TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.31 oC

ՍՊՈՐՏ

Ստեփան Օգանեսյանը հանել է գիպսը և սկսել անհատական մարզումները

21:54 21.03.2024

Ռուսական «Օրենբուրգի» սպորտային տնօրեն Դմիտրի Անդրեևը խոսել է ակումբի կիսապաշտպան Ստեփան Օգանեսյանի առողջական վիճակի մասին: «Օգանեսյանը հանել է գիպսը և սկսել անհատական մարզումները։ Վերականգնման ժամկետի մասին գուշակություններ չեմ անի։ Առաջիկա հանդիպումներին նրա մասնակցությունը բացառված է»,- Անդրեևի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն։ 22-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Թուրքիայում կայացած ուսումնամարզական հավաքի ժամանակ։ Հայ հարձակվողը 2023/24 մրցաշրջանում […]

̰
Հայ բռնցքամարտիկները  Լիտվայում կմասնակցեն միջազգային մրցաշարի

21:32 21.03.2024

Լիտվայում հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեպիոն Ալգիրդաս Շոցիկասի անվան 28-րդ միջազգային մրցաշարին: Մրցավայր են մեկնել 51 կգ քաշային Բարեղամ Հարությունանը, 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը, 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը և գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը։ Առաջին մրցումային օրը ռինգ դուրս կգա 4 հայ բռնցքամարտիկ։

̰
Լևոն Արոնյանը՝  American Cup-ի հաղթող

19:42 21.03.2024

Լևոն Արոնյանը նվաճել է Սենթ Լուիս քաղաքում կայացած Ամերիկայի գավաթի (American Cup) հաղթողի կոչումը: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և հաղթել 2,5-1,5 հաշվով: Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը տիտղոսի ճանապարհին հաղթել էր նաև Ռեյ Ռոբսոնին (2,5-0,5), Սամուել Սևյանին (4-2) և Ֆաբիանո Կարուանային (4-2): «Շատ ուրախ եմ հաղթել American Cup-2024-ում: Հոգնած եմ, բայց […]

̰
Սպերցյանի ներկայացուցիչը պատասխանել է «Ժիրոնայի» հետաքրքրվածության մասին հարցին

18:49 21.03.2024

Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի շահերը ներկայացնող Ռաֆաելա Պիմենտայի ֆուտբոլային գործակալությունից պատասխանել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի նկատմամբ իսպանական «Ժիրոնայի» հետաքրքրվածության մասին հարցին: «Էդուարդը պայմանագիր ունի «Կրասնոդարի» հետ։ Նա այդ ակումբի ֆուտբոլիստ է։ Ինչ վերաբերում է «Ժիրոնայի»` նրա նկատմամբ հետաքրքրվածության մասին հարցին, ապա մենք չենք մեկնաբանում լուրերը, որոնք կապված են մեր ֆուտբոլիստների հետ»,- գործակալության ներկայացուցչի խոսքերը […]

̰
Կայացել է Փարիզ-2024-ի ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը

17:55 21.03.2024

Կայացել է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը, հայտնում է Փարիզ-2024-ի մամուլի ծառայությունը։ Այսօրվա դրությամբ հայտնի են ֆուտբոլի մրցաշարի 16 մասնակիցներից 12-ը։ Երեք հավաքականներ ուղեգիր կնվաճեն մայիսին կայանալիք Ասիական խաղերի, մեկ հավաքական` միջմայրցամաքային անցումային փլեյ-օֆֆ-ի միջոցով։ Ձևավորվել են հետևյալ խմբերը. Խումբ A. Ֆրանսիա, Նոր Զելանդիա, ԱՄՆ, Միջմայրցամաքային անցումային փլեյ-օֆֆ-ի հաղթող։ Խումբ B. […]

̰
«Յուվենտուսը» տուգանել է Վլահովիչին կարմիր քարտի պատճառով

17:36 21.03.2024

Թուրինի «Յուվենտուսը» տուգանել է սերբ հարձակվող Դուշան Վլահովիչին իտալական Ա սերիայի 29-րդ տուրում «Ջենոայի» դեմ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով։ Corriere dello Sport-ը հայտնում է, որ ակումբը սերբ ֆուտբոլիստին տուգանել է 70 հազար եվրոյով։ Ներքին կանոնակարգի համաձայն՝ նման դեպքերում խաղացողների տուգանքը կազմում է նրանց ամսական աշխատավարձի 5 տոկոսը։ 24-ամյա հարձակվողը «Ջենոայի» դեմ խաղում մրցավարի հետ […]

̰
«Բավարիան» աշխատում է Ալոնսոյին գլխավոր մարզիչ նշանակելու ուղղությամբ

17:07 21.03.2024

Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ և դիտորդական խորհրդի անդամ Ուլի Հյոնեսը հաստատել է, որ ակումբն աշխատում է Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Խաբի Ալոնսոյին գլխավոր մարզիչ նշանակելու ուղղությամբ: «Նա արդեն ապացուցել է, որ կարող է լինել յուրաքանչյուր գրանդ ակումբի գլխավոր մարզիչ։ Մեզ համար նրա հետ համաձայնության հասնելը դժվար կլինի, քանի որ «Լիվերպուլը» և Մադրիդի «Ռեալը» նույնպես ցանկանում են […]

̰
Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով. Մայամի

16:38 21.03.2024

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (65-րդ ռակետ) Մայամիում ընթացող WTA-1000 շարքի մրցաշարի առաջին փուլում երեք սեթում` 6-0, 3-6, 6-1 հաշվով հաղթել է Էրիկա Անդրեևային (Ռուսաստան, 94-րդ ռակետ)։ 21-ամյա թենիսիստուհին «Մասթերսի» երկրորդ փուլում մրցելու է աշխարհի 6-րդ ռակետ, մարոկկացի Օնս Ժաբերի հետ։

̰
Մբապեն արդեն գերազանցել է ինձ. Անրի

16:16 21.03.2024

Ֆրանսիայի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Թիերի Անրին ասել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն` որպես ֆուտբոլիստ, արդեն գերազանցել է իրեն: «Մբապեն արդեն գերազանցել է ինձ։ Կիլիանն արդեն ապագայում է։ Դա լավ է, քանի որ նա մարմնավորում է Ֆրանսիան և մեր ֆուտբոլը։ Մեզ անհրաժեշտ է նման ֆուտբոլիստ, որը գրեթե ամեն տեղ ներկայացնում է Ֆրանսիան։ Մբապեն ականավոր […]

̰
Բալեկյանն ու Սելարայանը միացել են Հայաստանի հավաքականին

15:44 21.03.2024

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը և արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը միացել են Հայաստանի հավաքականին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 17-ից պատրաստվում է առաջիկա հանդիպումներին։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը մարտի 22-ին Երևանում կմցրի Կոսովոյի ընտրանու դեմ, իսկ մարտի 26-ին Պրահայում կհյուրընկալվի Չեխիայի հավաքականին։ Երկու հանդիպումներն […]

̰
Հաստատվել է Հայաստան-Կոսովո հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

12:50 21.03.2024

Հայաստան-Կոսովո հանդիպումը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավար է նշանակվել Իրակլի Կվիրիկաշվիլին, մրցավարի օգնականներ՝ Դավիդ Չիգոգիձեն և Իրակլի Կակաբաձեն: Չորրորդ պաշտոնյան կլինի Զավեն Հովհաննիսյանը: Հայաստան-Կոսովո հանդիպումը կկայանա մարտի 22-ին՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։

̰
Մբապեի տրանսֆերը գնելն այնքան էլ խելացի քայլ չէ․ Ջիմ Ռեթքլիֆ

23:18 20.03.2024

«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը խոսել է անգլիական ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին: Geraint Thomas Cycling Club փոդքասթի ընթացքում Ռեթքլիֆն անդրադարձել է Փարիզի ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկու Կիլիան Մբապեին և նշել է, որ ինքը չէր գնի ֆրանսիացու տրանսֆերը։ «Մբապեի տրանսֆերը գնելն այնքան էլ խելացի քայլ չէ: Ես կնախընտրեի գտնել հաջորդ Մբապեին: Խնդիրը թանկարժեք ֆուտբոլիստներին աստղաբաշխական գներով […]

̰
Ռուս և բելառուս մարզիկները չեն մասնակցի Օլիմպիական խաղերի բացմանը, հաղթանակի դեպքում կհնչի առանց բառերի օրհներգ

22:44 20.03.2024

Միջազգային օլիմպիական կոմիտեն մի քանի որոշում է կայացրել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ռուս և բելառուս մարզիկների վերաբերյալ, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչները հանդես կգան չեզոք դրոշի ներքո և չեն մասնակցի Խաղերի բացման ժամանակ մարզիկների շքերթին։ Նրանց նվաճած մեդալները չեն հաշվարկվի ընդհանուր մեդալային հաշվարկում։ Բացի դրանից, ռուս և բելառուս մարզիկների […]

̰
Սերբիայի հավաքականը բարձր մակարդակի է․ Արսեն Զախարյանը՝  Ռուսաստանի հավաքականի առաջիկա մրցակցի մասին

21:53 20.03.2024

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է սերբերի հետ ընկերական հանդիպման մասին. «Լավ մրցակիցներ են, հրաշալի փորձություն է մեզ համար։ Սերբիայի հավաքականը բարձր մակարդակի է, սպասում ենք հիանալի հանդիպում։ Հավաքական հրավիրվելուց առաջ ոչ մեկի հետ անձամբ չեմ զրուցել։ Տեսա ինձ հայտացուցակում և ուրախացա։ Նաև գոլ խփեցի հավաքականին միանալուց առաջ»,- 20-ամյա ֆուտբոլիստի […]

̰
Դանի Ալվեսը 1 միլիոն եվրո գրավի դիմաց ժամանակավորապես ազատ կարձակվի

21:30 20.03.2024

Իսպանիայի դատարանը որոշում է ընդունել դատավճռի բողոքարկումը քննարկելու ընթացքում գրավի դիմաց ժամանակավորապես ազատ արձակել «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսին, հայտնում է դատարանի մամուլի ծառայությունը: Գրավի չափը կկազմի մեկ միլիոն եվրո: Ընդ որում, 40-ամյա Ալվեսը պարտավոր է հանձնել իսպանական և բրազիլական անձնագրերը: Բրազիլացուն արգելված է լինելու լքել թագավորության սահմանները, իսկ հարկ եղած դեպքում […]

̰
Ժամանակին անդունդի եզրին էի, բայց հոգեբանը փրկեց ինձ. Ռիշարլիսոն

21:04 20.03.2024

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնը ուրախությամբ է ընդունել ազգային թիմ հոգեբան հրավիրելու որոշումը: «Հավաքականի համար շատ կարևոր է հոգեբան ունենալը: Միայն մենք գիտենք, թե ինչ ճնշում ենք զգում խաղադաշտում: Ես շատ ծանր ժամանակահատված եմ ապրել ու շատ եմ տառապել: Ժամանակին անդունդի եզրին էի, բայց հոգեբանը փրկեց ինձ»,- 26-ամյա ֆուտբոլիստի խոսքe8ը մեջբերում է ESPN Brasil-ը: Հիշեցնենք, որ […]

̰
Տիբո Կուրտուան դարձյալ վնասվածք է ստացել և վիրահատվել է

20:40 20.03.2024

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կորտուան դարձյալ վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Մարտի 19-ին մարզման ժամանակ նա ստացել է աջ ծնկի ներքին մենիսկի պատռվածք։ 31-ամյա դարպասապահի համար 2023/24 մրցաշրջանն ավարտված է։ Ավելի ուշ նշվել է, որ Կուրտուան վիրահատվել է։ Կուրտուան վերջերս էր ապաքինվել ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածքից, որը ստացել էր 2023 թ. […]

̰
Մբապեն պետք է տեղափոխվի Իսպանիա․ Լա լիգայի նախագահ

20:21 20.03.2024

Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին:   «Ռեալը» ֆինանսական արդար խաղի հետ խնդիրներ չունի, այնպես որ, հանգիստ կարող է իրագործել Կիլիան Մբապեի տրանսֆերային գործարքը: Ես չգիտեմ, թե ինչ գումարի մասին է խոսքը, բայց վստահ եմ, որ կողմերն արդեն վաղուց համաձայնության են եկել: Անգլիայի Պրեմիեր […]

̰
Դու վախենո՞ւմ ես պարտվել․ լեգենդար Թայսոնը՝ Սաուլ Ալվարեսին

19:47 20.03.2024

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Սաուլ «Կանելո» Ալվարեսը» կոպիտ է պատասխանել լեգենդար Մայք Թայսոնին: 57-ամյա Թայսոնը քննադատել էր Ալվարեսին անպարտելի ամերիկացի բռնցքամարտիկ Դևիդ Բենավիդեսի հետ մենամարտից հրաժարվելու համար: «Ինչ է պատահել Կանելո, դու վախենո՞ւմ ես պարտվել: Միթե դու չես հարգում մեծագույն մեքսիկացի չեմպիոնների թողած ժառանգությունը, չէ՞ որ նրանք մենամարտում էին միայն […]

̰
Լապորտան կփորձի Չավիին համոզել ևս մեկ մրցաշրջան մնալ «Բարսելոնայում»

19:23 20.03.2024

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մտադիր է թիմի գլխավոր մարզիչ Չավիին համոզել ևս մեկ մրցաշրջան մնալ ակումբում։ Diaro Sport-ը հայտնում է, որ Լապորտան մասնագետի հետ այդ թեմայով կզրուցի այն դեպքում, եթե թիմը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում հաղթահարի ՊՍԺ-ի արգելքը։ Կատալոնական ակումբը Չավիին փոխարինելու աշխատանքներն այժմ դադարեցրել է։ «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն 44-ամյա մարզչին փոխարինելու 3-4 թեկնածու […]

̰
Խաչանովն ու Ռուբլյովն արցախահայությանն օգնելու նպատակով 100 հազար դոլարից ավելի գումար են հավաքել

18:57 20.03.2024

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) սոցցանցերում հայտնել է, որ արցախահայության օգնելու նպատակով ԱՄՆ Գլենդել քաղաքում Անդրեյ Ռուբլյովի (6-րդ ռակետ) հետ անցկացրած բարեգործական մրցախաղում հավաքվել է 100 հազար դոլարից ավելի գումար։ «Մարտի 17-ին, ի աջակցություն արցախահայերի` իմ մասնակցությամբ բարեգործական խաղ է կայացել։ Այս անգամ մեզ հաջողվել է հավաքել 100 հազար դոլարից ավելի գումար։ […]

̰
Խաղից դուրս վիճակը կարող է փոխվել 2025 թվականին

18:30 20.03.2024

Խաղից դուրս վիճակը, ամենայն հավանականությամբ, կփոխվի 2025 թվականին, հայտնում է Marca-ն: Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդն (IFAB) արդեն փորձարկում է այն տարբերակը, որն առաջարկել էր ՖԻՖԱ-ի ֆուտբոլի զարգացման բաժնի ղեկավար Արսեն Վենգերը: Նոր կանոնակարգով խաղից դուրս վիճակ կարող է արձանագրվել այն դեպքում, երբ հարձակվողն ամբողջ մարմնով առաջ լինի պաշտպանից: Փորձարկումներն ընթացքի մեջ են 2023 թվականից և […]

̰
Մեսսին և Ռոնալդուն՝ մուլտհերոսներ

18:11 20.03.2024

Արհեստական բանականությունը հանրահայտ մարդկանցից մուլտֆիլմի հերոսներ է կերտել Pixar ընկերության համար, հայտնում է cq.ru-ն: Հանրահայտների թվում են նաև «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն: «Ոսկե Գնդակի» 5-ակի դափնեկիրը պատկերված է Մադրիդի «Ռեալի» համազգեստով, իսկ աշխարհի չեմպիոն Մեսսին՝ Արգենտինայի հավաքականի խաղաշապիկով: Հիշեցնենք, որ ավելի վաղ նեյրոցանցը լեգենդար ֆուտբոլիստներին […]

̰
Ռուսաստանը ներկայացնող Արթուր Դալալոյանը չի բացառել, որ կմասնակցի 2028թ․ Օլիմպիական խաղերին

17:42 20.03.2024

Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն, հայազգի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը չի բացառել, որ կմասնակցի 2028 թվականի Օլիմպիական խաղերին: «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Հնարավո՞ր է պայքարել անհատական մեդալի համար… տեսնենք: Չեմ հուսահատվում Օլիմպիական խաղերը բաց թողնելու պատճառով: Կան բաներ, որ մեզնից կախված չեն: Մեզ մնում է աշխատել, կատարելագործվել և օրինակ դառնալ […]

̰
«Ռոմայի» լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին բացառել է ակումբ վերադարձը

