17:40 28.10.2023
Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տարավ Ռազմիկ Քուրդյանը։ 130 կգ քաշային հայ ըմբիշը իր առաջին գոտեմարտում 3-1 հաշվով հաղթել էր ճապոնացի Սոտա Օկումուրային և դուրս եկել 1/4 եզրափակիչ։ Այստեղ արդեն Ռազմիկը առավելության է հասել եգիպտացի Ֆեկրի Մոհամեդ Էիսսայի նկատմամբ։
17:24 28.10.2023
Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային Յուրա Հովեյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ։ Նա պայքարը սկսել է 1/8 եզրափակչի փուլից և 9-0 հաշվով հաղթել է շվեյցարացի Յոնաս Մուելլերին։
17:05 28.10.2023
Tuttosport-ի լրագրող Մասիմո Ֆրանկին մեկնաբանել է Ա Սերիայի որոշ ակումբների կողմից «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և Լոկոմոտիվի պաշտպան Նաիր Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը։ «Իտալական կայքերն ամեն օր հրապարակում են տասնյակ տրանսֆերային նորություններ։ Նրանք ապրում են՝ գրավելով ընթերցողների ուշադրությունը։ Բայց այնտեղ շատ քիչ ճշմարտություն կա: Այս լուրը պարզապես խոսակցությունների մակարդակի է։ Հիմա Ռուսաստանի առաջնությունը գրավիչ […]
16:47 28.10.2023
Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային Հենրիկ Գևորգյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։ Հայ ըմբիշը որակավորման փուլում ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթել էր լիտվացի Աիստիս Լիաուգմինասին։ 1/8 եզրափակչում Հենրիկը 7-0 հաշվով հաղթել է էստոնացի Էդվին Կինին։
16:40 28.10.2023
Մեն կղզում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը: Հայաստանից տղամարդկանց մրցաշարին մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը: Երրորդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակ են տարել Մանուել Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը։ Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը իրենց պարտիաները ավարտել են ոչ-ոքի, իսկ Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը պարտություն […]
16:24 28.10.2023
ՌԴ-ը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը դարձել է Օմսկում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի երկրորդ փուլի հաղթող։ Պետրոսյանը կարճ ծրագրից հետո երկրորդն էր և ավելի քան 30 միավորի տարբերությամբ հետ էր Ալինա Գորբաչովայից։ Սակայն ազատ ծրագրում Ադելյան փայլուն է հանդես եկել և դարձել է հաղթող։ Ալինա Գորբաչովան ազատ ծրագրում ցույց է տվել միայն չորրորդ արդյունքը, սակայն […]
16:09 28.10.2023
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևը յուրատեսակ ռեկորդ է սահմանել։ Մինչև Մախաչևը՝ UFC-ում ոչ ոք երեք անընդմեջ մենամարտ չի անցկացրել վարկանիշի թոփ-3 ներկայացուցիչների հետ։ Ընդ որում, Իսլամը հաղթել է իր բոլոր հակառակորդներին՝ երկու անգամ ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկուն և մեկ անգամ բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։
15:43 28.10.2023
Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում, այս մասին հայտնում է Football Espana-ն։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Ահլին»: Սաուդյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է Ժունիորի տրանսֆերի համար վճարել մոտ 200 միլիոն եվրո։ Ակումբի ներկայացուցիչները կարծում են, որ նման առաջարկը մադրիդյան ակումբին կգայթակղի։ Վինիսիուսը «Ռեալում» հանդես է գալիս 2018 […]
15:07 28.10.2023
Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում վստահ է հանդես գալիս 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը։ Հայ ըմբիշը իր առաջին գոտեմարտում ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լաիշրամ Մեյթեին, իսկ 1/8 եզրափակչում 8-0 հաշվով հաղթել է բուլղարացի Դենիս Դեմիրովին և դուրս եկել 1/4 եզրափակիչ։ Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչ է […]
14:55 28.10.2023
Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում վստահ մեկնարկեց նաև 77 կգ քաշային Հենրիկ Գևորգյանը։ Հայ ըմբիշը որակավորման փուլում ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթեց լիտվացի Աիստիս Լիաուգմինասին։ Հենրիկը դուրս է եկել 1/8 եզրափակիչ։
14:45 28.10.2023
Պորտուգալիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Կասա Պիան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, հյուրընկալվելիս մրցել է «Ռաբո Պեիշեի» հետ և 2։0 հաշվով հաղթանակ տարել։ Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացել է Արթուր Սերոբյանը․ 20-ամյա հայ հարձակվողն իր առաջին գոլն է խփել պորտուգալական թիմի կազմում։ Սերոբյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
14:34 28.10.2023
Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտում 3-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլջան Մամադովին և երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար։ Կարենը նախ հաղթել էր ֆինն Օտտո Կետոնենին, իսկ հաջորդ գոտեմարտում առավելության էր հասել չեզոք դրոշի ներքո հանդես եկող Իլյա Բիտցիևի նկատմամբ: 1/4 եզրափակչում Կարենը զիջել էր թուրք Ալպերեն […]
14:24 28.10.2023
Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ է մտել ևս 5 հայ ըմբիշ։ Նրանցից 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը իր առաջին գոտեմարտն արդեն ավարտել է։ Հայ ըմբիշը որակավորման փուլում 3-1 հաշվով հաղթել է ճապոնացի Սոտա Օկումուրային և դուրս է եկել 1/4 եզրափակիչ։
14:09 28.10.2023
Transfermarkt-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահների տասնյակը։ 1. Դիոգո Կոստա («Պորտու», 45 մլն եվրո) 2. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ, 45 մլն եվրո) 3. Մայք Մենյան («Միլան», 45 մլն եվրո) 4. Տիբո Կուրտուա («Ռեալ» Մադրիդ, 45 մլն եվրո) 5. Էդերսոն Մորաես («Մանչեսթեր Սիթի», 40 մլն եվրո); 6. Անդրե Օնանա («Մանչեսթեր Յունայթեդ», 40 մլն եվրո); 7. Գրեգոր Կոբել […]
13:42 28.10.2023
Եվրոպայի Մ19 առաջնության ընտրական մրցաշարի B լիգայի չորրորդ խմբի երկրորդ տուրում ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը 0-6 հաշվով պարտվել է Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։ Հանդիպումը կայացել է ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 0-6 հաշվով պարտվել էր Ուկրաինայի Մ19 հավաքականին։ Հոկտեմբերի 30-ին Հայաստանի թիմը վերջին խաղում կմրցի Լյուքսեմբուրգի հավաքականի հետ, որը ևս կրել […]
13:12 28.10.2023
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց Ազգերի լիգայի խաղարկության C լիգայում։ «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի ազգային թիմը 1-4 հաշվով պարտվեց Էստոնիայի ընտրանուն։ Հայաստանի հավաքականից աչքի ընկավ Անի Ղուկասյանը։ Առաջին տուրում էլ Հայաստանի հավաքականը 1-2 հաշվով պարտվել էր Ղազախստանի թիմին։ Ղազախստանի և Էստոնիայի հավաքականներն ունեն չորսական միավոր։ Իսրայելը երեք միավորով երրորդ տեղում է, իսկ Հայաստանի […]
12:46 28.10.2023
ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն, որի գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում ֆրանսիական ակումբում խաղում էր աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին, հիացմունքի խոսքեր է ասել «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Շատ բան չես կարող անել, երբ Ռոնալդուն խաղում է քո դեմ: Խոսքեր չունեմ նկարագրելու այս խաղացողին: 38-ամյա ֆուտբոլիստի համար նա արտասովոր բաներ է անում: Նա շարունակում է […]
12:15 28.10.2023
ՌԴ-ում հայտնի հայազգի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Metaratings.ru-ի հետ զրույցում անդրադարձել է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի խաղին։ «Սպերցյանն այժմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Կարծում եմ՝ Էդուարդը մտնում է ԹՈՓ-3 խաղացողների մեջ։ Նախորդ տարի մի քանի անգամ առիթ եմ ունեցել մեկնաբանել «Բարսելոնայի» խաղերը։ Ուշադրությամբ հետևում էի Պեդրիի և Գավիի […]
23:40 27.10.2023
Բրիտանացի անպարտելի բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին սկանդալային հայտարարություններ է արել Ալեքսանդր Ուսիկի հետ կայանալիք մենամարտից առաջ: «Ուսիկը կեղտոտ, փոքր, նիհար հիմար է։ Ես քեզ համար ինչ-որ բան եմ պատրաստել և շուտով ցույց կտամ։ Ուսիկն արդեն մի քանի րոպե է անհայտ կորածների ցուցակում է, բայց մենք գիտենք, թե ինչ է […]
23:00 27.10.2023
UFC-ի անպարտելի մարտիկ, Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող Խամզաթ Չիմաևը Կամարու Ուսմանին հաղթելուց հետո սոցցանցերում հրապարակել է տեսահոլովակ, որտեղ նշում է, որ իր հարազատներն իրեն խելագար են անվանում: «Ինձ մտերիմ մարդիկ ասում են՝ դու խենթ ես: Այո՛, ես խելագար եմ, ուզում եմ խենթ լինել: Ես ուզում եմ գումար վաստակել, ուզում եմ տարբերվել: Ես ուրիշ կենդանի եմ, […]
22:21 27.10.2023
«Ալ-Հիլալը» կարող է փոխհատուցում ստանալ Նեյմարի վնասվածքի համար, որը նա ստացել է Ուրուգվայի հետ ԱԱ-2026-ի ընտրական փուլի խաղում: Բրազիլացին երկար ժամանակ բաց է թողնելու ծնկի առաջային խաչաձև կապանների վնասվածքի և մենիսկի պատռվածքի պատճառով։ Ըստ RMC Sport-ի՝ «Ալ-Հիլալը» կարող է ակտիվացնել ՖԻՖԱ-ի կողմից «ակումբային պաշտպանություն» տարբերակը, որը թույլ կտա մասնակի փոխհատուցում ստանալ ֆինանսական կորուստների համար ազգային […]
21:55 27.10.2023
Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ բին Սուլայեմը բացատրել է, թե ինչու Ադրբեջանը Հայաստանի հետ ռազմական հակամարտության ֆոնին դուրս չի մնացել Ֆորմուլա 1-ի օրացույցից և չի զրկվել 2023 թվականի դեկտեմբերին գլխավոր ասամբելան կազմակերպելու իրավունքից։ «Մենք պետք է չեզոք մնանք թե՛ կրոնական, թե՛ քաղաքական հարցերում։ Ահա թե ինչ է ասում մեր կանոնադրությունը. ես չեմ ստեղծել այս կանոնները, […]
21:46 27.10.2023
Transfermarkt-ը թարմացրել է եվրոպական մի շարք առաջնությունների որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների տվյալները, այդ թվում՝ թոփ-5 լիգաների։ Մոլորակի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները շարունակում են մնալ «Մանչեսթեր Սիթի» հարձակվող Էրլինգ Հոլանդը և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ Նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 մլն եվրո։ Երրորդ և չորրորդ տեղերը կիսում են «Ռեալի» երկու ֆուտբոլիստները՝ Ջուդ Բելինգհեմը և Վինիսիուս Ժունիորը: Նրանց […]
21:27 27.10.2023
Կրիշտիանու Ռոնալդուի որդին կմարզվի «Ալ-Նասրի»՝ իրենից տարիքով ավելի մեծ խաղացողների հետ: Ռոնալդու-կրտսերը ընդունվել է «Ալ-Նասրի» ակադեմիա և ընդգրկվել Մ13 և Մ15 տարեկանների թիմերում։ Սակայն, ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, հետո «Ալ-Նասրում» որոշել են, որ 13-ամյա Ռոնալդու-կրտսերը մարզվելու է Մ15 տարեկանների թիմի հետ: Նա իր հայրիկի պես կկրի 7 համարի մարզաշապիկը։ Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» հիմնական թիմին միացել […]
21:15 27.10.2023
ԱԱ-2030-ի հանդիպումների մեծ մասը կարող է կայանալ Իսպանիայում, չնայած նրան, որ հոբելյանական մրցաշարը հյուրընկալում է 6 երկիր: Իսպանական Cadena SER-ի տվյալներով՝ բացի Հարավային Ամերիկայում մեկնարկային երեք խաղերից, ՖԻՖԱ-ն դիտարկում է 2030 թվականի Աշխարհի առաջնության համար 18 մարզադաշտ օգտագործելու հնարավորությունը։ Դրանցից 10-ը գտնվում են Իսպանիայում, չորսը՝ Մարոկկոյում, երեքը՝ Պորտուգալիայում, ևս մեկը կընտրվի Իսպանիայի և Մարոկկոյի միջև։ […]
20:59 27.10.2023
Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային Հայկ Խլոյանը 3 հաղթանակ տանելուց հետո չկարողացավ դուրս գալ եզրափակիչ: Հայ ըմբիշը որակավորման փուլում 4-1 հաշվով հաղթել էր վրացի Լաշա Տցիլդիանիին, իսկ 1/8 եզրափակչում 7-3 հաշվով առավելության էր հասել չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի Արթուր Արզումանյանի նկատմամբ: Հայկը դուրս էր եկել 1/4 եզրափակիչ, […]
20:45 27.10.2023
Հայտնի է դարձել, թե որքան է վաստակում «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ամերիկյան լիգայում։ Ինչպես հայտնում է MLS-ի պաշտոնական կայքը, Մեսսիի աշխատավարձը «Ինտեր Մայամիի» հետ պայմանագրով կազմում է տարեկան 12 միլիոն դոլար՝ առանց բոնուսների, իսկ բոնուսներով՝ 20,4 միլիոն։ Այսպիսով, 36-ամյա արգենտինացին MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։ Այս մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 13 հանդիպման՝ ներառյալ բոլոր […]
20:36 27.10.2023
«Մոնցայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Պապու Գոմեսը երկու տարով որակազրկվել է դոպինգի պատճառով։ Արգելված նյութը հայտնաբերվել է 2022 թվականի նոյեմբերին՝ Կատարում կայացած աշխարհի առաջնության մեկնարկից մի քանի օր առաջ։ Այնուհետև ֆուտբոլիստը խաղացել է «Սևիլիայում»: Գոմեսի խոսքով՝ թեստից մի քանի օր առաջ, ինքն իրեն վատ է զգացել և իր երեխաներից մեկի հազի դեմ նախատեսված օշարակ է […]
20:15 27.10.2023
«Ռեալ Սոսյեդադը» պատասխանել է Արսեն Զախարյանին, որը ցանկություն է հայտնել ակումբի հետ հաղթել Լա Լիգան և Չեմպիոնների լիգան։ «Մենք գիտենք Արսեն Զախարյանի երազանքների մասին՝ թիմում հաստատվելու, ինչպես նաև «Ռեալ Սոսյեդադի» հետ Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին: Ակումբը կիսում է նրա ցանկությունները, և մենք հույս ունենք, որ դրանք կիրականանան»,- Sport24-ի հետ զրույցում ասել է […]
20:10 27.10.2023
Փարիզի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշել են մաքրել օդը՝ օլիմպիական ավանի տարածքում: Այն գտնվում է ծանրաբեռնված ավտոմայրուղու անմիջական հարևանությամբ: Մարզիկների բնակելի տարածքների կողքին կտեղադրվեն զտիչներով մաքրող հզոր մեքենաներ ՝ փոքր մասնիկները որսալու համար։ 3×5 մետր չափի մեքենաներից յուրաքանչյուրը թույլ է տալիս մաքրել օդը մի քանի տասնյակ մետր շառավղով ՝ ամեն ժամ բաց թողնելով գրեթե 36 […]