22:38 16.06.2025
Հնդկաստանում ավարտվել է Delhi International Open շախմատի միջազգային մրցաշարը: Հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուել Պետրոսյանը, նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 10 հնարավորից վաստակել են 7.5 միավոր և զբաղեցրել համապատասխանաբար մրցանակային 8-րդ, 9-րդ և 19-րդ տեղերը:
21:49 16.06.2025
«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից:
20:55 16.06.2025
«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդայի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 27-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել միայն պորտուգալական ակումբներում` «Ֆեյրենսեում», «Լեյրիայում», «Ռիու Ավեում», «Բրագայում» և այլուր։ Նա 2024/25 մրցաշրջանում եղել է «Ֆեյրենսեի» ավագը, 32 խաղում գոլային փոխանցում է գրանցել։
20:12 16.06.2025
Աշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։
19:32 16.06.2025
Աշխարհի ակումբային առաջնության A խմբի առաջին տուրի երկրորդ խաղում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել «Պալմեյրասի» ու «Պորտուի» միջև։ Այս խմբի մյուս խաղում «Ալ Ահլին» (Եգիպտոս) և «Ինտեր Մայամին» (ԱՄն) ևս 0-0 հաշիվն էին գրանցել։ B խմբի առաջին տուրի երկրորդ խաղում «Բոտաֆոգոն» 2-1 հաշվով հաղթել է «Սիեթլ Սաունդերսին»։
18:50 16.06.2025
Sportitalia-ի լրագրող Տանկրեդի Պալմերին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և ներկայացրել, թե ինչպես է «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին։ Պալմերին այժմ Լոս Անջելեսում է և «Ինտերի» մարզաբազա ուղևորվելիս հանդիպել է հայ տաքսիստի։ Վերջինը հայերենով ասել է. «Շատ շնորհակալ եմ, որ մեր ամենալավ ֆուտբոլիստն ես»։ Պալմերին հանդիպել է Հայաստանի հավաքականի պատմության […]
18:12 16.06.2025
Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա Հովակիմյանը 2022 թ. հուլիսին աշխատանքի է անցել հունգարական ակումբում և եղել նախ մարզական, ապա` միջազգային գծով տնօրեն։ Կողմերի պայմանագիրը լրանալուց հետո որոշվել է չշարունակել համագործակցությունը։ Հովակիմյանը 2019-2022 թթ. եղել է «Նոայի» մարզական տնօրենը։
17:43 16.06.2025
«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշին։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։ Շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվել միանգամից 8 ֆուտբոլիստից։ Թիմը ցանկանում է մոտ 60 միլիոն եվրո աշխատել ակումբի հարձակվող Դուշան Վլահովիչի ու կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տրանսֆերների վաճառքից։ «Յուվենտուսից» հավանական հեռացողների թվում են նաև Լոյդ […]
17:14 16.06.2025
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից Արեն Փիրուզյանը (45 կգ) և Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Փիրուզյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 12-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Օմեր Ուսուբովին։ Ոսկանյանը 6-4 հաշվով հաղթանակի է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ։ Հայաստանը ներկայացնող ազատոճայիններից […]
16:46 16.06.2025
Աշխարհի ակումբային առաջնության B խմբի առաջին տուրում ՊՍԺ-ն Փասադենայում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողի կազմում երկու գոլային փոխանցում է կատարել Խվիչա Կվարացխելիան։ Աչքի են ընկել Ֆաբիան Ռուիսն ու Վիտինյան։ B խմբում ընգրկված են նաև «Բոտաֆոգոն» (Բրազիլիա) ու «Սիեթլ Սաունդերսը» (ԱՄՆ)։
23:15 15.06.2025
2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […]
10:00 15.06.2025
Լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ֆուտբոլային կարիերայի և բարեգործական գործունեության համար Մեծ Բրիտանիայի արքա Կառլ Երրորդի կողմից ասպետի կոչում է ստացել։ Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Այժմ Բեքհեմը կունենա նաև «Սըր» տիտղոսը, իսկ կինը` Վիկտորյան «Լեդի»։ Բեքհեմի` ասպետի կոչում ստանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» «Սըր Դևիդ» անունով մարզաշապիկ է հրապարակել։ Նախկին կիսապաշտպանը կարիերայի […]
23:54 14.06.2025
Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […]
23:45 14.06.2025
«Արարատ-Արմենիայի» հարձակվող Միսակ Հակոբյանը վարձակալությամբ մեկ տարի կխաղա ալբանական «Էգնատիայում»։ Այս մասին հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստը 2021 թ. հուլիսից վարձավճարով հանդես է եկել Երևանի ԲԿՄԱ-ում, 104 խաղում խփել 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ «Էգնատիան» 2024/25 մրցաշրջանում դարձել է Ալբանիայի չեմպիոն ու եվրագավաթային մրցաշարերում պայքարը կսկսի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից։
22:16 14.06.2025
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մեծ եզրափակչի չորրորդ խաղում «Օքլահոմա Սիթի Թանդերը» հյուրընկալվելիս 111-104 հաշվով հաղթել է «Ինդիանա Փեյսերսին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Թանդերի» խաղարկող պաշտպան, մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող (MVP) Շեյ Գիլջես-Ալեքսանդրը։ Կանադացին վաստակել է 35 միավոր։ Մարկ Դեյնոյի գլխավորած թիմը հաղթանակի շնորհիվ կրկին հավասարեցրել է շարքի հաշիվը` 2-2։ Թիմերի հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 17-ին […]
20:30 14.06.2025
Թենիսի Հայաստանի հավաքականը Դևիսի գավաթի խաղարկության երրորդ ենթախմբում ևս երկու պարտություն է կրել։ Երրորդ ու չորրորդ տուրերում միևնույն` 0-3 հաշվով մեր թենիսիստները պարտվել են համապատասխանաբար Չեռնոգորիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի թիմերին։ Հայ թենիսիստները առաջին երկու խաղերում էլ նույն հաշվով պարտվել էին Մոլդովային ու Լատվիային։ Հայաստանի հավաքականը մրցաշարի վերջին` 5-րդ տուրում կմրցի Մալթայի թիմի դեմ։ Հայաստանից մրցաշարին […]
17:00 14.06.2025
«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ներկայացրել է միլանյան ակումբի հայտացուցակն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության համար: Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի հայտացուցակում է: Նորեկներ Պետար Սուչիչն ու Լուիս Էնրիկեն ևս հայտացուցակում են: «Ինտերի» հայտացուցակը՝ Դարպասապահներ. Յան Զոմեր, Խոսեպ Մարտինես, Ռաֆայելե Դի Ջենարո, Ալեսանդրո Կալիգարիս։ Պաշտպաններ. Դենզել Դյումֆրիս, Ստեֆան դե Վրեյ, Ֆրանչեսկո Աչերբի, Բենժամեն Պավար, Կառլոս […]
16:21 14.06.2025
Թուրինի «Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Խորվաթ մասնագետի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, բայց ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Իգոր Տուդորը ակումբը գլխավորել էր մարտին: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում «Յուվենտուսը» գրավել էր 4-րդ տեղը:
15:47 14.06.2025
Իտալական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը վերսկսել է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այս մասին հայտնում է Foot Mercato-ն: Կողմերը քննարկում են գործարքի պայմանները: Ավելի վաղ անգլիական ակումբը տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ էր առաջարկել 26-ամա ֆուտբոլիստին և պատրաստ էր 75 միլիոն եվրո հրաժարագին վճարել իտալական կողմին: Վիկտոր Օսիմհենը 2024/25 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Գալաթասարայում», 41 […]
15:06 14.06.2025
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է Esports World Cup կիբերսպորտի առաջնության գլոբալ դեսպան։ Այս մասին հայտնել է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Esports World Cup-ը տեղի կունենա Էր-Ռիադում՝ հուլիսի 7-ից օգոստոսի 24-ը։ Մրցաշարը կանցկացվի մի շարք կիբերսպորտային կարգերում, մրցանակային ֆոնդը կկազմի 70 միլիոն դոլար։ «Ողջունում ենք Կրիշտիանու Ռոնալդուին որպես Esports World Cup-ի գլոբալ դեսպան։ Լինելով բոլոր […]
14:17 14.06.2025
Diario Sport պարբերականի հաղորդմամբ՝ ՈւԵՖԱ-ն պատրաստ է վերանայել «Բարսելոնայի» նկատմամբ նախատեսված 60 միլիոն եվրոյի տուգանքը, որը նախատեսվել էր ֆինանսական լծակների կիրառման պատճառով։ Կազմակերպությունը չի ճանաչում այդ մեխանիզմները որպես ստանդարտ եկամտի աղբյուր, ի տարբերություն Լա Լիգայի, որը նման եկամուտը դիտարկում է որպես կանոնավոր շահույթ։ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի և «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի միջև կայացած բանակցություններից […]
13:56 14.06.2025
Խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչը կգլխավորի «Նոան», հաղորդում է INDEXHR-ը: 41-ամյա մասնագետն ու հայկական ակումբը բանակցությունների եզրափակիչ փուլում են: Ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին «Նոան» կհայտարարի նրա նշանակման մասին: «Նոայի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռուի Մոտան առաջիկա օրերին կգլխավորի Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցը»: Պերկովիչը 2024/25 մրցաշրջանի վերջին հատվածում նշանակվել էր Զագրեբի «Դինամոյի» գլխավոր մարզիչ և օգնել հանրահայտ ակումբին երկրորդ […]
13:14 14.06.2025
Հայ մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանն իր մարզչական կարիերայի ընթացքում երկրորդ անգամ կարող է գլխավորել Երևանի «Ալաշկերտը», հաղորդում է Metaratings.ru-ն: Կողմերն արդեն բանակցություններ են վարել և քննարկել են պայմանագրի մանրամասները։ Գրիգորյանի` «Ալաշկերտում» նշանակվելը պայմանավորված է այն հանգամանքով, թե կկարողանա՞ արդյոք ակումբի սեփականատերը համաձայնության գալ նոր հովանավորների հետ։ «Ես հնարավորություն և տարբերակներ ունեմ պրոֆեսիոնալ ֆուտբոլում աշխատելու։ Հուսով եմ, […]
12:05 14.06.2025
«Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կհեռանա թիմից և կգլխավորի իտալական «Ֆիորենտինան»։ Այս մասին հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ 59-ամյա մարզչի գործակալները աշխատում են նրա՝ «Ալ-Նասրի» հետ պայմանագիրը խզելու ուղղությամբ։ Իտալացին հավանաբար հուլիսին կվերադառնա հայրենիք և կգլխավորի «Ֆիորենտինան»։ Նրա աշխատավարձը կկազմի 3 միլիոն եվրո։ «Ֆիորենտինան» նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է Ա Սերիայի վեցերորդ հորիզոնականը և կխաղա Կոնֆերենցիայի […]
11:21 14.06.2025
Սկոպիեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում 48 կգ քաշային Արտակ Աղաբեկյանը դուս է եկել եզրափակիչ։ Հայ մարզիկը նախ 1/8 եզրափակչում 7-2 հաշվով հաղթել է վրացի Նիկոլոզ Մաչարաշվիլիին, ապա 10:0 հաշվով ժամանակից շուտ պարտության է մատնել մոլդովացի Գեորգի Գայդարջիին։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում Արտակը 5-4 հաշվով առավելության է հասել չեզոք դրոշի տակ հանդես եկող Ումար Մագոմեդովի […]
10:35 14.06.2025
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնել է, թե երբ է կայանալու ֆուտբոլիստի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդա»։ «Ամեն ինչ համաձայնեցված է։ Մենք կմեկնենք Բելգրադ հունիսի 20-ին, բուժզննումը նախատեսված է հունիսի 21-ին։ Պայմանագիրը կլինի երեքամյա»,- ասել է Կլյուևը Sport Express-ի հետ զրույցում։ Ավարտված մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 խաղի՝ […]
09:50 14.06.2025
Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»։ 56-ամյա մասնագետի հետ աշխատանքային պայմանագիրը, հավանաբար, կգործի մինչև 2028 թվականը։ Ավելի վաղ Championat-ը հայտնել էր, որ մոսկովյան ակումբի ղեկավարությունը համաձայնության է եկել Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ։ Ընդգծվել է, որ կողմերը բանավոր համաձայնության են եկել տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագրի շուրջ։ Վերջին ակումբը, որտեղ աշխատել է 56-ամյա […]
08:30 14.06.2025
«Սպարտակի» նախկին հարձակվող Քվինսի Պրոմեսը, որն այժմ խաղում է «Դուբայ Յունայթեդում», ձերբակալվել է Դուբայում՝ Նիդեռլանդներ արտահանձնման հարցման հիման վրա: Նրա փաստաբանը հաստատել է այս տեղեկությունը De Telegraaf-ին, բայց հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ։ «Սպարտակի» նախկին խաղացողը, ըստ տեղեկությունների, ձերբակալվել է իր տանը: Պրոմեսը տեղափոխվել է Դուբայի կալանավայր: 33-ամյա հարձակվողը կարող է ինքնաթիռով տեղափոխվել Նիդեռլանդներ, որտեղ […]
23:45 13.06.2025
Մադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը իսպանական հարկային ծառայությանը: Այդ տրանսֆերը խոշորագույն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» […]
23:22 13.06.2025
«Արարատ-Արմենիան» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին: Ակումբի կազմը համալրել է բրազիլացի հարձակողական ոճի կիսապաշտպան Վելթոնը: 26-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել բրազիլական և պորտուգալական ակումբներում: Վելթոնն իր հայրենիքում խաղացել է կարճ ժամանակահատված, իսկ Պորտուգալիայում անցկացրել է 6 տարի: