TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

Բարսեղյանի «Սլովանը»  ԿԼ փլեյ-օֆֆում կխաղա ավստրիական «Շտուրմի» հետ

19:23 19.12.2023

ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացած վիճակահանությամբ որոշվեցին Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի առաջին փուլի զույգերը։ Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, 1/8 եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ավստրիական «Շտուրմի» հետ։ Սլովակիայի չեմպիոնն առաջին խաղը կանցկացնի մրցակցի դաշտում։ 1/16 եզրափակչի առաջին հանդիպումները տեղի կունենան 2024թ․ փետրվարի 15-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց։ Կոնֆերենցիաների լիգա, 1/16 եզրափակիչ […]

̰
Հայաստանի վոլեյբոլի Մ21 հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել  միջազգային մրցաշարում

18:55 19.12.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 15-18-ը Երևանում կայացել է վոլեյբոլի միջազգային մրցաշար, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի Մ17 և Մ21 հավաքական թիմերը: Թիմերը մրցել են շրջանաձև համակարգով: Հայաստանի Մ21 հավաքականը զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու արժանացել է բրոնզե մեդալի: Մրցաշարի հաղթողի կոչմանն արժանացել է Ռուսաստանի ընտրանին, որը բոլոր հանդիպումներում […]

̰
«Սևիլիան» նոր գլխավոր մարզիչ ունի

18:36 19.12.2023

Իսպանական «Սևիլիան» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել է 58-ամյա իսպանացի Կիկե Սանչես Ֆլորեսին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆլորեսը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է «Խետաֆեն», «Վալենսիան», «Աթլետիկոն», «Բենֆիկան», «Ուոթֆորդը» և «Էսպանյոլը»։ «Սևիլիան» հոկտեմբերի 8-ին հեռացրել է Խոսե Լուիս Մենդիլիբարին, որի ղեկավարությամբ անցած մրցաշրջանում նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթը։ Դեկտեմբերի 16-ին «Սևիլիան» հեռացրել էր նաև ժամանակավոր մարզիչ […]

̰
Առևանգվել է Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը

18:20 19.12.2023

Բրազիլիայում տեղի ունեցած երաժշտական փառատոնի ժամանակ առևանգել են իսպանական «Վալենսիայի» նախկին ֆուտբոլիստ Մարսելինյո Կարիոկային, հաղորդում է Globo-ն՝ հղում անելով կարիերան ավարտած ֆուտբոլիստի փաստաբանին։ Նշվում է, որ հանցագործները Կարիոկային ազատ արձակելու համար պահանջել են 17 հազար եվրո։ Կարիոկան պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2010 թվականին։ Նա հանդես է եկել նաև բրազիլական «Կորինտիանսում», «Սանտոսում», «Ֆլամենգոյում», «Վասկո դա Գամայում», […]

̰
Հայ պատանին Գինեսի ռեկորդ է սահմանել և այն նվիրել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

17:55 19.12.2023

Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ 18-ամյա Գրիգոր Մանուկյանը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների արանքում տեղադրված ձողի վրա անընդմեջ ձգում անելով։ Բեռնատարները պահպանել են նվազագույնը 5 կմ/ժ արագություն, շարժման ընթացքում էլ Գրիգորը հնարավորինս շատ ձգումներ է արել՝ առանց ընկնելու: Կատարելով ընդհանուր 44 ձգում՝ Գրիգորը գերազանցել է նախորդ՝ 35 ձգում ռեկորդը, որը սահմանել էր անցյալ տարի […]

̰
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը չի մեկնի Ֆինլանդիայի ընտրանու դեմ խաղին․ ԱԱ

17:30 19.12.2023

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը չի մեկնի Ֆինլանդիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդի վերջին՝ 6-րդ տուրի խաղին։ Այդ մասին հայտնել է ՀՖՖ-ն՝ հանդես գալով հայտարարությամբ։ «Հարգելի ֆուտբոլասերներ, Դեկտեմբերի 20-ին պետք է կայանար Ֆուտզալի Աշխարհի առաջնության էլիտ ռաունդի 6-րդ մրցափուլի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը: Տեղեկացնում ենք, որ Հայաստանի հավաքականը չի մեկնելու Ֆինլանդիա՝ անցկացնելու մրցաշարի վերջին հանդիպումը: ՀՖՖ-ն […]

̰
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաղթողին

17:12 19.12.2023

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունից հետո սուպերհամակարգիչը հաշվարկել է թիմերի հաղթելու հնարավորությունները՝ նախապատվությունը տալով տիտղոսը պաշտպանող «Մանչեսթեր Սիթիին»։ Գվարդիոլայի թիմի հաղթանակի հավանականությունը 49 տոկոս է։ Երկրորդ տեղում է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», երրորդ տեղում՝ Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը», չորրորդ տեղում՝ Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը»։ «Ինտերի» շանսերը համակարգիչը գնահատել է 1 տոկոս։

̰
Պարտությունները հետևանք են ունենալու․ Լապորտան ակնարկել է Չավիի պաշտոնանկության մասին

16:38 19.12.2023

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Mundo Deportivo-ին տված հարցազրույցում ակնարկել է թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի պաշտոնանկության մասին: «Ինչ վերաբերում է Չավիի ապագային, ապա մենք միշտ ասել ենք, որ պարտությունները հետևանք են ունենալու: Եթե ընթացիկ մրցաշրջանում ակումբը տիտղոս չնվաճի, ապա ստիպված կլինենք համապատասխան որոշում կայացնել: Բայց առայժմ մենք պայքար ենք մղում բոլոր ճակատներով, առջևում Իսպանիայի […]

̰
Եթե 10-15 տիտղոսի հասնեմ, ապա կարող եմ ասել, որ փառահեղ կարիերա եմ ունեցել․ Թիկնիզյան

16:16 19.12.2023

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Матч ТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է իր հետագա կարիերայի մասին: «Ցանկացած մարզիկի բնորոշում են նվաճած տիտղոսները: Առայժմ ես մեկ տիտղոս ունեմ՝ Ռուսաստանի սուպերգավաթը, որը նվաճել եմ ԲԿՄԱ-ի կազմում՝ չնայած ոչ մի րոպե խաղադաշտում չեմ անցկացրել: Եթե 30-35 տարեկանում 10-15 տիտղոս ունենամ, ապա կարող եմ հանգիստ նստել […]

̰
Մեկ տարի է անցել իմ կարիերայի ամենախելահեղ և չքնաղ հաղթանակից․ Մեսսի

15:42 19.12.2023

Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին սոցցանցերում գրառում է կատարել Մունդիալ-2022-ում Արգենտինայի հավաքականի հաղթանակի մեկամյակի առիթով: «Մեկ տարի է անցել իմ կարիերայի ամենախելահեղ և չքնաղ հաղթանակից: Անմոռանալի հիշողություններ, որոնք կմնան իմ ամբողջ կյանքում: Շնորհավո՛ր հաղթանակի մեկամյակը»,- գրել է «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը: Հիշեցնենք, որ 1986-ի Մունդիալից հետո Արգենտինայի հավաքականն առաջին անգամ […]

̰
ՖԻՖԱ-ն հայտնել է ակումբային նոր մրցաշարի ստեղծման մասին

15:22 19.12.2023

ՖԻՖԱ-ն 2024 թվականից անցկացնելու է ակումբային նոր մրցաշար, որը կոչվելու է Միջմայրցամաքային գավաթ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Այդ մրցաշարին մասնակցելու են բոլոր կոնֆեդերացիաների չեմպիոնները: Եզրափակիչում Չեմպիոնների լիգայի հաղթողը հանդիպելու է փլեյ-օֆֆի հաղթողի հետ, որը որոշվելու է մնացած կոնֆեդերացիաները ներկայացնող թիմերի միջև պայքարում: Մրցաշարի առաջին փուլը կհաստատվի կոնֆեդերացիաները ներկայացնող ակումբների հետ համաձայնության գալուց հետո: Մրցաշարի […]

̰
Հայտնի է «Բոկա Խունիորսի» նոր նախագահը

15:05 19.12.2023

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խուան Ռոման Ռիկելմեն ընտրվել է «Բոկա Խունիորսի» նախագահ, հայտնում է Associated Press-ը: Ռիկելմեն ընտրություններում հաղթանակ է տարել՝ շրջանցելով Անդրես Իբարուին, որին աջակցում էր Արգենտինայի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրին: Քվերակության արդյունքում լեգենդար ֆուտբոլիստը ստացել է ձայների 64.4 տոկոսը: Ռիկելմեն «Բոկա Խունիորսւմ» հանդես է եկել 1996-2002 և 2007-2014 մրցաշրջաններում: Արգենտինական գրանդի կազմում կիսապաշտպանը […]

̰
Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը

13:59 19.12.2023

Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին թիվ 8 հիվանդանոցից, որտեղ վերջին օրերին գտնվում էր Ղազարյանը: Նիկոլայ Ղազարյանի մահվան պատճառը ծանր հիվանդությունն է։ Նիկոլայ Ղազարյանը ծնվել է 1947 թվականին: 1969 թվականից ԽՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբի առաջնությունում, այնուհետև՝ բարձրագույն լիգայում հանդես է եկել Երևանի «Արարատ»-ի կազմում: 1971 թվականին «Արարատ»-ի հետ դարձել է […]

̰
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում

11:54 19.12.2023

ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանը կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում: Այսպիսով, առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանում: Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին: Բոլոր հանդիպումները տեղի կունենան […]

̰
«Ինտերի» նման թիմը չի կարող վախենալ «Ատլետիկոյից»․ Կյելինի

23:40 18.12.2023

Ջորջիո Կյելինին կարծում է, որ «Ինտերը» նույնքան լավն է, որքան Մադրիդի «Ատլետիկոն»․ ««Ինտերի» նման թիմը չի կարող վախենալ «Ատլետիկոյից»: Կարելի է վախենալ «Ռեալից», «Բավարիայից» և «Մանչեսթեր Սիթիից», բայց Ինձագիի թիմը չի զիջում Սիմեոնեի թիմին»,- ասել է «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպանը Sky Sports-ի եթերում։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում։  

̰
Կրոսը կարող է վերադառնալ Գերմանիայի հավաքական

23:12 18.12.2023

Տոնի Կրոսը կարող է վերսկսել կարիերան Գերմանիայի հավաքականում։ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը լրջորեն դիտարկում է Գերմանիայի հավաքական վերադառնալու և Եվրո 2024-ում հանդես գալու հնարավորությունը, հայտնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։ Կրոսը հայտարարել էր ազգային հավաքականից հեռանալու մասին 2021 թվականին՝ Եվրոպայի առաջնությունից դուրս մնալուց հետո։ Գերմանիան Եվրո-ն կընդունի 2024 թվականին։

̰
Օվեչկինը կրկին թարմացրեց հակառեկորդը

22:12 18.12.2023

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» բուլիտներով հաղթել է «Կարոլինա Հարիկեյնզին» (2-1)։ «Վաշինգտոնի» ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինն արդյունավետ գործողություններով նորից աչքի չի ընկել։ Դա NHL-ում 38-ամյա հոկեյիստի 13-րդ անընդմեջ խաղն էր առանց գոլի։ Այդ ցուցանիշով Օվեչկինը թարմացրել է իր հակառեկորդը։ NHL-ի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 27 խաղի, […]

̰
Ռոնալդուն  ֆուտբոլ է խաղացել որդիների հետ

21:30 18.12.2023

Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլ է խաղացել որդիների հետ իր առանձնատան հյուրասենյակում։ Տեսանյութը սոցիալական ցանցերում հրապարակել է Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը։ Հիշեցնենք՝ Ռոնալդուն ունի երկու որդի, երեք դուստր։   View this post on Instagram   A post shared by Georgina Rodríguez (@georginagio)

̰
Կազմվել է 2000-ականների լավագույն ֆուտբոլիստների ցանկը

21:06 18.12.2023

Բրիտանական FourFourTwo-ն կազմել է 2000-ականների լավագույն ֆուտբոլիստների դասակարգումը՝ առաջին տեղում նշելով բրազիլացի Ռոնալդինյոյին։ 1․ Ռոնալդինյո (Բրազիլիա) 2․ Թիերի Անրի (Ֆրանսիա) 3․ Ռոնալդո (Բրազիլիա) 4․ Լիոնել Մեսսի (Արգենտինա) 5․ Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) 6․ Զինեդին Զիդան (Ֆրանսիա) 7․ Չավի (Իսպանիա) 8․ Անդրես Ինիեստա (Իսպանիա) 9․ Լուիշ Ֆիգու (Պորտուգալիա) 10․ Անդրեա Պիռլո (Իտալիա) 11․ Իկեր Կասիլյաս (Իսպանիա) 12․ […]

̰
Ֆրանսիայի հավաքականի իսկական առաջատարը Գրիզմանն է․ Ջորկաեֆ

19:07 18.12.2023

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը Ֆրանսիայի հավաքականի առաջատար է համարում Մադրիդի «Աթլետիկոյի» 32-ամյա հարձակվող Անտուան Գրիզմանին, թեև հիմա թիմի ավագը Կիլիան Մբապեն է։ «Հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի համար էլ ազգային թիմի իսկական առաջատարը Անտուան Գրիզմանն է։ Հավաքականն ունի ավագ, բայց կա նաև առաջատար, և այդ դերն իր վրա է վերցնում Գրիզմանը։ Դա այն […]

̰
Հայտնի են Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի զույգերը

18:28 18.12.2023

Տեղի է ունեցել ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ Այս փուլի հաղթողները 1/8 եզրափակչում կմրցեն խմբերում առաջին տեղերը գրաված թիմերի հետ։ Եվրոպայի լիգա, փլեյ-օֆֆ (1/16 եզրափակիչ) «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) – «Ռոմա» (Իտալիա) «Միլան» (Իտալիա) – «Ռեն» (Ֆրանսիա) «Լանս» (Ֆրանսիա) – «Ֆրայբուրգ» (Գերմանիա) «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) – «Սպորտինգ» (Պորտուգալիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Թուլուզ» (Ֆրանսիա) «Բրագա» (Պորտուգալիա) – «Ղարաբաղ» […]

̰
Հայտնի է Google-ում ամենաշատ որոնված մարզիկի անունը

17:56 18.12.2023

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Google-ում ամենաշատ որոնված մարզիկն է պատմության մեջ: Ավելի վաղ 38-ամյա ֆուտբոլիստը դարձել էր նաև Google-ում ամենահայտնի մարզիկը 2023 թվականի ընթացքում: Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայի ընթացքում դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Իսպանիայի ու Իտալիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի 5-ակի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, Ազգերի լիգայի հաղթող ու […]

̰
Հարի Քեյնը գլխավորել է 2023-ի ռմբարկուների ցուցակը

17:26 18.12.2023

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, դուբլի հեղինակ դառնալով «Շտուտգարտի» դեմ խաղում, 2023 թվականի ընթացքում խփած գոլերի թիվը հասցրել է 51-ի: Անգլիայի հավաքականի ավագն առաջատարը դարձավ օրացուցային տարում խփած գոլերի քանակով: 2-3-րդ տեղերը բաժանում են անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն ու Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն, որոնք դարձել են 50-ական […]

̰
«Ինտերը» կխաղա «Աթլետիկոյի» հետ․ Չեմպիոնների լիգայի 1/8-ի վիճակահանությունը

17:06 18.12.2023

ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը։ Գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» կմրցի դանիական «Կոպենհագենի» հետ, իսկ նախորդ մրցաշարի եզրափակչի մյուս մասնակից իտալական «Ինտերը» կխաղա Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղերը կկայանան 2024թ․ փետրվարի 13-ին, 14-ին, 20-ին ,21-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մարտի 5-ին, 6-ին, 12-ին, 13-ին։ ՉԼ․ 1/8 եզրափակիչ «Պորտու» (Պորտուգալիա) […]

̰
Հայտնի են հրաձգության ՀՀ երիտասարդական առաջնության մրցանակակիրները

16:50 18.12.2023

Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու և Վանաձորի թիմերը։ Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, տղաներ 3-րդ՝ Գագիկ Նիկողոսյան 2-րդ՝ Դավիթ Խաչատրյան 1-ին տեղ՝ Նարեկ Դեմիրխանյան Օդամղիչ հրացան, 10մ, 60կրակոց, աղջիկներ 3-րդ՝ Նարե Մելքումյան 2-րդ՝ Միլենա Միասարյան 1-ին տեղ՝ Սեդա Գաբրիելյան Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, տղաներ 3-րդ՝ Հայկ […]

̰
Իմ ամենասիրելի առաջնությունը Լա լիգան է․ Թիկնիզյան

16:21 18.12.2023

Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը ասել է, որ այս պահին առաջարկներ չունի։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իսպանական «Ռեալ Սոսյեդադը», իտալական «Լացիոն» ու «Բոլոնիան»։ «Կոնկրետ ոչ մի առաջարկ չկա, ես մարզվում եմ ու պատրաստվում հավաքներին։ Ասեկոսեներով չեմ ծանրաբեռնում գլուխս, չկա առաջիկա խաղից ավելի կարևոր բան։ Իմ […]

̰
Հարի Քեյնը դուբլի հեղինակ է դարձել «Շտուտգարտի» դեմ խաղում

15:37 18.12.2023

Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 15-րդ տուրի տնային խաղում երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Շտուտգարտի» դարպասը: Դուբլ է ձևակերպել անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 14 խաղում գոլերի քանակը հասցրել է 20-ի և գլխավոր ռմբարկուն է: Մեկ գոլ էլ խփել է հարավկորեացի Կիմ Մին Ջեն: «Բավարիան» 35 միավորով երկրորդ տեղում է, «Շտուտգարտը» 31 միավորով չորրորդն […]

̰
«Արսենալը» կրկին ԱՊԼ-ի առաջատարն է

15:13 18.12.2023

Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում 2-0 հաշվով հաղթել է «Բրայթոնին»: Աչքի են ընկել Գաբրիել Ժեզուսն ու Կայ Հավերցը: «Ասթոն Վիլան» էլ հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Բրենթֆորդի» դեմ խաղում: «Բրենթֆորդն» ու «Ասթոն Վիլան» խաղն ավարտել են 10-ական ֆուտբոլիստով. 71-րդ րոպեին կոպիտ սահանկման համար ուղիղ կարմիր քարտով հեռացվել է տանտերերի ֆուտբոլիստ […]

̰
ՊՍԺ-ն խաղավերջում բաց է թողել հաղթանակը

14:55 18.12.2023

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Լիգա 1-ի 16-րդ տուրում հյուրընկալվել էր «Լիլին» և խաղավերջում բաց է թողել հաղթանակը: Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո՝ 66-րդ րոպեին, 11-մետրանոցից փարիզյան ակումբին առաջ է մղել Կիլիան Մբապեն: Հիմնական ժամանակին ավելացված երրորդ րոպեին էլ տանտերերին պարտությունից փրկել է Ժոնաթան Դևիդը: ՊՍԺ-ն 37 միավորով գլխավորում է աղյուսակը, «Լիլը» 28 միավորով չորրորդն է:

̰
ՖԻՖԱ-ն ներկայացրել է ակումբային նոր մրցաշարի անվանումն ու փոփոխված ակումբային ԱԱ-ի անցկացման ժամկետը

14:35 18.12.2023

ՖԻՖԱ-ն 2024 թվականից կանցկացնի ակումբային ամենամյա մրցաշար, որը կանվանվի ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթ: Մրցաշարին կմասնակցեն բոլոր կոնֆեդերացիաների չեմպիոնները: ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթողը չեզոք խաղադաշտում գավաթը կվիճարկի մյուս կոնֆեդերացիաների ակումբների միջև միջմայրցամաքային փլեյ-օֆֆի հաղթողի հետ: Գավաթի առաջին խաղարկության փլեյ-օֆֆը նշանակված է 2024 թվականի դեկտեմբերի 14-ին չեզոք դաշտում, եզրափակիչը՝ նույն թվականի դեկտեմբերի 18-ին կրկին չեզոք դաշտում: Իսկ ահա […]

̰
BACK_TO_TOP