15:27 10.06.2024
Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը որոշել է դադար վերցնել կարիերայում։ Գերմանացի մասնագետը դադարեցրել է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և մտադիր չէ գլխավորել անգլիական ակումբը։ 50-ամյա մասնագետը ցանկանում է հանգստանալ և այս ամռանը որևէ ակումբ չի գլխավորի։ «Մանչեսթեր Յունայթեդն» էլ մոտ ժամանակներս որոշում կկայացնի ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի վերաբերյալ։ Թոմաս Տուխելը «Բավարիայի» […]
15:05 10.06.2024
Թենիսի WTA վարկանիշային աղյուսակի 78-րդ համար Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: «Այո, Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Սակայն դեռևս ոչինչ պաշտոնական չէ: Սպասում ենք, որ ստանա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որ ամեն ինչ պաշտոնական լինի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում […]
14:18 10.06.2024
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Եվրո-2024-ից իր սպասելիքների մասին։ «Շատ հետաքրքիր է լինելու դիտել Գերմանիայի հավաքականի խաղը։ Նրանք շատ հետաքրքիր կազմ ունեն։ Կարծում եմ` Իտալիան շատ վատ է անցկացրել սերնդափոխությունը Եվրոպայի առաջնությունը հաղթելուց հետո, այդ պատճառով դժվար է ասել, թե ինչպիսին են մեր հնարավորությունները»,- 65-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Il Giornale-ն։ Հիշեցնենք, […]
14:00 10.06.2024
ATP դասակարգման աղյուսակում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը (Սերբիա) կորցրել է առաջատարի դիրքը ու նահանջել երրորդ տեղ։ Դասակարգման աղյուսակի նոր առաջատար է դարձել իտալացի Յանիկ Սիները, որը Ջոկովիչին շրջանցել է «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչ դուրս գալու շնորհիվ։ Առաջատար մնալու համար 37-ամյա Ջոկովիչը պետք է հասներ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ […]
12:23 10.06.2024
Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացված հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանի հավաքականի անդամներ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում դուրս են եկել եզրափակիչ, որտեղ զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն են մնացել մրցանակային տեղերից: Բենիկ […]
23:46 09.06.2024
Լիբանանում մարզական հավաք անցկացնող Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի՝ 0:0 հաշվով ավարտեց Լիբանանի հասակակիցների հետ ընկերական երկրորդ հանդիպումը: Լիբանան – Հայաստան՝ 0:0 (0:0) Բեյրութ, «Ֆոադ Չեհաբ» ստադիոն Հեռացում՝ Սամսոն Հակոբյան` 77 Հայաստան՝ 12. Արսեն Չաթոյան, 3. Արթուր Մանուկյան, 4․ Ալեքսանդր Պետրոսյան, 5․ Պետիկ Մանուկյան (ա), 7. Արթուր Միխայելյան (18. Դավիթ Հարությունյան, 60), 10. Դավիթ Ղիասյան, (8. Ալեն Մկրտչյան, […]
18:14 08.06.2024
«Պալմեյրասի» և Բրազիլիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Էնդրիկը, որն այս ամառ կդառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող, խոսել է ակումբում իր ապագայի մասին. «Հուսով եմ՝ մենք հիանալի պատմություն կունենանք «Ռեալի» հետ։ Երազում եմ ամբողջ կարիերաս անցկացնել Մադրիդում»,- Էնդրիկի խոսքն է մեջբերել AS-ը։ 2024 թվականի ամռանը Էնդրիկը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ» 45 միլիոն եվրոյի դիմաց: Էնդրիկը «Պալմեյրասի» սան է։
17:53 08.06.2024
