TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

Մբապեն չի մասնակցել Ֆրանսիայի հավաքականի հերթական մարզմանը

08:57 16.10.2023

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն չի մասնակցել ազգային հավաքականի մարզմանը, հայտնում է RMC Sport-ը։ Վերջին խաղում հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել Նիդեռլանդների դեմ խաղում։ Մբապեն կարող է բաց թողնել երեքշաբթի օրը կայանալիք Շոտլանդիայի դեմ ընկերական հանդիպումը:

̰
Ռոբերտոն ամռանը կհեռանա Բարսելոնայից

22:48 15.10.2023

Սերխի Ռոբերտոն իր վերջին մրցաշրջանն է անցկացնում «Բարսելոնայում»: 31-ամյա պաշտպանի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը և այն չի երկարաձգվի։ Այս մասին btv esports-ի եթերում հայտնել է Diario Sport-ի լրագրող Թոնի Խուանմարտին, փոխանցում է armsport.am-ը: Ռոբերտոն Չավիի պլանների մեջ չի մտնում։ Իսպանացին կարող է կարիերան շարունակել MLS-ում կամ Սաուդյան Արաբիայում։ […]

̰
«Ինտեր»-ն աշխատում է Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ

20:29 15.10.2023

Միլանի «Ինտերը» նախատեսում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, հայտնում է Quotidiano Sportivo-ն, փոխանցում է armsport.am-ը: Հայ կիսապաշտպանը պատրաստ է մնալ ակումբում։ Ակումբը 34-ամյա խաղացողին մինչև 2025 թվականը նախատեսված պայմանագիր է առաջարկում՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Միևնույն ժամանակ, «Ինտերը» պատրաստ է պահպանել Մխիթարյանի ներկայիս աշխատավարձը։ Այն կազմում է տարեկան 3,8 մլն եվրո։ […]

̰
Հաստատվել է Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

18:41 15.10.2023

Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքում կկայանա Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Հանդիպման մրցավար է նշանակվել Նիկոլա Դաբանովիչը (Չեռնոգորիա): Նրան կօգնեն Վլադան Տոդորովիչը (Չեռնոգորիա) և Սրջան Յովանովիչը (Չեռնոգորիա): Հանդիպման չորորդ պաշտոնյան կլինի Մարյան Դեյանոսկին (Մակեդոնիա):

̰
Հարձակում՝ Տոտենհեմի տնային մարզադաշտի վրա

16:40 15.10.2023

Ազգային հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադարի ժամանակ հարձակում է իրականացվել Լոնդոնի «Տոտենհեմի» տնային մարզադաշտի վրա, ինչի հետևանքով մարզադաշտը զգալիորեն տուժել է։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը, փոխանցում է armsport.am-ը: Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հոկտեմբերի 9-ին։ Արդյունքում իրավապահները բերման են ենթարկել մեկ անձի։ Նշվում է, որ վնասի արժեքը գնահատվում է առնվազն վեցանիշ […]

̰
Դանի Ալվեշը կհամագործակցի հետաքննության հետ

11:52 15.10.2023

«Բարսելոնայի», «Յուվենտուսի», ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեշը մտադիր է գործարք կնքել հետաքննության հետ՝ բռնաբարության գործով նվազագույն պատժաչափի հասնելու համար։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալվեշը վերջերս փոխել է փաստաբանին։ Այժմ բրազիլացու շահերը դատարանում ներկայացնում է կատալոնացի իրավաբան Ինես Գվարդիոլան, որը մասնագիտացած է սեռական բռնության և քրեական […]

̰
Շեյխ Ջասիմը 6 մլրդ դոլար է առաջարկել՝ ՄՅՈՒ-ն գնելու համար

11:12 15.10.2023

Կատարի շեյխ Ջասիմ բեն Համադ Ալ Թանին, որը ցանկանում էր գնել «Մանչեսթեր Յունայթեդը», դուրս է եկել ակումբը գնելու շուրջ բանակցություններից, քանի որ անիրատեսական է համարել «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատիրոջ գնահատականը, հաղորդում է ESPN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին, փոխանցում է armsport.am-ը: Ջասիմի առաջարկը գնահատվում է մոտավորապես 5 միլիարդ ֆունտ (6,061 միլիարդ դոլար): ESPN-ի աղբյուրները հայտնել են, որ Գլեյզերների […]

̰
Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի գավաթի ոսկե մեդալակիր

23:59 14.10.2023

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը դարձավ Եվրոպայի գավաթի անդրանիկ խաղարկության ոսկե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող գավաթի խաղարկության 92 կգ քաշային կարգի եզրափակիչում Մանասյանի մրցակիցը Իտալիայից Ազիզ Աբբես Մուհիդինն էր: Իտալացի բռնցքամարտիկը վնասվածքի պատճառով չներկայացավ մենամարտին ու հաղթանակը շնորհվեց հայ մարզիկին։ Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Ռուդոլֆ Գաբրոյանը դարձել է Եվրոպայի գավաթի արծաթե […]

̰
Տոնալին եւ Ձանիոլոն խոստովանել են, որ խաղադրույքներով ազարտային խաղեր են խաղացել

20:34 14.10.2023

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ Սանդրո Տոնալին եւ Նիկոլո Ձանիոլոն ոստիկանությունում խոստովանել են, որ ապօրինի էլեկտրոնային հարթակներում խաղացել են խաղադրույքով ազարտային խաղեր, հաղորդում է իտալական La Repubblica-ն։ Տոնալին ու Ձանիոլոն խոստովանել են, որ խաղացել են պոկեր և բլեքջեք, սակայն հերքել են, թե խաղադրույքներ են կատարել ֆուտբոլային իրադարձությունների վրա։ Քննիչները առգրավել են ֆուտբոլիստների հեռախոսներն ու պլանշետները։ Երկու ֆուտբոլիստներն […]

̰
Ինչո՞ւ են «Չելսիում» խաղալու ժամանակ Ազարին արգելել համբուրգեր գնել

20:08 14.10.2023

Բելգիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարի՝ «Չելսիում» խաղալու տարիներին լոնդոնյան ակումբի ղեկավարությունը արգելել էր նրան համբուրգեր գնել «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտի մոտակայքում գտնվող արագ սննդի կետից, գրում է Daily Mail-ը: Ակումբին դուր չէր եկել այն հանգամանքը, որ Ազարը «Չելսիի» տնային խաղերից հետո անմիջապես գնում է բուրգեր ուտելու: Բելգիացու ֆիզիկական մարզավիճակի վրա բացասական ազդեցությունից խուսափելու նպատակով «Չելսին» […]

̰
Մաքգրեգորի ապագայի վերաբերյալ դեռ հստակություն չկա. UFC-ի նախագահ

19:48 14.10.2023

UFC-ի նախագահ Դանա Ուայթն ասել է, որ Քոնոր Մաքգրեգորի ապագայի վերաբերյալ դեռ հստակություն չկա: «Ես բառացիորեն ոչինչ չեմ պլանավորում Քոնոր Մաքգրեգորի համար այս պահին: Տեսնենք, թե ինչպես կստացվի։ Ինչ վերաբերում է մենամարտերին, դեռ շատ բան կա անելու։ Եվ հետո մենք որոշում կկայացնենք»,- ասել է Ուայթը մամուլի ասուլիսում։ Մակգրեգորն անցկացրել է 28 մենամարտ, որոնցում տարել է […]

̰
«Ռոմայի» ֆուտբոլիստը խաղադրույք է արել ինքն իր վրա

19:20 14.10.2023

Նիկոլա Զալևսկին խաղադրույք է արել «Ռոմայի» կազմում դեղին քարտ ստանալու վրա։ Նախկին գործակալ Ֆաբրիցիո Կորոնան, որն ավելի վաղ հայտարարել էր կիսապաշտպանի՝ խաղադրույքներին մասնակցելու մասին, ասել է, որ «Ռոմայի» ֆուտբոլիստի մայրը իրեն հաղորդագրություններ է ուղարկել՝ խնդրելով չնշել իր որդու անունը: Ըստ La Repubblica-ի, ենթադրվում է, որ լեհ ֆուտբոլիստը խաղադրույք է կատարել, որ դեղին քարտ կստանա մայիսի […]

