13:14 19.06.2024
Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականն ադրբեջանցի մրցավարի պատճառով չի մասնակցելու Կազան քաղաքում ընթացող BRICS մարզական խաղերին։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է Հայաստանի հավաքականի անդամ Սիլվա Սարսգյանը: «Դիմում եմ բոլոր ընկերներիս, երկրպագուներին և բոլոր նրանց, ովքեր անհամբեր սպասում են ինձ տեսնել BRICS խաղերին։ Ցավոք, Հայաստանի հավաքականը դուրս է եկել պայքարից, և ես չեմ մասնակցելու մրցաշարին»,- գրել է […]
12:53 19.06.2024
Վրաստանի հավաքականի և իտալական «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան հոր պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում, հայտնում է Sport Imedi-ն: Ավելի վաղ Բադրի Կվարացխելիան հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, որ որդու գործակալ Մամուկա Ջուղելիի հետ խորհրդակցելուց հետո կորոշի, թե որտեղ է 23-ամյա ֆուտբոլիստը շարունակելու կարիերան: Կրակի վրա յուղ էր լցրել նաև գործակալը՝ հայտնելով, որ չի ցանկանում, որպեսզի Կվարացխելիան […]
12:30 19.06.2024
Լիոնել Մեսսին նշել է սիրելի մարզաձևերը ֆուտբոլից բացի․ «Այնքան էլ լավ չեմ խաղում պադել։ Սիրում եմ խաղալ, սակայն ես միջակ եմ այդ մարզաձևում։ Սիրում եմ նաև թենիս, թեև՝ խաղալ չեմ կարողանում։ Կնոջս հետ այցելել ենք մի քանի մարզման, բայց, ամեն բան այդքանով ավարտվել է»,- «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի խոսքերը մեջբերում է Dispuestos a Todo-ն։ 38-ամյա […]
11:52 19.06.2024
Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է ավագ որդու ծննդյան 14-րդ տարեդարձը: «Չեմ հավատում, որ արդեն 14 տարեկան ես, ժամանակն արագ է անցնում: Շնորհավորում եմ ընկերս, հայրիկը քեզ շատ է սիրում»,- սոցցանցերում գրել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը: Ռոնալդուի որդին ծնվել է ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում՝ սուրոգատ մորից: Երեխային […]
10:50 19.06.2024
Հերթական մրցաշարերից հետո փոփոխություններ են եղել ATP դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում։ Ավստրալացի Ալեքս Դե Մինորը Հերտոբենգոսխի ATP-250 մրցաշարում հաղթելուց հետո բարձրացել է 7-րդ տեղ։ Սա 25-ամյա թենիսիստի կարիերայի լավագույն դիրքն է։ Դե Մինորի հաջողությունից հետո մեկական դիրքով նահանջել են Կասպեր Ռուդը (Նորվեգիա) և Հուբերտ Հուրկաչը (Լեհաստան), որոնք զբաղեցնում են, համապատասխանաբար, 8-րդ ու 9-րդ տեղերը։ Թոփ-10-ում […]
10:18 19.06.2024
Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն բաց կթողնի Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի խմբային փուլի մնացած երկու հանդիպումները, հայտնում է Le Figaro-ն: 25-ամյա ֆուտբոլիստն Ավստրիայի հավաքականի հետ առաջին տուրի խաղի վերջնամասում մրցակցի խաղացողի հետ օդային պայքարում ստացել էր քթի կոտրվածք և տեղափոխվել հիվանդանոց: Ավելի ուշ եռագույնների մարզչական շտաբը հայտարարել էր, որ Մբապեն չի վիրահատվի, բայց բաց կթողնի առաջիկա […]
00:00 19.06.2024
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Հունգարիայի դեմ Եվրո-2024-ի երկրորդ տուրի խաղում որոշել է ոչ մի փոփոխություն չկատարել մեկնարկային կազմում, հայտնում է Bild-ը: 36-ամյա մասնագետը գոհ է այն ֆուտբոլիստներից, որոնք Եվրո-2024-ի բացման խաղում 5-1 հաշվով առավելության հասան Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ: Գերմանիայի հավաքականի կազմում դաշտ էին դուրս եկել Մանուել Նոյերը, Յոզուա Կիմիխը, Անտոնիո Ռյուդիգերը, Ջոնաթան Տան, […]
23:25 18.06.2024
