21:50 05.01.2024
Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն գովեստի խոսքեր է ասել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։ Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ռումինացի մասնագետի գլխավորությամբ 2010-2013 թվականներին խաղացել է ուկրաինական ակումբում։ «Ի՞նչ կարող եմ ասել Մխիթարյանի մասին, որը նույնիսկ 34 տարեկանում պահանջված է Եվրոպայում։ Նա իմ աշակերտն է։ Բոլորս ճանաչում ենք այդ խաղացողին, բայց […]
21:34 05.01.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (74-րդ ռակետ) չի կարողացել հաղթահարել նորզելանդական Օքլենդում անցկացվող մրցաշարի երկրորդ շրջանը։ 21-ամյա թենիսիստուհուն պայքարից դուրս է թողել աշխարհի 31-րդ ռակետ, ամերիկացի Էմմա Նավարոն, որը հաղթել է 6-1, 6-2 հաշվով։ Հիշեցնենք, որ առաջին շրջանում Ավանեսյանը 7-6, 6-2 հաշվով առավելության էր հասել նորզելանդացի Մոնիկ Բերիի նկատմամբ։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 267 հազար […]
21:13 05.01.2024
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը վերականգնվել է վնասվածքից ու վերսկսել մարզումները թիմի ընդհանուր խմբում: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 23-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից բացակայում է դեկտեմբերի 6-ից, երբ վնասվածք էր ստացել «Ասթոն Վիլայի» դեմ խաղում։ Սպասվում է, որ նորվեգացին կմասնակցի «Հադերսֆիլդի» դեմ գավաթային խաղին, որը կկայանա հունվարի 7-ին։
20:42 05.01.2024
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայտնել է ութանկյուն վերադառնալու մասին։ 35-ամյա իռլանդացի մարտիկը տեսաուղերձում շնորհավորել է Ամանորը և նշել է, որ կմենամարտի ամերիկացի Մայքլ Չենդլերի հետ։ Մենամարտը կկայանա 2024թ․ հուլիսի 29-ին Լաս Վեգասում։ Մաքգրեգորն իր առաջիկա մենամարտը անվանել է «Բոլոր ժամանակների մեծագույն վերադարձ»։ Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել էր 2021 […]
20:24 05.01.2024
«Յուվենտուսը» հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։ Ըստ RB Sport-ի՝ դեկտեմբերին «Յուվենտուսը» զրուցել է Սպերցյանի ներկայացուցիչների հետ։ Թուրինցիները բարձր են գնահատում «Կրասնոդարի» կիսապաշտպանին և նրան հարմար տարբերակ են համարում թիմն ուժեղացնելու համար։ Հաղորդվում է, որ Սպերցյանն այժմ կենտրոնացած է «Կրասնոդարի» վրա, և «Յուվենտուսի» հետ բանակցությունները կվերսկսվեն մրցաշրջանի ավարտին մոտ։
19:55 05.01.2024
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կատալոնական ակումբի խնդիրների մասին․ «Միանշանակ, «Բարսելոնան» կարող է պայքարել չեմպիոնության համար։ Մենք դա արեցինք նախորդ մրցաշրջանում և կարող ենք կրկնել նաև այս տարի։ Ինձ ամենաշատն անհանգստացնում է պաշտպանությունը։ Խփելով 2-3 գոլ՝ մենք որոշ խաղերում չենք կարողացել հաղթել պաշտպանությունում սխալների պատճառով։ «Բարսելոնան» չափազանց շատ է գոլ բաց թողնում»,- իսպանացի մասնագետի […]
19:30 05.01.2024
Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ընդգրկվել է 2024թ․ Հավակնորդների մրցաշարի մասնակիցների թվում, սակայն հրաժարվել է մասնակցել մրցաշարին։ «Շնորհակալ եմ հրավերի համար, սակայն հիմա ես ցանկություն չունեմ»,- սոցցանցերում գրել է ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատարը։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ աշխարհի չեմպիոնին Հավակնորդների մրցաշարում Կարլսենին կփոխարինի ադրբեջանցի Նիջաթ Աբասովը, որը չորրորդ տեղն էր գրավել աշխարհի […]
19:07 05.01.2024
