TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+16.41 oC

ՍՊՈՐՏ

Ռոնալդուի «Ալ Նասրը» անակնկալ պարտություն է կրել

18:38 08.03.2024

«Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի առաջնության 23-րդ տուրում ընդունել է «Ալ Ռաեդին» և անսպասելի պարտություն կրել 1-3 հաշվով: Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոնի կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն առաջնության նախորդ տուրի հանդիպումը բաց էր թողել որակազրկման պատճառով: «Ալ Նասրը» 53 միավորով երկրորդն է, 9 միավոր է զիջում առաջատար «Ալ […]

̰
57-ամյա լեգենդար Թայսոնը վերադառնում է մեծ ռինգ

18:08 08.03.2024

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հայտարարել է ռինգ վերադառնալու մասին: 57-ամյա Թայսոնը (50-6, 44 նոկաուտ) հուլիսի 20-ին Տեխասում մենամարտ կանցկացնի նախկին բլոգեր Ջեյք Փոլի հետ (9-1, 6 նոկաուտ): Մենամարտը հեռարձակվելու է Netflix-ով։ Փոլը 2020 թվականից պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերա է սկսել։ Սկզբում նա մենամարտում էր բլոգերների և հեռուստատեսային դեմքերի հետ, իսկ հետո՝ MMA-ի աստղերի հետ: Նա […]

̰
Մոսկվայում ավարտված Aeroflot Open-ում հայ շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է

17:42 08.03.2024

Մոսկվայում ավարտվել է Aeroflot Open շախմատի միջազգային մրցաշարը։ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Հայկ Մարտիրոսյանը, որը վաստակել է 6.5 միավոր և բաժանել 2-5-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով հայ գրոսմայստերը զբաղեցրել է չորրորդ տեղը: Aeroflot Open-ում մրցանակային էին 1-15-րդ տեղերը: Մրցաշարում հաղթել է իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատաբայը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Իրանցուն մրցաշարի […]

̰
Էդուարդ Վարդանյանը՝ ACA լիգայի տարվա լավագույն մարտիկ

17:16 08.03.2024

Խառը մենամարտերի ռուսական ACA լիգան անցկացրել է 2023 թվականի արդյունքներն ամփոփող մրցանակաբաշխություն, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը: Բոլոր անվանակարգերում հաղթողները ստացել են 10 հազարական դոլար։ Էդուարդ Վարդանյանը (25-3) ճանաչվել է ACA լիգայի 2023 թվականի լավագույն մարտիկ։ Վարդանյանը նախորդ տարի երկու մենամարտ էր անցկացրել և դարձել թեթև քաշային կարգի Գրան պրիի հաղթող: 32-ամյա հայազգի մարտիկը կիսաեզրափակչում […]

̰
Լեգենդար  Կովալենկոյի թոռը հրաժարվել է հանդես գալ Հայաստանի հավաքականում

16:07 08.03.2024

Ռուսաստանի գործող չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն չի ընդունել Հայաստանի ազգային հավաքականում խաղալու ՀՖՖ-ի առաջարկը: Այս տեղեկությունը սոցցանցերում հայտնել է ռուս լրագրող Իվան Կարպովը: Նրա տեղեկություններով՝ 20-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ Ռուսաստանի հավաքականում: Կովալենկոն մեկ անգամ հրավիրվել է Ռուսաստանի ազգային թիմ և մասնակցել է ընկերական հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 45 րոպե: Հիշեցնենք, որ նա […]

̰
«Բավարիայի» 19-ամյա աստղը չի շտապում ընտրել Սերբիայի հավաքականը

15:35 08.03.2024

Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները հանդիպել են «Բավարիայի» կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչի ծնողների հետ, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Քննարկվել են 19-ամյա ֆուտբոլիստի՝ Սերբիայի հավաքականում խաղալու հեռանկարները։ Պավլովիչի ներկայացուցիչները նշել են, որ կիսապաշտպանը որոշում կկայացնի ամռանը Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարի ավարտից ոչ շուտ։ Ալեքսանդր Պավլովիչը 2 հանդիպման է մասնակցել Գերմանիայի Մ20 հավաքականի կազմում։ Ավելի վաղ լուրեր […]

̰
Վիճակագիրները հաշվել են, թե երբ Հոլանդը կարող է գերազանցել Ռոնալդուի ռեկորդը

15:05 08.03.2024

Squawka վիճակագրական ռեսուրսը հաշվարկել է, թե երբ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է դառնալ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն։ Այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը 6 գոլ է խփել գլխավոր եվրագավաթում։ Ընդհանուր առմամբ, նա Չեմպիոնների լիգայում անցկացրել է 37 հանդիպում ու դարձել 41 գոլի հեղինակ։ Հոլանդը 2019թ․ սեպտեմբերին է նորամուտը նշել Չեմպիոնների լիգայում, և այս […]

̰
Մանասյանը և Մադոյանը հաղթանակ են տոնել օլիմպիական վարկանիշային մրցաշարի իրենց հերթական մենամարտերում

11:43 08.03.2024

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ևս երկու անդամ հաղթանակ է տոնել օլիմպիական վարկանիշային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը մեկնարկում մրցեց Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Դանիել Գուզմանի հետ և առավելության հասավ: Գուրգեն Մադոյանը իր երկրորդ հաղթանակը տոնեց օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Հայ մարզիկն այս անգամ մրցեց իսպանացի Սերխիո Մարտինեսի հետ և հաղթեց 4:1 հաշվով: Ավելի վաղ […]

̰
Դոնարուման կարող է վերադառնալ Ա սերիա

22:48 07.03.2024

Ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է վերադառնալ իտալական Ա սերիա։ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը», որը պատրաստ է Դոնարումանի տրանսֆերային իրավունքը գնել 40 միլիոն եվրոյով։ Իտալացու և փարիզյան ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Դոնարուման 2013-2021թթ. հանդես է եկել «Միլանի» կազմում: 251 խաղում նա 88 անգամ դարպասը պահել […]

̰
Հրապարակվել է 2000-ականների լավագույն ֆուտբոլային մարզիչների տասնյակը

22:08 07.03.2024

Բրիտանական FourFourTwo պարբերական կազմել է 2000-ական թվականների աշխարհի լավագույն ֆուտբոլային մարզիչների տասնյակը։ Լավագույնն է ճանաչվել Իտալիայի հավաքականի եւ «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին, որի ղեկավարությամբ 2006-ին իտալացիները նվաճեցին աշխարհի գավաթը։ Հաջորդ տեղերում են. 2. Ժոզե Մոուրինյո («Պորտու», «Չելսի», «Ինտեր») 3. Ալեքս Ֆերգյուսոն («Մանչեսթեր Յունայթեդ») 4. Ջովանի Տրապատոնի (Իտալիայի հավաքական, «Բենֆիկա») 5. Կառլո Անչելոտի («Միլան») […]

̰
Զակ Բոգոսյանը նոր պայմանագիր է կնքել NHL-ի ակումբի հետ

21:32 07.03.2024

Հոկեյի ազգային լիգայում (NHL) հանդես եկող «Մինեսոտա Ուայլդ» ակումբը պաշտպանպես հայտարարել է ամերիկահայ պաշտպան Զակ Բոգոսյանի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով՝ մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ Այդ ընթացքում 33-ամյա Բոգոսյանը կստանա 2,5 միլիոն դոլար աշխատավարձ։ NHL-ի ընթացիկ մրցաշրջանում Զակ Բոգոսյանը մասնակցել է 43 հանդիպման ու դարձել 1 գոլի և 8 գոլային […]

̰
Սուարեսը 11,5 միլիոն դոլար արժողությամբ տուն է գնել Մեսսիի տան հարևանությամբ

21:10 07.03.2024

MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը տուն է գնել։ Անշարժ գույքի մասնագիտացված The Real Deal կայքը հայտնում է, որ 37-ամյա ֆուտբոլիստն ու նրա կինը` Սոֆիա Բալդին տունը գնել են 11,5 միլիոն դոլարով։ Այն Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում է և գտնվում է Սուարեսի մտերիմ և խաղընկեր Լիոնել Մեսսիի տան հարևանությամբ։ Սուարեսի նոր տունը կառուցվել […]

̰
Թիերի Անրին գովել է «Ինտերի» գլխավոր մարզչին, ակնարկել նաև Մխիթարյանի մասին

20:17 07.03.2024

Ֆրանսիայի հավաքականի, Լոնդոնի «Արսենալի», կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող, Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Թիերի Անրին Sky Sports-ի եթերում նշել է, որ շատ է հավանում Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի աշխատանքը։ «Վաղուց եմ հետևում Սիմոնե Ինձագիին, սկսած այն ժամանակվանից երբ նա «Լացիոյում» էր։ Նա մարզիչ էր, որը կարող էր գավաթային […]

̰
Հայաստանի բասկետբոլի հավաքականը մեկ հորիզոնականով նահանջել է FIBA-ի դասակարգման աղյուսակում

19:55 07.03.2024

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (FIBA) հրապարակել է հավաքականների դասակարգման հերթական վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը նախորդ ցուցակի համեմատ նահանջել է 1 հորիզոնականով ու հիմա 84-րդն է աշխարհի 160 ընտրանիների թվում: Հայաստանի ազգային հավաքականը 2024 թվականի հունիսի 21-23-ը ընկերական մրցաշարի կմասնակցի ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում:

̰
Օտարված պետական հողերի արժեքի 30%-ը կուղարկվի տվյալ համայնքի բյուջե. գործադիրի որոշումները

19:41 07.03.2024

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշումները վերաբերել են կրթական ու մարզական հաստատությունների շինաշխատանքներին, դրանց որակի պահպանմանը, ՏԻՄ-երի կարողությունների զարգացմանը ու համայնքապետարաններում մատուցվող ծառայությունների թվի ավելացմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Գրետա Վարդանյանը Հայաստանի ռեկորդ է սահմանել և բարելավել դիրքը օլիմպիական ուղեգրի համար պայքարում

19:17 07.03.2024

Դուբայում անցկացված Փարիզ-2024 Պարալիմպիկ խաղերի որակավորման մրցաշարին մասնակցել է Հայաստանի ներկայացուցիչ Գրետա Վարդանյանը։ Մասնակցությունը մրցաշարին Գրետային հնարավորություն է տվել մնալ վարկանիշային աղյուսակում և մեկ դիրքով բարելավել անձնական ցուցանիշը։ Գրետա Վարդանյանը բոլոր երեք մոտեցումները տեխնիկապես անթերի է կատարել և իր սպորտային կարիերայի լավագույն արդյունքն է գրանցել՝ 97 կգ, որը նաև Հայաստանի ռեկորդ է։ Գրետա Վարդանյանը Փարիզ […]

̰
Անչելոտին դժգոհել է «Ռեալի» խաղից

18:46 07.03.2024

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում գերմանական «Լայպցիգի» հետ ոչ-ոքիին, որից հետո թիմը նվաճել էր հաջորդ փուլի ուղեգիր։ «Կարծում եմ՝ հոգեբանական բաղադրիչը կարևոր դերակատարում ունեցավ այս խաղում։ Խաղում էինք շատ ուժեղ մրցակցի դեմ, որը կորցնելու ոչինչ չուներ և իր խաղն էր ցուցադրում։ Մենք ստիպված էինք պաշտպանվել, սակայն […]

̰
Ռուսաստանի մարմնամարզիկները չեն մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին

18:06 07.03.2024

Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի անդամները չեն մասնակցի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ռուս մարմնամարզիկները բաց կթողնեն Բաքվում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը, որը վարկանիշային է Փարիզ-2024-ի համար։ Ռուսաստանի ներկայացուցիչները չէին մասնակցել նաև Կահիրեում ու Կոտբուսում տեղի ունեցած աշխարհի գավաթի առաջին ու երկրորդ փուլերին, այդ պատճառով հնարավորություն չեն ունենա […]

̰
Չեմ կարող խաբել երկրպագուներին․ Նադալը չի խաղա «Ինդիան Ուելսում»

17:41 07.03.2024

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը չի մասնակցի Ինդիան Ուելսի «Մասթերսին»։ Այդ մասին 37-ամյա թենիսիստը հայտնել է սոցցանցերում։ «Բոլորը գիտեն, թե որքան շատ եմ սիրում խաղալ Ինդիան Ուելսում։ Շատ եմ մարզվել ու աշխատել, սակայն թեստերը ցույց տվեցին, որ պատրաստ չեմ բարձր մակարդակում խաղալ այսպիսի կարևոր մրցաշարում։ Դա բարդ որոշում էր, սակայն չեմ կարող խաբել […]

̰
Այսօր ռինգ դուրս կգա 2 հայ բռնցքամարտիկ

17:21 07.03.2024

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում, որն անցկացվում է Իտալիայում: Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Նարեկ Մանասյանը և Գուրգեն Մադոյանը: Նախօրեին կայացած մենամարտերում աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը պարտություն էր կրել Կանադան ներկայացնող Ալեքսիս Բարիերից, իսկ Ռուդոլֆ Գարբոյանը 5:0 հաշվով հաղթել էր Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վիին: […]

̰
«Բարսելոնան» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի ծառայություններով

16:42 07.03.2024

«Բարսելոնան» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի ծառայություններով։ Ըստ Relevo-ի` Արտետան այն մասնագետների թվում է, որոնց կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան և սպորտային տնօրեն Դեկուն գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում են որպես Չավիի փոխարինող։ Միևնույն ժամանակ «Բարսելոնայի» ղեկավարները գիտեն, որ Արտետայի հետ համաձայնության հասնելն անչափ բարդ է լինելու: Նրանք արդեն հեռախոսազրույց են ունեցել մասնագետի […]

̰
Էդուարդ Վարդանյանը հաղթել է UFC-ի նախկին մարտիկ Դամիր Իսմագուլովին

16:30 07.03.2024

Թեթև քաշային կարգում ACA-ի Գրան պրիի հաղթող Էդուարդ Վարդանյանը հերթական հաղթանակն է տարել: Սանկտ Պետերբուրգում կայացած «Наше Дело 82» մրցաշարի գլխավոր մենամարտում 32-ամյա հայ մարտիկը մրցել է UFC-ի նախկին մարտիկ, Ղազախստանը ներկայացնող Դամիր Իսմագուլովի (24-4) հետ ու հաղթել միավորներով՝ 29-27, 28-28, 29-27: Մենամարտն անցկացվել է քիկբոքսինգի (K-1) կանոններով: Հաղթանակից հետո Վարդանյանը 33-ամյա Իսմագուլովին առաջարկել է […]

̰
Մարկուս Թյուրամը գնահատել է «Ինտերի» շանսերը Չեմպիոնների լիգայում

16:14 07.03.2024

Միլանի «Ինտերի» ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը գնահատել է իր թիմի շանսերը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում: «Մեր կազմը գոյություն ունի արդեն 3 տարի: Նախորդ մրցաշրջանում մենք պարտվեցինք ՉԼ եզրափակչում, սակայն կարողացանք տիտղոս նվաճել: Մտադիր ենք այս անգամ էլ լրջորեն պայքարել գավաթի համար: Իհարկե, հեշտ է կողքից նայելը և մեր խաղը գնահատելը, սակայն այս ամենը տարիների քրտնաջան […]

̰
«Մանչեսթեր Սիթին» նոր ռեկորդներ է սահմանել

15:55 07.03.2024

Անգլիական «Մանչեսթեր Սիթին», Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում 3-1 հաշվով հաղթելով դանիական «Կոպենհագենին», սահմանել է ռեկորդներ, հաղորդում է Opta-ն: Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն առաջին անգլիական ակումբն է, որը 10 անընդմեջ հաղթանակ է տանում գլխավոր եվրագավաթում: Նաև «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին թիմն է, որը 3 և ավելի գոլ է խփում Չեմպիոնների լիգայի 8 խաղում […]

̰
«Ռեալի» դարպասապահը գրեթե ապաքինվել է ծանր վնասվածքից

15:24 07.03.2024

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան գրեթե ապաքինվել է ծանր վնասվածքից։ Marca-ն գրում է, որ բելգիացի դարպասապահը մարտի 27-ին կվերսկսի մարզումները։ 31-ամյա ֆուտբոլիստի ապաքինումը վերջին փուլում է։ Կուրտուան 2023թ. օգոստոսին մարզման ժամանակ ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել, որից հետո վիրահատվել էր։ Դարպասապահը վնասվածքի պատճառով 2023/24 մրցաշրջանում ոչ մի հանդիպման չի մասնակցել։

̰
«Սպորտինգի» գլխավոր մարզիչը կարող է աշխատանքի անցնել «Բարսելոնայում»

15:07 07.03.2024

Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը կարող է շուտով աշխատանքի անցնել «Բարսելոնայում»։ The Independent-ը գրում է, որ կատալոնական ակումբն այժմ ամենամոտն է 39-ամյա մասնագետի հետ համաձայնության հասնելուն։ «Բարսելոնան» գլխավոր մարզչի պաշտոնում Ամորիմին համարում է Չավիին փոխարինելու հիմնական թեկնածու։ Բացի «Բարսելոնայից», պորտուգալացու ծառանություններով հետաքրքրված են «Լիվերպուլն» ու Մյունխենի «Բավարիան»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր յութուբյան ալիքում հայտնել […]

̰
«Լոս Անջելես Լեյքերսը» պարտվել է

14:45 07.03.2024

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» հյուրընկալվելիս 120:130 (37:28, 20:44, 35:32, 28:26) հաշվով պարտվել է «Սակրամենտո Քինգզին»: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Սակրամենտո Քինգզի» պաշտպան Դե՛Աարոն Ֆոքսը, որը վաստակել է 44 միավոր: «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը գրանցել է 31 միավոր: Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստը NBA-ի կանոնավոր առաջնությունում անցկացրել է […]

̰
ՉԼ-ի շաբաթվա լավագույն գոլի և ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

14:27 07.03.2024

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում այս շաբաթ կայացած պատասխան հանդիպումների լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին։ Մրցանակի համար պայքարում են Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Հարի Քեյնը («Բավարիա»), Մանուել Ականջին («Մանչեսթեր Սիթի») և Վիլի Օրբանը («Լայպցիգ»): Ներկայացվել են նաև շաբաթվա լավագույն գոլերը: Քառյակում ընդգրկվել են Կիլիան Մբապեի, Մանուել Ականջիի («Մանչեսթեր Սիթի»), Վինիսիուս Ժունիորի («Ռեալ») և […]

̰
Զավեշտալի գոլ NHL-ում

14:12 07.03.2024

«Մոնրեալ Կանադիենսի» պաշտպան Դևիդ Սավարը զավեշտալի գոլ է խփել Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունում: «Նեշվիլ Պրեդատորզի» դեմ հանդիպման երկրորդ խաղափուլում 33-ամյա կանադացին մրցակցի դարպասը գրավել է խաղահրապարակի կողապատնեշից անդրադարձի օգնությամբ։ «Նեշվիլի» դարպասապահ Յուսուե Սարոսն այդ պահին հեռացած է եղել դարպասից և սպասել է տափօղակին։ Այդ խաղում «Մոնրեալը» հաղթանակի է հասել լրացուցիչ ժամանակում՝ 4-3 հաՇՎՈՎ։

̰
Ռուդոլֆ Գարբոյանն օլիմպիական վարկանիշային մրցաշարում մեկնարկել է հաղթանակով

13:53 07.03.2024

Իտալիայի Բուստո-Արիսցիո քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Հայ բռնցքամարտիկը 1/16 եզրափակչում մենամարտել է Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տաո Վիի հետ և հաղթել 5-0 հաշվով։ Գարբոյանը հաջորդ մենամարտն անցկացնելու է մարտի 10-ին։ Նրա մրցակիցը լինելու է ադրբեջանցի Նիջատ Հուսեյնովը։ Հայաստանի հավաքականը մրցավայր […]

̰
BACK_TO_TOP