Հայ սամբիստները կմասնակցեն BRICS մարզական խաղերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Հայ սամբիստները կմասնակցեն BRICS մարզական խաղերին

16:00 07.06.2024

2024 թ հունիսի 12-ից 23-ը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվելու են BRICS միության անդամ երկրների մարզական 5-րդ խաղերը, որին այս անգամ հրավիրյալի կարգավիճակով մասնակցելու է նաև Հայաստանը:

«Նախ, պարզաբանենք, թե ի՞նչ է BRICS-ը:

Հապավում է, կազմված է միության անդամ երկրների սկզբնատառերից. B-Brasil-Բրազիլիա, R-Russia-Ռուսաստան, I-India-Հնդկաստան, C-China- Չինաստան, S-Sout Africa-Հարավաֆրիկյան Հանրապետություն:

Միությունը ստեղծվել է 2006 թվականին՝ Սանկտ Պետերբուրգում անցկացվող տնտեսական ֆորումի ժամանակ, որին մասնակցում էին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի էկոնոմիկայի նախարարները՝ BRIC:
2010-ին միությանը պաշտոնապես միացել է նաև Հարավաֆրիկյան հանրապետությունը, այսպիսով BRIC-ը դարձել է BRICS:

Միության նպատակն, իհարկե, աշխարհաքաղաքական է, նաև՝ մարդասիրական, մշակութային, մարզական կապերի ընդլայնումն ու ամրապնդումը:

2024-ի հունվարից միությանը անդամակցել են նաև Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբյան, Եթովպիան:

Փաստենք, որ BRICS երկրները գրավում են երկրագնդի տարածքի՝ 30, բնակչության՝ 42 և ֆինանսների՝ 43 տոկոսը:
BRICS առաջին մարզական խաղերն անց են կացվել 2017-ին, ապա՝ 2018, 2019, 2022, 2023:

2024-ի խաղերին լինելու է 27 մարզաձև, խաղարկվելու է 387 հավաքածու մեդալ, մասնակցելու է շուրջ 4700 մարզիկ՝ ավելի քան 60 պետությունից:

Սամբոյի մրցումները տեղի կունենան հունիսի 14-ին և 15-ին՝ կանանց ու տղամարդկանց յոթական քաշային կարգերում:

Մերոնցից Կազան են մեկնելու Արթուր Մանուկյանը՝ 64 կգ, Արամ Աղաջանյանը՝ 71 կգ, Արթուր Հակոբյանը՝ 79 կգ, Վահագն Չալյանը՝ 88 կգ, Արսեն Խանջյանը՝ 98 կգ, Դավիթ Հարությունյանը՝ 98+ կգ, Աննա Այվազյանը՝ 50 կգ, Արփինե Մնացականյանը՝ 54 կգ և մարզիչներ Մարտին Միրզոյանն ու Վովիկ Խոջայանը»,-նշված է Սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP