20:05 29.12.2023
Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Матч Премьер» հեռուստաալիքի հետևորդների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի առաջին հատվածի խորհրդանշական հավաքականում։ 23-ամյա ֆուտբոլիստի հաջող խաղը «Կրասնոդարին» օգնել է ձմեռային ընդմիջման մեկնել ՌՊԼ-ի առաջատարի կարգավիճակում։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Սպերցյանը մասնակցել է 18 խաղի, դարձել 8 գոլի ու 4 գոլային փոխանցման […]
19:50 29.12.2023
Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուն. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ 11-րդ անգամ։ Շնորակալություն, Հայաստան»,- սոցցանցերում գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը։ Քվեարկության արդյունքում 34-ամյա Մխիթարյանը հավաքել էր 81 միավոր։ Երկրորդ տեղը 48 միավորով զբաղեցրել էր Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 21 միավորով լավագույն եռյակը եզրափակել […]
19:30 29.12.2023
Ֆուտբոլի և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է 2023 թվականի աշխարհի լավագույն դարպասապահների վարկանիշը։ Առաջին տեղում «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնն է։ Բրազիլացին հինգ տիտղոս է նվաճել «Մանչեսթեր Սիթիի» հետ: Լավագույն եռյակում ընդգրկվել են Էմիլիանո Մարտինեսը և Տիբո Կուրտուան: Լավագույն հնգյակում են Լա Լիգան ներկայացնող դարպասապահները՝ Տեր Շտեգենն ու Օբլակը։
18:43 29.12.2023
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ու 64-ամյա Կառլո Անչելոտին երկարաձգել են պայմանագիրը, հայտնում է Relevo-ն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը մարզչի հետ 2024 թվականի հունվարին։ Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբի և Անչելոտիի միջև նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Հիշեցնենք, որ Անչելոտին Մադրիդի «Ռեալը» գլխավորել է 2021 թվականի ամռանը։ Իտալացին «Էվերթոնից» […]
18:12 29.12.2023
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի անունով մարզաշապիկների վաճառքը գերազանցել է 2023 թվականին եվրոպական շատ ակումբների մարզաշապիկների վաճառքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեսսիի տեղափոխությունից հետո adidas-ը մարզաշապիկների կես միլիոն պատվեր է ստացել ամերիկյան ակումբից։ Սա նշանակում է, որ դրանք ավելի արագ են սպառվել, քան այնպիսի ակումբների մարզաշապիկներ, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը», «Բավարիան» և «Արսենալը»: Հաղորդվում է նաև, […]
17:36 29.12.2023
«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեք Գրիլիշի նոր բնակարանը թալանել են, հայտնում է The Sun-ը։ Դա տեղի է ունեցել Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Էվերթոն» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպման ժամանակ։ Ֆուտբոլիստի հարազատները եղել են տանը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Ուղղաթիռով խուզարկվել է կալվածքը, բայց ոչ մի հետք չի հայտնաբերվել: Չնայած բարձր անվտանգությանը և ցանկապատի […]
17:16 29.12.2023
Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» կիսապաշտպան Դրաման Սալուն հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի հավաքական՝ մասնակցելու Աֆրիկայի գավաթի խաղարկությանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բուրկինա Ֆասոյի հավաքականը D խմբում կմրցի Ալժիրի, Անգոլայի և Մավրիտանիայի հավաքականների հետ։ Աֆրիկայի գավաթի խաղարկությունը կկայանա 2024 թվականի հունվարի 13-ից փետրվարի 11-ը։
16:55 29.12.2023
Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ՝ Բասկետբոլի կովկասյան լիգայի հետ համատեղ դեկտեմբերի 26-29-ը անցկացված «Ամանորյա գավաթ» (Christmas cup) բասկետբոլի միջազգային մրցաշարին այս տարի մասնակցել են Հայաստանի և Վրաստանի տղամարդկանց ու կանանց թիմերը։ Կիսաեզրափակիչ և եզրափակիչ ընթացակարգով անցկացվող խաղերում տղամարդկանց պայքարում հաղթել է Հայաստանի «Էրեբունի», իսկ կանաց պայքարում՝ Վրաստանի «Օրբի» թիմը։ Մրցաշարի հաղթողներին մեդալներով, գավաթներով ու հուշանվերներով պարգևատրել են […]
16:12 29.12.2023
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) տարվա լավագույն ակումբային մարզիչ է ճանաչել «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլային: Քվեարկության արդյունքում նա ստացել է 281 միավոր։ Լավագույն եռյակում ընդգրկվել են նաև Մադրիդի «Ռեալի» իտալացի մարզիչ Կարլո Անչելոտին (56) և Իտալիայի հավաքականի մարզիչ Լուչիանո Սպալետին (53): Լավագույն տասնյակում են նաև Սիմոնե Ինձագին (51), Ֆեռնանդո Դինիզը (33), Միկել […]
15:23 29.12.2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ 81 միավորով տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Երկրորդ տեղը 48 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 21 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը:
15:07 29.12.2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հայաստանի 2023թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, որը հավաքել է 62 միավոր: Երկրորդ տեղում 56 միավորով «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է: 54 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:
14:33 29.12.2023
Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Արսենալը» երկու անպատասխան գնդակ է բաց թողել «Վեսթ Հեմից»: Ընթացիկ մրցաշրջանում «Արսենալը» տնային խաղերում անպարտելի էր և տարել էր հինգ անընդմեջ հաղթանակ: Իսկ այս պարտությունը կարող էր լինել նույնիսկ խոշոր հաշվով, սակայն մրցավարի ավելացրած ժամանակի հինգերորդ րոպեին «Վեսթ Հեմի» կազմում 11-մետրանոցից վրիպել է Սաիդ Բենրահման: «Արսենալի» նկատմամբ նախորդ արտագնա հաղթանակը […]
14:17 29.12.2023
Իտալիայի Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ ակումբները պետք է ստորագրեն փաստաթուղթ և հաստատեն, որ չեն մասնակցի Սուպերլիգային, այս մասին հյատնում է Calcio e Finanza-ն: Ա Սերիայի ղեկավարությունը դեմ է այն մրցաշարերին, որոնք չեն կազմակերպվում ՈւԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի կամ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Հիշեցնենք, որ եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ ՈՒԵՖԱ-ն ու […]
11:14 29.12.2023
Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում ավարտված արագ շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Շանթ Սարգսյանը, որը վաստակել է 8 միավոր: Տիգրան Պետրոսյանը վաստակել է 7.5, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը՝ 7-ական միավոր: Տղամարդկանց պայքարում արագ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է նորվեգացի Մագնուս Կարլսենը: Կանանց առաջնությունում չեմպիոն է դարձել ռուս Անաստասիա Բոդնարուկը, […]
23:25 28.12.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ներկա է գտնվել 2023 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, հայկական սպորտի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ: Միջոցառման սկզբում վարչապետ Փաշինյանը հանդես […]
22:12 28.12.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել նախագահական նստավաjրում կազմակերպված տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, վարչապետի Աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունjանը, կառավարության անդամներ և Ազգային ժողովի պատգամավորներ: Միջոցառման ընթացում տարվա ամփոփիչ ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ ներկայացնելով 2023 թվականի ընթացքում հայ մարզիկների […]
21:27 28.12.2023
Transfermarkt-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք կիսապաշտպանների թոփ 10-ը, որը գլխավորում է Ջուդ Բելինգեմը: Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո: Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. 1. Ջուդ Բելինգեմ («Ռեալ», 180 միլիոն եվրո) 2. Ջամալ Մուսիալա («Բավարիա», 110 միլիոն եվրո) 3. Դեքլան Ռայս («Արսենալ», 110 միլիոն եվրո) 4. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», 110 միլիոն […]
20:48 28.12.2023
«Ինտերի» հետևորդների թիվն Ինստագրամում անցել է 11 միլիոնի սահմանը։ Միլանյան ակումբը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութ, որում Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը շնորհակալություն է հայտնում ակումբի հետևորդներին։ Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրից հետո «Ինտերն» առաջատարն է և 4 միավոր է գերազանցում երկրորդ տեղում ընթացող Թուրինի «Յուվենտուսին»։ View this post on Instagram […]
20:30 28.12.2023
ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Առաջին հարցը նվիրված էր 2022/2023թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների բաշխման գործընթացի կազմակերպմանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշել է ՀՖՖ-ին հասանելիք ընդհանուր 1 միլիոն 355 հազար եվրո գումարը բաշխել Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի առաջնության մասնակից 15 ակումբների միջև անհավասարաչափ (տոկոսային հարաբերակցությամբ)՝ […]
20:15 28.12.2023
Կոմորյան կղզիների հավաքականի և Երևանի «Արարատի» 23-ամյա ֆուտբոլիստ Կասիմ Հաջին ամուսնացել է: Երևանյան ակումբը շնորհավորել է կիսապաշտպանին և մաղթել մեծ երջանկություն:
19:54 28.12.2023
«Ինտերի» երկրպագուների Solo ed esclusivamente INTER էջը սոցիալական ցանցերում գովաբանել է Հենրիխ Մխիթարյանին։ «Նրա ազգանունը, որն ավելի շատ բաղաձայն ունի, քան ձայնավոր, հնչում է պոեզիայի նման։ Դարերի միջով անցած երկրի գրկում նա ավելին է, քան ֆուտբոլիստ․ նա հույսի խորհրդանիշ է, ֆուտբոլին սիրահարվածի մարմնացում է։ Մխիթարյանն «Ինտերում» պարզապես խաղացող չէ․ նա նվիրվածության, ուժի և կրքի խորհրդանիշ […]
19:32 28.12.2023
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» ֆինանսական խախտումների համար եվրագավաթային մրցաշարերից հեռացնելու հարցը ՈւԵՖԱ-ն կքննարկի փետրվարին՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումներից առաջ, հաղորդում է Marca-ն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն կարող է երեք տարով հեռացնել «Բարսելոնային» եվրագավաթային մրցաշարերից՝ ծախսերի և եկամուտների անհապատասխանության պատճառով։ «Բարսելոնան» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի իտալական […]
19:08 28.12.2023
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» բանակցում է Սաուդյան Արաբիան ներկայացնող ֆուտբոլային միջնորդի հետ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերը վաճառելու հարցով, հաղորդում է Sport.es-ը։ Չավիի մարզչական շտաբը դժգոհ է 35-ամյա ֆուտբոլիստի խաղից։ Լևանդովսկու տրանսֆերային արժեքն էլ զգալիորեն նվազել է՝ կազմելով 20 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում նա կատալոնական թիմի հետ մասնակցել է 21 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 9 […]
18:28 28.12.2023
Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2023 թվականի լավագույն ռմբարկուն է։ Այս տարի 38-ամյա ֆուտբոլիստը խփել է 53 գոլ։ Ռոնալդուն դեռ կարող է բարելավել իր ցուցանիշը, քանի որ դեկտեմբերի 30-ին «Ալ Նասրը» ևս մեկ խաղ ունի և կմրցի «Ալ Թավունի» հետ։ Օրացուցային տարում խփած գոլերի ցուցանիշով 2-3-րդ տեղերը բաժանում են […]
17:54 28.12.2023
Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է կնքել 15-ամյա անգլիացի Ֆինլի Գորմանի հետ, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց առաջ հարձակողական ոճի կիսապաշտպանը մերժել է Պրեմիեր լիգայի երեք առաջատար ակումբների։ Ֆինլի Գորմանը Անգլիայի մինչև 16 տարեկանների հավաքականի խաղացող է, հանդես էր գալիս «Լիդս Յունայթեդի» մինչև 18 տարեկանների թիմում, որտեղ նորամուտը […]
17:18 28.12.2023
Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Էվերթոնին»։ Պեպ Գվարդիոլայի թիմը կարողացել է կամային հաղթանակի հասնել 3-1 հաշվով։ Սա «Մանչեսթեր Սիթիի» առաջին խաղն էր աշխարհի ակումբային առաջնությունից հետո, որտեղ Անգլիայի չեմպիոնը դարձել էր գավաթակիր։ «Էվերթոնը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Պրեմիեր լիգայում։
16:46 28.12.2023
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կազմակերպած Christmas Chess Cup շրջանային մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է Էրիկ Հակոբյանը։ ՖԻԴԵ-ի վարպետը վաստակել է 8 միավոր։ Երկրորդ տեղը 7 միավորով գրավել է Վահե Սուքիասյանը։ Լավագույն եռյակը եզրափակած Պոլինա Կոբակը վաստակել է 6 միավոր։ Մրցաշարին մասնակցել է 10 շախմատիստ։
16:26 28.12.2023
Աշխարհի առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի բազմակի հաղթող Նովակ Ջոկովիչը L’Équipe-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ։ 2023 թվականին սերբ թենիսիստը հաղթել է «Մեծ սաղավարտի» 3 մրցաշար ու նվաճել ATP-ի Ամփոփիչ մրցաշարի հաղթողի կոչումը։ Ընդհանուր առմամբ Ջոկովիչը հաղթել է «Մեծ սաղավարտի» 24 մրցաշարում: 36-ամյա Ջոկովիչը կարիերայում երկրորդ անգամ է ստանում այս մրցանակը։ Նա այդ պատվին […]
16:00 28.12.2023
«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է պայմանագիր ստորագրել «Ռիվեր Փլեյթի» 17-ամյա կիսապաշտպան Կլաուդիո Էչերեվիի հետ, հաղորդում է The Guardian-ը։ Արգենտինացի ֆուտբոլիստի համար պայքարում «Մանչեսթեր Սիթին» գերազանցել է «Բարսելոնային» և արդեն համաձայնեցրել տրանսֆերը։ Անգլիայի ու Եվրոպայի գործող չեմպիոնը տրանսֆերի համար կվճարի 25 միլիոն եվրո։ Էչեվերին հաջորդ տարի կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»։
15:09 28.12.2023
Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում շարունակվում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Տղամարդկանց պայքարում անցկացված 9 խաղափուլերից հետո Հայաստանի հավաքականի կազմում լավագույն արդյունքը ցույց են տվել գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ հավաքելով 5.5 միավոր: Շանթ Սարգսյանի ակտիվում կա 5 միավոր, Սամվել Տեր-Սահակյանի ակտիվում՝ 4.5: Մանուէլ Պետրոսյանն ու Մամիկոն Ղարիբյանը […]