18:48 11.06.2025
Բրազիլիայի հավաքականը Աշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման փուլի 16-րդ տուրում 1-0 հաշվով հաղթել է Պարագվայի թիմին: Գոլի հեղինակ է դարձել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը: Կառլո Անչելոտիի գլխավորությամբ տարած առաջին հաղթանակը բրազիլացիներին թույլ տվեց մրցաշարային աղյուսակում բարձրանալ 3-րդ տեղ և ապահովել ԱԱ–2026-ի ուղեգիր:
18:31 11.06.2025
«Ալ Հիլալը» Սիմոնե Ինձագիի նշանակումից հետո մտադիր է ակտիվացնել տրանսֆերային գործարքները: The Athletic-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմը առաջարկ է արել «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերը գնելու համար: Բանակցություններ արդեն տարվում են: Իտալական Corriere dello Sport-ի փոխանցմամբ՝ «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է թիմ հրավիրել նաև իտալական «Ռոմայի» պաշտպան Անխելինոյին:
18:06 11.06.2025
Ջանլուիջի Դոնարուման ցանկանում է ելույթները շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է ESPN-ը։ «Իմ նպատակը ՊՍԺ-ում մնալն է։ Չեմ կարծում, որ բանակցությունները բարդ կլինեն»,- հայտարարել է իտալացի դարպասապահը Մոլդովայի հավաքականի դեմ կայացած աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի խաղից (2-0) հետո։ 26-ամյա Դոնարումայի ու փարիզյան ակումբի միջև համաձայնագրի ժամկետը լրանում է 2026 թ. հուլիսի 1-ին։ Այս […]
17:32 11.06.2025
Իտալիայի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հայտարարել է, որ պաշտոնանկությունն անարդար չի համարում: «Երբ գլխավորում ես ազգային հավաքականը, չես կարող որևէ արդարացում փնտրել: Ի տարբերություն ակումբի՝ հավաքականում կազմը կարող ես փոխել, եթե ինչ-որ բան չի աշխատում: Մարզիչներն ու ֆուտբոլիստները պետք է փորձեն փոխել իրավիճակը: Ցավոք, ես չկարողացա»,- ասել է Սպալետին: ԱԱ-2026-ի Եվրոպական գոտու […]
16:35 11.06.2025
Իսպանական La familia de la tele հեռուստաշոուի ժամանակ բարձրաձայնվել է, որ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան և նրա կինը` Ալիս Կամպելոն, սպառնալիքներ են ստացել երկրպագուներից, հաղորդում է Marca-ն: Մորատան Իսպանիայի հավաքականի կազմում Ազգերի լիգայի եզրափակչի հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ վրիպել է, ինչն օգնել է Պորտուգալիայի հավաքականին նվաճել գավաթը: «Ես կսպանեմ քո ամուսնուն, եթե նրան փողոցում տեսնեմ»,- […]
15:41 11.06.2025
Մադրիդի «Աթլետիկոն» պայմանագիր է ստորագրել Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Կլեման Լանգլեի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Լանգլեն 2024/25 մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել մադրիդյան ակումբում: Վերջին օրերին Լանգլեն խզել էր պայմանագիրը կատալոնական «Բարսելոնայի» հետ: 2024/25 մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 34 խաղ, խփել է 3 […]
15:17 11.06.2025
9 ֆուտբոլիստ ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբից կհեռանան Ջոնի Էվանսը, Վիկտոր Լինդելյոֆը, Քրիստիան Էրիկսենը և ակադեմիայի սաներ Հուբերտ Գրաչիկը, Ջեք Քինգդոնը, Սեմ Մարեյը, Թոմ Մայլսը, Ջեյմս Նոլանն ու Թոմ Ուոսթերը: Անգլիական ակումբը բանակցություններ է վարում՝ փորձելով նոր պայմանագիր կնքել դարպասապահ Թոմ Հիթոնի հետ, որը ևս հուլիսի 1-ին կարող […]
14:38 11.06.2025
Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ուրախ են, որ Ռոբերտ Լևանդովսկին զրկվել է ավագի թևկապից, գրում է Przegląd Sportowy-ն: Գլխավոր մարզիչ Միխալ Պրոբեժի որոշմամբ՝ «Բարսելոնայի» հարձակվողը զրկվել է ավագի թևկապից, ինչից հետո որոշել է չխաղալ ազգային ընտրանու կազմում, քանի դեռ Պրոբեժն է մարզիչը: Երբ ավագի թևկապից Լևանդովսկիին զրկելու մասին լուրը հայտնել են ֆուտբոլիստներին, հնչել են ծափահարություններ: Լևանդովսկին 85 […]
14:00 11.06.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս կայացել են Հայաստանի արտիստիկ լողի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնության եզրափակիչ մրցումները, որոնց շուրջ 100 մարզուհի է մասնակցել Երևանից և Վանաձորից: Մրցումներին հետևել են ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչները՝ վերահաստատելով նախարարության աջակցությունը մարզաձևի շարունակական զարգացմանն ու տարածմանը։ Մեծահասակների պայքարում Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիր է դարձել […]
13:24 11.06.2025
«Չելսիի» դարպասապահ Մարկուս Բետինելին տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի պայմանագիրը 1 տարով է, գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։ Բետինելին «Մանչեսթեր Սիթիում» Էդերսոնից և Շտեֆան Օրտեգայից հետո կլինի երրորդ դարպասապահը։ Անգլիացին «Չելսի» էր տեղափոխվելի 2021 թ. հուլիսից, սակայն մասնակցել էր ընդամենը 1 հանդիպման։
13:02 11.06.2025
«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը հրաժարվել է «Ալ Հիլալ» տեղափոխվելուց։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Չնայած «Նապոլին» ու «Ալ Հիլալը» 75 միլիոն եվրոյով համաձայնեցրել էին նիգերիացի ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն նա մերժել է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի հերթական առաջարկը։ Այժմ 26-ամյա հարձակվողին ձեռք բերելու հարցում ֆավորիտը թուրքական «Գալաթասարայն» է։ Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով` «Ալ Հիլալն» […]
12:11 11.06.2025
Մադրիդի «Ռեալն» ու ակումբի հարձակվող Վինիսիուսը նոր պայմանագիր կկնքեն, հայտնում է As-ը։ Կողմերը համաձայնագիրը կստորագրեն աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո: Ժամկետը կգործի մինչև 2030թ. հունիսի 30-ը ներառյալ։ Բրազիլացին հաջորդ 5 տարիներին կվաստակի մոտ 100 միլիոն եվրո։ 2025/26 մրցաշրջանում նրա աշխատավարձը կլինի 20 միլիոն եվրոյից մի փոքր քիչ, բայց տարեցտարի կավելանա։ Վինիսիուսը կդառնա «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող […]
11:36 11.06.2025
«Ինտերի» գլխավոր մարզիչ է նշանակվել Քրիստիան Կիվուն։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։ Ռումինացի մասնագետը 2018-2024թթ. աշխատել է «Ինտերի» համակարգում՝ մարզելով ակումբի տարբեր տարիքային խմբերի թիմեր։ Նա 2025թ. փետրվարից մինչև մրցաշրջանի ավարտը գլխավորել է «Պարման» և օգնել ակումբին պահել տեղն Իտալիայի […]
11:12 11.06.2025
Հայաստանի Մ19 հավաքականը վերջին` երրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել Մոլդովայում և 0-4 հաշվով պարտվել Վրաստանի հասակակիցների թիմին։ Բոլոր գոլերը խփվել են առաջին խաղակեսում, 25 րոպեների ընթացքում։ Միշա Ջորկաեֆի գլխավորած թիմը նախորդ օրերին միևնույն` 0-1 հաշվով պարտվել էր նաև Մոլդովայի Մ19 ու Մ20 հավաքականներին։
10:34 11.06.2025
Հայ դպրոցականները Ռուսաստանում անցկացված «Սպիտակ նավակ» շախմատի թիմային մրցաշարում զբաղեցրել են 2-րդ հորիզոնականը միջազգային թիմերի պայքարում։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմը հանդես է եկել հետևյալ կազմով. Դավիթ Մելքոնյան Աշոտ Ավետիսյան Ռոստոմ Դանիելյան Աիդա Դանիելյան Թիմի ավագ՝ Նորիկ Իսունց:
10:16 11.06.2025
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական խաղն է անցկացրել Կոստա Ռիկայի թիմի հետ ու կրկին հաղթել` 103-90։ Գլենդել քաղաքում կայացած խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Հայաստանի հավաքականի խաղացող Անդրե Սփայթ Մկրտչյանը` վաստակելով 19 միավոր։ Սփայթ Մկրտչյանը կողմերի միջև կայացած առաջին խաղում նույնպես ամենաարդյունավետն էր (21 միավոր)։ Հունիսի 7-ին կայացած խաղում Հայաստանի հավաքականն առավելության էր հասել […]
21:52 10.06.2025
51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը:
21:18 10.06.2025
Հունահռոմեական ոճի ըմբիշ 65 կգ քաշային Ջանես Նազարյանը Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում զիջել է վրացի ըմբիշին և դարձել արծաթե մեդալակիր։ Կիսաեզրափակչում Նազարյանը 10:4 հաշվով հաղթել էր շվեդ մրցակցին, իսկ մինչ այդ մոլդովացի և ռուս ըմբիշներին։ Այսպիսով Հայաստանի հավաքականը երկրորդ մեդալն է նվաճել առաջնությունում։ Մինչ այս արծաթե մեդալ էր նվաճել նաև 48 կգ քաշային Մարտին […]
20:30 10.06.2025
Հունահռոմեական ոճի ըմբիշ 48 կգ Մարտին Մանջիկյանը Սկոպյեում ընթացող Եվրոպայի Մ17 առաջնության եզրափակչում համառ պայքարում 2-2 հաշվով զիջել է բուլղարացի Ստանիսլավ Իվանովին և նվաճել արծաթե մեդալ։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել էր ադրբեջանցի ըմբիշին։ Մինչ այդ նա Մանջիկյանը առավելության էր հասել նաև հույն մրցակցի նկատմամբ։
20:06 10.06.2025
Հոկեյի ազգային լիգայի (NHL) եզրափակիչ «Ֆլորիդա Փանթերս»-«Էդմոնթոն Օյլերսը» դիմակայությունում կայացել է երրորդ խաղը: Տնային խաղում «Ֆլորիդա Փանթերսը» հաղթել է 6:1 հաշվով և ընդհանուր դիմակայությունում առաջ անցել՝ 2:1: Հանդիպման երրորդ խաղափուլում ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ թիմերի բոլոր հոկեյիստները զույգերով կռվել են միմյանց դեմ: Այդ միջադեպի և ընդհանուր խաղի արդյունքում «Էդմոնթոն Օյլերսի» հոկեյիստները սառցադաշտից հեռացվել են […]
19:36 10.06.2025
Մոսկվայի ԲԿՄԱ-ն հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Մարկո Նիկոլիչը որոշել է հեռանալ պաշտոնից: Առաջիկա օրերին նա հրաժարագին կվճարի: Ըստ ամենայնի՝ 45-ամյա մասնագետը կգլխավորի հունական ԱԵԿ-ը: Նիկոլիչը ԲԿՄԱ-ն գլխավորել էր 2024 թվականի հունիսին: 2024/25 մրցաշրջանում սերբ մասնագետի թիմը նվաճել է Ռուսաստանի գավաթը, իսկ Պրեմիեր լիգայում զբաղեցրել է երրորդ տեղը:
19:10 10.06.2025
Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմի տեղափոխության մասին: 19-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր: «Սանդերլենդից» տեղափոխության գործարքը կազմել է 33 միլիոն եվրո, որը պարգևավճարների միջոցով կարող է հասնել 38 միլիոնի: Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրը Գերմանիայում տարեկան ստանալու է 3,5 միլիոն եվրո:
15:08 10.06.2025
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպն ամփոփել է Չեռնոգորիայի թիմի դեմ արտագնա ընկերական խաղը: Հայաստանի հավաքականը Էդուարդ Սպերցյանի դուբլի շնորհիվ մարտական ոչ-ոքի էր գրանցել` 2-2: «Կարծում եմ` կարողացանք որոշ գործոններում բարելավել մեր խաղը, մասնավորապես` հարձակվողներն ավելի բարձրից էին դիմավորում մրցակցին: Այս գործոնը մեզ հնարավորություն էր տալիս թիկունքում ավելի հանգիստ լինել, շունչ քաշել: […]
10:33 10.06.2025
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Նիկշիչ քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։ Հայաստանի հավաքականը 24-րդ վայրկյանին, օգտվելով մրցակցի դարպասապահի սխալ փոխանցումից, բացել է հաշիվը: Էդուարդ Սպերցյանն է աչքի ընկել: 5-րդ րոպեին տանտերերը պատասխանել են արդյունավետ գրոհով: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց Չեռնոգորիայի հավաքականը հաշվի մեջ առաջ է անցել։ […]
10:11 10.06.2025
Երևանում ավարտվել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանի հավաքականը նվաճել է 11 մեդալ: Երկրորդ մրցումային օրը Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ) արծաթե մեդալ են նվաճել, իսկ Մայիս Ներսեսյանը (64 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ) բրոնզե մեդալակիր են դարձել: Առաջին մրցումային օրը Հայաստանի սամբիստները 2 ոսկե և 4 […]
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […]
21:40 09.06.2025
Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […]
17:54 09.06.2025
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […]
12:35 09.06.2025
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնում, որի շրջանակում երկու ընկերական խաղ է անցկացրել Կոստա Ռիկայի հավաքականի հետ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Թիմերի միջև առաջին հանդիպումը կայացել է Ֆրեզնոյում և ավարտվել է 86:62 հաշվով՝ հօգուտ Հայաստանի թիմի։ Երկրորդ հանդիպումը կայացել է Գլենդելում և ավարտվել է Հայաստանի հավաքականի՝ 103:90 հաշվով հաղթանակով: Երկու խաղերում […]