15:14 13.05.2024
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ապրիլի լավագույն գոլի հեղինակն է։ ՌՊԼ-ի փորձագետների քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել 23-ամյա ֆուտբոլիստի գոլը Կալինինգրադի «Բալթիկայի» դեմ խաղում։ Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը հավակնում է դառնալ նաև այս մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ։ Ընթացիկ առաջնությունում «Կրասնոդարի» առաջատարը 25 խաղում խփել է 10 գոլ ու […]
14:28 13.05.2024
Հայաստանի սամբոյի տարբեր տարիքային հավաքականները 3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում մայիսի 9-12-ն անցկացված Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունում: Թիմային ընդհանուր հաշվարկով հայ մարզիկները 18 մեդալով զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը։ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել են Մայիս Ներսիսյանը (64 կգ/ մարտական սամբո), Աննա Այվազյանը […]
21:30 12.05.2024
Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 2023/24 մրցաշրջանի եզրափակիչում մրցեցին «Արարատ-Արմենիա»-ն ու «Ուրարտու»-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով: Սակայն խաղակեսի միջնամասում արդեն «Ուրարտու»-ն ակնհայտ առավելություն ստացավ: Թիմին հաջողվեց իրացնել իր մի քանի հնարավորություններից մեկը` 31-րդ րոպեին առաջ անցնելով հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Միքայել Միրզոյանը: Խաղակեսի ավարտից […]
18:04 12.05.2024
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին հայտնում է Հայաստանի Սերբիայի ֆեդերացիան: Այսօր մրցասպարեզը տրամադրվել է պատանիներին /16-18 տարեկան/։ «Մեր աղջնակներից Մելինե Առաքելյանը 47 կգ քաշային կարգում 9։0 հաշվով հաղթեց ռումինուհի մրցակցին, 9։1՝ բուլղարուհուն և դուրս եկավ եզրափակիչ։ Տղաների 53 կգ քաշային կարգում Նարեկ Սիմոնյանը նախ՝ վիճակահանության արդյունքում բաց թողեց առաջին […]
17:45 12.05.2024
Ռակետային սպորտը կարող է օգտակար լինել տարեցների մարմնի և ուղեղի առողջության համար: Այս մասին խոսել է ԱՄՆ-ի Հյուսիսարեւելյան համալսարանի պրոֆեսոր Արտ Կրամերը։ 80,000 մարդկանց շրջանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ռակետային սպորտը կապված է մահվան ռիսկի նվազեցման հետ: Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ նրանք, ովքեր խաղում են թենիս, սեղանի թենիս և բադմինտոն, […]
18:13 11.05.2024
«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է Mirror-ը, «Լեսթերը» դեռ չի առաջարկել 37-ամյա անգլիացուն նոր պայմանագիր, իսկ ակումբի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի վերջին։ «Ռեքսհեմը», որի սեփականատերը հոլիվուդյան աստղ Ռայան Ռեյնոլդսն է, հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում։
17:44 11.05.2024
Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում հաղթեց «Ֆուլհեմին» 4-0 հաշվով։ Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Յոշկո Գվարդիոլը, ևս մեկական անգամ աչքի ընկան Ֆոդենը և Ալվարեսը (11մ)։ Նշենք, որ այս խաղում երկու գոլային փոխանցում է կատարել Սիլվան, ևս մեկ փոխանցում՝ Դե Բրույնեն։ «Մանչեսթեր Սիթին» այժմ ունի 85 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ […]
17:00 11.05.2024
Մադրիդի «Ռեալի» 38-ամյա կենտրոնական կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կհեռանա Արքայական ակումբից այս մրցաշրջանի ավարտին, երբ ավարտվի նրա պայմանագիրը։ Այս մասին հայտնում է լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնը, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի համաձայն՝ 10-րդ խաղային համարը, որով հանդես է գալիս խորվաթ ֆուտբոլիստը, բաժին կհասնի հարձակվող Կիլիան Մբապեին, ով երեկ հայտարարել է ՊՍԺ-ից՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու […]
14:45 11.05.2024
Շարունակվում է Փարիզի Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարը։ Այսօր մրցում են ազատ ոճային ըմբիշները։ Հայաստանը մրցաշարում ունի 4 ներկայացուցիչ՝ Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ) ու Լյովա Գևորգյանը (125 կգ): Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթել է 7-0 հաշվով Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաևին։ Ավելի վաղ մեկնարկում Լյովա Գևորգյանը […]
14:04 11.05.2024
Շարունակվում է Փարիզի Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարը։ Այսօր մրցաշարում պայքարն են սկսում ազատ ոճային ըմբիշները։ Օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն նաև Հայաստանի 4 ներկայացուցիչներ՝ Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ) ու Լյովա Գևորգյանը (125 կգ): Լյովա Գևորգյանը (125 կգ) հաղթեց մեկնարկում Գենադի Կուդինովիչին 11-0 հաշվով։ Նրա հաջորդ […]
22:41 10.05.2024
Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում: Ներսիսյանը եզրափակչում 11:00 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ, 64 կգ քաշային Նարեկ Դալլաքյանը, 98 կգ քաշային Արսեն Խանջյանը, ինչպես նաև մարտական սամբոյի 98 […]
19:24 10.05.2024
Դորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Մատս Հումելսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ ՊՍԺ-ի հետ կիսաեզրափակիչ պատասխան խաղում (0:1) գերմանացի ֆուտբոլիստը խփել է հաղթական գոլը: Նրա միակ մրցակիցը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորն էր, որը գոլային փոխանցում է կատարել «Բավարիայի» հետ կիսաեզրափակչի պատասխան խաղում (2:1): Բացի այդ, բրազիլացի […]
17:34 10.05.2024
Կապանի «Գանձասարը» վաղաժամ հռչակվել է ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն: Նախավերջին՝ 27-րդ տուրում թիմը 1-0 հաշվով հաղթել է «Նոա-2»-ին: «Գանձասարը» 26 խաղից հետո 70 միավորով ապահովել է չեմպիոնությունը և հաջորդ մրցաշրջանում կխաղա Հայաստանի Պրեմիեր լիգայում:
17:06 10.05.2024
Բրիտանական FourFourTwo պորտալը կազմել է գործող լավագույն ֆուտբոլային մարզիչների դասակարգումն աշխարհում (թոփ-50)։ Առաջին տեղում անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան է, որին հաջորդում են «Լիվերպուլում» վերջին մրցաշրջանն անցկացնող Յուրգեն Կլոպն ու Լևերկուզենի «Բայերի» հետ պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայի չեմպիոն դարձած Խաբի Ալոնսոն։ 1. Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի») 2. Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ») 3. Խաբի Ալոնսո […]
16:51 10.05.2024
2024 թվականի մայիսի 19-ին Երևանը երկրորդ տարին անընդմեջ կդառնա աշխարհի ամենամասշտաբային կիսամարաթոններից մեկի՝ «One Run»-ի մի մասը։ Նախատեսվում է, որ կիսամարաթոնին ավելի քան 1000 երևանցիներ և հյուրեր կմասնակցեն։ Կիսամարաթոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ գրանցվելով onerunarmenia.com կայքում: Միջոցառումը կանցկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արմ Մարաթոն» հիմնադրամի, «Հերոսների մրցավազք» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության […]
16:28 10.05.2024
Լեգենդար Դիեգո Արմանդո Մարադոնայի` 1986 թ. աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակն աճուրդի է հանվելու, գրում է ESPN-ը։ Դա կլինի Մունդիալների պատմության առաջին «Ոսկե գնդակը», որը կվաճառվի աճուրդում։ Մրցանակի սկզբնական գինը դեռ հայտնի չէ, սակայն սպասվում է, որ այն կլինի մի քանի միլիոն դոլար։ ԱԱ-1986-ում Մարադոնան 7 խաղում խփել էր 5 գոլ, կատարել 5 գարդյունավետ փոխանցում` […]
16:12 10.05.2024
Ֆուտբոլի Սան Մարինոյի հավաքականի մամուլի ծառայությունը ծաղրել է «Մանչեսթեր Յունայթեդին», որն Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում 0-4 հաշվով պարտվել էր «Քրիսթալ Փելասին»։ «Ողջույն, խնդրում ենք խաղացեք նաև մեր դեմ»,- նշված է Սան Մարինոյի հավաքականի հրապարակման մեջ։ Իդեպ Սան Մարինոյի հավաքականը պատմության ընթացքում ընդամենը մեկ հաղթանակ ունի: Հիշեցնենք, որ Անգլիայի 20-ակի չեմպիոնը 13-րդ պարտությունն է կրել […]
15:43 10.05.2024
Շոտլանդիայի հավաքականի երկրպագու Քրեյգ Ֆերգյուսոնը երկար ճանապարհորդություն է սկսել Եվրո-2024-ին ներկա լինելու համար, հայտնում է BBC-ն: 20-ամյա ֆանատը որոշել է ոտքով Գլազգոյից հասնել Մյունխեն, որպեսզի Շոտլանդիա – Գերմանիա խաղում կարողանա ստադիոնից աջակցել իր երկրի հավաքականին: Գլազգոյից Մյունխեն միջև հեռավորությունը ավելի քան 1700 կմ է: Ճանապարհորդության ընթացքում երկրպագուն կլինի շոտլանդական ազգային տարազով: Այս արշավով նա հույս […]
15:25 10.05.2024
UFC-ի նախագահ Դանա Ուայթը և Սաուդյան Արաբիայի ժամանցների կառավարման գլխավոր վարչության (Riyadh Season) քարտուղար Տուրկի Ալ աշ Շեյխը ռազմավարական պայմանագիր են ստորագրել, հայտնում է ESPN-ը: Կողմերը ծրագրում են 2024 թվականի վերջում կամ 2025-ի սկզբին Էր-Ռիյադում անցկացնել UFC-ի խոշոր մրցաշար, որը ծավալներով գերազանցելու է այս տարվա հունիսի 22-ին նախատեսված մրցաշարը: Riyadh Season-ը սեպտեմբերին Լաս Վեգասում կայանալիք […]
15:03 10.05.2024
Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին՝ Դավիդե Անչելոտին «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում պնդել է, որպեսզի հայրը դաշտ դուրս բերի Խոսելուին, հայտնում է AS-ը: Movistar Plus+ հեռուստաալիքի եթերում հայտնվել է դրվագ, երբ կրտսեր Անչելոտին հորն առաջարկում է դաշտ մտցնել իսպանացի հաձակվողին: 34-ամյա Խոսելուն փոխարինման էր մտել հանդիպման 81-րդ րոպեին, իսկ 88-րդ […]
14:38 10.05.2024
«Միլանի», «Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Մարսել Դեսային կարծում է, որ Կիլիան Մբապեի համար ավելի լավ կլինի տեղափոխվել Սաուդյան Արաբիան ներկայացնող որևէ ակումբ. «Վստահ չեմ, որ Մադրիդի «Ռեալը» Մբապեի համար կարիերայի շարունակության կատարյալ վայր է։ Ձախ եզրում խաղում է Վինիսիուսը։ Կան նաև այնպիսի խաղացողներ, որոնք մեծ կարողություններ ունեն, օրինակ՝ Բելինգեմը։ Մբապեն «Ռեալում» չի լինելու […]
14:18 10.05.2024
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը սկսում է կորցնել հանդերձարանի հսկողությունը, հայտնում է Daily Mail-ը: Որոշ ֆուտբոլիստներ այլևս լուրջ չեն ընդունում հոլանդացի մասնագետին և միտումնավոր չեն կատարում նրա ցուցումները: 54-ամյա մարզչի հեղինակությունը վտանգի տակ է, սակայն ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել վստահել նրան նաև գալիք մրցաշրջանում: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայում […]
13:59 10.05.2024
Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ, թեթև քաշային Արտյոմ Հարությունյանը կմենամարտի ամերիկացի Շաքուր Սթիվենսոնի դեմ։ Top Box պրոմոութերական ընկերության պաշտոնական կայքը հայտնում է, որ մենամարտը կայանալու է հուլիսի 7-ին Նյու Ջերսիում: 33-ամյա Արտյոմ Հարությունյանը ծնվել է Երևանում։ Հայ բռնցքամարտիկը 2016 թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է։ Նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 13 մենամարտ, տարել 12 հաղթանակ (7-ը` […]
13:30 10.05.2024
Դաղստանցի ըմբշամարտի մարզիչ Ալաուդին Ատաևը քննադատության թիրախում է հայտնվել սանի հանդեպ դաժան վերաբերմունքի պատճառով։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, որ մարզիչը ծեծում է պատանի ըմբիշին, հարվածներ հասցնում նաև գետնին ընկած ժամանակ։ Միջադեպը տեղի է ունեցել Օրենբուրգի մարզում կայացած մրցաշարի ընթացքում։ Ատաևի սանը պարտվել է, ինչը շատ է զայրացրել մարզչին։ Դաղստանի Հանրապետության սպորտի ու […]
13:12 10.05.2024
Երևանում ընթացող ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի մինչև 15 տարեկանների պայքարում Հայաստանի հավաքականն առաջին տուրում մրցել է Մոլդովայի իր հասակակիցների հետ և պարտվել 0-2 հաշվով: Բելառուսի Մ15 հավաքականն էլ 3-1 հաշվով առավելության է հասել Կիպրոսի թիմի նկատմամբ: Հայաստան Մ15. 1. Նարեկ Նազարեթյան, 2. Համլետ Գյոզալյան (15. Ռուբեն Գրիգորյան, 63), 3. Սերյոժա Պետրոսյան, 4. Տիգրան Օհանյան, 5. Արամե […]
12:49 10.05.2024
«Բարսելոնան» թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսին փոխարինելու թեկնածու է դիտարկում ՊՍԺ-ն գլխավորող Լուիս Էնրիկեին, հայտնում է Diario Sport-ը: Ավելի վաղ Չավին հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից, սակայն հետո փոխել էր որոշումը: Կողմերը համաձայնության էին եկել, իսկ դա նշանակում է, որ 44-ամյա մասնագետը «Բարսելոնայից», ամենայն հավանականությամբ, կհեռանա հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո: […]
12:29 10.05.2024
UFC-ի ամերիկացի մարտիկ Մայքլ Չենդլերը խոստացել է թոշակի ուղարկել երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին: «Անպայման բաժանորդագրվեք, որովհետև դուք վերջին անգամ եք տեսնելու Քոնորի մենամարտը: Ես հավատում եմ իմ ուժերին, գիտեմ, թե ինչ եմ անելու, որից հետո նա երբեք չի վերադառնա օկտագոն»,- 38-ամյա մարտիկի խոսքերը մեջբերում է New York Post Sports-ը: Քոնոր Մաքգրեգորը […]
12:13 10.05.2024
Օդեսայի «Չեռնոմորեցի» կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը ճանաչվել է ուկրաինական ակումբի՝ ապրիլի լավագույն ֆուտբոլիստ։ 27-ամյա ֆուտբոլիստը հաղթել է երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում։ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանն անցկացրել է 23 խաղ, դարձել 4 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։
11:45 10.05.2024
Ծնվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի և «Матч ТВ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինայի առաջնեկը: «Այո, ես մայր եմ դարձել։ Ծնվել է իմ ու Նաիրի որդին։ Անունը դեռ չենք հրապարակի»,- հայտնել է 29-ամյա ռուս հաղորդավարուհին «Матч ТВ»-ին: Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստն ու Ռոմաշկինան միասին են 2023 թվականից: Թիկնիզյանը մինչ այդ հարաբերությունների […]
11:30 10.05.2024
Հունահռոմեական ոճի ըմբիշներ, Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանը (77 կգ) և Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանը (97 կգ) Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող համաշխարհային վարկանիշային մրցաշարում դուրս են եկել եզրափակիչ և նվաճել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր: Մնացականյանը կիսաեզրափակչում 1-1 հաշիվը գրանցեց չինացի Ռուի Լյուի հետ, սակայն հաղթանակը շնորհվեց հայ ըմբիշին, քանի որ վերջին միավորը նա […]