23:14 29.10.2023
«Անժիի» և «Տամբովի» նախկին մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է առաջիկա տարիներին Հայաստանի հավաքականի՝ խոշոր մրցաշարերից մեկի եզրափակիչ դուրս գալու հեռանկարների մասին։ «Եթե ոչ այս ընտրական փուլը, ապա հաջորդը հաստատ հաջող կլինի։ Հասկանալի է, որ տղաները բոլորովին այլ մտածելակերպ ունեն։ Նրանք ազգային հավաքական են գնում այնպես, կարծես տոն է, իսկ ես նման բան […]
23:01 29.10.2023
Ալբանիայում ավարտված Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր մեր ըմբիշները չկարողացան մեդալներ նվաճել: Յուրիկ Հովեյանը սփոփիչ գոտեմարտում հաղթեց ադրբեջանցի Բաբաշովին, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց: Մանվել Խաչատրյանը նույնպես հաղթեց սփոփիչ գոտեմարտում, իսկ բրոնզե եզրափակչում պարտվեց: Սամվել Սարգսյանը առաջին սփոփիչ գոտեմարտում հաղթեց, իսկ երկրորդում պարտվեց: Ռազմիկ Քուրդյանն էլ զիջեց բրոնզի համար պայքարում: Այսպիսով՝ մեր հավաքականը բավարարվեց […]
21:40 29.10.2023
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղում «Նիժնի Նովգորոդը» սեփական հարկի տակ հաղթել է «Սոչիին»։ Հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը մասնակցել է հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 69-րդ րոպեին։ Այս խաղից հետո «Նիժնի Նովգորոդը» 20 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում։
21:07 29.10.2023
Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը կիսվել է իր կարծիքով Թայսոն Ֆյուրիի և Ֆրենսիս Նգանուի մենամարտից հետո։ «Վայրի կռիվ: Թայսոնը նրան չի վիրավորել, բայց Նգանուն գեղեցիկ հարված կատարեց նրա գլխին: Թայսոնը հիանալի տղա է: Նա ունի ամուր կզակ: Եվ, Աստվա՜ծ, որքան ուժեղ է Նգանուն»,- Մաքգրեգորի խոսքերն է մեջբերում Boxing on TNT Sports-ը։ Հիշեցնենք, […]
20:47 29.10.2023
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը արժանացել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի՝ Golden Boy մրցանակին: Անգլիացին հսկայական առավելությամբ առաջին տեղն է գրավել Tuttosport-ի անցկացրած քվեարկությունում: 20-ամյա ֆուտբոլիստը մրցանակը կստանա դեկտեմբերի 4-ին: Նախորդ երկու տարիներին նա երկրորդ տեղն է գրավել՝ զիջելով «Բարսելոնայի» կիսապաշտպաններ Պեդրիին և Գավիին: Բելինգեմը կդառնա «Ռեալի» պատմության առաջին ֆուտբոլիստը, որն արժանանում է Golden Boy-ին:
20:01 29.10.2023
Կոլումբիայի բենզալցակայաններից մեկում առևանգել են «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի ծնողներին։ Բարեբախտաբար, նրանք փրկվել են։ Դեպքից ժամեր անց մամուլում տեղեկություն հայտնվեց Դիասի մոր փրկության մասին։ Ավելի ուշ Daily Mail-ը հայտնեց, որ ֆուտբոլիստի հորը ևս փրկել են։ Առևանգումը տեղի էր ունեցել Կոլումբիա-Վենեսուելա սահմանի մոտ. հանցագործները, ըստ ամենայնի, մտադիր էին եղել Լուիս Դիասի հորը հարևան երկիր տեղափոխել։ 2023/2024 […]
19:32 29.10.2023
ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրի արտագնա խաղում դժվարին հաղթանակ է տարել «Բրեստի» նկատմամբ։ Հանդիպումն ավարտվել է 3-2 հաշվով։ Տանտերերի կազմում աչքի են ընկել Մունյեն և Լե Դուարոնը, հյուրերի կազմում դուբլ է ձևակերպել Մբապեն, ևս մեկ անգամ աչքի է ընկել Զաիր-Էմերին։ Այս խաղից հետո ՊՍԺ-ն 21 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, «Բրեստը» 15 միավորով 6-րդ տեղում […]
15:36 29.10.2023
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Թայսոն Ֆյուրին 40 միլիոն դոլար կստանա UFC-ի ծանր քաշային կարգում նախկին չեմպիոն, կամերունցի Ֆրենսիս Նգանուի հետ մենամարտի համար, հաղորդում է Boxing Kingdom-ը։ Ֆրենսիս Նգանուն կվաստակի 10 միլիոն դոլար։ Բռնցքամարտի կանոններով մենամարտը կայացել է հոկտեմբերի 28-ին Էր-Ռիյադում և ավարտվել է Ֆյուրիի հաղթանակով։ Մրցավարները հաղթանակը շնորհել են […]
15:03 29.10.2023
Ռեգբիի Աշխարհի գավաթի եզրափակչում Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը հաղթել է Նոր Զելանդիայի ընտրանուն: Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում խաղն ավարտվել է 12:11 հաշվով։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը ռեկորդային չորրորդ անգամ և երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց աշխարհի գավաթը (1995, 2007, 2019, 2023)։ Նոր Զելանդիայի հավաքականը երեք անգամ է հաղթել Աշխարհի գավաթի մրցաշարում (1987, 2011, 2015)։
13:58 29.10.2023
Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում «Ռոստովը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Լոկոմոտիվին»: Գոլը 3-րդ րոպեին խփել է Կիրիլ Շչետինինը: Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է ամբողջական հանդիպումը: Խորեն Բայրամյանն էլ «Ռոստովի» կազմում 56-րդ րոպեին դուրս է եկել փոխարինման: «Ռոստովը» տարել է 2-րդ անընդմեջ հաղթանակը և 16 միավորով այժմ 9-րդ տեղում […]
13:14 29.10.2023
Լա Լիգայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալի» հետ: Մադրիդյան ակումբը Ջուդ Բելինգեմի ջանքերով կամային հաղթանակ տարավ էլ կլասիկոյում: Նախ հաշիվը բացեցին կատալոնացիները: Իլկայ Գյունդողանը աչքի ընկավ արդեն 6-րդ րոպեին: Այս խփած գոլին մադրիդյան ակումբը բելինգեմի դուբլով պատասխանեց: Ի դեպ, հաղթական գոլը նա խփեց ավելացված ժամանակում։ Այս խաղից հետո «Ռեալը» 28 […]
12:41 29.10.2023
Սաուդյան Արաբիայի առաջնության 11-րդ տուրում «Ալ Նասրը» արտագնա խաղում 3-1 հաշվով պարտության է մատնել «Ալ Ֆեյհային»: Դուբլով աչքի է ընկել Անդերսոն Տալիսկան: Բրազիլացին առաջին գոլը խփել է Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումից հետո: «Ալ Նասրը» անպարտելիության շարքը հասցրել է 9 խաղի և 25 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ զիջելով առաջատար «Ալ Հիլալին» 4 միավոր: «Ալ Ֆեյհան» 14 […]
12:00 29.10.2023
Վիեննայում շարունակվում է ATP 500 շարքի մրցաշարը: Կիսաեզրափակիչում Դանիիլ Մեդվեդևը 6-4, 7-6 հաշվով հաղթել է դասակարգման աղյուսակի 7-րդ համար Ստեֆանոս Ցիցիպասին: Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչում Մեդվեդևը հաղթել էր Կարեն Խաչանովին: Ընթացիկ մրցաշրջանում ռուս թենիսիստը 9-րդ անգամ դուրս եկավ եզրափակիչ և կրկնեց անձնական ռեկորդը: Նախկինում Մեդվեդևը նման ցուցանիշ էր գրանցել 2019թ-ին: Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա թենիսիստը հաղթել […]
11:30 29.10.2023
Մեն կղզում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը: Հայաստանից տղամարդկանց մրցաշարին մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը: Չորրորդ տուրը ընդհանուր առմամբ անհաջող էր մեր շախմատիստների համար: Նրանցից երեքը՝ Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեցին, մյուս երեքը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ -ոքի: 4-րդ տուրից […]
10:54 29.10.2023
Լեհական Էստրակլասայի 13-րդ տուրում Շչեցինի «Պոգոնը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Յագելոնիային»։ Հանդիպման հաշիվը բացվել է 35-րդ րոպեին, երբ «Պոգոնի» խաղացողներից մեկը գրավել է սեփական դարպասը։ Առաջին կեսի վերջին րոպեներին տանտերերը հավասարեցրել են հաշիվը։ Երկրորդ կեսի մեկնարկին՝ 48-րդ րոպեին, «Պոգոնի» և Լեհաստանի հավաքականի 35-ամյա հարձակվող Կամիլ Գրոսիցկին իրացրել է 11-մետրանոցն ու առաջ է […]
10:32 29.10.2023
Ալբանիայում ավարտին մոտեցող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար: Մանվել Խաչատրյանը և Յուրիկ Հովեյանը նույնպես կկարողանան պայքարել բրոնզե մեդալի համար, եթե հաղթեն սփոփիչ գոտեմարտերում:
10:10 29.10.2023
Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Շանթ Խաչատրյանը 72 կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր: 3-րդ տեղի համար պայքարում նա իր օգտին 9-0 հաշվի ժամանակ տուշեով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ադիլխան Նուրլանբեկովին: Շանթ Խաչատրյանը նվաճել է Հայաստանի հավաքականի առաջին մեդալը Մ23 աշխարհի առաջնությունում: Կարեն Խաչատրյանը և Հայկ Խլոյանը […]
23:50 28.10.2023
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին չի մտածում վարձավճարով «Բարսելոնա» վերադառնալու մասին: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Իսպանական մամուլում ավելի վաղ գրել էին, որ Մեսսին կարող է միանալ կատալոնական ակումբին և խաղալ Եվրոպայում մինչև MLS-ի նոր մրցաշրջանի մեկնարկը: Ռոմանոն հայտնում է, որ դա այդպես չէ: Հյուսիսամերիկյան MLS լիգայում նոր մրցաշրջանը մեկնարկում է 2024 թվականի […]
23:25 28.10.2023
Փարիզի մետրոյի չորս կայարաններ և գծեր կփակվեն վերանորոգման համար: Աշխատանքները օլիմպիական խաղերից առաջ ուղղված են ցանցի բարելավմանը: Մետրոպոլիտենն այժմ արդիականացման փուլում է. կլինեն նոր սրահներ, շարժասանդուղքներ, երթուղիներ: 2024 թվականի գարնանը Փարիզում նախատեսվում է հինգ նոր կայարանների բացում: 33 –րդ ամառային օլիմպիական խաղերը Ֆրանսիայի մայրաքաղաքում կանցկացվեն 2024թ. հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
22:58 28.10.2023
Եկատերինբուրգի «Ուրալի» բրազիլացի պաշտպան Իտալո Գոնսալեսը խոսել է Բրազիլիայի վտանգավոր վայրերի մասին, ինչպես նաև խոստովանել է, որ երբեք օղի չի խմել։ «Իհարկե, Բրազիլիայում կան վայրեր, որտեղ լինելը վտանգավոր է, բայց ընդհանրապես զբոսաշրջիկները շատ են գնում մեր երկիր: Իսկ մինուսներն այնտեղ նույնն են, ինչ ցանկացած այլ երկրում։ Ռուսաստանում ես ապրում եմ այն տարածքում, որտեղ գտնվում է […]
22:34 28.10.2023
Transfermarkt-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք պաշտպանների տասնյակը։ 1. Յոշկո Գվարդիոլ («Մանչեսթեր Սիթի», 80 մլն եվրո) 2. Ռուբեն Դիաս («Մանչեսթեր Սիթի», 80 մլն եվրո) 3. Ուիլյամ Սալիբա («Արսենալ», 70 մլն եվրո) 4. Ալֆոնսո Դեյվիս («Բավարիա», 70 մլն եվրո) 5. Ռոնալդ Արաուխո («Բարսելոնա», 70 մլն եվրո) 6. Էդեր Միլիտաո («Ռեալ» Մադրիդ, 70 մլն եվրո) 7. Մատիս Դե […]
21:48 28.10.2023
ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիան հայտնում է, որ այսօր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ-Ռիադում ավարտվել է Համաշխարհային մարտական խաղեր Ռիյադ 2023 մրցաշարը, որի ծրագրում ընդգրկված էր նաև պարաբազկամարտը։ «Հայաստանի հանրապետության բազկամարտի ֆեդերացիայի հավաքականի պատվիրակության կազմում հանդես եկավ նաև մեր ֆեդերացիայի մարզիկ Վարդանուշ Բարսեղյանը՝ ֆեդերացիայի ավագ մարզիչ Воскан Маргарян ի գլխավորությամբ: Վարդանուշ Բարսեղյանը իր ուժերը չափեց մինչև 70 […]
21:22 28.10.2023
Կիլիան Մբապեի մայրը՝ Ֆայզա Լամարին, պատմել է, թե ում է երկրպագել որդին մանկության տարիներին։ «Տանը նա խոսում էր միայն «Միլանի» մասին։ Եթե նրանք պարտվեին, նա կշպրտեր հեռուստացույցի հեռակառավարման վահանակը և իտալերեն վիրավորանքներ կբղավեր»,- Լամարիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։ Հիշեցնենք, որ անցած ամառ Կիլիան Մբապեն հրաժարվել էր երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը մինչև 2025 […]
20:43 28.10.2023
Ծանր քաշային կարգում WBC վարկածով չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրին խոսել է մանկության, պատանեկության տարիների և իր մարզական կարիերայի մասին։ «Ե՛վ Ջոշուան, և՛ ես դուրս ենք եկել վատ ապրելակերպից, մի մոռացեք դա: Հիմա մենք մուլտիմիլիոնատերեր ենք։ Սա պետք է հարգել։ Ես դպրոց գրեթե չեմ գնացել, ես թողեցի դպրոցը 10 տարեկանում, որպեսզի կենտրոնանամ բռնցքամարտի վրա: Ես ընդհանրապես […]
20:08 28.10.2023
Մանչեսթերցիների վրա աթոռ նետած երկրպագուին չի հաջողվել հայտնաբերել։ Միջադեպը տեղի էր ունեցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Շեֆիլդ Յունայթեդ» խաղի ժամանակ։ 77-րդ րոպեին մանչեսթերցիները խփել էին վճռորոշ գոլը և սկսել էին տոնել իրենց հաջողությունը հյուրերի դարպասի մոտ։ Այդ պահին երկրպագուներից մեկը ծալովի աթոռ էր նետել խաղացողների վրա։ Ոչ ոք չէր տուժել, երկրպագուին էլ այդպես […]
19:45 28.10.2023
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Առաջատարը շարունակում է մնալ սերբ Նովակ Ջոկովիչը, որին հաջորդում է իսպանացի Կարլոս Ալկարասը: Կարեն Խաչանովը, որը նախորդ վարկանիշում 15-րդն էր, այժմ 16-րդն է։
19:23 28.10.2023
«Բարսելոնայի» ներկայիս նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ մասնակցելու է կատալոնական ակումբի ղեկավարի հաջորդ ընտրություններին, որոնք կկայանան 2026 թվականին։ «Իրավական առումով ես կարող եմ դա անել: Ես նորից առաջադրվելու իրավունք ունեմ։ Քանի դեռ ես կարող եմ դա անել, ես կանեմ և կցանկանամ դա անել ներկայիս տնօրենների խորհրդի հետ, քանի որ նրանք քրտնաջան աշխատում են և […]
19:07 28.10.2023
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կարող է հեռանալ իր պաշտոնից։ Todofichajes-ի տեղեկություններով՝ միլանյան ակումբն արդեն մարզչի նոր թեկնածուներ է դիտարկում։ Առաջնային տարբերակը Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն է։ «Ինտերի» ղեկավարությունը հետաքրքրված է նաև «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ծառայություններով։ Եթե մարզիչ դառնա Մոուրինյուն ապա դա կլինի նրա և Մխիթարյանի երրորդ համագործակցությունը։ Հիշեցնենք, որ Հայ […]
18:47 28.10.2023
«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հրաշքով ողջ է մնացել երբ էլեկտրասյունն ընկել է ճանապարհին, հայտնում է The Sun-ը։ Անգլիայում հզոր փոթորիկը պոկել է էլեկտրահաղորդման սյունը հենց այն պահին, երբ Ալեքսանդր-Առնոլդն անցել է ճանապարհի այդ հատվածով։ Սյունն ընկել է Տրենտի մեքենայի դիմացի մեքենայի վրա։ Ֆուտբոլիստը ժամանակին սեղմել է արգելակները և խուսափել վթարից։ Տուժած մեքենայի […]
18:25 28.10.2023
Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային Հենրիկ Գևորգյանը երկու հաղթանակներից հետո 1/4 եզրափակիչում զիջեց ղրղզ ըմբիշին։ Հայ ըմբիշը որակավորման փուլում ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթել էր լիտվացի Աիստիս Լիաուգմինասին։ 1/8 եզրափակչում Հենրիկը 7-0 հաշվով հաղթել է էստոնացի Էդվին Կինին։ Այսպիսով, այսօր կիսաեզրափակիչ դուրս եկավ միայն 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը։