23:29 12.04.2024
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում Երևանի «Փյունիկը» տնային խաղում 2-1 հաշվով առավելության է հասել «Ալաշկերտի» նկատմամբ: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի կազմում առաջին խաղակեսում գոլի հեղինակ են դարձել բրազիլացի Վագներ Գոնսալվեշը և բոսնիացի Լուկա Յուրիչիչը: Հյուրերի գոլը վերջնամասում խփել է գանացի Անան Մենսահը: Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 60 միավոր և շարունակում է հետապնդել առաջատար […]
23:11 12.04.2024
Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը ցնցել է երկրպագուներին: Նրանք տեսել են, թե ինչպես է ֆուտբոլիստը փոքրիկ դստեր ծննդյան արարողության ժամանակ պոկեր խաղում, հայտնում է Daily Mail-ը: Հանդիսավոր երգի ժամանակ 32-ամյա Նեյմարը, որը գրկած է եղել փոքրիկին, շրջվել է մի կողմ, որպեսզի քայլ կատարի առցանց խաղում: Այս արարքը դուր չի եկել շատ […]
22:45 12.04.2024
Խորվաթիայում շարունակվող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը դուրս եկավ եզրափակիչ։ Դավիթը կիսաեզրափակչում մրցել է լեհ բռնցքամարտիկի հետ և հաղթել 4-1 հաշվով: Իսկ քառորդ եզրափակչում 5-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել IBA-ի դրոշի ներքո հանդես եկող Դանիլ Կակարոուի նկատմամբ:
22:24 12.04.2024
Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լուսիա Ավետիսյանը (54 կգ) և Էրիկ Առստամյանը (57 կգ) բավարարվեցին բրոնզե մեդալներով: Կիսաեզրափակիչ մենամարտերում Լուսիան և Էրիկը պարտվել են համապատասխանաբար հույն և ուկրաինացի բռնցքամարտիկներին:
22:02 12.04.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտեց ելույթը Մոնտե Կառլոյի «Մասթերս» շարքի մրցաշարում։ Քառորդ եզրափակչում աշխարհի 17-րդ ռակետը պարտվեց հույն Ստեֆանոս Ցիցիպասին։ Աշխարհի 12-րդ ռակետը հաղթեց 2 սեթում՝ 6-4, 6-2 հաշվով։ Կիսաեզրափակիչում Ցիցիպասի մրցակիցը կլինի Հոլգեր Ռունե (Դանիա) – Յաննիկ Սիներ (Իտալիա) դիմակայության հաղթողը։ Հիշեցնենք, որ նախորդ 3 մրցախաղերում Կարեն Խաչանովը հաղթել էր արգենտինացի Ֆրանսիսկո […]
21:40 12.04.2024
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է հետագա ծրագրերի մասին: Անպարտելի բրիտանացին նշել է այն 10 թեկնածուներին, որոնց հետ ապագայում պատրաստվում է մենամարտել: «Մենք ևս 10 մենամարտ ենք քննարկում: Ես դեռ 36 տարեկան էլ չեմ, այնպես որ, երբ դառնամ 40 տարեկան, մրցակիցներս նույնպես այդ տարիքում կլինեն: Նրանք կարող են […]
21:17 12.04.2024
Իտալական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարեիան ֆրանսիական ՊՍԺ-ում է շարունակելու։ Նիգերիացի ֆուտբոլիստը փարիզյան ակումբի հետ 4 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։ Նրա տարեկան աշխատավարձը ՊՍԺ-ում կազմելու է 13 միլիոն եվրո։ ՊՍԺ-ն Օսիմհենի տեղափոխության համար պատրաստ է «Նապոլիին» վճարել ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված 120 միլիոն եվրո հրաժարագինը։ Վիկտոր Օսիմհենը 2023/24 մրցաշրջանում 26 խաղում դարձել է 14 գոլի և […]
20:41 12.04.2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, խառը մենամարտերում (MMA) հանդես եկող Միհրան Հարությունյանը պայմանագիր է կնքել «Наше Дело»-ի հետ։ 35-ամյա մարտիկը մենամարտեր կանցկացնի այս փրոմոուշնի հովանու ներքո։ «Եվ մեկ ուժեղացում կիսաթեթև քաշային կարգում։ Ո՞ւմ կցանկանայիք տեսնել որպես Միհրանի մրցակից»,- նշված է «Наше Дело»-ի հայտարարության մեջ։ Միհրան Հարությունյանը MMA-ում անցկացրել է 7 մենամարտ, տարել 6 հաղթանակ ու […]
20:25 12.04.2024
Աշխարհի 27-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստ Սեբաստիան Կորդային թալանել են, հայտնում է Le Figaro-ն: Դեպքը տեղի է ունեցել Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մեկնարկից մի քանի օր առաջ: Երեկոյան՝ փողոցում զբոսնելու ժամանակ, հանցագործները հարձակվել են 23-ամյա թենիսիստի վրա և խլել 300 հազար եվրո արժողությամբ Richard Mille ապրանքանիշի ժամացույցը:
20:06 12.04.2024
UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանն ու բրազիլացի Չարլզ Օլիվեյրան հանդիպել են Լաս Վեգասում ու հայացքների մենամարտ անցկացրել ասուլիսից առաջ։ Արարողությունն անցել է առանց միջադեպերի։ «Ուրախ եմ, որ մենամարտելու եմ տիտղոսի հավակնորդ դառնալու համար։ Ունեմ առավելագույն տրամադրվածություն, որպեսզի հաղթեմ Օլիվեյրային։ Գիտեմ, որ կստացվի, և հաջորդը կմենամարտեմ տիտղոսի համար»,- ասուլիսի ընթացքում ասել […]
19:36 12.04.2024
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հաստատել է, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում պաշտոնից հեռանալու իր որոշումն անփոփոխ է։ «Ես դա ասել եմ յուրաքանչյուր ասուլիսի ժամանակ։ Ոչինչ չի փոխվել։ Եթե ցանկանում եք, փոխեք հարցը, ես տալիս եմ այդպիսի հնարավորություն։ Ցանկանում եմ փոխել դինամիկան հանուն ակումբի, ավելին չեմ անում։ Որոշումս չի փոխվի»,- Չավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։ […]
18:58 12.04.2024
Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։ O Tempo-ն գրում է, որ 36-ամյա արգենտինացին ամսական վաստակում է 1,6 միլիոն, իսկ տարեկան` 19,2 միլիոն եվրո աշխատավարձ։ Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը 2023 թ. ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխել «Ինտեր Մայամի», որի կազմում անցկացրած 20 խաղում խփել է 17 գոլ, […]
17:06 12.04.2024
Տորոնտոյում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում կայացել է 7-րդ տուրը, գրանցվել է 1 հաղթանակ: Գուկեշ Դոմարաջուն (Հնդկաստան) պարտություն է կրել Ալիռեզա Ֆիրուջայից (Ֆրանսիա): Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան) սևերով ոչ-ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ, Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Ռամեշբաբու Պրագնանադհան (Հնդկաստան) և Նիջաթ Աբասաովին (Ադրբեջան) – Վիդիտ Գուջարթի (Հնդկաստան) պարտիաները ևս խաղաղ ելք են […]
09:05 12.04.2024
Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 1 հասցեում նոր մարզադպրոց կկառուցվի։ Մենապայքարային և խաղային մարզաձևերի համալիր կենտրոնը նախատեսված է լինելու շուրջ 800 մարզիկի համար: Մանրամասները՝ տեսանյութում:
23:25 11.04.2024
Աշխարհի 17-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երրորդ հաղթանակը տարավ Մոնտե Կառլոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Երրորդ շրջանում Խաչանովը 6-3, 7-5 հաշվով առավելության հասավ աշխարհի չորրորդ ռակետ, ռուս Դանիլ Մեդվեդևի նկատմամբ: Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) – Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) մրցախաղի հաղթողը։ Նախորդ երկու փուլերում Կարենը […]
22:30 11.04.2024
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 28-րդ տուրի մեկնարկային խաղում Չարենցավանի «Վանը» հյուրընկալեց Երեւանի «Նոային» և պարտվեց 0:1 հաշվով։ Ավելացված ժամանակի առաջին րոպեին աչքի ընկավ հարձակվող Արթուր Միրանյանը։ «Նոան» 62 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Փյունիկից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Վանը» 8-րդն է՝ 25 միավորով։
21:51 11.04.2024
Խորվաթիայում շարունակվող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը Հայաստանի համար հերթական մեդալն է ապահովել։ Սաֆարյանը քառորդ եզրափակչում 5-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել IBA-ի դրոշի ներքո հանդես եկող Դանիլ Կակարոուի նկատմամբ, դուրս եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ։ Ավելի վաղ հայ բռնցքամարտիկներից բրոնզե մեդալ են ապահովել նաև Դավիթ Սիմոնյանը (91 կգ), Միսակ […]
21:00 11.04.2024
«Ինտեր Մայամիի» արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին մեկ մրցաշրջանում վաստակում է 19,2 միլիոն եվրո, հայտնում է O Tempo-ն։ Նշվում է, որ Մեսսին MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։ Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ Անցյալ տարվա օգոստոսի 20-ին արգենտինացին նվաճել էր Ամերիկայի առաջին գավաթը։ Նոր մրցաշրջանում արգենտինացին վեց հանդիպում էր անցկացրել՝ դառնալով վեց գոլի և […]
20:26 11.04.2024
Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Իգոր Լեդյակովը խոսել է իսպանական «Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին։ «Զախարյանը խփել է մեկ գոլ, իսկ մենք արդեն խոսում ենք Իսպանիայում ամբողջությամբ հարմարվելու մասին։ Ոչ, նա միայն առաջին քայլերն է կատարում, ընտելանում է։ Տաղանդավոր ֆուտբոլիստ է, երիտասարդ տղա, որին ժամանակ է հարկավոր։ Սակայն կարծում եմ՝ […]
20:05 11.04.2024
«Կրասնոդարը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին 100 համարով ակումբային հատուկ մարզաշապիկ է նվիրել։ «Կրասնոդարը» 23-ամյա ֆուտբոլիստին մարզաշապիկը նվիրել է ակումբի կազմում 100-րդ հանդիպումն անցկացնելու կապակցությամբ։ Սպերցյանը հոբելյանական հանդիպումն անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Նիժնի Նովգորոդի» դեմ արտագնա խաղում, որի ընթացքում տուգանայինից կատարած հարվածով գրավել է մրցակցի դարպասը, իսկ դրվագներից մեկում նրա հարվածից հետո […]
16:00 11.04.2024
Ռուսական «ԲՄԱ-Խաբարովսկի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը ասել է, որ Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրվել է իր ծառայություններով, երբ գերմանական ակումբում խաղում էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ «Զբաղվում եմ սիրելի գործով, հաճույք եմ ստանում դրանից։ Իհարկե, կարող էր այլ կերպ լինել։ Օրինակ՝ երբ ինձ լավ էի դրսևորում «Ցյուրիխում», ինձ զանգեց Հենրիխ Մխիթարյանը, այդ ժամանակ նա խաղում էր […]
15:38 11.04.2024
Վարազդատ Լալայանի պատվին Թաիլանդում հնչել է ՀՀ օրհներգը։ Հիշեցնենք, որ գերծանրքաշային հայ ծանրորդը երկամարտի 463 կգ արդյունքով (210+253 կգ) ոսկե մեդալ է նվաճել Թաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցել է 440 կգ արդյունք և զբաղեցրել է 4-րդ տեղը։
15:12 11.04.2024
Ամերիկյան «Ինտեր Մայամին» ավարտեց ելույթը ԿՕՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայում։ Քառորդ եզրափակչի պատասխան խաղում MLS-ի ներկայացուցիչը հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվեց մեքսիկական «Մոնտերեյին», որը հաղթել էր նաև առաջին հանդիպումը 2-1 հաշվով։ Վնասվածքից վերջերս ապաքինված Լիոնել Մեսսին այս խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ 78-րդ րոպեին «Ինտեր Մայամին» 10 ֆուտբոլիստով է մնացել իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հեռացման պատճառով։ «Ինտեր […]
14:44 11.04.2024
Թաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Այսօր պայքարի մեջ էին մտել Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչները՝ Եվրոպայի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանն ու փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Ըստ նախնական հայտի՝ մրցաշարին մասնակցելու էր նաև Աշխարհի չեմպիոն Լաշա Տալախաձեն, սակայն վրացին մրցահարթակ դուրս չեկավ: Վարազդատը փայլուն հանդես եկավ՝ հաղթելով թե՛ երկամարտում, թե՛ առանձին վարժություններում: Գյումրեցի ծանրամարտիկը գրանցեց […]
13:31 11.04.2024
Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը խոսել է Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի առողջական վիճակի մասին: «Թիկնիզյանը պատրաստ էր մասնակցել «Ախմատի» դեմ հանդիպմանը, բայց ռիսկի չդիմեցինք։ Մենք որոշեցինք նրան ևս մեկ շաբաթ հնարավորություն տալ` վերջնական ապաքինվելու համար։ Անկասկած, նա պատրաստ կլինի ԲԿՄԱ-ի դեմ խաղին»,- Գալակտիոնովի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն։ Նաիր Թիկնիզյանը վնասվածքի պատճառով խաղադաշտ […]
13:12 11.04.2024
Transfermarkt-ը ներկայացրել է ՉԼ քառորդ եզրափակչի մասնակից ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ․ Ջանլուիջի Դոնարումա (40 միլիոն եվրո, ՊՍԺ)։ Պաշտպաններ․ Յոշկո Գվարդիոլ (75 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթի»), Ռուբեն Դիաշ (80 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթի»), Ուիլյամ Սալիբա (80 միլիոն եվրո, «Արսենալ»)։ Կիսապաշտպաններ․ Ռոդրի (110 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթի»), Դեքլան Ռայս (110 միլիոն եվրո, «Արսենալ»), Ջուդ Բելինգեմ (180 […]
12:45 11.04.2024
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը քննադատել է ՉԼ քառորդ եզրափակչում «Արսենալի» դեմ առաջին խաղը սպասարկած գլխավոր մրցավար Գլեն Նյուբերգին։ Նա կարծում է, որ դրվագներից մեկում «Արսենալի» դարպասին պետք է նշանակվեր 11-մետրանոց: «Մրցավարը տեսավ այդ դրվագը։ Նրա համար այդ սխալը չափազանց հիմար ու փոքր էր` 11-մետրանոց նշանակելու համար։ Բայց նա չէ, որ պետք է որոշի։ Մրցավարը […]
12:21 11.04.2024
Կանադայի Տորոնտո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում կայացել է 6-րդ տուրը, որում գրանցվել է 2 հաղթանակ: Վիդիտ Գուջարթին (Հնդկաստան) սպիտակ խաղաքարերով հաղթել է Ալիռեզա Ֆիրուջային (Ֆրանսիա), իսկ Ռամեշբաբու Պրագնանադհան (Հնդկաստան) պարտության է մատնել Նիջաթ Աբասաովին (Ադրբեջան): Ֆիրուջան ու Աբասաովը կրել են երկրորդ անընդմեջ պարտությունը և 1,5-ական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը։ Յան Նեպոմնյաշչի […]
11:53 11.04.2024
Մոնտե Կառլոյում շարունակվող «Մասթերս» շարքի մրցաշարում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (17-րդ ռակետ) և Անդրեյ Ռուբլյովը (6-րդ ռակետ) զուգախաղի երկրորդ փուլում պարտվել են գերմանացիներ Կևին Կրավից – Թիմ Պյուտց զույգին։ Գրանցվել է 6-4, 6-1 հաշիվը։ Հիշեցնենք, որ մենախաղի պայքարում Կարեն Խաչանովն ապրիլի 10-ին դուրս էր եկել 1/8 եզրափակիչ։ 27-ամյա թենիսիստը երկրորդ շրջանում 4-6, 6-4, […]
11:22 11.04.2024
Թաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչները։ Եվրոպայի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանն ու փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը հանդես կգան գերծանր քաշային կարգում (+109 կգ)։ Ըստ նախնական հայտի մրցաշարին մասնակցելու է նաև Աշխարհի չեմպիոն Լաշա Տալախաձեն: Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչներն արդեն ավարտել են ելույթները։ 102 կգ […]