19:18 17.06.2024
Լուչիանո Սպալետին Իտալիայի ազգային հավաքականի ամենատարեց մարզիչն է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Սպալետին Ալբանիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում եղել է 65 տարեկան 100 օրական: Նախորդ ռեկորդը պատկանում էր Ջովանի Տրապատոնիին, որը Եվրո-2004-ում Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում առաջին հանդիպմանը եղել էր 65 տարեկան 97 […]
19:00 17.06.2024
Գերմանիայի Համբուրգ քաղաքում՝ Եվրո-2024-ի ֆան գոտու մոտ, միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է Sky News-ը: Կացնով և հրկիզիչ առարկայով տղամարդը սպառնացել է ֆան գոտու մոտ գտնվող մարդկանց։ Ոստիկանները հրազենի գործադրմամբ վնասազերծել են տղամարդուն: Միջադեպից հետո Ռիպերբան փողոցը շրջափակվել է, վիրավորում ստացած տղամարդուն ցուցաբերվել է բժշկական օգնություն։
18:26 17.06.2024
Լաս Վեգասում կայացել է UFC-ի հերթական մրցաշարը: UFC Vegas 93-ի գլխավոր մենամարտում ճապոնացի անպարտելի մարտիկ Տացուրո Տաիրան (16-0) երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Պերեսին (25-9)։ Երեկոյի կարևոր մենամարտերից մյուսում ամերիկացի Մայլս Ջոնսը (15-2) մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է բրազիլացի Դուգլաս Սիլվա դե Անդրադեին (29-6)՝ (30-27, 30-27, 29-28): Մյուս մենամարտերում Լուկաս Ալմեյդան […]
17:50 17.06.2024
Հոկեյի ազգային լիգայի (NHL) եզրափակիչ սերիայում «Էդմոնթոն Օյլերսը» առաջին հաղթանակն է տարել «Ֆլորիդա Պանթերզի» նկատմամբ: «Էդմոնթոնը» տնային խաղում հաղթել է 8-1 հաշվով: Եզրափակիչ դիմակայությունում «Ֆլորիդան» հաղթում է 3-1 հաշվով: Շարքի 5-րդ խաղը տեղի կունենա հունիսի 19-ին:
17:25 17.06.2024
Իտալիայի Տոսկանա մարզում կայացել է հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանի և Զլատայի հարսանեկան արարողությունը: Հարսանիքի հյուրերի թվում են եղել նաև Հենրիխ Մխիթարյանը, Էդուարդ Սպերցյանը և Արսեն Զախարյանը։ Արարողությանը ներկա են եղել նաև Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախագահ Ջևան Չելոյանցի դուստրերը:
16:43 17.06.2024
Ամերիկյան «Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 18-րդ տուրում հյուրընկալվել է «Ֆիլադելֆիա Յունիոնին» և կամային հաղթանակի հասել ավելացված ժամանակում՝ 2-1 հաշվով: Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը խաղի վերջնամասն անցկացրել է 9 ֆուտբոլիստով: Հաղթական գոլն ավելացված ժամանակի չորրորդ րոպեին խփել է բրազիլացի հարձակվող Լեո Աֆոնսոն: «Ինտերի» կազմում խաղին չեն մասնակցել Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը, նրանք իրենց երկրների […]
16:16 17.06.2024
Հանրահայտ Electronic Arts ընկերությունը, որը զբաղվում է ֆուտբոլային սիմուլյատորների արտադրությամբ, կանխատեսել է, թե որ հավաքականն է նվաճելու Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը: Կազմակերպությունն անցկացրել է իր Եվրո-2024-ը, որի ժամանակ բոտերը մրցել են միմյանց հետ: Մրցաշարի եզրափակիչ են դուրս եկել Անգլիան և Գերմանիան: Որոշիչ խաղում հաղթական գոլի հեղինակ է դարձել անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, իսկ հանդիպումն ավարտվել […]
16:00 17.06.2024
Ռուսաստանի Կազան քաղաքում ընթացող BRICS մարզական խաղերում հայ ուշուիստները երեք բրոնզե մեդալ են նվաճել։ Աչքի են ընկել Ժիրայր Պետրոսյանը (52 կգ), Արսեն Բաղրյանը (60 կգ) և Դավիթ Վարդանյանը (65 կգ)։ Հայաստանը մարզական խաղերում նվաճել է արդեն 1 ոսկե և 6 բրոնզե մեդալ։ Ավելի վաղ կարատեիստ Սուրեն Հարությունյանը (67 կգ) դարձել էր ոսկե իսկ Գոռ Ներսիսյանը […]
