23:27 22.03.2024
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոյի որդին` Ժոաո Մենդեշը, մարզվել է ակումբի հիմնական թիմի հետ։ Marca-ն գրում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի որոշմամբ Մենդեշը մարզվել է ակումբի այն ֆուտբոլիստների հետ, որոնք չեն միացել իրենց հավաքականներին։ Նախքան միջազգային դադարի ավարտը` 19-ամյա ֆուտբոլիստը մարզվելու է կատալոնական ակումբի հիմնական թիմի հետ։ Ժոաո Մենդեշը 2023 թ. մարտին է տեղափոխվել […]
22:19 22.03.2024
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի հեռանալու և հնարավոր փոխարինողի մասին: «Ինձ դուր է գալիս Լուիս Էնրիկեն: Նա շատ լավ մասնագետ է, բայց ես դեռ չեմ խոսել ո՛չ նրա, ո՛չ էլ ինչ-որ թեկնածուի հետ, քանի որ հարգում եմ Չավիին: Ով ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», պետք է սպասի մրցաշրջանի ավարտին, […]
21:53 22.03.2024
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը 2025թ․ Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման մրցաշարում Պոդգորիցայում մրցել է Չեռնոգորիայի Մ21 հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով։ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը 7 խաղում վաստակել է 2 միավոր և E խմբում վերջին` 6-րդ տեղում է։ Հայաստանի Մ21 հավաքականի հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 26-ին Հայաստանում: Մեր հավաքականի մրցակիցը կլինի Ռումինայի Մ21 թիմը։
21:00 22.03.2024
Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսը մեկ միլիոն եվրո վարկ է վերցրել, որպեսզի կարողանա վճարել բանտից դուրս գալու գրավը, հայտնում է Mundo Deportivo-ն: Ավել վաղ Իսպանիայի դատարանը որոշում էր ընդունել դատավճռի բողոքարկումը քննարկելու ընթացքում նրան ժամանակավորապես ազատ արձակել մասին: 40-ամյա Ալվեսի ընկերները հրաժարվել են պարտքով գումար տրամադրել, իսկ իսպանական բանկերից մեկը չի […]
20:39 22.03.2024
UFC-ի նախկին չեմպիոն Ռոնդա Ռոուզին պատմել է, թե ինչու է 2016-ին հեռացել MMA-ից: «Ես տարիներով գաղտնի եմ պահել, որ ուղեղի ցնցում եմ ունեցել: Արդեն զգում էի, որ չեմ կարողանում պահել լավ մարզավիճակ, դրա համար էլ ստիպված էի հեռանալ: Հոլմից կրած պարտությունը բազմաթիվ պատճառներ ուներ, դրանցից մեկն էլ հենց ցնցումն էր, որը ստացել էի դեռևս ձյուդոյով […]
20:20 22.03.2024
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական առաջիկա խաղերում չի օգնի Անգլիայի հավաքականին։ 22-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ազգային թիմի ճամբարում։ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը Սակայի փոխարեն նոր խաղացողի չի հրավիրել։ Հիշեցնենք, որ անգլիացիները մարտի 23-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնեն Բրազիլիայի հավաքականի հետ։ 3 օր հետո էլ բրիտանացիները կմրցեն Բելգիայի հավաքականի հետ։
19:55 22.03.2024
Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր Բարեղամ Հարությունյանը (51 կգ) դուրս է եկել Լիտվայում ընթացող Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Ալգիրդաս Շոցիկասի անվան 28-րդ միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ և ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։ 1/4 եզրափակչում հայ բռնցքամարտիկը մրցել է իռլանդացի Դոս Սանթոս Կլեպսոնի հետ ու հաղթել նկատելի առավելությամբ։ Կիսաեզրափակչում Բարեղամի մրցակիցն Անգլիայի ներկայացուցիչ Մուհամեդ Համզան է, […]
19:37 22.03.2024
