14:03 05.06.2024
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) աշխատանքային խումբ է ձևավորում՝ վերանայելու միջազգային խաղերի գործող կանոնակարգը։ Պետք է ուսումնասիրվի ազգային լիգաների խաղերն արտասահմանում անցկացնելու հնարավորությունը, հայտնում է AS-ը։ Ներկայումս ձևավորվում է 10-15 հոգանոց աշխատանքային խումբ, որը հնարավոր փոփոխությունների համար տեղեկություններ կհավաքագրի։ Այս աշխատանքն իրականացնելուց հետո խումբը պետք է համապատասխան առաջարկություններ ներկայացնի ՖԻՖԱ: ՖԻՖԱ-ն կանոնակարգի որոշակի փոփոխություններով կստեղծի իրավական […]
13:44 05.06.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրո-2024-ից առաջ այցելել է ազգային թիմի մարզական ճամբար: «Ես, ինչպես դուք, քաղցած եմ, այնպես որ, ճիշտ ժամանակն է, որպեսզի տիտղոս նվաճենք: Այս մրցաշարում խաղալու են ֆուտբոլիստներ, որոնց դուք լավ ճանաչում եք, որոնց հետ հանդիպել եք ամենաբարդ խաղերում: Նրանք չեն պատրաստվում ձեռքից բաց թողնել իրենց շանսը, դուք նույնպես պետք է այդպես վարվեք: […]
13:27 05.06.2024
Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամփոփել է ավարտված ակումբային մրցաշրջանը: «Այս մրցաշրջանը գոլերի և գոլային փոխանցումների առումով լավագույններից մեկն էր իմ կարիերայում: Դա իմ կատարած աշխատանքի վառ վկայությունն է: Մրցաշրջանի սկզբում նման բան չէի սպասում, բայց աստիճանաբար սկսեցի հավատալ: Շնորհակալ եմ թիմակիցներիցս, առանց նրանց անհատական ռեկորդներն անհնարին կլինեին: Իմ նպատակը նույն խաղամակարդակում […]
13:11 05.06.2024
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ Արմեն Մելիքբեկյանը և Լևան Կոբիաշվիլին հանդես կգան համատեղ հայտարարությամբ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Այսօր «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա բրիֆինգ, որի ընթացքում 2 նախագահները համատեղ հայտարարություն կանեն:
23:30 04.06.2024
NBA-ի և «Չիկագո Բուլզի» աստղ Մայքլ Ջորդանի Upper Deck Ultimate Collection հավաքածուի քարտը վաճառվել է Goldin աճուրդի տանը: Լեգենդար բասկետբոլիստի ստորագրությամբ 2003-04 հավաքածուի Logoman քարտի եզակի օրինակի համար վճարել են 2.98 միլիոն դոլար: Ավելի վաղ Մայքլ Ջորդանի Air Jordan XI խաղակոշիկները, որոնցով նա մասնակցել էր 1996 թվականի NBA-ի եզրափակչին, վաճառվել էր 462 հազար դոլարով:
22:22 04.06.2024
Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կստանա «Ոսկե գնդակը»: «Իհարկե, «Ոսկե գնդակը» նրանն է: Ես երկրպագում եմ Վինիսիուսին ու շատ եմ սիրում նրան: Լավագույն ընկեր, որին ինձ պարգևել է ֆուտբոլը: Նա անհավանական մարզավիճակում է և մեր երկրի դրոշը ներկայացնում է ամբողջ աշխարհում»,- 32-ամյա ֆուտբոլիստի […]
21:23 04.06.2024
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան հերքել է այն տեղեկությունը, թե իբր Ռուսաստանը ներկայացնող Ադելիա Պետրոսյանին առաջարկել է փոխել մարզական քաղաքացիությունը, մարզուհին էլ մերժել է: «Նման բան չկա, տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ТАСС լրատվակաան գործակալությանը հայտնել են Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից: Ավելի վաղ Metaratings.ru-ն էր հայտնել, թե իբր Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան կապ է հաստատել 16-ամյա գեղասահորդուհու հետ և […]
20:50 04.06.2024
UFC-ի նախկին չեմպիոն Էդի Ալվարեսը մեկնաբանել է ամերիկացի Դասթին Պորյեի և փրոմոուշենի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի միջև կայացած մենամարտի արդյունքը: «Պորյեն հիանալի մարզավիճակում էր, նա կենտրոնացած և հավաքված էր: Յուրաքանչյուր ռաունդից հետո նա նոր էներգիայով էր շարունակում: Նույնիսկ այն դեպքում, երբ Մախաչևը շահեկան դիրքում էր, Դասթինը խուճապի չեր մատնվում, կարգավորում էր շնչառությունը և […]
20:05 04.06.2024
«Չելսիի» գլխավոր մարզիչ է նշանակվել Էնցո Մարեսկան։ Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 44-ամյա մասնագետի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր։ «Չելսին» իտալացի մարզչի նախորդ ակումբին՝ անգլիական «Լեսթերին», պայմանագրի խզման համար վճարել է 10 միլիոն եվրո փոխհատուցում։ «Լեսթերը» 2023/24 մրցաշրջանում Մարեսկայի գլխավորությամբ հաղթել է Անգլիայի Չեմպիոնշիփում և նվաճել Պրեմիեր լիգայի ուղեգիր։ Հիշեցնենք, որ «Չելսիի» […]
19:34 04.06.2024
ՈւԵՖԱ-ն ամփոփել է Չեմպիոնների լիգայի ավարտված խաղարկությունը: Նորընծա գավաթակիր Մադրիդի «Ռեալի» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուսը ճանաչվել է ավարտված խաղարկության լավագույն ֆուտբոլիստ: 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 10 հանդիպման, դարձել 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Վինիսիուսը գոլերից մեկը խփել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ եզրափակիչում: «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն էլ ճանաչվել է Չեմպիոնների լիգայի լավագույն […]
19:07 04.06.2024
Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեն սոցցանցերում գրառում է կատարել՝ մեկնաբանելով Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը: «Իրականացված երազանք: Հպարտ եմ և երջանիկ, որ միանում եմ իմ երազանքի ակումբին՝ Մադրիդի «Ռեալին»: Ոչ ոք չի կարող հասկանալ, թե որքան հուզված եմ հիմա: Անհամբեր սպասում եմ ձեզ հետ հանդիպելուն, մադրիդիստներ: Շնորհակալ եմ ձեզ անհավանական աջակցության համար: Hala Madrid»,- գրել է […]
18:50 04.06.2024
Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի ազգային հավաքականն ընկերական խաղում սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է Բոսնիա և Հերցեգովինայի թիմին: Գոլի հեղինակ են դարձել Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Քոլ Պալմերը, «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը: Եվրո-2024-ը հյուրընկալող Գերմանիայի ազգային հավաքականն էլ ընդունել էր Ուկրաինայի թիմին և չի կարողացել հաղթել, գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:
18:12 04.06.2024
Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակչում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Կալինինգրադի «Բալթիմայի» նկատմամբ։ «Բալթիկայի» կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը, որը փոխարինման է դուրս եկել խաղի վերջնամասում։ «Զենիթը» 5-րդ անգամ է դարձել Ռուսաստանի գավաթակիր։
17:54 04.06.2024
Ռուսական «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել իտալական «Լացիո», հայտնում է Transfermarkt-ը: Հռոմեական ակումբը Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես ճապոնացի կիսապաշտպան Դայչի Կամադային փոխարինող: Ճապոնիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել անգլիական «Քրիսթալ Փելաս»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է նաև ֆրանսիական Լիգա 1-ի երեք ակումբ՝ «Լիոնը», […]
17:05 04.06.2024
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստ է հոկտեմբերին ռևանշ մենամարտ անցկացնել երրորդ անգամ այս քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը պաշտպանած Իսլամ Մախաչևի դեմ: «Ես պատրաստ եմ հոկտեմբերին մենամարտել Իսլամի դեմ»,- ասել է 27-ամյա մարտիկը ՏԱՍՍ-ին: UFC-ի նախագահ Դանա Ուայթը ևս խոսել է նրանց միջև հնարավոր ռևանշ մենամարտի մասին: «Բոլորը […]
