19:55 20.06.2024
Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին պատմել է, թե ինչպես է թիմն արձագանքել Ռումինիայից կրած խոշոր հաշվով պարտությանը։ «Հանդերձարանում իսկապես թեժ էր, չեմ ժխտի, որ լուրջ զրույց ենք ունեցել, բարձր ձայներ են լսվել, սակայն այն, ինչ տեղի է ունեցել հանդերձարանում, կմնա այնտեղ: Կարծում եմ՝ մեր տղաները ճիշտ եզրահանգումներ կանեն և կմտածեն այն ամենի մասին, ինչ տեղի […]
19:30 20.06.2024
MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ինտեր Մայամին» սեփական խաղադաշտում 2-1 հաշվով հաղթել է «Քոլամբուս Քրյուին»։ Դաշտի տերերի կազմում ամբողջական հանդիպում են անցկացրել Ժորդի Ալբան և Սերխիո Բուսկետսը։ Արգենտինացի Լիոնել Մեսսին և ուրուգվայցի Լուիս Սուարեսը չեն մասնակցել հանդիպմանը, քանի որ իրենց հավաքականների հետ պատրաստվում են հունիսի 20-ին մեկնարկող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը 20 […]
18:52 20.06.2024
Ֆուտբոլի Խորվաթիայի ազգային հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում Ալբանիայի թիմի հետ խաղում գրանցած 2-2 հաշվով ոչ-ոքին. «Առաջին խաղակեսում ինչ-որ բան այն չէր. մենք կրկին վատ սկսեցինք, արագ գոլ բաց թոնղելուց հետո էլ շատ բարդ էր խաղալը։ Ընդմիջմանը մարզիչը մի շարք փոխարինումներ կատարեց, ամեն ինչ լավ էր ընթանում մինչև վերջին […]
18:17 20.06.2024
UFC-ի նախագահ Դանա Ուայթը խոսել է փրոմոուշենի երկու քաշային կարգում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի և ծանր քաշային կարգի չեմպիոն Ջոն Ջոնսի ապագայի մասին: «Հունիսին Քոնորը կդառնա 36 տարեկան: Նա շատ գումար ունի, բայց չունի մոտիվացիա: Ինչ վերաբերում է Ջոնսին, ապա չեմ բացառում, որ նա կվերադառնա, միգուցե չվերադառնա, չգիտեմ: Երբեք չես իմանա, թե երբ նրանց կրկին […]
17:55 20.06.2024
Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն սոցցանցերում գրառում է կատարել և հույս է ներշնչել երկրպագուներին: «Առանց ռիսկի հաղթանակ չի լինում»,- հրապարակած լուսանկարի տակ գրել է 25-ամյա հարձակվողը: Ավստրիայի հավաքականի հետ Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում (1-0) Մբապեն քթի կոտրվածք էր ստացել: Ավելի ուշ տեղեկություն էր տարածվել, որ նա բաց կթողնի խմբային փուլի մնացած երկու հանդիպումները, […]
17:37 20.06.2024
Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում ամենաշատ առանցքային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է, հայտնում է WhoScored պորտալը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 32-ամյա ֆուտբոլիստը Սլովենիայի հավաքականի հետ մրցավեճում 7 այդպիսի փոխանցում է կատարել, իսկ հետո դարձել է գոլի հեղինակ: Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ ամենաշատ առանցքային փոխանցում կատարած ֆուտբոլիստը Պորտուգալիայի հավաքականի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն է […]
14:05 20.06.2024
Նետաձգության տղամարդկանց Հայաստանի հավաքականը չի կարողացել հաջողության հասնել թուրքական Անթալիայում կայացած միջազգային օլիմպիական ընտրական վերջին մրցաշարում: Թիմային պայքարում Հայաստանի եռյակը գրավել է 37-րդ տեղը: Անհատական պայքարում Համլետ Պողոսյանը զբաղեցրել է 33-րդ, իսկ Վասիլ Շահնազարյանը և Անդրեյ Հովհաննիսյանը՝ 57-րդ տեղը։ Անհատական պայքարում Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել 1-8-րդ տեղ գրաված մարզիկները, իսկ թիմայինում՝ լավագույն հնգյակը:
12:35 20.06.2024
