TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.08 oC

ՍՊՈՐՏ

Մանուել Նոյերը կրկնեց Կասիլյասի ռեկորդը

23:42 06.03.2024

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը Հռոմի «Լացիոյի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան մրցավեճում պատմական ռեկորդ է գրանցել, հայտնում է Opta-ն: Գերմանացին եվրոպական ակումբային ամենահայտնի մրցաշարում 57-րդ անգամ է «չոր» պահել դարպասը և այդ ցուցանիշով կրկնել է Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդը, սակայն Նոյերն այդ արդյունքին հասել է 136 խաղում, […]

̰
Ռոնալդուի թիմը Ասիայի ՉԼ-ում պարտվել է էմիրատական ակումբին

23:20 06.03.2024

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրն» Ասիայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Աինին»: 44-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել մարոկկացի հարձակվող Սոֆիան Ռահիմին: «Ալ Նասրի» կազմում խաղի ավելացված ժամանակի չորրորդ րոպեին կարմիր քարտ է ստացել իսպանացի պաշտպան Այմերիկ Լապորտը: Հյուրերի կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել […]

̰
Արշակ Կորյանը  գոլ է խփել խաղադաշտ դուրս գալուց 3 րոպե անց

22:53 06.03.2024

Հայաստանի ազգային հավաքականում խաղացած եզրային հարձակվող Արշակ Կորյանը երրորդ գոլն է խփել Ռուսաստանի Առաջին լիգայի ընթացիկ առաջնությունում: Մերձմոսկովյան «Խիմկին» 21-րդ տուրում ընդունել էր «Տյումենին» և հաղթել է 3-0 հաշվով: 28-ամյա Կորյանը 70-րդ րոպեին խաղադաշտ դուրս գալուց երեք րոպե անց հաշիվը դարձրել է 2-0: «Խիմկին» 21 խաղից հետո 39 միավորով Առաջին լիգայի առաջատարն է։

̰
Հիմա ՉԼ-ում հաջողության հասնելը շատ ավելի բարդ է, քան նախկինում․ Գվարդիոլա

22:22 06.03.2024

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ պայքարը Չեմպիոնների լիգայում նախորդ տարիների համեմատ ավելի է բարդացել։ «Հիմա Չեմպիոնների լիգայում հաջողության հասնելը շատ ավելի բարդ է, քան նախկինում։ Երբ գլխավորում էի «Բարսելոնան», կիսաեզրափակիչ հասնելը սովորական էր։ Հիմա շատ դժվար է, թիմերը և մարզիչները […]

̰
Ռունին կստանա «Ֆուտբոլի լեգենդ» մրցանակը

21:47 06.03.2024

Անգլիայի ամենաշատ պարգևատրված ֆուտբոլիստ Ֆարահ Ուիլյամսին և «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդային ռմբարկու Ուեյն Ռունիին կհանձնեն «Ֆուտբոլային լեգենդ» մրցանակը 2024 թվականի հոկտեմբերի 7-ին։ Այս մասին հայտնում է մրցանակի պաշտոնական կայքը։ «Ֆուտբոլի լեգենդները» ամենամյա բարեգործական դրամահավաք միջոցառում է, որն աջակցում է Պրեմիեր լիգային:

̰
Ես երջանիկ եմ «Ինտերում»․ Ինձագի

21:26 06.03.2024

Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» 47-ամյա գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին դեմ չէ քննարկել ակումբի հետ պայմանագրի երկարաձգման հարցը։ «Ես երջանիկ եմ «Ինտերում» և զգում եմ, որ երկրպագուներն ու ակումբն աջակցում են ինձ։ Առաջիկա երկու ամիսներին պետք է չկորցնենք կենտրոնացումը, հասնենք ցանկալի արդյունքների, դրանից հետո կխոսենք ակումբի ղեկավարության հետ, կգնահատենք երեք մրցաշրջանի արդյունքները։ Ես հրաշալի […]

̰
Մբապեն հերքել է լուրերը, թե լարված հարաբերություններ ունի Լուիս Էնրիկեի հետ

21:03 06.03.2024

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն հերքել է լուրերը, թե լարված հարաբերություններ ունի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ։ Ֆրանսիայի առաջնության նախորդ երեք հանդիպումներում Մբապեն չէր ստացել ամբողջական խաղաժամանակ։ «Մարզչի հետ լավ հարաբերություններ ունեմ։ Նրա հետ կապված ոչ մի խնդիր չկա, թեև մարդիկ կարող են հիմա այլ կերպ մտածել։ Ես շատ խնդիրներ ունեմ, բայց դրանք […]

̰
Աշխարհի ռեկորդ է գրանցվել կանանց 60 մետր արգելավազքում

20:41 06.03.2024

Գլազգոյում անցկացվող աթլետիկայի աշխարհի ձմեռային առաջնությունում աշխարհի ռեկորդ է գրանցվել կանանց 60 մետր արգելավազքում։ Բահամյան կղզիների ներկայացուցիչ Դևին Չարլթոնը մրցատարածությունն անցել է 7,65 վայրկյանում։ Հատկանշական է, որ որակավորման փուլում նա գրավել էր 7-րդ տեղը՝ 7,93 վայրկյան արդյուքնով։ Նախորդ համաշխարհային ռեկորդը նույնպես պատկանում էր Դևին Չարլթոնին և հավասար էր 7,67 վայրկյանի։ Սա երկրորդ համաշխարհային ռեկորդն է […]

̰
Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, ում դեմ երբևէ խաղացել եմ․ Հոլանդ

20:18 06.03.2024

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդը գովեստի խոսքեր է ասել ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։ «Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, ում դեմ երբևէ խաղացել եմ։ Հնարավոր է՝ նա պետք է ավարտի կարիերան նրա համար, որպեսզի մեկ այլ խաղացող համարվի լավագույնը»,- Հոլանդի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։

̰
Հայ շախմատիստներից առայժմ լավագույն արդյունքն ունի Հայկ Մարտիրոսյանը․ Aeroflot Open 2024

19:54 06.03.2024

Ավարտվել «Aeroflot Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի երրորդ խաղային օրը։ Անցկացված 6 խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են ռուս գրոսմայստերներ Ալեքսանդր Գրիշչուկը և Անդրեյ Եսիպենկոն, ովքեր ունեն 5 միավոր: Հայ շախմատիստների արդյունքները մրցաշարի ավարտից 3 խաղափուլ առաջ՝ ՄԳ Հայկ Մարտիրոսյան՝ 4.5 միավոր ՄԳ Սամվել Տեր-Սահակյան՝ 4 միավոր ՄԳ Մանուէլ Պետրոսյան՝ 4 միավոր ՖՎ Էրիկ Հակոբյան՝ 3.5 […]

̰
Բելինգեմը որակազրկվել է

19:24 06.03.2024

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 2 խաղով որակազրկել է Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին: Որակազրկման պատճառը 20-ամյա ֆուտբոլիստի անհարգալից վերաբերմունքն է «Վալենսիայի» հետ հանդիպումը սպասարկած Խեսուս Խիլ Մանսանոյի նկատմամբ: Որակազրկման պատճառով Բելինգեմը բաց կթողնի «Սելտայի» և «Օսասունայի» հետ առաջիկա խաղերը։ Հիշեցնենք, որ «Վալենսիայի» հետ խաղի ավելացրած 9-րդ րոպեին Բելինգեմը գլխի հարվածով գրավել էր դարպասը, […]

̰
Ախորժակս բացվել է, կրկին ցանկանում եմ հաղթել․ Հոլանդ

18:51 06.03.2024

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը «Կոպենհագենի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան մրցավեճից առաջ խոսել է ընթացիկ մրցաշրջանում ունեցած սպասելիքներից: «Նախորդ մրցաշրջանում ես նվաճեցի ամեն ինչ, այժմ, երբ ախորժակս բացվել է, կրկին ցանկանում եմ հաղթել: Մեր թիմում ամեն ինչ կարգին է, իսկ ես կենտրոնանում եմ, որպեսզի ավելի շատ գոլ խփեմ և օգնեմ խաղընկերներից: Երբ փոքր […]

̰
Հայ հրաձիգներին չի հաջողվել մրցանակային տեղեր գրավել Եվրոպայի առաջնությունում

18:30 06.03.2024

Հայաստանի ներկայացուցիչներին չի հաջողվել մրցանակային տեղեր գրավել Հունգարիայում կայացած հրաձգության Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանը վարկանիշային մրցմանը ներկայացել է 9 մարզիկով։ Մեդալների համար պայքարել են 41 երկրի ավելի քան 600 հրաձիգներ։ ԵԱ-ը վարկանիշային էր Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր մրցաձևում խաղարկվում էր 2 օլիմպիական ուղեգիր։ Հիշեցնենք, որ հայ հրաձիգներից առայժմ օլիմպիական ուղեգիր ունի միայն Էլմիրա Կարապետյանը։

̰
«Շիրակը» վստահ հաղթանակ տարավ «Ալաշկերտի» նկատմամբ

18:14 06.03.2024

Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի մեկնարկային խաղում «Շիրակը» Գյումրիում 2-0 հաշվով պարտության մատնեց Երևանի «Ալաշկերտին»: Խաղի վերջնամասում աչքի ընկան «Շիրակի» հարձակվող Լյովա Մրյանն ու կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանը։ Առաջնության վերսկսումից հետո «Շիրակը» չորրորդ խաղում տարավ երրորդ հաղթանակը և 22 միավորով 7-րդ տեղում է։ «Ալաշկերտը» 4 խաղում կրեց երրորդ պարտությունը և 35 միավորով 5-րդ տեղում է։  

̰
Հայ թենիսիստները միջազգային մրցաշարերի են մասնակցում Անթալիայում

17:54 06.03.2024

Թենիսի Հայաստանի Մ12 և Մ14 հավաքականները միջազգային մրցաշարերի են մասնակցում Թուրքիայի Անթալիա քաղաքում: Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Առնո Ավետիսյանը, Խաչատուր Ավետիսյանը, Մարիա Ազիզյանը և Գայանե Բզնունին: Մինչև 12 տարեկանների հավաքականն էլ երկու մարզիկով Անթալիայում մասնակցում է ուսումնամարզական հավաքի և միջազգային մրցաշարի: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են Սամվել Գևորգյանը և Վերա […]

̰
«Չելսին» հետաքրքրված չէ Մոուրինյուի ծառայություններով

17:30 06.03.2024

Պորտուգալացի անվանի մասնագետ Ժոզե Մոուրինյուն կարիերայում երրորդ անգամ չի գլխավորի Լոնդոնի «Չելսին»։ Ըստ Daily Mail-ի` անգլիական ակումբում հետաքրքրված չեն նրա ծառայություններով։ «Չելսիի» ղեկավարները 61-ամյա Մոուրինյուին ասոցացնում են ակումբի նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ։ Նշվում է, որ Մոուրինյուն նույնպես մտադիր չէ կրկին դառնալ «Չելսիի» գլխավոր մարզիչ։ Պորտուգալացի մասնագետը 2004-2007 և 2013-2015 թվականներին է ղեկավարել լոնդոնյան ակումբը, […]

̰
Ռոնալդուն շնորհավորել է «Ռեալին»

17:16 06.03.2024

Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է Մադրիդի «Ռեալի» հիմնադրման 122-ամյակը: «Շնորհավորում եմ մադրիդյան ընտանիքին 122-ամյա պատմության առթիվ: Առա՛ջ, Մադրի՛դ»,- գրել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը: Հիշեցնենք, որ վերջերս «արքայական ակումբը» չէր շնորհավորել իր նախկին ռմբարկուի 39-ամյակը: Ռոնալդուն մադրիդյան գրանդի կազմում հանդես է եկել 2009-2018 թվականներին և 438 խաղում դարձել է 450 գոլի ու 131 գոլային փոխանցման հեղինակ:

̰
Շևչենկոյի որդին հրավիրվել է Ուկրաինայի Մ19 հավաքական

16:50 06.03.2024

Իտալական «Միլանի», Լոնդոնի «Չելսիի» ու Կիևի «Դինամոյի» նախկին հարձակվող, ուկրաինացի անվանի ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոյի որդին առաջին անգամ հրավիրվել է Ուկրաինայի մինչև 19 տարեկանների հավաքական, հաղորդում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 17-ամյա Կրիստիան Շևչենկոն ներկայացնում է անգլիական «Ուոթֆորդը»։ Նա հանդես է եկել նաև Լոնդոնի «Չելսիի» երիտասարդական թիմում։ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահի որդին կպատրաստվի Հյուսիսային […]

̰
Բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար. Գուրգեն Մադոյանը մեկնարկել է հաղթանակով

12:31 06.03.2024

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Հայ բռնցքամարտիկը մեկնարկային մենամարտում ուժերն է չափել մոլդովացի Վասիլի Ցեբոտարիի հետ ու 5:0 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ: Զուգահեռաբար անցկացվում է նաև կանանց ստուգատեսը: Մեր մարզուհիներից երեկ ռինգ է դուրս եկել Էլիդա Քոչարյանը (60 կգ), սակայն […]

̰
ՊՍԺ-ն և «Բավարիա»-ն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում են

10:16 06.03.2024

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները: Ֆրանսիական ՊՍԺ-ն, արտագնա խաղում մրցելով «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ, առավելության հասավ Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ, իսկ իսպանական ակումբից գոլը խփեց Մերինոն`«Ռեալ Սոսյեդադ»-ՊՍԺ` 1:2: Օրվա մյուս խաղում «Բավարիա»-ն երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Լացիո»-ի դարպասը: Գերմանական ակումբից դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը և մեկ գոլ էլ խփեց Թոմաս Մյուլլերը: «Բավարիա»-«Լացիո»`3:0: […]

̰
Մադրիդի «Ռեալի» խաղացողը անվանել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին

09:30 06.03.2024

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էդուարդո Կամավինգան հայտարարել է, որ «Լոս Բլանկոները» Չեմպիոնների լիգայում հաղթելու ֆավորիտ են, հայտնում է AS-ն։ «Ես Մադրիդի «Ռեալին» համարում եմ Չեմպիոնների լիգայում հաղթելու ֆավորիտը: Իհարկե, մենք միշտ ֆավորիտ ենք այս մրցաշարում»,- ասել է Կամավինգան: Փետրվարի 14-ին Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում հաղթեց «Լայպցիգին» ֆուտբոլի եվրոպական գլխավոր մրցաշարի 1/8 եզրափակչի առաջին խաղում։ Հանդիպումը կայացել […]

̰
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը հաստատել է Մբապեի հեռանալը ակումբից

08:54 06.03.2024

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաստատել է, որ հարձակվող Կիլիան Մբապեն կլքի թիմը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում։ «Ըստ ամենայնի, Կիլիան Մբապեի համար ՊՍԺ-ում մոտ ապագա չի լինի: Ուստի, մենք ստիպված կլինենք մարտավարություն փորձարկել այլ խաղացողների հետ»,- ասել է Էնրիկեն: Մբապեն դեռ պայմանագիր չի կնքել Մադրիդի «Ռեալի» հետ և դեռ բանակցություններ է […]

̰
«Բարսելոնան» լուրջ խնդիրներ ունի ֆուտբոլիստների վնասվածքների պատճառով

21:50 05.03.2024

«Բարսելոնան» շարունակում է վնասվածքների պատճառով լուրջ խնդրներ ունենալ ընթացիկ մրցաշրջանում: Diario Sport-ը տեղեկացնում է, որ ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում վնասվածք չեն ստացել միայն երեք ֆուտբոլիստներ՝ դարպասապահ Ինյակի Պենյան և կիսապաշտպաններ Իլկայ Գունդողանն ու Ֆերմին Լոպեսը: Մրցաշրջանի ընթացքում վիրահատության են ենթարկվել Գավին, Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, Մարկոս Ալոնսոն և Ալեխանդրո Բալդեն: Տևական ժամանակով շարքից դուրս են […]

̰
UFC-ի վրացի չեմպիոն Իլիա Թոփուրիան Իսպանիայի քաղաքացիություն է ստացել

21:16 05.03.2024

UFC-ի չեմպիոն, վրացի Իլիա Թոփուրիան (15-0) Իսպանիայի քաղաքացիություն է ստացել, տեղեկացնում է Marca-ն։ 27-ամյա մարտիկը ծնվել է Գերմանիայի Հալե քաղաքում՝ վրացական ընտանիքում։ 7 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Վրաստան, իսկ 15 տարեկանում՝ Իսպանիա։ Նա հենց Իսպանիան է ներկայացնում ութանկյունում, սակայն այդ երկրի քաղաքացի չէր։ Փետրվարի 18-ին ԱՄՆ-ում կայացած տիտղոսային մենամարտում Թոփուրիան երկրորդ ռաունդում նոկաուտի էր […]

