TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

ՍՊՈՐՏ

«Բայերն» անպարտելի հանդիպումների շարքը հասցրել է 42-ի

18:23 13.04.2024

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում անգլիական «Վեստ Հեմին» 2:0 հաշվով հաղթելու շնորհիվ Բունդեսլիգայի առաջատար «Բայերն» անպարտելի շարքը բոլոր մրցաշարերում հասցրել է 42-ի (37 հաղթանակ, 5 ոչ ոքի)՝ կրկնելով Ամստերդամի «Այաքի» (1995-1996), իտալական «Միլանի» (1991-1992) և շոտլանդական «Սելթիկի» (2017-2018) ցուցանիշը։ «Բայերին» մեկ անպարտելի հանդիպում է պակասում Թուրինի «Յուվենտուսի» ցուցանիշից։ 2011-2012-ին իտալական թիմը պարտություն չի կրկել […]

̰
Լամին Յամալի տրանսֆերային արժեքը կես տարում բարձրացել է 134 միլիոն եվրոյով

18:06 13.04.2024

Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) ներկայացրել է այս մրցաշրջանի տրանսֆերային արժեքի ամենամեծ աճ ունեցած երիտասարդ ֆուտբոլիստների (մինչեւ 23 տարեկան) ցուցակը։ Ամենամեծ աճ գրանցել է «Բարսելոնայի» 16-ամյա իսպանացի կիսապաշտպան Լամին Յամալը, որի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 145 միլիոն եվրո։ Յամալի արժեքն ավելացել է 134 միլիոն եվրոյով։  

̰
Ճիշտ չէ, որ Ջուդը ցածրացրել է նշաձողը․ Անչելոտին՝ Բելինգեմի մասին

17:37 13.04.2024

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին աջակցել է թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին. «Ճիշտ չէ, որ Ջուդը ցածրացրել է նշաձողը, նա բարձրակարգ ֆուտբոլիստ է: Ուղղակի, Բելինգեմն այժմ ավելի քիչ է գոլ խփում, քան նախկինում: Բայց նա հրաշալի աշխատանք է կատարում խաղադաշտում ու շուտով կրկին գոլեր կխփի»,- 64-ամյա մարզչի խոսքերն է մեջբերել ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 20-ամյա […]

̰
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստն ու գոլը․ ՉԼ

17:19 13.04.2024

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինիան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ։ Բրազիլացու դուբլի օգնությամբ Իսպանիայի չեմպիոնը 3-2 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ։ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում էին նաև անգլիացի Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), նորվեգացի Մարտին Էդեգորը («Արսենալ») ու ֆրանսիացի Անտուան Գրիզմանը («Աթլետիկո»): Շաբաթվա լավագույն գոլի հեղինակը Ֆեդերիկո Վալվերդեն […]

̰
Այն, ինչ նա ցուցադրեց, վատագույնն էր ֆուտբոլում․ Դյուգարին քննադատել է Մբապեին

16:54 13.04.2024

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 1998թ․ աշխարհի չեմպիոն Կրիստոֆ Դյուգարին ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին քննադատել է «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում ցուցաբերած խաղի համար։ «Չեմ պատրաստվում հարձակվել ֆուտբոլիստի վրա, քանի որ դա շատ հեշտ է։ Բոլորը տեսան այդ մռայլ ելույթը։ Ես ցանկանում եմ խոսել մեկ մարդու մասին։ Այն, ինչ նա ցուցադրեց, վատագույնն էր ֆուտբոլում։ Եվ […]

̰
Հայտնի է Արման Ծառուկյանի հոնորարը Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտում․ UFC

16:17 13.04.2024

UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտի համար կստանա 164 հազար դոլար։ Օլիվեյրայի հոնորարը կկազմի 779 հազար դոլար, հաղորդում է MMA Salaries-ը։ Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կկայանա ապրիլի 13-ին Լաս Վեգասում անցկացվելիք UFC 300 մրցաշարում: Հաղթողը հնարավորություն կստանա տիտղոսային մենամարտ անցկացնել UFC-ի թեթև քաշային կարգում […]

̰
ՈՒԵՖԱ-ն գործ է հարուցել «Բարսելոնայի» դեմ

15:51 13.04.2024

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարգապահական գործ է հարուցել «Բարսելոնայի» դեմ այն ​​բանից հետո, երբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ ՊՍԺ-ի հետ վերջին խաղում թիմի երկու երկրպագուներ մեղադրվել են ռասիստական ​​պահվածքի մեջ: Այդ երկրպագուները հանդիպման ժամանակ բղավել են նացիստական ​​խոսքեր և ցույց են տվել կապիկի ժեստեր: Ընդգծվում է, որ եթե ՈՒԵՖԱ-ն ապացուցի կատալոնական ակումբի երկրպագուների մեղքը, […]

̰
Մայքլ Ջորդանի խաղակոշիկները վաճառվել են 482 հազար դոլարով

15:24 13.04.2024

«Չիկագո Բուլզի» լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի խաղակոշիկները Sotheby՜s աճուրդում վաճառվել են 482 հազար դոլարով, հաղորդում է ESPN-ը։ Խաղակոշիկների վրա Ջորդանի ինքնագիրն է։ 1995/1996 թվականների մրցաշրջանում Մայքլն այդ խաղակոշիկներով մասնակցել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի եզրափակչի 5-րդ հանդիպմանը «Սիեթլ Սուպերսոնիքսի» դեմ։ Այդ խաղում «Չիկագո Բուլզը» պարտվել էր (78:89), բայց ընդհանուր շարքում հաղթել էր 4:2 հաշվով։ […]

̰
Ես նրան շատ եմ հարգում․ Չավին՝ Լուիս Էնրիկեի մասին

14:54 13.04.2024

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բարձր է գնահատել փարիզյան ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին։ «Լուիս Էնրիկեն իմ կարիերայում եղած լավագույն մարզիչներից մեկն է, հրաշալի անձնավորություն, մեծագույն մարդ։ Լուիսը խաղացողներին խթանում է հասնել առաջընթացի։ Նա նվաճել է ամեն ինչ «Բարսելոնայում»։ Այն ժամանակ ես թիմի ավագն էի։ Իսկապես, հրաշալի հիշողություններ են։ Ես նրան շատ եմ հարգում։ Լուիս Էնրիկեի […]

̰
Ռանոսը վնասվածք է ստացել

14:21 13.04.2024

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմի կազմում անցկացրած նախորդ հանդիպման ժամանակ կոճի վնասվածք է ստացել: 20-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից կբացակայի առնվազն մեկ շաբաթ։ Վերականգնման վերջնական ժամկետը դեռևս հայտնի չէ։ Թիմի գլխավոր մարզիչը հույս ունի, որ Ռանոսը դեռ ժամանակ կունենա օգնելու «Բորուսիա-2»-ին: Ընթացիկ մրցաշրջանի վերջնահատվածը հայ հարձակվողը կանցկացնի «Բորուսիա-2»-ում, որպեսզի օգնի թիմին պահպանել […]

̰
Օլիմպիական չեմպիոն Յուլիմար Ռոխասը չի կարողանա մասնակցել Փարիզ-2024-ին

13:41 13.04.2024

2021 թվականին Տոկիոյում կայացած ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, վենեսուելացի եռացատկորդ Յուլիմար Ռոխասը չի կարողանա մասնակցել Փարիզ-2024-ին: Համաշխարհային ռեկորդակիրը (15,67 մ) ծանր վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ «Ես չեմ կարողանա մասնակցել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին։ Մեծ ցավով և թախիծով ուզում եմ տեղեկացնել, որ մարզման ժամանակ ցատկելիս սաստիկ ցավ եմ զգացել։ Ախտորոշվել է ձախ ոտքի […]

̰
Կարելի է ասել, որ «Զենիթի» հետ խաղը կլինի չեմպիոնության համար․ Սպերցյան

13:12 13.04.2024

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպմանը առաջատար Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ։ «Կարելի է ասել, որ «Զենիթի» հետ խաղը կլինի չեմպիոնության համար։ Առջևում շատ հանդիպումներ կան, բայց այս մեկը գլխավորներից է։ Նույն տրամադրվածությամբ ենք մոտենում բոլոր հանդիպումներին։ Միավորներ կորցնել չի կարելի։ Կարևոր է գրագետ մոտենալ խաղին»,- […]

