18:55 22.05.2024
Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի տեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է Championat-ը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ գերմանական ակումբը Մարկո Ռոյսին փոխարինող է դիտարկում հենց Սպերցյանին: 23-ամյա ֆուտբոլիստը չի հետաքրքրում «Բորուսիայի» ղեկավարներին: Այժմ նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իտալական ակումբներից մեկը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Սպերցյանը 27 […]
18:06 22.05.2024
Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը ներկայացրել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակն առաջիկա ընկերական հանդիպումների համար: Դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչ – «Նոա» Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա» Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան) Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա) Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա» Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» […]
17:50 22.05.2024
Չինացի գործարար Ստիվեն Չժանը կորցրել է Միլանի «Ինտերի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Թիմի սեփականատերը 380 միլիոն եվրոյի վարկ էր վերցրել բաժնետոմսերի գրավի դիմաց և չէր կարողացել մարել պարտքը: Այդ պատճառով էլ ակումբն այժմ անցել է ամերիկյան Oaktree Capital հիմնադրամի տնօրինության տակ: Ներդրումային հիմնադրամն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ «Ինտերի» միակ սեփականատերն է: Փաստաթղթերի հետ կապված գործարքը […]
17:31 22.05.2024
Մայիսի 24-ին ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում կանցկացվի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Մորոզովը, Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Դորոխովիչը, Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարարի տեղակալ Այբեկ Աբդիմոմունովը, ԱՊՀ մշակույթի, […]
16:53 22.05.2024
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրապարակել է թիմի հայտացուցակը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար: Դարպասապահներ՝ Դիոգու Կոշտա («Պորտու»), Ժոզե Սա («Վուլվերհեմփթոն), Ռուի Պատրիսիու («Ռոմա») Պաշտպաններ՝ Դանիլու Պերեյրա (ՊՍԺ), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»), Անտոնիու Սիլվա («Բենֆիկա»), Գոնսալու Ինասիու («Սպորտինգ»), Պեպե («Պորտու»), Նունու Մենդեշ (ՊՍԺ), Դիոգու Դալո («Մանչեսթեր Յունայթեդ»), Ժոաու Կանսելու («Բարսելոնա»), Նելսոն Սեմեդու («Վուլվերհեմփթոն») Կիսապաշտպաններ՝ Ժոաու […]
16:23 22.05.2024
Ֆրանսիական «Լիլի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հաջող բանակցություններ է վարել «Միլանի» ներկայացուցիչների հետ: 51-ամյա մասնագետը 2 տարով նախատեսված պայմանագիր է համաձայնեցրել և կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Ֆոնսեկայի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվելու է հունիսին, կողմերն էլ որոշել էին չշարունակել համագործակցությունը: «Լիլը» Ֆրանսիայի ավարտված առաջնությունում վաստակել էր 59 […]
15:55 22.05.2024
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչ դասեր է քաղել գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ նախորդ մենամարտից, ինչպես նաև խոսել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտից առաջ տեղի ունեցած միջադեպից: «Պետք է լսել մարզչին: Դա էր լավագույն դասը: Ինչ վերաբերում է երկրպագուի հետ կապված միջադեպին, ապա դա նույնպես դաս էր […]
15:28 22.05.2024
«Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսի որոշմանը: «Տոնի, շնորհակալ եմ ամեն ինչի համար: Մեծ պատիվ էր քեզ հետ խաղադաշտը կիսելը: Ամենայն բարիք եմ մաղթում»,- սոցցանցերում գրել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը: 34-ամյա Կրոսը հայտարարել էր Եվրո-2024-ից հետո կարիերան ավարտելու մասին:
15:09 22.05.2024
Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը խոսել է Էդուարդ Սպերցյանի` Դորտմունդի «Բորուսիա» հավանական տեղափոխության մասին. «Այդ տեղափոխությունը հիանալի կլինի Սպերցյանի համար, սակայն Ռոյսին փոխարինելն այլ բան է։ Դժվար թե հիմա նա փոխարինի Ռոյսին։ Ես չէի ասի, թե Էդուարդը փորձառու չէ, բայց դեռ շատ բան ունի սովորելու։ Բոլոր նրանք, ովքեր Ռուսաստանից հեռացել են, խնդիրներ են ունեցել […]
14:37 22.05.2024
Դորտմունդի «Բորուսիան» Մարկո Ռոյսին փոխարինող է դիտարկում Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, հայտնում է Transfermarkt-ը: 23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվելու է 2026-ի ամռանը, բայց Դորտմունդում կարծում են, որ թիմը համալրելու համար Սպերցյանը լավ թեկնածու է: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Սպերցյանը 27 խաղում խփել է 11 գոլ ու կատարել է 7 […]
13:04 22.05.2024
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը խոսել է իր նպատակների մասին. «Իմ տարիքը փաստում է, որ ես չեմպիոն կդառնամ։ Ես կլինեմ թեթև քաշային կարգի UFC-ի ամենաերկար չեմպիոնը։ Եթե 27 տարեկանում դառնամ չեմպիոն, կարիերաս կավարտեմ 33-34 տարեկանում։ Ցանկանում եմ դառնալ մոլորակի թեթև քաշային լավագույն մարտիկներից մեկը և գերազանցեմ բոլոր ռեկորդները։ Դեռ ժականակ ունեմ, իսկ […]
12:13 22.05.2024
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Դևիդ Բեքհեմն արձագանքել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հեռանալուն: «Ես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու եմ, բայց սիրում եմ Յուրգենին: Ինձ դուր է գալիս նրա բնավորությունը, նրա անհատականությունը: «Մանչեսթեր Յունայթեդի» ընկերներս կսպանեն ինձ, բայց ես տխուր եմ, որ Կլոպը հեռանում է: Այն, ինչ նա արել է ակումբի և սպորտի համար, աներևակայելի է: […]
11:51 22.05.2024
Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ մայիսի 31-ից հունիսի 2-ը «Դինամո» մարզադաշտում կանցկացնի հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար՝ նվիրված աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Բենուր Փաշայանի հիշատակին: Մրցաշարին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 երկիր: Մուտքն ազատ է:
11:30 22.05.2024
Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է առաջատար «Նոային»։ Այդ հաղթանակից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վաստակեց 79 միավոր և բարձրացավ առաջին տեղ: «Նոան» 77 միավորով երկրորդն է: Վերջին տուրում «Փյունիկը» Գյումրիում կմրցի «Շիրակի» հետ, իսկ «Նոան» տանը կընդունի «Վեսթ Արմենիային»: Երկու հանդիպումներն էլ կայանալու են մայիսի 25-ին` նույն […]
11:12 22.05.2024
Whoscored վիճակագրական ընկերությունը ներկայացրել է անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որը կազմված է ամենաբարձր միջին գնահատական ունեցող ֆուտբոլիստներից։ Դարպասապահ. Ալֆոնս Արեոլա («Վեսթ Հեմ», 6,96), Պաշտպաններ. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ», 7,12), Ջեյմս Տառկովսկի («Էվերթոն», 7,08), Վիրջիլ վան Դեյլ («Լիվերպուլ», 7,15), Յոշկո Գվարդիոլ («Մանչեսթեր Սիթի», 7,03), Կիսապաշտպաններ. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», 7,62), Քոուլ Պալմեր («Չելսի», 7,48), Էբերեչի […]
