14:30 04.04.2024
Ֆրանսահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանն առաջին ծանր քաշային կարգում WBA վարկածով չեմպիոնական տիտղոսը զիջելուց հետո խոսել է սխալների և առաջիկա անելիքների մասին: «Դասեր ենք քաղում և՛ հաղթանակներից, և՛ պարտություններից։ Պետք է ավելի շատ առաջխաղացում ունենամ, ավելի շատ մենամարտեր անցկացնեմ: Չորս տարվա ընթացքում անցկացրել եմ երկու մենամարտ: Խոստանում եմ՝ մինչև տարեվերջ կվերադառնամ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար […]
14:10 04.04.2024
Մադրիդի «Ռեալը» ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին հնարավորություն կտա ընտրել շնորհանդեսի օրը, տեղեկացնում է Football-Espana-ն։ «Ռեալը» Ֆրանսիայի հավաքականի ավագի շնորհանդեսը նախապես ծրագրել էր մրցաշրջանի ավարտից հետո, սակայն Եվրո-2024-ից առաջ։ Դրանից հետո «Ռեալն» օրացույցի հետ կապված խնդիրների է հանդիպել։ Բանն այն է, որ Իսպանիայի Լա լիգայի առաջատարն առաջնությունն ավարտելու է մեկ շաբաթ ուշ, քան ՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի […]
13:50 04.04.2024
Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին խոսել է ԱԱ-2006-ի եզրափակչում Զինեդին Զիդանի հետ ունեցած հայտնի միջադեպի մասին: «Այդ դրվագը չեմ արդարացնում, քանի որ այն չի արտացոլում իմ ֆուտբոլային կարիերան։ Դա պետք է տեղի չունենար։ Բեռլինում լարված եզրափակչում, վիճաբանությունների ու վիրավորանքների ներքո, Զիդանը ինձ առաջարկեց իր մարզաշապիկը, իսկ ես մերժեցի՝ ասելով, որ նախընտրում եմ նրա քրոջը։ […]
13:20 04.04.2024
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը մոտ ապագայում կունենա նոր հասցե։ Կենտրոնը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ, նոր ենթակառուցվածքներ, մարզումների համար նախատեսված բարձրորակ գույք և միջոցներ:
12:51 04.04.2024
Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» ընդունել էր հետնապահներից «Լութոն Թաունին» և առավելության է հասել 2-0 հաշվով: Միկել Արտետայի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը, «Լութոնից» էլ սեփական դարպասը գրավել է ճապոնացի պաշտպան Դայկի Հաշիոկան: «Արսենալը» 30 խաղից հետո 68 միավորով գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը` մեկ միավորով առաջ […]
12:20 04.04.2024
Իտալացի մարզիչ Ռոբերտո Դե Զերբին ամռանը կարող է հեռանալ «Բրայթոնից» և գլխավորել թոփ ակումբ: Վերջին շաբաթներին ԶԼՄ-ներն ակտիվորեն կապում են մասնագետի ապագան «Լիվերպուլի» կամ «Բավարիայի» հետ: Այժմ դե Զերբիի ծառայություններով հետաքրքրված է ևս մեկ գրանդ ակումբ: Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, դե Զերբիի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում իտալական «Յուվենտուսը»։
11:13 04.04.2024
Լիգա 1-ի գործող չեմպիոն և առաջատար ՊՍԺ-ն դուրս է եկել Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը կիսաեզրափակչում ընդունել էր «Ռենին» և ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի գոլի շնորհիվ հաղթել է 1-0 հաշվով: ՊՍԺ-ն եզրափակչում կմրցի «Լիոնի» հետ:
10:53 04.04.2024
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 26-րդ տուրում: 31-ամյա ֆուտբոլիստի՝ 80-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ «Ալ Ֆաթեհը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է «Ալ Իթիֆակին»: Սա Սելարայանի չորրորդ գոլն է Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում: Նա նաև կատարել է 8 գոլային փոխանցում: Այս հաղթանակից հետո «Ալ Ֆաթեհը» […]
21:52 03.04.2024
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Գիլերմո Աբասկալը բացատրել է իր թիմի ցածր ելույթը վերջին հանդիպումներում: Նրա խոսքերը մեջբերում է Match TV-ն։ «Ֆուտբոլում նպատակը գոլեր խփելն է, բայց դա անելու համար պետք է հնարավորություններ ստեղծել: Լավ է, որ մենք հարվածներ ենք մշակում, բայց հետո՝ ամեն ինչ կախված է վճռականությունից, կենտրոնացվածությունից և իրագործումից»,- ասել է Աբասկալը։ Ռուսաստանի Պրեմիեր […]
21:14 03.04.2024
Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում կայացել է ֆուտբոլի Զատկի գավաթի խաղարկություն, որի հաղթողի կոչումը նվաճել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» մինչև 13 տարեկանների թիմը։ Մրցաշարին մասնակցել են ամերիկյան, մեքսիկական և այլ երկրների ակումբների պատանիներ։ «Ինտեր Մայամիի» Մ13 թիմի կազմում խաղացել են Լիոնել Մեսսիի ու Լուիս Սուարեսի որդիները՝ Տիագոն ու Բենջամինը։ Տիագո Մեսսին «Ինտեր Մայամիում» նվաճել է երկրորդ տիտղոսը, […]
20:43 03.04.2024
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արձագանքել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռոյ Քինի հայտարարությանը: 52-ամյա իռլանդացին «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» հանդիպումից հետո ասել էր, որ նորվեգացի Էրլինգ Հոլանդն Անգլիայի 4-րդ դիվիզիոնի մակարդակի ֆուտբոլ է խաղում: «Ես նրա հետ համաձայն չեմ: Հոլանդն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա նախորդ մրցաշրջանում օգնել է մեզ տիտղոսներ նվաճել: Էրլինգը մեղավոր չէ, […]
20:16 03.04.2024
Օդեսայի «Չեռնոմորեցի» հայազգի կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը ճանաչվել է Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ «Պոլիսյայի» դեմ արտագնա խաղում 27-ամյա ֆուտբոլիստը հեթ-տրիկ էր ձևակերպել 11 րոպեի ընթացքում: Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Արթուր Ավագիմյանը մասնակցել է 18 խաղի, դարձել 4 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։
19:55 03.04.2024
Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը գնահատել է Էդուարդ Սպերցյանի և Նաիր Թիկնիզյանի՝ Եվրոպա տեղափոխվելու հնարավորությունները: «Ուրախ եմ, որ Հայաստանում ֆուտբոլիստների լավ սերունդ է աճում: Բոլորին հաջողություն եմ մաղթում: Կարծում եմ՝ Սպերցյանն ու Թիկնիզյանն, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում կտեղափոխվեն Եվրոպա: Սևիկյանի հետ քիչ եմ շփվում, բայց նրան նույնպես հաջողություն եմ մաղթում «Ֆերենցվարոշում»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում […]
18:58 03.04.2024
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը կարծում է, որ 20-ամյա ֆուտբոլիստն արդեն ադապտացվել է իսպանական ֆուտբոլին: «Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է ընթանար: Արսենն իրեն վստահ է զգում Իսպանիայում և հարմարվել է: Նա խաղում է իրեն հարազատ դիրքում՝ խաղադաշտի կենտրոնում, դա նրան լրացուցիչ օգնում է: Արսենը 20 տարեկան է, և արդեն […]
18:35 03.04.2024
Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի «Նյուքասլ» – «Էվերթոն» խաղը 20-րդ րոպեին ընդհատվել է, որպեսզի Ռամադանի պասին հետևող ֆուտբոլիստները կարողանան սնվել և ջուր խմել, հայտնում է կազմակերպութան մամուլի ծառայությունը: Այդ հնարավորությունից օգտվել են աֆրիկացիներ Ամադու Օնանան, Իդրիսա Գեյեն, Աբդուլայ Դուկուրեն և մի քանի այլ ֆուտբոլիստ: Քանի որ Ռամադանի ժամանակ արգելված է սնվել օրվա լուսավոր ժամերին, ֆուտբոլիստները […]
18:11 03.04.2024
«Կրանսոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ արտագնա խաղից հետո խոսել է առաջնության չեմպիոնական պայքարի մասին։ Հիշեցնենք, որ այդ խաղը ավարտվել է 1-1 հաշվով։ «Եկել էինք հաղթելու, բայց չիրացրինք մեր գոլային պահերը։ Հիմնականում խաղում էինք պաշտպանությունում։ Խաղերը տարբեր սցենարով են ընթանում։ Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարը շատ ավելի հետաքրքիր է դառնում»,- […]
17:37 03.04.2024
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Անփոփոխ առաջատարի դիրքը պահպանել է աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որին հաջորդում են ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան։ Չորրորդ տեղ է բարձրացել ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը, իսկ աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիժենը նահանջել է 5-րդ տեղ։ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանն առաջադիմել է […]
17:20 03.04.2024
Շվեդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը հրաժեշտի հանդիպում կանցկացնի ազգային թիմի կազմում, հայտնում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հունիսի 8-ին Ստոկհոլմում Շվեդիայի և Սերբիայի հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպում, որի ընթացքում երկրպագուները և կազմակերպիչները շնորհակալություն կհայտնեն 42-ամյա ֆուտբոլիստին: Իբրահիմովիչը Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 122 հանդիպում և խփել է 62 գոլ: Լեգենդար հարձակվողն ազգային թիմի […]
17:00 03.04.2024
Սլովենիայում որոշել են վաճառել այն մահճակալը, որի վրա քնել է Կրիշտիանու Ռոնալդուն, հայտնում է Daily Mail-ը: Նախորդ շաբաթ Պորտուգալիայի հավաքականը Լյուբլյանայում ընկերական հանդիպում էր անցկացրել Սլովենիայի ընտրանու հետ և պարտվել էր 0-2 հաշվով: Պորտուգալական պատվիրակությունը հանգրվանել էր Grand Plaza հյուրանոցում, որի ներկայացուցիչները հաստատել են, որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի մահճակալը վաճառելու են բարեգործական աճուրդում: Մահճակալի […]
14:03 03.04.2024
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկ ֆուտբոլիստների հնգյակում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Transfermarkt-ի հրապարակած ցուցակում Հայաստանի ազգային թիմի անդամ Էդուարդ Սպերցյանը 4-րդն է: Նրա տրանսֆերի գինը կազմում է 18 մլն եվրո: Առաջին տեղում Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Նապոլի»-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան է (80 մլն եվրո): Լավագույն հնգյակում են նաև Ուկրաինայի […]
12:18 03.04.2024
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս գիշեր մեկնել է Խորվաթիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Տղաների պայքարում Վազգեն Բադալյանի գլխավորությամբ հանդես կգան Լևոն Վարդանյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Արթուր Ավետիքյանը (54 կգ), Էրիկ Առստամյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ռաֆայել Ներսիսյանը (63.5 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ), Մարատ Միքայելյանը (71 կգ), Ալբերտ Հարությունյանը […]
10:24 03.04.2024
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ, հայկական արմատներ ունեցող Արսեն Զախարյանն ընդգրկվել է Լա Լիգայի տուրի խորհրդանշական թիմի կազմում: «Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանն այն 11 ֆուտբոլիստների թվում է, որոնք ընդգրկվել են Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա Լիգայի 30-րդ տուրի խորհրդանշական թիմի կազմում: Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած «Ալավեսի» հետ խաղում Արսեն Զախարյանը գոլային փոխանցման հեղինակ էր […]
09:37 03.04.2024
«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Պեպ Գվարդիոլայի մասին, որը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»։ «Ինձ համար Պեպն աշխարհի լավագույն մարզիչն է: Վերլուծելով նրա աշխատանքը Իսպանիայում և այստեղ՝ Անգլիայում, ես եկա այն եզրակացության, որ նա փայլուն մասնագետ է»,- Էմերիի խոսքերն է մեջբերում BBC-ն։ 53-ամյա Գվարդիոլան «Սիթին» գլխավորում է 2016 թվականի հուլիսից։ Իսպանացու պայմանագիրն անգլիական […]
19:41 02.04.2024
Ֆրանսահայ բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը չի կարողացել պաշտպանել առաջին ծանր քաշային կարգում WBA վարկածով չեմպիոնական տիտղոսը: 36-ամյա բռնցքամարտիկը պարտվել է մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսին։ 12 ռաունդանոց մենամարտից հետո մրցավարները միաձայն որոշմամբ հաղթանակը տվել են Ռամիրեսին: Այս պարտությունը Գուլամիրյանի համար առաջինն է պրոֆեսիոնալ ռինգում։ Նա ունի 27 հաղթանակ։ 32-ամյա Ռամիրեսի համար էլ սա կարիերայի 46-րդ հաղթանակն է, նաև […]
19:16 02.04.2024
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլ է խփել Լեհաստանի առաջնությունում։ «Կրակովիայի» դեմ տնային խաղի 87-րդ րոպեին «Պոգոնի» հայազգի ֆուտբոլիստը գեղեցիկ հարվածով հաշիվը դարձրել է 3-1։ 24-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել խաղադաշտ դուրս գալուց երեք րոպե անց: Սա Բիչախչյանի 5-րդ գոլն է Լեհաստանի ընթացիկ առաջնությունում: «Պոգոնը» 44 միավորով չորրորդն է, «Կրակովիան»՝ 28 միավորով 13-րդը:
18:54 02.04.2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Ալ Նասրի» կազմում։ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 25-րդ տուրում պորտուգալացու թիմը տնային հաղթանակ է տարել 5-1 հաշվով: «Ալ Թաիի» դեմ խաղում «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը աչքի է ընկել 64, 67 և 87-րդ րոպեներին: Առաջատար «Ալ Հիլյալն» էլ հյուրընկալվելիս 4-3 հաշվով հաղթել է «Ալ Շաբաբին»: «Ալ Հիլյալը» 71 միավորով մնում […]
18:31 02.04.2024
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ է դարձել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» 2-րդ թիմի կազմում: «Վելբերտի» դեմ 27-րդ տուրի արտագնա խաղի 38-րդ րոպեին 20-ամյա ֆուտբոլիստը գրավել է մրցակցի դարպասը և հավասարեցրել հաշիվը: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: Ռանոսը Ռեգիոնալ լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 7 հանդիպման, դարձել 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: «Բորուսիայի» […]
18:06 02.04.2024
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է, որ ռուսաստանցի և բելառուս մարզիկներին Ֆրանսիայի մայրաքաղաքում չեն ընդունի այս տարի կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ. «Ես ուզում եմ ռուսաստանցի և բելառուս մարզիկներին ասել, որ Փարիզում նրանց չեն ընդունի: Միաժամանակ, ցանկանում եմ Ուկրաինայի մարզիկներին ասել, որ մենք առավելագույն ուժով կաջակցենք նրանց»,- Իդալգոյի խոսքերը մեջբերում է France 24-ը: Ռուսաստանի և Բելառուսի […]
17:08 02.04.2024
Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրի վերջին խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Էմպոլիին»: Ինձագիի թիմի կազմում 5-րդ րոպեին հաշիվը բացել է Ֆեդերիկո Դիմարկոն: Հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ երկրորդ գնդակն է խփել փոխարինման դուրս եկած Ալեքսիս Սանչեսը: «Ինտերի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 84-րդ րոպեին: […]
16:48 02.04.2024
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը երեք գոլային փոխանցման հեղինակ է դարձել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 25-րդ տուրում: «Ալ Ֆաթեհը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով կամային հաղթանակի է հասել «Ալ Վահդայի» նկատմամբ: 31-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և SofaScore վիճակագրական ռեսուրսի կողմից ստացել ամենաբարձր գնահատականը՝ 9: «Ալ Ֆաթեհը» 34 միավորով 8-րդն է, «Ալ Վահդան»՝ 27 միավորով […]