20:08 25.05.2024
Ռուսաստանը ներկայացնող երկու հայ ըմբիշ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկած մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար: Առաջին մրցումային օրը գորգը տրամադրվել է ազատ ոճի ըմբիշներին: Հերբերտ Հակոբյանը (57 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 5-15 հաշվով պարտվել է թուրք ըմբիշին: Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում կմրցի ուկրաինացի Վլադիսլավ Աբրամովի հետ: Արսեն […]
19:39 25.05.2024
Երևանի ԲԿՄԱ-ն և Չարենցավանի «Վանը» ֆուտբոլի Հայաստանի առաջնության վերջին՝ 36-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի են գրանցել: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը 27 միավորով մնաց վերջին՝ 10-րդ տեղում և հաջորդ մրցաշրջանում կխաղա Առաջին խմբի առաջնությունում: «Վանը» 32 միավորով գրավեց 9-րդ տեղը:
19:31 25.05.2024
Բարեղամ Հարությունյանը (51 կգ) վստահ հաղթանակով է մեկնարկել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Եվրոպայի նորընծա փոխչեմպիոնը երեք անգամ նոկդաունի է ենթարկել Թունիսը ներկայացնող Էդին Զիդիին և հաղթել է տեխնիկական նոկաուտով։ Հայ բռցքամարտիկներից հաղթանակով են մեկնարկել նաև Արթուր Բազեյանը (57 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ)։ Հիշեցնենք, որ բռնցքամարտում Հայաստանը […]
19:19 25.05.2024
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում ընթացող World Challenge Cup հեղինակավոր մրցաշարում դարձել է ոսկե մեդալակիր: Ավետիսյանն օղակների վարժության եզրափակչում վաստակել է 14,500 միավոր և գրավել առաջին տեղը: Նույն վարժությունում Արթուր Թովմասյանը մեդալ չի նվաճել:
19:10 25.05.2024
Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հովհաննես Հովհաննիսյանը (61 կգ) երկամարտի 242 կգ արդյունքով արժանացել է արծաթե մեդալի և դարձել փոխչեմպիոն: Հովհաննիսյանը պոկում վարժությունում 108 կգ արդյունքով նվաճել է փոքր արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունում 134 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր:
18:34 25.05.2024
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Լա լիգայի 38-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է կատալոնական ակումբից իր հեռանալու մասին։ «Երեկ մենք խոսեցինք ակումբի նախագահի հետ, նա ինձ ներկայացրեց իր պատճառները, ըստ որոնց՝ կարծում է, որ մարզիչը պետք է փոխվի։ Ես կարող եմ միայն համակերպվել այդ ամենի հետ, քանի որ նա է ակումբում […]
14:50 25.05.2024
Թայլանդում ընթացող Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում հաղթանակով է մեկնարկել Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Վենեսուելացի Դիեգո Պերերիային առաջին ռաունդում զիջելուց հետո հաջորդիվ մեր մարզիկը կարողանում է հավաքվել ու կամային հաղթանակ կորզել։
13:49 25.05.2024
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ճանաչվել է Ա Սերիայի 2023/24 մրցաշրջանի լավագույն մարզիչ, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը։ «Ինտերն» ապրիլին ժամանակից շուտ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Ընթացիկ Ա Սերիայի մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ թիմը 93 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 19 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Միլանին»: Ինձագին «Ինտերը» գլխավորում է 2021 թվականի ամռանից։ Նա […]
11:02 25.05.2024
Չեմպիոնների լիգան 2024-2025 մրցաշրջանից ոչ միայն նոր ձևաչափով է անցկացվելու, այլ նաև նոր խաղացանկով: Յուրաքանչյուր տուրի հանդիպումները կայանալու են ոչ թե 2, այլ 3 օրում: Բացի սովորական երեքշաբթի և չորեքշաբթի օրերից, խաղեր են անցկացվելու նաև հինգշաբթի, գրում է Cope-ն: Իսկ վերջին տուրի մրցավեճերը կանցկացվեն միաժամանակ, 2025 թվականի հունվարի 29-ին: Ինչպես ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, […]
10:22 25.05.2024
«Միլանը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ համագործակցության ավարտի մասին: 58-ամյա մասնագետը 2019 թվականից էր գլխավորում թիմը: Իտալացին դեռ մեկ տարվա պայմանագիր ուներ, սակայն ակումբը որոշել է փոխել մարզչին: Պիոլիի հետ «Միլանը» 2022 թվականին դարձել է Իտալիայի չեմպիոն: Նրա գլխավորությամբ թիմը 239 խաղ է անցկացրել, որոնցում գրանցել է 132 հաղթանակ, 55 ոչ-ոքի և 52 […]
09:00 25.05.2024
«Պարի Նիժնի Նովգորդի» կիսապաշտպան Ալեքսանդր Տրոշեչկինը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3 լավագույն ֆուտբոլիստների անունները: «Կնշեմ լավագույններին, բայց առանց հերթականության. «Կրասնոդարից»՝ Սպերցանը, «Զենիթից»՝ Կասյերան և «Դինամոյից»՝ Տյուկավինը»,- Տրոշեչկինի խոսքերն է մեջբերում Матч ТВ-ն: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ՌՊԼ-ի ընթացիկ առաջնության 28 խաղում դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
08:38 25.05.2024
Բարսելոնայի վճռաբեկ դատարանը բացառել է Խոսե Մարիա Նեգրեյրայի գործով «Բարսելոնային» ուղղված մեղադրանքները: Դատարանը հայտարարության մեջ նշել է, որ համաձայն է հակակոռուպցիոն դատարանի եզրակացության հետ, ըստ որի մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահին փոխանցած գումարները կոռուպցիոն նպատակ չեն ունեցել, քանի որ Նեգրեյրան մրցավարների հետ անմիջական կապ չի ունեցել: «Բարսելոնան» նույնպես հայտարարություն է տարածել, որում գոհունակություն է հայտնել դատարանի […]
23:59 24.05.2024
«Չելսին» շարունակում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները: talkSPORT-ը գրում է, որ լոնդոնյան թիմը «Լեսթերին» հարցում է ուղարկելու գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի հետ բանակցություններ սկսելու համար: Իտալացի մասնագետի հրաժարագինը կազմում է 7,5 միլիոն ֆունտ: «Մանչեսթեր Սիթիում» Պեպ Գվարդիոլայի նախկին օգնականը «Լեսթերը» գլխավորելու առաջին մրցաշրջանում թիմին դարձրել է Չեմպիոնշիփի հաղթող և վերադարձրել Պրեմիեր լիգա: Ավելի վաղ «Չելսին» […]
23:27 24.05.2024
«Պալմեիրասի» հարձակվող Էստևանը կարիերան շարունակելու է Անգլիայում: «Չելսին» համաձայնեցրել է 17-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Բրազիլացու տեղափոխության համար լոնդոնցիները վճարելու են 40 միլիոն եվրո: Եվս 25 միլիոն նախատեսված է որպես պարգևավճար: Էստևանը կնքելու է 7 տարվա պայմանագիր: Բրազիլացին 2025 թվականի ապրիլին է դառնալու 18 տարեկան, այդ պատճառով նա միայն մեկ տարի հետո կմիանա լոնդոնյան թիմին:
22:50 24.05.2024
Չեխիայում ընթացող հոկեյի աշխարհի առաջնությունում կայացել են քառորդ եզրափակչի հանդիպումները: Կենտրոնական խաղում տանտերերի թիմը 1-0 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի հավաքականին: Գոլը խփել է «Բոսթոն Բրյուինսի» հարձակվող Պավել Զախան: Կիսաեզրափակչում չեխերը մրցելու են Շվեդիայի թիմի հետ, որը լրացուցիչ ժամանակում հաղթել է Ֆինլանդիայի ընտրանուն 2-1 հաշվով: Գործող չեմպիոն Կանադայի թիմը 6-3 հաշվով հաղթել է Սլովակիայի հավաքականին: Կանադայի […]
22:22 24.05.2024
«Բավարիան» շարունակում է փորձեր ձեռնարկել «Բարնլիի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիին հրավիրելու հարցով: Bayern & Germany-ն գրում է, որ մյունխենյան ակումբի սպորտային բաժնի ղեկավարներ Մաքս Էբրելը և Կրիստոֆ Ֆրոյնդը մի քանի պատճառով են ընտրել բելգիացի մասնագետին: Կոմպանիի աշխատանքում բարձր է գնահատվում խաղի գերիշխանության, գնդակի վերահսկման և պաշտպանությունից արագ գրոհի անցնելու տրամաբանությունը: Մյունխենում կարծում են, որ այդ […]
21:36 24.05.2024
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը 8-րդ գոլն է խփել Սաուդյան Արաբիայի ավարտվող առաջնությունում: Պրո լիգայի նախավերջին՝ 33-րդ տուրում, «Ալ Ֆաթեհն» ընդունել էր «Ալ Խազմին» և Սելարայանի՝ 40-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ առավելության է հասել 2-1 հաշվով: «Ալ Ֆաթեհը» 45 միավորով 7-րդն է, «Ալ Հիլյալը» 93 միավոր ունի, «Ալ Նասրը»՝ 79:
21:19 24.05.2024
Ֆրանչեսկո Ֆարիոլին գլխավորել է Ամստերդամի «Այաքսը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 35-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: Ֆարիոլին 2023/2024 մրցաշրջանում գլխավորում էր ֆրանսիական «Նիսը», որը Լիգա 1-ում գրավել է 5-րդ տեղը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերից «Այաքսը» գլխավորում էր նիդերլանդցի մասնագետ Ջոն Վան Սխիպը:
20:54 24.05.2024
Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի 30 ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների ցուցակը: Ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբը Մադրիդի «Ռեալն» է, որի արժեքը գնահատվում է 6,6 միլիարդ դոլար, երկրորդը՝ «Մանչեսթեր Յւնայթեդն» է 6,55 միլիարդ դոլարով, կատալոնական «Բարսելոնան» երրորդն է՝ 5,5 միլիարդ դոլարով: Չորրորդն անգլիական «Լիվերպուլն է», որի ակտիվները գնահատվում են 5,37 միլիարդ դոլար: Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների լավագույն հնգյակը […]
20:26 24.05.2024
Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված են 5 տարբեր առաջնություններ ներկայացնող ակումբներ, հայտնում է «Матч ТВ»-ն։ Բացի իտալական «Բոլոնիայից» և գերմանական «Վերդերից», որոնց հետաքրքրվածության մասին հաղորդվում է դեռևս նախորդ տարվանից, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստին թիրախավորել են Մոսկվայի «Դինամոն», ֆրանսիական «Մարսելը» և իսպանական «Սելտան»: Հաղորդվում է նաև, որ եվրոպացի միջնորդները 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար […]
20:06 24.05.2024
Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին ներկայացրել է հայտացուցակը Եվրոպայի առաջնության համար: Դարպասապահներ․ Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ), Ալեքս Մերետ («Նապոլի»), Իվան Պրովեդել («Լացիո»), Գուլիելմո Վիկարիո («Տոտենհեմ»)։ Պաշտպաններ․ Ֆրանչեսկո Աչերբի («Ինտեր»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Ռաուլ Բելանովա («Տորինո»), Ալեսանդրո Բուոնջորնո («Տորինո»), Ռիկարդո Կալաֆիորի («Բոլոնիա»), Անդրեա Կամբիասո («Յուվենտուս»), Մատեո Դարմիան («Ինտեր»), Ջովանի Դի Լորենցո («Նապոլի»), Ֆեդերիկո Դիմարկո […]
19:35 24.05.2024
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում այսօր մեկնարկած բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում, իր առաջին մենամարտում հաղթանակ է տարել նաև Արթուր Բազեյանը (57 կգ): Բազեյանը պայքարը սկսել է 1/32 եզրափակչից, որտեղ մրցել է մարոկկացի Իմադ Ազուի հետ: Մեր մարզիկը կամային հաղթանակ է տարել Մարոկոյի ներկայացուցչի նկատմամբ։ Այս քաշային կարգում Փարիզ-2024-ի երեք ուղեգրերի համար կպայքարեն 63 բռնցքամարտիկներ: Ուղեգիր կնվաճեն […]
19:14 24.05.2024
Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը ներկայացրել է հայտացուցակը Եվրոպայի առաջնության համար: Դարպասապահներ․ Գեորգի Մամարդաշվիլի («Վալենսիա»), Գեորգի Լորիա («Դինամո Թբիլիս»), Լուկա Գուգեշաշվիլի («Քարաբաղ»)։ Պաշտպաններ․ Սոլոմոն Կվերկվելիա («Ալ Օխդուդ»), Գուրամ Կաշիա («Սլովան»), Գեորգի Գվելեսիանի («Պերսեպոլիս»), Լաշա Դվալի («ԱՊՕԵԼ»), Լուկա Լոխոշվիլի («Կրեմոնեզե»), Օթար Կակաբաձե («Կրակով»), Գեորգի Գոչոլեիշվիլի («Շախտյոր»), Ջիմի Տաբիձե («Պանետոլիկոս»)։ Կիսապաշտպաններ/հարձակվողներ. Օթար Կիտեիշվիլի («Շտուրմ»), […]
18:32 24.05.2024
Հայ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Արթուր Թովմասյանը դուրս են եկել Բուլղարիայի Վառնա քաղաքում ընթացող World Challange Cup միջազգային մրցաշարի եզրափակիչ։ Ավետիսյանն ու Թովմասյանը մասնակցել են օղակներ վարժությանը և վաստակել համապատասխանաբար 14,700 և 13,700 միավոր։ Արթուր Դավթյանն էլ նժույգ թափեր վարժության եզրափակիչ է դուրս եկել 14,100 միավորով։ Հայաստանի հավաքականից մրցավայր է մեկնել նաև Էրիկ […]
17:50 24.05.2024
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում մեկնարկել է բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարը: Առաջինը տղամարդկանց Հայաստանի հավաքականից ռինգ է դուրս եկել Գուրգեն Մադոյանը (71 կգ): Նա հաղթանակով է մեկնարկել: Մեր մարզիկը 1/64 եզրափակչում շատ վստահ` 5։0 հաշվով հաղթել է հույն Կրիստիոս Կարաիտիսին։ Այս քաշային կարգում 70 բռնցքամարտիկ կպայքարի Օլիմպիական խաղերի 5 ուղեգրի համար: Ուղեգիր կնվաճեն կիսաեզրափակիչ հասած չորս […]
17:29 24.05.2024
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է իր ապագայի մասին. «Ամեն ինչ շատ պարզ է։ Անկասկած` հաջորդ մրցաշրջանում նույնպես խաղալու եմ «Բարսելոնայում»։ Ես մնում եմ ակումբում։ Իմ տարիքը խնդիր չէ։ Ինձ շատ լավ եմ զգում։ Ոչ մի տարբերություն չեմ զգում 3-4 տարվա համեմատ։ Արդեն տրամադրվում եմ հաջորդ մրցաշրջանին»,- ասել է Լևանդովսկին։ 35-ամյա լեհ ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում […]
15:15 24.05.2024
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Ժնևում ընթացող ATP 250 շարքի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Սերբ թենիսիստը քառորդ եզրափակիչում 7-5, 6-1 հաշվով հաղթել է նիդերլանդցի Տալոն Գրիքսպուրին (27-րդ ռակետ): «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը եզրափակիչ դուրս գալու համար կմրցի չեխ Տոմաշ Մախաչի հետ:
14:55 24.05.2024
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտարարել է, որ Եվրոպայի առաջնությունից հետո ավարտելու է միջազգային կարիերան: «Կարոտելու եմ ազգային հավաքականը, բայց պետք է ճանապարհը զիջեմ ավելի երիտասարդներին»,- 37-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը: Ժիրուն հավաքականի կազմում է խաղում 2011 թվականից: Այս ընթացքում նա մասնակցել է 131 խաղի և ռեկորդային 57 գոլ խփել: Ֆրանսիայի հավաքականի կազմում Ժիրուն […]
14:32 24.05.2024
ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում այսօր մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Համաժողովին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Մորոզովը, Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Դորոխովիչը, Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության քաղաքականության […]
10:39 24.05.2024
Բերգամոյի «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին տարիքային ռեկորդ է սահմանել Եվրոպա լիգայի եզրափակիչում Լևերկուզենի «Բայերին» հաղթելուց հետո։ Opta-ն գրում է, որ Գասպերինին դարձել է առաջին փորձից եվրագավաթային տիտղոս հաղթած ամենատարեց մարզիչը (66 տարեկան և 117 օրական)։ Իտալական ակումբը նույնպես պատմության մեջ առաջին եվրագավաթային մրցաշարն է հաղթել։