TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+22.09 oC

ՍՊՈՐՏ

«Բայերը» բացառիկ նվաճում է գրանցել գերմանական ֆուտբոլում

21:18 21.12.2023

Լևերկուզենի «Բայերը» բացառիկ նվաճում է գրանցել գերմանական ֆուտբոլի պատմության մեջ։ Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը այս մրցաշրջանում անցկացրած 25 խաղում պարտություն չի կրել՝ 22 հաղթանակ, 3 ոչ ոքի բոլոր մրցաշարերում։ «Բայերը» մրցաշրջանի առաջին 25 խաղում պարտություն չկրած առաջին թիմն է գերմանական պրոֆեսիոնալ ֆուտբոլի պատմության մեջ, հաղորդում է Opta-ն։ «Բայերը» բարելավել է նաև ակումբային ռեկորդը օրացուցային տարվա […]

̰
Ֆուտբոլը չի վաճառվում. ՈւԵՖԱ-ի նախագահը՝ Սուպերլիգայի վերաբերյալ դատական որոշման մասին

20:42 21.12.2023

Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միության (ՈւԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է Եվրոպական դատարանի որոշումը եվրոպական ֆուտբոլային Սուպերլիգայի վերաբերյալ։ Դատարանն անօրինական է ճանաչել ՈւԵՖԱ-ի մենաշնորհը եվրոպական ակումբային ֆուտբոլում։ «Մենք չենք փորձի Սուպերլիգայի ստեղծման նախաձեռնողներին կանգնեցնել։ Նրանք կարող ստեղծել՝ ինչ ցանկանում են։ Հույս ունեմ՝ նրանք իրենց մրցաշարը շուտ կսկսեն երկու ակումբներով։ Ֆուտբոլը չի վաճառվում»,- Ալեքսանդր Չեֆերինի խոսքը մեջբերում […]

̰
Ա Սերիայի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

20:24 21.12.2023

Transfermarkt-ը ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների վերահաշվարկից հետո ներկայացրել է իտալական Ա Սերիայի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ․ Մենիան («Միլան», 45 միլիոն եվրո)։ Պաշտպաններ․ Բրեմեր («Յուվենտուս», 50 միլիոն եվրո), Բաստոնի («Ինտեր», 60 միլիոն եվրո), Էրնանդես («Միլան», 55 միլիոն եվրո), Պավար («Ինտեր», 40 միլիոն եվրո)։ Կիսապաշտպաններ․ Բարելա («Ինտեր», 75 միլիոն եվրո), Կոպմեյներս («Ատալանտա», 40 միլիոն եվրո), Կվարացխելիա («Նապոլի», […]

̰
«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել «Պարտիզանի» 17-ամյա կիսապաշտպանին

20:05 21.12.2023

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել սերբական «Պարտիզանի» 17-ամյա կիսապաշտպան Մատիա Պոպովիչին։ Սերբ ֆուտբոլիստի պայմանագիրը «Պարտիզանի» հետ նախատեսված է մինչեւ դեկտեմբերի 31-ը։ Պոպովիչի հետ բանակցում է նաեւ իտալական «Միլանը»։ Սերբիայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Պոպովիչը մասնակցել է 25 հանդիպման, խփել է 21 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

̰
Թուրքական թիմերի ֆուտբոլիստների միջև զանգվածային բախում է տեղի ունեցել

19:48 21.12.2023

Թուրքիայի երրորդ լիգայի առաջնության 18-րդ տուրի «Բուրսասպոր» – «Դիարբեքիրսպոր» հանդիպումն ավարտվել է երկու թիմերի ֆուտբոլիստների զանգվածային բախումով։ Ծեծկռտուքին մասնակցել են նաև ակումբների աշխատակիցները։ Հինգ ֆուտբոլիստ կարմիր քարտ է ստացել։ Այս խաղում 2:0 հաշվով առավելության էր հասել «Դիարբեքիրսպորը»։

̰
Մեսսին՝ Արգենտինայի լավագույն մարզիկ

19:25 21.12.2023

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է 2023թ․ Արգենտինայի լավագույն մարզիկ, հաղորդում է ESPN-ը։ Մեսսին չորրորդ անգամ է հայրենիքում ճանաչվում տարվա լավագույն մարզիկ։ Այս տարի Մեսսին ՊՍԺ-ի հետ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և սուպերգավաթակիր, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ՝ ԱՄՆ-ի և Մեքսիկայի լիգաների գավաթի խաղարկության հաղթող։ Հիշեցնենք՝ Մեսսին այս […]

̰
Հայտնի են 2023 թվականի տարվա 10 լավագույն մարզիկները

19:05 21.12.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօր անցկացրել է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը: Նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ ազգային հավաքականների մարզիչների բաց քվեարկության արդյունքում ձևավորվել է տարվա տասը լավագույն մարզիկների հետևյալ տասնյակը՝ Ալեքսանյան Արթուր/ 2023 թ.՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Ամոյան Մալխաս/ 2023 […]

̰
Արսեն Զախարյանը վնասվածք է ստացել

18:45 21.12.2023

Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» և Ռուսաստանի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան, հայազգի Արսեն Զախարյանը վնասվածք է ստացել և չի կարողանա մասնակցել «Կադիսի» դեմ հանդիպմանը, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Արսեն Զախարյանը աջ ծնկատակի մկանների հետ կապված խնդրի պատճառով բաց է թողել թիմի մարզումը։ Այս տարի նա այլևս խաղադաշտ դուրս չի գա։ Նախորդ հինգ հանդիպումներում Արսեն Զախարյանը եղել էր «Ռեալ […]

̰
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգում հնարավոր է փոփոխություններ կատարվեն. Կարեն Գիլոյան

18:12 21.12.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2023 թվականի մրցույթը: Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել քվեարկությունը, որի արդյունքներով որոշվելու են լավագույնները: Ընտրությունը կատարվելու է նախապես հրապարակված 20 մազիկների անվանացանկից: Մրցույթի անցկացման ձևաչափի, հավակնորդների և այլ հարցերի շուրջ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը զրուցել է լրագրողների հետ: Նրա խոսքով՝ մրցույթի […]

̰
ՈՒԵՖԱ-ն ի գիտություն է ընդունել դատարանի՝ Սուպերլիգայի վերաբերյալ որոշումը

17:37 21.12.2023

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ ի գիտություն է ընդունել Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանի՝ Սուպերլիգայի վերաբերյալ կայացրած որոշումը: «ՈՒԵՖԱ-ն ի գիտություն է ընդունում Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանի կայացրած որոշումը, բայց այն չի նշանակում այսպես կոչված Սուպերլիգայի հաստատում կամ վավերացում: Այն ավելի շուտ ընդգծում է ՈՒԵՖԱ-ի կանոնակարգում առկա թերությունը՝ տեխնիկական գործոն, որն արդեն շտկվել է 2022 թվականի […]

̰
ՀՀ հավաքականը պահպանել է տեղը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

16:38 21.12.2023

Հայաստանի ազգային հավաքականը դիրքային ու վարկանիշային միավորների փոփոխություն չունի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դեկտեմբերի 21-ին թարմացրած դասակարգման աղյուսակում: Պետրակովի գլխավորած թիմը 1237,15 վարկանիշային միավորով շարունակում է զբաղեցնել 93-րդ տեղը: Առաջատար տասնյակում նույնպես փոփոխություններ չեն եղել. Արգենտինայի հավաքականը շարունակում է գլխավորել աղյուսակը: Ֆրանսիայի հավաքականը երկրորդն է, Անգլիայինը՝ երրորդը: Բելգիայի հավաքականը զբաղեցնում է չորրորդ տեղը, իսկ բրազիլացիները […]

̰
ՖԻԴԵ-ի նախագահի անունից վկայականներ են հանձնվել շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցած դատապարտյալներին

16:22 21.12.2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համագործակցության շնորհիվ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց շախմատի հավաքականը հոկտեմբերի 11-ից 13-ը մասնակցություն էր ունեցել դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնությանը, որն արդեն կազմակերպվում է չորրորդ անգամ և առցանց ձևաչափով իրականացվում Հայաստանի շախմատի ակադեմիայում։ Առաջնությանն այս տարի մասնակցել էին լավագույն խաղացող դատապարտյալներ Գեղամ Դավեյանը՝ «Նուբարաշեն», […]

̰
ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն իրավունք չունեն արգելելու Սուպերլիգան. դատարանի որոշումը

15:55 21.12.2023

Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը որոշում է կայացրել հօգուտ այն ակումբների, որոնք ցանկանում են կազմավորել Սուպերլիգա: Դատարանը թույլատրել է նախագծի վերակազմավորումը, նշված է Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանի պաշտոնական հաղորդագրության մեջ: Լյուքսեմբուրգում կայացած նիստում որոշում է կայացվել, ըստ որի՝ ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն իրավունք չունեն արգելելու ակումբներին կազմավորել այնպիսի մրցաշար, ինչպիսին, օրինակ, Սուպերլիգան է: Դեռևս 2021 թվականին եվրոպական […]

̰
Մբապեի կրտսեր եղբայրը նորամուտն է նշել ՊՍԺ-ի հիմնական թիմում

15:14 21.12.2023

Կիլիան Մբապեի կրտսեր եղբայրը՝ 16-ամյա Էթան Մբապեն, «Մեցի» դեմ խաղում նորամուտն է նշել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի կազմում: Կենտրոնական կիսապաշտպանը փոխարինման է մտել ավելացված ժամանակի առաջին րոպեին: 25-ամյա Կիլիանն ու 16-ամյա Էթանը հանդիպման մնացած ժամանակահատվածը միասին են անցկացրել խաղադաշտում: Հիշեցնենք, որ «Մեցի» դեմ խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 3-1 հաշվով, իսկ Կիլիան Մբապեն դարձել էր դուբլի հեղինակ: […]

̰
«Բարսելոնան» դժվարությամբ հաղթել է հետնապահին

14:50 21.12.2023

Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթել է հետնապահ «Ալմերիային»։ Առաջին խաղակեսում Ռաֆինյայի գոլին հյուրերից պատասխանել է Լեո Բապտիստաոն։ Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել կատալոնացիների ավագ Սերժի Ռոբերտոն, իսկ «Ալմերիայի» երկրորդ գոլը խփել է Էդգար Գոնսալեսը։ «Բարսելոնան» 38 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։ «Ալմերիան» 5 միավորով շարունակում է զբաղեցնել վերջին՝ […]

̰
Նեյմարը տեսանյութ է հրապարակել բուժման ընթացքի մասին

14:26 21.12.2023

Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը շարունակում է վերականգնվել ծանր վնասվածքից։ 31-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել վերականգնողական փուլից։ Նախնական տվյալներով, Նեյմարը կկարողանա խաղադաշտ վերադառնալ 2024թ․ օգոստոսին։ Դա նշանակում է, որ բրազիլացին բաց կթողնի Ամերիկայի գավաթի խաղարկությունը։ Նեյմարը վնասվածք էր ստացել հոկտեմբերին։ Նա այս տարվա ամռանն է ֆրանսիական ՊՍԺ-ից տեղափոխվել […]

̰
NBA-ի նախկին բասկետբոլիստը խոստովանել է, որ մարդասպանություն է գործել

13:31 21.12.2023

«Պորտլենդի» նախկին բասկետբոլիստ Չենս Կոմանչը խոստովանել է ծանր հանցագործության մասին։ Բասկետբոլիստը և 19-ամյա Սակարի Հարնդենը սպանել են 23-ամյա Մարաինա Ռոջերսին, հայտնում է ktnv.com-ը։ Կոմանչը Լաս Վեգասի ոստիկանությանը հայտնել է, որ սպանությունը տեղի է ունեցել Հարնդենի նախաձեռնությամբ։ Հանցագործները Մարաինա Ռոջերսին խեղդամահ են արել։ Ոստիկանները Ռոջերսի դիակը գտել են Նևադա նահանգի ամայի վայրերից մեկում։ Չենս Կոմանչը ձերբակալվել […]

̰
Մբապեն հերթական դուբլն է ձևակերպել ՊՍԺ-ի կազմում

13:07 21.12.2023

Ֆրանսիական Լիգա 1-ի 17-րդ տուրում ՊՍԺ-ն 3-1 հաշվով առավելության է հասել «Մեցի» դեմ խաղում։ Փարիզյան ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Վիտինյան։ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ ՊՍԺ-ն վաստակել է 40 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Մեցը» 16 միավորով 14-րդ տեղում է։

̰
Սպերցյանն առաջատար է թե՛ հավաքականում, թե՛ իր ակումբում. Նաիր Թիկնիզյան

12:45 21.12.2023

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն անդրադարձել է իր և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հարաբերություններին։ «Սպերցյանը Հայաստանի հավաքականում իմ թիմակիցն է, բայց մինչև այդ նա իմ ընկերն է։ Ինձ դուր է գալիս Էդուարդի վարքագիծը թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Նա առաջատար է ինչպես հավաքականում, այնպես էլ իր ակումբում։ Շատ եմ ցանկանում, […]

̰
«ՌԲ Լայպցիգը» հետաքրքրված է Սանչոյի ծառայություններով

09:18 21.12.2023

«ՌԲ Լայպցիգը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոյի ծառայություններով։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Սեպտեմբերի սկզբին «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Արսենալից» կրած 3-1 պարտությունից հետո, Տեն Հագը հայտարարեց, որ Սանչոն դուրս է մնացել թիմից՝ մարզումների ժամանակ իր վերաբերմունքի պատճառով։ Սակայն Սանչոն անմիջապես արձագանքել է սոցցանցերում հայտարարությամբ և ասել, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել։ Նշվում […]

̰
Իտալիայի գավաթ․ «Ինտերը» դուրս մնաց պայքարից

08:50 21.12.2023

Միլանի «Ինտերը» չկարողացավ պաշտպանել Իտալիայի գավաթակրի տիտղոսը։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 1/8 եզրափակչում հյուրընկալեց «Բոլոնիային» եւ պարտություն կրեց լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով։ Հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ 98-րդ րոպեին փոխարինեց Լաուտարո Մարտինեսին, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը։ 116-րդ րոպեին «Բոլոնիայի» հաղթական […]

̰
Գրիզմանը հավասարվել է «Աթլետիկոյի» պատմության լավագույն ռմբարկուին

08:16 21.12.2023

«Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան ​​Գրիզմանը, դուբլի հեղինակ դառնալով «Խետաֆեի» դեմ խաղում, հավասարվել է մադրիդյան ակումբի պատմության լավագույն ռմբարկու Լուիս Արագոնեսին։ 32-ամյա ֆուտբոլիստն «Աթլետիկոյի» կազմում գոլերի քանակը հասցրել է 173-ի։ Լուիս Արագոնեսը մադրիդյան ակումբում խաղացել է 1964-1974 թվականներին։ Անտուան ​​Գրիզմանը 2021 թվականին է վերադարձել «Աթլետիկո», որի կազմում հանդես է եկել նաև 2014-2019 թվականներին։

̰
Մեսսին՝ Goal-ի ընթերցողների վարկածով տարվա լավագույն խաղացող

23:59 20.12.2023

«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին Goal-ի ընթերցողների վարկածով 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստն է։ Արգենտինացին գլխավորում է ընթերցողների քվեարկության արդյունքում կազմված թոփ-50-ը, որում տեղ չի գտել «Ալ Նասրի» ավագ Կրիշտիանու Ռոնալդուն։ Լավագույն տասնյակն ունի հետևալ տեսքը․ 1․ Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի», Արգենտինա) 2․ Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա) 3․ Ջուդ Բելինգեմ («Ռեալ», Անգլիա) 4․ Կիլիան […]

̰
Մարմնամարզության ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչը  ամփոփել է 2023 թվականը

23:30 20.12.2023

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփել է 2023 թվականը և խոսել օլիմպիական տարվա նպատակների մասին: «Այս տարին հաջող էր մեզ համար։ Չեմ ասի շատ հաջող, քանի որ սպասելիք ունեինք աշխարհի առաջնությունից, որտեղ պետք է մեդալներ նվաճեինք։ Ինքներս ենք բարձրացրել այդ նշաձողը։ Վարկանիշային աշխարհի գավաթի խաղարկությունները շատ հաջող էին։ Արթուր […]

̰
Նաիր Թիկնիզյանը ընթացիկ տարում 5-րդ անգամ ճանաչվել է «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստ

22:59 20.12.2023

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի»՝ դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 2023 թվականին 24-ամյա ֆուտբոլիստը 5-րդ անգամ է ստանում «Լոկոմոտիվի»՝ ամսվա լավագույն խաղացողի մրցանակը։ Նա նման պատվի արժանացել էր նաև ապրիլին, մայիսին, հուլիսին ու սեպտեմբերին։ Նաև Թիկնիզյանի գոլը «Զենիթի» դեմ խաղում ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն գոլի […]

̰
Հայաստանի հավաքականի նորեկը դարձյալ մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

22:32 20.12.2023

Հայաստանի ներկայացուցիչ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալակիր է դարձել առաջին անգամ անցկացվող Եվրոպայի Համալսարաանների ձմեռային առաջնության ոլորավայրէջք մրցաձևում: Հայաստանի հավաքականի նորեկն առաջին փորձն ավարտել է 2-րդ արդյունքով, երկրորդ փորձի ժամանակ շրջանցել է առաջատարին՝ Բուլղարիայի ուժեղագույն մարզիկներից Կամեն Զլատկովին, սակայն հանրագումարում ընդամենը հարյուրերորդական վայրկյաններ չեն բավարարել առաջին տեղը գրավելու համար: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ժիրայր Առաքելյանը գրավել է […]

̰
Սպերցյանը, Խաչանովը և Ծառուկյանը միասին մարզվել են Դուբայում

22:10 20.12.2023

Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այս օրերին Դուբայում է: 23-ամյա ֆուտբոլիստը մարզվել է ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի և UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանի հետ: Էդուարդ Սպերցյանը մարզադահլիճից լուսանկար է հրապարակել և կտարել հետևյալ գրառումը. «Մարզումային օր լավագույնների հետ»։   View this post on Instagram   A post shared by Eduard Spertsyan […]

̰
Կլոպը՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզչի թեկնածու

21:47 20.12.2023

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է գլխավոր մարզչի պաշտոնից իսպանացի Չավիին հեռացնելու և անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին հրավիրելու տարբերակը, հաղորդում է El Nacional-ը։ Նշվում է, որ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան և Յուրգեն Կլոպը լավ հարաբերություններ ունեն։ Իսպանիայի առաջնության 17 տուրից հետո «Բարսելոնան» 35 միավորով չորրորդ տեղում է։ Չեմպիոնների լիգայում կատալոնական թիմը […]

̰
Հայտնի է «Ինտերի» առաջնային տրանսֆերային նպատակը

21:17 20.12.2023

Բելգիական «Բրյուգեի» պաշտպան Տեյջոն Բյուկենենը Միլանի «Ինտերի» առաջնահերթ թեկնածուն է պաշտպանության աջ եզրն ուժեղացնելու համար: Հիշեցնենք, որ Ինձագիի թիմը մինչև գարուն կորցրել է Խուան Կուադրադոյին, ով վնասվածք է ստացել։ Tuttosport-ի տեղեկություններով՝ ակումբը հունվարին կփորձի պայմանագիր կնքել Բյուկենենի հետ: «Բրյուգեն» նախկինում խաղացողի համար պահանջել էր մոտ 20 միլիոն եվրո՝ հաշվի առնելով, որ կանադացու պայմանագրի ժամկետը լրանում […]

̰
Ովքե՞ր են ԱՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

20:47 20.12.2023

Transfermarkt-ը թարմացրել է Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Նորվեգիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը շարունակում է գլխավորել այս ցանկը․ նրա տրանսֆերային արժեքն անփոփոխ է՝ 180 մլն եվրո։ Երկրորդն այս ցուցանիշով «Արսենալի» ֆուտբոլիստ Բուկայո Սական է․ նրա տրանսֆերային արժեքը ևս մնացել է անփոփոխ և կազմում է 120 մլն եվրո։ Լավագույն քառյակում են […]

̰
BACK_TO_TOP