TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+25.09 oC

ՍՊՈՐՏ

Ինչո՞ւ է Չավին հայհոյել հանդիպման մրցավարին

17:47 06.01.2024

Իսպանիայի չեմպիոն, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին 19-րդ տուրի հանդիպման ժամանակ հայհոյել է գլխավոր մրցավարին, հաղորդում է Marca-ն։ Կատալոնական թիմն արտագնա խաղում 2:1 հաշվով դժվարին հաղթանակ էր տարել «Լաս Պալմասի» նկատմամբ։ Չավին դժգոհել է, որ 23-րդ րոպեին Սերխի Ռոբերտոյի նկատմամբ խախտման համար մրցակիցը չի զգուշացվել։ Մրցավարը դեղին քարտ է ցույց տվել Չավիին, որն ավելի է բարկացել […]

̰
Լեգենդար Ուեյն Ռունին հեռացվել է պաշտոնից

17:27 06.01.2024

Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին հեռացվել է «Բիրմինգհեմ Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 38-ամյա մասնագետը հոկտեմբերին էր գլխավորել անգլիական ակումբը՝ կնքելով 3.5 տարվա պայմանագիր: Ռունիի գլխավորությամբ «Բիրմինգհեմն» անցկացրել է 15 հանդիպում, տարել 2 հաղթանակ, կրել 9 պարտություն, գրանցել 4 ոչ-ոքի ու 20-րդ տեղում է Չեմպիոնշիփում։ Մարզչական կարիերայի […]

̰
Ինչո՞ւ է Չալհանօղլուն «Միլանից» տեղափոխվել «Ինտեր»

17:07 06.01.2024

«Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն բացատրել է իր հեռանալը «Միլանից» «Ինտեր». «Բոլորը կարծում են, որ ես հեռացել եմ «Միլանից» փողի պատճառով, բայց դա այն ամենը չէ, ինչ ինձ հետաքրքրում է։ Ինձ համար կարևոր էր լսել, ինձ կարևոր զգալ, և ահա ես ունեմ այդ զգացողությունը»,- Չալհանօղլուի խոսքերը մեջբերում է pianetamilan.it-ը։ Ընթացիկ մրցաշրջանում Չալհանօղլուն «Ինտերի» կազմում անցկացրել է […]

̰
Արթուր Գալոյանը փոխել է ակումբը

16:20 06.01.2024

Կալինինգրադի «Բալթիկայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը կարիերան կշարունակի Ռուսաստանի առաջին դիվիզիոնը ներկայացնող Տոլյատիի «Ակրոնում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 24-ամյա ֆուտբոլիստը 2023 թվականին էր միացել «Բալթիկային», որի կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 16 խաղի ու դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նախկինում նա խաղացել է նաև Մոսկվայի «Տորպեդոյում», «Վելեսում» ու Վիադիկավկազի Ալանիայում»։ Արթուր Գալոյանը […]

̰
Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները

15:54 06.01.2024

Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների դասակարգման աղյուսակը։ Առաջին տեղում Մադրիդի «Ռեալն» է, որի արժեքը գնահատվում է 5 միլիարդ 490 միլիոն եվրո։ Լավագույն եռյակում են նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (5 միլիարդ 427 միլիոն եվրո) և կատալոնական «Բարսելոնան» (4 միլիարդ 984 միլիոն եվրո)։ Ամենաթանկ ֆուտբոլային ակումբների տասնյակում են նաև «Լիվերպուլը» (4 միլիարդ 785 միլիոն եվրո), […]

̰
Կևին դե Բրույնեն՝ 2023 թվականի լավագույն փլեյմեյքեր

15:21 06.01.2024

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է 2023 թվականի լավագույն փլեյմեյքերների տասնյակը։ Առաջին տեղում է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ու Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն։ Նա այս անվանակարգում հաղթել էր նաև 2020 ու 2021 թվականներին։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին, լավագույն եռյակը եզրափակել է Դե Բրույնեի ակումբակից Բերնարդու Սիլվան։ […]

̰
«Ռեալը» կլինի իմ վերջին աշխատատեղը. Կառլո Անչելոտի

15:06 06.01.2024

Կառլո Անչելոտին հայտարարել է, որ մտադիր է կարիերան ավարտել «Ռեալում»։ Օրեր առաջ իտալացի մասնագետը երկարաձգել էր «Ռեալի» հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ «Սա իմ վերջին աշխատավայրն է։ Չգիտեմ, թե երբ կավարտեմ կարիերաս, սակայն կարող եմ հաստատել, որ «Ռեալը» կլինի իմ վերջին աշխատատեղը։ Հնարավոր է՝ դա տեղի կունենա 2026 թվականին […]

̰
Շիմոն Մարչինյակը 2023 թվականի լավագույն մրցավարն է

14:33 06.01.2024

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2023 թվականի լավագույն մրցավարների վարկանիշային աղյուսակը, որը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է լեհ Շիմոն Մարչինյակը (175 միավոր): Երկրորդ տեղում իտալացի Դանիելե Օրսատոն է (95), իսկ եռյակը եզրափակում է ֆրանսիացի Կլեման Տյուրպենը (64): Թոփ 10-ում ընդգրկված են նաև անգլիացիներ Մայքլ Օլիվերն ու Էնթոնի Թեյլորը, ֆրանսիացի ֆրանսուա Լետեկսյեն, […]

̰
Ռոնալդուն շքեղ բնակարան է գնել «Միլիարդատերերի կղզում»

14:00 06.01.2024

«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անշարժ գույք է ձեռք բերել Դուբայի Ջումեյրա Բեյ կղզում, որը հայտնի է նաև որպես «Միլիարդատերերի կղզի», հայտնում է Bloomberg Línea-ն: Պորտուգալացին բնակարանի համար վճարել է ավելի քան 30 միլիոն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում «Ալ Նասրի» կազմում անցկացրած 25 խաղում Ռոնալդուն դարձել է 24 գոլի ու 11 գոլային փոխանցման […]

̰
«Յուվենտուսը» պատրաստվում է բանակցել Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի շուրջ

13:35 06.01.2024

Իտալական «Յուվենտուսն» առաջիկա ամռանը ցանկանում է ամրապնդել կիսապաշտպանությունը: Թուրինյան ակումբը կփորձի Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին հրավիրել և պատրաստվում է պաշտոնական բանակցություններ սկսել ռուսական ակումբի հետ, հայտնում է РБ Спорт-ը: Ավելի վաղ նույն աղբյուրը նշում էր, որ «Յուվենտուսից» բացի հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Ֆիորենտինան»։ Ակումբները վաղուց են հետևում Սպերցյանին ու արդեն […]

̰
Այս տարի կմենամարտեմ Ֆլոյդ Մեյվեզերի հետ. Մենի Պակյաո

13:16 06.01.2024

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն հայտարարել է, որ 2024 թվականին ռևանշ մենամարտ է անցկացնելու ամերիկացի անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերի հետ։ «Մենք պետք է մենամարտ անցկացնեինք նախորդ տարի, ներողություն եմ խնդրում, որ չստացվեց։ Հուսով եմ՝ 2024 թվականին ձեզ տեսնել այստեղ՝ Ճապոնիայում, որտեղ կմենամարտեմ Ֆլոյդ Մեյվեզերի հետ։ Գուցե դուք չէիք ցանկանում, որ ես […]

̰
«Արարատ-Արմենիան» ու «Փյունիկը» շնորհավորել են Վարդան Մինասյանին 50-ամյակի առթիվ

13:00 06.01.2024

Երեւանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հունվարի 5-ին նշել է ծննդյան 50-ամյակը։ Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկի» նախկին գլխավոր մարզչին շնորհավորել են «Արարատ-Արմենիան» եւ «Փյունիկը»։    

̰
«Բարսելոնան» նոր հարձակվող է փնտրում

12:28 06.01.2024

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն վերահսկում է տրանսֆերային շուկան՝ փորձելով կատալոնական ակումբի համար հարձակվող գտնել, որը կարող է 35-ամյա Ռոբերտ Լևանդովսկու երկարաժամկետ փոխարինողը դառնալ։ Այս մասին հայտնում է Relevo-ն։ Նշվում է, որ աշխատանքներ են տարվում նոր հարձակվող գտնելու ուղղությամբ, չնայած այն հանգամանքին, որ «Բարսելոնան» վերջերս ձեռք բերեց 18-ամյա հարձակվող Վիտոր Ռոկեին։

̰
Մբապեն պատրաստ է անհավանական փոխհատուցում վճարել ՊՍԺ-ին ակումբից հեռանալու համար

11:54 06.01.2024

Կիլիան Մբապեն համաձայնել է հսկայական փոխհատուցում վճարել փարիզյան ակումբին, եթե ամռանը հեռանա ազատ գործակալի կարգավիճակով: Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։ Նշվում է, որ գումարի հստակ չափը ֆիքսված չէ և կախված է նրանից, թե երբ և ինչպես է խաղացողը հեռանալու ակումբից։ Նա գնահատվում է 70-80 միլիոն եվրո, բայց կան նաև սցենարներ, որոնց դեպքում Կիլիանից […]

̰
Ռոնալդուի մայրը չի կարողացել զսպել  արցունքները որդուց նվեր ստանալու ժամանակ

11:24 06.01.2024

Կրիշտիանու Ռոնալդուն ծննդյան օրվա առթիվ թանկարժեք մեքենա է նվիրել մորը։ 38-ամյա ֆուտբոլիստի մայրը Դոլորեշ Ավեյրուն դարձել է 69 տարեկան։ Ռոնալդուն մորը նվիրել է Porsche մակնիշի ավտոմեքենա։ Նվերը ստանալիս Դոլորեշ Ավեյրուն չի կարողացել զսպել արցունքները։

̰
Արման Ծառուկյանի նոկաուտը՝ 2023-ի լավագույնների թվում. UFC

10:51 06.01.2024

UFC-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է 2023 թվականի լավագույն նոկաուտները։ Լավագույնների թվում է նաև հայ մարտիկ Արման Ծառուկյանի հաղթական մենամարտն ամերիկացի Բենեիլ Դարիուշի դեմ։ Դեկտեմբերի 3-ին նա մեկ րոպեում նոկաուտի էր ենթարկել Բենեիլ Դարիուշին Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը 4-րդն է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում։

̰
Հայ շախմատիստների դիրքերը՝ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

10:26 06.01.2024

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Առաջատարի դիրքը պահպանել է աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը (2835)։ Աշխարհի նորընծա չեմպիոն, չինացի Դին Լիժենը չորրորդ տեղում է։ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 26-րդ տեղում է: 100 ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ. Հայկ Մարտիրոսյանը 2678 վարկանիշով 55-րդն է, Գաբրիել Սարգսյանը (2672) 61-րդն […]

̰
Անհավանական է, թե ինչպես են երեք վայրկյանում անվադողեր փոխում. Զիդանը՝ Ֆորմուլա 1-ի մասին

09:53 06.01.2024

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ հաճախ Ֆորմուլա 1-ը որպես օրինակ է օգտագործում ֆուտբոլիստների հետ զրուցելիս: «Երբ զրուցում եմ խաղացողների հետ, հաճախ օրինակներ եմ բերում Ֆորմուլա 1-ից: Անհավանական է, թե ինչպես են երեք վայրկյանում անվադողեր փոխում, չեմ հասկանում՝ ինչպես է դա հնարավոր, այդ ամենն ինձ շփոթեցնում է: «Արքայական ավտոսպորտն» ամենաբարձր մակարդակի […]

̰
2018-ից հետո առաջին անգամ Ջոկովիչը պարտվել է Ավստրալիայում

09:22 06.01.2024

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն Ավստրալիայում ընթացող United Cup մրցաշարում Սերբիայի հավաքականի կազմում պարտվել է ավստրալացի Ալեքս Դե Մինաուրին։ 1 ժամ 34 րոպե տևողությամբ մրցախաղում Դե Մինաուրը հաղթել է 6-4, 6-4 հաշվով։ Հունվարի 2-ին Ջոկովիչը մարզման ժամանակ ստացել էր դաստակի վնասվածք, ինչը խանգարել է խաղի ժամանակ։ Մրցախաղի ընթացքում նա նաև ունեցել է բժշկական օգնության կարիք։ […]

̰
Ֆրանսիացի թենիսիստը ռակետով վնասել է ճակատը

08:52 06.01.2024

Ֆրանսիացի թենիսիստ Ադրիան Մանարինոն չի զսպել հույզերն ու իրեն վնասվածք է հասցրել Ավստրալիայում ընթացող United Cup մրցաշարի ժամանակ։ Իտալացի Լորենցո Սոնեգոյի դեմ մրցախաղում Մանարինոն ռակետով մի քանի անգամ հարվածել է իր ճակատին, սկվել է թեթև արյունահոսություն։ Բուժօգնություն ստանալուց հետո աշխարհի 22-րդ ռակետը շարունակել է հանդիպումը և հաղթել 6-4, 6-4 հաշվով։

̰
«Ինտերի» թոփ-10 գոլերը 2023-ին

08:21 06.01.2024

Միլանի «Ինտերը» ներկայացրել է 10 լավագույն գոլերը 2023 թվականի ընթացքում։ Առաջին տեղում իտալացի պաշտպան Ֆեդերիկո ԴԻմարկոյի տպավորիչ գոլն է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո։ Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրից հետո «Ինտերն» առաջատարն է 45 միավորով։ Երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսը» վաստակել է 43 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Միլանը»՝ 36։

̰
Մեսիի ընկերը հրաժարվել է տեղափոխվել «Ինտեր Մայամի»

00:07 06.01.2024

Արգենտինական «Բոկա Խունիորսի» պաշտպան Մարկոս Ռոխոն հրաժարվել է տեղափոխվել ամերիկյան «Ինտեր Մայամի», հաղորդում է TyC Sports-ը։ Լիոնել Մեսսին ազգային թիմում իր նախկին խաղընկերոջը փորձել է համոզել տեղափոխվել MLS, սակայն մերժում է ստացել։ Մեսսին ու Ռոխոն ունեն ընկերական հարաբերություններ։ 33-ամյա արգենտինացին նշել է, որ ցանկանում է մինչև պայմանագրի ավարտը մնալ «Բոկա Խունիորսում»։ Արգենտինացի պաշտպանը 2021 թվականին […]

̰
Անչելոտին կոշտ պատասխան է տվել Մբապեի մասին հարցին

23:40 05.01.2024

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասուլիսի ժամանակ լրագրողին կոշտ պատասխան է տվել Կիլիան Մբապեի մասին հարցին։ «Ես չեմ ճանաչում ձեզ։ Երևի, Դուք այն նորեկներից եք, որոնք չիգտեն, որ ես չեմ խոսի այդ մասին։ Ես չեմ անդրադառնա այդ հարցին»,- ասել է իտալացի մասնագետը, հաղորդում է Football Espana-ն։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ռեալը» հունվարին […]

̰
Մեկնարկել է տարվա խորհրդանշական հավաքականի քվեարկությունը

23:10 05.01.2024

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ֆեդերացիան (FIFPro) հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականի հավակնորդների ցուցակը, որում տեղ է գտել 23 խաղացող։ Տարվա թիմը կորոշվի ֆուտբոլիստների շրջանում անցկացվելիք քվեարկությամբ։ Նրանք կընտրեն մեկ խաղացող յուրաքանչյուր դիրքի համար։ Տարվա խորհրդանշական հավաքականի կազմը կհրապարակվի հունվարի 15-ին։

̰
Կարեն Խաչանովը տարին սկսել է պարտությամբ

22:33 05.01.2024

Աշխարհի 15-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովն անհաջող է մեկնարկել Հոնկոնգում ընթացող մրցաշարում։ 1/8 եզրափակչում նա մրցել է ֆինն Էմիլ Ռուուսուվուորիի հետ ու պարտություն կրել երեք սեթում՝ 6-7, 6-2, 2-6։ Քառորդ եզրափակչում 69-րդ ռակետ Ռուուսուվուորիի մրցակիցը կլինի Լորենցո Մուզետի (Իտալիա) – Պավել Կոտով (Ռուսաստան) զույգի հաղթողը։

̰
Առաջին հերթին նա մեծագույն մարդ է. Լուչեսկուն՝ Մխիթարյանի մասին

21:50 05.01.2024

Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն գովեստի խոսքեր է ասել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։ Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ռումինացի մասնագետի գլխավորությամբ 2010-2013 թվականներին խաղացել է ուկրաինական ակումբում։ «Ի՞նչ կարող եմ ասել Մխիթարյանի մասին, որը նույնիսկ 34 տարեկանում պահանջված է Եվրոպայում։ Նա իմ աշակերտն է։ Բոլորս ճանաչում ենք այդ խաղացողին, բայց […]

̰
Էլինա Ավանեսյանը պարտվեց Էմմա Նավարոյին

21:34 05.01.2024

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (74-րդ ռակետ) չի կարողացել հաղթահարել նորզելանդական Օքլենդում անցկացվող մրցաշարի երկրորդ շրջանը։ 21-ամյա թենիսիստուհուն պայքարից դուրս է թողել աշխարհի 31-րդ ռակետ, ամերիկացի Էմմա Նավարոն, որը հաղթել է 6-1, 6-2 հաշվով։ Հիշեցնենք, որ առաջին շրջանում Ավանեսյանը 7-6, 6-2 հաշվով առավելության էր հասել նորզելանդացի Մոնիկ Բերիի նկատմամբ։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 267 հազար […]

̰
Հոլանդը վերսկսել է մարզումները

21:13 05.01.2024

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը վերականգնվել է վնասվածքից ու վերսկսել մարզումները թիմի ընդհանուր խմբում: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 23-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից բացակայում է դեկտեմբերի 6-ից, երբ վնասվածք էր ստացել «Ասթոն Վիլայի» դեմ խաղում։ Սպասվում է, որ նորվեգացին կմասնակցի «Հադերսֆիլդի» դեմ գավաթային խաղին, որը կկայանա հունվարի 7-ին։

̰
Քոնոր Մաքգրեգորը վերադառնում է

20:42 05.01.2024

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայտնել է ութանկյուն վերադառնալու մասին։ 35-ամյա իռլանդացի մարտիկը տեսաուղերձում շնորհավորել է Ամանորը և նշել է, որ կմենամարտի ամերիկացի Մայքլ Չենդլերի հետ։ Մենամարտը կկայանա 2024թ․ հուլիսի 29-ին Լաս Վեգասում։ Մաքգրեգորն իր առաջիկա մենամարտը անվանել է «Բոլոր ժամանակների մեծագույն վերադարձ»։ Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել էր 2021 […]

̰
«Յուվենտուսը» հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով

20:24 05.01.2024

«Յուվենտուսը» հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։ Ըստ RB Sport-ի՝ դեկտեմբերին «Յուվենտուսը» զրուցել է Սպերցյանի ներկայացուցիչների հետ։ Թուրինցիները բարձր են գնահատում «Կրասնոդարի» կիսապաշտպանին և նրան հարմար տարբերակ են համարում թիմն ուժեղացնելու համար։ Հաղորդվում է, որ Սպերցյանն այժմ կենտրոնացած է «Կրասնոդարի» վրա, և «Յուվենտուսի» հետ բանակցությունները կվերսկսվեն մրցաշրջանի ավարտին մոտ։

̰
BACK_TO_TOP