̰
Բիչախչյանի գոլային փոխանցումն ու «Պոգոնի» ջախջախիչ հաղթանակը

12:50 13.04.2024

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Լեհաստանի առաջնության 28-րդ տուրում: «Պոգոնն» ընդունել էր «Ռուխ Խոժուվին» և առավելության հասել 5-0 հաշվով: Գյումրեցի ֆուտբոլիստը դաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել է 65-րդ րոպեին: Ընթացիկ մրցաշրջանում Բիչախչյանը բոլոր մրցաշարերում անցկացրած 33 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: […]

̰
Ես ներկայացնում եմ Հայաստանը․ Արման Ծառուկյան

12:20 13.04.2024

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ ներկայացնում է Հայաստանը։ Ռուսաստանցի մարզիկն այժմ բնակվում է ԱՄՆ-ում։ «Ես ներկայացնում եմ Հայաստանը։ Շաբաթ օրը ես Հայաստանին հնարավորություն կտամ հետևել իմ տրիումֆին։ Ես կտանեմ այդ հաղթանակը ձեզ համար՝ տղաներ»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է ռուսական championat.com-ը։ UFC 300-ում […]

̰
Նովակ Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ․ Մոնտե Կառլո

12:03 13.04.2024

Նովակ Ջոկովիչը Մոնտե Կառլոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում դուրս եկավ կիսաեզրափակիչ: Աշխարհի առաջին ռակետը քառորդ եզրափակիչում երկու սեթում 7-5, 6-4 հաշվով հաղթեց Ավստրալիան ներկայացնող, աշխարհի 11-րդ ռակետ Ալեքս դե Մինաուրին։ Ջոկովիչը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի նորվեգացի Կասպեր Ռուդի հետ: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են իտալացի Յանիկ Սիներն ու հույն Ստեֆանոս Ցիցիպասը, որը քառորդ եզրափակիչում հաղթել էր […]

̰
Հայ մարմնամարզիկները կմասնակցեն աշխարհի գավաթի 4-րդ փուլին

11:37 13.04.2024

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականը մարտի 30-ից ապրիլի 12-ը ուսումնամարզական հավաք է անցկացրել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ նախապատրաստվելով աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին։ Ապրիլի 13-21-ը Դոհայում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյան։ Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հիշեցնենք, որ հայ մարմնամարզիկներից […]

̰
3 հայ բռնցքամարտիկներ կպայքարեն ոսկե մեդալի համար․ երիտասարդական ԵԱ

11:13 13.04.2024

Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և Միսակ Տեփանյանը (+92 կգ) դուրս են եկան Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ: Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Սիմոնյանը կիսաեզրափակչում 5-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Ռուսլան Պերեժլովին, Տեփանյանն էլ նույն հաշվով առավելության է հասել Լիտվայի ներկայացուցիչ Սեբաստիան Տրուչանովիչի նկատմամբ: Ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել Դավիթ Սաֆարյանը (51 կգ), իսկ […]

̰
«Լիվերպուլի» խոշոր հաշվով անակնկալ պարտությունը սեփական հարկի տակ և ԵԼ-ի մյուս արդյունքները

10:06 13.04.2024

Կայացել են Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումներըը։ Մրցաշարի ֆավորիտներից անգլիական «Լիվերպուլը» տնային խաղում 0-3 հաշվով անակնկալ պարտություն է կրել իտալական «Ատալանտայից»։ Բերգամոյի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Ջանլուկա Սկամական։ «Ռոման» իտալական դիմակայությունում Ջանլուկա Մանչինիի գոլի շնորհիվ 1-0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Միլանի» նկատմամբ։ Լիսաբոնի «Բենֆիկան» սեփական մարզադաշտում 2-1 հաշվով առավելության է […]

̰
Ի՞նչ պետք է անի Հոլանդը, որպեսզի նվաճի «Ոսկե գնդակը». Գվարդիոլայի պատասխանը

09:09 13.04.2024

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե ի՞նչ պետք է անի թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որպեսզի ստանա մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը՝ «Ոսկե գնդակը»։ «Պետք է ավելի շատ խաղա: Բայց նպատակը «Ոսկե գնդակը» չէ, այլ գավաթներ նվաճելը, ինչը նա արդեն արել է: Առանց Հոլանդի հնարավոր չէր լինի նախորդ մրցաշրջանում թրեբլ ձևակերպել: […]

̰
Հիմա ես Տերմինատորն եմ. Քոնոր Մաքգրեգոր

08:45 13.04.2024

UFC-ի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը խոսել է 2021 թվականի ամռանն ամերիկացի Ջասթին Պորյեի դեմ մենամարտում ստացած վնասվածքի մասին: Այդ մենամարտում Մաքգրեգորը ոտքի կոտրված էր ստացել: Այդ մենամարտից հետո Մաքգրեգորն օկտագոն դուրս չի եկել: «Կարողացա ինձ թույլ տալ շատ բարձր մակարդակի բուժում: Հիմա ես Տերմինատորն եմ: Տեղադրվել է ձող, որը ծնկիցս իջնում է մինչև կոճ: Այդ […]

̰
«Ալ Հիլյալի» 40-րդ անընդմեջ հաղթանակն ու Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթը

08:20 13.04.2024

«Ալ Հիլյալը» երկրորդ անգամ դարձավ Սաուդյան Արաբիայի սուպերգավաթակիր: Եզրափակիչում Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատարը 4-1 հաշվով հաղթեց «Ալ Իթիհադին»։ «Ալ Հիլյալից» դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի Մալկոմը։ «Ալ Իթիհադի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեցին Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Կարիմ Բենզեման ու Նգոլո Կանտեն։ «Ալ Հիլյալը» բոլոր մրցաշարերում տարավ 40-րդ անընդմեջ հաղթանակը։ Ժորժե Ժեզուսի գլխավորած թիմը վերջերս անընդմեջ հաղթանակների […]

̰
Իհարկե, պատրաստվում եմ մասնակցել Օլիմպիական խաղերին. Խաչանով

23:51 12.04.2024

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պատմել է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու, ինչպես նաև մարզաշխարհի աստղերի հետ հարաբերությունների մասին: «Իհարկե, պատրաստվում եմ մասնակցել Օլիմպիական խաղերին, սակայն դեռ շատ ժամանակ կա տեխնիկական հարցերը, կանոնակարգը և ձևաչափը հստակ հասկանալու համար: Օլիմպիական խաղերն ինձ համար կարևոր մրցաշար է: Ցավալի է, որ Տոկիոյում չկարողացա ոսկե մեդալ […]

̰
«Փյունիկը» հաղթեց «Ալաշկերտին» և շարունակում է հետապնդել առաջատարին

23:29 12.04.2024

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում Երևանի «Փյունիկը» տնային խաղում 2-1 հաշվով առավելության է հասել «Ալաշկերտի» նկատմամբ: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի կազմում առաջին խաղակեսում գոլի հեղինակ են դարձել բրազիլացի Վագներ Գոնսալվեշը և բոսնիացի Լուկա Յուրիչիչը: Հյուրերի գոլը վերջնամասում խփել է գանացի Անան Մենսահը: Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 60 միավոր և շարունակում է հետապնդել առաջատար […]

̰
Ինչո՞վ է զբաղված եղել Նեյմարը դստեր ծննդյան արարողության ժամանակ

23:11 12.04.2024

Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը ցնցել է երկրպագուներին: Նրանք տեսել են, թե ինչպես է ֆուտբոլիստը փոքրիկ դստեր ծննդյան արարողության ժամանակ պոկեր խաղում, հայտնում է Daily Mail-ը: Հանդիսավոր երգի ժամանակ 32-ամյա Նեյմարը, որը գրկած է եղել փոքրիկին, շրջվել է մի կողմ, որպեսզի քայլ կատարի առցանց խաղում: Այս արարքը դուր չի եկել շատ […]