Ռումինիա – Ուկրաինա Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի խաղից հետո ուշագրավ միջադեպ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Goal-ը: Հանդիպումից հետո Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Ռեբրովը մտել է հանդերձարան, սակայն ֆուտբոլիստները նրան խնդրել են դուրս գալ սենյակից: Այլ մանրամասներ միջադեպից հայտնի չեն: Ուկրաինացիները 0-3 հաշվով պարտվել էին Ռումինիայի հավաքականին, իսկ երկրորդ տուրում մրցելու են […]
22:36 18.06.2024
Ջերմուկում անցկացվող Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթողի կոչումն ապահովել է հնդիկ Արջուն Էրիգաիսին, ով նախավերջին տուրում հաղթել է Վոլոդար Մուրզինին և 8 հնարավորից վաստակել 6 միավոր։ Նախավերջին տուրի մյուս պարտիաներն ավարտվել են ոչ ոքի։ Սամուել Սևյանը, Ամին Տաբատաբայը և Բոգդան-Դանիել Դյակն ունեն 4.5-ական միավոր:
21:31 18.06.2024
Պորտուգալիայի հավաքականի և «Բարսելոնայի» պաշտպան Ժոաու Կանսելուն բարձր է գնահատել թիմի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դերը հավաքականում։ «Ռոնալդուի 6-րդ Եվրոպայի առաջնությունը համառ աշխատանքի, տաղանդի և բոլոր նվաճումների արդյունքն է։ Կրիշտիանուն մեր առաջատարն է և ավագը»,- Կանսելուի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
21:00 18.06.2024
Հայկական ակումբներն իմացան մրցակիցներին Կոնֆերեցիաների լիգայի որակավորման առաջին փուլում։ Վիճակահանության արդյունքում Հայաստանի փոխչեմպիոն «Նոային» բաժին հասավ Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիան»։ Առաջին հանդիպումը կանցկացվի «Նոայի» խաղադաշտում։ Հայաստանի ավարտված առաջանությունում չորրորդ տեղը գրաված «Ուրարտուն» երկխաղյա դիմակայություն կանցկացնի Տալինի «Կալևի» հետ։ Որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 11-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։ Կոնֆերեցիաների լիգայում Հայաստանի […]
20:31 18.06.2024
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի Բելառուսի չեմպիոն Միսնկի «Դինամոյի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա բելառուսական ակումբի խաղադաշտում։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 9-ին և 10-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։ Հանդիպումների ժամանակացույցը կհստակեցվի հունիսի 21-ին: Բելառուսի ընթացիկ առաջնության 12-րդ տուրից հետո Միսնկի «Դինամոն» 26 միավորով […]
20:08 18.06.2024
Հայ մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը չի մասնակցի հունիսի 22-ին Սաուդյան Արաբիայում նախատեսված UFC-ի հերթական մրցաշարին: Eurosport-ը տեղեկացնում է, որ Բաղդասարյանն ուսի վնասվածքի պատճառով չի կարող անցկացնել մենամարտը տաջիկ Մուհամեդ Նաիմովի դեմ: Այս տարվա ընթացքում 32-ամյա մարտիկի երրորդ մենամարտն է չեղարկվում: Բաղդասարյանը նախորդ մենամարտն անցկացրել էր 2023 թվականի հուլիսի 16-ին, երբ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ամերիկացի […]
19:29 18.06.2024
Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը Billie Jean King մրցաշարի երրորդ խմբի առաջին խաղում 3-0 հաշվով հաղթել է Ալբանիայի թիմին: 18-ամյա Նաիրա Գևորգյանը 6-1, 6-0 հաշվով հաղթել է Ռեու Կինամիին, 20-ամյա Միլենա Գևորգյանը 6-2, 6-2 հաշվով առավելության է հասել Կրիստալ Դյուլեի նկատմամբ: Զուգախաղում էլ 30-ամյա Անի Ամիրաղյանը և 16-ամյա Ալինա Սողոմյանը հաղթել են 6-0, 6-2 հաշվով: Հայաստանի […]
19:00 18.06.2024
Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը դարձել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ15 ու Մ17 առաջնության չեմպիոն։ Մինչև 17 տարեկանների 61 կգ քաշային կարգում հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 234 (107+127) կգ արդյունք։ Հայաստանը 11 մասնակից ունի ԵԱ-ում։