16:49 04.06.2024
Սոֆիկ Թորոսյանի գլխավորած մրցավարական անձնակազմը սպասարկելու է կանանց Եվրոպայի 2025 թ. առաջնության որակավորման փուլի B լիգայի Բոսնիա և Հերցեգովինա – Մալթա հանդիպումը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Թորոսյանին եզրերում օգնելու են Լիանա Գրիգորյանն ու Քրիստինե Գրիգորյանը, իսկ չորրորդ մրցավար է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը։
16:35 04.06.2024
Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյենտեկը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում» դուրս է եկել կանանց մենախաղի քառորդ եզրափակիչ: Լեհ թենիսիստուհին 1/8 եզրափակիչում 40 րոպեում 6-0, 6-0 հաշվով առավելության է հասել ռուս Անաստասիա Պոտապովայի նկատմամբ (41-րդ ռակետ): Սա Շվյոնտեկի կարիերայում ամենակարճատև մրցախաղն էր: Այս մրցախաղը 2015 թվականից հետո նաև դարձավ ամենակարճատևը Ֆրանսիայի բաց առաջնությունում:
16:18 04.06.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (18-րդ ռակետ) խոսել է Ֆրանսիայի բաց առաջնության` «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլում կրած անակնկալ պարտության մասին. «Որևէ բացատրություն չունեմ կատարվածին։ Հինգսեթանոց խաղում առաջին անգամ եմ պարտվում 2-0 հաշվով հաղթելուց հետո։ Դեռ ի վիճակի չեմ վերլուծել կատարվածը, քանի որ հիասթափված եմ։ «Ռոլան Գարոսն» իմ ամենասիրելի մրցաշարերից մեկն է, որտեղ տարեց տարի […]
15:57 04.06.2024
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Սլովենիայի թիմի դեմ ընկերական հանդիպման նախախաղային ասուլիսին պատասխանել է լրագրողների հարցերին: «Դիտել ենք Սլովենիայի հավաքականի խաղերը, գիտենք, որ լավ թիմ ունեն, շատ արժանիորեն դուրս են եկել Եվրոպայի առաջնության հիմնական փուլ: Մենք լավ հավաք ենք անցկացրել, չունեմ որևէ դժգոհություն տղաներից, նրանք կատարել են իրենց առջև դրված խնդիրները: Մեր […]
15:37 04.06.2024
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր Լյուբլյանայում ընկերակաան հանդիպում կանցկացնի Եվրո-2024-ի մասնակից Սլովենիայի թիմի դեմ: Սլովենիա – Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի Կիպրոսը ներկայացնող մրցավարական անձնակազմը: Հանդիպման մրցավար է նշանակվել Անդրեաս Արղիրուն, եզրերում նրան կօգնեն Նիկոս Էղլեզուն և Մարիոս Դիմիտրադիսը: Չորրորդ պաշտոնյան էլ կլինի սլովենացի Դեյան Բելաժիչը: Ալեքսանդր Պետրակովի գլխավորած հավաքականը երեք օր անց էլ «Հանրապետական» ստադիոնում […]
15:25 04.06.2024
«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 17-րդ տուրում ոչ-ոքի՝ 3-3 է խաղացել«Սենթ Լուիսի» հետ: Տանտերերի կազմում գոլի հեղինակ են դարձել Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը, Ժորդի Ալբան, որը նաև երկուգոլային փոխանցում է կատարել: Սուարեսը նաև սեփական դարպասն է գրավել: Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը 35 միավորով մնացել է առաջին տեղում, «Սենթ Լուիսը» 23-րդն է:
15:05 04.06.2024
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ հաղթանակն ու Չեմպիոնների լիգայի 15-րդ գավաթը նվաճելը: «Ակումբի համար յուրահատուկ իրադարձություն է 10 տարվա ընթացքում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ նվաճելը: Ինչպես տեսաք այս եզրափակչում, այդ տիտղոսը նվաճելտ հեշտ չէ: Դորտմունդի «Բորուսիան» շատ լավ խաղաց, առաջին խաղակեսում նրանք մեզնից ուժեղ էին։ Առաջին խաղակեսում շատ էինք […]
14:40 04.06.2024
Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի նախկին հարձակվող Գարեթ Բեյլը կարծում է, որ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստը «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն է: «Վստահորեն կասեմ, որ Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն խաղացողն է։ Անկեղծ ասած՝ չկան այլ ֆուտբոլիստներ, որոնց հետ կցանկանայի խաղալ Չեմպիոնների լիգայում։ Կարծում եմ, որ մեր թիմը համալրված էր գերազանց […]
12:22 04.06.2024
Մայիսի 29-ից հունիսի 2-ը ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Աշտարակի «Սևան մարզական ընկերության» ՄՊՄԴ մարզադահլիճում կայացել է ՀՀ վոլեյբոլի տղաների և աղջիկների Մ14 առաջնությունը, որին մասնակցել են տղաների և աղջիկների 12-ական թիմեր: Նրանք մրցել են ենթախմբերում, որից հետո կայացել են կիսաեզրափակիչ հանդիպումները։ Աղջիկների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է «Ավան» թիմը, որը եզրափակչում 2:0 հաշվով առավելության է հասել […]
22:36 03.06.2024
Իտալական «Նապոլիի» վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան համաձայնվել է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ, հայտնում է Corriere dello Sport-ը: Չնայած 23-ամյա ֆուտբոլիստի համաձայնությանը, կասկածներ կան, որ գործարքը չի կայանա, քանի որ ակումբը դեռևս չի տվել համաձայնությունը: Ֆրանսիական գրանդը վրացու տրանսֆերի համար պատրաստ է վճարել 100 միլիոն եվրո, սակայն «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դի Լաուրենտիսը կդիտարկի 150 միլիոն եվրոյից սկսած […]
22:04 03.06.2024
Բեռլինի դատարանը Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ, օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Զվերևի գործով դատական գործընթաց է սկսել, հայտնում է championat-ը: 27-ամյա մարզիկը մեղադրվում է նախկին ընկերուհի Բրենդա Պատեայի նկատմամբ բռնություն գործադրելու համար: 2020-ին ընտանեկան վեճի ժամանակ Զվերևը պատին է սեղմել Բրենդային և փորձել է խեղդել: Թենիսիստը չի ընդունում մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքը, իսկ նրա փաստաբանը դատարանին փորձում […]
21:33 03.06.2024
Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի նոր չեմպիոն Երևանի «Փյունիկի» հավանական մրցաիցները ՉԼ որակավորման առաջին փուլում։ Թիմի հավանական մրցակիցներն են Բաթումիի «Դինամոն», Սլովենիայի «Ցելյեն», Մալթայի «Համրուն Սպարտանսը», հյուսիսիռլանդական «Լառնը», Մինսկի «Դինամոն», Լիտվայի «Պանևեժիսը», ղազախական «Օրդաբասին», իսլանդական «Վիկինգուր Ռեյկյավիկը», Հյուսիսային Մակեդոնիայի «Շտրուգան», Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժը», Չեռնոգորիայի «Դեչիչը», ալբանական «Էգնատիան», Անդորրայի «Սանտա Կոլոման» և Սան Մարինոյի «Վիրտուսը»: Չեմպիոնների լիգայի որակավորման […]
21:00 03.06.2024
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատար ըմբիշները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում միջազգային մրցաշարի կմասնակցեն: Մրցավայր կմեկնեն Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (61 կգ), Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիրներ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): Հարությունյանն այս ստուգատեսում հանդես կգա 61 կգ քաշային կարգում, իսկ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Փարիզում […]
20:38 03.06.2024
Հայտնի մասնագետ Ստանիսլավ Չերչեսովը նշանակվել է Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան։ 60-ամյա մարզիչը փոխարինել է Մագոմեդ Ադիևին, ով վերջերս գլխավորել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում խաղացող Գրոզնիի «Ախմատը»։ Չերչեսովի վերջին աշխատավայրը եղել է հունգարական «Ֆերենցվարոշը», որը նա մարզել է 2021-2023 թթ։ Նա ժամանակին մարզել է նաև Ռուսաստանի հավաքականը, Վարշավայի «Լեգիան», Մոսկվայի […]