20:18 03.06.2024
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին խոսել է ռուսական «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Եվրոպայում կարիերան շարունակելու հնարավորության մասին: «Սպերցյանը դեռ մեկ տարի առաջ էր պատրաստ Եվրոպա տեղափոխվելուն: Ես չեմ լսել «Բորուսիայի» հետաքրքրվածության մասին, բայց Սպերցյանի ունիվերսալ կարողությունները թույլ կտան նրան խաղալ նման կարգի թիմերում։ Այնքան էլ կարևոր չէ, թե նա որ ակումբ […]
19:55 03.06.2024
UFC թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ ռևանշ մենամարտ անցկացնելու դեպքում նոկաուտով կհաղթի նրան: «Մախաչևի շուրջ, անկասկած, չափազանց մեծ աղմուկ կա: Նրա թիմում բոլորը կարծում են, որ նա անպարտելի է: Եթե Իսլամը հավատում է, որ կհաղթի յուրաքանչյուր մրցակցի, ես կապացուցեմ, որ դա […]
19:25 03.06.2024
Բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի ու ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլի միջև մենամարտը հետաձգվել է, հայտնում է Netflix-ը։ 57-ամյա Թայսոնի ինքնազգացողությունը վատացել է Մայամիից Լոս Անջելես թռիչքի ժամանակ։ Նա ստամոքսի շրջանում սուր ցավեր է ունեցել։ Չնայած Թայսոնը սոցցանցերում հայտարարել է, որ իր առողջական վիճակը կայունացել է, բուժանձնակազմը նրան խորհուրդ է տվել […]
18:48 03.06.2024
Մադրիդի «Ռեալի» մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ կարծում են, որ Կիլիան Մբապեն կարող է բացասաբար ազդել թիմի մթնոլորտի վրա։ L’Équipe-ի փոխանցմամբ՝ խնդիրն այն է, որ իսպանական ակումբը տիտղոսներ հաղթել է նաև առանց Մբապեի։ Բացի դրանից, 25-ամյա հարձակվողը դառնալու է ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Այդ հանգամանքը նույնպես կարող է վատ անդրադառնալ նրա ու մյուս ֆուտբոլիստների հարաբերությունների վրա։ […]
18:24 03.06.2024
Թուրքիայի փոխչեմպիոն «Ֆեներբահչեն» հայտարարել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Ակումբը չի հայտնել 61-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոուրինյուի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Հիշեցնենք, որ պորտուգալացին հունվարին իտալական «Ռոմայից» հեռանալուց հետո ազատ գործակալ էր: Մոուրինյուն նախկինում գլխավորել էր նաև «Պորտուն», «Բենֆիկան», «Չելսին», «Ինտերը», […]
17:46 03.06.2024
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում տեսանյութով և գրառմամբ ամփոփել է իտալական «Ինտերի» հետ անցկացրած մրցաշրջանը: «Ինչպիսի անմոռանալի մրցաշրջան: Մենք պատմություն կերտեցինք՝ դերբիում նվաճելով Սկուդետոն: Մեր երկրորդ աստղն ավելացնելու ավելի լավ տարբերակ չէր կարող լինել: Անձնական նկատառումով, շատ ուրախ եմ, որ մրցաշրջանն ավարտեցի խաղադաշտում անցկացրած շատ րոպեներով: Շատ շնորհակալ եմ աջակցության համար, ինչպես […]
17:23 03.06.2024
Խառը մենամարտերի հայ մարտիկ Արեն Հակոբյանը (17-3-1) Ուֆայում կայացած ACA 176 մրցաշարում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է բրազիլացի Ալան Գոմեսին (15-6-1): Սա այս մարտիկների միջև երկրորդ մենամարտն է, Հակոբյանը 2020 թվականին ACA 115-ում վաղաժամ հաղթանակի էր հասել բրազիլացու նկատմամբ: Թեթևագույն քաշային կարգի տիտղոսային մենամարտում Իմրան Բուկուևին պարտվելուց հետո 30-ամյա հայ մարտիկի համար սա 5-րդ անընդմեջ […]
16:55 03.06.2024
Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասել է իր թիմակից Ռենան Լոդիի ավտոմեքենայի անիվները: Այդպես 32-ամյա ֆուտբոլիստը վրեժխնդիր է եղել Լոդիի կատակի համար: Ավելի վաղ բրազիլացի պաշտպանն իրար էր կապել Նեյմարի խաղակոշիկների քուղերը: «Այսօր քո հանդեպ են որս կազմակերպում, վաղը դու ես որսորդը: Մենք այլևս պարտք չունենք»,- գրել է Նեյմարը: Հիշեցնենք, […]
16:35 03.06.2024
Հայ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում: Օռլանդոյում կայացած բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում ծանր քաշային կարգում հանդես եկող Հովհաննիսյանը երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մեքսիկացի Լուիս Պասկուալին (19-11): 26-ամյա հայ բռնցքամարտիկը նախորդ 5 մենամարտում ևս հաղթել էր նոկաուտով:
16:12 03.06.2024
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների դասակարգման թարմացված աղյուսակը։ 100 ուժեղագույն շախմատիստների թվում կա Հայաստանի երեք ներկայացուցիչ։ Հայկ Մարտիրոսյանը 2662 վարկանիշով զբաղեցնում է 67-րդ տեղը, Գաբրիել Սարգսյանը (2660) 70-րդն է, Հրանտ Մելքումյանը (2646)` 93-րդը։ Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենն է (2830)։ Նրան հաջորդում են ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ֆաբիանո Կարուանան (2805) և Հիկարու […]
12:38 03.06.2024
Հունիսի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Լյուբլյանա, որտեղ հունիսի 4-ին ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի ընտրանու հետ: Հայաստանի ազգային հավաքականը Սլովենիա է մեկնել հետևյալ կազմով. Դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչ – «Նոա» Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա» Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան) Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» […]
18:45 02.06.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկավնում են, որ Դավիթ Չալոյանը նվաճել է Օլիմպիական խաղերի ուղեգիր։ «Աշխարհի փոխչեմպիոն, +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը Բանգկոկում ավարտվող օլիմպիական վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակչում 3:2 հաշվով առավելության է հասել իռլանդացի Մարտին Մաքդոնագի նկատմամբ՝ ապահովելով իր մասնակցությունն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում: Սա Հայաստանի արդեն 12-րդ ուղեգիրն էր»,-նշված է հաղորդագրության […]
21:44 01.06.2024
Այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման նպատակով գործկոմի անդամների հետ այցելել է քաղաք Ջերմուկ, որտեղ 2025 թվականի փետրվարին կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը: Այդ մասին տեղեկանում ենք Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի էջից։ «Շրջայց ենք կատարել քաղաքի տարածքում, ցույց ենք տվել Համահայկական խաղերի անցկացման վայրերը, մասնավորապես՝ բացման վայրը, դահուկավազքուղին և այլն: Քննարկել […]
17:00 01.06.2024
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարծում է, որ «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ անհանգստությունը նորմալ է։ «Վերջին եզրափակիչը «Ուեմբլիում» (2013 թվականին «Բավարիայից» կրած պարտությունը) եղել է 11 տարի առաջ։ Հիմա մենք ունենք այլ մրցակից, տարբեր խաղացողներ, ուստի խոսքը գնում է ոչ թե վերականգնվելու հնարավորության, այլ սպասումների մասին: Հիմա մենք մեր առջև նպատակ ենք […]
14:30 01.06.2024
Դավիթ Չալոյանը կրկին հաղթում է ու մոտ է օլիմպիական ուղեգրին։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, Թաիլանդում շարունակվող օլիմպիական վարկանիշային մրցաշարի 1/8 եզրափակչում հայ բռնցքամարտիկը 5-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել իրանցի Ռուզբե Սաֆարիի նկատմամբ։ Հայաստանի հավաքականից օլիմպիական վարկանիշային մրցաշարում պայքարը շարունակում են նաև Ռաֆայել Հովհաննիսյանը և Անի Հովսեփյանը։
14:03 01.06.2024
«Փյունիկ»-ի կիսապաշտպան Արտակ Դաշյանը հեռացել է թիմից։ Ավարտվել է կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Դաշյանը «Փյունիկ» էր տեղափոխվել 2022 թվականի ձմռանը: Նա, ընդհանուր առմամբ, 98 հանդիպում է անցկացրել թիմի կազմում` դառնալով 15 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Ակումբը շնորհակալություն է հայտնել Արտակին անձնվեր ելույթների համար ու […]
11:30 01.06.2024
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխի ծառայություններով, հայտնում է Bild-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիները դիտարկում են 29-ամյա գերմանացու թեկնածությունը՝ որպես Տոնի Կրոսի պոտենցիալ փոխարինող։ Կրոսը հայտարարել է, որ Եվրո-2024-ից հետո կավարտի կարիերան։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս թիմի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
10:23 01.06.2024
Երևանի «Արարատի» կազմում իրենց ելույթներն ավարտում են ֆուտբոլիստներ Այմեն Մահմուդը, Ռուդիկ Մկրտչյանը, Ռազմիկ Հակոբյանը, Ռանսոմ Իբեհը, Բերտրան Մանին և Ռամսես Դոնֆաքը: Նշված ֆուտբոլիտների և ակումբի միջև պայմանագրերի ժամկետներն ավարտվել են, հայտնում է «Արարատի» մամուլի քարտուղարությունը: «Ռազմիկ Հակոբյանն «Արարատում» անցկացրել է հինգ տարուց ավելի: Այս ընթացքում 28-ամյա ֆուտբոլիստը «Արարատի» կազմում անցկացրել է Բարձրագույն խմբի 97 հանդիպում […]
09:44 01.06.2024
Սաուդյան «Ալ-Նասր» թիմի պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Արքայի գավաթի եզրափակչում «Ալ-Հիլիալից» կրած պարտությունից հետո չի կարողացել զսպել էմոցիաները և լաց է եղել։ Այս մասին հայտնում է Match TV-ն։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։ Առաջին խաղակեսի հենց սկզբում «Ալ-Հիլալի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Միտրովիչը բացեց հանդիպման հաշիվը։ Խաղի վերջում Այման Յահյան հավասարեցրեց հաշիվը։ 11 մետրանոց հարվածաշարում […]
20:43 31.05.2024
Բանգկոկում անցկացվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը չորրորդ հաղթանակը տարավ: 80 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում նա մենամարտեց Իրանի ներկայացուցիչ Մեյսամ Գեշլագիի հետ և 5:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ: Բոլոր երեք ռաունդներում մրցավարները առավելությունը տվեցին հայ բռնցքամարտիկին: Երրորդ ռաունդում ռինգի մրցավարը երկու անգամ նկատողություն տվեց Ռաֆայել Հովհաննիսյանին գլուխը կախ մենամարտելու համար և […]
19:20 31.05.2024
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անի Հովսեփյանը 66 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում մենամարտել է Նոր Զելանդիայի ներկայացուցիչ Կառա Ուորերաուի հետ հետ և երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկել մրցակցին: Այսպիսով Անին դուրս է եկելվ քառորդ եզրափակիչ։ Հավաքականից պայքարը շարունակում են նաեւ Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը […]
18:11 31.05.2024
Բանգկոկում անցկացվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Անուշ Գրիգորյանը պարտություն կրեց։ 52 կգ քաշային կարգի 1/16 եզրափակչում նրա մրցակիցն իռլանդացի Դայնա Մուռհաուզն էր։ Հավաքականից ավելի վաղ պայքարն ավարտել էին 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը և 57 կգ քաշային Արթուր Բազեյանը։ Օլիմպիական վարկանիշային մրցաշարը կավարտվի հունիսի 3-ին: […]
17:52 31.05.2024
Գերմանիայի ֆուտբոլային միությունը որոշում է կայացրել տնային Եվրոյի ժամանակ հավաքականի ֆուտբոլիստների պարգևավճարների վերաբերյալ: Խմբային փուլը հաղթահարելու դեպքում ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը կստանա 50 հազար եվրո, քառորդ եզրափակչում հաղթելու դեպքում՝ 100 հազար եվրո, կիսաեզրափակչում հաջողության հասնելու դեպքում հավաքականի անդամները կստանան 150 հազարական եվրո: Եթե Բունդեսթիմը նվաճի Եվրոպայի գավաթը, ապա ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը կպարգևատրվի 400 հազար եվրոյով, երկրորդ տեղը գրավելու […]
15:33 31.05.2024
«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը սկսել է աշխատանքը կատալոնական ակումբում։ «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբում գերմանացի մասնագետի առաջին օրվա տեսաամփոփումը։ 59-ամյա Ֆլիկն օրեր առաջ էր պայմանագիր կնքել թիմի հետ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Հիշեցնենք, որ Հանսի Ֆլիկը սեպտեմբերին հեռացել էր Գերմանիայի հավաքականից։ Նա Բունդեսթիմում աշխատել էր 2021-2023-ին, իսկ մինչև այդ 2 տարի […]
15:22 31.05.2024
Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար հարձակվող Ուեյն Ռունին գնահատել է անգլիացիների` Եվրո-2024-ում հաղթելու հնարավորությունները։ «Անգլիան կարող է հաղթել Եվրոպայի առաջնությունը։ Ենթադրում եմ, որ այժմ բազմաթիվ հավաքականներ զգուշանում են մեզնից։ Նախորդ մրցաշարերում բոլորը տեսել են, թե որքան լավն է Անգլիան։ Կարծում եմ` Ֆիլ Ֆոդենն ու Բուկայո Սական պետք է լինեն մեկնարկային կազմում։ Նրանք հիանալի ֆուտբոլիստներ […]
14:53 31.05.2024
Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Հյուլմանը հրապարակել Եվրո-2024-ի հայտացուցակը, որտեղ ընդգրկվել է 26 ֆուտբոլիստ, հաղորդում է Դանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։ Դարպասապահներ. Կասպեր Շմեյխել («Անդրելեխտ»), Ֆրեդերիկ Ռյոնով («Ունիոն Բեռլին»), Մադս Հերմանսեն («Լեսթեր»)։ Պաշտպաններ. Անդրեաս Քրիստենսեն («Բարսելոնա»), Սիմոն Կյայեր («Միլան»), Յոաքիմ Անդրեսեն («Քրիսթալ Փելաս»), Յանիկ Վեստերգոր («Լեսթեր»), Վիկտոր Նելսոն («Գալաթասարայ»), Ալեքսանդր Բա («Բենֆիկա»), Յոաքիմ Մելյե («Վոլֆսբուրգ»), […]
14:27 31.05.2024
Ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել չեմպիոնական տոնակատարությունից։ Թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պարել է գավաթով։ Հիշեցնենք, որ «Փյունիկը» 82 միավորով գրավել էր առաջին տեղը։ 16-րդ անգամ Հայաստանի չեմպիոն դարձած երևանյան ակումբն ամռանը պայքարը կսկսի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից։
13:45 31.05.2024
Հայաստանի ներկայացուցիչ Բարեղամ Հարությունյանը (51 կգ) Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում պարտվեց և կորցրեց Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունը: 35-ամյա բռնցքամարտիկը 1/16 եզրափակչում պարտվեց 23-ամյա չինացի Լյու Չաունին։ Հարությունյանը պայքարը սկսել էր 1/32 եզրափակչից, որտեղ նոկաուտի էր ենթարկել թունիսցի մրցակցին: Օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականներից պայքարը դեռևս շարունակում […]
13:24 31.05.2024
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը խոսել է Եվրո-2026-ի որակավորման հիմանական փուլի վիճակահանության մասին։ «Բավականին բարդ խմբում ենք հայտնվել։ Մրցակիցները, իրոք, ուժեղ են։ Գիտեինք, որ հիմնական փուլում թույլ մրցակիցներ չեն լինում։ Ղազախստանը Եվրոպայում վարկանիշով երրորդն է․ մյուս երկուսը նույնպես բավականին լավ հավաքականներ են, բայց մենք ունենք ուժեղ թիմ և փորձելու ենք ամեն ինչ […]
12:53 31.05.2024
Անգլիական «Լեսթերի» նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել հոլանդացի հայտնի մասնագետ Ռուդ վան Նիստելռոյը։ Ակումբի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան շուտով տեղափոխվելու է Լոնդոնի «Չելսի»։ Իտալացի մասնագետին փոխարինելու թեկնածուներից մեկն էլ 47-ամյա Վան Նիստելռոյն է։ Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստի վերջին աշխատավայրը եղել է Էյնդհովենի ՊՍՎ-ն, որտեղից նա հեռացել է սեփական նախաձեռնությամբ։ ՊՍՎ-ն մարզչի գլխավորությամբ դարձել էր […]