TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

ՍՊՈՐՏ

Անդրե Աղասին կլինի աշխարհի հավաքականի ավագը

10:00 24.05.2024

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն Անդրե Աղասին Լեյվերի գավաթի խաղարկության ժամանակ կլինի աշխարհի հավաքականի ավագը, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 54-ամյա թենիսիստը կփոխարինի իր հայրենակից Ջոն Մաքինրոյին, որը թիմը գլխավորում է 2017-ից: Հիշեցնենք, որ Լեյվերի գավաթի խաղարկությունում մրցում են Եվրոպայի և աշխարհի հավաքականները: Այս տարի մրցաշաը կկայանա Բեռլինում:

̰
«Բարսելոնայի» ներկայացուցիչները կհանդիպեն Հանսի Ֆլիկի հետ

09:14 24.05.2024

Կատալոնական «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն և ակումբի համակարգում աշխատող Բոյան Կրկիչը մեկնել են Լոնդոն, որպեսզի հանդիպեն գերմանացի մարզիչ Հանսի Ֆլիկի և նրա գործակալ Պինի Զախավիի հետ, հայտնում է Sport.es-ը: 59-ամյա մասնագետն իսպանական թիմի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է: Հանսի Ֆլիկը Գերմանիայի հավաքականի մարզչի պաշտոնը թողել էր 2023-ին, մինչև այդ նա աշխատում էր Մյունխենի «Բավարիայում»: Ավելի […]

̰
Ես դրան շատ հանգիստ եմ վերաբերվում. Օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանը՝ ֆուտբոլիստների բարձր աշխատավարձի մասին

08:17 24.05.2024

Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը խոսել է ֆուտբոլիստների աշխատավարձերի մասին. «Մի ժամանակ խոսակցություններ կային, թե ինչու են ֆուտբոլիստները բարձր աշխատավարձ ստանում։ Բայց այժմ ես դրան շատ հանգիստ եմ վերաբերվում։ Ֆուտբոլիստներն անում են ամեն ինչ` շատ վաստակելու համար։ Շատ գումար աշխատելուն զուգահեռ ֆուտբոլիստները նաև տքնաջան մարզվում են։ Նրանց նկատմամբ ուշադրությունը նույնպես շատ մեծ է։ Ֆուտբոլային […]

̰
Խուլիեն Լոպետեգին գլխավորեց «Վեսթ Հեմը»

23:59 23.05.2024

Խուլիեն Լոպետեգին նշանակվել է անգլիական «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Իսպանացի մասնագետն աշխատանքային պարտականություններին կանցնի այս տարվա հուլիսի 1-ից։ Կողմերի կնքած պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ 57-ամյա Լոպետեգիի վերջին աշխատավայրը եղել է «Վուլվերհեմփթսոնը», որը նա մարզել է 2022 թ. նոյեմբերից 2023 թ. օգոստոս։ Ժամանակին նա աշխատել է նաև անդալուզյան «Սևիլիայում», […]

̰
ՊՍԺ-ն մոտ է Սպերցյանի ակումբակցին ձեռք բերելուն

23:28 23.05.2024

«Կրասնոդարում» Էդուարդ Սպերցյանի թիմակից, դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը մոտ է կարիերան Փարիզի ՊՍԺ-ում շարունակելուն։ «Чемпионат»-ը գրում է, որ կողմերը բանակցում են և մոտեցել են վերջնական համաձայնության հասնելուն: Փարիզյան ակումբը տրանսֆերի համար «Կրասնոդարին» վճարելու է 20 միլիոն եվրո։ Ռուսաստանի հավաքականի դարպասապահը «Կրասնոդարի» հետ մինչև 2029 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի։ Transfermarkt պորտալը 25-ամյա դարպասապապահի տրանսֆերային արժեքն […]

̰
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Բանգկոկում է

22:55 23.05.2024

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն արդեն Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում է, որտեղ առաջին մարզումն է անցկացրել։ Հայ բռնցքամարտիկները մայիսի 24-ից հունիսի 3-ը մասնակցելու են Օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցաշարին։ Տղամարդկանց հավաքականից մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), […]