09:00 22.05.2024
Փյունիկ-աղջիկներ թիմը, որն ավելի վաղ դարձել էր Կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի հաղթող և կանանց Չեմպիոնների լիգայի ուղեգիր էր նվաճել, պարգևատրվել է։ 29-րդ տուրի Փյունիկ-աղջիկներ-Սյունիք-աղջիկներ հանդիպումից հետո հաղթող թիմին ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը հանձնեց ՀՖՖ կանանց ֆուտբոլի և ֆուտզալի կոմիտեի նախագահ Թենի Ավակյանը: Մանրամասները՝ ՀՖՖ-ի տեսանյութում․
23:48 21.05.2024
ՀՀ ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում մայիսի 20-31-ն անցկացվում է բասկետբոլի առաջնություն՝ պաշտպանական գերատեսչության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ։ Մայիսի 21-ին առաջնության ընթացքին հետևելու և մասնակիցներին հաջողություն մաղթելու նպատակով մարզադահլիճ է այցելել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Առաջնության արդյունքներով մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով և մեդալներով, իսկ հաղթող […]
22:34 21.05.2024
Հայաստանի հավաքականի և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին պատմել է, թե ինչպես են իրեն ժամանակին մեղադրել Մոսկվայի «Սպարտակի» հետ խաղը «վաճառելու» գործում: «Ես գոլ բաց թողեցի Անդրեյ Տիխոնովի հարվածից հետո: Մենք հաշվի մեջ առջևում էինք 1-0 հաշվով, բայց իմ կոպիտ սխալի պատճառով բաց թողեցինք առավելությունը: Շատ էի տխրել: Այն ժամանակ մեզ «Լադա 2106» […]
21:51 21.05.2024
Անգլիական «Լիվերպուլի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արնե Սլոթը պատմել է, թե ինչու է որոշել հեռանալ հոլանդական «Ֆեյենորդից»: «Ինձ համար բարդ էր հեռանալ ակումբից, որտեղ այդքան հաճելի պահեր եմ ապրել: Ես վայելել եմ 3 աներևակայելի մրցաշրջան, բաց Անգլիայի Պրեմիեր լիգայում աշխատելու հնարավորությունը չի կարելի բաց թողնել, այն էլ այնպիսի մեծ ակումբում, ինչպիսին «Լիվերպուլն» է»,- 45-ամյա մասնագետի խոսքերը […]
20:50 21.05.2024
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը կրկին վիրավորել է փրոմոուշենի նախկին չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսաստանցի մարտիկը խուսափել է հարկերից և թաքցրել է 306 միլիոն ռուբլու եկամուտը: «Իսկական առնետի պահվածք: Բայց առնետները պետք է մաքրեն իրենց պարտքերը: Նա ընդամենը մի քանի գլխավոր մենամարտ է ունեցել UFC-ում, բայց հասցրել […]
20:28 21.05.2024
UFC-ի նախկին չեմպիոն Կամարու Ուսմանը խոսել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի ապագայի մասին: «Գիտեմ, որ խելագարություն է, բայց ցանկանում եմ, որ Ուսիկը մենամարտի Ֆրենսիս Նգանուի հետ: Այո՛, Ալեքսանդրը դաս տվեց բոլորին, բայց Նգանուն լավագույն պանչերն է երկրագնդում: Կուզենայի տեսնել, թե ինչպես է նորընծա չեմպիոնը հաղթահարելու նման արգելքը»,- 37-ամյա նիգերիացու […]
19:55 21.05.2024
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Առաջատարը լեհ Իգա Շվյոնտեկն է։ Լավագույն եռյակում են նաև Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան և ամերիկուհի Կորի Գաուֆը։ Ռուսաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը 3 աստիճանով բարելավել է դիրքը և 69-րդն է։ 1 (1). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 11 695 միավոր 2 (2). Արինա Սաբալենկա (Բելառուս)՝ 8138 3 (3). Կորի […]
19:17 21.05.2024
Հայաստանի օլիմպիական հավաքականի մի քանի մարզաձևերի ներկայացուցիչներ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ հուլիսի 8-23-ը, հնարավորություն կունենան ուսումնամարզական հավաք անցկացնելու Մարսելի շրջակայքում տեղակայված մարզաբազաներում։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այս նպատակով Մարսելի դեպարտամենտի ղեկավարության և հայկական կողմի միջև կնքվել է հուշագիր։ Հայկական կողմից հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն […]
18:50 21.05.2024
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է արել սոցիալական ցանցերում։ «Բարի լույս, չեմպիոններ»,- գրել է հայ ֆուտբոլիստը: Իտալիայի առաջնության նախավերջին տուրի «Ինտեր» – «Լացիո» հանդիպումից հետո «Ինտերը» ստացել էր չեմպիոնական գավաթը։ Good morning, CHAMPIONS🏆🥇#Inter #ForzaInter #IM2Stars pic.twitter.com/qGn7Lh6JtL — Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) May 21, 2024
17:55 21.05.2024
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Առաջատարը Նովակ Ջոկովիչն է։ Հռոմի «Մասթերսի» հաղթող, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը բարձրացել է չորրորդ տեղ՝ շրջանցելով ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևին։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը մնացել է 18-րդ տեղում։
17:24 21.05.2024
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հրաժեշտի ընթրիք է կազմակերպել Փարիզի կենտրոնում, հայտնում է Le Parisien-ը: Միջոցառմանը ներկա է եղել 250 մարդ, հրավիրվածների թվում է եղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագը մրցաշրջանի ավարտից հետո հեռանում է ՊՍԺ-ից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», որի հետ արդեն […]
16:45 21.05.2024
UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը խոսել է փրոմոուշենի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի չեմպիոնական շանսերի մասին: «Իհարկե, Արմանն արժանի է տիտղոսային մենամարտի: Նա բոլորին հաղթել է թեթև դիվիզիոնում, բայց մեր մենամարտն անցնելու է նույն սցենարով, ինչպես առաջինը: Արմանը ոչ մի առվելություն չունի իմ նկատմամբ: Նա մի օր կդառնա UFC-ի չեմպիոն, […]
16:23 21.05.2024
Անգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը հրաժեշտի երեկո է կազմակերպել Յուրգեն Կլոպի հեռանալու առթիվ: 56-ամյա մասնագետը բարձրացել է բեմ և սկսել է պարել ակումբի նախկին ֆուտբոլիստ Ջոն Բարնսի հետ: Կլոպը «Լիվերպուլը» գլխավորել էր 2015-ի հոկտեմբերի 8-ին: Նրա օրոք թիմը 2019-ին դարձել էր Չեմպիոնների լիգայի գավաթակիր, հաղթել էր աշխարհի ակումբային առաջնությունը, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, 2020-ին նվաճել էր Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, […]
15:57 21.05.2024
Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը Եվրո-2024-ից հետո ավարտելու է կարիերան: «2014-ի հունիսի 17-ին ինձ ներկայացրին որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ: Օր, որը փոխեց իմ կյանքը, փոխեց որպես ֆուտբոլիստ, բայց առաջին հերթին փոխեց որպես մարդ: Դա նոր ժամանակաշրջանի սկիզբ էր աշխարհի ամենամեծ ակումբում: 10 տարի տևած պատմությունը մոտեցավ ավարտին: Երբեք չեմ մոռանա այս տարիները»,- […]
15:38 21.05.2024
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդի Դավիդե Անչելոտին հնարավոր է Լիգա 1-ը ներկայացնող թիմ գլխավորի, հայտնում է Footmercato-ն: Ֆրանսիական «Ռեյմսի» ղեկավարությունը նոր գլխավոր մարզչի փնտրտուքի մեջ է: Ակումբի կարճ ցուցակում են հայտնվել «Հավրի» մարզիչ Լուկա Էլսները, ՊՍԺ-ում Քրիստոֆ Գալտյեի նախկին օգնական Ժոաու Սակրամենտուն, «Յանգ Բոյզի» նախկին մարզիչ Ժոել Մանյինը, «Սերկլ Բրյուգեի» մարզիչ Միրոն Մուսլինը […]