TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

Դավթյանը, Խաչիկյանը և Ավետիսյանը մարմնամարզության ԵԱ-ի եզրափակչում են

11:58 25.04.2024

Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը նվաճել է հենացատկի եզրափակիչի ուղեգիր։ 31-ամյա մարմնամարզիկը երկու ցատկերի արդյունքում ստացել է միջին` 14,416 գնահատական և 5-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ։ Դավթյանն առաջին ցատկի համար ստացել 15,100, իսկ երկրորդ ցատկի համար` 13,733 միավոր։ Եզրափակիչի ուղեգիր են նվաճել նաև Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր) և Արթուր Ավետիսյանը (օղակներ): […]

̰
Անցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը

11:44 25.04.2024

Ապրիլի 21-ին ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը, որին մասնակցեցին 16 պետությունների հավաքականներ՝ ընդհանուր հաշվով 350 մարզիկ և մարզուհի, «Կատա» և «Կումիտե» մրցաձևերում։ Պայքարը չափազանց թեժ է եղել, հաղթանակելու ոգին՝ աննահանջ, էմոցիաները՝ պարզապես անբացատրելի։ Տարբեր երկրների լավագույն մարզիկների պայքարը չեմպիոնական տիտղոսին արժանանալու համար իսկական սպորտային հրավառություն է եղել, հայտնում […]

̰
Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

11:24 25.04.2024

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մեկնարկում են կիսաեզրափակիչները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ: 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանի մրցակիցը իռլանդացի Սվինի Շանոն է: 70 կգ քաշում Անի Հովսեփյանը կմենամարտի ռուս Դարիմա Սանդակովայի հետ: Տղամարդկանց պայքարում 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը կմրցի Սերբիայից Ռադե Յոկսիմովիչի հետ: 57 կգ Արթուր Բազեյանի հակառակորդը […]

̰
«Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին

10:34 25.04.2024

«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել արդեն ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը։ «Երևանի մարաթոնը» կազմակերպվում է 2018 թվականից և տարածաշրջանում միակ 42կմ մարաթոնյան վազքարշավն է, որը նաև ներառված է տարիքային խմբերի մրցումների համաշխարհային մրցաշարում և հավաստագրված է «AIMS» միջազգային մարաթոնների կազմակերպության կողմից։ Վազքարշավը […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթել է «Շեֆիլդին»

09:20 25.04.2024

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթեց «Շեֆիլդին» (4-2): Տանտերերի պաշտպան Հարի Մագուայրը 42-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։ Մագուայրի գոլը 1085-րդ գոլն էր Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 1995/96 թվականներից ի վեր, երբ մրցաշարում սկսեցին հանդես գալ 20 թիմեր։

̰
Սպերցյանը ճանաչվել է «Բալթիկայի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ

08:43 25.04.2024

ՌՊԼ-ի հետաձգված 21-րդ տուրի խաղում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ հաղթեց «Բալթիկային»՝ 3-2: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջոն Կորդոբան, ևս մեկ գոլ խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով այս խաղում դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։ Հայ ֆուտբոլիստը ճանաչվել է այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է կրասնոդարյան ակումբի մամուլի ծառայությունը։

̰
ԱՄՆ-ում կայանալիք պաշտոնական խաղը կամրապնդի մեր դիրքերը հյուսիսամերիկյան շուկայում․ Լա լիգայի նախագահ

21:42 24.04.2024

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է Իսպանիայի առաջնության հանդիպումներն անցկացնել այլ երկրներում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում։ «Չեմ կարող հստակ ասել, թե երբ դա տեղի կունենա, կարծում եմ, որ դա կարող է լինել 2025/2026 մրցաշրջանում: ԱՄՆ-ում կայանալիք պաշտոնական խաղը կամրապնդի մեր դիրքերը հյուսիսամերիկյան շուկայում, որն առաջնահերթություն է Իսպանիայի համար։ Արտագնա խաղեր խաղալու […]

̰
Կրիշտիանուն մոլորակի լավագույն հարձակվողն է. Ռոսսի

20:50 24.04.2024

Ջուզեպե Ռոսին ընտրություն է կատարել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև։ «Նրանք շատ տարբեր են, ուստի, նրանց համեմատելը շատ դժվար է: Ռոնալդուն եզրային հարձակվողից դարձել է մոլորակի լավագույն հարձակվող, և նրան միայն գոլերն են հետաքրքրում: Մեսսին գոլի հեղինակ է, բայց նա շփվում է թիմակիցների հետ, և ես գնահատում եմ նրան որպես խաղացողի, ով սիրում է […]

̰
ՊՍԺ-ն պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Լամին Յամալի համար

18:16 24.04.2024

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալին: Փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է հենց 16-ամյա ֆուտբոլիստի միջոցով փոխարինել ակումբից հեռացող Կիլիան Մբապեին։ Այս մասին գրում է Le Parisien-ը: ՊՍԺ-ն Յամալին կդարձնի իր տրանսֆերային գլխավոր նպատակը և պատրաստ կլինի նրա համար 200 միլիոն եվրո վճարել, եթե պատանի […]

̰
Չավին շատ շուտ հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին․ Վենգեր

17:47 24.04.2024

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Չավիի` «Բարսելոնայից» հեռանալու որոշման մասին։ «Կարծում եմ` Չավին հիանալի աշխատանք է կատարում «Բարսելոնայում»։ Ըստ իս` նա շատ շուտ հայտարարեց ակումբից հեռանալու մասին։ Նրա բախտը չբերեց ո՛չ ՊՍԺ-ի, ո՛չ էլ «Ռեալի» դեմ խաղերում, բայց «Բարսելոնան» ցույց է տալիս, որ որպես թիմ առաջընթաց է գրանցել»,- մեջբերում է Sport.es-ը։ […]

̰
Բայրամյանը ցանկանում է կարիերան ավարտել «Ռոստովի» կազմում

17:22 24.04.2024

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հայտնել է, որ պատրաստ է կարիերան ավարտել «Ռոստովի» կազմում: «Այժմ ամեն ինչ ընթանում է այնպես, որ ես կարիերաս կավարտեմ «Ռոստովի» կազմում, բայց թե ինչ կլինի հետագայում, չեմ կարող ասել։ Այժմ ես խաղում եմ «Ռոստովում» և պաշտպանում եմ իմ սիրելի ակումբի գույներն ու դրոշը։ Դեռ 1,5 տարվա պայմանագիր ունեմ ակումբի հետ։ […]

̰
Հայտնի են Եվրո-2024-ը սպասարկող մրցավարները

17:00 24.04.2024

ՈւԵՖԱ-ի մրցավարական կոմիտեն հրապարակել է այն 18 մրցավարների անունները, որոնք սպասարկելու են Եվրո-2024-ի հանդիպումները: Ցուցակում տեղ են գտել Արտուր Սոարեշ Դիաշը (Պորտուգալիա), Խեսուս Խիլ Մանսանոն (Իսպանիա), Մարկո Գուիդան (Իտալիա), Դանիելե Օրսատոն (Իտալիա), Իշտվան Կովաչը (Ռումինիա), Իվան Կռուժլյակը (Սլովակիա), Ֆրանսուա Լետեքսյեն (Ֆրանսիա), Կլեման Տյուրպենը (Ֆրանսիա), Դանի Մակկելին (Նիդերլանդներ), Շիմոն Մարչինյակը (Լեհաստան), Հալիլ Մելերը (Թուրքիա), Գլեն Նյուբերգը […]

̰
Մխիթարյանից հետո Սպերցյանը հայ լավագույն ֆուտբոլիստն է․ Դավիդ Յուրչենկո

16:36 24.04.2024

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Դավիդ Յուրչենկոն կարծիք է հայտնել Էդուարդ Սպերցյանի մասին: «Էդուարդը խելացի և աշխատասեր ֆուտբոլիստ է, ինչպես նաև լավ մարդ: Հայաստանի հավաքականի ներկայիս սերնդից նա Մխիթարյանից հետո լավագույն խաղացողն է: Սպերցյանը մեր լուսավոր կետն է, նա շատ նվաճումների կարող է հասնել»,- matchtv.ru-ի հետ զրույցում ասել է Դավիդ Յուրչենկոն: Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած 25 […]

̰
Հայաստան Մ16 հավաքականն առաջին հաղթանակն է տարել ՈւԵՖԱ-ի  մրցաշարում

16:08 24.04.2024

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Մոլդովայում անցկացվող ՈւԵՖԱ Մ16 Զարգացման մրցաշարում առաջին հաղթանակն է տարել: Սարգիս Մովսիսյանի գլխավորած թիմը 2-0 հաշվով առավելության է հասել Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ: Գոլի հեղինակ են դարձել Ալբերտ Գարեգինյանը և Սարգիս Գասպարյանը։ Վաղը՝ ապրիլի 25-ին Հայասանի Մ16 հավաքականը կմրցի Բուլղարիայի, իսկ 3 օր անց՝ Մոլդովայի ընտրանիների հետ։

̰
Եվս 7 հայ բռնցքամարտիկ այսօր կփորձի մեդալ ապահովել․ ԵԱ

15:47 24.04.2024

Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչում այսօր ռինգ դուս կգա 7 հայ բռնցքամարտիկ։ Հաղթանակը կապահովի առնվազն բրոնզ։ Այսօր ռինգ դուրս կգան՝ Բարեղամ Հարությունյանը (48կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51կգ), Դավիթ Եգորյանը (54կգ), Արթուր Բազեյանը (57կգ), Արթուր Սահակյանը (60կգ), Արարատ Հարությունյանը (67կգ), Համլետ Հարությունյանը (86կգ)։ Հայ բռնցքամարտիկներից արդեն մեդալ են ապահովել Անուշ Գրիգորյանը, Անի Հովսեփյանը և Նարեկ Մանասյանը։

̰
Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ

15:27 24.04.2024

Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի 24-րդ առաջնության 5-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը հաղթել է սերբուհի Տիյանա Մանդուրային, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ ֆրանսուհի Բեատրիս Բելյուրին։ Կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել իսրայելցի Նոգա Օրիանի հետ, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվել է Պոլին Գիշարին (Ֆրանսիա)։ Լիլիթ Մկրտչյանը 3,5 միավորով բաժանում է 21-41-րդ, Մարիամ Մկրտչյանը 3 […]

̰
Բռնցքամարտիկներ Անուշ Գրիգորյանը, Անի Հովսեփյանն ու Նարեկ Մանասյանն առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում

22:26 23.04.2024

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը 50 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում մենամարտել է Ռումինիայի ներկայացուցիչ Միհայելա Բադեսկուի հետ և հաղթել 5:2 հաշվով։ Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը քառորդ եզրափակչում պետք է մրցեր ռումինացի Անդրա […]

̰
Վրաստանը հայտ կներկայացնի 2028-ի ՉԼ-ի եզրափակիչն ընդունելու համար

20:39 23.04.2024

Վրաստանը ծրագրում է հայտ ներկայացնել Չեմպիոնների լիգայի 2028 թվականի եզրափակիչը Թբիլիսիում անցկացնելու համար։ Այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Վրաստանի իշխանությունները ծրագրում են եվրոպական ստանդարտներին համապատասխան 70-հազարանոց ստադիոն կառուցել, ինչը հնարավորություն կտա ամենաբարձր մակարդակի հանդիպումներ անցկացնել մայրաքաղաքում:

̰
Թոմաս Տուխելը չի գլխավորի «Բարսելոնան»

20:12 23.04.2024

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ակումբից հեռանալուց հետո նախընտրում է վերադառնալ անգլիական Պրեմիեր լիգա, հայտնում է ESPN-ը: Ավելի վաղ գերմանացի մասնագետը հայտնել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո չի մնալու գերմանական ակումբում: 50-ամյա Տուխելը դեմ չէր գլխավորել «Բարսելոնան», սակայն նրան անհանգստացնում է ակումբի ֆինանսական վիճակը: Մարզիչը գտնում է, որ նման պայմաններում չի կարողանա լիարժեք տրանսֆերային […]

̰
Այսօր շատախոսները կլռեն․ Ինձագի

19:46 23.04.2024

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո պատմել է զգացողությունների մասին․ «Հիանալի զգացողություն է, մենք անհավանական գործ արեցինք: Հերոսները շատ են՝ ֆուտբոլիստներ, ակումբ, նախագահ: Ամեն օր աշխատում ենք ավելի ուժեղ դառնալու համար: Կարծում եմ՝ առաջին մրցաշրջանից և այն պահից հետո, ինչ Չեմպիոնների լիգայում հանդիպեցինք «Ռեալին», նկատվում էր դրական առաջընթաց: Արդյունքում՝ մենք […]

̰
Եվրոյի ժամանակ կտեսնենք, թե ինչպես է Սաուդյան Արաբիան ազդել Ռոնալդուի վրա․ Կապելո

19:24 23.04.2024

«Միլանի» և «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն Եվրո-2024-ից առաջ խոսել է Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի, ինչպես նաև Բելինգեմի և Մբապեի մասին․ «Այժմ կա 2 ֆուտբոլիստ, որոնք տարբերություն են ստեղծում դաշտում՝ Ջուդ Բելինգեմ և Կիլիան Մբապե: Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա տեսնենք, թե ինչպես է Սաուդյան Արաբիան ազդել Կրիշտիանուի […]

̰
Սուսաննա Գաբոյանը հաղթել է աշխարհի 10-րդ չեմպիոնուհուն․ շախմատի ԵԱ

19:01 23.04.2024

Հունաստանի Հռոդոս կղզում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի 24-րդ անհատական առաջնությունը: Չորրորդ տուրում հայ շախմատիստուհիներից տպավորիչ հաղթանակ է տարել Սուսաննա Գաբոյանը։ Նա առավելության է հասել աշխարհի 10-րդ չեմպիոնուհու, 45-ամյա բուլղարացի Անտոանետա Ստեֆանովայի նկատմամբ: Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանն այս տուրում պարտվել է իսրայելցի Ռոնիտ Լևիթանին: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է գրանցել ադրբեջանցի Այան Ալահվերդիևայի […]

̰
Նովակ Ջոկովիչը՝ տարվա լավագույն մարզիկ․ Laureus

18:19 23.04.2024

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Laureus World Sports Awards-ի վարկածով ճանաչվել է 2023 թվականի աշխարհի լավագույն մարզիկ։ 36-ամյա Ջոկովիչը կարիերայում 5-րդ անգամ է արժանանում այս մրցանակին, նախկինում այն նվաճել էր նաև 2012, 2015, 2016 և 2019 թվականներին։ Տարվա լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն Մաքս Ֆերստապենը, ամերիկյան «Ինտեր Մայամիի» […]

̰
Մենք պատմության մեջ մտանք. Մխիթարյան

18:05 23.04.2024

Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո կիսվել է տպավորություններով. «Անմոռանալի մրցաշրջան է։ Մենք պատմության մեջ մտանք՝ Սկուդետոն միլանյան դերբիում նվաճելով։ Վաղուց էինք ասել, որ հրաշալի կլիներ չեմպիոնական տիտղոսն ապահովել «Միլանի» հետ դերբիում։ Այդպես էլ եղավ»,- 35-ամյա կիսապաշտպանի խոսքը մեջբերում է FCInter1908.it-ը։ Հիշեցնենք, որ Ա սերիայի 33-րդ տուրում առաջատար «Ինտերը» 2-1 հաշվով հաղթել […]