Խվիչա Կվարացխելիան մոտ է «Նապոլիի» հետ պայմանագիրը երկարաձգելուն: Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, վրացի կիսապաշտպանը նոր պայմանագրով ցանկանում է տարեկան 5 մլն եվրո վաստակել ներկայիս 1,5-ի փոխարեն։ «Նապոլին», ըստ ամենայնի, պատրաստ է կատարել ֆուտբոլիստի պահանջները։ Խվիչան ցանկանում է, որ պայմանագրի հարցը լուծվի մինչև Եվրո-2024-ի մեկնարկը։
16:23 08.06.2024
«Նապոլին» մտադիր է ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին, հայտնում է Goal-ը։ Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 15+3 միլիոն եվրո։ Այնուամենայնիվ, «Չելսին» խաղացողի համար պահանջում է առնվազն 45 միլիոն եվրո։ Բելգիացին պատրաստ է տեղափոխվել նեապոլյան թիմ։ Հաղորդվում է, որ Լուկակուով հետաքրքրված է նաև «Միլանը»: 2023/24 մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձավճարով խաղացել է «Ռոմայում»՝ […]
14:28 08.06.2024
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ «Համաշխարհային ֆուտբոլում չկա որևէ այլ խաղացող, որը կարող է հանդերձարանին տալ այն, ինչ տալիս է Կրիշտիանուն: Սա նրա վեցերորդ Եվրոպայի առաջնությունը կլինի։ Ռոնալդուն միակն է, որը խաղացել է հինգում։ Խոսքը համաշխարհային ֆուտբոլի յուրահատուկ նվաճման մասին է, և այս փորձը կարևոր է։ Բացի այդ, խաղադաշտում […]
13:10 08.06.2024
Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը բացատրել է, թե ինչու է որոշել ավարտել կարիերան։ Մայիսի 21-ին 34-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր, որ չի երկարաձգելու պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ և կավարտի կարիերան 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո։ «Ուզում եմ, որ ինձ հիշեն որպես 34-ամյա Տոնի Կրոսի, որն իր լավագույն մրցաշրջանն անցկացրեց «Ռեալի» կազմում կարիերան ավարտելուց […]
08:46 08.06.2024
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Ղազախստանի նկատմամբ տոնած հաղթանակում բարձր է գնահատում ամբողջ թիմի աշխատանքը: «Ինձ դուր եկավ հանդիպման մեկնարկային 25 րոպեները: Որևէ մեկին չեմ առանձնացնի, այլ ամբողջ թիմին: Լավ աշխատեցին թիմի բոլոր ֆուտբոլիստները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Պետրակովը: Վերջինս նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, որոնք ներկա էին ընկերական […]
23:08 07.06.2024
Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, առաջին ռակետ) և Յասմին Պաոլինին (Իտալիա, 15-րդ ռակետ) դուրս են եկել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» եզրափակիչ։ Շվյոնտեկը կիսաեզրափակչում 6-2, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի երրորդ ռակետ Կոկո Գաուֆին (ԱՄՆ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 38 րոպե։ Լեհ թենիսիստուհին երրորդ տարին անընդմեջ խաղալու է «Ռոլան Գարոսի» եզրափակչում։ Նրա նախորդ երկու […]
22:32 07.06.2024
Ամերիկան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է մոլորակի լավագույն թիմը: «Մոլորակի լավագույն թիմը Մադրիդի «Ռեալն» է, որովհետև նրանք կրկին նվաճեցին Չեմպիոնների լիգայի գավաթը: Եթե հաշվի առնենք արդյունքները, ապա լավագույնը «Ռեալն» է, եթե խոսենք ցուցադրած խաղի մասին, ապա լավագույնը Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին» է: Կարծում եմ՝ Գվարդիոլայի գլխավորած ցանկացած թիմ յուրահատուկ է, որովհետև Պեպի […]
22:13 07.06.2024
Հայաստանի ազգային հավաքականն այսօր ընկերական խաղում մրցել է Ղազախստանի հետ և 2:1 հաշվով հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ: Այդ մասին հայտնում է armsport.am-ը։ Հանդիպման հաշիվը խաղի 4-րդ րոպեին բացվել է ինքնագոլի արդյունքում: Էդուարդ Սպերցյանի և Նաիր Թիկնիզյանի գերազանց կոմբինացիայի արդյունքում վերջինս գնդակը ձախ եզրից ուղարկել է կենտրոն, որտեղ Արթուր Միրանյանի հետ պայքարում Ղազախստանի հավաքականի պաշտպան Ալեքսանդր […]
