22:50 25.04.2024
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը (57կգ) նույնպես կարժանանա բրոնզե մեդալի: Կիսաեզրափակչում հայ մարզիկը համառ մրցավեճում 3-4 հաշվով զիջել է ռուսաստանցի Էդուարդ Սավինին: Սա Հայաստանի հավաքականի 4-րդ բրոնզե մեդալն է Եվրոպայի առաջնությունում:
22:33 25.04.2024
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ ԱԱրթուր Սահակյանը (60կգ) ևս կարժանանա բրոնզե մեդալի: Կիսաեզրափակչում հայ մարզիկը պարտվել է բուլղարացի Ռադոսլավ Ռոսենովին:
21:30 25.04.2024
Մոլդովայում անցկացվող ՈւԵՖԱ Մ16 Զարգացման մրցաշարի երկրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը 0-3 հաշվով պարտվել է բուլղարացիներին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Առաջին տուրում հայ ֆուտբոլիստները 2-0 հաշվով հաղթել էին Հյուսիսային Մակեդոնիայի հասակակիցներին։ Ապրիլի 28-ին Հայասանի Մ16 հավաքականը վերջին հանդիպումը կանցկացնի Մոլդովայի ընտրանու հետ։
21:00 25.04.2024
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հաստատել է, որ փոխել է որոշումը և ամռանը չի հեռանա կատալոնական ակումբից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ «Ես «Բարսելոնայի» մեծ ֆանատ եմ, ակումբի անդամ եմ, և ամենագլխավորը այս կազմակերպության մասին մտածելն է։ Ես զգում եմ վստահություն նախագահ Լապորտայի և մարզական տնօրեն Դեկուի կողմից։ Բայց խաղացողների աջակցությունը շատ […]
20:40 25.04.2024
Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում կկառուցվի հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց: Գործադիրը հերթական նիստին ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է ընդունել Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նվիրաբերություն՝ այն ամրացնելով Պետական գույքի կառավարման կոմիտեին: Մալխաս Ամոյանը Աշխարհի չեմպիոն է, նաև Եվրոպայի եռակի չեմպիոն: Ռոման Ամոյանը […]
20:05 25.04.2024
Ռուսաստանը ներկայացնող սուսերամարտիկները չեն մասնակցի Փարիզում կայանալիք 33-րդ Օլիմպիական խաղերին, հաղորդում է Agence France-Presse-ը։ Ապրիլի 26-28-ին Լյուքսեմբուրգում կկայանա եվրոպական վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարը սուսերամարտիկների համար։ Ռուսաստանի հավաքականը մասնակցության հայտ չի ներկայացրել։ Ավելի վաղ Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան (FIE) Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին թույլատրել էր չեզոք դրոշի ներքո հանդես գալ Փարիզ-2024-ում։ Սակայն կազմակերպիչներն արգելել էին Օլիմպիական խաղերին […]
19:48 25.04.2024
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անի Հովսեփյանը (70կգ) ևս կարժանանա բրոնզե մեդալի: Կիսաեզրափակչում հայ մարզուհին համառ մրցավեճում պարտվել է ռուսաստանցի Դարինա Սանդակովային: Ավելի վաղ Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանն էր արժանացել բրոնզե մեդալի:
19:10 25.04.2024
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանն արձագանքել է գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հայտարարությանը։ Ավելի վաղ ռուսաստանցին հայ մարտիկին մեղադրել էր ռևանշ մենամարտից երրորդ անգամ խուսափելու համար։ «Դա սուտ է։ Ճշմարտությունն այն է, որ դու ցանկանում ես մենամարտել ինձ հետ կարճ ժամկետում, որպեսզի ունենաս լրացուցիչ առավելություն։ Սակայն դա դարձյալ տեղի չի ունենա։ Ե՞րբ ես […]
18:42 25.04.2024
GOALS-ը հաղթող է ճանաչվել ՈՒԵՖԱ Մասսայական ֆուտբոլի 2023/2024 մրցանակաբաշխության «Լավագույն սիրողական ակումբ» անվանակարգում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ «Հայ Աղջիկների Առաջնորդությունը ֆուտբոլում» (անգլերեն՝ Girls of Armenia Leadership Soccer – GOALS) հիմնադրվել է 2016 թվականին՝ նպատակ ունենալով ավելացնել 10-ից 17 տարեկան աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում և նպաստել սպորտում, մասնավորապես, ֆուտբոլում կանանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը: GOALS-ը հիմնադրել […]
18:12 25.04.2024
Ֆրանսիական Լիգա 1-ի 29-րդ տուրից հետաձգված խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է «Լորյանին»։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմում դուբլի հեղինակ են դարձել ֆրանսիացի հարձակվողներ Ուսման Դեմբելեն ու Կիլիան Մբապեն։ 25-ամյա Մբապեն 26 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: «Պարի Սեն-Ժերմենը» վաստակեց 69 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
17:46 25.04.2024
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը կարժանանա բրոնզե մեդալի: Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում համառ պայքարում զիջել է իռլանդացի Շենոն Սվինիին: Քառորդ եզրափակչում Անուշը մենամարտել էր Ռումինիայի ներկայացուցիչ Միհայելա Բադեսկուի հետ և հաղթել 5:2 հաշվով։
17:22 25.04.2024
Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնել է, որ մոտ ապագայում նախատեսվում է առաջնության հանդիպումներ անցկացնել այլ երկրներում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում։ «Չեմ կարող հստակ ասել, թե երբ դա տեղի կունենա։ Կարծում եմ` դա հնարավոր կլինի 2025/26 մրցաշրջանում։ ԱՄՆ-ում պաշտոնական հանդիպում անցկացնելն էականորեն կամրապնդի մեր դիրքերը հյուսիսամերիկյան շուկայում, որը միշտ առաջնահերթություն է եղել Իսպանիայի համար։ Արտերկրում հանդիպումներ […]
16:38 25.04.2024
Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն Բերգամոյի «Ատալանտան» և Թուրինի «Յուվենտուսը»։ «Ատալանտան» կիսաեզրափակչի պատասխան խաղում տանը 4-1 հաշվով հաղթել է 10 հոգով մնացած «Ֆիորենտինային»։ Առաջին խաղում Ֆլորենցիան ներկայացնող ակումբը հաղթել էր 1-0 հաշվով։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ մյուս դիմակայությունում «Յուվենտուսը» պայքարից դուրս էր թողել Հռոմի «Լացիոյին»։ Իտալիայի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 15-ին՝ Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում:
16:16 25.04.2024
Ռուսաստանը ներկայացնող 21-ամյա հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն անհաջող է մեկնարկել Մադրիդում ընթացող WTA 1000 շարքի մրցաշարում։ Առաջին շրջանում աշխարհի 65-րդ ռակետը 2-6, 2-6 հաշվով պարտվել է 19-ամյա ամերիկուհի Ռոբին Մոնթգոմերիին։ Մրցախաղը տևել է 1 ժամ 9 րոպե։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։
15:57 25.04.2024
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի գոլը «Ֆերենցվարոշին» օգնել է դուրս գալ Հունգարիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ «Նիրեդհազայի» դեմ կիսաեզրափակչի խաղում 22-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 74-րդ րոպեին, իսկ 15 րոպե անց խփել է հյուրերի հաղթական գոլը։ Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը հաղթել է 2-1 հաշվով։ Մինչև 85-րդ րոպեն Հունգարիայի նորընծա չեմպիոնը պարտվելիս է եղել 0-1 հաշվով։ […]
15:24 25.04.2024
«Շեֆիլդ Յունայթեդը» հակառեկորդ է սահմանել Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդին» 2-4 հաշվով պարտվելուց հետո։ Ընթացիկ առաջնության 34 խաղում ԱՊԼ-ի հետնապահն արդեն բաց է թողել 92 գոլ։ Դա մեկ մրցաշրջանում բաց թողած գոլերի հակառեկորդ է, հաղորդում է Opta-ն։ Նախորդ հակառեկորդը սահմանել էր «Դերբի Քաունթին», որը 2007/2008 մրցաշրջանում բաց էր թողել 89 գոլ։ […]
14:24 25.04.2024
«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն հայտարարել է, որ Չավի Էրնանդեսը փոխել է իր որոշումը և ընթացիկ մրցաշրջանի վերջում չի հեռանա կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ «Չավին վստահում է մեր նախագծին։ Միասին կարող ենք հասնել մեծ նվաճումների։ Պետք է նվաճենք տիտղոսներ։ Այդ հարցում մենք վստահում ենք Չավիին։ Նա կլինի նոր «Բարսելոնայի» մի մասնիկը նոր «Կամպ Նոուում»»,- Ռաֆա […]
13:40 25.04.2024
Ֆորմուլա 1-ի «Ֆերարի» թիմը փոխել է պաշտոնական անվանումը և կոչվելու է Scuderia Ferrari HP: Իտալական կոնցերնը նման քայլի է գնացել նոր հովանավորի հետ համագործակցության շրջանակներում, որը դարձել է ծրագրային ապահովման մատակարար Hewlett Packard-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկացիների հետ գործարքը շատ շահավետ է «Ֆերարիի» համար, ինչը թույլ կտա մեծ աշխատավարձ վճարել բրիտանացի ավտոարշավորդ […]
13:20 25.04.2024
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը կարծիք է հայտնել հավակնորդների մրցաշարի հաղթող, 17-ամյա Գուկեշ Դոմարաջուի և հնդիկ շախմատիստների նոր սերնդի մասին: «Մենք շախմատում հնդկական երկրաշարժ տեսանք: Վիշվանաթան Անանդի «որդիներն» արդեն պատրաստ են բարձրունքի հասնել»,- սոցիալական էջերում գրել է Կասպարովը: Շախմատային թագի համար Գուկեշը նոյեմբերին մրցելու է աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենի հետ: Հավակնորդների մրցաշարում Հնդկաստանը […]
13:00 25.04.2024
UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը հայտարարել է, որ իր համար դժվար է նոր մոտիվացիա գտնել այդ քաշային կարգում: «Հոկտեմբերին կայացած իմ վերջին մենամարտից հետո պատրաստակամություն հայտնեցի մրցել մարտին, բայց ոչ ոք չցանկացավ մրցակիցս դառնալ: Երբ պարզվեց մրցակից չունեմ, հասկացա, որ իմ դիվիզիոնում գործս վերջացած է: Ինձ նոր մարտահրավերներ են հարկավոր, նոր մրցակիցներ և […]
11:58 25.04.2024
Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը նվաճել է հենացատկի եզրափակիչի ուղեգիր։ 31-ամյա մարմնամարզիկը երկու ցատկերի արդյունքում ստացել է միջին` 14,416 գնահատական և 5-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ։ Դավթյանն առաջին ցատկի համար ստացել 15,100, իսկ երկրորդ ցատկի համար` 13,733 միավոր։ Եզրափակիչի ուղեգիր են նվաճել նաև Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր) և Արթուր Ավետիսյանը (օղակներ): […]
11:44 25.04.2024
Ապրիլի 21-ին ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը, որին մասնակցեցին 16 պետությունների հավաքականներ՝ ընդհանուր հաշվով 350 մարզիկ և մարզուհի, «Կատա» և «Կումիտե» մրցաձևերում։ Պայքարը չափազանց թեժ է եղել, հաղթանակելու ոգին՝ աննահանջ, էմոցիաները՝ պարզապես անբացատրելի։ Տարբեր երկրների լավագույն մարզիկների պայքարը չեմպիոնական տիտղոսին արժանանալու համար իսկական սպորտային հրավառություն է եղել, հայտնում […]
11:24 25.04.2024
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մեկնարկում են կիսաեզրափակիչները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ: 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանի մրցակիցը իռլանդացի Սվինի Շանոն է: 70 կգ քաշում Անի Հովսեփյանը կմենամարտի ռուս Դարիմա Սանդակովայի հետ: Տղամարդկանց պայքարում 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը կմրցի Սերբիայից Ռադե Յոկսիմովիչի հետ: 57 կգ Արթուր Բազեյանի հակառակորդը […]
10:34 25.04.2024
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել արդեն ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը։ «Երևանի մարաթոնը» կազմակերպվում է 2018 թվականից և տարածաշրջանում միակ 42կմ մարաթոնյան վազքարշավն է, որը նաև ներառված է տարիքային խմբերի մրցումների համաշխարհային մրցաշարում և հավաստագրված է «AIMS» միջազգային մարաթոնների կազմակերպության կողմից։ Վազքարշավը […]
09:20 25.04.2024
Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթեց «Շեֆիլդին» (4-2): Տանտերերի պաշտպան Հարի Մագուայրը 42-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։ Մագուայրի գոլը 1085-րդ գոլն էր Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 1995/96 թվականներից ի վեր, երբ մրցաշարում սկսեցին հանդես գալ 20 թիմեր։
08:43 25.04.2024
ՌՊԼ-ի հետաձգված 21-րդ տուրի խաղում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ հաղթեց «Բալթիկային»՝ 3-2: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջոն Կորդոբան, ևս մեկ գոլ խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով այս խաղում դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։ Հայ ֆուտբոլիստը ճանաչվել է այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է կրասնոդարյան ակումբի մամուլի ծառայությունը։
21:42 24.04.2024
Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է Իսպանիայի առաջնության հանդիպումներն անցկացնել այլ երկրներում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում։ «Չեմ կարող հստակ ասել, թե երբ դա տեղի կունենա, կարծում եմ, որ դա կարող է լինել 2025/2026 մրցաշրջանում: ԱՄՆ-ում կայանալիք պաշտոնական խաղը կամրապնդի մեր դիրքերը հյուսիսամերիկյան շուկայում, որն առաջնահերթություն է Իսպանիայի համար։ Արտագնա խաղեր խաղալու […]
20:50 24.04.2024
Ջուզեպե Ռոսին ընտրություն է կատարել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև։ «Նրանք շատ տարբեր են, ուստի, նրանց համեմատելը շատ դժվար է: Ռոնալդուն եզրային հարձակվողից դարձել է մոլորակի լավագույն հարձակվող, և նրան միայն գոլերն են հետաքրքրում: Մեսսին գոլի հեղինակ է, բայց նա շփվում է թիմակիցների հետ, և ես գնահատում եմ նրան որպես խաղացողի, ով սիրում է […]
18:16 24.04.2024
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալին: Փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է հենց 16-ամյա ֆուտբոլիստի միջոցով փոխարինել ակումբից հեռացող Կիլիան Մբապեին։ Այս մասին գրում է Le Parisien-ը: ՊՍԺ-ն Յամալին կդարձնի իր տրանսֆերային գլխավոր նպատակը և պատրաստ կլինի նրա համար 200 միլիոն եվրո վճարել, եթե պատանի […]