̰
«Արսենալը» ջախջախել է հետնապահին

20:48 05.03.2024

Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում հյուրընկալվել էր հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդին» և վստահ հաղթանակի է հասել 6-0 հաշվով: Արտետայի թիմում գոլի հեղինակ են դարձել Բեն Ուայթը, Մարտին Էդեգորը, Դեկլաս Ռայսը, Գաբրիել Մարտինելին և Կայ Հավերցը: «Շեֆիլդից» էլ սեփական դարպասը գրավել է Ջեյդեն Բոգլը: «Արսենալը» 61 միավորով երրորդն է, մեկ միավոր զիջում է երկրորդ տեղում […]

̰
Հայ ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել «Բավարիայի» Մ19 թիմի դեմ խաղում

20:12 05.03.2024

Հայ կիսապաշտպան Մայք Գևորգյանը դուբլ է գրանցել Մյունխենի «Բավարիայի» մինչև 19 տարեկանների թիմի դեմ խաղում: «Մյունխեն 1860»-ի Մ19 թիմի 18-ամյա կիսապաշտպանը Բունդեսլիգայի Մ19-ի հերթական տուրի տնային խաղում 53-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը, իսկ 79-րդ րոպեին հաղթանակ պարգևել իր թիմին: Գևորգյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 հանդիպման, խփել չորս գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: Մայք […]

̰
Մխիթարյանի «Ինտերը» 9-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Ա սերիայում

19:55 05.03.2024

«Ինտերն» Իտալիայի Ա սերիայի 27-րդ տուրում ընդունել էր «Ջենոային» և հաղթեց 2-1 հաշվով: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Քրիստիան Ասլանին և Ալեքսիս Սանչեսը, ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: Սա միլանյան ակումբի 9-րդ անընդմեջ հաղթանակն էր Իտալիայի առաջնությունում: «Ինտերն» Ա սերիայում 21 խաղ անընդմեջ չի պարտվել: Ինձագիի գլխավորած թիմը 72 միավորով […]

̰
Ինձ զայրացրել են Կրիշտիանուի խոսքերը․ Ֆրանկ Լեբյոֆ

19:30 05.03.2024

Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆրանկ Լեբյոֆը կարծում է, որ «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն միտումնավոր է Սաուդյան Արաբիայի առաջնությունն ավելի բարձրակարգ անվանել, քան Ֆրանսիայի Լիգա 1-ը: «Ինձ զայրացրել են Կրիշտիանուի խոսքերը: Նա միտումնավոր նման բան ասաց Ֆրանսիայի առաջնության մասին, այլ ոչ թե Պորտուգալիայի, որովհետև Լիգա 1-ում է խաղացել Լիոնել Մեսսին: Շատ եմ հարգում Ռոնալդուին, բայց […]

̰
«Բավարիան» սկսել է բանակցել Խաբի Ալոնսոյի հետ

19:05 05.03.2024

Մյունխենի «Բավարիան» բանակցում է Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ, հաղորդում է գերմանական Sky Sport-ը: Եթե նա ամռանը հեռանա «Բայերից», ապա ավելի հավանական է, որ կգլխավորի «Բավարիան», քան անգլիական «Լիվերպուլը», որը նույնպես հետաքրքրված է Ալոնսոյի ծառայություններով: Մյունխենյան ակումբում Ալոնսոյի աշխատավարձի չափը կարող է կազմել 15-25 միլիոն եվրո՝ պայմանավորված թիմի հաջողություններով: Ալոնսոյի գլխավորությամբ «Բայերը» Բունդեսլիգայի […]

̰
Ես հանդիպեցի լավագույն ֆուտբոլիստին Մեսսիից հետո․ Գվարդիոլան՝ Ֆոդենի մասին

18:44 05.03.2024

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 3-1 հաշվով կամային հանղթանակից հետո Ֆիլ Ֆոդենին համեմատել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։ Մանչեսթերյան դերբիում անգլիացի կիսապաշտպանը դարձել էր դուբլի հեղինակ։ Այս մրցաշրջանում Ֆոդենը մասնակցել է 40 խաղի, խփել 18 գոլ ու կատարել 10 գոլային […]

̰
BACK_TO_TOP