21:52 07.06.2024
Սաբրինա Վիտմանը նշանակվել է Գերմանիայի երրորդ լիգան ներկայացնող «Ինգոլշտադտի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Այս տարվա մայիսին 32-ամյա մասնագետը նշանակվել էր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ այժմ մշտական պայմանագիր է կնքել «Ինգոլշտադտի» հետ։ Վիտմանը դարձել է Գերմանիայի գլխավոր երեք լիգաների առաջին կին մարզիչը։ «Ինգոլշտադտը» Գերմանիայի երրորդ լիգայի ավարտված մրցաշրջանում 54 միավորով զբաղեցրել է […]
21:14 07.06.2024
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը խոսել է գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ ռևանշ մենամարտի մասին։ «Իմ կանխատեսումը Իսլամի դեմ մենամարտի վերաբերյալ չի փոխվել, ես նոկաուտի կենթարկեմ նրան։ Մեր մենամարտը դեռ չի հաստատվել։ Կարծում եմ՝ UFC-ն ցանկանում է սպասել Էդվարդսի ու Մուամադի մենամարտի ավարտին։ Միայն դրանից հետո կորոշեն, թե որտեղ ու երբ ենք […]
20:45 07.06.2024
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի «Ոսկե գնդակ» մրցանակն արգելվել է վաճառել աճուրդում մինչև վեճի հանգուցալուծումը։ Այս որոշումը կայացրել են Ֆրանսիայի դատական մարմինները, հաղորդում է ESPN-ը։ Մարադոնայի իրավահաջորդները նշել են, որ 1986թ․ աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակը 1989 թվականին գողացել են Նեապոլի բանկերից մեկից, սակայն այն աճուրդում է հայտնվել երեք տարի առաջ։ Հիշեցնենք, որ ԱԱ-1986-ում արգենտինացիները […]
20:20 07.06.2024
33-րդ ամառային Օլիմպիական խաղերից 50 օր առաջ Փարիզի խորհրդանիշ համարվող Էյֆելյան աշտարակի վրա հայտնվել են օլիմպիական օղակները, հայտնում է RMC Sport-ը: 30 տոննա կշռող մետաղյա կոնստրուկցիայի լայնությունը կազմում է 29 մետր, բարձրությունը՝ 15: Օլիմպիական խաղերի խորհրդանիշը պատրաստվել է պողպատից: Օղակները նայում են Սենա գետին, որտեղ կայանալու է բացման արարողությունը:
19:58 07.06.2024
Իտալիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն, «Միլանի» նախկին պաշտպան Ալեսանդրո Նեստան կգլխավորի իտալական «Մոնցան», հաղորդում է Relevo-ն։ 2023 թվականի հունիսից իտալական «Ռեջինան» գլխավորող 48-ամյա մասնագետը կփոխարինի Ռաֆայելե Պալադինոյին, որը տեղափոխվել է «Ֆիորենտինա»։ Իտալիայի Բ սերիայի ավարտված մրցաշրջանում «Ռեջինան» Նեստայի գլխավորությամբ գրավել էր 11-րդ տեղը։ «Մոնցան» էլ 12-րդն էր Իտալիայի ավարտված առաջնությունում։
19:29 07.06.2024
Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան ներկայացրել է ազգային հավաքականի կազմը 2024/2025 մրցաշրջանի համար։ Կանանց մենասահքի թիմում ընդգրկվել է նաև Ադելիա Պետրոսյանը։ Հայազգի մարզուհին համարվում է Ռուսաստանի գեղասահքի գլխավոր հույսերից մեկը։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 16-ամյա Պետրոսյանը կարող է փոխել մարզական քաղաքացիությունը և ներկայացնել Հայաստանը, սակայն Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից հերքել էին տեղեկությունը: Ադելիան Ռուսաստանի չեմպիոն է: […]
19:02 07.06.2024
Հայտնի է դարձել Ստամբուլի «Ֆեներբահչեի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի աշխատավարձը։ ESPN-ի համաձայն՝ պորտուգալացի մասնագետը կստանա տարեկան 10,5 միլիոն եվրո աշխատավարձ։ Մոուրինյուի պայմանագիրը նախատեսված է երկու տարով։ Մարզիչի առջև դրվել է Թուրքիայի չեմպիոն դառնալու խնդիր, «Ֆեներբահչեն» ներքին առաջնությունում չի կարողանում հաղթել 2014 թվականից հետո։ 61-ամյա պորտուգալացին հունվարին է հեռացել իտալական «Ռոմայից», որտեղ ստանում էր տարեկան […]
18:30 07.06.2024
Եղիշե Մելիքյանը կշարունակի զբաղեցնել «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 45-ամյա մասնագետն ու ակումբը մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը երկարաձգել են պայմանագիրը։ Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանը «Փյունիկը» մարզում է 2021 թ. հունվարից։ Ակումբը նրա գլխավորությամբ երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, ինչպես նաև պատմության մեջ առաջին անգամ նվաճել է եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ փուլի […]
18:05 07.06.2024
Վիտոր Բրունուն նշանակվել է պորտուգալական «Պորտուի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր են կնքել։ Բրունուն գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Սերժիու Կոնսեյսաուին։ 49-ամյա Կոնսեյսաուն «Պորտուն» մարզում էր 2017 թ. հուլիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ չորս անգամ դարձել է Պորտուգալիայի գավաթակիր, երեքական անգամ էլ` երկրի չեմպիոն ու Սուպերգավաթակիր։ 41-ամյա […]
17:36 07.06.2024
Ֆուտբոլի Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Կիպրոսում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակչում իտալացիները 3-0 հաշվով հաղթել են Պորտուգալիայի հասակակիցներին։ Դուբլի հեղինակ է դարձել «Միլանի» 17-ամյա հարձակվող Ֆրանչեսկո Կամարդան, մեկ գոլ էլ խփել է «Ռոմայի» կիսապաշտպան Ֆեդերիկո Կոլետան։
17:16 07.06.2024
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը ծնկի վիրահատության է ենթարկվել: Առնվազն երեք շաբաթ կպահանջվի վերականգնման համար: Հիշեցնենք, որ սերբ թենիսիստը հունիսի 4-ին ծնկի վնասվածքի պատճառով «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար Ֆրանսիայի բաց առաջնությունում հրաժարվել էր հետագա պայքարից, ավտոմատ կիսաեզրափակիչ էր դուրս եկել նորվեգացի Կասպեր Ռուդը, որը նախորդ տարի «Ռոլան Գարոսում» հասել էր եզրափակիչ:
16:50 07.06.2024
Հայ բռնցքամարտիկ Նոել Միքայելյանի (27-2) և կանադացի Ռայան Ռոսիցկիի (20-1) տիտղոսային մենամարտը, որը պետք է կայանար հունիսի 7-ին Մայամիում, հետաձգվել է։ 33-ամյա Միքայելյանը սպարինգի ժամանակ աչքի վնասվածք է ստացել։ Մենամարտի կազմակերպիչը՝ լեգենդար պրոմոութեր Դոն Քինգը, ափսոսանք է հայտնել մենամարտի հետաձգման համար, սակայն նշել է, որ բռնցքամարտիկների առողջությունն առաջնահերթություն է։ Նա նաև վստահեցրել է, որ կանի […]
16:33 07.06.2024
Հայաստանի և Ղազախստանի հավաքականների ընկերական հանդիպումը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Գոգա Կիկաչեիշվիլին, մրցավարի օգնականներ՝ Դավիդ Ախվլեդիանին և Դավիթ Գաբիսոնիան: Չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը: Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպումը տեղի կունենա այսօր՝ ժամը 20։00-ին, «Հանրապետական» մարզադաշտում։
16:00 07.06.2024
2024 թ հունիսի 12-ից 23-ը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվելու են BRICS միության անդամ երկրների մարզական 5-րդ խաղերը, որին այս անգամ հրավիրյալի կարգավիճակով մասնակցելու է նաև Հայաստանը: «Նախ, պարզաբանենք, թե ի՞նչ է BRICS-ը: Հապավում է, կազմված է միության անդամ երկրների սկզբնատառերից. B-Brasil-Բրազիլիա, R-Russia-Ռուսաստան, I-India-Հնդկաստան, C-China- Չինաստան, S-Sout Africa-Հարավաֆրիկյան Հանրապետություն: Միությունը ստեղծվել է 2006 թվականին՝ Սանկտ Պետերբուրգում […]