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) կմասնակցի Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք Zagreb Open միջազգային մրցաշարին, հաղորդում է UWW-ի մամուլի ծառայությունը։ 65 կգ քաշայինների պայքարին կմասնակցի ազատ ոճի 23 ըմբիշ։ Թևանյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է այս մրցաշարում։ Հունվարի 10-15-ին կայանալիք մրցումներին մեդալների համար կպայքարի 550 ըմբիշ։ Վազգեն Թևանյանը Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր […]
18:26 05.01.2024
Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով պարտության է մատնել «Լաս Պալմասին»: Կատալոնական ակումբը հաղթական գոլը խփել է ավելացված ժամանակում։ Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 41 միավորով 3-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Լաս Պալմասը» 26 միավորով 8-րդն է:
17:54 05.01.2024
CIES Football Observatory սպորտային հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր տրանսֆերային արժեքով ֆուտբոլիստների ցանկը: Ցուցակը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, որի արժեքը կազմում է 267,5 միլիոն եվրո: Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 251,2 միլիոն եվրո, երրորդում «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունյորն է՝ 250,3 միլիոն եվրո: […]
17:06 05.01.2024
ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը պատմության մեջ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Թուլուզի» դեմ Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում 25-ամյա ֆուտբոլիստը 111-րդ գոլն է խփել փարիզյան ակումբի տնային ստադիոնում։ Այդ ցուցանիշով Մբապեն շրջանցել է ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանիին, որը «Պարկ դե Պրենսում» դարձել է 110 […]
16:38 05.01.2024
«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աստղային ֆուտբոլիստներին կոչ է արել հետևել իր օրինակին ու տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։ «2024 թվականին կփորձեմ անել նույնը, ինչ 2023-ին։ Ես երջանիկ եմ, որ որոշեցի տեղափոխվել այստեղ, երբ ոչ ոք չէր հավատում դրան։ Սակայն դա արդեն անցյալում է։ Հիմա ամենագլխավորն այն է, որ առաջնության մակարդակը շարունակում է […]
12:50 05.01.2024
Պորտուգալիայի ազգային թիմի և արաբական «Ալ-Նասր»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կարժանանա Մարադոնայի անվան մրցանակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Goal-ը: «Ալ Նասր»‑ի պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Globe Soccer Awards‑ի կողմից կստանա Դիեգո Մարադոնայի անվան մրցանակը ՝ որպես 2023 թվականի լավագույն ռմբարկու: Globe Soccer Awards մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 19-ին: Նախորդ տարի 38‑ամյա Ռոնալդուն 59 խաղում […]
20:44 04.01.2024
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է Ալ-Նասրի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին. «Ամեն ոք, ով ասում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն վատն է, հիմար է և ոչինչ չգիտի ֆուտբոլի մասին»,-Պեդրիի խոսքերը մեջբերել է CristianoXtra-ն X սոցիալական ցանցում: Մինչ այս՝ Կրիշտիանուն դարձել էր 2023 թվականի աշխարհի լավագույն ռմբարկու՝ դառնալով 54 գոլի հեղինակ։
18:51 04.01.2024
«Մանչեսթեր Յունայթեդը» ակտիվացրել է իսպանացի պաշտպան Սերխիո Ռեգիլոնի հետ վարձակալության պայմանագրի վաղաժամկետ խզման տարբերակը։ Ֆուտբոլիստը մոտ ժամանակներս կվերադառնա «Տոտենհեմ»: Այս մասին հայտնում է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը, փոխանցում է armsport.am-ը: Այս մրցաշրջանում պաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Ռեգիլոնը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2020 թվականից։ […]
17:17 04.01.2024
Միլանի «Ինտերը» հետաքրքիր տեսանյութ է ներկայացրել, որում թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնում է մինչև 2026 թվականն իտալական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Մխիթարյանը հանդես է գալիս «դասախոսի» դերում և տարբեր լեզուներով հայտնում նոր պայմանագրի մասին: 34-ամյա հայ ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։ Մխիթարյանն «Ինտերում» հանդես է գալիս 2022 թվականից։
09:15 04.01.2024
«Բարսելոնայի» պաշտպան Մարկոս Ալոնսոն հաջողությամբ ենթարկվել է մեջքի ստորին հատվածի վիրահատության՝ 2023 թվականի դեկտեմբերի սկզբին ստացած վնասվածքից հետո։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ընթացիկ մրցաշրջանում ձախ պաշտպանը յոթ հանդիպում է անցկացրել, որոնցից չորսը մեկնարկային կազմում՝ խաղալով 301 րոպե: Որպես «Բարսելոնայի» խաղացող, նա, ընդհանուր առմամբ, անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ:
08:48 04.01.2024
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի եզրափակչի մասնակից, աշխարհի վեցերորդ ռակետ, հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը պատմել է, թե ինչպես են ընթանում գործերը մեջքի վնասվածքի հետ կապված, ինչի պատճառով նա հրաժարվել է ATP 2023 թվականի եզրափակիչ առաջնությունից։ «Ես բուժվել եմ. ինձ մոտ ամեն ինչ լավ է ընթանում։ Մի քանի շաբաթ առաջ ես կասկածում էի, թե արդյոք պատրաստ կլինեմ, […]
08:26 04.01.2024
«Բավարիան» մտադիր է ձեռք բերել «Միլանի» և Անգլիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ֆիկայո Տոմորիին: Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter): Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբի խորհուրդը վերջին երկու շաբաթվա ընթացքում ակտիվորեն քննարկում է 26-ամյա անգլիացու թեկնածությունը։ «Բավարիայի» ներկայացուցիչներն արդեն դիմել են ֆուտբոլիստի համար, սակայն «Միլանը» դժվար թե վաճառի պաշտպանության առաջատարին ձմեռային տրանսֆերային […]
23:00 03.01.2024
Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի կայքում հրապարակված ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշի 100-յակում ընդգրկված են Հայաստանի հավաքականի 6 շախմատիստներ։ Տղամարդկաանց ցուցակում ընդգրկվել են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Նրանք զբաղեցրել են համապատասխանաբար 55-րդ, 61-րդ և 91-րդ տեղերը:
13:22 03.01.2024
Հայաստանը ներկայացնող դահուկորդ Գլեբ Մոսեսովը հաջող մեկնարկ է ունեցել Շվեյցարիայի միջազգային մրցաշարում: Շվեյցարիայի Պոնտրեսինա քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշարի ոլորավայրէջք մրցաձևում Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովը 1:26.08 արդյունքով 2-րդն էր՝ ընդամենը 0.87 վայրկյան զիջելով Շվեյցարիան ներկայացնող մարզիկին։ Մրցաշարին մասնակցում էին 12 պետությունների 110 մարզիկներ։
12:42 03.01.2024
Ավարտվել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Կանանց մրցաշարին մասնակցել են 30 երկրների 118 շախմատիստուհիներ: Հաղթող է դարձել Վալենտինա Գունինան, որը 17 հնարավորից վաստակել է 14 միավոր: Հայ շախմատիստուհիներից մրցանակային տեղ է զբաղեցրել Մարիամ Մկրտչյանը: Մարիամը վաստակել է 10.5 միավոր և զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը: Առաջնության շրջանակներում Մարիամը հաղթել է աշխարհի 14-րդ չեմպիոնուհի Աննա Ուշենինային և […]
23:57 02.01.2024
Արտանիշ համայնքում բացվել է բռնցքամարտի մարզադպրոց: Այս մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան: Մանրամասները՝ տեսանյութում:
20:18 01.01.2024
Մադրիդի «Ռեալը» այսօր՝ հունվարի 1-ին, պաշտոնական առաջարկ կանի ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեին, հայտնում է AS-ը, փոխանցում է armsport.am-ը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մադրիդի «Ռեալը» հայտնել է 25-ամյա հարձակվողին, որ եթե նա ցանկանում է միանալ թիմին, ապա պետք է որոշի պայմանագիր կնքել մինչև 2024 թվականի հունվարի կեսը։ Միաժամանակ, ինչպես ավելի վաղ հայտնել էր L’Équipe-ը, […]
21:35 31.12.2023
Ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականի նախկին խաղացող և գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահի միակ թեկնածուն է, հաղորդում է կազմակերպության կայքը։ Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահի ընտրությունը տեղի կունենա հունվարի 25-ին։ Գործող նախագահ Անդրեյ Պավելկոն միջոցների անօրինական յուրացման կասկածով կալանավորված է։ Անդրեյ Շեւչենկոն Կիեւի «Դինամոյի» կազմում դարձել է Ուկրաինայի հնգակի չեմպիոն, եռակի գավաթակիր, իտալական «Միլանի» հետ […]
20:44 31.12.2023
Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Նոթինգեմ Ֆորեսթը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»: Հաղթական գոլը 82-րդ րոպեին խփել է Մորգան Գիբս-Ուայթը: «Նոթինգեմ Ֆորեսթը» 1994 թվականից ի վեր առաջին անգամ է հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին» և ընդհատել մանչեսթերցիներից կրած 11-խաղյա պարտությունների շարքը: Նունու Էշպիրիտու Սանտուի գլխավորած թիմը 20 միավորով բարձրացավ 15-րդ հորիզոնական, «Մանչեսթեր Յունայթեդը» […]
19:36 31.12.2023
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը կասկած չունի, որ Կիլիան Մբապեն կերկարձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ առնվազն մինչեւ 2025թ․ հունիս, հաղորդում է ֆրանսիական L’Équipe-ը։ ՊՍԺ-ում վստահ են, որ 25-ամյա ֆրանսիացի հարձակվողը երջանիկ է Փարիզում և այս փուլում չի ընդունի Մադրիդի «Ռեալի» կամ այլ ակումբի առաջարկ։ Մբապեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Այս մրցաշրջանի մեկնարկից առաջ […]
18:21 31.12.2023
Ա Սերիայի 18-րդ տուրում «Միլանը» տանը հաղթեց «Սասուոլոյին»: Միակ գոլը 59-րդ րոպեին խփեց Քրիստիան Պուլիշիչը: Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 36 միավորով ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում, «Սասուոլոն» 16 միավորով 16-րդ տեղում է:
17:25 31.12.2023
Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» հետ նոր պայմանագիր կնքելուց հետո կիսվել է տպավորություններով։ «Ուրախ եմ երկարաձգել պայմանագրիս ժամկետը և շարունակել ճանապարհորդությունս մինչև 2026 թվականը։ Մաղթում եմ ձեզ ուրախ Նոր տարի։ Միշտ առաջ, «Ինտեր»»,- ակումբի սոցցանցերում հրապարակված տեսանյութում ասել է 34-ամյա ֆուտբոլիստը։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգել էր 2 տարով՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
16:22 31.12.2023
Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2023 թվականին տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով՝ հավաքականների լավագույն մարզիչների տասնյակը։ Առաջին տեղում է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը: 1. Լիոնել Սկալոնի, Արգենտինա (185 միավոր) 2. Դիդիե Դեշամ, Ֆրանսիա (112) 3. Ռոբերտո Մարտինես, Պորտուգալիա (61) 4. Լուիս դե լա Ֆուենտե, Իսպանիա (56) 5. Մարսելո Բիելսա, Ուրուգվայ (43) 6. […]