17:26 20.03.2024

«Ռոմայի» լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին բացառել է իտալական ակումբ վերադառնալու տարբերակը: Անցկացրած խաղերի և խփած գոլերի թվով ակումբի ռեկորդակիրը պատասխանել է հարցին, թե արդյոք մտադիր է վերադառնալ «Ռոմա»՝ այլ կարգավիճակում և պաշտոնում. «Այլևս երբեք չեմ վերադառնա «Ռոմա»: Դուք ինձ ամեն անգամ նույն հարցն եք տալիս: Այդ հարցը փակված է»,-Տոտիի խոսքերը մեջբերել է Cult of Calcio-ն: […]

̰
Նա լավագույններից մեկն էր «Բայերի» և «Բորուսիայի» դեմ խաղերում․ «Քյոլնի» գլխավոր մարզիչը՝ Ադամյանի մասին

17:06 20.03.2024

Գերմանական «Քյոլնի» գլխավոր մարզիչ Թիմո Շուլցը գովեստի խոսքեր է ասել թիմի հայ հարձակվող Սարգիս Ադամյանի մասին: «Նա լավագույններից մեկն էր «Բայերի» և «Բորուսիայի» դեմ խաղերում, իսկ «Լայպցիգի» դեմ մրցավեճում կարողացավ գոլ խփել: Ադամյանը վազում է, կռվում, ստանում գնդակը, հայտնվում է գրոհների եզրափակիչ հատվածում, երբեք չի հանձնվում։ Վճռական հանդիպումներում Սարգիսը մեզ պետք կգա, նա գոլային հոտառություն […]

̰
ՌԴ երիտասարդական հավաքականի մարզիչը պատմել է, թե ինչպես է Գեորգի Հարությունյանն ընտրել Հայաստանի հավաքականը

16:45 20.03.2024

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Իվան Շաբարովը խոսել է «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանի՝ Հայաստանի հավաքականն ընտրելու մասին: Շաբարովը պատմել է, թե ինչպես է Հարությունյանը որոշում կայացրել ու Հայաստանի քաղաքացիություն ստացել։ «2023-ի ձմռանը Ժորան նախապես զանգեց ինձ ու ասաց, որ որոշում է կայացրել ելույթ ունենալ Հայաստանի հավաքականում: Որոշումը նա հիմնավորեց նրանով, որ այնտեղ միանգամից կարող է […]

̰
Հոլանդը վնասվածք է ստացել և հնարավոր է չմասնակցի «Արսենալի» հետ հանդիպմանը

16:24 20.03.2024

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը վնասվածք է ստացել Նորվեգիայի հավաքականի կազմում անցկացրած մարզման ժամանակ, գրում է Sky Sports-ը։ Մարտի 19-ի մարզումը Հոլանդը կիսատ է թողել և կաղալով լքել խաղադաշտը։ Հոլանդը 2023/24 մրցաշրջանում ոտնաթաթի վնասվածքի պատճառով բաց է թողել արդեն 13 հանդիպում։ «Մանչեսթեր Սիթին» մարտի 31-ին Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում ընդունելու է մրցաշարային աղյուսակի առաջատար Լոնդոնի […]

̰
Հենրիխ Մխիթարյանը մարզաշապիկ է նվիրել Գևորգ Ղազարյանի որդուն

16:02 20.03.2024

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը որդու հետ ներկա է եղել «Ինտեր» – «Նապոլի» հանդիպմանը։ Խաղից հետո «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզաշապիկ է նվիրել Ղազարյանի որդուն։ «Ֆուտբոլով տարված յուրաքանչյուր երեխայի համար «Ինտերի» պես մեծագույն ակումբի և Մխիթարյանի նման ֆուտբոլիստից «Ինտերի» բոլոր խաղացողների ինքնագրերով մարզաշապիկ ստանալը մեծագույն երազանք է: Ես գնահատում եմ դա: Շնորհակալ եմ որդուս […]

̰
Բեքհեմն ընկել է սնոուբորդից և կորցրել գիտակցությունը

15:43 20.03.2024

Անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը Կանադայում հանգստի ժամանակ վնասվածքներ է ստացել: 48-ամյա Բեքհեմը սնոուբորդից ընկել է և կորցրել գիտակցությունը: Նա տեսանյութ է հրապարակել սոցցանցերում: Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստի հետ այժմ ամեն ինչ կարգին է:   View this post on Instagram   A post shared by David Beckham (@davidbeckham)

̰
BACK_TO_TOP