̰
Դավիթ Սաֆարյանը դուրս եկավ եզրափակիչ. բռնցքամարտի երիտասարդական ԵԱ

22:45 12.04.2024

Խորվաթիայում շարունակվող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը դուրս եկավ եզրափակիչ։ Դավիթը կիսաեզրափակչում մրցել է լեհ բռնցքամարտիկի հետ և հաղթել 4-1 հաշվով: Իսկ քառորդ եզրափակչում 5-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել IBA-ի դրոշի ներքո հանդես եկող Դանիլ Կակարոուի նկատմամբ:

̰
Լուսիա Ավետիսյանը  և Էրիկ Առստամյանը բավարարվեցին բրոնզե մեդալներով. բռնցքամարտի երիտասարդական ԵԱ

22:24 12.04.2024

Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լուսիա Ավետիսյանը (54 կգ)  և Էրիկ Առստամյանը (57 կգ) բավարարվեցին բրոնզե մեդալներով: Կիսաեզրափակիչ մենամարտերում Լուսիան և Էրիկը պարտվել են համապատասխանաբար հույն և ուկրաինացի բռնցքամարտիկներին:

̰
Կարեն Խաչանովը պարտվեց Ցիցիպասին

22:02 12.04.2024

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտեց ելույթը Մոնտե Կառլոյի «Մասթերս» շարքի մրցաշարում։ Քառորդ եզրափակչում աշխարհի 17-րդ ռակետը պարտվեց հույն Ստեֆանոս Ցիցիպասին։ Աշխարհի 12-րդ ռակետը հաղթեց 2 սեթում՝ 6-4, 6-2 հաշվով։ Կիսաեզրափակիչում Ցիցիպասի մրցակիցը կլինի Հոլգեր Ռունե (Դանիա) – Յաննիկ Սիներ (Իտալիա) դիմակայության հաղթողը։ Հիշեցնենք, որ նախորդ 3 մրցախաղերում Կարեն Խաչանովը հաղթել էր արգենտինացի Ֆրանսիսկո […]

̰
Սկզբում կմենամարտեմ Ուսիկի հետ, հետո նորից շանս կտամ նրան. Թայսոն Ֆյուրին՝ առռաջիկա ծրագրերի մասին

21:40 12.04.2024

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է հետագա ծրագրերի մասին: Անպարտելի բրիտանացին նշել է այն 10 թեկնածուներին, որոնց հետ ապագայում պատրաստվում է մենամարտել: «Մենք ևս 10 մենամարտ ենք քննարկում: Ես դեռ 36 տարեկան էլ չեմ, այնպես որ, երբ դառնամ 40 տարեկան, մրցակիցներս նույնպես այդ տարիքում կլինեն: Նրանք կարող են […]

̰
Վիկտոր Օսիմհենը 4 տարվա պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ

21:17 12.04.2024

Իտալական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարեիան ֆրանսիական ՊՍԺ-ում է շարունակելու։ Նիգերիացի ֆուտբոլիստը փարիզյան ակումբի հետ 4 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։ Նրա տարեկան աշխատավարձը ՊՍԺ-ում կազմելու է 13 միլիոն եվրո։ ՊՍԺ-ն Օսիմհենի տեղափոխության համար պատրաստ է «Նապոլիին» վճարել ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված 120 միլիոն եվրո հրաժարագինը։ Վիկտոր Օսիմհենը 2023/24 մրցաշրջանում 26 խաղում դարձել է 14 գոլի և […]

̰
Միհրան Հարությունյանը պայմանագիր է կնքել հեղինակավոր փրոմոուշնի հետ

20:41 12.04.2024

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, խառը մենամարտերում (MMA) հանդես եկող Միհրան Հարությունյանը պայմանագիր է կնքել «Наше Дело»-ի հետ։ 35-ամյա մարտիկը մենամարտեր կանցկացնի այս փրոմոուշնի հովանու ներքո։ «Եվ մեկ ուժեղացում կիսաթեթև քաշային կարգում։ Ո՞ւմ կցանկանայիք տեսնել որպես Միհրանի մրցակից»,- նշված է «Наше Дело»-ի հայտարարության մեջ։ Միհրան Հարությունյանը MMA-ում անցկացրել է 7 մենամարտ, տարել 6 հաղթանակ ու […]

̰
BACK_TO_TOP