10:12 10.01.2024
Ինչպես տեղեկացնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը, Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի բոլոր հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Գերմանիայի հավաքականի աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Ֆրանց Բեկենբաուերի, ով մահացել է հունվարի 7-ին 78 տարեկանում: Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում բոլոր խաղացողները սև թևկապեր են կրելու:
09:46 10.01.2024
«Տոտենհեմը» հայտարարել է «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների տեղափոխության մասին։ Հարձակվողը անգլիական ակումբ է տեղափոխվել վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը։ Վերները հանդես կգա 16 համարի մարզաշապիկով։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ պայմանագիրը ներառում է վարձակալություն՝ 18-19 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ: Այս մրցաշրջանում 27-ամյա գերմանացին մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
08:48 10.01.2024
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր հեռանալու հետ կապված իրավիճակը. «Իհարկե, ես ցանկանում եմ, որ Կիլիանը մնա: Նա աշխարհի լավագույն խաղացողն է, իսկ ՊՍԺ-ն նրա համար լավագույն ակումբն է։ Նա ամեն ինչի կենտրոնն է»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: Այս մրցաշրջանում Մբապեն փարիզցիների կազմում անցկացրել է 16 հանդիպում Լիգա 1-ում՝ […]
08:22 10.01.2024
ՊՍԺ-ի պաշտպան Նորդի Մուկիելեն մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել «Բավարիա», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները բանակցությունների առաջադեմ փուլում են։ Ինքը՝ խաղացողը, ցանկանում է տեղափոխվել «Բավարիա»։ 26-ամյա Մուկիելեն ՊՍԺ է տեղափոխվել 2022 թվականի ամռանը Լայպցիգից 12 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում նա փարիզցիների կազմում անցկացրել է 10 հանդիպում և կատարել […]
21:33 09.01.2024
ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Էսեկիել Լավեսին բուժօգնություն է ստանում հոգեբուժարանում, հաղորդում է Marca-ն։ Ֆուտբոլիստը հոգեմետ դեղերի օգտագործման հետևանքով ունի հոգեկան շեղումներ, սկսել է գլխում ձայներ լսել, հետապնդվելու մոլուցք և վախեր ունի։ Դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Լավեսին ընտանեկան վեճի ժամանակ անրակի կոտրվածք էր ստացել։ Լավեսին Արգենտինայի հավաքականում դարձել է 2008թ․ օլիմպիական չեմպիոն, 2014թ․ […]
20:26 09.01.2024
Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» ֆուտբոլիստներն ընթացիկ առաջնությունում 7-րդ պարտությունից հետո պատժվել են և ամբողջ շաբաթը կանցկացնեն հյուրանոցում առանց ընտանիքների հետ հանդիպելու հնարավորության, հաղորդում է gazetta.it-ը։ Իտալացի Վալտեր Մացարիի գլխավորած թիմը հանգրվանել է Նեապոլի Serapide հյուրանոցում։ Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Նապոլին» 0:3 հաշվով պարտվել էր «Տորինոյին» և այժմ 28 միավորով 9-րդ տեղում է։ Հաջորդ հանդիպումը «Նապոլին» կանցկացնի […]
20:07 09.01.2024
Իտալիայի Ա Սերիայի նախագահ Լորենցո Կազինին և ակումբները նախաձեռնել են ոչ պաշտոնական բանակցային գործընթաց, որի նպատակն է Ա Սերիայի մասնակից թիմերի քանակի կրճատումը՝ 20-ի փոխարեն 18 թիմ, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Հաջորդ մրցաշրջանից կփոխվի Չեմպիոնների լիգայի, իսկ 2025-ից՝ աշխարհի ակումբային առաջնության ձևաչափը, և ակումբային հանդիպումների քանակը կաճի։ Այդ պատճառով Իտալիայի առաջատար ակումբները ցանկանում […]
19:42 09.01.2024
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին «Սալերնիտանայի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո մեկնաբանել է չեմպիոնական մրցավազքն Իտալիայի առաջնությունում. «Պետք է իրատեսական մոտեցում ունենալ, «Ինտերն» անցկացնում է գերազանց մրցաշրջան։ «Սալերնիտանայի» նկատմամբ հաղթանակը կարևոր էր 5-րդ տեղից հեռու մնալու համար։ 15 միավորի տարբերությունը հինգ հաղթանակ է, ինչը կարևոր է։ Մենք հիմա լավ ֆիզիկական վիճակում ենք, հանգիստ ենք […]
19:16 09.01.2024
UFC-ի թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը խաղադաշտ վերադառնալու առթիվ շնորհավորել է «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեին: «Ֆանտաստիկ վերադարձ»,- սոցցանցերում գրել է Հաբիբը: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում 5:0 հաշվով ջախջախել էր «Հադերսֆիլդին»։ Դե Բրույնեն վերադարձը նշել էր գոլային փոխանցումով:
19:00 09.01.2024
«Վիլյառեալն» Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակչից հետաձգված խաղում պարտվել է երրորդ լիգան ներկայացնող «Ունիոնիստասին» և դուրս է մնացել հետագա պայքարից: Կիրակի օրը թիմերը խաղադաշտում անցկացրել էին 90 րոպե՝ մեկական անգամ գրավելով միմյանց դարպասը: Երկրորդ խաղակեսի վերջում ստադիոնի լուսավորության հետ կապված խնդիրներ էին ծագել, ինչից հետո կազմակերպիչները հանդիպումը տեղափոխել էին երկուշաբթի: Հետաձգված մրցավեճում գոլեր չեն […]
18:43 09.01.2024
«Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարծիք է հայտնել իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլի մասին․ ««Զալցբուրգի» դեմ խաղից հետո վստահություն զգացի, սկսեցի ստանալ ավելի շատ խաղաժամանակ, «Սան Սիրոյում» խաղացի «Ինտերի» դեմ։ Սուպեր է, ինչի՞ց պետք է դժգոհեմ։ Իմանոլ Ալգուասիլը սուպերմարզիչ է, ինձ դուր է գալիս։ Նա էմոցիոնալ է, մարզումներին հանգիստ չի տալիս։ […]
18:27 09.01.2024
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Բարսելոնան» արտագնա հաղթանակի է հասել չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Բարբաստրոյի» նկատմամբ: Գրանցվել է 3:2 հաշիվը: Առաջին կեսում Չավիի թիմը մեծ առավելություն է ունեցել, բայց կատարած 17 հարվածներից միայն մեկն է կարողացել գոլի վերածել: Աչքի է ընկել Ֆերմին Լոպեսը: Երկրորդ կեսի սկզբում Ռաֆինյան կրկնապատկել է հաշիվը, բայց քիչ հետո հաշիվը կրճատվել է: […]
18:11 09.01.2024
Սերժ Դեբլեն կրկին հայտնվել է հայկական ակումբների ուշադրության կենտրոնում: 34-ամյա հարձակվողի տրանսֆերի համար են պայքարում հայկական առաջատար ակումբները, ինչպես նաև ղազախական մի քանի թիմեր: Կոտդիվուարցի հարձակվողը 2022-ից խաղում էր «Տոբոլի» կազմում, որի հետ պայմանագրի ժամկետը ավարտվել է և նա ազատ գործակալի կարգավիճակ է ստացել: Նշվում է սակայն, որ հարձակվողը ցանկանում է ելույթները շարունակել Ղազախստանում: Այդ […]
17:45 09.01.2024
Հրաձգության Հայաստանի հավաքականը հունվարի 10-14-ը Սլովենիայի Ռուսե քաղաքում կմասնակցի «ISSF Grand Prix» միջազգային մրցաշարին։ Հայկական թիմը կներկայանա հետևյալ կազմով. Ատրճանակ Բենիկ Խլղաթյան Գևորգ Մելքոնյան Էլմիրա Կարապետյան Նարե Գաբրիելյան Հրացան Հրաչ Բաբայան
17:09 09.01.2024
Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ բաց է թողնելու «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը: Իսպանացի թենիսիստը վնասվածք է ստացել Բրիսբենում կայացած մրցաշարի քառորդ եզրափակչում: «Մկանային կտրվածք ունեմ: Հիմա պատրաստ չեմ իմ առավելագույն ուժերով խաղալ 5-սեթանոց մրցաշարերում, այդ պատճառով վերադառնում եմ Իսպանիա, որպեսզի սկսեմ ապաքինվել: Մեկ տարի համառորեն աշխատել եմ թենիս վերադառնալու համար և […]
16:46 09.01.2024
Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում ՊՍԺ-ն հյուրընկալվել է «Ռևելին» և ջախջախիչ հաղթանակի հասել 9:0 հաշվով: Փարիզցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն: Ֆրանսիացին նաև մեկ գոլային փոխանցում է կատարել: 1/16 եզրափակչում ՊՍժ-ի մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո:
16:16 09.01.2024
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչու է նախորդ մենամարտից հետո պարզել Հայաստանի դրոշը, այլ ոչ թե Ռուսաստանի։ Դեկտեմբերի 3-ին նա մեկ րոպեում նոկաուտի էր ենթարկել ամերիկացի Բենեիլ Դարիուշին։ «Ես տեղափոխվեցի ԱՄՆ, երբ ասում էին, որ դրոշ պարզել չի կարելի, սակայն հետո պարզվեց հակառակը։ Այդ պատճառով նախապես չունեի դրոշ ցուցադրելու մտադրություն, և ինձ հետ […]
15:52 09.01.2024
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 22-ամյա ֆուտբոլիստը 2022 թվականի աշնանը վարձակալությամբ տեղափոխվել էր բուլղարական «ԲԿՄԱ Սոֆիա», որի կազմում անցկացրել է 26 հանդիպում ու դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։ Շաղոյանը «Արարատ-Արմենիայի» կազմը համալրել էր 2018-ին։ Երևանյան ակումբի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 64 հանդիպում ու խփել 11 գոլ:
15:34 09.01.2024
«Ալ Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, «Ալ Ահլիի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն ու «Ալ Իթիֆակի» անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը ցանկանում են հեռանալ Սաուդյան Արաբիայից, հաղորդում է Fichajes.net-ը։ Նրանց դուր չեն գալիս արաբական երկրի շոգ եղանակը, ստադիոնների հաճախելիության մակարդակն ու խնդիրները խաղադաշտում։ Բենզեման, Ֆիրմինոն ու Հենդերսոնը 2023 թվականից են խաղում Սաուդյան Արաբիայում։ Երեք ֆուտբոլիստների պայմանագրերն էլ […]
15:10 09.01.2024
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանի մարզիչ Սերգեյ Թորոսյանը գնահատել է իր սանի շանսերը բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտում: «Չեմ կարող ասել, թե մեկը մյուսին ինչ-որ առումով գերազանցում է: Նրանք գրեթե նույն մակարդակի վրա են, բացի պարտեր տեղափոխումից: Արմանը լավ է պարտեր տեղափոխում և վերահսկում մրցակցին, իսկ կանգնած դիրքում Ծառուկյանն ավելի լավ է տեղաշարժվում: Օլիվեյրան շատ համառ […]
14:41 09.01.2024
Շուրջ 200 ուկրաինացի մարզիկներ նամակ են ուղարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին, երկրի սպորտի նախարար Ամելի Ուեդա-Կաստերին ու Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի կազմկոմիտեին՝ պահանջելով արգելել ռուս մարզիկներին մասնակցելու Խաղերին։ Նամակում նշվում է, որ օլիմպիական ուղեգիր նվաճած որոշ ռուս մարզիկներ կողմ են հատուկ ռազմական գործողությանը։ Նամակի տակ ստորագրել են 192 մարզիկներ, որոնցից 9-ը օլիմպիական […]
14:19 09.01.2024
Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն այս ձմռանը չի հեռանա Փարիզի ՊՍԺ-ից, հաղորդում է L’Equipe-ը։ 24-ամյա հարձակվողն իր որոշման մասին հայտնել է ֆրանսիական ակումբին։ Մբապեն մտադիր է ՊՍԺ-ի կազմում մասնակցել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆին։ Մադրիդի «Ռեալն» իր հերթին ֆրանսիացուն մտածելու ժամանակ է տվել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» այս ձմռանը կկատարի Մբապեի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու […]
13:57 09.01.2024
Լեգենդար բրազիլացին՝ Ռոմարիոն, պաշտոնապես վերադարձել է համաշխարհային ֆուտբոլ: Նա դարձել է «Ամերիկա» ակումբի նախագահը, հաղորդում է Globo-ն։ «Ամերիկան» հանդես է գալիս Ռիո դե Ժանեյրո նահանգի առաջնությունում: Ռոմարիոն 2010-ին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո ընտրվել էր Բրազիլիայի ներքին պալատի անդամ, իսկ 2015-ից մինչև 2023-ը եղել է Բրազիլիայի սենատոր:
13:39 09.01.2024
ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ «Հարգելի՛ նախագահ, Ընդունեք իմ ջերմ ողջույններն ու շնորհավորանքի անկեղծ խոսքերը ՀՖՖ նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր գործադրած բոլոր ջանքերի և աշխատանքի, Հայաստանում մեր մարզաձևի զարգացման ու նրա արժեքների տարածման գործում կարևոր ներդրման համար։ Ձեզ և […]
21:00 08.01.2024
«Ունիոնի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է դառնալ «Ջենոայի» խաղացող։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա խաղացողը հետաքրքրված է իտալական թիմ տեղափոխվելու տարբերակով։ Բոնուչին ցանկանում է մասնակցել Եվրո-2024-ին։ Իտալական ակումբի ղեկավարներն «Ունիոնի» հետ սկսել են բանակցությունները։ Բոնուչին «Ունիոն» է տեղափոխվել «Յուվենտուսից» 2023 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում […]
20:39 08.01.2024
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն չի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ և կհեռանա թիմից 2025 թվականին, հայտնում է Sky Sport-ը։ «Ես նոր պայմանագիր չեմ ստորագրի։ Հաջորդ աշնանը ես կհեռանամ տնօրենի պաշտոնից»,- ասել է Վատցկեն: 64-ամյա Վատցկեն «Բորուսիայի» գործադիր տնօրենի պաշտոնում աշխատում է 2005 թվականից խորհրդի նախագահ Ռայնհարդ Ռաուբալի և ֆինանսական տնօրեն Թոմաս Թրեսի հետ միասին: […]
20:05 08.01.2024
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը հաջորդ մենամարտը կանցկացնի բրազիլացի Չարլս Օլիվեյրայի հետ։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է UFC-ի նախագահ Դանա Ուայթը։ Մենամարտը կանցկացվի ապրիլի 14-ին UFC 300 մրցաշարի շրջանակներում։ Այդ մենամարտի հաղթողը 2024թ․ ամռանը կմենամարտի UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ։ Արման Ծառուկյանը նախորդ մենամարտն անցկացրել էր դեկտեմբերի 3-ին՝ մեկ րոպեում նոկաուտի ենթարկելով ամերիկացի […]
19:16 08.01.2024
Հունվարի 11-21-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում կանցկացվեն Հայաստանի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունները: Հայաստանի տղամարդկանց առաջնությանը կմասնակցեն միջազգային գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը և Էրիկ Չաքարյանը, ինչպես նաև Դավիթ Տիրատուրյանը: Կանանց առաջնությանը կմասնակցեն գրոմայստեր Մարիա Գևորգյանը, […]
16:48 08.01.2024
Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանն ամփոփել է 2023 թվականը։ «2023-ը ՀԳՖ-ի համար լի էր բազմաթիվ նոր ձեռքբերումներով: Տարվա ընթացքում հասցրել ենք մասնակցել մեծահասակների Եվրոպայի, ինչպես նաև U15, U17, U20, մեծահասակների և վետերանների աշխարհի առաջնությունների` ընդհանուր հաշվով նվաճելով 15 մեդալ (6 ոսկե, 3 արծաթե, 6 բրոնզե): Առանձնահատուկ նշենք նաև համաշխարհային կոմբատ խաղերին մեր մասնակցությունը, […]
16:16 08.01.2024
Դորիվալ Ժունիորը հեռացել է «Սան Պաուլուի» գլխավոր մարզչի պաշտոնից ու կգլխավորի ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բրազիլացի մասնագետը 2023թ․ ապրիլին երկրորդ անգամ էր գլխավորել «Սան Պաուլուն»։ Մարզչական կարիերայի ընթացքում 61-ամյա Ժունիորն աշխատել է միայն բրազիլական ակումբներում։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Բրազիլիայի հավաքականից հեռացվել էր գլխավոր մարզչի պաշտոնակատար Ֆերնանդո Դինիզը։ 49-ամյա բրազիլացի մասնագետի […]