TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+24.09 oC

ՍՊՈՐՏ

Ես ռեկորդներ չեմ փնտրում, նրանք են ինձ հետապնդում․ Ռոնալդու

12:57 29.05.2024

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի առաջնությունում իր սահմանած ռմբարկուական ռեկորդը: Պորտուգալացին մեկ մրցաշարում 35 գոլ է խփել, ինչն արաբական առաջնության պատմության լավագույն ցուցանիշն է: «Ես ռեկորդներ չեմ փնտրում, նրանք են ինձ հետապնդում»,- գրել է 39-ամյա ֆուտբոլիստը: Պորտուգալացին նաև դարձել է Սաուդի Պրո լիգայի պատմության մեկ առաջնության ամենաշատ գոլային գործողությամբ ֆուտբոլիստը (35 […]

̰
Արթուր Բազեյանը ևս 1/8 եզրափակչում է

12:31 29.05.2024

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում շարունակվող օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում Արթուր Բազեյանը (57 կգ) դուրս է եկել 1/8 եզրափակիչ։ 1/16 եզրափակչում նա համառ պայքարում 3-2 հաշվով հաղթել է հորդանանցի Յուսեֆ Իաշաշին։ Բազեյանը մայիսի 30-ին մրցելու է Կառլո Պալամի (Ֆիլիպիններ) հետ։ Այս քաշային կարգում օլիմպիական ուղեգիր ձեռք են բերելու եզրափակիչ հասած մարզիկները և կիսաեզրափակիչում պարտվածների միջև նշանակված մենամարտի […]

̰
Ձյուդոյի բաց առաջնություն՝ Երևանում

11:19 29.05.2024

Հունիսի 1-ին՝ ժամը 11:00-ից 19:00-ն «Միկա» մարզադաշտում (Մանանդյան փող. 41) տեղի կունենա «Ձյուդոյի Երևան քաղաքի բաց առաջնություն» միջազգային մրցաշարը: Ինչպես հայտնում են ԵՐևանի քաղաքապետարանից, մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 6 երկրների 110 մարզիկներ:

̰
Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի պատմության երկու ռեկորդ է սահմանել

09:29 29.05.2024

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է Սաուդյան Արաբիայի առաջնության լավագույն ռմբարկու: Պորտուգալացին 31 խաղում 35 գոլ է խփել, ինչը մրցաշարի պատմության ռեկորդ է: 39-ամյա ֆուտբոլիստը նաև մեկ այլ ռեկորդ է սահմանել: Ռոնալդուն 35 գոլից բացի 11 գոլային փոխանցում է կատարել: 46 գոլային գործողությունը ռեկորդային է արաբական մրցաշարում:

̰
«Ասթոն Վիլան» նոր պայմանագիր է ստորագրել  Էմերիի հետ

09:06 29.05.2024

Անգլիական «Ասթոն Վիլան» նոր պայմանագիր է ստորագրել իսպանացի մասնագետ Ունայ Էմերիի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Էմերիի պայմանագիրը նաախատեսված է մինչև 2029 թվաականի հուլիսի 1-ը: 52-ամյա մասնագետը թիմը գլխավորում է 2022 թվականի նոյեմբերից: Հիշեցնենք, որ «Ասթոն Վիլան» Անգլիայի ավարտված առաջնությունում գրավել էր չորրորդ տեղը և պատմության մեջ առաջին անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

̰
Հայ ձյուդոիստը ոսկե մեդալ է նվաճել Ռուսաստանում կայացած մրցաշարում

00:23 29.05.2024

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Աշիկ Անդրեյանը (60 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում կայացած Վասիլի Օշեպկովի անվան հուշամրցաշարում: Անդրեյանը եզրափակիչում 20 վայրկյանում հաղթել է բելառուս Արտեմ Կոլոսովին: Մինչև եզրափակիչ հասնելն էլ հայ ձյուդոիստը հաղթել էր ադրբեջանցի և երկու ռուս մրցակիցների: Աշիկ Անդրեյանը մրցաշարում հաղթելու համար ստացել է 250 հազար ռուբլի պարգև:

