23:45 13.06.2025
Մադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը իսպանական հարկային ծառայությանը: Այդ տրանսֆերը խոշորագույն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» […]
23:22 13.06.2025
«Արարատ-Արմենիան» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին: Ակումբի կազմը համալրել է բրազիլացի հարձակողական ոճի կիսապաշտպան Վելթոնը: 26-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել բրազիլական և պորտուգալական ակումբներում: Վելթոնն իր հայրենիքում խաղացել է կարճ ժամանակահատված, իսկ Պորտուգալիայում անցկացրել է 6 տարի:
22:14 13.06.2025
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանն «Արարատ-Արմենիայում» ելույթներն ավարտելուց հետո վերադարձել է «Սոչի»։ Այս մասին հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել հայկական ակումբում: Հարությունյանը 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածն էլ վարձավճարով անցկացրել էր «Փյունիկում»: «Սոչիի» հետ հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կլրանա 2027 թվականի հուլիսին: Հարությունյանը 2024 թվականի հունվարին էր […]
21:37 13.06.2025
Գերմանիայի հավաքականի հարձակվող Լերոյ Սանեն ազատ գործակալի կարգավիճակում պաշտոնապես տեղափոխվել է Ստամբուլի «Գալաթասարայ», հաղորդում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Սանեն 2020 թվականից հանդես էր գալիս «Բավարիայում»: «Գալաթասարայում» նա կխաղա «10» համարի մարզաշապիկով:
20:52 13.06.2025
2025/26 մրցաշրջանում ֆուտբոլի Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կառուցվածքում փոփոխություններ կլինեն։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Չորս ակումբից բաղկացած նախնական որակավորման փուլ կլինի: Սա կնպաստի, որ առաջին և երկրորդ փուլերում մասնակիցների թիվը նվազի: Այս փոփոխությունը կատարվել է՝ եվրագավաթներին մասնակցող ԱՊԼ 9 ակումբներին աջակցելու նպատակով, որպեսզի այդ թիմերը պայքարը սկսեն երրորդ փուլից: Նախնական փուլին կմասնակցեն […]
20:13 13.06.2025
Բուդապեշտում կայացել է ձյուդոյի աշխարհի առաջնության վիճակահանությունը: Հունգարիայի մայրաքաղաքում մեկնարկող ստուգատեսում Հայաստանը մեկ ներկայացուցիչ ունի. 60 կգ քաշային կարգում հանդես կգա 20-ամյա գյումրեցի Աշիկ Անդրեյանը: Հայ մարզիկը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի Պանամերիկյան խաղերի կրկնակի հաղթող, բրազիլացի Միշել Ավգուստոյի դեմ: Հաղթելու դեպքում Անդրեյանը քառորդ եզրափակչում կարող է հանդիպել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, վրացի Գեորգի […]
19:38 13.06.2025
Լեհ լրագրող Պետր Կուչան բացառել է, որ Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային թիմի ղեկին նշանակի ռուս մասնագետ Ստանիսլավ Չերչեսովին, հաղորդում է Матч ТВ-ն: Ավելի վաղ մամուլում տեղեկություն կար, որ Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչը Լեհաստանի թիմը գլխավորելու թեկնածուներից է: «Ոչ ոք չի ասել, որ Չերչեսովը դարձել է Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու։ Ներկայիս իրականությունում նման նշանակումը […]
19:07 13.06.2025
Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը կարող է տեղափոխվել Թուրքիա, հայտնում է Fanatik-ը: 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ֆեներբահչեն»: Թուրքական ակումբը 1+1 ձևաչափով պայմանագիր է առաջարկել բրազիլացի աստղին: Նեյմարն ընթացիկ մրցաշրջանում «Սանթոսի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում:
18:42 13.06.2025
Հանրահայտ Netflix ընկերությունը փաստագրական սերիալ կթողարկի ֆրանսիական ՊՍԺ-ի հաղթական մրցաշրջանի մասին, հայտնում է RMC Sport-ը: Փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտարարել է, որ ֆիլմը պատմելու է ակումբի ներքին խոհանոցի և Չեմպիոնների լիգայում գրանցած տրիումֆի մասին: Ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա աշխարհի ակումբային առաջնությունից հետո:
18:24 13.06.2025
Հանրահայտ իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսի գործակալներն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային (FIGC) առաջարկել են ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկել իրենց հաճախորդին։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: 65-ամյա մասնագետն անգործ է 2024 թվականից, իսպանական «Բետիսից» հեռանալուց հետո: Ավելի վաղ նշվել էր, որ FIGC-ը գլխավոր մարզչի հիմնական թեկնածու է համարում Ջենարո Գատուզոյին:
15:27 13.06.2025
Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խիստ հիասթափված է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի տրանսֆերը չիրականացնելու ակումբի որոշումից, հայտնում է Don Balón-ը։ Ալոնսոն 26-ամյա կիսապաշտպանի ձեռքբերումը համարել է առաջնահերթություն և անձամբ խորհուրդ է տվել ակումբի ղեկավարությանը նրան գնել։ Նա կարծում էր, որ Սուբիմենդին կարող է լրացնել կենտրոնական կիսապաշտպանի խնդրահարույց դիրքը՝ Տոնի Կրոսի և Լուկա […]
14:45 13.06.2025
Այսօրվա դրությամբ 13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Այդ հավաքաականներն են` ԱՄՆ (ընդունող երկիր) Մեքսիկա (ընդունող երկիր) Կանադա (ընդունող երկիր) Ճապոնիա (Ասիա) Հարավային Կորեա (Ասիա) Հորդանան (Ասիա) Իրան (Ասիա) Ուզբեկստան (Ասիա) Ավստրալիա (Ասիա) Արգենտինա (Հարավային Ամերիկա) Էկվադոր (Հարավային Ամերիկա) Բրազիլիա (Հարավային Ամերիկա) Նոր Զելանդիա (Օվկիանիա) Աշխարհի առաջնությունը կանցկացվի հաջորդ տարվա հունիսի 11-ից […]
14:17 13.06.2025
«Միլանի» և Նիդերլանդների հավաքականի լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենը կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը պետք է փոխի խաղային դիրքը։ «Ափսոս է, որ Լամինին օգտագործում են հարձակման եզրում։ Այդ դիրքում նա բավարար չափով գնդակի տիրապետում չունի։ Իհարկե, Յամալը մեծ սպառնալիք է նաև եզրից, սակայն եթե նա խաղար հարձակման կենտրոնում, ավելի մեծ ազդեցություն […]
14:03 13.06.2025
Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի 1/4 եզրափակիչ։ Աշխարհի 24-րդ ռակետը 1/8 եզրափակչում դժվարին պայքարում 6-3, 5-7, 7-6 հաշվով հաղթել է Մաքենզի Մաքդոնալդին (ԱՄՆ, 99-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 32 րոպե։ Խաչանովի հաջորդ մրցակիցը Գաբրիել Դիալոն (Կանադա, 56-րդ ռակետ) է։
13:42 13.06.2025
ՖԻՖԱ-ն խորհրդակցություններ կանցկացնի 2029 թվականին Աշխարհի ակումբային առաջնությունը 48 թիմով անցկացնելու վերաբերյալ, եթե 2025 թվականի մրցաշարը հաջող անցնի, հայտնում է The Guardian-ը։ Եթե ՖԻՖԱ-ն չհանի Եվրոպայից 12 մասնակիցների սահմանաչափը, ապա ընդլայնումն այնտեղից ավելի շատ ակումբներ ներգրավելու միակ միջոցն է։ Նշվում է, որ մրցաշարին մասնակցությամբ հետաքրքրված են «Բարսելոնան», «Արսենալը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Միլանը»։ Բոլոր շահագրգիռ […]
13:24 13.06.2025
«Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի՝ աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների անունները։ Դարպասապահներ. Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Ֆրան Գոնսալես, Սերխիո Մեստրե։ Պաշտպաններ. Դանի Կարվախալ, Էդեր Միլիտաո, Դավիդ Ալաբա, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Լուկաս Վասկես, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռյուդիգեր, Ֆեռլան Մենդի, Դին Հաուսեն, Յուսեֆ Էնրիկես, Յակոբո Ռամոն, Ռաուլ Ասենսիո, Խեսուս Ֆորտեա, Դիեգո Ագուադո։ Կիսապաշտպաններ. Ջուդ Բելինգհեմ, Էդուարդո […]
12:52 13.06.2025
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը 2025/26 մրցաշրջանի մեկնարկից առաջ ցանկանում է կրճատել կազմը՝ տեղ ազատելով նոր համալրումների համար, հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ գերմանացի մասնագետը մտադիր է ազատվել Ինյակի Պենյայից, Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաբլո Տորեից և Ռոնալդ Արաուխոյից, եթե վերջինիս համար լինի շահավետ առաջարկ։ Նշված խաղացողներից ակումբը լքելուն ամենամոտը Անսու Ֆատին է։ Իսպանացին, […]
12:17 13.06.2025
«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի ղեկավարությունից խնդրել է տրանսֆեր իրականացնել, հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլի» կոլումբիացի հարձակվող Լուիս Դիասի տրանսֆերը ձախողելուց հետո, որը համարվում էր ակումբի գլխավոր տրանսֆերային թիրախն այս ամռանը, «Ալ-Նասրը» Ռոնալդուի խնդրանքով կենտրոնացել է «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գառնաչոյի ձեռքբերման վրա։ Ավարտված մրցաշրջանում 20-ամյա Գառնաչոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է […]
11:52 13.06.2025
Եվրոպական 4 ակումբներ հետևում են «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղին։ Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները: Այդ ակումբների թվում են «Լիդս Յունայթեդը», «Լենսը», «Պորտուն» և «Սևիլյան»: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանում 25-ամյա Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Հայաստանի հավաքականի խաղացողի արժեքը գնահատում է 25 […]
11:18 13.06.2025
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է, թե ում է համարում իդեալական ավագ։ «Իդեալական ավագը Սերխիո Ռամոսն է։ Նա ունի ավագի մտածելակերպ։ Ռամոսը ծնվել է հանդերձարանում և խաղադաշտում առաջնորդ լինելու համար։ Նույնիսկ եթե նա թևկապ չի կրում, հոգով նա միևնույն է ավագ է»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում MadridXtra-ն։ Հիշեցնենք, որ Մբապեն և Ռամոսը ժամանակին […]
11:00 13.06.2025
«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է թիմի հայտացուցակն Աշխարհի ակումբային առաջնության համար։ Դարպասապահներ. Էդերսոն, Շտեֆան Օրտեգա, Մարկուս Բետինելի։ Պաշտպաններ. Ռուբեն Դիաշ, Ջոն Սթոունզ, Նաթան Ակե, Ռայան Աիտ-Նուրի, Վիտոր Ռեյս, Յոշկո Գվարդիոլ, Մանուել Ականջի, Աբդուկոդիր Խուսանով, Ռիկո Լյուիս։ Կիսապաշտպաններ. Տիջանի Ռեյնդերս, Ժերեմի Դոկու, Նիկո Գոնսալես, Ռոդրի, Իլկայ Գյունդողան, Բեռնարդու Սիլվա, Սավինյո, Մատեուշ Նունյես, Ռայան Շերկի, Կլաուդիո Էչևերի, Ֆիլ […]
23:39 12.06.2025
Հնդկաստանում ընթացող «Delhi International Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 2 խաղափուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Նախավերջին խաղափուլից առաջ հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուէլ Պետրոսյանը 8 հնարավորից ունեն 6.5 միավոր և գտնվում են համապատասխանաբար 4-րդ և 6-րդ հորիզոնականներում: Նախավերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 8:30-ին: Խաղերին կարող եք […]
23:08 12.06.2025
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն 99 տոկոս հավանականությամբ կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդում է Sport 24-ը։ Սերբական ակումբը տրանսֆերի համար նախատեսված գումարն արդեն փոխանցել է «Լոկոմոտիվին»։ Հայ ֆուտբոլիստը նոր ակումբի հետ 4 տարվա պայմանագիր կստորագրի ու կվաստակի 700 հազար եվրո աշխատավարձ։ Եթե 26-ամյա ֆուտբոլիստը Բելգրադը ներկայացնող ակումբի համար բարեհաջող […]
22:45 12.06.2025
Թենիսի Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մասնակցում է Դևիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում հանդես եկող հայ թենիսիստները մեկնարկել են երկու պարտությամբ։ Հայաստանի հավաքականը միևնույն` 0-3 հաշվով պարտվել է Մոլդովայի ու Լատվիայի թենիսիստներին։ Մեր հավաքականը կմրցի նաև Մալթայի, Չեռնոգորիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների դեմ։ Հայաստանի հավաքականից մրցաշարին մասնակցում են Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, […]
22:08 12.06.2025
Իտալական «Պիզայի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին կգլխավորի «Պալերմոն»։ 51-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր կկնքի սիցիլիական ակումբի հետ: Այս մասին հայնում է La Gazzetta dello Sport-ը: Ինձագին նախորդ մրցաշրջանում աշխատում էր «Պիզայում», որի հետ բարձրացավ Ա սերիա: Բարձրագույն դիվիզիոնի նորեկը որպես փոխհատուցում կստանա 700 հազար եվրո: «Պալերմոն» Բ սերիայի նախորդ մրցաշրջանում գրավել էր 8-րդ տեղը:
21:23 12.06.2025
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսի արարողությունը կայացել է այսօր: Անգլիացին արդեն բուժզննում է անցել և պայմանագիր է ստորագրել: Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նոր թիմում հանդես կգա 12 համարով:
20:48 12.06.2025
Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Պրոբեժը հրաժարական է տվել: «Եկել եմ այն եզրակացության, որ հանուն հավաքականի պետք է հեռանամ գլխավոր մարզչի պաշտոնից: Ինձ համար երազանք էր հավաքականը գլխավորելը»,- Պրոբեժի խոսքերը մեջբերում է Լեհաստանի ֆուտբոլային միությունը: Ավելի վաղ մարզիչն ավագի թևկապից զրկել էր Ռոբերտ Լևանդովսկուն, իսկ աստղային ֆուտբոլիստը հայտարարել էր հավաքականից հեռանալու մասին: Մունդիալ-26-ի որակավորման մրցաշարի […]
20:14 12.06.2025
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից, հայտնում է Sky Sport-ը: Սաուդյան Արաբիայի սուվերեն ֆոնդը (PIF) կապ է հաստատել 56-ամյա մասնագետի ներկայացուցիչների հետ: Դեշամի շրջապատը շոյված է շռայլ առաջարկից, սակայն պատասխանել է, որ դեռևս վաղ է խոսել ապագայից: Կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել Մունդիալ-2026-ի ավարտից հետո:
19:24 12.06.2025
Ամերիկյան «Ինտեր Մայամին» հրապարակել է թիմի հայտացուցակն աշխարհի ակումբային առաջնության համար, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայտացուցակում ընդգրկված են Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսը, Ժորդի Ալբան և մի շարք այլ ֆուտբոլիստներ: «Ինտեր Մայամին» ընդգրկված է A խմբում և կմրցի բրազիլական «Պալմեյրասի», պորտուգալական «Պորտուի» և եգիպտական «Ալ Ահլիի» հետ:
19:05 12.06.2025
Ուզբեկստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները և մարզչական անձնակազմի ներկայացուցիչները ավտոմեքենաներ են նվեր ստացել Աշխարհի առաջնության ասիական որակավորման փուլի 10-րդ տուրի հանդիպումից հետո: Նրանք նաև արժանացել են պետական պարգևների, իսկ մեքենաները նվիրել է երկրի նախագահը։ Ընտրական փուլի վերջին հանդիպմանը Ուզբեկստանը հաղթել է Կատարի թիմին՝ 3:0 հաշվով: Ուզբեկստանի հավաքականի յուրաքանչյուր ներկայացուցչի մեքենաները հանձնվել են հենց ֆուտբոլի խաղադաշտում: Ուզբեկստանը […]