UFC-ի նախագահ Դանա Ուայթը պատմել է հաջորդ մենամարտի շուրջ Քոնոր Մաքգրեգորի հետ բանակցությունների մասին: Ավելի վաղ իռլանդացի մարտիկը հաստատել էր, որ ամռանը վերադառնալու է օկտագոն: «Մեր միջև անհամաձայնություններ չեն եղել: Քոնորն այժմ Նյու Յորքում է՝ իր ֆիլմի պրեմիերային: Նա պարտավորություններ ունի և ճանապարհորդում է ամբողջ աշխարհով: Երբ ֆիլմը դուրս գա էկրան, դրանից հետո Մաքգրեգորը կանցնի […]
19:05 22.03.2024
Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Կոսովոյի ընտրանու դեմ ընկերական խաղում։ Հայաստան․ Ստանիսլավ Բուչնև, Կամո Հովհաննիսյան, Գեորգի Հարությունյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիզիր, Ժիրայր Մարգարյան, Հովհաննես Հարությունյան, Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան, Լուկաս Սելարայան, Նորբերտո Բալեկյան։ Հայաստան – Կոսովո հանդիպումը կկայանա «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի ժամը 20:00-ին:
17:16 22.03.2024
Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին: «Արդյոք Մբապեն տեղափոխվում է Մադրիդ: Ես չգիտեմ, ոչ ոք չգիտի: Գիտի միայն Կիլիանը: Երբ բոլոր շահագրգիռ կողմերը որոշեն ասել ճշմարտությունը, մենք պատրաստ կլինենք լսել նրանց»,- 53-ամյա իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Կիլիան Մբապեն ընթացիկ […]
16:50 22.03.2024
17-ամյա Սեմյոն Դանիլյանցը հաջող է մեկնարկել կանադական Մոնրեալում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում: Կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը հավաքել է 73,46 միավոր և 23-րդ տեղով նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր: Դանիլյանցը կատարել է քառակի պտույտ, որն առաջինն էր Հայաստանի գեղասահքի պատմության մեջ։ Կարճ ծրագրին մասնակցել է 40 գեղասահորդ։ Հաջորդ փուլ են անցել 1-24-րդ տեղերը գրաված մարզիկները։ Աշխարհի առաջնության […]
16:24 22.03.2024
Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքի մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացրել Վենեսուելայի ընտրանու հետ և հաղթել 2-1 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել «Ջենոայի» հարձակվող Մատեո Ռետեգին: Հարավամերիկացիների կազմում գոլը խփել է իսպանական «Կադիսի» հարձակվող Դարվին Մաչիսը:
15:53 22.03.2024
Եվրո-2024-ի որակավորման փուլի անցումային փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում Լեհաստանի հավաքականը տանը 5-1 հաշվով հաղթել է Էստոնիայի հավաքականին։ Լեհերը դուրս եկան երզափակիչ և մրցելու են Ուելսի դեմ, որը Քարդիֆում 4-1 հաշվով առավելության է հասել Ֆինլանդիայի թիմի նկատմամբ։ Հունաստանի հավաքականը սեփական մարզադաշտում 5-0 հաշվով հաղթել է Ղազախստանի թիմին և նույնպես կպայքարի Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգրի համար։ Անցումային փլեյ-օֆֆի եզրափակչում […]
15:33 22.03.2024
Վրաստանի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի որակավորման փուլի անցումային փլեյ-օֆֆի եզրափակիչ: Կիսաեզրափակչում վրացիները 2-0 հաշվով սեփական հարկի տակ հաղթել են Լյուքսեմբուրգի հավաքականին։ Երկու գոլերն էլ խփել է գերմանական «Կարլսռուեի» 30-ամյա հարձակվող Բուդու Զիվզիվաձեն։ 58-րդ րոպեից Լյուքսեմբուրգի թիմը մնացել է 10 խաղացողով: Վիլի Սանյոլի գլխավորած թիմն անցումային փլեյ-օֆֆ փուլի եզրափակչում մրցելու է Հունաստանի ընտրանու դեմ։
15:16 22.03.2024
Ալմաթիում անցկացվող կանանց Եվրոպայի Մ17 առաջնության որակավորման փուլի մինի-մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը 0-6 հաշվով պարտվել է Բոսնիա-Հերցեգովինայի ընտրանուն, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Առաջին տուրում Արմեն Բարեղամյանի թիմը 0-5 հաշվով պարտություն էր կրել Էստոնիայի Մ17 հավաքականից:
14:46 22.03.2024
Վենեսուելայի ֆուտբոլի ֆեդերացիան փորձում է իտալական «Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինիի որդուն` Դանիել Մալդիին, համոզել հանդես գալ այդ երկրի հավաքականի կազմում։ Tuttosport-ը հայտնում է, որ 22-ամյա կիսապաշտպանը կարող է փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը, քանի որ նրա մայրը` Ադրիանա Ֆոսան, ծնվել է Վենեսուելայում։ Դանիել Մալդինին Իտալիայի Մ20 հավաքականում 3 հանդիպման է մասնակցել և խփել 1 գոլ։ Նա […]
14:23 22.03.2024
Ռուսաստանի հավաքականը Մոսկվայում ընկերական հանդիպում է անցկացրել Սերբիայի ընտրանու դեմ և հաղթել 4-0 հաշվով։ Ռուսաստանի հավաքականի գոլերը խփել են կիսապաշտպաններ Անտոն Միրանչուկն ու Ալեքսեյ Միրանչուկը, պաշտպան Մաքսիմ Օսիպենկոն, հարձակվող Իվան Սերգեևը։ Կարպինի թիմից հանդիպմանը մասնակցել է նաև Արսեն Զախարյանը, որը փոխարինման է դուրս եկել 65-րդ րոպեին։ 88-րդ րոպեին նա գրավել է մրցակցի դարպասը, սակայն գոլը […]
14:06 22.03.2024
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի մասին: «Մենք «Ռեալն» ենք և չենք վախենում «Մանչեսթեր Սիթիից»։ Նախորդ տարի նրանք դուրս թողեցին մեզ, իսկ այժմ մենք վրեժխնդիր կլինենք։ Լավագույնը լինելու համար պետք է հաղթել հենց լավագույններին։ Հանդիպում առ հանդիպում կպատրաստվենք հունիսին տիտղոս նվաճելու համար»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում […]
12:09 22.03.2024
Հայտնի են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների խաղային համարները Կոսովոյի դեմ խաղում։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։
11:52 22.03.2024
Պորտուգալիայի հավաքականը Գիմարայեշում ընկերական հանդիպում է անցկացրել Շվեդիայի ընտրանու հետ և հաղթել է 5-2 հաշվով։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմից մեկական գոլ խփել են Ռաֆայել Լեաուն, կիսապաշտպաններ Մաթեուս Նունյեշը, Բրունու Ֆերնանդեշը, հարձակվողներ Բրուման ու Գոնսալու Ռամուշը։ Պորտուգալացիների կազմից բացակայել է լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն։
11:31 22.03.2024
L’Equipe-ը ներկայացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների ցուցակը։ Առաջին տեղում է «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, որի ամսական աշխատավարձը կազմում է 2,02 միլիոն եվրո։ Բելգիացուն հաջորդում է նրա ակումբակից Էրլինգ Հոլանդը։ Նորվեգացի հարձակվողը ստանում է ամսական 1,9 միլիոն եվրո աշխատավարձ։ 3-4-րդ տեղերը կիսում են եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ») և բրազիլացի […]
11:10 22.03.2024
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան Գերմանիայի հավաքականում կկրի 10 համարի մարզաշապիկը։ 21-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ հավաքականում 10 համարով խաղալն իր համար երազանք է եղել: «Դա իմ մանկության երազանքն էր, երբ տեսնում էի, թե ինչպես է Մեսսին խաղում 10 համարով, բայց թույլ չեմ տա այդ փաստը կառավարի մտքերս։ Նույն կերպ կխաղամ, եթե նույնիսկ այլ համար […]
10:48 22.03.2024
Transfermarkt-ը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը։ Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 18 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով բաժանում է 2-4-րդ տեղերը։ Նույնքան տրանսֆերային գին ունեն նաև «Զենիթի» բրազիլացի կիսապաշտպան Կլաուդինյոն ու «Կրասնոդարի» դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը։ Առաջին տեղում է «Զենիթի» բրազիլացի հարձակվող Վենդելը՝ 22 միլիոն եվրո։ Ռուսաստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ […]
10:02 22.03.2024
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ապաքինվել է մկանային վնասվածքից և վերսկսել մարզումները խաղադաշտում, հաղորդում է ESPN-ը։ 36-ամյա ֆուտբոլիստն անհատական մարզումներ է անցկացնում ֆիզիոթերապևտի հսկողությամբ։ Մեսսին վնասվածքի պատճառով չի միացել Արգենտինայի հավաքականին, որը պատրաստվում է ընկերական հանդիպումների։ Աշխարհի չեմպիոնները մարտի 23-ին կմրցեն Սալվադորի, իսկ չորս օր անց՝ Կոստա Ռիկայի հավաքականների հետ։
09:32 22.03.2024
L’Equipe-ը ներկայացրել է Ֆրանսիայի Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստներին։ Ցուցակը գլխավորում է ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն է։ Ֆրանսիայի հավաքականի ավագի ամսական աշխատավարձը կազմում է 6 միլիոն եվրո։ Լավագույն տասնյակում ևս Մբապեի թիմակիցներն են՝ Ուսման Դեմբելեն (ամսական 1,12 միլիոն եվրո), Մարկինյոսը (1,12 միլիոն եվրո), Լուկաս Էրնանդեսը (1,11 միլիոն), Միլան Շկրինիարը (1,11 միլիոն), Ջանլուիջի Դոնարուման (849,5 […]
08:42 22.03.2024
Մոսկվայի «Սամբոյի միջազգային» կենտրոնում մարտի 22-23-ին կանցկացվի «Սամբոյի հիմադիրների գավաթ» անունը կրող ավանդական մրցաշարը, որին սպասվում է 250 մարզիկ-մարզուհիների մասնակցություն Հայաստանից, Բելոռուսից, Ադրբեջանից, Գերմանիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Մոնղոլիայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ՌԴ մայրաքաղաք է գործուղել 6 մարզիկի. Դավիթ Հովսեփյան – 58 կգ Կարեն Սարգսյան – 58 կգ Արթուր Մանուկյան […]
08:21 22.03.2024
Բրազիլիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» ու իտալական «Միլանի» նախկին հարձակվող Ռոբինյոն կազատազրկվի 9 տարով, հաղորդում է L’Équipe-ը։ Իտալիայի դատարանը բրազիլացուն մեղավոր էր ճանաչել խմբակային բռնաբարության համար: Սակայն անվանի ֆուտբոլիստը խուսափել էր արդարադատությունից՝ փախչելով Բրազիլիա, և ազատության մեջ է իր հայրենի քաղաք Սանթոսում։ Իտալական կողմը Բրազիլիայի կառավարությունից պահանջել է, որ Ռոբինյոն պատժվի հայրենիքում։ Բրազիլացիները համաձայնել են բանտարկել […]
23:38 21.03.2024
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբի ալիքի FROG TALKS-ի եթերում խոսել է տարբեր թեմաների շուրջ։ Հարցազրույցը վարել է «Ինտերի» ու Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Անդրեա Ռանոկիան։ «Արդեն ասել եմ, որ կարիերաս ավարտելուց հետո ցանկանում եմ մնալ Միլանում, սակայն որդիս ֆուտբոլ է խաղում, և ամեն ինչ կախված է դրանից։ Նա 4 տարեկան է, բայց արդեն ֆուտբոլ […]
22:58 21.03.2024
Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» սեփական հարկի տակ 3-7 հաշվով պարտվել է «Տորոնտոյին»: Սակայն մայրաքաղաքային ակումբի ավագ Ալեքսանդր Օվեչկինը դուբլի հեղինակ է դարձել, ընդ որում՝ երկրորդ խաղում անընդմեջ: 38-ամյա Օվեչկինն արդեն 845 տափօղակ ունի իր հաշվին: Ռուս հոկեյիստին այժմ 49 տափօղակ է բաժանում NHL-ի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Գրեցկիի ռեկորդից:
22:24 21.03.2024
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը որակազրկվել է Իսպանիայի առաջնությունում երկու խաղով, հաղորդում է Sport.es-ը։ Նա պատժվել է Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Լա լիգայի 29-րդ տուրի խաղում տեղի ունեցած միջադեպի համար։ Առաջին խաղակեսի վերջնամասում Չավին դաշտից հեռացվել էր երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո։ Նա վիճել էր գլխավոր մրցավարի հետ։ Չավին բաց կթողնի «Լաս Պալմասի» ու «Կադիսի» […]