̰
Մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

17:25 23.04.2024

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային և երիտասարդական հավաքականներն ապրիլի 24-29-ը կմասնակցեն Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մեծահասակների կազմում ընդգրկված են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, Էրիկ Բաղդասարյանը, իսկ երիտասարդներից պայքարի դուրս կգան Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը և Շեքսպիր Գևորգյանը: Եվրոպայի առաջնության […]

̰
«Բարսելոնան» կարող է պահանջել «Ռեալի» հետ հանդիպման վերախաղարկում

14:15 23.04.2024

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ ակումբը կարող է պահանջել «Ռեալի» դեմ Լա լիգայի 32-րդ տուրի արտագնա հանդիպումը վերախաղարկել, եթե ապացուցվի, որ մրցավարները սխալմամբ գոլ չեն արձանագրել այն դրվագում, երբ մադրիդցիների դարպասապահ Անդրեյ Լունինը գնդակը հեռացրել էր Լամին Յամալի հարվածից հետո: «Կապ կհաստատենք մրցավարների տեխնիկական կոմիտեի և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ խաղի բոլոր կարևոր […]

̰
Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ

13:51 23.04.2024

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) Հայաստանի համար առաջին մեդալն է ապահովել Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում: Հայ բռնցքամարտիկը երկրորդ հաղթանակը տարավ աշխարհամասի առաջնությունում՝ քառորդ եզրափակիչում 5-0 հաշվով առավելության հասնելով Մոլդովայի ներկայացուցիչ Անդրեյ Զապլիտնիայի նկատմամբ: Մանասյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Լուսինե Գևորգյանը (48 կգ), Լիլիթ Դալլաքյանը (54 կգ) և Էլիդա Քոչարյանն էլ (60 […]

̰
Մխիթարյանը «Ինտերի» հետ դարձավ Իտալիայի չեմպիոն

13:22 23.04.2024

«Ինտերը» առաջնության ավարտից 5 տուր առաջ հռչակվեց Իտալիայի չեմպիոն: Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 33-րդ տուրի կենտրոնական խաղում 2-1 հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ: «Ինտերի» կազմում գոլի հեղինակ դարձան Ֆրանչեսկո Աչերբին և Մարկուս Թյուրամը, «Միլանի» միակ գոլը խփեց Ֆիկայո Տոմորին: «Ինտերի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպման ավելացված ժամանակում մրցավարը […]

̰
Ռայան Գարսիան հաղթել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնին, ով մինչ այդ անպարտելի էր

09:59 23.04.2024

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ռայան Գարսիան Նյու Յորքում անցկացրած մենամարտում հաղթել է WBC վարկածով առաջին կիսամիջին քաշային կարգի աշխարհի գործող չեմպիոն Դևին Հեյնին: Ամերիկացի բռնցքամարտիկներն անցկացրել են 12-ռաունդանոց մենամարտ: Գարսիան հաղթել է մրցավարների որոշմամբ (112-112, 114-110, 115-109): Գարսիան մենամարտի ընթացքում մի քանի անգամ նոկդաունի է ենթարկել հայրենակցին: Ուշագրավ է, որ 25-ամյա բռնցքամարտիկն այս հաղթանակի շնորհիվ չի տիրացել […]

̰
«Ռեալի» ավագը կհեռանա ակումբից

09:32 23.04.2024

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսն ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ որոշել է հեռանալ: Ամռանը ավարտվում է նրա պայմանագրի ժամկետը, և նա կհեռանա ազատ խաղացողի կարգավիճակում, գրում է Marca-ն: 34-ամյա ֆուտբոլիստն ամբողջ կարիերան անցկացրել է «Ռեալի» կազմում: «Ռեալի» խաղաշապիկով Նաչոն նորամուտը նշել է 2011 թվականին: Ավագը թիմի կազմում 355 խաղ է անցկացրել, դարձել է 16 գոլի […]

̰
BACK_TO_TOP