15:45 17.06.2024
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթահարել է Բիրմինգհեմի WTA-250 շարքի մրցաշարի որակավորման փուլն ու հանդես կգա հիմնական հատվածում։ Որակավորման առաջին փուլում 21-ամյա թենիսիտուհին 6-3, 6-4 հաշվով առավելության է հասել Էմիլի Էպլտոնի (Մեծ Բրիտանիա, 356-րդ ռակետ) նկատմամբ, իսկ այնուհետև 6-1, 6-4 հաշվով հաղթել Կարոլին Դոլհայդին (ԱՄՆ, 58-րդ ռակետ)։ Դեռևս հայտնի չէ մրաշարի հիմնական հատվածում Ավանեսյանի […]
15:09 17.06.2024
Թենիսի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել աշխարհի թիմային առաջնության (Davis Cup) եվրոպական գոտու չորրորդ ենթախմբում։ Երկրորդ տուրում Հայաստանի թիմը 3-1 հաշվով հաղթել է Սան Մարինոյի հավաքականին: Հաղթանակներ են տարել Միքայել Ավանեսյանը (6-4, 6-4) և Հենրիկ Նիկողոսյանը (6-3, 6-1), Սեդրակ Խաչատրյանը պարտվել է (0-6, 2-6): Զուգախաղում Նիկողոսյանն ու Հարություն Սոֆյանը երկու սեթում հաղթել են […]
14:19 17.06.2024
Անգլիական Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ալան Շիրերը խոսել է Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի մասին. «Կարծում եմ նրա վրա պետք չէ ճնշում գործադրել։ Զգում եմ, որ եթե Գարեթը չհաղթի Եվրոպայի առաջնությունը, կլքի պաշտոնը։ Նա արդեն բազմիցս ակնարկել է այդ մասին, բայց կհեռանա գլուխը բարձր։ Սաութգեյթն Անգլիայի հավաքականին վերադարձրել է հավատն ու երջանկությունը։ […]
13:50 17.06.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (22-րդ ռակետ) չի մասնակցելու է Փարիզում կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին։ Այդ մասին հայտնել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը։ «Անդրեյ Ռուբլյովը (6-րդ ռակետ), Խաչանովը և Լյուդմիլա Սամսոնովան (15-րդ ռակետ) չեն մեկնելու Փարիզ»,- մեջբերել է նրան ТАСС-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) թույլատրել է […]
13:25 17.06.2024
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին Եվրո-2024-ի ընթացքում խիստ սահմանափակումներ է սահմանել ազգային թիմի ֆուտբոլիստների համար, հայտնում է Corriere dello sport-ը: Թիմի խաղացողները հեռախոսներից կարող են օգտվել միայն ճաշից և ընթրիքից առաջ, բայց ոչ ժողովների ժամանակ: Թիմում խիստ արգելված է ականջակալների օգտագործումը: Sony PlayStation խաղային համակարգից կարող են օգտվել միայն խաղային սենյակում, բայց մինչև կեսգիշեր, […]
13:02 17.06.2024
Կատալոնական «Ժիրոնան» կրկին հետաքրքրված է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հայտնում է Sport.es-ը: «Ժիրոնան» Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի տարբերակը կրկին սկսել է դիտարկել Ալեյշ Գարսիայի հեռանալուց հետո, որը տեղափոխվել է Գերմանիայի չեմպիոն «Բայեր»: Կատալոնական ակումբում կարծում են, որ Սպերցյանը կուժեղացնի կիսապաշտպանական գիծը և արժանիորեն կփոխարինի Գարսիային: Ավարտված մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել […]
12:38 17.06.2024
Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» և «Լոկոմոտիվը» մոտ են մոսկովյան ակումբի հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։ Այս մասին հայտնել է ռուսական «Чемпионат»-ը: «Թիկնիզյանի տրանսֆերի գումարը կկազմի շուրջ 8 միլիոն եվրո: Իվան Սերգեևն ու Ալեքսանդր Կովալենկոն էլ, ամենայն հավանականությամբ, այս գործարքի շրջանակներում կտեղափոխվեն «Լոկոմոտիվ»»,- նշել է աղբյուրը: Ավարտված մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» […]