18:33 18.06.2024
Բոսթոն Սելթիքսը» դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պամության մեջ ամենատիտղոսակիր ակումբը։ Եզրափակիչ շարքի 5-րդ խաղում բոսթոնցիները տանը 106-88 հաշվով հաղթանակ տարան «Դալաս Մավերիքսի» նկատմամբ և դիմակայության հաշիվը դարձրին 4-1: «Բոսթոն Սելթիքսը» 16 տարվա ընդմիջումից հետո ու պատմության մեջ 18-րդ անգամ դարձավ NBA-ի չեմպիոն։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Ջեյսոն Թեյթումը, ով տանտերերի կազմում վաստակեց 31 միավոր: […]
18:16 18.06.2024
Սաուդյան Արաբիայի նորընծա չեմպիոն «Ալ Հիլյալի» նախագահ Անմար Ալ Խայիլին պատմել է, որ 2023 թ. ամռանը պայմանագիր է առաջարկել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին։ «Մենք պայմանագիր առաջարկեցինք Մեսսիին, երբ նա հեռանում էր ՊՍԺ-ից։ «Ալ Հիլյալը» պատրաստ էր նրան վճարել 1,4 միլիարդ եվրո աշխատավարձ, բայց Լեոն մերժեց, քանի որ նրա ընտանիքը ցանկանում էր տեղափոխվել […]
17:57 18.06.2024
Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սերխիո Ռամոսը հեռացել է իսպանական «Սևիլիայից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 38-ամյա պաշտպանի պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։ Կողմերն այն չեն երկարաձգելու. Ռամոսն անդալուզյան ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։ Մադրիդի «Ռեալի» նախկին ավագը սակայն չի ավարտելու կարիերան և պատրաստ է նոր առաջարկներ լսել ակումբներից։ Ռամոսը «Սևիլիայում» […]
17:38 18.06.2024
Բիրմինգհեմի մրցաշարի որակավորման փուլը հաղթահարելու շնորհիվ հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում առաջադիմել է չորս կետով և բարձրացել 74-րդ տեղ։ WTA-ի թարմացված աղյուսակի լավագույն տասնյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Այն շարունակում է գլխավորել լեհ Իգա Շվյոնտեկը, որին հաջորդում են Կոկո Գաուֆը (ԱՄՆ) և Արինա Սաբալենկան (Բելառուս)։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էլինա Ավանեսյանը […]
17:17 18.06.2024
Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկն» իմացել է հավանական մրցակիցներին։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության ժամանակ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը լինելու է երրորդ զամբյուղի «Seeded» ակումբների շարքում։ «Փյունիկի» հավանական մրցակիցներն են Բաթումիի «Դինամոն» (Վրաստան), Միսնկի «Դինամոն» (Բելառուս), «Օրդաբասին» (Ղազախստան) և Սան Մարինոյի չեմպիոն «Վիրտուսը»։
16:38 18.06.2024
Իտալիայի նորընծա չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում կիսվել է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի հետ լուսանկարով։ «Ծագող աստղի հետ»,- լուսանկարին կից գրել է Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։ Լուսանկարն առաջինը սոցցանցերում հրապարակել է Սպերցյանն ու գրել. «Լավագույնի հետ»։ Հենրիխ Մխիթարյանը, Էդուարդ Սպերցյանը և Ռուսաստանի հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանն ու […]
15:46 18.06.2024
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական B կարգի արտոնագրի դասընթացի ընդունելության մեկնարկը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին և մինչև ս․թ․ հուլիսի 19-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը` անցնելով հետևյալ հղումով՝ https://bit.ly/3RyizMf: ՈՒԵՖԱ /ՀՖՖ Մարզչական B կարգի արտոնագրի դասընթաց Դասընթացը բաղկացած է 7 մոդուլներից: Դասընթացի առաջին մոդուլը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 19-ից […]
12:32 18.06.2024
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի քիթը վիրահատել չի պահանջվել՝ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում Ավստրիայի հավաքականի խաղացողի հետ բախումից հետո։ Հարձակվողը կարող է վերականգնվել խմբային փուլի երրորդ տուրի՝ Լեհաստան դեմ խաղում։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ավստրիացիների հետ Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրի հանդիպման (1:0) վերջին […]
09:52 18.06.2024
Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն հիվանդանոց է տեղափոխվել Եվրոպայի առաջնության Ավստրիայի հավաքականի դեմ խաղից հետո։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։ 25-ամյա հարձակվողը խաղի 85-րդ րոպեին բախվել է ավստրիացի պաշտպանի ուսին և քթի վնասվածք ստացել, որից հետո նրան փոխարինել է Օլիվյե Ժիրուն։ Հրատարակությունը հայտնել է, որ Մբապեն քիթը կոտրել է և վնասվածքի պատճառով շտապ վիրահատության կարիք կունենա, […]
09:17 18.06.2024
«Ինտերի» նախագահ Ջուզեպպե Մարոտան բացատրել է, թե ինչու ակումբը դեռևս չի հայտարարել նոր պայմանագրի մասին հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ։ «Լաուտարոյի հետ պայմանագրի երկարաձգումը գրեթե ավարտված է, մնացել է միայն նրա ստորագրությունը։ Հեշտ չէ, քանի որ նա այժմ Արգենտինայի հավաքականում է: Սակայն համաձայնագրի շրջանակներում մնացած բոլոր աշխատանքներն արդեն ավարտված են»,- Մարոտայի խոսքերն է մեջբերում TMW Radio-ն։
08:44 18.06.2024
«Պորտուի» պաշտպան Պեպեն կհեռանա ակումբից։ Այս մասին հայտարարել է «վիշապների» նախագահ Անդրե Վիլաշ-Բոաշը։ «Այն, ինչ ես հասկացրեցի Պեպեին, այն է, որ նրա ամբողջ ապագան կապված է «Պորտուի» հետ՝ կա՛մ էմոցիոնալ, կա՛մ պրոֆեսիոնալ տեսանկյունից: Ինչ վերաբերում է նրա ներկա լինելուն թիմում որպես «Պորտուի» խաղացող, ապա դա տեղի չի ունենա: Այնուամենայնիվ, մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում նրա […]
22:56 17.06.2024
Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում հանդիպեցին Սլովակիայի և Բելգիայի հավաքականները։ Այս մասին հայտնում է Արմսպորտը: Հանդիպումն ավարտվեց սլովակ ֆուտբոլիստների հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Հանդիպման միակ գոլ իր ակտիվում գրանցեց Շրանցը՝ աչքի ըկնելով 7-րդ րոպեին։ Հանդիպման 57-րդ րոպեին Ռոմելու Լուկակուի գոլը չեղարկվեց, իսկ խաղավերջում նույն Ռոմելուն նորից հավասարեցրեց հանդիպման հաշիվը, սակայն VAR-ը դիտելուց հետո մրցավարը կրկին […]
21:44 17.06.2024
Էդգար Նավասարդյանը 7-րդ գոլն է խփել Շվեդիայի երրորդ լիգան ներկայացնող «Էրեբրու Սիրիանսկայի» կազմում։ Հայ ֆուտբոլիստը 13-րդ տուրում 60-րդ րոպեին գրավել է «Յունայթեդ Նորդիկի» դարպասը։ Նավասարդյանը գոլի հեղինակ է դարձել իր ծննդյան 20-րդ տարեդարձի օրը։ «Էրեբրու Սիրիանսկան» վաստակել է 19 միավոր և երրորդ լիգայում զբաղեցնում է 7-րդ տեղը։ «Յունայթեդ Նորդիկը» երկրորդ տեղում է և ունի 32 […]
20:56 17.06.2024
Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2024-ում հաղթելու դեպքում կստանան 11,3-ական միլիոն եվրո պարգևավճար, հայտնում է The Sun պարբերականը: Գերմանիայում հաջողության հասնելու դեպքում Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթն էլ 4,7 միլիոն եվրո պարգևավճար կստանա:
20:15 17.06.2024
Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր չէ ավարտել միջազգային կարիերան և ծրագրում է Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցել 2026 թ. աշխարհի առաջնությանը։ Relevo-ն գրում է, որ 39-ամյա ֆուտբոլիստը վտսահ է իր ֆիզիկական ունակությունների վրա և չի պատրաստվում կանգ առնել։ Ռոնալդուն այժմ Պորտուգալիայի հավաքականի ճամբարում է և մասնակցում է իր 6-րդ Եվրոպայի առաջնությանը։ Նա խփած 14 գոլով մրցաշարի պատմության լավագույն […]