Շվեյցարական Նիոնում կայացած վիճակահանությամբ հայտնի դարձավ ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր, բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Կոնֆերեցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում։ «Արարատ-Արմենիան» կմրցի Մոլդովայի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Զիմբրուի» հետ։ Առաջին խաղը կկայանա հուլիսի 25-ին Մոլդովայում, պատասխան հանդիպումը` օգոստոսի 1-ին Երևանում։ Հիշեցնենք, որ Կոնֆերեցիաների լիգայում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ «Նոան» և «Ուրարտուն» պայքարը կսկսեն որակավորման առաջին փուլից։ Հայաստանի […]
12:13 20.06.2024
Ֆուտբոլի Ալբանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կլաուս Գյասուլան յուրատեսակ ցուցանիշ է գրանցել Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում Խորվաթիայի թիմի դեմ խաղում (2-2)։ Գյասուլան մեծ մրցաշարերի` աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը փոխարինման մտնելուց հետո դարձել է և ինքնագոլի հեղինակ, և գրավել է մրցակցի դարպասը։ Գերմանական «Դարմշտադտի» ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել 72-րդ րոպեին […]
11:50 20.06.2024
Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին խոսել է MLS-ի և եվրոպական ֆուտբոլի տարբերությունների մասին. «Այստեղ շաբաթվա ընթացքում այդքան շատ հանդիպումներ չկան, և ավելի շատ ժամանակ եմ ունենում առօրյա կյանքի համար, հասցնում նաև հանգստանալ։ Եվրոպայում հոգ ես տանում ինքդ քո մասին, կանոնավոր սնվում ես, իսկ հետո, եթե ցանկալի արդյունք չեղավ, ջուրն է ընկնում շաբաթվա […]
23:33 19.06.2024
Ո՞վ կլինի «Փյունիկի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում: Եթե թիմը հաղթահարի Մինսկի «Դինամոյի» արգելքը, ապա հաջորդ փուլում ուժերը կչափի «Լյուդոգորեց»(Բուլղարիա»)-«Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի հետ: Հանդիպումների ժամանակացույցի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
22:52 19.06.2024
«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան խոսել է իր ապագայի մասին։ «Ես ինձ լավ եմ զգում, կենտրոնացած եմ միայն Եվրոպայի առաջնության վրա և տալիս եմ իմ բոլոր ուժերը մրցաշարին։ ԵԱ-ից հետո որոշում կկայացնեմ իմ ապագայի մասին, բայց հիմա չեմ մտածում այլ բանի մասին»,- Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։ Անցած մրցաշրջանում 23-ամյա Կվարացխելիան […]
21:02 19.06.2024
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը գնահատել է Բունդեսթիմի հաջորդ մրցակցին՝ Հունգարիայի հավաքականին։ «Հունգարիայի հավաքականն ունի հստակ խաղային ձեռագիր՝ երկու հարձակվողներով խաղ, ովքեր շատ լավ գլխով են խաղում: Նրանք հաճախ են գնդակն ուղարկում տուգանային հրապարակ: Մրցաշարից առաջ կարծում էի, որ Հունգարիան խաղում է մոտավորապես նույն մակարդակով, ինչ Շոտլանդիան։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե մենք […]
20:20 19.06.2024
ՈւԵՖԱ-ն տուգանել է Ալբանիայի հավաքականին Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի՝ Իտալիայի հավաքականի հետ խաղում երկրպագուների ոչ պատշաճ պահվածքի համար։ Այս մասին հայտնում է Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Ընդհանուր առմամբ, Ալբանիան տուգանվել է 37,3 հազար եվրոյով՝ երկրպագուների կողմից խաղադաշտ օտար առարկաներ նետելու, ճայթուկներ օգտագործելու, խաղադաշտ ներխուժելու և սադրիչ գործողություններ կատարելու համար։ Ալբանիայի հավաքականը 1։2 հաշվով […]
19:56 19.06.2024
Ֆրանսիացի դիմածնոտային վիրաբույժ Մանուել Հավելը հայտարարել է, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Եվրո-2024-ում քթի կոտրվածքից հետո ստիպված կլինի խաղալ պաշտպանիչ դիմակով։ «Եթե դիմակը լավ հարմարեցված է, այն չի խանգարի տեսողությանը կամ շնչառությանը։ Սովորաբար դա չի խանգարում մարզվելուն։ Միակ բանը, որ կարող է մի փոքր անհանգստացնել Մբապեին, այն է, որ դիմակը կարող է բարձր լինել […]
19:28 19.06.2024
Դորտմունդի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թուրքիա-Վրաստան խաղից առաջ երկրպագուների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի գործով, հայտնում է ՏԱՍՍ-ը: Իրավապահ մարմինները ուսումնասիրում են միջադեպի տեսագրությունը, որպեսզի պարզեն և ֆիքսեն այն երկրպագուների դեմքերը, որոնք հրահրել են միջադեպը: Հիշեցնենք, որ հանդիպումից առաջ տրիբունաներից մեկում բախում էր սկսվել, որից հետո կրքերը թեժացել էին, սակայն ոստիկանությանը հաջողվել էր ժամանակին կանխել միջադեպը:
19:06 19.06.2024
Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իվան Հաշեկը հիացմունքով է խոսել Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի հանդիպմանը չեխերը Պորտուգալիայի հավաքականին պարտվել էին 1:2 հաշվով։ «Ցավալի է, որ չկարողացանք գործը հասցնել ավարտին և հասնել դրական արդյունքի։ Մենք մեծ խնդիրներ ստեղծեցինք աշխարհի լավագույն թիմերից մեկի համար։ Անհավանական է, թե որքան վտանգավոր է […]
18:18 19.06.2024
Կայացել են լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնությունները, որոնց մասնակցել է տղամարդկանց 10 և կանանց 14 թիմ։ Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է Մխիթար Սեբաստացու կրթահամալիրի թիմը, որը ոչ մի պարտություն չի կրել առաջնության ընթացքում: Կանանց առաջնության չեմպիոն է հռչակվել Կոտայքի մարզը ներկայացնող «Գեղաշեն» թիմը: Մրցանակակիր թիմերը պարգևատրվել են դիպլոմներով, մեդալներով և գավաթներով։ Հայաստանի […]
17:55 19.06.2024
Իտալիայի չեմպիոն «Ինտերի» 28-ամյա պաշտպան Դենզել Դյումֆրիսը ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Նրա պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2025թ․ հունիս։ «Ես սիրահարված եմ «Ինտերին», որն իսկապես մեծագույն ակումբ է։ Այն իմ տունն է, և իմ ընտանիքը երջանիկ է Միլանում։ Ես հրաշալի հարաբերություններ ունեմ ակումբում բոլորի հետ։ Մենք քննարկել ենք պայմանագրի երկարաձգման հնարավորությունը, […]
17:37 19.06.2024
Հոկեյի ազգային լիգայի (NHL) եզրափակիչ սերիայի 5-րդ խաղում «Էդմոնթոն Օյլերսն» արտագնա խաղում 5-3 հաշվով առավելության է հասել «Ֆլորիդայի» նկատմամբ: Երկրորդ անընդմեջ հաղթանակից հետո «Էդմոնթոն Օյլերսն» ընդհանուր դիմակայության հաշիվը 0-3-ից դարձրեց 2-3: Հաջորդ մրցավեճը կկայանա հունիսի 22-ին:
17:07 19.06.2024
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հնդկաստանը ներկայացնող Արջուն Էրիգաիսին ժամանակից շուտ դարձել է Ստեփան Ավագյանին նվիրված 17 կարգի շրջանային մրցաշարի հաղթող: Ջերմուկում կայացած մրցաշարում հնդիկ գրոսմայստերը վաստակել է 6.5 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստերը Սամուել Սևյանը, որը հավաքել է 5 միավոր ու լրացուցիչ ցուցանիշներով գերազանցել բրոնզե մեդալի արժանացած Ամին Տաբատաբայեին (Հնդկաստան) ու […]
16:45 19.06.2024