12:18 17.06.2024
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հայտարարել է Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի տրանսֆերի մասին: Փարիզյան ակումբը 25-ամյա Սաֆոնովի տեղափոխության համար ռուսական «Կրասնոդարին» վճարել է 20 միլիոն եվրո: ՊՍԺ-ն դարպասապահի հետ ստորագրել է 5 տարվա պայմանագիր: Հիշեցնենք, որ Սաֆոնովը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում խաղում էր 2019 թվականից: Ավարտված մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 30 խաղերից 11-ում նա անառիկ […]
11:55 17.06.2024
ՖԻՖԱ-ն հրապարակել է կանանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։ Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականն առաջադիմել է 4 կետով և 143-րդ տեղում է։ Առաջին տեղում աշխարհի գործող չեմպիոն Իսպանիան է, որին հաջորդում են Ֆրանսիան ու Անգլիան։ Լավագույն տասնյակում են նաև Գերմանիան, ԱՄՆ-ն, Շվեդիան, Ճապոնիան, Կանադան, Բրազիլիան ու Հյուսիսային Կորենա։ Հիշեցնենք, որ Եվրո-2025-ի որակավորման փուլի C լիգայի չորրորդ խմբում […]
21:40 16.06.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապանի ֆուտբոլային մարզադաշտ, որը կվերակառուցվի և կբերվի պատշաճ տեսքի՝ համապատասխանեցնելով միջազգային մրցումային չափանիշներին: «Վերջերս Կառավարությունը Կապան քաղաքի ֆուտբոլային մարզադաշտի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում էր ընդունել»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։
00:00 16.06.2024
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան և ավագ Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1-ին տուրի խաղում Իսպանիայից կրած 0-3 հաշվով պարտությունը։ Գրում է Արմսպորտը: «Սա այն արդյունքը չէ, որի համար մենք հույս ունեինք, բայց դա այն է, ինչ կա: Եվս երկու հանդիպում ունենք բարելավվելու և իրավիճակը բարելավելու համար։ Առաջին խաղակեսում մենք մեզ նման չէինք, մեզ […]
22:37 15.06.2024
Եվրո-2024-ի 1-ին տուրում B խմբում հանդիպել էին Իսպանիայի և Խորվաթիայի հավաքականները։ Իսպանացիները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Այս մասին հայտնում է Արմսպորտը: 29-րդ րոպեին Ռուիսի փոխանցումից հետո հաշիվը բացեց Ալվարո Մորատան։ 3 րոպե անց Պեդրիի փոխանցումից հետո Ռուիսը կրկնապատկեց հաշիվը։ Իսկ առաջին կեսին ավելացված 2-րդ րոպեին Յամալի փոխանցումից հետո աչքի ընկավ Կարվախալը։ 80-րդ րոպեին […]
14:05 15.06.2024
Խորվաթիայի հավաքականի 38-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Եվրո-2024-ի խմբային փուլի՝ Իսպանիայի հետ առաջին հանդիպմանն ընդառաջ խոսել է մրցակցի 16-ամյա կիսապաշտպան Լամին Յամալի մասին։ «Յամալի հետ տարիքային տարբերությունը 22 տարի՞ է. Երբ նման բաներ եմ լսում, ինձ շատ ծեր եմ զգում։ Տարիներն իրականում նշանակություն չունեն, կարևորն այն է, թե ինչ ես ցույց տալիս խաղադաշտում: Լամին Յամալն այս […]
13:25 15.06.2024
Արգենտինայի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ ուզում է դուստր ունենալ: «Ես կցանկանայի դուստր ունենալ, բայց մենք հիմա դա չենք պլանավորում: Այս պահին կոնկրետ ոչինչ չկա այս մասին»,- ասել է Մեսսին ESPN-ին տված հարցազրույցում: Մեսսին և Անտոնելա Ռոկուցոն ունեն երեք որդի՝ Տիագոն, Մատեոն և Չիրոն։
13:00 15.06.2024
Անգլիական «Միլուոլ» ֆուտբոլային ակումբի և Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահ Մատյա Սարկիչը մահացել է 27 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում է Vijesti պորտալը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Սարկիչի ինքնազգացողությունը վատացել է Չեռնոգորիայի Բուդվա քաղաքի բնակարաններից մեկում։ Բժիշկներին չի հաջողվել փրկել դարպասապահի կյանքը։
00:03 15.06.2024
UFC-ի նախկին չեմպիոն, հանրահայտ Քուինթոն Ջեքսոնը բացատրել է, թե ինչու մեծագույն մարտիկ չի համարում փրոմոուշենի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևին: Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ խառը մենամարտերում լավագույն մարտիկը ամերիկացի Ջոն Ջոնսն է: «Ես գիտեմ, որ Ջոնսը կեղտոտ մարտիկ է, բայց նրա միակ պարտությունն արդար չէր: Ես դիտել եմ այդ […]
23:37 14.06.2024
Սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանը պատասխանել է մարզական կարիերան ավարտելու հավանականության վերաբերյալ հարցին: «Ես դեռ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին: Այս մասին վերջերս ինձ շատ են հարցնում, միգուցե այն պատճառով, որ Նիկիտա Նագորնին մտածում է այդ մասին: Հիանալի հասկանում եմ, որ մարմնամարզիկի կարիերան այնքան երկար չի տևում, որքան, օրինակ, ֆուտբոլիստների կամ հոկեյիստների պարագայում է։ […]
23:08 14.06.2024
Բրիտանական գահի թագաժառանգ արքայազն Ուիլյամն այցելել է Անգլիայի հավաքականի ճամբար և ֆուտբոլիստներին է փոխանցել 6-ամյա որդու տված խորհուրդը: «Լավագույն խորհուրդը, որը տվել է իմ որդին, այն է, որ երկու անգամ ավելի սնվեք, քան սովորաբար սնվում եք: Հասկանում եմ, թե ինչպես եք դրանից հետո վազելու»,-Ուելսի արքայազնի խոսքերը մեջբերում է People-ը: Անգլիայի հավաքականը Եվրո-2024-ում ընդգրկված է C […]
22:24 14.06.2024
UFC-ի ամերիկացի մարտիկ Մայքլ Չենդլերի և փրոմոուշենի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի միջև սպասվող առաջիկա մենամարտը հետաձգվել է, հայտարարել է կազմակերպության նախագահ Դանա Ուայթը: Ավելի վաղ լիգայի ղեկավարությունը չեղարկել էր նաև մարտիկների մամուլի ասուլիսը, որը կայանալու էր Դուբլինում: Կազմակերպիչները ծրագրում են մենամարտն անցկացնել օգոստոսին կամ սեպտեմբերին: Առայժմ հստակ ժամկետներ չկան: Հիշեցնենք, որ […]
21:37 14.06.2024
Պորտուգալացի մասնագետ Ռուի Մոտան նշանակվել է ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչ։ 45-ամյա մարզիչը 2024 թվականի հունվարից գլխավորում էր «Դիլան», որը Վրաստանի ընթացիկ առաջնության առաջատարն է։ Մինչև «Դիլան» գլխավորելը Մոտան պորտուգալացի Ռիկարդո Սա Պինտուի մարզչական շտաբում աշխատել է իրանական «Էսթեղլալ», պորտուգալական «Բրագա», «Մորեյրենսե», բրազիլական «Վասկո դա Գամա», բելգիական «Ստանդարտ», լեհական «Լեգիա» և այլ ակումբներում։ […]
21:12 14.06.2024
Ֆուտբոլի Շոտլանդիայի ազգային հավաքականի երկրպագու Քրեյգ Ֆերգյուսոնը Գլազգոյից ոտքով հասել է Մյունխեն: Նրան Մյունխենում դիմավորել են ծափահարություններով: Երկրպագուն ոտքով 1600 կմ ճանապարհ է անցել: Նա 42 օր է ծախսել Գերմանիա հասնելու և ֆուտբոլի Եվրոպայի առաջնության բացման խաղը դիտելու համար: Եվրո-2024-ի՝ Գերմանիա – Շոտլանդիա բացման հանդիպումը տեղի կունենա այսօր Մյունխենի «Ալյանց արենա» ստադիոնում և կմեկնարկի Հայաստանի […]
20:27 14.06.2024
Հոկեյի ազգային լիգայի (NHL) եզրափակիչ շարքի երրորդ խաղում ամերիկյան «Ֆլորիդա Պանթերզը» հյուրընկալվելիս 4-3 հաշվով հաղթել է կանադական «Էդմոնթոն Օյլերսին»։ Շարքի հաշիվը դարձել է 3-0։ Շարքի չորրորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին դարձյալ «Էդմոնթոնի» դաշտում։ «Ֆլորիդա Պանթերզը» NHL-ի գործող փոխչեմպիոնն է, իսկ Սթենլիի գավաթակիր երբեք չի դարձել։