17:42 08.03.2024
Մոսկվայում ավարտվել է Aeroflot Open շախմատի միջազգային մրցաշարը։
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Հայկ Մարտիրոսյանը, որը վաստակել է 6.5 միավոր և բաժանել 2-5-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով հայ գրոսմայստերը զբաղեցրել է չորրորդ տեղը:
Aeroflot Open-ում մրցանակային էին 1-15-րդ տեղերը: Մրցաշարում հաղթել է իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատաբայը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Իրանցուն մրցաշարի շրջանակում հաղթել է միայն միջազգային վարպետ Արսեն Դավթյանը:
Մանուէլ Պետրոսյանը 6 միավորով զբաղեցրել 7-րդ տեղը: Սամվել Տեր-Սահակյանը նույնպես վաստակել է 6 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գրավել է 16-րդ տեղը: Պատանի շախմատիստներ Էրիկ Հակոբյանը և Էրիկ Գասպարյանը մրցաշարի շրջանակում լրացրել են միջազգային վարպետի նորման:
Aeroflot Open մրցաշարին մասնակցած հայ շախմատիստների արդյունքները
Հայկ Մարտիրոսյան՝ 6.5 միավոր
Մանուէլ Պետրոսյան՝ 6 միավոր
Սամվել Տեր-Սահակյան՝ 6 միավոր
Մամիկոն Ղարիբյան՝ 5.5 միավոր
Էմին Օհանյան՝ 5 միավոր
Էրիկ Հակոբյան՝ 4.5 միավոր
Էրիկ Գասպարյան՝ 4.5 միավոր
Արսեն Դավթյան՝ 4.5 միավոր
Հովիկ Հայրապետյան՝ 4 միավոր
Ռոբերտ Փիլիպոսյան՝ 4 միավոր
Ստեֆան Պոգոսյան՝ 4 միավոր
Ալեքս Սահակյան՝ 4 միավոր
Բենիկ Ագասարով՝ 3.5 միավոր
Վահե Դանիելյան՝ 3 միավոր
15:27 16.05.2025
Մրցույթ՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակովԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթ։ Մրցույթին հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական պետական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ կոմիտեի orgs.hesc.am համակարգով։ Հայտը պետք է ներկայացնի այն կազմակերպությունը, որտեղ գիտական սարքը/սարքավորումը տեղակայվելու է։ Մրցույթի շրջանակում գնման գործընթացը կազմակերպելու է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ «Գնումների […] ...
15:22 16.05.2025
«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է կատալոնական «Բարսելոնային» Իսպանիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Լա լիգայի 36-րդ տուրի արտագնա խաղում «Էսպանյոլին» հաղթելով՝ «Բարսելոնան» ապահովել է 2024/25 մրցաշրջանում երկրի չեմպիոնի տիտղոսը: «Բարսելոնան» Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար: Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել պատմության մեջ 28-րդ անգամ: ...
15:19 16.05.2025
Ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըՌուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունները տեղի են ունենում փակ դռների հետևում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Բանակցությունների մեկնարկից առաջ պատվիրակություններին ողջունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները տեղի են ունենում Ստամբուլում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով։ ...
15:15 16.05.2025
Էրեբունու և Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողիՄայիսի 14-ին՝ ժամը 11.40-ին, Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Տավուշի համայնքային ոստիկանների հետ: Մայրաքաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվեց և բաժին տեղափոխվեց Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ 35-ամյա մի տղամարդ, որն այս տարվա փետրվարի 20-ից հետախուզվում էր մի քանի դրվագ խարդախությունների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
15:05 16.05.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել հումանիտար կարիքների հասցեագրման գործընթացում Եվրոպական Միության ցուցաբերած աջակցությունը: Անդրադառնալով առավել երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին՝ զրուցակիցները […] ...