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է լողի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 5 մարզիկով: Հայաստանի հավաքականը մրցումային երկու օրվա ընթացքում տարբեր մրցաոճերում արդեն սահմանել է Հայաստանի 3 ռեկորդ: 4 x 200 մետր ազատ ոճի փոխանցալողում Հայաստանի կանանց հավաքականի քառյակը որակավորման փուլի արգելքը հաղթահարել է 9:02.18 արդյունքով: Եզրափակչում Դիանա Մուսայելյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Անի Պողոսյանը եւ Եվա […]
16:12 19.06.2024
Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և պորտուգալական «Պորտուի» պաշտպան Պեպեն պատմական ռեկորդի հեղինակ են դարձել Եվրոպայի առաջնությունում։ ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Պեպեն, Եվրո-2024-ի առաջին տուրի խաղում ընդգրկվելով Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում, դարձել է Եվրոպայի առաջնություններին մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստը պատմության մեջ։ Նա ռեկորդը սահմանել է 41 տարեկան 113 օրականում: Կրիշտիանու Ռոնալդուն, […]
15:30 19.06.2024
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի լավագույն գոլերը: 12 խաղում գրանցվել է 34 գոլ: Այս ցուցանիշը լավագույնն է Եվրոների պատմության մեջ: Եվրո-2000-ի խմբային փուլի առաջին տուրից հետո գրանցվել էր 32 գոլ, նույնքան գոլ թիմերը խփել էին նաև Եվրոպայի 1984 թվականի առաջնությունում:
15:12 19.06.2024
Այսօր մեկնարկում է Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրը: A խմբում կկայանան Գերմանիա-Հունգարիա և Շոտլանդիա-Շվեյցարիա հանդիպումները, իսկ B խմբում Խորվաթիան կմրցի Ալբանիայի հետ: Առաջին տուրում Գերմանիան 5-1 հաշվով հաղթել էր Շոտլանդիային, Շվեյցարիան 3-1 հաշվով առավելության էր հասել Հունգարիայի նկատմամբ, իսկ Խորվաթիայի հավաքականը 3 գնդակ էր բաց թողել Իսպանիայի ընտրանուց:
14:54 19.06.2024
Թուրքիա-Վրաստան Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում ծեծկռտուք է տեղի ունեցել կողմերի երկրպագուների միջև, հայտնում է hooligans.cz-ն: Այն ժամանակ, երբ ստադիոնի աշխատակիցները փորձել են չեզոքացնել հորդառատ անձրևի հետևանքները, տրիբունաներից մեկում բախում է սկսվել, որից հետո կրքերը թեժացել են, սակայն ոստիկանությանը հաջողվել է ժամանակին կանխել միջադեպը: Վրաստանի հավաքականը Եվրո-2024-ի նորամուտի խաղում 1-3 հաշվով պարտվել էր Թուրքիայի […]
14:30 19.06.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (22-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ Լոնդոնի ATP-500 շարքի մրցաշարի երկրորդ շրջան։ 28-ամյա թենիսիստը մրցաշարի առաջին փուլում 5-7, 6-7 հաշվով պարտվել է Սեբաստիան Կորդային (ԱՄՆ, 23-րդ ռակետ)։ Խաչանովը կորտ կվերադառնա «Ուիմբլդոնում»։ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարն այս տարի կայանալու է հուլիսի 1-14-ը։
14:00 19.06.2024
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը. «Ամբողջ թիմը լիովին կենտրոնացած է նախապատրաստական փուլի վրա։ Մրցակցին դեռ չենք ուսումնասիրել։ Չեմ կարող հստակ որևէ բան ասել, բայց գիտեմ, որ հարուստ պատմություն ունեցող ակումբ է։ Մենք մեր կողմից ջանք չենք խնայի»,- մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ […]
13:35 19.06.2024
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է այն խաղացողին, ում հետ ամենաշատն է վիճել հանդիպումների ընթացքում․ «Սերխիո Ռամոսի հետ մենք շատ ենք վիճել: Նա այն ֆուտբոլիստն էր, որն ինձ շատ էր նյարդայնացնում: Հետագայում մենք խաղընկերներ դարձանք ՊՍԺ-ում, սակայն, Կլասիկոների ժամանակ շատ էինք կռվում»,- «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի խոսքերը մեջբերում է AS-ը: