TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

Կարեն Խաչանովը նահանջել է ևս մեկ աստիճանով

19:45 28.10.2023

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Առաջատարը շարունակում է մնալ սերբ Նովակ Ջոկովիչը, որին հաջորդում է իսպանացի Կարլոս Ալկարասը: Կարեն Խաչանովը, որը նախորդ վարկանիշում 15-րդն էր, այժմ 16-րդն է։  

̰
Լապորտան դարձյալ կառաջադրի իր թեկնածությունը «Բարսելոնայի» նախագահի ընտրություններում

19:23 28.10.2023

«Բարսելոնայի» ներկայիս նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ մասնակցելու է կատալոնական ակումբի ղեկավարի հաջորդ ընտրություններին, որոնք կկայանան 2026 թվականին։ «Իրավական առումով ես կարող եմ դա անել: Ես նորից առաջադրվելու իրավունք ունեմ։ Քանի դեռ ես կարող եմ դա անել, ես կանեմ և կցանկանամ դա անել ներկայիս տնօրենների խորհրդի հետ, քանի որ նրանք քրտնաջան աշխատում են և […]

̰
Արդյո՞ք կկայանա Մոուրինյու-Մխիթարյան երրորդ համագործակցությունը

19:07 28.10.2023

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կարող է հեռանալ իր պաշտոնից։ Todofichajes-ի տեղեկություններով՝ միլանյան ակումբն արդեն մարզչի նոր թեկնածուներ է դիտարկում։ Առաջնային տարբերակը Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն է։ «Ինտերի» ղեկավարությունը հետաքրքրված է նաև «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ծառայություններով։ Եթե մարզիչ դառնա Մոուրինյուն ապա դա կլինի նրա և Մխիթարյանի երրորդ համագործակցությունը։ Հիշեցնենք, որ Հայ […]

̰
Հսկա էլեկտրասյունը ընկել է Ալեքսանդր-Առնոլդի մեքենայի դիմաց

18:47 28.10.2023

«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հրաշքով ողջ է մնացել երբ էլեկտրասյունն ընկել է ճանապարհին, հայտնում է The Sun-ը։ Անգլիայում հզոր փոթորիկը պոկել է էլեկտրահաղորդման սյունը հենց այն պահին, երբ Ալեքսանդր-Առնոլդն անցել է ճանապարհի այդ հատվածով։ Սյունն ընկել է Տրենտի մեքենայի դիմացի մեքենայի վրա։ Ֆուտբոլիստը ժամանակին սեղմել է արգելակները և խուսափել վթարից։ Տուժած մեքենայի […]

̰
Հենրիկ Գևորգյանը ևս պարտվեց․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

18:25 28.10.2023

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային Հենրիկ Գևորգյանը երկու հաղթանակներից հետո 1/4 եզրափակիչում զիջեց ղրղզ ըմբիշին։ Հայ ըմբիշը որակավորման փուլում ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթել էր լիտվացի Աիստիս Լիաուգմինասին։ 1/8 եզրափակչում Հենրիկը 7-0 հաշվով հաղթել է էստոնացի Էդվին Կինին։ Այսպիսով, այսօր կիսաեզրափակիչ դուրս եկավ միայն 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը։

̰
Կարեն Խաչանովը պարտվեց Դանիլ Մեդվեդևին

18:10 28.10.2023

ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվեց Վիեննայում ընթացող ATP 500 մրցաշարի 1/4 եզրափակչում։ Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը մրցեց Դանիլ Մեդվեդևի (Ռուսաստան) հետ և զիջեց 3-6, 6-3, 3-6 հաշվով։

̰
Յուրա Հովեյանը և Մանվել Խաչատրյանը չկարողացան դուրս գալ կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

17:57 28.10.2023

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային Յուրա Հովեյանը  1/4 եզրափակիչում պարտություն կրեց և չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ։ 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը ևս կիսաեզրափակչում պարտվել է։

̰
Ռազմիկ Քուրդյանը կիսաեզրափակչում է․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

17:40 28.10.2023

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տարավ Ռազմիկ Քուրդյանը։ 130 կգ քաշային հայ ըմբիշը իր առաջին գոտեմարտում 3-1 հաշվով հաղթել էր ճապոնացի Սոտա Օկումուրային և դուրս եկել 1/4 եզրափակիչ։ Այստեղ արդեն Ռազմիկը առավելության է հասել եգիպտացի Ֆեկրի Մոհամեդ Էիսսայի նկատմամբ։

̰
Յուրա Հովեյանը 1/4 եզրափակչում է․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

17:24 28.10.2023

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային Յուրա Հովեյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ։ Նա պայքարը սկսել է 1/8 եզրափակչի փուլից և 9-0 հաշվով հաղթել է շվեյցարացի Յոնաս Մուելլերին։

̰
Իտալիայում չեն հետևում ռուսական թիմերի խաղացողներին․ իտալացի լրագրողը Սպերցյանի և Թիկնիզյանի հնարավոր տրանսֆերների մասին

17:05 28.10.2023

Tuttosport-ի լրագրող Մասիմո Ֆրանկին մեկնաբանել է Ա Սերիայի որոշ ակումբների կողմից «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և Լոկոմոտիվի պաշտպան Նաիր Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը։ «Իտալական կայքերն ամեն օր հրապարակում են տասնյակ տրանսֆերային նորություններ։ Նրանք ապրում են՝ գրավելով ընթերցողների ուշադրությունը։ Բայց այնտեղ շատ քիչ ճշմարտություն կա: Այս լուրը պարզապես խոսակցությունների մակարդակի է։ Հիմա Ռուսաստանի առաջնությունը գրավիչ […]

̰
Հենրիկ Գևորգյանը ևս կիսաեզրափակչում է․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

16:47 28.10.2023

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային Հենրիկ Գևորգյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։ Հայ ըմբիշը որակավորման փուլում ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթել էր լիտվացի Աիստիս Լիաուգմինասին։ 1/8 եզրափակչում Հենրիկը 7-0 հաշվով հաղթել է էստոնացի Էդվին Կինին։

̰
Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը առաջատարներին հետապնդողների խմբում են․ FIDE Grand Swiss 2023

16:40 28.10.2023

Մեն կղզում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը: Հայաստանից տղամարդկանց մրցաշարին մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը: Երրորդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակ են տարել Մանուել Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը։ Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը իրենց պարտիաները ավարտել են ոչ-ոքի, իսկ Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը պարտություն […]

̰
Ադելյա Պետրոսյանը ՝ ՌԴ Գրան պրիի 2-րդ փուլի հաղթող

16:24 28.10.2023

ՌԴ-ը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը դարձել է Օմսկում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի երկրորդ փուլի հաղթող։ Պետրոսյանը կարճ ծրագրից հետո երկրորդն էր և ավելի քան 30 միավորի տարբերությամբ հետ էր Ալինա Գորբաչովայից։ Սակայն ազատ ծրագրում Ադելյան փայլուն է հանդես եկել և դարձել է հաղթող։ Ալինա Գորբաչովան ազատ ծրագրում ցույց է տվել միայն չորրորդ արդյունքը, սակայն […]

̰
Իսլամ Մախաչևը յուրատեսակ ռեկորդ է սահմանել UFC-ում

16:09 28.10.2023

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևը յուրատեսակ ռեկորդ է սահմանել։ Մինչև Մախաչևը՝ UFC-ում ոչ ոք երեք անընդմեջ մենամարտ չի անցկացրել վարկանիշի թոփ-3 ներկայացուցիչների հետ։ Ընդ որում, Իսլամը հաղթել է իր բոլոր հակառակորդներին՝ երկու անգամ ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկուն և մեկ անգամ բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։

̰
Սաուդյան ակումբը գերթանկարժեք տրանսֆեր է պատրաստում Ժունիորի համար

15:43 28.10.2023

Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում, այս մասին հայտնում է Football Espana-ն։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Ահլին»: Սաուդյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է Ժունիորի տրանսֆերի համար վճարել մոտ 200 միլիոն եվրո։ Ակումբի ներկայացուցիչները կարծում են, որ նման առաջարկը մադրիդյան ակումբին կգայթակղի։ Վինիսիուսը «Ռեալում» հանդես է գալիս 2018 […]

̰
Մանվել Խաչատրյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

15:07 28.10.2023

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում վստահ է հանդես գալիս 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը։ Հայ ըմբիշը իր առաջին գոտեմարտում ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լաիշրամ Մեյթեին, իսկ 1/8 եզրափակչում 8-0 հաշվով հաղթել է բուլղարացի Դենիս Դեմիրովին և դուրս եկել 1/4 եզրափակիչ։ Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչ է […]

̰
Հենրիկ Գևորգյանը ևս մեկնարկեց հաղթանակով․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

14:55 28.10.2023

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում վստահ մեկնարկեց նաև 77 կգ քաշային Հենրիկ Գևորգյանը։ Հայ ըմբիշը որակավորման փուլում ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթեց լիտվացի Աիստիս Լիաուգմինասին։ Հենրիկը դուրս է եկել 1/8 եզրափակիչ։

̰
Արթուր Սերոբյանը իր առաջին գոլն է խփել պորտուգալական թիմի կազմում

14:45 28.10.2023

Պորտուգալիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Կասա Պիան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, հյուրընկալվելիս մրցել է «Ռաբո Պեիշեի» հետ և 2։0 հաշվով հաղթանակ տարել։ Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացել է Արթուր Սերոբյանը․ 20-ամյա հայ հարձակվողն իր առաջին գոլն է խփել պորտուգալական թիմի կազմում։ Սերոբյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

̰
Կարեն Խաչատրյանը հաղթեց ադրբեջանցուն և կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

14:34 28.10.2023

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտում 3-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլջան Մամադովին և երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար։ Կարենը նախ հաղթել էր ֆինն Օտտո Կետոնենին, իսկ հաջորդ գոտեմարտում առավելության էր հասել չեզոք դրոշի ներքո հանդես եկող Իլյա Բիտցիևի նկատմամբ: 1/4 եզրափակչում Կարենը զիջել էր թուրք Ալպերեն […]

̰
Ռազմիկ Քուրդյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

14:24 28.10.2023

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ է մտել ևս 5 հայ ըմբիշ։ Նրանցից 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը իր առաջին գոտեմարտն արդեն ավարտել է։ Հայ ըմբիշը որակավորման փուլում 3-1 հաշվով հաղթել է ճապոնացի Սոտա Օկումուրային և դուրս է եկել 1/4 եզրափակիչ։

̰
Ովքեր են աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահները

14:09 28.10.2023

Transfermarkt-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահների տասնյակը։ 1. Դիոգո Կոստա («Պորտու», 45 մլն եվրո) 2. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ, 45 մլն եվրո) 3. Մայք Մենյան («Միլան», 45 մլն եվրո) 4. Տիբո Կուրտուա («Ռեալ» Մադրիդ, 45 մլն եվրո) 5. Էդերսոն Մորաես («Մանչեսթեր Սիթի», 40 մլն եվրո); 6. Անդրե Օնանա («Մանչեսթեր Յունայթեդ», 40 մլն եվրո); 7. Գրեգոր Կոբել […]

̰
Հայաստանի Մ19 կանանց հավաքականը դարձյալ պարտվել է 0-6 հաշվով

13:42 28.10.2023

Եվրոպայի Մ19 առաջնության ընտրական մրցաշարի B լիգայի չորրորդ խմբի երկրորդ տուրում ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը 0-6 հաշվով պարտվել է Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։ Հանդիպումը կայացել է ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 0-6 հաշվով պարտվել էր Ուկրաինայի Մ19 հավաքականին։ Հոկտեմբերի 30-ին Հայաստանի թիմը վերջին խաղում կմրցի Լյուքսեմբուրգի հավաքականի հետ, որը ևս կրել […]

̰
ՀՀ կանանց հավաքականը պարտվեց Էստոնիայի ընտրանուն․ Ազգերի լիգա

13:12 28.10.2023

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց Ազգերի լիգայի խաղարկության C լիգայում։ «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի ազգային թիմը 1-4 հաշվով պարտվեց Էստոնիայի ընտրանուն։ Հայաստանի հավաքականից աչքի ընկավ Անի Ղուկասյանը։ Առաջին տուրում էլ Հայաստանի հավաքականը 1-2 հաշվով պարտվել էր Ղազախստանի թիմին։ Ղազախստանի և Էստոնիայի հավաքականներն ունեն չորսական միավոր։ Իսրայելը երեք միավորով երրորդ տեղում է, իսկ Հայաստանի […]

̰
Նա դեռ լավագույնն է աշխարհում․ Մեսսիի նախկին մարզիչը՝ Ռոնալդուի մասին

12:46 28.10.2023

ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն, որի գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում ֆրանսիական ակումբում խաղում էր աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին, հիացմունքի խոսքեր է ասել «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Շատ բան չես կարող անել, երբ Ռոնալդուն խաղում է քո դեմ: Խոսքեր չունեմ նկարագրելու այս խաղացողին: 38-ամյա ֆուտբոլիստի համար նա արտասովոր բաներ է անում: Նա շարունակում է […]

̰
Սպերցյանը չի զիջում Պեդրիին և Գավիին․ Ալեքսանդր Գրիգորյան

12:15 28.10.2023

ՌԴ-ում հայտնի հայազգի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Metaratings.ru-ի հետ զրույցում անդրադարձել է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի խաղին։ «Սպերցյանն այժմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Կարծում եմ՝ Էդուարդը մտնում է ԹՈՓ-3 խաղացողների մեջ։ Նախորդ տարի մի քանի անգամ առիթ եմ ունեցել մեկնաբանել «Բարսելոնայի» խաղերը։ Ուշադրությամբ հետևում էի Պեդրիի և Գավիի […]

̰
Ուսիկն  անհայտ կորածների ցուցակում է. Ֆյուրիի սկանդալային հայտարարությունը

23:40 27.10.2023

Բրիտանացի անպարտելի բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին սկանդալային հայտարարություններ է արել Ալեքսանդր Ուսիկի հետ կայանալիք մենամարտից առաջ: «Ուսիկը կեղտոտ, փոքր, նիհար հիմար է։ Ես քեզ համար ինչ-որ բան եմ պատրաստել և շուտով ցույց կտամ։ Ուսիկն արդեն մի քանի րոպե է անհայտ կորածների ցուցակում է, բայց մենք գիտենք, թե ինչ է […]

̰
Այո՛, ես խելագար եմ. Խամզաթ Չիմաև

23:00 27.10.2023

UFC-ի անպարտելի մարտիկ, Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող Խամզաթ Չիմաևը Կամարու Ուսմանին հաղթելուց հետո սոցցանցերում հրապարակել է տեսահոլովակ, որտեղ նշում է, որ իր հարազատներն իրեն խելագար են անվանում: «Ինձ մտերիմ մարդիկ ասում են՝ դու խենթ ես: Այո՛, ես խելագար եմ, ուզում եմ խենթ լինել: Ես ուզում եմ գումար վաստակել, ուզում եմ տարբերվել: Ես ուրիշ կենդանի եմ, […]

̰
«Ալ-Հիլալը» կարող է փոխհատուցում ստանալ ՖԻՖԱ-ից Նեյմարի վնասվածքի համար

22:21 27.10.2023

«Ալ-Հիլալը» կարող է փոխհատուցում ստանալ Նեյմարի վնասվածքի համար, որը նա ստացել է Ուրուգվայի հետ ԱԱ-2026-ի ընտրական փուլի խաղում: Բրազիլացին երկար ժամանակ բաց է թողնելու ծնկի առաջային խաչաձև կապանների վնասվածքի և մենիսկի պատռվածքի պատճառով։ Ըստ RMC Sport-ի՝ «Ալ-Հիլալը» կարող է ակտիվացնել ՖԻՖԱ-ի կողմից «ակումբային պաշտպանություն» տարբերակը, որը թույլ կտա մասնակի փոխհատուցում ստանալ ֆինանսական կորուստների համար ազգային […]

̰
Մենք պետք է չեզոք մնանք. FIA-ի նախագահը՝ Ադրբեջանին Formula 1-ից դուրս չթողնելու մասին

21:55 27.10.2023

Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ բին Սուլայեմը բացատրել է, թե ինչու Ադրբեջանը Հայաստանի հետ ռազմական հակամարտության ֆոնին դուրս չի մնացել Ֆորմուլա 1-ի օրացույցից և չի զրկվել 2023 թվականի դեկտեմբերին գլխավոր ասամբելան կազմակերպելու իրավունքից։ «Մենք պետք է չեզոք մնանք թե՛ կրոնական, թե՛ քաղաքական հարցերում։ Ահա թե ինչ է ասում մեր կանոնադրությունը. ես չեմ ստեղծել այս կանոնները, […]

̰
Ովքեր են աշխարհի ամենաթանկ  ֆուտբոլիստները

21:46 27.10.2023

Transfermarkt-ը թարմացրել է եվրոպական մի շարք առաջնությունների որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների տվյալները, այդ թվում՝ թոփ-5 լիգաների։ Մոլորակի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները շարունակում են մնալ «Մանչեսթեր Սիթի» հարձակվող Էրլինգ Հոլանդը և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ Նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 մլն եվրո։ Երրորդ և չորրորդ տեղերը կիսում են «Ռեալի» երկու ֆուտբոլիստները՝ Ջուդ Բելինգհեմը և Վինիսիուս Ժունիորը: Նրանց […]

̰
BACK_TO_TOP