̰
Մբապեն կմասնակցի Ֆրանսիայի գավաթի եզրափակչին

22:07 23.05.2024

Կիլիան Մբապեն կընդգրկվի ՊՍԺ-ի հայտացուցակում «Լիոնի» դեմ Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման համար, որը տեղի կունենա մայիսի 25-ին, հայտնում է L’Équipe-ը։ 25-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում բաց էր թողել Լիգա 1-ի վերջին երկու հանդիպումները: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի ավագը մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա փարիզյան գրանդից: Ֆրանսիացին կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»:

̰
Իրանցի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ինտեր»

21:31 23.05.2024

Պորտուգալական «Պորտուի» հարձակվող Մեհդի Թարեմին ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Միլան է արդեն բուժզննում է անցել: Պայմանագիրը նախատեսված է 2 տարվա համար։ Թարեմին «Պորտուում» հանդես էր գալիս 2020 թ. օգոստոսից և 181 խաղում խփել է 90 գոլ, կատարել 56 գոլային փոխանցում։

̰
Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը՝ Եվրոպա լիգայի լավագույն ռմբարկու

21:00 23.05.2024

Ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը 10 գոլով դարձավ Եվրոպա լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Գաբոնցի հարձակվողը մրցաշարի 1/16 եզրափակչի պատասխան խաղում (3-1) գրավել էր Դոնեցկի «Շախտյորի» դարպասը, Եվրոպա լիգայում խփած գոլերի քանակը հասցրել 31-ի, շրջանցել կոլումբացի անվանին ֆուտբոլիստ Ռադամել Ֆալկաոյին ու դարձել նաև մրցաշարի պատմության լավագույն ռմբարկու։ Այժմ Օբամեյանգի անվան դիմաց կա 34 գոլ։ Եվրոպա […]

̰
«Բարնլին» խոշոր փոխհատուցում է պահանջում «Բավարիայից»

20:38 23.05.2024

Մյունխենի «Բավարիան» գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում է նշանակել Վենսան Կոմպանիին։ Բելգիացի մասնագետն այժմ աշխատում է անգլիական «Բարնլիում»։ Sport Bild-ը գրում է, որ «Բարնլին» 38-ամյա մասնագետի պայմանագրի խզման համար մյունխենյան ակումբից 20 միլիոն եվրո փոխհատուցում է պահանջում։ Կողմերը մինչև 2028 թ. հունիսի 30-ը գործող համաձայնագիր ունեն։ Ըստ աղբյուրի` գերմանական թիմը «Բարնլիին» առաջարկել է միայն 10 միլիոն […]

̰
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը տարօրինակ պայմանագիր է կնքել ընկերուհու հետ

20:13 23.05.2024

Կատալոնական «Բարսելոնայի» և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին պաշտպան Մարկ Բարտրան, որն այժմ հանդես է գալիս իսպանական «Բետիսում», պատմել է ընկերուհու հետ տարօրինակ պայմանագիր կնքելու մասին, հայտնում է La Resistencia-ն: Համաձայնագրով սահմանված է, որ 33-ամյա ֆուտբոլիստն ու Ջեսիկա Գոյկոեչեան պարտավոր են ամեն օր զբաղվել սիրով: Սոցցանցերում 1.8 միլիոն հետևորդ ունեցող մոդելը խոստովանել է, որ նախաձեռնության հեղինակը Բարտրան […]

̰
«Մանչեսթեր Սիթին» կերկարաձգի պայմանագիրը 38-ամյա դարպասապահի հետ

19:55 23.05.2024

«Մանչեսթեր Սիթին» մեկ տարով կերկարաձգի պայմանագիրը 38-ամյա դարպասապահ Սքոթ Կարսոնի հետ, հայտնում է Daily Mail-ը։ Կարսոնը մանկունյական ակումբում թիմի կարևոր մասնիկներից է։ «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբը վետերան դարպասապահին հիանալի օրինակ է համարում երիտասարդ ֆուտբոլիստների համար։ Սքոթ Կարսոնը «Մանչեսթեր Սիթիի» երրորդ դարպասապահն է բրազիլացի Էդերսոնից և գերմանացի Շտեֆան Օրտեգայից հետո։ Նա «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2019 […]

̰
Հայտնի են Խաչանովի և մյուսների մրցակիցները. «Ռոլան գարոս»

19:30 23.05.2024

Կայացել է Ֆրանսիայի բաց առաջնության` «Ռոլան գարոսի» վիճակահանությունը։ ATP դասակարգման աղյուսակի առաջատար, մրցաշարի գործող հաղթող Նովակ Ջոկովիչը (Սերբիա) առաջին փուլում մրցելու է ֆրանսիացի Պիեռ-Յուգ Էրբերի (143-րդ ռակետ) դեմ։ Աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների առաջին մրցակիցը լինելու է Քրիստոֆեր Յուբենկսը (ԱՄՆ, 43-րդ ռակետ)։ Իսպանացի Կառլոս Ալկարասը (երրորդ ռակետ) մրցելու է որակավորման փուլը հաղթահարած թենիսիստներից մեկի […]

̰
Հայ բռնցքամարտիկները Թաիլանդում մասնակցում են օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարին

17:16 23.05.2024

Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները Թաիլանդում մասնակցում են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վարկանիշային վերջին մրցաշարին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, արդեն կայացել է մրցաշարի վիճակահանությունը։ Մայիսի 24-ին` մրցումների առաջին օրը, հայ մարզիկներից ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը (57 կգ) և Գուրգեն Մադոյանը (71 կգ)։ Բազեյանը կմենամարտի Մարոկկոյի ներկայացուցչի հետ, իսկ Գուրգեն Մադոյանի […]

̰
Դա հեշտ որոշում չէր. Ռանգնիկը՝ «Բավարիային» մերժելու մասին

12:42 23.05.2024

Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կարծում է, որ ճիշտ որոշում է կայացրել մերժելով Մյունխենի «Բավարիային»։ «Դա հեշտ որոշում չէր։ Մեծ ներդրում եմ կատարել Ավստրիայի հավաքականի համար։ Երկու տարվա ընթացքում շատ աշխատանք ենք կատարել, որպեսզի լինենք այնտեղ, որտեղ այժմ ենք։ Ես ոչ մի դեպքում չէի կարող վտանգել այդ ամենը: Անհնար էր նաև աշխատանքները համատեղելը։ Ես […]

̰
Տիագո Մոտան համաձայնել է գլխավորել «Յուվենտուսը»

12:19 23.05.2024

«Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան, ամենայն հավանականությամբ, 2024/25 մրցաշրջանը կսկսի Թուրինի «Յուվենտուսում»։ Sky Sport Italia-ն գրում է, որ 41-ամյա մասնագետը համաձայնել է գլխավորել թուրինյան ակումբը։ Կողմերը կնքելու են 3 տարվա պայմանագիր։ Մոտային վճարվելու է տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Յուվենտուսը» ավելի քան 6 ամիս աշխատել է Մոտային գլխավոր մարզիչ […]

̰
3 ոսկի, 3 արծաթ, 1 բրոնզ. հայ ըմբիշների արդյունքը միջազգային մրցաշարում

11:52 23.05.2024

Հայ պատանի հունահռոմեական ոճի ըմբիշները միջազգային մրցաշարի են մասնակցել Ռուսաստանի Սամարա քաղաքում և նվաճել 7 մեդալ։ Ոսկե մեդալ են նվաճել Յուրիկ Մխիթարյանը (55 կգ), Ալեքս Մարգարյանը (60 կգ) և Սամվել Տերտերյանը (71 կգ)։ Մարատ Աճեմյանը (45 կգ), Անդրանիկ Խաչատրյանը (48 կգ), Նարեկ Գրիգորյանը (65 կգ) դարձել են արծաթե, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (110 կգ)` բրոնզե մեդալակիր։

̰
Ջոկովիչը մեկնարկեց հաղթանակով. Ժնևի ATP-250

10:52 23.05.2024

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել Ժնևի ATP-250 շարքի շրցամարում։ Ջոկովիչն իր ծննդյան օրը 6-3, 6-3 հաշվով առավելության է հասել Յանիկ Հանֆմանի (Գերմանիա, 85-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցաշարի երրորդ փուլում 37-ամյա թենիսիստը մրցելու է Դենիս Շապովալով (Կանադա, 137-րդ ռակետ) – Տալոն Գրիկսպուր (Նիդերլանդներ, 27-րդ ռակետ) զույգի հաղթողի հետ։

̰
ՈւԵՖԱ-ն ընտրել է եվրագավաթների եզրափակիչներն ընդունող քաղաքները

10:32 23.05.2024

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ընտրել է այն քաղաքները, որոնք առաջիկա 2 մրցաշրջաններում ընդունելու են եվրագավաթային մրցաշարերի եզրափակիչները: 2025-26 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կընդունի Բուդապեշտը: Եվրոպա լիգայի որոշիչ հանդիպումը կկայանա Ստամբուլում, իսկ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը՝ Լայպցիգում: Հաջորդ մրցաշրջանում Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը կրկին կընդունի Ստամբուլը, իսկ Եվրոպա լիգայի գլխավոր հանդիպումը կկայանա Ֆրանկֆուրտում: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի […]

̰
«Ատալանտա»-ն` Եվրոպայի լիգայի հաղթող

09:30 23.05.2024

Եվրոպա լիգայի 2023/24 մրցաշրջանի եզրափակչում մայիսի 22-ին հանդիպեցին իտալական «Ատալանտան» և գերմանական «Բայերը»։ Հանդիպումը տեղի ունեցավ Իռլանդիայի Դուբլին քաղաքում՝ Ավիվա Արենայում։ Հանդիպումն ավարտվեց «Ատալանտայի» հաղթանակով՝ 3-0 հաշվով․ Բերգամոյի թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ադեմոլա Լուկմանը։ «Ատալանտան» իր պատմության մեջ երեք անգամ դարձել է Իտալիայի առաջնության բրոնզե մեդալակիր և մեկ անգամ՝ Իտալիայի գավաթակիր։

̰
Մեսսին և Պիկեն կասկածվում են ՈւԵՖԱ-ի միջոցները վատնելու մեջ

23:23 22.05.2024

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին և Ժերար Պիկեն, ինչպես նաև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսը կասկածվում են ՈւԵՖԱ-ի միջոցները վատնելու մեջ: Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ իսպանացի պաշտոնյան կապ է հաստատել ՈւԵՖԱ-ի ղեկավարի հետ և խնդրել է օգնել փակել ծախսերը, որոնք կապված են եղել Մեսսիի և այլ ֆուտբոլիստների աշխատավարձերի հետ: Ռուբիալեսը պնդել է, որպեսզի […]

̰
Մակրոնը փորձել է համոզել Պերեսին, որպեսզի Մբապեն մասնակցի Օլիմպիական խաղերին

22:33 22.05.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձել է համոզել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին, որպեսզի նա թույլ տա Կիլիան Մբապեին մասնակցել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին, հայտնում է L’équipe-ը: Օրերս Ֆրանսիայի մայրաքաղաքում կազմակերպվել էր ՖԻՖԱ-ի 120-ամյակին նվիրված միջոցառում, որի ժամանակ Ֆլորենտինո Պերեսը, Էմանուել Մակրոնը Թյերի Անրին և Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն քննարկել են Մբապեի […]

̰
Ֆյուրի-Ուսիկ մենամարտի կազմակերպիչները 121 միլիոնի վնաս են կրել

21:50 22.05.2024

Թայսոն Ֆյուրի-Ալեքսանդր Ուսիկ պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար մենամարտի կազմակերպիչները ֆինանսական կորուստներ են կրել ոչ օրինական հեռարձակումների պատճառով, հայտնում է Daily Mail-ը: Հեռարձակման իրավունքները նախապես ձեռք էին բերել Sky Sports-ը, TNT Sport-ը և DAZN-ը: Կազմակերպիչ ընկերությունը կորցրել է մոտավորապես 95 միլիոն ֆունտ սթերլինգ (121 միլիոն դոլար): Ոչ օրինական հեռարձակումների 45 […]

̰
Էմանուել Մակրոնը չի մասնակցել Մբապեի կազմակերպած ընթրիքին

21:26 22.05.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի մասնակցել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի կազմակերպած հրաժեշտի ընթրիքին, հայտնում է Le Parisien-ը: Միջոցառմանը ներկա է եղել 250 մարդ, հրավիրվածների թվում է եղել նաև փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին, որը կոնֆլիկտ ունի 25-ամյա ռմբարկուի հետ: Ընթրիքը կայացել է Փարիզի կենտրոնի իտալական ռեստորաններից մեկում: Երեկոյին մասնակցել են ՊՍԺ-ի գործող և նախկին […]

̰
Չավիի ապագան կախված է Դեկուից

21:02 22.05.2024

Կատալոնական «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի վերաբերյալ պատրաստելու է զեկույց, որը ներկայացնելու է ակումբի նախագահ Ժոան Լապորտային, հայտնում է AS-ը: Զեկույցի ուսումնասիրությունից է կախված, թե արդյոք Չավին շարունակելու է աշխատանքը «Բարսելոնայում»: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Բարսելոնայի» ղեկավարին զայրացրել է Չավիի՝ ակումբի ֆինանսական խնդիրների մասին հայտարարությունը: Նշվում էր, որ Լապորտան […]

̰
«Շիրակը» փրկեց «Արարատ-Արմենիայի» հետ խաղը վերջին րոպեներին

20:41 22.05.2024

Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Արարատ-Արմենիան» տնային խաղում չկարողացավ կոտրել Գյումրիի «Շիրակի» դիմադրությունը. հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ Հանդիպման հաշիվը 67-րդ րոպեին բացեց Ժիրայր Շաղոյանը, իսկ գյումրեցիներից պատասխան գոլը 81-րդ րոպեին խփեց Ռաֆիկ Միսակյանը։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 72 միավորով եզրափակում է լավագույն եռյակը, «Շիրակը» 33 միավորով 8-րդ տեղում է։  

̰
Սպերցյանի դիրքի շատ ավելի թույլ ֆուտբոլիստներ խաղում են թոփ լիգաներում․ Բերեզովսկի

20:20 22.05.2024

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին. «Սպերցյանը հսկայական ներուժ ունի։ Նրա դիրքի շատ ավելի թույլ ֆուտբոլիստներ խաղում են թոփ լիգաներում։ Նա շարունակում է առաջընթաց գրանցել։ Չեմ կարծում, թե Սպերցյանը պետք է զղջա «Այաքս» չկայացած տրանսֆերի համար, քանի որ ակումբն, այժմ, խնդիրների մեջ է։ Նախորդ ամռանն Էդուարդը նաև […]

̰
Իսրայելում 11 մետրանոցների համաշխարհային ռեկորդ է գրանցվել

19:55 22.05.2024

Իսրայելի երրորդ դիվիզիոնի կիսաեզրափակչի խաղում համաշխարհային ռեկորդ է գրանցվել: «Դիմոն» – «Շիմշոն» մրցավեճն ավարտվել է ոչ-ոքի, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում 23-22 հաշվով հաղթել են տանտերերը: Ֆուտբոլիստներն ընդհանուր կատարել են 56 հարված, ինչը համաշխարհային ռեկորդ է: Մինչ այս ռեկորդը կազմում էր 54 հարված:

̰
Սպերցյանը չի տեղափոխվի «Բորուսիա»

18:55 22.05.2024

Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի տեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է Championat-ը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ գերմանական ակումբը Մարկո Ռոյսին փոխարինող է դիտարկում հենց Սպերցյանին: 23-ամյա ֆուտբոլիստը չի հետաքրքրում «Բորուսիայի» ղեկավարներին: Այժմ նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իտալական ակումբներից մեկը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Սպերցյանը 27 […]

̰
Հրապարակվել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի և Սլովենիայի ընտրանիների դեմ խաղերի համար

18:06 22.05.2024

Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը ներկայացրել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակն առաջիկա ընկերական հանդիպումների համար: Դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչ – «Նոա» Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա» Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան) Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա) Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա» Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» […]

̰
BACK_TO_TOP