TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն աճել է 5 միլիոն եվրոյով

16:42 04.06.2025

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 5 միլիոն եվրոյով, հաղորդում է Transfermarkt-ը: Այժմ Սպերցյանի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո: Նա Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է «Զենիթի» հարձակվող Լուիս Էնրիկեի հետ: Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանն այս մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն և ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ:

̰
Հայտնի են վոլեյբոլի կանանց և տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնության հաղթողները

13:46 04.06.2025

Երևանի «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում 4 փուլով անցկացվել է Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունը: Չեմպիոնի կոչմանն արժանացել է «ՖԻՄԱ» թիմը՝ վերջին խաղում առավելության հասնելով «Գյումրի» թիմի նկատմամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունում երրորդ տեղ է գրավել «ՄՍԿՀ» թիմը, որը «Գյումրի» թիմին զիջել է ընդամենը մեկ միավորով: Մրցանակային տեղեր […]

̰
Փոխվել է 11-մետրանոցի ժամանակ 2 հպման կանոնը

22:11 03.06.2025

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) փոխել է 11-մետրանոցների ժամանակ 2 հպման կանոնը: Նոր օրենքով՝ եթե 11-մետրանոցի ժամանակ ֆուտբոլիստը պատահականորեն 2 հպում է կատարում, ապա մրցավարը պարտավոր է հրահանգել կրկնել հարվածը, իսկ հետխաղյա 11-մետրանոցի ժամանակ այդպիսի հարվածը կգրանցվի որպես չիրացված: Ֆուտբոլի նոր օրենքը կգործածվի հուլիսի 1-ից: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Աթլետիկո» – «Ռեալ» հանդիպման […]

̰
Ինձագին տեղափոխվում է «Ալ Հիլալ»

21:24 03.06.2025

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին թիմի ղեկավարության հետ հանդիպումից հետո որոշել է հեռանալ ակումբից, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացին 3 տարվա պայմանագրի առաջարկ է ստացել «Ալ Հիլալից» և որոշել է ընդունել այն: Ինձագին միլանյան ակումբի ղեկին է 2021 թվականից: «Ինտերում» անցկացրած 4 տարիների ընթացքում մարզիչը նվաճել է Սկուդետոն, երկու անգամ դարձել երկրի գավաթակիր և […]

̰
Անհնար է, որ երբևէ խաղամ «Ռեալում»․ Լամին Յամալ

19:00 03.06.2025

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը հայտարարել է, որ երբեք չի խաղալու Մադրիդի «Ռեալում», գրում է Cope-ն: «Խաղայի «Ռեալո՞ւմ»: Երբեք»,- ասել է 17-ամյա ֆուտբոլիստը: Ավարտված մրցաշրջանում Յամալը 55 խաղում դարձել է 18 գոլի ու 21 ագոլային փոխանցման հեղինակ:

̰
Հայաստանի հավաքականների կազմերը Ըմբշամարտի Մ17 ԵԱ-ում

18:30 03.06.2025

Հրապարակվել են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը հունիսի 9-15-ը Հյուսիսային Մակեդոնիայում կայանալիք Եվրոպայի Մ17 առաջնության համար: Ազատ ոճ` 45 կգ` Արեն Փիլուզյան 48 կգ` Արտակ Աղաբեկյան 51 կգ` Վահան Ազարյան 55 կգ` Արմեն Պապիկյան 60 կգ` Ռազմիկ Ոսկանյան 65 կգ` Դավիթ Դավթյան 71 կգ` Ավետիք Թուխթալյան 80 կգ` Ավետ Ենգոյան 92 կգ` Նարեկ Մարտիրոսյան 110 կգ` […]

̰
Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

12:30 03.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Վաղարշապատի համայնքապետարանն ու Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիան հրավիրում են մասնակցելու Հեծանվի համաշխարհային օրվան նվիրված հեծանվաշքերթին: Այս կապակցությամբ 2025 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք: Միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ տոնական շքերթին և ժամը 16:30-ին հավաքվել […]

̰
Դեմբելեն՝ ՉԼ 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

11:20 03.06.2025

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին մրցաշարի 15 խաղում 8 գոլ է խփել, կատարել 6 գոլային փոխանցում։ Դեմբելեի խաղընկեր Դեզիրե Դուեն էլ ճանաչվել է Չեմպիոնների լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ 19-ամյա վինգերը մրցաշարի եզրափակիչի հերոսն էր։ Նա Միլանի «Ինտերի» դեմ վճռորոշ խաղում դուբլ է […]

̰
Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի լեգենդար ֆուտբոլիստի անունով

10:31 03.06.2025

Գերմանիայի ֆուտբոլի լիգան ներկայացրել է նոր Սուպերգավաթը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Սուպերգավաթն այսուհետև կկոչվի լեգենդար Ֆրանց Բեկենբաուերի անունով: Գավաթի տարբերանշանի վրա կլինի նրա նկարը: Գերմանիայի Սուպերգավաթը 2025 թվականին կվիճարկեն երկրի չեմպիոն «Բավարիան» և գավաթակիր «Շտուտգարտը»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Շտուտգարտում:

̰
Հայտնի է, թե որքան պարգևավճար կտա «Ռեալը» ֆուտբոլիստներին ԱԱԱ-ն հաղթելու դեպքում

09:05 03.06.2025

Մադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալը» այսպիսի բոնուսներ ֆուտբոլիստներին վճարել է նաև Չեմպիոնների լիգան հաղթելու ժամանակ: Մրցաշարը հաջող անցկացնելու և եզրափակչում հաղթելու համար մադրիդյան ակումբը կարող է 140 միլիոն եկամուտ ստանալ: Բացի դրանից կգումարվի նաև հեռուստահեռարձակումներից ստացված եկամուտը: Աշխարհի ակումբային առաջնությունը […]

̰
Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

08:40 03.06.2025

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է ՉԼ 2024/25 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի, Մարկինյոս, Նունու Մենդեշ (բոլորը` ՊՍԺ), Ալեքսանդրո Բաստոնի («Ինտեր»)։ Կիսապաշտպաններ. Վիտինյա (ՊՍԺ), Դեկլան Ռայս («Արսենալ»), Ռաֆինյա, Լամին Յամալ (երկուսն էլ` «Բարսելոնա»)։ Հարձակվողներ. Դեզիրե Դուե, Ուսման Դեմբելե (երկուսն էլ` ՊՍԺ)։

̰
Կանանց Հայաստանի հավաքականը պարտվել է Լյուքսեմբուրգի թիմին

08:15 03.06.2025

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբի նախավերջին` 5-րդ տուրում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել է Լյուքսեմբուրգի թիմին: Աղջիկների թիմը վերջին տուրից առաջ զրկվել է խմբում հաղթելու հնարավորությունից: Հայաստանի հավաքականը 6 միավորով երրորդն է, Լյուքսեմբուրգի թիմը 13 միավորով առաջատարն է: Երկրորդ տեղում գտնվող Ղազախստանի թիմը 10 միավոր ունի:

̰
Մյունխենում կայացած ՉԼ եզրափակիչներում հաղթած բոլոր թիմերն առաջին անգամ են նվաճել գլխավոր եվրագավաթը

22:39 02.06.2025

Մյունխենում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում հաղթած բոլոր թիմերը պատմության մեջ առաջին անգամ են նվաճել գլխավոր եվրագավաթը, հաղորդում է Football Meets Data-ն: Մյունխենում անցկացված եզրափակիչներում պատմության մեջ Չեմպիոնների լիգայի առաջին տիտղոսը նվաճել են «Նոթինգեմ Ֆորեսթը» (1979), «Մարսելը» (1993), «Բորուսիա Դորտմունդը» (1997), «Չելսին» (2012) և ՊՍԺ-ն (2025): Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն մայիսի 31-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչում 5-0 հաշվով […]

̰
Դեմբելեն շարունակում է գլխավորել «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը

22:09 02.06.2025

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն շարունակում է գլխավորել Goal-ի վարկածով «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստին հաջորդում են «Բարսելոնայի» ֆուտբոլիստները` Լամին Յամալն ու Ռաֆինյան։ Չորրորդը «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն է, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն` 5-րդն է։ Չեմպիոնների լիգայի եզրափակչի հերոս Դեզիրե Դուեն բարձրացել է 6-րդ տեղ։ «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների տասնյակը` ըստ Goal-ի 1. Ուսման […]

̰
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները պատրաստվում են Եվրոպայի առաջնություններին

21:25 02.06.2025

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները պատրաստվում են Եվրոպայի առաջնություններին։ Հայաստանի երիտասարդական հավաքականն «Օլիմպավան» մարզական համալիրում Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ պատրաստվում է սեպտեմբերին Ալբանիայում կայանալիք աշխարհամասի առաջնությանը: Այս հավաքին մասնակցում է նաև պատանեկան հավաքականը, որն էլ պատրաստվում է հուլիսի 23-ից Մադրիդում մեկնարկող Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Աղջիկների թիմը ևս պատրաստվում է Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Արտաշես Ներսիսյանի գլխավորած […]

̰
«Ռոման» Գասպերինիի հետ պայմանագիր է համաձայնեցրել

20:35 02.06.2025

«Ռոման» Բերգամոյի «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի հետ պայմանագիր է կնքել։ Այս մասին հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Հռոմեական ակումբն իտալացի մասնագետի հետ կկնքի երեք տարվա պայմանագիր:

̰
Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

19:54 02.06.2025

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հետ կնքել է 6 տարվա պայմանագիր: Անգլիացին իսպանական ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակում: Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» համակարգում էր 2004 թվականից, թիմի կազմում 352 խաղում խփել է 23 գոլ, կատարել 92 գոլային փոխանցում։ 26-ամյա եզրային պաշտպանն […]

̰
Ալեգրին վերադարձավ «Միլան»

19:08 02.06.2025

Իտալացի հանրահայտ մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գլխավորեց «Միլանը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 57-ամյա մասնագետը այս պաշտոնում փոխարինել է պորտուգալացի Սերժիու Կոնսեյսաուին, որը հեռացել էր մայիսի 29-ին: Ալեգրին «Միլանի» հետ աշխատել է նաև 2010-2014 մրցաշրջաններում: Այդ ընթացքում ակումբը դարձել էր Իտալիայի չեմպիոն և սուպերգավաթակիր: «Միլանը» 2024/25 մրցաշրջանում Ա Սերիայում զբաղեցրել էր 8-րդ տեղը՝ կորցնելով եվրագավաթային մրցաշարերից […]

̰
«Ցրվենա Զվեզդան» Թիկնիզյանի տրանսֆերի համար նոր առաջարկ է արել «Լոկոմոտիվին»

18:36 02.06.2025

«Ցրվենա Զվեզդան» շարունակում է քայլեր ձեռնարկել` Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին ձեռք բերելու համար, գրում է Чемпионат-ը։ Սերբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար նոր` բարելավված առաջարկ է արել «Լոկոմոտիվին»։ Այժմ Բելգրադը ներկայացնող ակումբը պատրաստ է վճարել 2 միլիոն եվրո ու տարբեր բոնուսներ։ «Լոկոմտիվը» մտադիր է ընդունել առաջարկը, Թիկնիզյանը նույնպես կողմ է […]

̰
Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթել է Պատրիկ «Պիտբուլ» Ֆրեյրեին

18:06 02.06.2025

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը Մոսկվայում ADXC-10 մրցաշարի շրջանակներում գրեփլինգի գոտեմարտ է անցկացրել բրազիլացի Պատրիկ «Պիտբուլ» Ֆրեյրեի հետ: Ծառուկյանը Bellator-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոնին հաղթել է 5-րդ ռաունդում խեղդող հնարքով: 28-ամյա Ծառուկյանը մայիսի 2-ին Դուբայում գրեփլինգի գոտեմարտ էր անցկացրել դաղստանցի Մագոմեդ Զայնուկովի հետ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ:

̰
Վադիմ Հարությունյանի առաջին գոլն ընթացիկ մրցաշրջանում

17:30 02.06.2025

Բելառուսի առաջնության 11-րդ տուրում Դերժինսկի «Արսենալը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է «Մոլոդեչնոյին»։ Ամբողջ հանդիպմանը մասնակցել է հայ կիսապաշտպան Վադիմ Հարությունյանը, որը 46-րդ րոպեին բացել է հաշիվը։ Վադիմը ընթացիկ մրցաշրջանում խփել է իր առաջին գոլը։ 19-ամյա ֆուտբոլիստը 2025 թ. հունվարին է վարձավճարով տեղափոխվել «Արսենալ»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Լոկոմոտիվին»։ «Արսենալն» առաջին հաղթանակն […]

̰
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

16:50 02.06.2025

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Հունիսի 2-ի դրությամբ տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (2837 վարկանիշ)։ Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2804), Արջուն Էիրգայիսին (Հնդկաստան, 2782), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2777) և աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան, 2776)։ ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի Լևոն Արոնյանը 2742 վարկանիշով 16-րդ […]

̰
ԲԿՄԱ-ն՝ Ռուսաստանի 9-ակի գավաթակիր

16:18 02.06.2025

ԲԿՄԱ-ն Ռուսաստանի 9-ակի գավաթակիր է։ Բանակայինները մրցաշարի սուպերեզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել են «Ռոստովին»։ Հիմնական ժամանակն ավարտվել է 0-0 հաշվով։ «Ռոստովի» կազմում 88-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որի հարվածը 11-մետրանոցից դիպել է դարպասաձողին։ ԲԿՄԱ-ն Ռուսաստանի գավաթի տիտղոսների քանակով հավասարվել է ռեկորդակիր Մոսկվայի «Լոկոմոտիվին»։

̰
Ինձագին «Ինտերի» ղեկավարության հետ կքննարկի իր ապագան

16:00 02.06.2025

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հաջորդ շաբաթվա սկզբին միլանյան ակումբի տնօրենների խորհրդի հետ կքննարկի իր մարզական ապագան։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի մասնագետն առաջարկ ունի Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալից»: 49-ամյա մարզիչը 2021 թվականի հուլիսից է գլխավորում իտալական ակումբը: «Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում 0-5 հաշվով պարտվել էր ֆրանսիական ՊՍԺ-ին:

̰
Արթուր Միրանյանը հեռացել է «Ունիվերսիտատյա Կլուժից»

15:40 02.06.2025

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժից»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվել է: Միրանյանը սեպտեմբերին էր ազատ գործակալի կարգավիճակում համալրել ռումինական ակումբի կազմը: Հայ հարձակվողն անցկացրած 21 խաղում խփել է 3 գոլ:

̰
Պորտուգալիայի հավաքականը` Եվրոպայի Մ17  չեմպիոն

15:07 02.06.2025

Պորտուգալիայի հավաքանը նվաճել է Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Ալբանիայում կայացած մրցաշարի եզրափակչում պորտուգալացիները 3-0 հաշվով հաղթել են Ֆրանսիայի հասակակիցների հավաքականին։ Պորտուգալացիները Մ17 Եվրոպայի առաջնությունը հաղթել են պատմության մեջ 7-րդ անգամ։ Նրանք մրցաշարը հաղթել են նաև 1989, 1995, 1996, 2000, 2003, 2016 թվականներին։

̰
Մախաչևի դեմ մենամարտելն առայժմ փակ թեմա է․ Արման Ծառուկյան

14:40 02.06.2025

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը կարծում է, որ այս պահի դրությամբ Իսլամ Մախաչևի դեմ մենամարտելը փակ թեմա է, քանի որ դաղստանցին պատրաստվում է մենամարտել կիսամիջին քաշային կարգի տիտղոսի համար, հաղորդում է Sport24-ը: «Սա առայժմ փակ թեմա է. Իսլամը տեղափոխվեց մեկ այլ քաշային կարգ, իսկ ես մնացի 70 կգ-ում։ Նախ` պետք է նվաճեմ […]

̰
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչ

13:40 01.06.2025

Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ «Ջորկաեֆֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ։ […]

̰
Պիաստրին հաղթեց Ֆորմուլա 1-ի Իսպանիայի Գրան պրիի որակավորման փուլում

22:12 31.05.2025

Բրիտանական «Մաքլարենի» ավստրալացի մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության իններորդ փուլի՝ Իսպանիայի Գրան պրիի որակավորման փուլում։ Մրցաշարը տեղի է ունենում Բարսելոնա-Կատալունիա մրցուղում։ Նրա թիմակիցը՝ բրիտանացի Լանդո Նորիսը, զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հոլանդացի Մաքս Վերստապենը (Red Bull) զբաղեցրել է երրորդ տեղը։

̰
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին

21:39 31.05.2025

Հունիսի 8-ից 15-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կանցկացվի Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Մրցմանը կմասնակցեն 73 երկրի ավելի քան 650 հրաձիգներ։ Հայաստանը մրցաշարում կներկայացնեն հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը։ Նրանք կմեկնեն մրցավայր հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։

̰
BACK_TO_TOP