21:47 20.12.2023
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է գլխավոր մարզչի պաշտոնից իսպանացի Չավիին հեռացնելու և անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին հրավիրելու տարբերակը, հաղորդում է El Nacional-ը։ Նշվում է, որ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան և Յուրգեն Կլոպը լավ հարաբերություններ ունեն։ Իսպանիայի առաջնության 17 տուրից հետո «Բարսելոնան» 35 միավորով չորրորդ տեղում է։ Չեմպիոնների լիգայում կատալոնական թիմը […]
21:17 20.12.2023
Բելգիական «Բրյուգեի» պաշտպան Տեյջոն Բյուկենենը Միլանի «Ինտերի» առաջնահերթ թեկնածուն է պաշտպանության աջ եզրն ուժեղացնելու համար: Հիշեցնենք, որ Ինձագիի թիմը մինչև գարուն կորցրել է Խուան Կուադրադոյին, ով վնասվածք է ստացել։ Tuttosport-ի տեղեկություններով՝ ակումբը հունվարին կփորձի պայմանագիր կնքել Բյուկենենի հետ: «Բրյուգեն» նախկինում խաղացողի համար պահանջել էր մոտ 20 միլիոն եվրո՝ հաշվի առնելով, որ կանադացու պայմանագրի ժամկետը լրանում […]
20:47 20.12.2023
Transfermarkt-ը թարմացրել է Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Նորվեգիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը շարունակում է գլխավորել այս ցանկը․ նրա տրանսֆերային արժեքն անփոփոխ է՝ 180 մլն եվրո։ Երկրորդն այս ցուցանիշով «Արսենալի» ֆուտբոլիստ Բուկայո Սական է․ նրա տրանսֆերային արժեքը ևս մնացել է անփոփոխ և կազմում է 120 մլն եվրո։ Լավագույն քառյակում են […]
20:27 20.12.2023
Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը չի կարողանա մասնակցել 2024թ․ Ամերիկայի գավաթին։ Այդ մասին հայտնել է Բրազիլիայի հավաքականի բժիշկը։ «Դեռ շատ քիչ ժամանակ է անցել։ Չի կարելի բաց թողնել վերականգման փուլերը։ Մենք ակնկալում ենք, որ նա պատրաստ կլինի օգոստոսին»,- բժշկի խոսքերը մեջբերում է ESPN-ը։ Ամերիկայի գավաթը կանցկացվի 2024թ․ հունիսի 20-ից հուլիսի 14-ը։ […]
20:06 20.12.2023
Ռուսաստանի ֆուտբոլայիան միության Գործադիր կոմիտեն այս տարվա վերջին նիստում քննարկել է ՈւԵՖԱ-ից դուրս գալու և Ասիա տեղափոխվելու հարցը։ Որոշում է ընդունվել մնալ ՈւԵՖԱ-ում, հաղորդում է championat.com-ը։ Գործադիր կոմիտեի բոլոր անդամները կարծիք են հայտնել, որ անիմաստ է Ասիա տեղափոխվելը, քանի որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան երաշխիքներ չի տվել, որ այդ դեպքում Ռուսաստանի հավաքականներն ու ակումբները կկարողանան մասնակցել […]
19:38 20.12.2023
«Բոլոնիայի» ներկայացուցիչները մեկնել էին Մոսկվա՝ բանակցելու «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ։ Սակայն, ինչպես հայտնում է metaratings.ru–ը, իտալացիները որոշել են հրաժարվել տրանսֆերից՝ չափազանց շատ արտասահմանցի խաղացողների պատճառով։ Այս մրցաշրջանում Թիկնիզյանը անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև ստացել է 4 դեղին քարտ։ Նրա պայմանագիրը «Լոկոմոտիվի» […]
19:18 20.12.2023
Եվս 5 ֆուտբոլիստ հեռացել է «Վեստ Արմենիայից»։ Երկկողմանի համաձայնությամբ դադարեցվել են պայմանագրերը հետևյալ ֆուտբոլիստներ հետ՝ Սարգիս Մեթոյան, Արտեմ Գևորգյան, Գագիկ Դաղբաշյան, Զալիմ Մակոեվ, Էրիկ Կարապետյան: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Վեստ Արմենիան» շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար։ Երկու օր առաջ «Վեստ Արմենիայից» հեռացել էին նաև Անդրե Մենսալաոն, Էյդիսոն Սոարեսը, Վեսթերլի Գարսիան, […]
19:02 20.12.2023
Հայաստանի մարմնամարզության տարբեր տարիքային հավաքականներն այս տարի նվաճել են ընդհանուր առմամբ 36 մեդալ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ 2024 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունները կլինեն վարկանիշային, և յուրաքանչյուր գործիքի վրա կխաղարկվի երկու օլիմպիական վարկանիշ: «Անցնող տարին մեզ համար հաջող էր: Չեմ ասի շատ հաջող, քանի որ սպասելիքներ ունեինք նաև աշխարհի առաջնությունից և մենք պետք է […]
18:46 20.12.2023
Հայաստանի բադմինտոնիստները մասնակցել են Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում կայացած Մ13, Մ15 և Մ17 տարեկանների միջազգային մրցաշարին ու նվաճել բրոնզե մեդալ։ Մինչև 13 տարեկանների զուգախաղում երրորդ տեղն է գրավել Դավիթ Հովհաննիսյան-Արեգ Հակոբյան զույգը։ Մ13 աղջիկների մենախաղում Էմի Սահակյանը և Իննա Ալավերդյանը երեք անընդմեջ հաղթանակներից հետո պարտվել են քառորդ եզրափակչում։ Հայաստանը մրցաշարում ունեցել է 18 մասնակից՝ բոլոր տարիքային […]
18:23 20.12.2023
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։ Այդ մասին հայտարարել է ակումբի նախագահ Յարոսլավ Մրոժեկը, հաղորդում է pogonsportnet.pl-ն։ «Պոգոնն» ունի ֆինանսական խնդիրներ և կփորձի վաճառել թիմի մի քանի առաջատարի։ Transfermark-ը 24-ամյա Բիչախչյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո։ Գյումրիի «Շիրակի» սան Վահան Բիչախչյանը 2022 թվականին Սլովակիայի «Ժիլինայից» է տեղափոխվել […]
18:10 20.12.2023
Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Նապոլին» սեփական դաշտում հյուրընկալել էր «Ֆրոզինոնեին»։ Ա սերիայի գործող չեմպիոնը սենսացիոն պարտություն է կրել, այն էլ խոշոր՝ 0-4 հաշվով և հրաժեշտ տվել գավաթի խաղարկությանը։ Գոլերի հեղինակ են դարձել Էնցո Բարենեչեան՝ 65, Ջուզեպե Կասոն՝ 70, Վալիդ Չեդիրան՝ 90+1, Աբդու Հարուին՝ 90+5։
17:52 20.12.2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է առաջիկա անելիքներից։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին կկայանա ՀՖՖ նախագահի ընտրությունը։ Առաջադրվել է երկու թեկնածու՝ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը և ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
17:31 20.12.2023
Լա լիգան և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում են կայացրել հրապարակելու հանդիպման մրցավարի ու VAR համակարգի անձնակազմի երկխոսությունը, հաղորդում է ESPN-ը։ Առաջին անգամ դա տեղի կունենա հունվարի 10-ին և 11-ին՝ Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպումների ժամանակ։ Թոփ լիգաներից այս փորձը արդեն կիրառում է Անգլիայի Պրեմիեր լիգան, որն ամեն խաղային տուրից հետո հրապարակում է վիճահարույց դրվագներում հանդիպման մրցավարի […]
17:16 20.12.2023
Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ չի մասնակցելու ԵՎՐՈ-2024-ին։ Դարպասապահն այդ կապակցությամբ գրառում է կատարել սոցիալական ցանցերում։ «Վնասվածքի պատճառով ես բաց եմ թողնելու ԵՎՐՈ-2024-ը։ Ես պետք է ամբողջությամբ ապաքինվեմ։ Եթե բախտս բերի, ես մայիսին կարող եմ մեկ հանդիպման մասնակցել։ Բայց նույնիսկ այդ դեպքում խոշոր մրցաշարի մասնակցել հնարավոր չէ»,-գրել է Կուրտուան։ […]
16:38 20.12.2023
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ստացել է Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ դեկտեմբերի լավագույն մարզչի մրցանակը։ Թիմն այս ամիս երկու հանդիպում է անցկացրել ու երկուսում էլ հաղթանակ է գրանցել։ «Արարատ-Արմենիան» երրորդ տեղում է մրցաշարային աղյուսակում։ Դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Արարատ-Արմենիայի» նիգերիացի կիսապաշտպան Տենտոն Յենեն, լավագույն գոլի հեղինակն Արման Մկրտչյանը «Վանից»։
15:30 20.12.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 21-ին կանցկացնի «Տարվա 10 լավագույն մարզիկներ-2023» մրցույթը: Նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողներն ու հավաքականների մարզիչները «Պրեզիդենտ» հյուրանոցի Կոնֆերանս դահլիճում (հասցե՝ Ձորափի փող., 72) կատարելու են տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը: Նրանք իրականացնելու են բաց քվեարկություն՝ մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով և լավագույն տասնյակի […]
12:20 20.12.2023
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակչում «Նյուքասլի» նկատմամբ տարած հաղթանակը․ «Կարծում եմ, որ դա իսկապես լավ խաղ էր: Մենք սխալվեցինք, երբ վրիպեցինք։ Ես խաղացողներին ասացի, որ նրանք միշտ պետք է հավատան մինչև վերջ։ Երբեմն ֆուտբոլում բախտը պետք է, և այդպես էլ եղավ։ Շնորհակալություն թիմին, քանի որ նրանք ֆանտաստիկ խաղացին: […]
10:06 20.12.2023
Հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մոտ ժամանակներս չի հեռանա «Բարսելոնայից»: Այս մասին ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ հանդիպումից հետո հայտարարել է լեհի գործակալ Պինի Զահավին։ Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ Լևանդովսկին կարող է վաճառվել առաջիկայում։
09:32 20.12.2023
«Պալմեյրասի» 17-ամյա ֆուտբոլիստ Էնդրիկը, որը 2024 թվականի ամռանը կդառնա «Ռեալի» խաղացող, խոսել է այն մասին, թե ինչու է որոշել միանալ մադրիդյան ակումբին, այլ ոչ թե Լոնդոնի «Չելսիին»․ «Սկզբում ինձ գրավում էր Պրեմիեր լիգան և կյանքը Լոնդոնում: Բոլորի համար ակնհայտ է, որ «Չելսին» ուժեղ բրենդ է։ Այս թիմին վերջին 10 տարիների ընթացքում երկու անգամ հաջողվել է […]
08:51 20.12.2023
Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է «Ուրավա Ռեդ Դայմոնդսին» 3-0 հաշվով: «Մանչեսթեր Սիթիի» կազմում գոլերը խփեցին Մատեո Կովաչիչն ու Բերնարդո Սիլվան, ևս մեկ գոլ սեփական դարպասն ուղարկեց ճապոնական թիմի ֆուտբոլիստը։ «Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ է մասնակցում Աշխարհի ակումբային առաջնությանը։ Պեպ Գվարդիոլայի թիմը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ և կհանդիպի «Ֆլումինենսեի» հետ, որը դեկտեմբերի 18-ին […]
08:22 20.12.2023
Լեգենդար ֆուտբոլիստ, «Արարատ-73»-ի հարձակվող Նիկոլայ Ղազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին` 17:00-ից, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հայտնում են ՀՖՖ մամուի ծառայությունից։ Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին, ժամը 13:00-ին:
22:58 19.12.2023
«Ինտերի» փոխնախագահ Խավյեր Ձանետին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությանը։ Իտալիայի գավաթակիրը մրցելու է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։ ««Աթլետիկոն» բարդ մրցակից է։ Ես լավ ճանաչում եմ Դիեգո Սիմեոնեին, նա իմ ընկերն է։ Կլինեն հավասարակշռված հանդիպումներ երկու հրաշալի թիմերի միջև։ Հուսով եմ՝ «Ինտերը» կլինի նույն մարզավիճակում, ինչ հիմա է։ Լաուտարո Մարտինեսը մեր իսկական առաջատարն է»,- «Ինտերի» […]
22:24 19.12.2023
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հաստատել է ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության նոր ձևաչափը։ Մեկ ամիս տևողությամբ մրցաշարին կմասնակցի 32 թիմ։ Առաջին անգամ ակումբային առաջնությունը նոր ձեւաչափով կանցկացվի 2025թ․ հունիսի 15-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում։ Եվրոպան ներկայացված կլինի 12, Հարավային Ամերիկան՝ 6, Ասիան, Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան՝ 4-ական, Օվկիանան՝ 1 թիմով։ Եվս մեկ թիմ կներկայացնի առաջնության կազմակերպիչ երկիրը։ Եվրոպայից […]
21:22 19.12.2023
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի և իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հարաբերությունները սրվել են, հաղորդում է ֆրանսիական L’Équipe-ը։ Մբապեն դժգոհ է, որ չի խաղում հարձակման եզրերում։ Լուիս Էնրիկեն նրան օգտագործում է կենտրոնական հարձակվողի դիրքում։ Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրում ՊՍԺ-ն ոչ ոքի էր խաղացել «Լիլի» հետ։
20:54 19.12.2023
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը պատմել է, թե ինչու է ընտրել Հայաստանի հավաքականը, թեև ցանկություն է ունեցել ներկայացնել Ռուսաստանը։ «Հայկական հավաքականում հանդես գալու որոշումը սահուն է եղել, բայց ընդունել եմ մեկ օրում։ Ես մինչեւ վերջին պահը սպասում էի հրավերի Ռուսաստանի հավաքականից՝ թեկուզ ընդլայնված կազմում։ Ես չեմ ասում՝ արժանի էի, թե ոչ, բայց կարող էին ինձ […]
20:37 19.12.2023
Բելգիայում թալանել են Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի 32-ամյա կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի առանձնատունը, հաղորդում է HLN-ը։ Առանձնատանը ոչ ոք չի եղել։ Գողության նշանները նկատել է Դե Բրույնեի կինը՝ Միշել Լակրուան, որը դիմել է ոստիկանություն։ Գողացել են թանկարժեք իրեր, ոսկյա զարդեր։ Դե Բրույնեն այս մրցաշրջանի սկզբում ստացել է ծնկի վնասվածք և վիրահատվել է։
20:17 19.12.2023
Լիբերտադորեսի գավաթակիր «Ֆլումինենսեն» դուրս է եկել Սաուդյան Արաբիայում անցկացվող աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ։ Բրազիլական թիմը 2:0 հաշվով առավելության է հասել եգիպտական «Ալ Ահլի Կահիրեի» նկատմամբ։ 71-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացել է կոլումբացի կիսապաշտպան Ջոն Արյասը։ 90-րդ րոպեին «Ֆլումինենսեի» երկրորդ գոլը խփել է բրազիլացի հարձակվող Ջոն Քենեդին։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսը» և […]
19:55 19.12.2023
Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթին» տուգանվել է 120 հազար ֆունտ ստերլինգով «Տոտենհեմի» դեմ հանդիպման վերջնամասում ֆուտբոլիստների կողմից մրցավարի նկատմամբ ոչ մարզական վարքի համար։ Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 3:3: Վերջին վայրկյաններին մրցավարն ընդհատել էր «Մանչեսթեր Սիթիի» գրոհը՝ գրանցելով կանոնների խախտում պաշտպանվող թիմի կողմից։ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները […]
19:39 19.12.2023
Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Ժիրոնան» տանը մրցել է «Ալավեսի» հետ և հաղթել 3:0 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը։ Աչքի է ընկել նաև իսպանացի Պորտուն։ «Ժիրոնան» 44 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից»։ «Ալավեսը» 13-րդն է՝ 16 միավորով։ 🥰 @Michel8Sanchez y los jugadores […]