12:49 10.05.2024
«Բարսելոնան» թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսին փոխարինելու թեկնածու է դիտարկում ՊՍԺ-ն գլխավորող Լուիս Էնրիկեին, հայտնում է Diario Sport-ը: Ավելի վաղ Չավին հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից, սակայն հետո փոխել էր որոշումը: Կողմերը համաձայնության էին եկել, իսկ դա նշանակում է, որ 44-ամյա մասնագետը «Բարսելոնայից», ամենայն հավանականությամբ, կհեռանա հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո: […]
12:29 10.05.2024
UFC-ի ամերիկացի մարտիկ Մայքլ Չենդլերը խոստացել է թոշակի ուղարկել երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին: «Անպայման բաժանորդագրվեք, որովհետև դուք վերջին անգամ եք տեսնելու Քոնորի մենամարտը: Ես հավատում եմ իմ ուժերին, գիտեմ, թե ինչ եմ անելու, որից հետո նա երբեք չի վերադառնա օկտագոն»,- 38-ամյա մարտիկի խոսքերը մեջբերում է New York Post Sports-ը: Քոնոր Մաքգրեգորը […]
12:13 10.05.2024
Օդեսայի «Չեռնոմորեցի» կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը ճանաչվել է ուկրաինական ակումբի՝ ապրիլի լավագույն ֆուտբոլիստ։ 27-ամյա ֆուտբոլիստը հաղթել է երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում։ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանն անցկացրել է 23 խաղ, դարձել 4 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։
11:45 10.05.2024
Ծնվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի և «Матч ТВ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինայի առաջնեկը: «Այո, ես մայր եմ դարձել։ Ծնվել է իմ ու Նաիրի որդին։ Անունը դեռ չենք հրապարակի»,- հայտնել է 29-ամյա ռուս հաղորդավարուհին «Матч ТВ»-ին: Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստն ու Ռոմաշկինան միասին են 2023 թվականից: Թիկնիզյանը մինչ այդ հարաբերությունների […]
11:30 10.05.2024
Հունահռոմեական ոճի ըմբիշներ, Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանը (77 կգ) և Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանը (97 կգ) Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող համաշխարհային վարկանիշային մրցաշարում դուրս են եկել եզրափակիչ և նվաճել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր: Մնացականյանը կիսաեզրափակչում 1-1 հաշիվը գրանցեց չինացի Ռուի Լյուի հետ, սակայն հաղթանակը շնորհվեց հայ ըմբիշին, քանի որ վերջին միավորը նա […]
11:14 10.05.2024
Ռոստովում կայացած մուայթայի միջազգային մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 15 մեդալ։ Մեծահասակների պայքարում Նարեկ Խաչիկյանը դարձել է մրցաշարի հաղթող, իսկ Էրիկ Կիրակոսյանը գրավել է երկրորդ տեղը։ Ավագ տարիքի պատանիների պայքարում ոսկե մեդալակիր են դարձել Բայլոս Խուդոյանը, Ալեքս Թորոսյանը, Արմեն Սահարյանը, Գոռ Հակոբյանը, Գևորգ Սիմոնյանը, Վլադիմիր Համբարձումյանը, Վաչիկ Միքայելյանը, Գոռ Հարությունյանը։ Երկրորդ տեղ են գրավել Գոռ […]
10:47 10.05.2024
Կազանի «Ռուբինի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն պատմել է, թե որ ակումբին է երկրպագում Անգլիայի Պրեմիեր լիգայում ու խոսել դժվար մանկության մասին։ «Ինձ հաճախ են հարցնում «Չելսիի» կիսապաշտպան Լեսլո Ուգոչուկվուի մասին, թե արդյոք մենք եղբայրներ ենք։ Հուսով եմ՝ մի օր նրա հետ կխաղամ նույն թիմում։ Երկուսով ավելի ուրախ կլինի։ Ես երկրպագում եմ ոչ թե […]
10:33 10.05.2024
Իտալացի անվանի մրցավար Դանիելե Օրսատոն ավարտում է կարիերան, գրում է RMC Sport-ը։ 48-ամյա մրցավարը մայիսի 7-ին վերջին հանդիպումն է սպասարկել Չեմպիոնների լիգայում և արտասվել ՊՍԺ – «Բորուսիա Դորտմունդ» խաղից հետո։ Օրսատոն հանդիպումներ սպասարկում է 1993 թվականից։ Նա 602 հանդիպման գլխավոր մրցավար է եղել, 288-ը՝ իտալական Ա սերիայում։ Մրցավարը նաև 55 հանդիպում է սպասարկել Չեմպիոնների լիգայում […]
10:12 10.05.2024
Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն կարծում է, որ Հայաստանի հավաքականի իր թիմակից և «Կրասնոդարի» առաջատար Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի եվրոպական որևէ մեծ ակումբ։ «Հայաստանի հավաքականում ես ունեմ լավագույն խաղընկերը` Սպերցյանը։ Նրան կնկարագրեմ երեք բառով` անհավանական, բարձրակարգ, պրոֆեսիոնալ։ Շատ եմ հարգում աշխատանքի նկատմամբ Էդուարդի մոտեցումը։ Սպերցյանն ինձ միշտ ոգեշնչում է։ Հավաքականում մարզումները քիչ են, որոնց ավարտից հետո […]
09:38 10.05.2024
Մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը չորրորդ անգամ պաշտպանել է կիսամիջին քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը: Ալվարեսը Լաս Վեգասում անցկացված բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում 12-ռաունդանոց պայքարում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է իր հայրենակից Խայմե Մունգուիային (117-110, 116-111, 115-112): Ալվարեսի համար սա 61-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում, ունի նաև երկուական պարտություն և ոչ-ոքի: Մունգուիայի համար սա առաջին […]
09:21 10.05.2024
Հոլիվուդյան դերասան Թոմ Կրուզը դառնալու է Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողության գլխավոր հերոսներից մեկը: RMC Sport-ը գրում է, որ ապրիլի 26-ին ամերիկացին մասնակցել է հատուկ տեսանյութի նկարահանման, որը ցուցադրվելու է «Ստադ դե Ֆրանսում» օգոստոսի 11-ին: Կրուզին նաև նկատել են Փարիզի փողոցներում մոտոցիկլով: 2004 թվականին Թոմը մասնակցել է Օլիմպիական խաղերի բացման արարողությանը՝ Լոս Անջելեսից դեպի […]
08:38 10.05.2024
Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն գնահատել է ճամայկացի արագավազորդ, Օլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոն Ուսեյն Բոլտի դեմ 100 մետր մրցավազքում իր հնարավորությունները։ «Շատ հաճելի է, որ ոգեշնչում եմ նման մարզիկի։ Նա նաև շատերի ոգեշնչման աղբյուրն է եղել։ Ես նրա դեմ շանս չունեմ, բայց հետաքրքրության համար կարելի է փորձել»,- Ֆրանսիայի հավաքականի ավագի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։ […]
08:17 10.05.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ քննարկել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ ռուս-ուկրաինական ռազմաճակատում հրադադար հաստատելու հարցը, հայտնում է La Tribune-ը: Մակրոնը հույս ունի, որ Չինաստանի ղեկավարը կկարողանա համոզել Ռուսաստանին հրադադար հաստատել ռազմաճակատում: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտին հայտնել էր, որ պատրաստ է քննարկել ցանկացած հարց, բայց միշտ […]
23:54 09.05.2024
Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսիեդադը» մտադիր չէ 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին վարձավճարով տրամադրել այլ ակումբի։ «РБ Спорт»-ը գրում է, որ հայ ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում կշարունակի հանդես գալ բասկյան ակումբում։ «Ռեալ Սոսիեդադում» դրական են գնահատում Զախարյանի խաղն առաջին մրցաշրջանում։ Չնայած մի շարք ակումբներ պատրաստ են վարձակալել Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանին, սակայն իսպանական ակումբը հույսեր է կապում նրա հետ։ […]
23:27 09.05.2024
«Խուվենտուդ դե Սորինո» սիրողական ակումբի ֆուտբոլիստ Վալտեր Դոմինգեսը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական, գրում է SPORTbible-ն։ Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան Ամերիկայի գավաթի խաղարկությանը պատրաստվելու համար խնդրի առջև է կանգել։ Մինչ մրցաշարի մեկնարկը` բազմաթիվ ֆուտբոլիստներ իրենց ակումբների կազմում պետք է մասնակցեն Լիբերտադորեսի և Սուդամերիկանայի գավաթի խաղարկության հանդիպումներին։ Ստեղծված իրավիճակում Բիելսան ստիպված է եղել մարզական հավաքին […]
23:06 09.05.2024
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ֆուտզալի հավաքականների դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 32-րդ տեղն է զբաղեցնում 139 թիմերի հաշվարկում։ ՖԻՖԱ-ն առաջին անգամ է կազմել ֆուտզալի ազգային թիմերի վարկանիշային ցուցակ։ Առաջին տեղում Բրազիլիայի հավաքականն է, որին հաջորդում են Պորտուգալիան ու Իսպանիան։ Լավագույն տասնյակում են նաև Իրանի, Արգենտինայի, Մարոկկոյի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թաիլանդի և Ֆրանսիայի հավաքականները։ 2023 թվականին ֆուտզալի […]
22:40 09.05.2024
Մայիսի 9-ին Երևանում մեկնարկել է ՈւԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարը: Հայաստանի Մ-14 հավաքականը առաջին խաղում զիջել Լիբանանի հասակակիցների թիմին 0:1 hաշվով: Գոլը լիբանանցիները խփել են հանդիպման 11-րդ րոպեին: Աչքի է ընկել Մոհամադ Մադին:
22:06 09.05.2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) չկարողացան օլիմպիական ուղեգիր նվաճել Ստամբուլում ընթացող համաշխարհային վարկանիշային մրցաշարում: Հայաստանի ներկայացուցիչներին պայքարից դուրս թողած ըմբիշները չկարողացան դուրս գալ եզրափակիչ: Այսպիսով, հայ ըմբիշների համար պայքարն ավարտված է: Ստամբուլի մրցաշարում օլիմպիական ուղեգիր են նվաճում եզրափակիչ դուրս եկած ըմբիշներն […]
21:51 09.05.2024
Ստոկհոլմում կայացած ուշուի Եվրոպայի 19-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ, հայտնում է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան: Հայաստանի երեք ներկայացուցիչներ ոսկե մեդալ են նվաճել երիտասարդների մրցապայքարում, չորսը՝ մեծահասակների: Մեծահասակներ Դավիթ Վարդանյան (65 կգ)՝ ոսկե մեդալ Արսեն Բագրյան (60 կգ)՝ ոսկե մեդալ Դավիթ Իսախանյան (56 կգ)՝ ոսկե մեդալ Ժիրայր […]
21:24 09.05.2024
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը ճանաչվել է հունգարական «Ֆերենցվարոշի» ապրիլի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հաղթողը որոշվել է քվեարկության արդյունքում։ Նախորդ ամիս 22-ամյա ֆուտբոլիստն Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմի կազմում մասնակցել է 7 հանդիպման և խփել 2 գոլ։ Էդգար Սևիկյանը 2024 թ. ձմռանն է 1,2 միլիոն եվրոյով ռուսական «Նիժնի Նովգորոդից» տեղափոխվել «Ֆերենցվարոշ», որի կազմում […]
20:34 09.05.2024
Փարիզի ՊՍԺ-ի և Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին պաշտպան Սերժ Օրյեի եղբոր` Քրիստոֆերի մարդասպանին դատապարտել են 23 տարվա ազատազրկման, հայտնում է RMC Sport-ը։ Քրիստոֆեր Օրյեն սպանվել է 2020 թ. հուլիսին Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում գիշերային ակումբից դուրս գալիս։ Մեղադրյալն ընդունել է իր մեղքը` հայտնելով, որ անձնական խնդիր է ունեցել Քրիստոֆերի հետ։ Հանցագործը նախկինում ունեցել էր 4 դատվածություն։ Սերժ […]
19:55 09.05.2024
Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկո Պառոլոն կարծիք է հայտնել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։ «Մխիթարյանը թիմին հավասարակշռություն հաղորդող խաղացող է։ Համոզված եմ նաև, որ նա բարձրացրել է Հական Չալհանօղլուի պաշտպանողական որակները։ Մխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է, և միգուցե ցանկանում է փոքր ռեկորդի հեղինակ դառնալ, քանի որ չի հաղթել Չեմպիոնների լիգան։ Հավանաբար, նա մտադիր է […]
19:26 09.05.2024
Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը Մոնրեալում անցկացրած հերթական մենամարտում կանադացի Շաքիլ Ֆինի հետ ավարտել է ոչ-ոքի՝ (93-97, 96-94, 95-95): Այս ոչ-ոքիով Բազինյանը մնացել է անպարտելի և պաշտպանել է երկրորդ միջին քաշային կարգի NABA և NABF չեմպիոնական գոտիները։ Կանադայում բնակվող հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած նախորդ 32 մենամարտերում հաղթել էր: Շաքիլ Ֆինը նախորդ 30 մենամարտերում տարել […]
18:57 09.05.2024
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում շարունակվում է Օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Այսօր ասպարեզ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: Գևորգ Ղարիբյանը (60 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) պարտվել են հենց մեկնարկային գոտեմարտերում, իսկ Գևորգ Թադևոսյանը (87 կգ) սկսել է հաղթանակով, բայց երկրորդ մրցավեճում համառ պայքարում 4-5 հաշվով պարտվել է վրացի ըմբիշին: Մայիսի 11-ից գորգ դուրս կգան ազատ […]
18:29 09.05.2024
Լոնդոնյան Bonhams աճուրդի կենտրոնում աճուրդի է հանվել «Բարսելոնայի» ու Լիոնել Մեսսիի միջև կնքված առաջին պայմանագիրը: Այն ստորագրվել է անձեռոցիկի վրա՝ 2000 թվականի դեկտեմբերի 14-ին: Արգենտինացին այն ժամանակ 13 տարեկան է եղել: Ռեստորաններից մեկում Բարսելոնայի այն ժամանակվա տնօրեն Կառլես Ռեշակը բանակցել է արգենտինացու շահերը ներկայացնող Օրասիո Գաջիոլիի հետ և որոշել է հենց անձեռոցիկի վրա պայմանագիր կնքել: […]
17:18 09.05.2024
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը մտադիր է կարիերան շարունակել MLS-ի ակումբներից մեկում, հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 34-ամյա Ռոյսն այս ամառ կլքի «Բորուսիան»։ Ռոյսը «Բորուսիայում» հանդես է գալիս 2012 թվականից։ Համաձայն Transfermarkt-ի տվյալների՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո։ Դորտմունդյան ակումբի […]
16:39 09.05.2024
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, չնայած Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն, կմնա իր պաշտոնում։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Նշվում է, որ փարիզցիների նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին դեռ վստահում է մասնագետին և այն նախագծին, որը նրանք միասին կառուցում են։ Միաժամանակ՝ հարցականի տակ է սպորտային տնօրեն Լուիս Կամպոսի ապագան։ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգան լքել է […]
13:37 09.05.2024
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկած օլիմպիական վարկանիշային մրցաշարում հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Թադևոսյանը (87 կգ) մեկնարկել է հաղթանակով: Որակավորման փուլում Գևորգը ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթել է իտալացի Միրկո Մինգուցիին: 1/8 եզրափակչում Գևորգը կգոտեմարտի վրացի Լաշա Գոբաձեի հետ:
12:47 09.05.2024
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) հրապարակվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում այսօր մեկնարկող օլիմպիական վարկանիշային մրցաշարի վիճակահանության արդյունքները։ Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների ներկայացուցիչների մրցակիցները նույնպես հայտնի են: Հունահռոմեական ոճ 1. Գևորգ Ղարիբյան (60 կգ) – Ալեքսիս Ռոդրիգես (Մեքսիկա)/Կիմ Դահյուն (Հարավային Կորեա), 1/8 եզրափակիչ: 2. Գևորգ Թադևոսյան (87 կգ) – Միրկո Մինգուցի (Իտալիա), որակավորման փուլ: 3. Դավիթ Օվասապյան (130 […]
12:19 09.05.2024
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է ապրիլի լավագույն գոլի թեկնածուների ցուցակը: Ամսվա լավագույն գոլի մրցանակին հավակնում է նաև «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գոլը: 23-ամյա ֆուտբոլիստը 21-րդ տուրում գրավել էր «Բալթիկայի» դարպասը, իսկ հետո գոլային փոխանցում էր կատարել: Հիշեցնենք, որ Սպերցյանը հավակնում է դառնալ նաև այս մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ։ […]