում եվրոպական մրցաշարերի չեն մասնակցում: Նրանք զարմանալի էներգիա և մարզավիճակ կունենան, քանի որ շաբաթական միայն մեկ հանդիպում են անցկացնելու: Մենք զգուշավոր կլինենք նրանց հետ հանդիպումներում»,- մասնագետի խոսքերն է մեջբերում […]
16:30 23.08.2024
«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարեց գերմանացի 33-ամյա կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի վերադարձի մասին։ Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառը։ Ավելի վաղ Գյունդողանը ազատ գործակալի կարգավիճակով լքել էր կատալոնական «Բարսելոնան»։ Իլկայ Գյունդողանը «Բարսելոնա» էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2023 թվականի ամռանը, իսկ 2023/24 մրցաշրջանում կատալոնացիների կազմում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և […]
15:55 23.08.2024
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը պատասխանել է 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ազգային հավաքականում խաղալու մասին հարցին։ «Նրա համար ազգային հավաքականի դռները միշտ բաց են: Մեզ համար կարևոր է, որ Կրիշտիանուն խաղա իր ակումբում, որ նա ակտիվ լինի։ Մենք հետևում ենք նրան, ինչպես մյուս խաղացողներին։ Նա մեր ավագն է: Նրա ֆիզիկական հատկանիշները շատ լավն են, […]
14:02 23.08.2024
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ օգոստոսի 15-25-ը Մոլդովայում մասնակցում է 2024 թվականի պարաբազկամարտի աշխարհի 26-րդ առաջնությանը և բարձր արդյունքներ գրանցում: Հայաստանի ներկայացուցիչները տարբեր դասակարգումների քաշային կարգերում մրցումներին մասնակցել են թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով: Մրցման առաջին օրը մասնակցելով ձախ ձեռքով մրցապայքարին՝ աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Վալտեր Հարությունյանը, Սարգիս Խաչատրյանը, Գևորգ Համբարձումյանը, Անահիտ […]
12:47 23.08.2024
Բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնն առաջիկա մրցակցին` ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլին, անվանել է մարտիկ: «Մոռացեք, որ բոլորն ասում են` այս տղան յութուբեր է: Փոլը մարտիկ է: Ես ևս շատ բաներ եմ արել, բայց մարտիկ եմ: Դերասան եմ, վաճառող և ձեռնարկատեր: Ես զգուշավոր եմ, ինչի պատճառով բոլորովին տարբերվում եմ մյուսներից: Չափազանց […]
12:23 23.08.2024
Հեղինակավոր Goal.com-ը կազմել է ֆուտբոլի պատմության 15 ամենաանհաջող տրանսֆերների ցուցակը։ Առաջին տեղում ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի տեղափոխությունն է Դորտմունդի «Բորուսիայից» կատալոնական «Բարսելոնա» 2017 թվականին։ Ուսման Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 185 հանդիպում, դարձել 40 գոլի ու 43 գոլային փոխանցման հեղինակ։ Այժմ նա խաղում է ֆրանսիական ՊՍԺ-ում։ Երկրորդը բելգիացի հարձակվող Էդեն Ազարինն է: 2019-ին Լոնդոնի «Չելսիից» […]
12:06 23.08.2024
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆից պայքարի մեջ են մտել նաև եվրոպական թոփ-5 առաջնությունները ներկայացնող թիմեր: Լոնդոնի «Չելսին» շվեյցարական «Սերվետի» հետ դիմակայության առաջին խաղում տաանը 2-0 հաշվով հաղթանակ է տարել: Իսպանական «Բետիսը» հյուրընկալվելիս նույն հաշվով հաղթել է ուկրաինական «Կրիվբասին»: Կոնֆերենցիաների լիգայի նախորդ երկու խաղարկություններում եզրափակիչ հասած իտալական «Ֆիորենտինան» էլ տանը չի կարողացել հաղթել հունգարական «Պուշկաշ Ակադեմիային», […]
11:36 23.08.2024
Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Վեստ Արմենիայի» կազմը համալրել են ևս երկու լեգեոնականներ: 20-ամյա նիգերիացի հարձակվող Սանդեյ Վիկտոր Չիմեզին երևանյան ակումբ է տեղափոխվել Նիգերիայի GBS Academy-ից: Իսկ հարձակվող Իբրահիմ Յուսուֆը հանդես է եկել Նիգերիայի Պրեմիեր լիգան ներկայացնող Sunshine Stars ակումբում: 20-ամյա ֆուտբոլիստը «Վեստ Արմենիա» է տեղափոխվել Չարենցավանի «Վանից»՝ վարձավճարով:
11:15 23.08.2024
Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» Պրո լիգայի մեկնարկային տուրի խաղում տանը 1-1 հաշիվ է գրանցել «Ալ Ռաեդի» հետ: Տանտերերի կազմում 34-րդ րոպեին հաշիվը բացել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: 49-րդ րոպեին հյուրերը հավասարեցրել են հաշիվը:
10:58 23.08.2024
Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ամփոփել է սլովենական «Ցելյեի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղը, որում Հայաստանի չեմպիոնը հաղթել էր 1-0 հաշվով: «Շնորհավորում եմ, սա բոլորիս հաղթանակն է: Շնորհավորում եմ նաև «Նոային», ցանկանում եմ, որ նրանց մոտ էլ ամեն ինչ ստացվի: Բոլորով պետք է առաջ գնանք և զարգացնենք հայկական ֆուտբոլը: Այսօրվա […]
10:43 23.08.2024
ՈւԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման նախնական փուլի D խմբի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Երևանը» արտագնա խաղում 3-2 հաշվով առավելության հասավ անգլիական «Մանչեսթերի» նկատմամբ։ «Երևանի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռաֆիկ Մելիքյանը, մեկ գոլ խփեց Արթուր Պատատյանը։ «Երևանը» երկրորդ տուրի խաղը կանցկացնի այսօր և կմրցի Նիդերլանդների չեմպիոն «Թայգերս Ռեորմունդի» դեմ, որն առաջին տուրում 4-1 հաշվով […]
10:26 23.08.2024
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում հայտնի դարձան 1/8 եզրափակչի վերջին երկու մասնակիցները։ Նախնական փուլում Կապանի «Սյունիքը» հյուրընկալվելիս 11-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Իջևանի «Նիկարմի» նկատմամբ, իսկ Երևանի «Միկան» սեփական խաղադաշտում առավելության հասավ Հայաստանի Սիրողական լիգայի չեմպիոն «Վայքի» նկատմամբ՝ 2-1։ Ավելի վաղ Հայաստանի գավաթի նախնական փուլի արգելքը հաղթահարել էին Չարենցավանի «Վանը», Կապանի «Գանձասարը», «Լեռնային Արցախը» և ԲԿՄԱ-ն։ […]
10:00 23.08.2024
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բալեկյանն առաջին մարզումն է անցկացրել արգենտինական «Խիմնասիա և Էսգրիմայի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Արգենտինայի բարձրագույն խմբում հանդես եկող ակումբն օրեր առաջ էր «Բուկա Խունիորսից» 18 ամսով վարձակալել 28-ամյա ֆուտբոլիստին։ «Խիմնասիա և Էսգրիման» ընթացիկ մրցաշրջանում 11 խաղից հետո վաստակել է 14 միավոր և զբաղեցնում է 16-րդ տեղը։ Առաջնությանը մասնակցում […]
22:02 22.08.2024
Հայաստանի ու Սլովենիայի չեմպիոնների առաջին հանդիպումը, որը կայացավ «Հանրապետական» ստադիոնում ավարտվեց «Փյունիկի» նվազագույն հաշվով հաղթանակով: 59-րդ րոպեին աչքի ընկավ Սանի Բուհարին: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին Սլովենիայում: Դիմակայության հաղթողը կնվաճի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր: Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայից, որի որակավորման առաջին փուլի երկխաղյա դիմակայությունում պարտվել էր […]
21:16 22.08.2024
Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրում» ֆինանսական խնդիրներ են առաջացել։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սաուդյան ներդրումային հինադրամը դադարեցրել է ակումբի ֆինանսավորումը, հաղորդում է Essentially Sports-ը։ Ստեղծված իրավիճակի պատճառով ակումբից հեռացել են ղեկավար կազմի մի քանի անդամներ։ «Ալ Նասրում» Կրիշտիանու Ռոնալդուին խնդրել են չխոսել ակումբի խնդիրների մասին։ Մի շարք աստղային ֆուտբոլիստներ մտածում […]
19:51 22.08.2024
Իսպանական «Սևիլիան» մտադիր է Մոսկվայի «Լոկոմոտիվին» նոր առաջարկ անել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի վերաբերյալ, հաղորդում է ռուս ինսայդեր Իվան Կարպովը։ Ակումբը կարող է գումարի դիմաց վարձակալել 25-ամյա ֆուտբոլիստին։ Չի բացառվում, որ «Սևիլիան» կփորձի գնել Թիկնիզյանի տրանսֆերային իրավունքը, սակայն դժվար թե կարողանա վճարել ռուսական ակումբի պահանջած գումարը՝ 8 միլիոն եվրո։ Լա լիգայի ներկայացուցիչն առավելագույնը […]
19:19 22.08.2024
Բրիտանական FourFourTwo հեղինակավոր պորտալը ներկայացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն հարձակվողներին։ Ցուցակը գլխավորում է «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին։ Անգլիայի առաջնությունում նա խփել է 175 գոլ և 7-րդն է ԱՊԼ-ի պատմության ռմբարկուներից ցուցակում։ Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ալան Շիրերը (260 գոլ) հայտնվել է երկրորդ տեղում, իսկ եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» ու Արգենտինայի […]
18:50 22.08.2024
Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և Պորտուգալայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական ռեկորդն է գրանցել խաղադաշտից դուրս։ 39-ամյա ֆուտբոլիստը դարձել է յութուբյան ալիքում մեկ միլիոն հետևորդի շեմն ամենաարագը հատած մարդն աշխարհում։ Մեկ միլիոն հետևորդ հավաքելու համար «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրին պահանջվել է ընդամենը 90 րոպե։ Երկու ժամում հետևորդների թիվը գերազանցել է 2 միլիոնը։ Նա նաև […]
18:14 22.08.2024
Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի լիգայի գավաթի խաղարկության կիասաեզրափակչում ամերիկյան «Քոլամբուս Քրյուն» Դիեգո Ռոսի Մարաշլյանի դուբլի շնորհիվ 3-1 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիային» և դուրս եկել եզրափակիչ։ Ուրուգվայահայ հարձակվողը գոլերը խփել է առաջին խաղակեսում։ 12-րդ րոպեին 26-ամյա Մարաշլյանը բացել է հաշիվը, իսկ 43-րդ րոպեին խփել է երկրորդ գոլը։ Մարաշլյանը նաև ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Եզրափակչում, որը […]
17:45 22.08.2024
Հայազգի կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը դարձել է ուկրաինական «ԼՆԶ Չերկասիի» ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է միացել ուկրաինական ակումբին, կնքել երկու տարվա պայմանագիր ու ստացել 9 համարի մարզաշապիկը: Ուկրաինայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրից հետո «ԼՆԶ Չերկասին» 6 միավորով 6-րդ տեղում է: Արթուր Ավագիմյանը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս ուկրաինական […]
17:24 22.08.2024
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևանը» սկսում է պայքարն ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական փուլում։ Առաջին տուրում երևանյան ակումբը կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Ֆուտզալի» հետ։ Մանչեսթերում կայանալիք խաղը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 22։30-ին։ D խմբում ընդգրկված են նաև Նիդերլանդների չեմպիոն «Թայգերս Ռեորմունդը» և Թուրքիայի չեմպիոն «Շիշլին», որոնց դեմ «Երևանը» կխաղա օգոստոսի 23-ին ու 25-ին։ Նախնական փուլի արգելքը հաղթահարելու […]
17:00 22.08.2024
Մոսկվայի «Լոկոմոտիվը» մերժել է իսպանական «Սևիլիայի» առաջարկը Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տեղափոխության վերաբերյալ, հաղորդում է Metaratings-ը: Ակումբը ցանկացել է մինչև այս մրցաշրջանի ավարտն անվճար վարձակալել 25-ամյա ֆուտբոլիստին, իսկ 2025թ. ամռանը 5 միլիոն եվրոյի դիմաց գնել նրա տրանսֆերային իրավունքը: «Սևիլիան» այդ գումարը պետք է վճարեր մինչև 2027թ. հուլիս: Առաջարկը չի գոհացրել ռուսական ակումբին: «Սևիլիայից» […]
16:44 22.08.2024
Հայ շախմատիստները 3 ոսկե, 2 բրոնզե մեդալ են նվաճել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնություններում, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը: ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության չեմպիոն: Սոնա Կրկյաշարյանը նվաճել է Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի առաջնության չեմպիոնի կոչումը: Սոֆիա […]
16:16 22.08.2024
Աշխարհի 51-րդ ռակետ Էլինա Ավանեսյանն ավարտել է ելույթը Մոնտերեյի WTA -250 շարքի մրցաշարում։ Մեքսիկայում անցկացվող մրցաշարի երկրորդ շրջանում Հայաստանը ներկայացնող 21-ամյա թենիսիստուհին երկու սեթում պարտություն է կրել աշխարհի 28-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինայից՝ 4-6, 3-6: Առաջին մրցախաղում Էլինա Ավանեսյանը 7-6, 6-1 հաշվով առավելության էր հասել իտալացի Էլիզատա Կոչարետոյի (64-րդ ռակետ) նկատմամբ։
16:00 22.08.2024
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանն» ու դանիական «Միդտյուլանը» փոխանակվեցին մեկական գնդակով։ Դանիայի Հերնինգ քաղաքում կայած խաղում «Սլովանի» մեկնարկային կազմում էր նաև ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 59-րդ րոպեին կրնկով գեղեցիկ գոլային փոխանցում է կատարել Սեսար Բլեքմենին։ 30-ամյա Բարսեղյանը փոխարինվել է 81-րդ րոպեին։ Խաղային օրվա մյուս հանդիպումներում նույնպես հետաքրքիր […]
14:54 22.08.2024
Գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը «Բարսելոնայից» հեռանալիս հրաժարվել է երկու տարվա աշխատավարձից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 33-ամյա ֆուտբոլիստը հանուն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի» վերադառնալու է նման քայլի դիմել։ Գյունդողանը նախքան հարկերի վճարումն այդ ընթացքում կարող էր վաստակել 37,5 միլիոն եվրո։ Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ավագը մեկ տարի անց վերադառնալու է «Մանչեսթեր Սիթի», որի կազմում խաղացել […]