TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

ՍՊՈՐՏ

Անչելոտին ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում մասնակցության քանակով

09:25 09.05.2024

Կարլո Անչելոտին ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում մասնակցության քանակով։ Երեկ «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ հաղթելով «Բավարիային» (2-1, 4-3՝ ընդհանուր հաշվով): Իտալացի մարզչի համար սա Չեմպիոնների լիգայի վեցերորդ եզրափակիչն է, ինչը մրցաշարի ռեկորդ է։ Անչելոտին երկու անգամ հաղթել է մրցաշարը Մադրիդի «Ռեալի» հետ և երկու անգամ՝ «Միլանի» հետ։

̰
«Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

09:00 09.05.2024

«Բավարիան» հյուրընկալվեց Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում։ Մյունխենում մրցակիցները ոչ-ոքի էին խաղացել (2-2): Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին՝ 0-0։ Երկրորդ խաղակեսում հյուրերի պաշտպան Ալֆոնսո Դևիսն առաջ մղեց մյունխենցիներին հաշվի մեջ՝ 1-0։ Հանդիպման 88-րդ րոպեին Խոսելուն վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 1-1։ Իսկ քիչ անց նույն Խոսելուն դուբլ ձևակերպեց՝ 2-1։ Արդյունքում, երկու հանդիպումների արդյունքով, մադրիդցիները հաղթեցին […]

̰
FIDE-ն շախմատի մրցաշարի նոր տարբերակ է առաջարկել, որին կմասնակցի նաև Մագնուս Կառլսենը

22:46 08.05.2024

Շախմատի համաշխարհային ֆեդերացիան (FIDE) մրցաշարի նոր տարբերակ է առաջարկել: Նորույթը կփորձարկեն Կասաբլանկայում: Այս նախաձեռնության նպատակը շախմատի տարածումն է այս քաղաքի բնակիչների շրջանում: Հետաքրքիր է, որ նախնական դիրքերը կլինեն հանրահայտ պատմական մրցախաղերից: Կազմակերպիչները Կասաբլանկայի քաղաքային իշխանությունն ու ֆոնդային բորսան են: Մրցաշարին կմասնակցեն նորվեգացի Մագնուս Կառլսենը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, հնդիկ Վիշվանաթան Անանդը և եգիպտոսցի Բասեմ Ամինը: Կասաբլանկայի […]

̰
Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով. Հռոմի «Մասթերս»

21:54 08.05.2024

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաջող է մեկնարկել Հռոմի WTA-1000 մրցաշարում: 21-ամյա մարզուհին 6-7, 6-0, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանուհի Քրիստինա Բուչայի նկատմամբ: Աշխարհի 72-րդ ռակետ Ավանեսյանի մրցակիցը երկրորդ շրջանում կլինի Ժակլին Քրիստիանը (Ֆրանսիա, 68-րդ ռակետ)։

̰
Նաչո Ֆերնանդեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը

20:11 08.05.2024

Մադրիդի «Ռեալի» պաշտպան և ավագ Նաչո Ֆերնանդեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։ Փորձառու ֆուտբոլիստն Անգլիայի առաջնությունում կարիերան շարունակելու հնարավորություն ունի։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը, Լոնդոնի «Վեսթ Հեմը» կարող է պայմանագիր կնքել իսպանացի պաշտպանի հետ: Նաչոն կարող է ազատ գործակալի կարգավիճակով միանալ «Վեսթ Հեմին»:  

̰
Կցանկանայի, որ նա մնար մեր թիմում․ Գվարդիոլա

19:19 08.05.2024

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի դարպասապահ Ստեֆան Օրտեգայի ապագայի մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացին հաջորդ ամառ կարող է հեռանալ ակումբից, քանի որ ցանկանում է կանոնավոր խաղաժամանակ ստանալ։ «Կցանկանայի, որ Օրտեգան մնար մեր թիմում։ Ակումբի ղեկավարությունն էլ է դա ուզում։ Ստեֆանը շատ երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում», բայց ես կարող եմ […]

̰
Փարիզ-2024. ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարին

15:37 08.05.2024

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մայիսի 9-12-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցեն Փարիզի Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարին: Վարկանիշային մրցաշարում Հայաստանը կունենա 7 ներկայացուցիչ: Հունահռոմեական ոճի ընտրանու կազմում մրցագորգ դուրս կգան և օլիմպիական ուղեգրի համար կպայքարեն Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ), ազատ ոճի ընտրանու […]

