TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.56 oC

ՍՊՈՐՏ

Բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը 2025 թվականին կանցկացվի Երևանում

14:50 26.03.2024

Տեղի է ունեցել Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԲԱ) Եվրոպայի Գործկոմի նիստը, որի ընթացքում քննարկվել է նաև տղամարդկանց Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի 2025 թվականի առաջնության անցկացման հարցը: Երկարատև քննարկումներից հետո ընտրվել է Հայաստանի թեկնածությունը: ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի խոսքով՝ մրցաշարը լինելու է մինչև օրս Հայաստանի տարածքում անցկացված ամենամեծ միջազգային իրադարձությունը թիմային մարզաձևերի շրջանում: «Վերջին 6 ամիսներին […]

̰
Հայաստանի Մ-21 հավաքականի մեկնարկային կազմը Ռումինիայի հասակակիցների դեմ խաղում

14:27 26.03.2024

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի Մ-21 հավաքականի մեկնարկային կազմը Ռումինիայի հասակակիցների դեմ խաղում։

̰
«Մայլեռ Մաունթին Ռեզորթը» Հայաստանը ներկայացրել է միջազգային լեռնադահուկային փառատոնին

11:16 26.03.2024

«Մայլեռ Մաունթին Ռեզորթը» մարտի 13-16-ը Սոչիի Ռոզա Խուտոր լեռնադահուկային համալիրում մասնակցում էր «Եվրասիայի լեռնային հանգստավայրերի փառատոնին», որն անցկացվում էր Լեռնային հանգստավայրերի եվրասիական Միության (EAMC) նախաձեռնությամբ: Փառատոնի նպատակն էր համախմբել ոլորտի ներկայացուցիչներին և փորձագետներին՝ քննարկելու կայուն զբոսաշրջության զարգացման, լեռնադահուկային հանգստավայրերի ենթակառուցվածքների նախագծման ու զարգացման արդի մոտեցումները, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները, մասնավոր-համայնք և հանգստավայրերի միջև […]

̰
Հայտնի դարձան Ամերիկայի գավաթի խաղարկության բոլոր մասնակիցները

20:35 25.03.2024

Կանադայի և Կոստա Ռիկայի հավաքականները նվաճել են Ամերիկայի գավաթի 2024 թվականի խաղարկության հիմնական փուլի ուղեգիր: Կանադացիներն ուղեգրի համար պայքարում հաղթել են Տրինիդադ և Տոբագոյի թիմին (2-0), իսկ կոստառիկացիները՝ Հոնդուրասի ընտրանուն (3-1): Կանադայի ազգային թիմն ընդգրկվել է A խմբում, որտեղ կմրցի գործող գավաթակիր և աշխարհի չեմպիոն Արգենտինայի, Պերուի և Չիլիի հավաքականների հետ: Կոստա Ռիկան էլ հայտնվել […]

̰
Ազգային հավաքականների խաղերում պատմության ամենաարագ գոլը

20:11 25.03.2024

Ավստրիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները խփել է ազգային հավաքականների խաղերում պատմության ամենաարագ գոլը: «Լայպցիգի» ֆուտբոլիստը Սլովակիայի հավաքականի դեմ արտագնա ընկերական խաղի արդեն 6-րդ վայրկյանին բացել է հաշիվը, ավստրիացիները հաղթել են 2-0 հաշվով։ Մինչև այս` ռեկորդը պատկանում էր Գերմանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Լուկաշ Պոդոլսկիին, որը 2013 թվականին կայացած ընկերական խաղում Էկվադորի հավաքականի դարպասը գրավել էր […]

̰
Էդմեն Շահբազյանը հաղթել է նոկաուտով․ UFC

19:55 25.03.2024

Միացյալ Նահանգները ներկայացնող հայ մարտիկ Էդմեն Շահբազյանը UFC Vegas 89 մրցաշարում մենամարտ է անցկացրել ամերիկացի Էյ Ջեյ Դոբսոնի հետ: Միջին քաշային կարգի մենամարտն ավարտվել է Շահբազյանի հաղթանակով, 26-ամյա մարտիկը նոկաուտի է ենթարկել մրցակցին: Սա Էդմենի 13-րդ հաղթանակն էր օկտագոնում: Նա նաև 4 պարտություն ունի։ Դոբսոնի համար սա երրորդ պարտությունն էր, 32-ամյա մարտիկը 7 հաղթանակ ունի: […]

̰
Մայամիի «Ինտերը» առանց Մեսսիի խոշոր հաշվով պարտություն է կրել

19:25 25.03.2024

Մայամիի «Ինտերը» MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում հյուրընկալվելիս 0-4 հաշվով պարտվել է «Նյու Յորք Ռեդ Բուլզին»: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել շոտլանդացի հարձակվող Լյուիս Մորգանը, մեկ գոլ էլ խփել է վենեսուելացի կիսապաշտպան Վիկելման Կարմոնան: «Ինտերի» կազմում վնասվածքի պատճառով չի խաղացել Լիոնել Մեսսին: Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը 6 խաղից հետո 10 միավորով երկրորդն է, նույնքան միավոր ունի […]

̰
«Ինտերի» սեփականատերը մեծ պարտքեր ունի

19:01 25.03.2024

Միլանի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել «Ինտերի» սեփականատեր Ստեֆեն Չժանից խոշոր գումար վերադարձնելու որոշումը, հայտնում է Corriere dello Sport-ը: Չժանը պարտավոր է մարել China Construction Bank-ին ունեցած 320 միլիոն եվրո պարտքը: Հոնկոնգում Չժանի մասնակցությամբ դատավարությունը կայացել էր 2022 թվականին։ Աղբյուրի տեղեկություններով՝ պարտքեր ունի նաև «Ինտերը», ակումբը նախկինում վարկ էր վերցրել ամերիկյան Oaktree Capital ընկերությունից։ […]

̰
Հայաստանցի լեռնադահուկորդը երկու ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

18:42 25.03.2024

Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը երկու ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Կրոնպլատզ քաղաքում կայացած միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մոսեսովը մրցել է 16 երկրի 40 լեռնադահուկորդի հետ: Նրա վարկանիշային միավորները հնարավորություն կտան Հայաստանին հաջորդ մրցաշրջանում առաջին անգամ լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի խաղարկության փուլերում մասնակից ունենալ:

̰
Վաղինակ Թամրազյանը նվաճել է EBP չեմպիոնական գոտին

18:17 25.03.2024

Հայ բռնցքամարտիկները Shamo Boxing մրցաշարի հերթական երեկոյի ընթացքում հաղթանակներ են տարել: Մոսկվայում կայացած երեկոյի գլխավոր մենամարտում Վաղինակ Թամրազյանը (21-8) մրցել է Զիմբաբվեի ներկայացուցիչ Բրենդոն Դենեսի (12-5) հետ: Հայ բռնցքամարտիկը 6-րդ ռաունդում հաղթել է տեխնիկական նոկաուտով և նվաճել կիսամիջին քաշային կարգի EBP չեմպիոնական գոտին։ Հայ բռնցքամարտիկներից հաղթանակներ են տարել նաև Գրիգորի Աբիոնյանը (6-0), Վլադիսլավ Հայրիյանը (7-0), […]

̰
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել Online Series մրցաշարում

17:55 25.03.2024

Հայաստանի ներկայացուցիչները հաջող ելույթներ են ունեցել սպորտային մարմնամարզության Online Series առցանց մրցաշարի երկրորդ փուլում: Արթուր Ավետիսյանը 14,800 միավորով ոսկե մեդալ է նվաճել օղակների վրա, նույն վարժությունում արծաթե մեդալակիր է դարձել Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը (14,466 միավոր): Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձել է հենացատկի արծաթե մեդալակիր: Նժույգ թափեր վարժությունում […]

̰
Դի Մարիան գերազանցել է Մարադոնայի ցուցանիշը

17:32 25.03.2024

Անխել Դի Մարիան դարձել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի պատմության երկրորդ լավագույն ասիստենտը` շրջանցելով լեգենդար Մարադոնայի ցուցանիշը, հաղորդում է Goal.com-ը։ «Բենֆիկայի» 36-ամյա հարձակվողը Սալվադորի դեմ ընկերական խաղում Արգենտինայի հավաքականի կազմում 27-րդ գոլային փոխանցումն է կատարել։ Մարադոնան ազգային թիմում գրանցել էր 26 արդյունավետ փոխանցում։ Իսկ հավաքականի պատմության լավագույն ասիստենտը Լիոնել Մեսսին է, որը կատարել է 54 […]

̰
Օվեչկինը ևս 2 տափօղակով մոտեցավ լեգենդար Գրեցկիի ռեկորդին

17:05 25.03.2024

«Վաշինգտոն Քեփիթալսի» ավագ Ալեքսանդր Օվեչկինը դուբլի հեղինակ է դարձել և օգնել իր թիմին Հոկեյի ազգային լիգայի (NHL) հերթական տուրում 3-0 հաշվով հաղթել կանադական «Վինիպեգ Ջեթսին»։ 38-ամյա ռուս հոկեյիստը NHL-ի ընթացիկ մրցաշրջանում 58 խաղում խփել է 26 գոլ, կատարել 32 գոլային փոխանցում։ Օվեչկինը NHL-ում խփել է կարիերայի 848-րդ գոլը և այժմ ռեկորդակիր Ուեյն Գրեցկիին զիջում է […]

̰
Transfermarkt-ը ներկայացրել է Եվրոպայի և Հարավային Ամերիկայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականները

16:37 25.03.2024

Հեղինակավոր Transfermarkt-ը ներկայացրել է Եվրոպան և Հարավային Ամերիկան ներկայացնող ամենաթանկարժեք ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքականները։ Եվրոպա. Դարպասապահ` Դիոգու Կոշտա (45 միլիոն եվրո, Պորտուգալիա) Պաշտպաններ` Յոշկո Գվարդիոլ (75 միլիոն եվրո, Խորվաթիա), Ռուբեն Դիաշ (80 միլիոն եվրո, Պորտուգալիա), Վիլիամ Սալիբա (80 միլիոն եվրո, Ֆրանսիա), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ (70 միլիոն եվրո, Անգլիա) Կիսապաշտպաններ` Ջուդ Բելինգեմ (180 միլիոն եվրո, Անգլիա), Ջամալ […]

̰
ԱՄՆ-ի հավաքականը` 3-րդ անգամ անընդմեջ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի հաղթող

16:21 25.03.2024

Ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականը երրորդ անգամ անընդմեջ դարձել է Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿՈՆԿԱԿԱՖ) գոտու Ազգերի լիգայի հաղթող։ Եզրափակիչ խաղում ԱՄՆ-ի հավաքականը մրցել է Մեքսիկայի ընտրանու հետ և հաղթել 2-0 հաշվով։ Գոլերի հեղինակ են դարձել Տայլեր Ադամսն ու Ջիովանի Ռեյնան։ Մրցաշարի երրորդ տեղը զբաղեցրել է Ճամայկայի հավաքականը։

̰
Շանթ Սարգսյանը` Bucharest Grand Prix Rapid մրցաշարի հաղթող

16:00 25.03.2024

Շանթ Սարգսյանը դարձել է Bucharest Grand Prix Rapid արագ շախմատի մրցաշարի հաղթող։ Սարգսյանը մրցաշարի ընթացքում չի կրել ոչ մի պարտություն, 10 հնարավորից վաստակել է 8,5 միավոր և կիսել 1-3-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստը դարձել է մրցաշարի հաղթող։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսլան Պոնոմարյովը, իսկ երրորդը՝ Անտոն Կորոբովը։

̰
Էլինա Ավանեսյանի սենսացիոն հաղթանակն ու պարտությունը

15:38 25.03.2024

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Մայամիում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում սենսացիոն հաղթանակ է տարել։ 21-ամյա Էլինա Ավանեսյանը (65-րդ ռակետ) հաղթել է աշխարհի 6-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերին: Հայազգի թենիսիստուհին առավելության է հասել 6-1, 4-6, 6-3 հաշվով: Մրցախաղը տևել է 1 ժամ 54 րոպե: Երրորդ փուլում սակայն Էլինան 1-6, 2-6 հաշվով պարտվել է Դանիելա Քոլինսին […]

̰
Բարեղամ Հարությունյանը՝ Լիտվայի միջազգային մրցաշարի հաղթող

15:18 25.03.2024

Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Բարեղամ Հարությունյանը (51 կգ) դարձել է Լիտվայում կայացած Ալգիրդաս Շոցիկասի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարի հաղթող։ Եզրափակիչում 34-ամյա բռնցքամարտիկը մրցավարների որոշմամբ հաղթել է ուելսցի Ռիչարդ Սքոթին: Բարեղամ Հարությունյանը մինչև եզրափակիչ հասնելը հաղթել էր Իռլանդիայի և Անգլիայի ներկայացուցիչներին: Լիտվայի մրցաշարին Հայաստանը մասնակցում էր 5 բռնցքամարտիկով, Հարություն Հակոբկոխյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը (71 […]

̰
«Պորտուն» լեգենդների խաղում հաղթել է «Ռեալին»

14:53 25.03.2024

«Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում Մադրիդի «Ռեալի» և «Պորտուի» լեգենդերը բարեգործական հանդիպում են անցկացրել, որում նվազագույն հաշվով հաղթել է պորտուգալական ակումբը։ Խաղի միակ գոլը խփել է սլովակ նախկին պաշտպան Մարեկ Չեխը, որը «Պորտուի» կազմում հանդես է եկել 2006-08 թթ.։ Marca-ն հայտնում է, որ հանդիպմանը ներկա է եղել 70 հազարից ավելի մարդ։ «Ռեալի» կազմում հանդիպմանը մասնակցել են Իկեր […]

̰
Սեմյոն Դանիլյանցը 22-րդ տեղն է գրավել  գեղասահքի աշխարհի առաջնությունում

14:31 25.03.2024

Հայաստանի ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը 22-րդ տեղն է գրավել Մոնրեալում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում: Հայ գեղասահորդը մենասահքի ազատ ծրագրում վաստակել է 213,99 միավոր: Աշխարհի չեմպիոն է դարձել ԱՄՆ-ը ներկայացնող Իլյա Մալինինը, որը վաստակել է 333,76 միավոր: 17-ամյա Դանիլյանցը կարճ ծրագրում հաջող ելույթ էր ունեցել, վաստակել էր 73,46 միավոր և նվաճել ազատ ծրագրի ուղեգիր: Դանիլյանցը կատարել էր […]

̰
Ռուսաստան-Պարագվայ հանդիպումը չեղարկվել է Կրասնոգորսկում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով

14:16 25.03.2024

Ռուսաստան-Պարագվայ ընկերական հանդիպումը չեղարկվել է, հայտնում է ՌՖՄ-ի պաշտոնական կայքը։ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը և Պարագվայի ֆուտբոլային ասոցիացիան որոշումը կայացրել են` կապված Կրասնոգորսկում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Հանդիպումը պետք է կայանար մարտի 25-ին Մոսկվայում։

̰
Թայսոնը կլինի իմ ամենադժվար, ամենադաժան, ամենամահաբեր մրցակիցը․ Ջեյք Փոլ

13:43 25.03.2024

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերա սկսած ամերիկացի նախկին բլոգեր Ջեյք Փոլը խոսել է լեգենդար Մայք Թայսոնի դեմ կայանալիք մենամարտի մասին։ «Անկասկած, Թայսոնը կլինի իմ ամենադժվար, ամենադաժան, ամենամահաբեր մրցակիցը, չնայած իր տարիքին: Ես նույնիսկ չեմ կարողանում հավատալ, որ նման մենամարտ է կայանալու, սա սյուրռեալիստական ​​է, շնորհակալ եմ այս հնարավորության համար: Ուզում եմ տեսնել, թե ինչ ուժգնությամբ է հարվածելու […]

̰
Ռուսաստանը ներկայացնող հայ ձյուդոիստը՝ արծաթե մեդալ է նվաճել «Մեծ սաղավարտի» մրցաշարում

13:24 25.03.2024

Ռուսաստանը ներկայացնող հայԱԶԳԻ ձյուդոիստ Կարեն Գալստյանը (73 կգ) դարձել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող «Մեծ սաղավարտի» մրցաշարի արծաթե մեդալակիր: Եզրափակիչում հայ մարզիկը պարտվել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Շավտադուաշվիլիին: 24-ամյա Գալստյանի համար «Մեծ սաղավարտի» մրցաշարերում սա կարիերայի առաջին մեդալն է: Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արտակ Թորոսյանը որակավորման փուլում հաղթել է Հայիթին ներկայացնող մրցակցին, սակայն 1/16 […]

̰
Ձեր օրինակով մեր շատ երեխաների ոգեշնչել եք զբաղվելու սպորտով. Ժաննա Անդրեասյան

12:51 25.03.2024

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանն ու ըմբշամարտի աշխարհի 2001 թվականի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը սպորտի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և ներդրման համար պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալnվ: Պարգևներն անվանի մարզիկներին հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով հյուրերին և շնորհավորելով ծննդյան 50-ամյա հոբելյանների […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Չեխիա

12:26 25.03.2024

Մարտի 25-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Պրահա, որտեղ մարտի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ընտրանու հետ: Թիմի հետ Չեխիա չեն մեկնել Էդգար Փիլոյանը, ով միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին, և Էդգար Գրիգորյանը՝ վիզայի հետ կապված խնդրի պատճառով: Փոխարենը, Հայաստանի Մ-21 հավաքականից ազգային թիմին է միացել կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը Չեխիա է մեկնել […]

̰
Իտալիայի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Էկվադորին

09:20 25.03.2024

Իտալիայի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Էկվադորին: Հանդիպումը կայացել է Նյու Ջերսիի (ԱՄՆ) «Ռեդ Բուլ Արենայում»։ Իտալացիների կազմում գոլի հեղինակ են դարձել Լորենցո Պելեգրինին և Նիկոլո Բարելլան: Թիմերը պատմության մեջ երրորդ անգամ են մրցել միմյանց հետ։ Լուչիանո Սպալետիի գլխավորած թիմը հաջորդ ընկերական խաղը կանցկացնի հունիսի 4-ին և կմրցի Թուրքիայի հավաքականի դեմ։

̰
Ես կարող եմ մարզել ցանկացած վայրում․ Մոուրինյու

08:15 25.03.2024

«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է մարզչական աշխատանքի վերադառնալու ցանկության մասին. «Զրո տեղեկատվություն։ Ես ակումբ չունեմ, ես ազատ եմ, բայց ես ուզում եմ աշխատել ամռանը։ Ես կարող եմ մարզել ցանկացած վայրում, և ոչ մի խնդիր չունեմ»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերել Goal.com-ը։ 2024 թվականի հունվարին Մոուրինյուն հեռացվել էր «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից։

̰
Կոլումբիացի ֆուտբոլիստը մահացել է մարզման ժամանակ

22:00 24.03.2024

24 տարեկանում մահացել է Բոլիվիայի «Ռեալ Սանտա Կրուս»-ի կոլումբիացի ֆուտբոլիստ Գիլերմո Բելտրանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ինչպես հայտնում է Marca թերթը, մարզման ժամանակ խաղացողը կորցրել է գիտակցությունը։ Բելտրանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա մահացել է սրտի կանգի պատճառով։ Բելտրանը «Ռեալ Սանտա Կրուսի» կազմում անցկացրել է 21 հանդիպում և դարձել 1 գոլի […]

̰
Մասսայական սպորտի զարգացմանը նպաստող անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման համար կառավարությունը սկսում է ևս մեկ նոր ծրագիր

19:43 24.03.2024

Մասսայական սպորտի զարգացմանը նպաստող անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման համար կառավարությունը սկսում է ևս մեկ նոր ծրագիր: Հայաստանի «Սթրիթ Վորքաութ» ֆեդերացիայի հետ համատեղ հանրապետության տարբեր հասցեներում կստեղծվեն բակային մարզումների համար հրապարակներ: Առաջին փուլով այդպիսի ենթակառուցվածքներ կհիմնվեն Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Տավուշում:

̰
Մարտինոն խոսել է Մեսսիի վիճակի մասին

16:33 23.03.2024

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է ամերիկյան ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի վիճակի մասին, ով ավելի վաղ ազդրի վնասվածք էր ստացել։ «Մեսսին ապաքինվում է, նա արդեն մի քանի օր է, ինչ խաղադաշտում է, և ամեն օր նա ավելի լավն է դառնում։ Մենք ուշադիր հետևում ենք նրա ապաքինմանը։ Դաշտ մտնելը դեռ չափազանց վաղ է։ Պետք […]

̰
BACK_TO_TOP