̰
Մբապեն գերազանցեց լեգենդար Պլատինիին

18:50 14.10.2023

Փարիզյան ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում 42 գոլով բարձրացավ չորրորդ տեղ՝ գերազանցելով Միշել Պլատինիի ցուցանիշը՝ 41 գոլ։ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Ֆրանսիայի հավաքականը Մբապեի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթել էր Նիդերլանդների թիմին և ժամանակից շուտ ապահովել եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ Մբապեն ազգային թիմում անցկացրել է 72 պաշտոնական հանդիպում։ […]

̰
Ռոնալդուն հույս է հայտնել, որ կմասնակցի Եվրո-2024-ին

18:19 14.10.2023

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի ավագ, 38-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելը։ «Մենք Եվրո-2024-ում ենք։ Շատ ուրախ եմ օգնել Պորտուգալիային դուրս գալ ևս մեկ եզրափակիչ փուլ։ Հատուկ շնորհակալությունս Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդրացիային, երկրպագուներին աջակցության և շնորհավորանքների համար։ Հույս ունեմ, որ կմասնակցեմ Եվրո-2024-ին։ Դեռ շատ ժամանակ կա։ Հույս ունեմ, որ ոչ մի խնդիր կամ վնասվածք չի լինի, […]

̰
Հրապարակվել է աշխարհի ամենաանհաշտ թիմերի դիմակայությունների տասնյակը

17:00 14.10.2023

FourFourTwo-ն կազմել է աշխարհի ամենաանհաշտ ակումբային ֆուտբոլային դիմակայությունների տասնյակը։ Առաջին տեղում արգենտինական երկու ամեհեղինակավոր ակումբների դիմակայությունն է: «Ռեալի» ու «Բարսելոնայի» հավերժ դիմակայությունը երրորդ տեղում է: Տասնյակը եզրափակում է միլանյան երկու սուպերակումբների՝ «Միլանի» և «Ինտերի» դիմակայությունը: 1. «Ռիվեր Փլեյթ» – «Բոկա Խունիորս» (Արգենտինա) 2. «Սելթիկ» – «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) 3. «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» (Իսպանիա) 4. […]

̰
Ինչպե՞ս  է «Ալ Նասրը» գայթակղել Ռոնալդուին

16:22 14.10.2023

«Ալ Նասրի» գործադիր տնօրեն Մարսելո Սալազարը պատմել է, թե ինչ է անհրաժեշտ եղել Կրիշտիանու Ռոնալդուին համոզելու համար Սաուդյան Արաբիայի ակումբի հետ պայմանագիր կնքելու հարցում: «Կրիշտիանուի նման մեծ աստղին համոզելու համար հարկավոր էր նրան լավ նախագիծ ներկայացնել։ Խոսքը միայն փողի մասին չէ: Կրիշտիանուն լեգենդ է։ Ամեն անգամ, երբ ստուգում ես նրա թվերը, զարմանում ես։ Այս տղան […]

̰
Հայաստանի Մ21 հավաքականը պարտվել է Ռումինիայի ընտրանուն

15:55 14.10.2023

Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի Մ21 հավաքականն արտագնա խաղում 0։2 հաշվով պարտվել է Ռումինիայի թիմին։ 3-րդ տուրի այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականն առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի երիտասարդական հավաքականը վերջին 12 խաղում հաղթանակ չի տարել և միայն մեկ անգամ է ոչ-ոքի խաղացել։

̰
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստը մտադիր է դատի տալ «Ռոմային» և Qatar Airways-ին

15:19 14.10.2023

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Մարկոս ​​Կաֆուն ծրագրում է 11,5 միլիոն եվրոյի հայց ներկայացնել Qatar Airways-ի և իր նախորդ ակումբի՝ «Ռոմայի» դեմ՝ իր իմիջի իրավունքները խախտելու համար։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Կաֆուն մտադիր է դատի տալ «Ռոմային» և Qatar Airways-ին՝ ակումբային ֆիլմում իր կերպարի իրավունքները խախտելու համար: Այս ֆիլմում ֆուտբոլիստը խաղացել է 2019 թվականին։ Կաֆուն […]

̰
Հոլանդը հոգնել է իր անունը շատ լսելուց

14:54 14.10.2023

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Նորվեգիայի հավաքականի կազմում դուբլի հեղինակ է դարձել Կիպրոսի ընտրանու դեմ մրցավեճում: Ամբողջ մարզադաշտը նրա անունն է վանկարկել, իսկ խաղից հետո 23-ամյա ֆուտբոլիստը անակնկալ հայտարարություն է արել: «Արդեն հոգնել եմ ինքս իմ անունը այդքան շատ լսելուց, այն երբեմն ինձ սթրեսի է ենթարկում: Բայց, իհարկե, շնորհակալ եմ աջակցության համար, չեմ դժգոհում: Առջևում […]

̰
Ֆրանսիայի, Պորտուգալիայի ու Բելգիայի հավաքականները ժամկետից շուտ նվաճեցին Եվրո-2024-ի ուղեգիր

14:30 14.10.2023

Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցան 7-րդ տուրի խաղերը B, F ու J խմբերում։ Ֆրանսիայի, Պորտուգալիայի ու Բելգիայի հավաքականները ժամկետից շուտ նվաճեցին Եվրո-2024-ի ուղեգիր։ Ֆրանսիայի հավաքականը 2-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Նիդերլանդների նկատմամբ: Ամստերդամում դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն։ Դիդյե Դեշամի գլխավորած թիմը վաստակեց 18 միավոր: B խմբի մյուս խաղում Հունաստանի […]

̰
Ռուդոլֆ Գարբոյանը և Նարեկ Մանասյանը այսօր կպայքարեն ոսկե մեդալների համար

14:10 14.10.2023

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող Եվրոպայի գավաթի խաղարկությունում բռնցքամարտի Հայաստանի հավաքականը երկու մասնակից ունի եզրափակչում։ Ոսկե մեդալի համար կմենամարտեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ)։ Հիշեցնենք՝ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) պարտվել էին կիսաեզրափակչում ու բավարարվել բրոնզե մեդալով։ Եզրափակիչները կկայանան […]

̰
Ուրախ եմ, որ նորից խաղում եմ. Լիոնել Մեսսի

13:53 14.10.2023

Լիոնել Մեսսին խոսել է Պարագվայի հետ ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի 3-րդ տուրի խաղում իր թիմի հաղթանակի ու իր վիճակի մասին։ Հանդիպմանը հարձակվողը փոխարինման դուրս եկավ 53-րդ րոպեին։ Մինչ այդ Մեսսին բաց էր թողել MLS-ում «Ինտեր Մայամիի» մի քանի հանդիպում։ «Ուրախ եմ, որ նորից խաղում եմ: Միշտ էլ դժվար է պահեստայինների նստարանից փոխարինման դուրս գալը, հատկապես նման […]

̰
Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր եկամուտ ունեցող ֆուտբոլիստների տասնյակը

13:21 14.10.2023

Forbes-ը ներկայացրել է 2023թ․ աշխարհի ամենաբարձր եկամուտ ունեցող ֆուտբոլիստների տասնյակը։ Առաջին տեղում է Կրիշտիանու Ռոնալդուն, որը վաստակել է 260 միլիոն դոլար։ Այդ գումարից 60 միլիոն դոլարը «Ալ Նասրում» նրա տարեկան վարձատրությունն է։ Մնացած գումարը Ռոնալդուն ապահովել է հովանավորների հետ գովազդային պայմանագրերի շնորհիվ։ 1. Ռոնալդու («Ալ Նասր») – 260 միլիոն դոլար (աշխատավարձ՝ 60 միլիոն) 2. Լիոնել […]

̰
ՀԲՖ փոխնախագահն ու գլխավոր քարտուղարը հանդիպել են Արցախից տեղահանված մարզիչների հետ

10:54 14.10.2023

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոս Սուրեն Զոհրաբյանը, ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը հանդիպել են Արցախից տեղահանված բասկետբոլի մարզիչներին։ Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ փորձառու մարզիչները հայտնել են, որ փորձելու են իրենց գործունեությունը շարունակել Հայաստանում և այս օրերին ակտիվ կապի մեջ են Արցախից տեղահանված իրենց սաների հետ: […]

̰
ԱՊԼ․ Հայտնի է ամսվա լավագույն մարզիչը

10:35 14.10.2023

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ։ Ավստրալացու համար այս մրցանակը երկրորդն էր 2023/2024 մրցաշրջանում։ Սեպտեմբերին «Տոտենհեմը» Պոստեկոգլուի գլխավորությամբ չորս խաղում վաստակեց տասը միավոր՝ հաղթելով «Բարնլիին» (5:2), «Շեֆիլդ Յունայթեդին», «Լիվերպուլին» (երկու անգամ՝ 2:1) և ոչ-ոքի խաղաց «Արսենալի» հետ (2:2): Ութ տուրից հետո թիմը  20 միավորով զբաղեցնում է Անգլիայի […]

̰
Իսպանիայում բոլոր արտագնա խաղերի ժամանակ ռասիզմի դրսևորումների եմ հանդիպել․ Վինիսիուս

09:59 14.10.2023

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է Իսպանիայի առաջնության հանդիպումներում ռասիստական ​​պահվածքի խնդրի մասին․ «Ես ասացի, որ Իսպանիան ռասիստական ​​երկիր է Վալենսիայում տեղի ունեցածի պատճառով, բայց մնացած բոլոր արտագնա խաղերում, որոնք տեղի են ունեցել մինչ այդ, ռասիզմի դրվագներ են եղել: Ես արդեն խոսել եմ Լա Լիգայի հետ որոշ փոփոխություններ կատարելու մասին: […]

̰
Իրանում հերքել են տեղեկությունը, թե Ռոնալդուին 99 մտրակի հարված է սպառնում

09:34 14.10.2023

Իսպանիայում Իրանի դեսպանատունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտրակի 99 հարվածի կդատապարտվի իրանցի նկարչուհի Ֆաթիմա Համամիին գրկելու և համբուրելու համար․ «Մենք կտրականապես հերքում ենք Իրանում միջազգային որևէ մարզիկի նկատմամբ ցանկացած դատական որոշում: Մտահոգիչ է, որ նման անհիմն լուրերի հրապարակումը կարող է ստվերել մարդկության դեմ հանցագործությունները և Պաղեստինի ժողովրդի դեմ […]

̰
«Ռեալում» բոլորն ուզում են խաղալ Մբապեի հետ․ Վինիսիուս

09:05 14.10.2023

Վինիսիուս Ժունիորը ցանկանում է, որ Կիլիան Մբապեն միանա Մադրիդի «Ռեալին»: «Այստեղ բոլորը ցանկանում են խաղալ Կիլիանի հետ: Հուսով եմ, որ մի օր դա տեղի կունենա: Նա այսօրվա լավագույն խաղացողներից է, գուցե, նույնիսկ լավագույնը: Նա այլմոլորակային մակարդակի վրա է»,-մադրիդյան թիմի եզրային հարձակվողի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։

̰
Իտալիայի հավաքականի 2 խաղացողներ կասկածվում են ապօրինի խաղադրույքների հետ կապ ունենալու մեջ

23:57 13.10.2023

Իտալիայի հավաքականի խաղացողներ Սանդրո Տոնալին և Նիկոլո Զանիոլոն կանչվել են ոստիկանություն՝ ապօրինի խաղադրույքների հետ հնարավոր ներգրավվածության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: Խաղացողները հարցաքննվելու համար ստիպված են եղել լքել Իտալիայի հավաքականը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Տոնալիին ու Զանիոլոյին կարող են մեղադրանք առաջադրել անօրինական խաղադրույքների համար։ Հոկտեմբերի 14-ին Եվրո-2024-ի ընտրական […]

̰
Ռիգայում Ա Սերիայի երկու ակումբի սկաուտներ հետևել են Սպերցյանի և Տիկնիզյանի խաղին

23:13 13.10.2023

Ինչպես հայտնի է դարձել Sport Express-ին՝ եվրոպական առաջատար առաջնությունների ակումբների սկաուտները հետևել են ՌՊԼ-ի և Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Էդուարդ Սպերցյանի և Նաիր Տիկնիզյանի խաղին Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիայի հետ հանդիպման ժամանակ։ Աղբյուրի տվյալներով՝ «Կրասնոդարի» 23-ամյա կիսապաշտպանին հետևել են «Յուվենտուսի» և գերմանական Բունդեսլիգայի թիմերից մեկի ներկայացուցիչները, իսկ «Լոկոմոտիվի» 24-ամյա կիսապաշտպանին՝ «Լացիոյի» և Ա Սերիայի մեկ […]

̰
BACK_TO_TOP