16:00 16.04.2024
Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը հաղթել է Կիրովսկում ընթացող «PRO Series» միջազգային մրցաշարի ոլորասահք մրցաձևում: Մոսեսովը գրանցել է 1:50:02 արդյունք: Մրցաշարում հաղթելու համար նա ստացել է 250 հազար ռուբլի պարգևավճար:
23:30 15.04.2024
Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրի «Ուդինեզե»-«Ռոմա» խաղը 72-րդ րոպեին ընդհատվել և մնացել է անավարտ: Հանդիպումն ընդհատվել է «Ռոմայի» կոտդիվուարցի պաշտպան Էվան Ն’Դիկայի՝ վնասվածք ստանալուց հետո: 24-ամյա ֆուտբոլիստին բժիշկները պատգարակի օգնությամբ են դուրս բերել խաղադաշտից: Հռոմեական թիմի ֆուտբոլիստի գիտակցությունը տեղն է եղել, սակայն նա ցավեր է ունեցել կրծքավանդակի հատվածում: Դանիելե դե Ռոսիի թիմի ֆուտբոլիստներն անհանգիստ են […]
22:47 15.04.2024
«Կրասնոդարը» Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ խաղում սահմանել է տնային մարզադաշտի հաճախելիության ռեկորդ։ Հանդիպմանը ներկա է եղել 35 249 հանդիսական, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2018/2019 մրցաշրջանում, երբ իսպանական «Վալենսիայի» դեմ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի խաղին (1-1) «Կրասնոդար» մարզադաշտում ներկա էր եղել 35 074 հանդիսական։ Հիշեցնենք, որ «Կրասնոդարը» 1-2 հաշվով էր պարտվել առաջատար «Զենիթին»։ […]
21:57 15.04.2024
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է ազգային պատկանելության մասին: Mundo Deportivo պարբերականի թղթակիցը 20-ամյա ֆուտբոլիստին հարցրել է, թե արդյոք իրեն հայ համարո՞ւմ է: «Ծնվել եմ Ռուսաստանում: Ամեն ինչի հասել եմ Ռուսաստանում, մտածում եմ ռուսի նման և ինձ նույնացնում եմ Ռուսաստանի հետ։ Բայց ես նաև հայ եմ։ Այնպես որ ինձ […]
21:24 15.04.2024
Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարի գլխավոր մենամարտում բրազիլացի Ալեքս Պերեյրան նոկաուտով հաղթել է ամերիկացի Ջամալ Հիլին ու պաշտպանել UFC-ի կիսածանր քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը։ Մենամարտն ավարտվել է առաջին ռաունդում՝ Պերեյրայի հուժկու հարվածաշարից հետո։ Հիշեցնենք, որ UFC 300-ում մենամարտել էր նաև թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկ Արման Ծառուկյանը, որը մրցավարների որոշմամբ հաղթել էր […]
20:48 15.04.2024
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը 100-րդ հանդիպումն է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: «Լոկոմոտիվը» 24-րդ տուրում մոսկովյան դերբիում ընդունել էր ԲԿՄԱ-ին և գրանցեց 3-3 հաշիվը: Վնասվածքից ապաքինվելուց հետո խաղադաշտ վերադարձած 24-ամյա Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը Ռուսաստանի առաջնությոնում անցկացրած 100 խաղում խփել է 12 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում: […]
20:23 15.04.2024
«Ռեալ Սոսյեդադն» Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրի նախավերջին խաղում ընդունել էր հետնապահ «Ալմերիային» և 88-րդ րոպեին բաց է թողել հաղթանակը՝ 2-2: «Ռեալ Սոսյեդադի» կազմում մեկնարկից խաղադաշտում էր Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը փոխարինվել է 89-րդ րոպեին: «Ռեալ Սոսյեդադը» 50 միավորով մնացել է 6-րդ տեղում: «Ալմերիան» 14 միավորով վերջին տեղում է:
20:00 15.04.2024
Լևերկուզենի «Բայերը» պատմության մեջ առաջին անգամ հռչակվել է ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոն: «Բայերը» Բունդեսլիգայի 29-րդ տուրում ընդունել էր Բրեմենի «Վերդերին» և առավելության է հասել 5-0 հաշվով: «Բայերը» չեմպիոնությունն ապահովեց 79 միավորով: Նախորդ 11 մրցաշրջանում Բունդեսլիգայի չեմպիոնի կոչումը նվաճել էր «Բավարիան»: Ընդհանուր առմամբ՝ 120 տարվա պատմություն ունեցող «Բայերի» համար սա չորրորդ տիտղոսն է: Լևերկուզենի թիմը 1978/79 մրցաշրջանում […]