̰
«Ոսկե գնդակը», միանշանակ, կհանձնեի  Բելինգեմին․ Վինիսիուս

23:59 28.05.2024

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուսը խոսել է «Ոսկե գնդակի» մասին և նշել, թե ում կհանձներ մրցանակը։ ««Ոսկե գնդակը», միանշանակ, կհանձնեի Ջուդ Բելինգեմին»,- մեջբերում է As-ը։ «Ռեալի» երկու ֆուտբոլիստներն էլ ֆավորիտների թվում են «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում։ Մրցանակաբաշխությունն այս տարի կայանալու է հոկտեմբերի 30-ին։ Նախորդ տարի անհատական ամենահեղինակավոր մրցանակի դափնեկիրներ են դարձել MLS-ը ներկայացնող […]

̰
Չկա որևէ մեկը, ով մոտ ժամանակներս կհաղթի Մախաչևին․ Վոլկանովակի

23:30 28.05.2024

UFC-ի կիսաթեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովակին խոսել է UFC 302 մրցաշարում կայանալիք Իսլամ Մախաչև (Ռուսաստան) – Դասթին Պորյե (ԱՄՆ) մենամարտի մասին։ «Իսլամը շատ լավ մարտիկ է։ Նա շատ զգուշավոր մարտ է վարում, և քիչ է հավանական, որ սխալներ թույլ տա Պորյեի դեմ մենամարտում։ Դասթինը հիանալի մարտիկ է, սակայն չկա որևէ մեկը, որը […]

̰
Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացողն առաջարկ է ստացել Եվրալիգան ներկայացնող 4 ակումբից

22:57 28.05.2024

Հայաստանի բասկետբոլի հավաքականի պաշտպան Քրիս Ջոնսը մոտ է «Վալենսիայից» հեռանալուն: 31-ամյա խաղացողն առաջարկ է ստացել Եվրալիգան ներկայացնող 4 ակումբից: Տևական ժամանակ Ջոնսի համար պայքարում ֆավորիտ էին համարվում «Ֆեներբախչեն» և «Բասկոնիան», սակայն այժմ նա առաջարկ ունի նաև «Պարտիզանից» ու «Վիրտուսից»: Ջոնսը լրջորեն մտածում է Թուրքիա տեղափոխվելու մասին, բայց նրա տրանսֆերի համար պայքարը շարունակվում է: Հայաստանի հավաքականի […]

̰
«Բավարիան» 15 միլիոն է վճարելու դպրոցական ֆուտբոլիստի համար, սակայն սպասելու է ուսման ավարտին

22:25 28.05.2024

«Բավարիան» համաձայնեցրել է «Շալկե 04»-ի կիսապաշտպան Ասան Ուեդրաոգոյի տեղափոխութունը: Տրանսֆերը կազմելու է 15 միլիոն եվրո, գրում է Sportbuzzer-ը: Պայմանագիրը ստորագրելուց հետո Ուեդրաոգոն մեկ տարի վարձակալությամբ մնալու է «Շալկեում», որպեսզի ավարտի դպրոցը: Տրանսֆերային պայքարում «Բավարիան» հաղթել է «Լայպցիգին», որը պատրաստ է եղել նույն գումարը վճարել, սակայն չի ցանկացել ֆուտբոլիստին ևս մեկ տարով թողնել Գելզենկիրհենում:

̰
«Ռեալը» պարտվել է եզրափակչում․ Եվրալիգա

20:32 28.05.2024

Մադրիդի «Ռեալը» պարտվել է Եվրալիգայի եզրափակչում և չի կարողացել պաշտպանել տիտղոսը։ «4-ի եզրափակչի» վճռորոշ խաղում «Ռեալը» 80-95 հաշվով զիջել է Աթենքի «Պանատինաիկոսին»։ Եզրափակչի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Պանատինաիկոսի» խաղացող Կոստաս Սլուկասը` վաստակելով 24 միավոր։ Հունական ակումբը պատմության մեջ 7-րդ անգամ հաղթել է եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում։ «Պանատինաիկոսը» նման հաջողության հասել է 13 տարվա դադարից հետո։ Ակումբը […]

̰
Մենք ռևանշի ենք սպասում․ Սերգեյ Թորոսյանը՝ Ծառուկյան-Մախաչև մենամարտի մասին

20:11 28.05.2024

UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի մարզիչ Սերգեյ Թորոսյանը կարծիք է հայտնել Իսլամ Մախաչևի հետ հնարավոր մենամարտի մասին․ «Արմանի և Իսլամի միջև առաջին մենամարտում ուժերը հավասար էին: Մենք ռևանշի ենք սպասում, այդ մենամարտը նաև Մախաչևին է անհրաժեշտ: Արմանին հարկավոր է ավելի լավ պատրաստվել: Եթե նա այնպիսի մենամարտ անկացնի, ինչպես Չառլզ Օլիվեյրայի, դա բավարար չի լինի»,- Թորոսյանի […]

̰
ՊՍԺ-ն 20 միլիոն եվրո կվճարի «Կրասնոդարի» դարպասապահի համար

19:50 28.05.2024

Ռուսական «Կրասնոդարի» դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Փարիզի ՊՍԺ-ում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ փարիզյան ակումբը ռուս դարպասապահի տեղափոխության համար վճարելու է 20 միլիոն եվրո։ Կողմերը շարունակում են բանակցել և մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Ըստ աղբյուրի՝ «Պարի Սեն-Ժերմենում» մեծ հույսեր են կապում 25-ամյա դարպասապահի հետ։ Մատվեյ Սաֆոնովը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված […]

̰
Զախարյանը ռուսական ֆուտբոլի գլխավոր հույսերից մեկն է. Footmercato

19:26 28.05.2024

Ֆրանսիական Footmercato պարբերականն իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին անվանել է ռուսական ֆուտբոլի գլխավոր հույսերից մեկը։ «21-ամյա ֆուտբոլիստը, որը ռուսական ֆուտբոլի գլխավոր հույսերից է, կարող էր տեղափոխվել «Չելսի», բայց, ի վերջո, նա հայտնվեց Իսպանիայում՝ «Ռեալ Սոսյեդադում»: Զախարյանի համար առաջին մրցաշրջանը շատ հաջող չստացվեց: Այնուամենայնիվ, մենք խոսում ենք երկարաժամկետ հեռանկարի մասին, քանի որ նա պայմանագիր է […]

̰
Սելարայանի «Ալ Ֆաթեհը»  պարտվել է վերջին տուրում

19:06 28.05.2024

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնությունը նույնպես ավարտվեց: Պրո լիգայի 34-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտվեց 10 ֆուտբոլիստով խաղացող «Ալ Շաբաբին»: «Ալ Ֆաթեհի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց հայ կիսապաշտպան Լուկաս Սելարայանը: Հայաստանի ազգային հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիայի նորամուտի մրցաշրջանում անցկացրել է 32 խաղ, խփել 8 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:

̰
Սպերցյանը ընդգրկվել է ՌԴ Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականում

18:37 28.05.2024

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Whoscored վիճակագրական ընկերության կողմից ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Այն կազմվել է ամենաբարձր միջին գնահատական ունեցող ֆուտբոլիստներից։. Դարպասապահ. Մատվեյ Սաֆոնով («Կրասնոդար», 6,8)։ Պաշտպաններ. Դմիտրի Կաբուտով («Ռուբին», 6,8), Մաթիաս Պերես («Օերնբուրգ», 7,1), Վիլիան Ռոշա (ԲԿՄԱ Մոսկվա, 7,1), Դուգլաս Սանթոս («Զենիթ», 7,1)։ Կիսապաշտպաններ. Մաքսիմ Գլուշենկով («Լոկոմոտիվ […]

̰
Խաչանովը մեկնարկել է վստահ հաղթանակով․ «Ռոլան Գարոս»

18:14 28.05.2024

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում վստահ հաղթանակ է տարել: Խաչանովը երեք սեթում 6-2, 6-0, 7-6 հաշվով հաղթել է հնդիկ Սումիթ Նագալին (95-րդ ռակետ): Աշխարհի 18-րդ ռակետը երկրորդ շրջանում կմրցի Յոզեֆ Կովալիկի (Սլովակիա) հետ: Լեգենդար իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն էլ առաջին շրջանում երեք սեթում 3-6, 6-7, […]

̰
Արթուր Դավթյանը չորրորդն է․ World Challenge Cup

17:55 28.05.2024

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում ընթացող World Challenge Cup սպորտային մարմնամարզության մրցաշարի նժույգ թափեր վարժությունում գրավել է չորրորդ տեղը: Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Դավթյանը եզրափակչում վաստակել է 14,266 միավոր: Զուգափայտ վարժությունում երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանն էլ հենացատկի եզրափակչում վաստակած 12,966 միավորով գրավել է 8-րդ տեղը: Նույն […]

̰
Գուրգեն Մադոյանը 3-րդ հաղթանակն է տարել

17:36 28.05.2024

71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը 3-րդ հաղթանակն է տարել Թաիլանդում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Այս անգամ մեր մարզիկը նկատելի առավելությանբ հաղթել է կանադացի Ջունիոր Պետանքյուին։

̰
Հայ ըմբիշները 11 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

17:11 28.05.2024

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները 11 մեդալ են նվաճել Հյուսիսային Օսիայում կայացած Թայմուրազ և Բորիս Սավլոխովների հիշատակին նվիրված միջազգային մրցաշարում: Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է 12 ըմբիշով և նվաճել 3 ոսկե, 4-ական արծաթե և բրոնզե մեդալ: Ոսկե մեդալակիր են դարձել Հայկ Գասպարյանը (57 կգ), Էդիկ Հարությունյանը (61 կգ), Հենրիկ Հայկյանը (125 կգ), արծաթե […]

̰
Անչելոտին ասել է, թե ինչ է ուտելու ՉԼ եզրափակչից առաջ

16:52 28.05.2024

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, թե ինչ է ուտելու Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ. «Բրոկոլի, սաղմոն և պաստա։ Ահա, թե ինչ եմ պատրաստվում ուտել։ Եթե ստացվի, նաև մեկ ժամ կքնեմ, իսկ այնուհետև բոլոր մտքերս կուղղեմ խաղին։ Նախախաղային ցուցումներից առաջ սրտիս աշխատանքը կարագանա և կհասնի րոպեում 110-120 զարկի։ Այդպես կմնա մինչև խաղի սկիզբը, իսկ […]

̰
Երկու ռուս ֆուտբոլիստ հեռացել է «Ուրարտուից»

16:31 28.05.2024

Ռուս կիսապաշտպաններ Դենիս Գլուշակովը և Վլադիսլավ Պենտելեևը հեռացել են «Ուրարտուից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 37-ամյա Գլուշակովը երևանյան ակումբ էր տեղափոխվել այս տարվա փետրվարին և «Ուրարտուում» 12 խաղում կատարել 1 գոլային փոխանցում։ Ակումբի և Դենիս Գլուշակովի միջև պայմանագիրն ավարտվել է և կողմերը որոշել են չերկարաձգել այն։ Պենտելեևը նույնպես նախորդ ձմռանն էր միացել Գունկոյի գլխավորած թիմին։ […]

̰
Իսպանիայի հավաքականի հայտացուցակը Եվրո-2024-ի համար

16:05 28.05.2024

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե Լա Ֆուենտեն հրապարակել է Եվրոպայի առաջնության հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների անունները. Դարպասապահներ. Ունայի Սիմոն («Աթլետիկ Բիլբաո»), Դավիդ Ռայա («Արսենալ»), Ալեքս Ռեմիրո («Ռեալ Սոսիեդադ»)։ Պաշտպաններ. Դանի Կարվախալ, Նաչո (երկուսն էլ` «Ռեալ Մադրիդ»), Խեսուս Նավաս («Սևիլիա»), Էմերիկ Լապորտ («Ալ Նասր»), Ռոբին Լե Նորման («Ռեալ Սոսիեդադ»), Դանի Վիվիան («Աթլետիկ Բիլբաո»), Պաու […]

̰
«Բարսելոնայի» կանանց թիմը երկրորդ մրցաշրջանն անընդմեջ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող

09:48 28.05.2024

Կատալոնական «Բարսելոնայի» կանանց թիմը երկրորդ մրցաշրջանն անընդմեջ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող: «Բարսելոնան» եզրափակչում 2-0 հաշվով առավելության է հասել ֆրանսիական «Լիոնի» նկատմամբ: Գոլի հեղինակ են դարձել իսպանացի կիսապաշտպաններ Աիտանա Բոնմատին և Ալեքսիա Պուտելյասը:  