̰
Անցկացվել է «Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Շիրակի մարզային ընտրական փուլի մրցավազքը

14:42 08.05.2024

Ախուրյան համայնքի Ախուրիկ-Առափի բնակավայրերի միջև ընկած 3,5 կմ երկարությամբ ավտոճանապարհին անցկացվեց «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների 2024 թվականի թիմային խճուղավազքի Շիրակի մարզային ընտրական փուլի մրցավազքը։ Միջոցառմանը մասնակցության հայտ էին ներկայացրել մարզի 14 հիմնական և 33 միջնակարգ դպրոցների թիմեր։ Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին 5 տղա և 2 աղջիկ։ Մարզային ընտրական փուլում հաղթող ճանաչված դպրոցը իրավունք […]

̰
Հրաձգության միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները Երևանում ծանոթացել են Եվրոպայի առաջնության անցկացման համար առաջարկվող պայմաններին

13:26 08.05.2024

Հրաձգության Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների և երիտասարդների առաջնությունը Երևանում հյուրընկալելու հայտի շրջանակում ենթակառուցվածքների ուսումնասիրության և պայմաններին ծանոթանալու նպատակով Հայաստան են ժամանել միջազգային ֆեդերացիայի աշխատանքային հանձնաժողովի անդամները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ ԵԱ-ի հանձնաժողովի անդամներն այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ուսումնասիրել […]

̰
Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը հաղթել են Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում

10:20 08.05.2024

Դուբայի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Masters մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Միավորը կիսեցին Շանթ Սարգսյանը, Էրիկ Գասպարյանը, Հովիկ Հայրապետյանը: Այժմ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանն ունեն 3 միավոր, Սամվել Տեր-Սահակյանն ունի 2,5 միավոր: Dubai Police Global CHESS Challenge-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն մեկնարկել է […]

̰
Մբապեն մեկնաբանել է ՊՍԺ-ի՝ ՉԼ-ից դուրս մնալը

09:52 08.05.2024

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր թիմի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բորուսիայից» (ընդհանուր 0:2) կրած պարտության և մրցաշարից դուրս մնալու մասին. «Մրցակիցն ավելի լավ էր խաղում տուգանային հրապարակում։ Ցավում եմ մեր ֆուտբոլային ընտանիքի համար, ցավում եմ երկրպագուների համար։ Մենք փորձեցինք մեր ուժերի սահմաններում անել ամեն ինչ, բայց դա բավարար չէր։ Այս մրցաշրջանում մենք ցույց […]

̰
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027-ին Երևանում լինելու է ամենատպավորիչներից մեկը

17:55 07.05.2024

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան բոլոր առումներով կաջակցի Հայաստանին՝ 2027-ին Ծանրամարտի աշխարհի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու ու անցկացնելու համար: Թեմայի շուրջ այսօր համատեղ ասուլիս է անցկացվել: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունն աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում. Արայիկ Հարությունյան

16:06 07.05.2024

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսին: Ասուլիսին մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և ազգային […]

̰
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

10:57 07.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիսի 10-ին` ժամը 15:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստ:

̰
Վոյցեխ Շչեսնին հնարավոր է կարիերան շարունակի ԱՊԼ-ում

21:00 06.05.2024

Անգլիական «Չելսին» դիտարկում է իտալական «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի տրանսֆերը ձևակերպելու տարբերակը, հայտնում է Tutto Juve-ն։ Նրա պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Այս մրցաշրջանում Վոյցեխ Շչեսնին «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 32 հանդիպում։

̰
«Ռեալ Սոսյեդադ»-ը հույսեր է կապում Արսենի հետ, չենք քննարկել վարձակալության հարցը. Զախարյանի ներկայացուցիչ

19:55 06.05.2024

Ռուսաստանի հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը հայտնել է, որ իր հաճախորդը մտադիր չէ վարձավճարով հեռանալ իսպանական ակումբից։ «Մենք ոչինչ չգիտենք Զախարյանի հնարավոր վարձակալության մասին: Ակումբը մեզ հետ ընդհանրապես նման հարցեր չի քննարկել։ Ոչ վարձակալությունը, ոչ էլ այլ բան: Արսենը «Սոսյեդադի» խաղացող է, և ակումբը հույսեր է կապում նրա հետ։ Ինչո՞ւ […]

̰
Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում

19:06 06.05.2024

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը 36 գոլով շարունակում է մնալ ամենաարդյունավետ ֆուտբոլիստը թոփ-5 լիգաների առաջնություններում այս պահի դրությամբ, փոխանցում է armsport.am-ը: ՊՍԺ-ի առաջատար Կիլիան Մբապեն երկրորդն է, ով 26 գոլ է խփել Լիգա 1-ի այս մրցաշրջանում։ Երրորդ-չորրորդ տեղերը կիսում են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն ու «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասին՝ 25-ական գոլով։ «Լայպցիգի» հարձակվող Լուի Օպենդան […]

̰
Միջազգային գործընկերները տպավորված էին Երևանում ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կազմակերպումից. Կարեն Գիլոյան

14:57 06.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփել է Երևանում անցկացված ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը: «Վստահաբար կարող ենք ասել, որ այն ստացված միջոցառում էր, իսկ ՀՀ կառավարության կողմից կատարված ներդրումները միանգամայն արդարացված էին: Տրիբունաներում ավելի քան 5 հազար հանդիսականի ներկայությունն էլ վկայությունն էր այն բանի, որ Հայաստանում հատկապես խաղային մարզաձևերից մասշտաբային […]

̰
Մալայզիայի հավաքականի ֆուտբոլիստի վրա ծծմբաթթու են լցրել

14:25 06.05.2024

Մալայզիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆեյսալ Հալիմի վրա ծծմբաթթու են լցրել առևտրի կենտրոնում, մարզիկը երկրորդ կարգի այրվածքներ է ստացել, հաղորդում է Agence France-Presse-ը։ Աղբյուրի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթավերջին մայրաքաղաք Կուալա Լումպուրի մոտ գտնվող Պետալինգ Ջայա քաղաքում։ «Սելանգոր» ՖԱ-ի 26-ամյա հարձակվողը պարանոցի, ուսի, ձեռքերի և կրծքավանդակի այրվածքներ է ստացել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանները ձերբակալել են […]

̰
Մենք կարող ենք դուրս գալ եզրափակիչ․ Մբապե

10:00 06.05.2024

Կիլիան Մբապեն հայտարարել է, որ ՊՍԺ-ն ունակ է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ «Երեքշաբթի հանդիպումը լավ կանցնի: Ես արդեն պատրաստվում եմ։ Չեմպիոնների լիգայի եզրափակչի տեղը երաշխավորված չէ։ Մենք տեղյակ ենք, որ ճնշման տակ ենք, բայց թիմը շատ հանգիստ է։ Մենք վստահ ենք մեր ուժերի նկատմամբ»,- RMC Sport-ի փոխանցմամբ՝ ասել է ՊՍԺ-ի հարձակվողը: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի […]

̰
Երևանում կայացած ֆուտզալի ՉԼ եզրափակչում հաղթեց «Պալմա»-ն

22:58 05.05.2024

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայացել է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը, որին հետևել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզասերներ: «Իսպանական «Բարսելոնա» և «Պալմա» թիմերի միջև կայացած եզրափակիչն ավարտվել է «Պալմայի»՝ 5:1 հաշվով գերվստահ հաղթանակով, որը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է […]

̰
ՊՍՎ-ն դարձավ Նիդեռլանդների չեմպիոն

18:00 05.05.2024

Էրեդիվիզիեի 32-րդ տուրի խաղում 4-2 հաշվով հաղթելով «Սպարտային»՝ ՊՍՎ-ն ժամանակից շուտ դարձավ Նիդեռլանդների չեմպիոն։ Նիդեռլանդների առաջնության 32 տուրից հետո ՊՍՎ-ն վաստակել է 87 միավոր՝ 12 միավորով առաջ անցնելով մոտակա մրցակցից՝ «Ֆեյենորդից»։ ՊՍՎ-ն պատմության մեջ 25-րդ անգամ նվաճեց Նիդեռլանդների առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Վերջին անգամ թիմը տիտղոսը նվաճել էր 2017/18 մրցաշրջանում։

̰
Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի

15:30 05.05.2024

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին արձագանքել է «Նյու Յորք Ռեդ Բուլսի» նկատմամբ տոնած հաղթանակին (6-2). «Եվս մեկ կարևոր հաղթանակ մեր երկրպագուների համար։ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը։ Մեսսին դարձել է գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 36-ամյա արգենտինացին իր կարիերայում առաջին անգամ մեկ խաղում կատարել է փոխանցումների պենտա-տրիկ։

̰
Այդ հատկանիշները մեզ թույլ տվեցին հաղթել առաջնությունը․ Անչելոտի

14:35 05.05.2024

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է Իսպանիայի առաջնությունում հաղթելուց հետո իր հույզերով. «Մենք շատ ուրախ ենք։ Դա արժանի հաղթանակ էր։ Մենք կցանկանայինք տոնել այս իրադարձությունը բոլոր երկրպագուների հետ, բայց նրանք հասկանում են, որ չորեքշաբթի մեզ շատ կարևոր փորձություն է սպասվում։ Մենք ցանկանում ենք լավ պատրաստվել նրանց գոհացնելու համար, և այս շաբաթավերջին միասին կնշենք […]

̰
Մենք պետք է արժանին մատուցենք «Սասուոլոյին»․ Ինձագի

12:50 05.05.2024

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին արձագանքել է Ա Սերիայի 35-րդ տուրի խաղում «Սասուոլոյից» կրած պարտությանը (0-1)։ «Անցյալ տարի, «Մոնցայի» հետ հանդիպումից ի վեր, մենք գոլ ենք խփել 42 խաղում անընդմեջ։ Բայց «Սասուոլոն» լավ էր պաշտպանվում և քրտնաջան պայքարում էր, մենք պետք է արժանին մատուցենք նրանց»,- մասնագետի խոսքերն է մեջբերel Football Italia-ն։ «Ինտերը» (89) շարունակում է […]

̰
«Ժիրոնան» պատմության մեջ առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայում

11:50 05.05.2024

Մայիսի 4-ին ավարտվել է Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են «Ժիրոնան» ու «Բարսելոնան»։ Խաղը ավարտվել է տանտերերի՝ 4։2 հաշվով։ Հաղթանակից հետո «Ժիրոնան» բարձրացել է իսպանական Պրիմերայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Թիմը 34 խաղում վաստակել է 74 միավոր և շրջանցել է «Բարսելոնային», որը 73 միավորով նահանջել է երրորդ տեղ։ Այսպիսով, «Ժիրոնան» […]

̰
Ցանկանում եմ շնորհավորել «Ռեալին»․ Չավի

10:59 05.05.2024

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Իսպանիայի Լա Լիգայում Մադրիդի «Ռեալի» վաղաժամ չեմպիոնության մասին․ «Ցանկանում եմ շնորհավորել «Ռեալին», նրանք ավելի շատ միավորներ վաստակեցին, քան մյուս թիմերը: Եվ պետք է շնորհավորել նաև «Ժիրոնային», թիմը շատ լավ խաղաց։ Այնպես որ, շնորհավորում եմ նաև «Ժիրոնային»,- Չավիի խոսքերն է մեջբերել Marca-ն:

̰
Միրալեմ Պյանիչը ավարտել է միջազգային կարիերան

20:00 04.05.2024

Թուրինի «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հայտարարել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին. «Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականում անցկացրած 16 տարիներից հետո եկել է ժամանակը ասելու, որ ամեն ինչ ավարտված է։ Սա, անկասկած, ամենադժվար որոշումներից մեկն է, որը ես ստիպված եմ եղել կայացնել, բայց ես մեծ հպարտությամբ և անկեղծ գոհունակությամբ եմ ասում՝ […]

̰
Գվարդիոլան հայտնել է, թե ով է հաղթելու Եվրո-2024-ում

19:31 04.05.2024

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, թե ինչ է մտածում Անգլիայի հավաքականի մասին Եվրոպայի առաջնության նախաշեմին. «Նրանք իրականում լավն են: Խոսքը ոչ միայն տաղանդավոր խաղացողների մասին է, այլ ամբողջ կազմի, ամբողջ թիմի, և մարզիչը հստակ գիտի, թե ինչ պետք է անի: Զգացողությունն այնպիսին է, որ Անգլիայի հավաքականը որոշակի քայլեր է ձեռնարկում Աշխարհի և […]

̰
Սանչոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

19:03 04.05.2024

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջեդոն Սանչոն գոհ է թիմում իր կարգավիճակից և չի պատրաստվում վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է լրագրող Պատրիկ Բերգերը։ Աղբյուրի համաձայն` նույնիսկ մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հնարավոր հեռանալը չի ազդի ֆուտբոլիստի որոշման վրա: «Բորուսիան» Սանչոյին վարձակալել է 2024 թվականի հունվարին։ 24-ամյա անգլիացին գերմանական ակումբի կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 2 […]

̰
BACK_TO_TOP