19:28 15.04.2024
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է տղամարդկանց վարկանիշային աղյուսակը: Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 10035 միավորով շարունակում է գլխավորել այն: Ռուս Անդրեյ Ռուբլյովը Մոնտե Կառլոյում տիտղոսի պաշտպանությունը ձախողելուց հետո նահանջել է 8-րդ տեղ: Երկրորդ տեղում մնում է իտալացի Յանիկ Սիները, իսկ Մոնտե Կառլոյի «Մասթերսի» նորընծա չեմպիոն, հույն Ստեֆանոս Ցիցիպասը 12-րդից բարձրացել է 7-րդ տեղ: Ռուսաստանը […]
19:00 15.04.2024
Արման Ծառուկյանը Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտից առաջ օկտագոն դուրս գալու ճանապարհին հարվածել է երկրպագուներից մեկին։ Երկրպագուն սադրել է հայ մարտիկին։ Մենամարտից հետո Արման Ծառուկյանն անդրադարձել է միջադեպին. «Ես շուտ եմ բռնկվում։ Իմ թիմը միշտ փորձում է կանգնեցնել ինձ։ Ես տաքարյուն տղա եմ Կովկասյան լեռներից։ Ինձ հունից հանելը շատ […]
18:30 15.04.2024
MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ինտեր Մայամին» մրցակցի խաղադաշտում 3-2 հաշվով հաղթել է «Սպորտինգ Կանզաս Սիթիին»։ Հյուրերին կամային հաղթանակ են բերել աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին, ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ու պարագվայցի կիսապաշտպան Դիեգո Գոմեսը։ Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին 5 խաղում խփել է 5 գոլ ու կատարել 5 գոլային փոխանցում։ «Ինտեր Մայամին» 9 խաղից հետո ունի 15 […]
17:57 15.04.2024
Հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը UFC 300-ում Չարլզ Օլիվեյրային հաղթելուց հետո մրցաշարի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում պատասխանել է թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի գրառմանը: Ռուսաստանցի մարտիկը գրել էր՝ «Պատրա՛ստ եղիր, շուտով կհանդիպենք, տղա՛»: Մախաչևն այս գրառումը կատարել էր այն բանից հետո, երբ 27-ամյա Ծառուկյանն Օլիվեյրային հաղթելուց հետո օկտագոնում խնդրել էր դաղստանցու հետ ռևանշ մենամարտ […]
17:28 15.04.2024
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրում «Կալյարիի» հետ ոչ-ոքիից հետո խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին։ «Մխիթարյանը շատ կարևոր է մեզ համար: Նա վնասվածքներ չունի, պատրաստ է խաղերին և ես փորձում եմ առավելագույնս արդյունավետ օգտագործել նրան: Բոլոր խաղացողներն են կարևոր, նաև պահեստայինների նստարանին գտնվողները»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է DAZN-ը։ Իտալիայի […]
17:02 15.04.2024
Կանադայի Տորոնտո քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարը: 9-րդ տուրում հնդիկ Դոմարաջու Գուկեշը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի գրանցեց իր հայրենակից Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ: Ռուս Յան Նեպոմնյաշչին էլ սև խաղաքարերով միավորը կիսեց Ալիրեզա Ֆիրուջայի հետ: Գուկեշն ու Նեպոմնյաշչին 5,5-ական միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: 9-րդ տուրում միակ հաղթանակը գրանցեց հնդիկ Վիդիթ Սանտոշ Գուջրաթին, որը […]
16:29 15.04.2024
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ռումինիայի առաջնության չեմպիոնական փուլի չորրորդ տուրում: «Ֆարուլն» արտագնա մրցավեճում 2-1 հաշվով հաղթել է «Ունիվերսիտատիային», 22-ամյա Գրիգորյանն առաջին խաղակեսում երկու գոլային փոխանցում է կատարել: Ընթացիկ մրցաշրջանում Գրիգորյանը 16 հանդիպման է մասնակցել ռումինական թիմի կազմում, դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ: «Ֆարուլը» 29 միավորով չորրորդն է, […]
16:05 15.04.2024
«Կալյարիի» ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովն «Ինտերի» դեմ Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրի խաղից առաջ խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին, որի հետ նախկինում խաղացել է «Ռոմայում»: «Ես նախկինում խաղեր անցկացրել եմ «Ինտերի» դեմ, բայց երբեք չեմ կարողացել գոլ խփել: Նրանք շատ ուժեղ են, իսկապես լավագույնն են Իտալիայում: «Ինտերի» խաղացողներից ամենաշատը հավանում եմ Մխիթարյանին, նա հայ է, […]
15:52 15.04.2024
UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող Արման Ծառուկյանի մարզիչ Մարկոս Դամատան խոսել է հայ մարտիկի առաջընթացի և Մախաչևի դեմ հնարավոր մենամարտի մասին: «Իսլամ Մախաչևի դեմ առաջին մենամարտի ժամանակ Արմանն ընդամենը 22 տարեկան էր։ Այդ մենամարտից անցել է 5 տարի։ Տեսեք, թե ինչ մարտիկ է դարձել Ծառուկյանը: Մախաչևի դեմ հնարավոր ռևանշ մենամարտում Ծառուկյանը հաստատ ավելի լավ […]
15:23 15.04.2024
Բրազիլիայի հավաքականի, իտալական «Միլանի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Կակայի նախկին կին Կարոլինա Սելիկոն պատմել է, որ 2015 թվականին որոշել է բաժանվել ֆուտբոլիստից, քանի որ նա «չափազանց իդեալական» էր։ «Կական երբեք չի դավաճանել ինձ։ Նա լավ էր վերաբերվում ինձ, պարգևել էր հրաշալի ընտանիք, սակայն ես երջանիկ չէի, ինչ-որ բան պակասում էր։ Խնդիրն այն էր, որ […]
15:08 15.04.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Բարսելոնայում կայանալիք ATP-500 շարքի մրցաշարին։ Աշխարհի 17-րդ ռակետը պայքարը կսկսի երկրորդ շրջանից, որտեղ կմրցի Ռոման Սաֆիուլին (Ռուսաստան)-Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ (Իսպանիա) զույգի հաղթողի հետ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի առաջին մրցակիցը կլինի կամ ֆրանսիացի Լյուկ Վան Աշը, կամ չինացի Չժան Չժիչժենը։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի […]
13:50 15.04.2024
Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և Միսակ Տեփանյանը (+92 կգ) Խորվաթիայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչներում պարտվել են և բավարարվել արծաթե մեդալով: Ավելի վաղ արցախցի Էրիկ Առստամյաը (57 կգ) և Լուսիա Ավետիսյանը (54 կգ) արժանացել էին բրոնզե մեդալների: Այսպիսով, Հայաստանի հավաքականը կվերադառնա երեք արծաթե և երկու բրոնզե մեդալով:
12:46 15.04.2024
UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող Արման Ծառուկյանը Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում հաղթել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։ 27-ամյա հայազգի մարտիկը հաղթել է մրցավարների որոշմամբ։ Արմանը օկտագոն է դուրս եկել հայկական երաժշտության ներքո։ Հաղթանակից հետո նա խնդրել է ռևանշ մենամարտի հնարավորություն տալ UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչև հետ։ 2019-ին Ծառուկյանն UFC-ում […]
08:54 15.04.2024
Էրիկ տեն Հագը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանության խնդիրների մասին. «Մենք երկու անգամ օգտագործեցինք նույն պաշտպանական գիծը, և այս խաղացողները տվեցին ամեն ինչ և ցույց տվեցին իրենց լավագույնը: Բայց նրանցից ոմանք դեռ երիտասարդ են և անփորձ, ուստի, նրանց համար դժվար է ամեն խաղում լավագույնս հանդես գալ Պրեմիեր լիգայի դաժան առաջնությունում: Դժվար է, բայց նրանք պետք […]
08:20 15.04.2024
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալել էր «Կալյարի»-ին: Միլանում կայացած հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի են ընկել Մարկուս Տյուրամը ու Հական Չալհանօղլուն, իսկ «Կալյարի»-ից` Էլդոր Շոմուրոդովը և Նիկոլաս Վիոլան: Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտեր»-ի հանդիպմանը։
20:03 14.04.2024
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյի միջազգային մրցաշարի հաղթող: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Կարապետյանը 3-րդ տեղով դուրս գալով եզրափակիչ` դարձավ մրցաշարի հաղթող: Եզրափակիչում հայ հրաձիգը 240,7 միավորով առաջինն է: Էլմիրա Կարապետյանը մինչ այս արդեն իսկ ուներ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Ավելի վաղ կայացել էր 10 մետր օդամղիչ […]
23:28 13.04.2024
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու անդամ Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Կրասնոդար»-«Զենիթ» հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Զենիթ»-ին: Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող «Զենիթ»-ն առավելության հասավ 1:2 հաշվով: Հայաստանի ֆուտոլի ազգային թիմից Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Նա 61-րդ րոպեին նաև դեղին քարտ ստացավ: Այս տուրից հետո […]
22:59 13.04.2024
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները սկսել են պայքարը Ռիո դե Ժանեյրոյի միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ազգային թիմի անդամ Էլմիրա Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևում 581 միավորով դուրս է եկել եզրափակիչ: Մեդալների համար հրաձիգները կպայքարեն արդեն ապրիլի 14-ին: Նախօրեին կայացել էր 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի զույգերի պայքարը, որտեղ Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյանը զույգը միայն 5-րդն էր: […]
22:27 13.04.2024
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանն ակումբի կազմում դարձել է Սլովակիայի չեմպիոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոնական ենթախմբի «Ստրեդա»-ի դեմ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի` 0:0 հաշվով, «Սլովան»-ը դարձավ Սլովակիայի չեմպիոն 6-րդ անգամ անընդմեջ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանն, ով վերջին շրջանում չի հրավիրվում ազգային թիմ, «Սլովան» տեղափոխվել է 2022 թվականին:
19:43 13.04.2024
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարծում է, որ 2030 թվականի աշխարհի առաջնությունը կմիավորի ամբողջ աշխարհը։ Մրցաշարը տեղի կունենա Արգենտինայում, Իսպանիայում, Մարոկկոյում, Պորտուգալիայում, Պարագվայում և Ուրուգվայում։ Պարագվայում CONMEBOL-ի կենտրոնակայանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ նա հայտարարել է․ «2030 թվականի աշխարհի առաջնությունը կլինի յուրօրինակ մի բան, դա կլինի հարյուրամյակին նվիրված աշխարհի առաջնություն։ Դա կլինի աշխարհի առաջնություն, որը կմիավորի աշխարհը: […]
19:17 13.04.2024
«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան պատմել է, թե ինչպես է վերաբերվում լեգենդար Դիեգո Մարադոնայի հետ համեմատություններին. «Մարադոնա՞ն։ Նա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկն էր։ Կարծում եմ՝ խենթություն է, որ կան մարդիկ, ովքեր ինձ համեմատում են նրա հետ։ Իհարկե, ինձ դուր է գալիս: Երբ խաղում ես մի թիմում, որտեղ խաղացել է Մարադոնան, հաճույք ես […]
18:50 13.04.2024
CIES Football Observatory-ն ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայի առաջատար հինգ ֆուտբոլային լիգաներում (Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) ամենահուսալի պաշտպանություն ունեցող թիմերի լավագույն տասնյակը։ Մեկ խաղում դարպասին թույլ տված հարվածների միջին քանակով առաջատարը «Արսենալն» է՝ 2,3 հարված։ 1․ «Արսենալ» (Անգլիա)՝ 2,3 հարված դարպասին 2․ «Ինտեր» (Իտալիա)՝ 2,4 3․ «Ռեալ» (Իսպանիա)՝ 2,7 4․ «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2,8 […]