̰
Հոկեյի Չեխիայի հավաքականը՝ աշխարհի 7-ակի չեմպիոն

09:30 28.05.2024

Հոկեյի Չեխիայի հավաքականը դարձել է աշխարհի 7-ակի չեմպիոն։ Եզրափակչում մրցաշարի կազմակերպիչները 2-0 հաշվով հաղթել են Շվեյցարիայի թիմին։ Չեխերի հաղթական գոլերը երրորդ մրցափուլում խփել են հարձակվողներ Դավիդ Պաստերնակն ու Դավիդ Կամպֆը։ Չեխիան աշխարհի չեմպիոն է դարձել 14 տարվա դադարից հետո։ Նախորդ չեմպիոնությունը եղել էր 2010 թվականին։ Մրցաշարի բրոզնե մեդալակիր է դարձել Շվեդիայի հավաքականը, որը երրորդ տեղի […]

̰
Հայտնի է Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն

09:04 28.05.2024

«Նոայի» հարձակվող Արթուր Միրանյանը 23 գոլով դարձավ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Նախորդ անգամ Հայաստանի առաջնության լավագույն ռբարկու 6 տարի առաջ էր հայ ֆուտբոլիստ դարձել։ 2017/18 մրցաշրջանում 12 գոլով մրցանակը բաժին էր հասել Գեղամ Հարությունյանին («Գանձասար-Կապան») և Արտակ Եդիգարյանին («Ալաշկերտ»)։ Միրանյանին հաջորդեցին «Փյունիկից» նիգերիացի Յուսուֆ Օտուբանջոն (21 գոլ) և «Արարատ-Արմենիայից» գվինեացի Մոհամեդ Յատարան […]

̰
Վարազդատ Հարոյանը՝ Չինաստանի Սուպերլիգայի տուրի խորհրդանշական հավաքականում

08:32 28.05.2024

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը երկրորդ անգամ հայտնվել է Չինաստանի Սուպերլիգայի տուրի խորհրդանշական հավաքականում: 13-րդ տուրում «Ցինդաո Վեսթ Քոսթը» տանը 2-2 հաշիվն էր գրանցել «Չանգչունի» հետ: Հարոյանը մասնակցել էր ամբողջ խաղին: 31-ամյա ֆուտբոլիստը փետրվարից է խաղում չինական թիմում: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 12 հանդիպման:

̰
«Բայերը» 31 տարվա դադարից հետո կրկին նվաճեց Գերմանիայի գավաթը

00:00 28.05.2024

Լևերկուզենի «Բայերը» դարձավ Գերմանիայի գավաթի խաղարկության հաղթող: Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը եզրափակիչում 1-0 հաշվով հաղթեց երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Կայզերսլաութերնին»: Ընդ որում, «Բայերը» 44-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով: «Բայերը» երկրորդ անգամ նվաճեց Գերմանիայի գավաթը, նախորդ անգամ այս տիտղոսը նվաճել էր 1992/1993 մրցաշրջաանում: Այսպիսով, «Բայերը» պատմության մեջ առաջին անգամ ոսկե դուբլ գրանցեց՝ մեկ մրցաշրջանում նվաճելով Բունդեսլիգայի […]

̰
«Բարսելոնան» մրցաշրջանի վերջին խաղում հաղթեց «Սևիլիային»

23:51 27.05.2024

«Բարսելոնան» 2023/24 մրցաշրջանն ավարտեց հաղթանակով և իսպանական Լա լիգայի 38-րդ տուրում հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ «Սևիլիայի» նկատմամբ։ «Բարսելոնայի» գոլերը խփեցին լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։ Կատալոնական ակումբը Չավիի գլխավորությամբ վերջին խաղից հետո վաստակեց 85 միավոր և առաջնությունն ավարտեց երկրորդ տեղում։ «Սևիլիան» մնաց 41 միավորով և զբաղեցրեց 14-րդ տեղը։

̰
Միհրան Հարությունյանը Наше Дело-ում նորամուտի մենամարտում պարտվել է

22:57 27.05.2024

Խառը մենամարտերի հայ մարտիկ Միհրան Հարությունյանը նորամուտն է նշել Наше Дело մրցաշարում: Սոչիում կայացած Наше Дело 83-ի շրջանակներում նա մենամարտել է բրազիլացի Լուկաս Նասիմենտոյի (9-4) հետ և պարտվել: Նասիմենտոն վաղաժամ հաղթանակի է հասել, մենամարտը դադարեցվել է երկրորդ ռաունդից հետո: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2016թ. Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի համար սա երկրորդ պարտությունն է օկտագոնում։ Նա […]

̰
BACK_TO_TOP