19:20 31.05.2024
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անի Հովսեփյանը 66 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում մենամարտել է Նոր Զելանդիայի ներկայացուցիչ Կառա Ուորերաուի հետ հետ և երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկել մրցակցին: Այսպիսով Անին դուրս է եկելվ քառորդ եզրափակիչ։ Հավաքականից պայքարը շարունակում են նաեւ Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը […]
18:11 31.05.2024
Բանգկոկում անցկացվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Անուշ Գրիգորյանը պարտություն կրեց։ 52 կգ քաշային կարգի 1/16 եզրափակչում նրա մրցակիցն իռլանդացի Դայնա Մուռհաուզն էր։ Հավաքականից ավելի վաղ պայքարն ավարտել էին 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը և 57 կգ քաշային Արթուր Բազեյանը։ Օլիմպիական վարկանիշային մրցաշարը կավարտվի հունիսի 3-ին: […]
17:52 31.05.2024
Գերմանիայի ֆուտբոլային միությունը որոշում է կայացրել տնային Եվրոյի ժամանակ հավաքականի ֆուտբոլիստների պարգևավճարների վերաբերյալ: Խմբային փուլը հաղթահարելու դեպքում ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը կստանա 50 հազար եվրո, քառորդ եզրափակչում հաղթելու դեպքում՝ 100 հազար եվրո, կիսաեզրափակչում հաջողության հասնելու դեպքում հավաքականի անդամները կստանան 150 հազարական եվրո: Եթե Բունդեսթիմը նվաճի Եվրոպայի գավաթը, ապա ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը կպարգևատրվի 400 հազար եվրոյով, երկրորդ տեղը գրավելու […]
15:33 31.05.2024
«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը սկսել է աշխատանքը կատալոնական ակումբում։ «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբում գերմանացի մասնագետի առաջին օրվա տեսաամփոփումը։ 59-ամյա Ֆլիկն օրեր առաջ էր պայմանագիր կնքել թիմի հետ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Հիշեցնենք, որ Հանսի Ֆլիկը սեպտեմբերին հեռացել էր Գերմանիայի հավաքականից։ Նա Բունդեսթիմում աշխատել էր 2021-2023-ին, իսկ մինչև այդ 2 տարի […]
15:22 31.05.2024
Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար հարձակվող Ուեյն Ռունին գնահատել է անգլիացիների` Եվրո-2024-ում հաղթելու հնարավորությունները։ «Անգլիան կարող է հաղթել Եվրոպայի առաջնությունը։ Ենթադրում եմ, որ այժմ բազմաթիվ հավաքականներ զգուշանում են մեզնից։ Նախորդ մրցաշարերում բոլորը տեսել են, թե որքան լավն է Անգլիան։ Կարծում եմ` Ֆիլ Ֆոդենն ու Բուկայո Սական պետք է լինեն մեկնարկային կազմում։ Նրանք հիանալի ֆուտբոլիստներ […]
14:53 31.05.2024
Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Հյուլմանը հրապարակել Եվրո-2024-ի հայտացուցակը, որտեղ ընդգրկվել է 26 ֆուտբոլիստ, հաղորդում է Դանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։ Դարպասապահներ. Կասպեր Շմեյխել («Անդրելեխտ»), Ֆրեդերիկ Ռյոնով («Ունիոն Բեռլին»), Մադս Հերմանսեն («Լեսթեր»)։ Պաշտպաններ. Անդրեաս Քրիստենսեն («Բարսելոնա»), Սիմոն Կյայեր («Միլան»), Յոաքիմ Անդրեսեն («Քրիսթալ Փելաս»), Յանիկ Վեստերգոր («Լեսթեր»), Վիկտոր Նելսոն («Գալաթասարայ»), Ալեքսանդր Բա («Բենֆիկա»), Յոաքիմ Մելյե («Վոլֆսբուրգ»), […]
14:27 31.05.2024
Ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել չեմպիոնական տոնակատարությունից։ Թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պարել է գավաթով։ Հիշեցնենք, որ «Փյունիկը» 82 միավորով գրավել էր առաջին տեղը։ 16-րդ անգամ Հայաստանի չեմպիոն դարձած երևանյան ակումբն ամռանը պայքարը կսկսի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից։
13:45 31.05.2024
Հայաստանի ներկայացուցիչ Բարեղամ Հարությունյանը (51 կգ) Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում պարտվեց և կորցրեց Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունը: 35-ամյա բռնցքամարտիկը 1/16 եզրափակչում պարտվեց 23-ամյա չինացի Լյու Չաունին։ Հարությունյանը պայքարը սկսել էր 1/32 եզրափակչից, որտեղ նոկաուտի էր ենթարկել թունիսցի մրցակցին: Օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականներից պայքարը դեռևս շարունակում […]
13:24 31.05.2024
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը խոսել է Եվրո-2026-ի որակավորման հիմանական փուլի վիճակահանության մասին։ «Բավականին բարդ խմբում ենք հայտնվել։ Մրցակիցները, իրոք, ուժեղ են։ Գիտեինք, որ հիմնական փուլում թույլ մրցակիցներ չեն լինում։ Ղազախստանը Եվրոպայում վարկանիշով երրորդն է․ մյուս երկուսը նույնպես բավականին լավ հավաքականներ են, բայց մենք ունենք ուժեղ թիմ և փորձելու ենք ամեն ինչ […]
12:53 31.05.2024
Անգլիական «Լեսթերի» նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել հոլանդացի հայտնի մասնագետ Ռուդ վան Նիստելռոյը։ Ակումբի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան շուտով տեղափոխվելու է Լոնդոնի «Չելսի»։ Իտալացի մասնագետին փոխարինելու թեկնածուներից մեկն էլ 47-ամյա Վան Նիստելռոյն է։ Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստի վերջին աշխատավայրը եղել է Էյնդհովենի ՊՍՎ-ն, որտեղից նա հեռացել է սեփական նախաձեռնությամբ։ ՊՍՎ-ն մարզչի գլխավորությամբ դարձել էր […]
12:32 31.05.2024
Հունական «Օլիմպիակոսի» հարձակվող Այուբ Էլ Կաբին դարձել է եվրագավաթների մեկ մրցաշրջանում փլեյ-օֆֆում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը, հայտնում է Squawka-ն։ Մարոկկացին Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում 11-րդ գոլն է խփել մրցաշարում, ինչի շնորհիվ հունական ակումբը 1-0 հաշվով հաղթել էր իտալական «Ֆիորենտինային» և պատմության մեջ առաջին անգամ նվաճել եվրագավաթային տիտղոս։ 30-ամյա ֆուտբոլիստը բոլոր գոլերը խփել է մրցաշարի փլեյ-օֆֆում։ Էլ […]
12:07 31.05.2024
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր նպատակների մասին։ «Ես ֆուտբոլին տալու դեռ շատ բան ունեմ։ Շատ նվաճումների եմ հասել, բայց դեռ երիտասարդ եմ և ուզում եմ ավելին անել… Ցանկանում եմ անունս գրել ֆուտբոլի պատմության մեջ։ Ես պարզապես նայում եմ, թե ինչ է սպասվում ինձ ապագայում և ցանկանում եմ իսկապես բարելավել խաղս և ամեն […]
11:46 31.05.2024
Ռուսաստանցի գեղասահորդներ Կարինա Հակոբովան և Նիկիտա Ռախմանինը, որոնք հանդես են գալիս զուգասահքում, մտադիր են փոխել մարզական քաղաքացիությունը և ներկայացնել Հայաստանը: Այս տեղեկությունը հայտնում է All news, from the world of figure skating-ը: Նախորդ տարի նրանք Օմսկում կայացած Ռուսաստանի Գրան պրիում գրավել էին 5-րդ տեղը: Հակոբովան, որը հայուհի է, 20 տարեկան է, Ռախմանինը՝ 25: Զույգը մարզվում […]
11:29 31.05.2024
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը մասնակցելու է 3×3 ձևաչափով Եվրոպայի առաջնության ընտրական փուլին։ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է առաջին ենթախմբում և մրցելու է Կոսովոյի, Ալբանիայի, Անդորրայի, Ադրբեջանի, Կիպրոսի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի և Մալթայի թիմերի դեմ։ Առաջին ենթախմբի հանդիպումները կայանալու են հունիսի 8-9-ը Կոսովոյում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։ Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնեկնի հետևյալ բասկետբոլիստներով. • Յուրա Մելիքյան (ԲԿՄԱ) […]
11:05 31.05.2024
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ավանի ակադեմիայում շարունակում է նախապատրաստվել առաջիկա ընկերական հանդիպումներին: Մարզումից հետո ՀՖՖ մամուլի ծառայությունը հարցազրույցներ է անցկացրել նորեկների՝ Երևանի «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Սիմոնյանի և հարձակվող Գևորգ Տարախչյանի հետ: «Երիտասարդական հավաքականում խաղալը շատ մեծ պատիվ է, բայց ազգային թիմն ավելի է մոտիվացնում բոլորին: Ազգային հավաքականում խաղալը բոլորի երազանքն է: Շատ ուրախ եմ, որ […]
10:25 31.05.2024
Մայիսի 31-ից հունիսի 1-ը «Դինամո» մարզադահլիճում կանցկացվի աշխարհի կրկնակի չեմպիոն, գավաթակիր Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի 5-րդ հուշամրցաշարը։ Բացի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանից (97 կգ), հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մյուս անդամները կմասնակցեն երևանյան ստուգատեսին, այդ թվում՝ Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճած Սլավիկ Գալստյանը (67 կգ) և աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը […]
10:07 31.05.2024
Արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Էդինսոն Կավանին հայտարարել է Ուրուգվայի ազգային հավաքականում ելույթներն ավարտելու մասին: 37-ամյա ֆուտբոլիստը 2008 թվականից էր հանդես գալիս Ուրուգվայի հավաքականում, որի կազմում անցկացրած 136 խաղում դարձել է 58 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: Իտալական «Նապոլիի», ֆրանսիական ՊՍԺ-ի, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողն Ուրուգվայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում երկրորդն է, […]
09:36 31.05.2024
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն Իրանի Զենջան քաղաքում մեկնարկած «Թախտիի գավաթ» մրցաշարի 44-րդ խաղարկության առաջին մրցումային օրը երկու մեդալ է նվաճել: Բրոնզե մեդալակիր են դարձել Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ): Խնձրցյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 10-0 հաշվով հաղթել է Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Վիլեն Սարգսյանին, իսկ Սերգեյ Սարգսյանը 4-4 հաշվով է […]
09:00 31.05.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակը տարավ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում»: Աշխարհի 70-րդ ռակետը Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում երկու սեթում 6-3, 6-0 հաշվով վստահ հաղթանակի է հասել ռուս Աննա Բլինկովայի նկատմամբ (55-րդ ռակետ): 21-ամյա Ավանեսյանը երրորդ շրջանում կմրցի Սինվեն Ժեն (Չինաստան) – Տամարա Կորպաչ (Գերմանիա) զույգի հաղթողի հետ:
08:30 31.05.2024
Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ֆրանսիայի բաց առաջնությունից` «Ռոլան Գարոս»-ից: «Մեծ սաղավարտի» տարվա 4 մրցաշարերից մեկի` «Ռոլան Գարոս»-ի, տղամարդկանց մենախաղի 2-րդ շրջանում մրցեց 145-րդ ռակետ սլովակ Յոզեֆ Կովալիկի հետ: 3,5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց 5 սեթերից հետո` 4:6, 4:6, 6:4, 6:3, 6:4 հաշվով: Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 17-րդն է:
22:25 30.05.2024
Իսպանացի անվանի մասնագետ Վիսենտե դել Բոսկեն խոսել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին. «Անչելոտին հիանալի օրինակ է իսպանական ֆուտբոլի համար։ Խոսքս խաղադաշտում գործողությունների մասին չէ, այլ այն բանի, թե ինչպես է ակումբը ներկայացվում։ Նա «Ռեալի» խորհրդանիշն է։ Անչելոտիի գլխավորությամբ թիմը միշտ լավ է ներկայանում, իսկ հանդերձարանում հիանալի մթնոլորտ է։ Ես իսկապես հավատում եմ […]
22:01 30.05.2024
Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է վարձավճարով տեղափոխվել գերմանական Բունդեսլիգա 2-ը ներկայացնող Դյուսելդորֆի «Ֆորտունա»։ Դյուսելդորֆը ներկայացնող ակումբը 2024/25 մրցաշրջանից առաջ ցանկանում է նոր հարձակվող ձեռք բերել, և Ռանոսն ամենահավանական տարբերակներից մեկն է։ 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը հավանական է դարձել «Ֆորտունայի»` Բունդեսլիգայի անցումային խաղում «Բոխումին» ընդհանուր դիմակայությունում պարտվելուց հետո։ Այժմ «Ֆորտունան» պատրաստ է […]
21:27 30.05.2024
UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը կարծում է, որ հայ մարտիկ Արման Ծառուկյանը պետք է շնորհակալություն հայտնի իրեն. «Ինձ համար չէին կարողանում մրցակից գտնել։ Կարծում եմ` Ծառուկյանը պետք է շնորհակալություն հայտնի ինձ, քանի որ իմ միջոցով նրա հետ պայմանագիր կնքեց UFC-ը։ Այդ պահին ես բացարձակ չէի ճանաչում Արմանին, ծանոթ չէի նրա ոճին և […]
21:00 30.05.2024
Գերմանացի հանրահատ մարզիչ Հանսի Ֆլիկը պաշտոնապես նշանակվել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ: 59-ամյա մասնագետը ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: ««Բարսելոնան» ընտրել է մարդու, որը հայտնի է բարձր պրեսինգով, ինտենսիվ և հարձակողական ոճով: Այդ խաղաոճը լուրջ հաջողությունների է հասել միջազգային ասպարեզում: Նա նվաճել է գրեթե ամեն ինչ»,- ասված է ակումբի պաշտոնական […]
20:43 30.05.2024
Լոնդոնի «Արսենալն» ու ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան կերկարաձգեն պայմանագիրը, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Անգլիական ակումբը գոհ է 42-ամյա մասնագետի աշխատանքից։ Արտետան նույնպես ցանկանում է մնալ «Արսենալում»։ Բանակցությունները վերջին փուլում են։ Նոր համաձայնագրի ստորագրումից հետո իսպանացին դառնալու է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը։ Նրա գործող պայմանագիրը լրանում է 2025 թ. հունիսի 30-ին, սակայն ակումբը […]
20:31 30.05.2024
Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» Տոկիոյում կայացած ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է «Տոկիո Վերդիին»: Ռուսաստանի հավաքականի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը փոխարինման է մտել հանդիպման 68-րդ րոպեին, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում կրկնապատկել է թիմի առավելությունը:
20:12 30.05.2024
Կայացել է ֆուտզալի 2026 թ. Եվրոպայի առաջնության որակավորման հիմնական փուլի վիճակահանությունը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է 6-րդ խմբում և մրցելու է Ղազախստանի, Դանիայի ու Ալբանիայի թիմերի դեմ։ Խմբերում առաջին տեղը զբաղեցրած հավաքականները նվաճելու են Եվրո-2026-ի ուղեգիր, որտեղ նրանց միանալու են եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան ու Լիտվան։ Խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած լավագույն 8 թիմերը մասնակցելու […]
19:20 30.05.2024
Անվանի պաշտպան Լեոնարդո Բոնուչին հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Իտալացի ֆուտբոլիստը կարիերայի մեծ մասն անցկացրել է Թուրինի «Յուվենտուսում», որի կազմում 502 խաղում խփել է 37 գոլ, կատարել 10 արդյունավետ փոխանցում։ Բոնուչին հանդես է եկել նաև «Միլանի», «Ինտերի», «Ունիոն Բեռլինի», «Բարիի» և «Տրևիզոյի» կազմում։ Նրա վերջին ակումբը թուրքական «Ֆեներբահչեն» էր։ Բոնուչին տարբեր ակումբների հետ նվաճել է […]
18:57 30.05.2024
Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» ներկայացրել է 2024-25 մրցաշրջանի նոր համազգեստը: Շնորհանդեսին մասնակցել է նաև Ռուսաստանի ազգային հավաքականի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը: Հիշեցնենք, որ բասկյան ակումբը Լա լիգայի ավարտված մրցաշրջանում գրավել է 6-րդ տեղը:
18:35 30.05.2024
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամփոփել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը. «Դժվար է խոսել այն էմոցիաների մասին, որոնք ունեմ։ Ցավալի է բաց թողնել չեմպիոնությունը, բայց հպարտ եմ, որ դարձանք արծաթե մեդալակիր։ Մենք պատմության մեջ առաջին անգամ ենք դառնում փոխչեմպիոն։ Թիմն արեց ամեն ինչ` չեմպիոն դառնալու համար, բայց չստացվեց»,- մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը […]