22:41 13.10.2023
Զինեդին Զիդանը կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ Ինչպես հայտնում է լրագրող Խոսե Ալվարեսը El Chiringuito-ին, «Ռեալում» Կառլո Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածուն Զիդանն է։ Կողմերը բանակցում են համագործակցությունը վերսկսելու շուրջ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտին կարիերան կշարունակի Բրազիլիայի հավաքականում։ Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-ից 2018 և 2019-ից 2021 թվականներին։ Մադրիդյան թիմի հետ […]
21:57 13.10.2023
Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում այսօր անցկացվեցին կիսաեզրափակչի մենամարտերը։ Մեր 6 բռնցքամարտիկներից 4-ը պարտություն կրեցին և բավարարվեցին բրոնզե մեդալով: Ցերեկվա մրցահերթում Բարեղամ Հարությունյանը (48 կգ)զիջեց Բուլղարիայի ներկայացուցիչ Էրգյունալ Սեբահտինին, Ռուսլան Ասլիկյանը (54 կգ)՝ Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Կուզնեցովին, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ)՝ բելառուս Ալեքսեյ Ալֆիրոյին: Երեկոյան մրցահերթում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը համառ […]
21:50 13.10.2023
Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում այսօր ընթանում են կիսաեզրափակչի մենամարտերը։ Մեր 6 բռնցքամարտիկներից 3-ը ցերեկվա մրցահերթում պարտություններ էին կրել և բավարարվել բրոնզե մեդալով: Բարեղամ Հարությունյանը (48 կգ) զիջել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Էրգյունալ Սեբահտինին, Ռուսլան Ասլիկյանը (54 կգ)՝ Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Կուզնեցովին, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ)՝ բելառուս Ալեքսեյ Ալֆիրոյին: Երեկոյան մրցահերթում 51 կգ […]
21:42 13.10.2023
Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը Դոհայում ընթացող Qatar Masters Open մրցաշարի երկրորդ տուրում սենսացիոն պարտություն է կրել ղազախ գրոսմայստեր Ալիշեր Սուլեյմենովից։ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում 578-րդ տեղը զբաղեցնող 23-ամյա Սուլեյմենովը 31 քայլին հաղթել է սպիտակ խաղաքարերով։ Նորվեգացի գրոսմայստերը, մեկնաբանելով պարտությունը, դժգոհել է մրցաշարի կազմակերպիչներից։ «Ես ամբողջությամբ ոչնչացվեցի այս պարտիայում։ Չեմ ցանկանում […]
19:51 13.10.2023
Իտալիայում անցկացվել է արագ շախմատի աշխարհի պատանեկան (Մ20) առաջնությունը։ Հայաստանից առաջնությանը մասնակցել են Մամիկոն Ղարիբյանը (6 միավոր) և Ռոբերտ Փիլիպոսյանը (6,5 միավոր)։ Նրանք գրավել են համապատասխանաբար 17-րդ և 11-րդ տեղերը: Հաղթող է դարձել հնդիկ Ռաունակ Սադվանին, ով վաստակել է 8,5 միավոր: Առաջիկա հանգստյան օրերին կանցկացվի նաև կայծակնային շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը։
19:30 13.10.2023
Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում այսօր ընթանում են կիսաեզրափակչի մենամարտերը։ Մեր 6 բռնցքամարտիկներից 3-ը արդեն ավարտել է մենամարտերը և պարտություն է կրել: Ցերեկվա մրցահերթում Բարեղամ Հարությունյանը (48 կգ) պարտվել է Բուլղարիայի ներկայացուցիչ Էրգյունալ Սեբահտինին, Ռուսլան Ասլիկյանը (54 կգ)՝ Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Կուզնեցովին, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ)՝ բելառուս Ալեքսեյ Ալֆիրոյին: Երեկոյան մրցահերթում 51 […]
18:56 13.10.2023
Tuttosport-ը ներկայացրել է Golden Boy մրցանակի հավակնորդների եզրափակիչ ցուցակը, որում տեղ է գտել 20 ֆուտբոլիստ։ Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» նորեկ, Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը բացակայում է ցուցակից։ Ավելի վաղ 20-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել էր հավակնորդների նախնական ցանկում։ Ամենամյա մրցանակը շնորհվում է Եվրոպայի՝ մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին։ Tuttosport-ն այս քվեարկությունն անցկացում է 2003 թվականից։
18:26 13.10.2023
Տհաճ միջադեպ է գրանցվել աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարի երրորդ տուրի Արգենտինա-Պարագվայ խաղում։ Պարագվայցի Անտոնիո Սանաբրիան թքել է Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի ուղղությամբ։ Հանդիպման գլխավոր մրցավարը չի նկատել դրվագը և չի պատժել իտալական «Տորինոյի» հարձակվողին։ Արգենտինայի հավաքականը 1-0 հաշվով հաղթանակ էր տարել, իսկ 36-ամյա Մեսսին փոխարինման էր մտել 56-րդ […]
15:44 13.10.2023
Whoscored պորտալը Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Լատվիա-Հայաստան խաղից հետո ներկայացրել է երկու թիմերի խաղացողների գնահատականները։ Մեր թիմի կազմում ամենաբարձր՝ 7,7 գնահատականը ստացել է պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Ամենացածր գնահատականը ստացել է Տիգրան Բարսեղյանը՝ 5,9։ Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Լատվիայի թիմի ավագ, գոլի հեղինակ Դանիելս Բալոդիսը՝ 8,4 գնահատականով։
15:08 13.10.2023
Եվրո-2024-ի որակավորման փուլում կայացել են 7-րդ տուրի մի շարք հանդիպումներ։ A խմբում Իսպանիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթել է Շոտլանդիայի թիմին։ Իսպանիան վաստակել է 12 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Շոտլանդիան 15 միավորով առաջատարն է։ E խմբում ալբանացիները 3 անպատասխան գնդակ են ուղարկել Չեխիայի թիմի դարպասը։ Ալբանիան 13 միավորով առաջին տեղում է։ Չեխիան 8 միավորով […]
14:40 13.10.2023
Ներկայացվել է նոյեմբերի 10-12-ը Երևանում կայանալիք սամբոյի Աշխարհի առաջնության տարբերանշանը։ «Այս պատմական առաջնությունը, որի մեկնարկին մնացել են հաշված օրեր, խոստանում է դառնալ ամենահիշարժաններից մեկը սամբոյի և Հայաստանի պատմության մեջ»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք՝ 2022 թ. հոկտեմբերի 14-16-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել էր սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: […]
13:55 13.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվել են շախմատի հանրապետական մրցումները։ Շախմատի մրցումներում հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի հավաքական թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Շիրակի, իսկ երրորդ տեղը՝ Կոտայքի մարզի թիմը։ Հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին մասնակցել է ՀՀ 10 […]
13:21 13.10.2023
Ռուսաստանի ազգային հավաքականը, որը զրկված է պաշտոնական հանդիպումներ անցկացնելու իրավունքից, ընկերական խաղում 1-0 հաշվով առավելության է հասել Կամերունի հավաքականի նկատմամբ։ Հաղթական գոլը 40-րդ րոպեին խփել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվող Ֆյոդոր Չալովը։ Ռուսաստանի հավաքականը նախորդ ընկերական հանդիպումը անցկացրել էր Կատարի հետ և ավարտել այն 1-1 հաշվով։ Ընկերական հանդիպում է անցկացրել նաև Վրաստանի ազգային հավաքականը։ Վրացիները 8-0 […]
11:14 13.10.2023
Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանը կիսաեզրափակչի 6 մասնակից կունենա։ Քառորդ եզրափակչի արգելքը հաղթահարել և առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ): Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը պայքարը կսկսի կիսաեզրափակիչ փուլից՝ […]
23:59 12.10.2023
ՈւԵՖԱ-ն հետաձգել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումը Իսրայելի և Կոսովոյի հավաքականների միջև, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Կոսովոյի և Իսրայելի հավաքականների միջև խաղը պետք է կայանար հոկտեմբերի 15-ին Պրիշտինայում։ ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպման նոր ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։ Նախկինում Իսրայելի և Շվեյցարիայի հավաքականների հանդիպումը, որը պետք է կայանար […]
23:35 12.10.2023
Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինը հոկտեմբերի 12-ին ծննդյան 97-րդ տարեդարձը նշող Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել է Լև Յաշինի անվան մեդալով, հայտնում է ՌՖՄ մամուլի ծառայությունը: «Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարությունը շնորհավորում է Նիկիտա Պավլովիչին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում առողջություն, բարեկեցություն և երկարակեցություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «Ինձ համար մեծ պատիվ է այսօր ստանալ Լև Իվանովիչ […]
23:11 12.10.2023
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ստիպված կլինի նոր գործակալ գտնել։ Նրա մայրը, որը երկար տարիներ զբաղվել է որդու գործերով, չի ստացել ՖԻՖԱ-ի արտոնագիր և չի կարող ապագայում ներկայացնել նրա շահերը։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Մբապեի մայրը ընդգրկված չէ ՖԻՖԱ-ի արտոնագիր ստացած գործակալների ռեեստրում։ Ըստ այդմ՝ նա չի կարողանա բանակցել որդու անունից։ Կիլիան […]
22:52 12.10.2023
Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիա-Հայաստան խաղում կրած 0-2 հաշվով պարտությունից հետո տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետխաղային ասուլիսը։ «Շնորհավորում եմ մրցակցին արժանի հաղթանակի համար։ Կարծում եմ՝ սա իմ մարզչական պարտությունն է, պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Դեռ առավոտյան նախավարժանքին զգացի, որ տղաների տրամադրվածությունը մի փոքր այն չէ։ Երևի շատերը մտածում էին, որ ուղղակի […]
22:32 12.10.2023
Լիոնել Մեսսին վարձավճարով չի հեռանա «Ինտեր Մայամիից»: Հարձակվողը MLS-ի մրցաշրջանի ավարտից հետո կմնա ամերիկյան թիմում: «Նա, ինչպես մյուս ֆուտբոլիստները, մեկ ամիս հանգստանալու են։ Այնպես որ մոռացեք Սաուդյան Արաբիա կամ այլ տեղ տեղափոխությունների մասին»,- նշել է լրագրող Գիլեմ Բալագեն։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մեսսին կարող է 4 ամիս վարձակալական հիմունքներով խաղալ Սաուդյան Արաբիայում։
21:58 12.10.2023
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի Լատվիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով: Առաջին կեսում Հայաստանի հավաքականը գոլ խփելու երկու լավ հնարավորություն ստացավ, սակայն Տիգրան Բարսեղյանը առաջին դրվագում չկարողացավ շրջանցել մրցակցի դարպասապահին, իսկ երկրորդում նրա հարվածը շեղ ստացվեց։ Լատվիայի հավաքականը 39-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Երկրորդ կեսում՝ 52-րդ րոպեին, Լատվիայի հավաքականը մնաց 10 հոգով: […]
21:36 12.10.2023
Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի I խմբի Չեխիա – Ուելս հանդիպումը կսպասարկեն հայ մրցավարները, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հոկտեմբերի 13-ին Չեխիայում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը, օգնականներ՝ Մեսրոպ Ղազարյանը և Քրիստինե Գրիգորյանը։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը։ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Եվրո- 2024-ի որակավորման մրցաշարի C խմբի 7-րդ […]
20:59 12.10.2023
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի Լատվիա-Հայաստան հանդիպման առաջին խաղակեսից հետո դաշտի տերերը հաղթում են 1-0 հաշվով: Առաջին կեսում Հայաստանի հավաքականը գոլ խփելու երկու լավ հնարավորություն ստացավ, սակայն Տիգրան Բարսեղյանը առաջին դրվագում չկարողացավ շրջանցել մրցակցի դարպասապահին, իսկ երկրորդում նրա հարվածը շեղ ստացվեց։ Լատվիայի հավաքականը 39-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խումբը գլխավորում […]
20:40 12.10.2023
Ռոնալդ դե Բուրը խոսել է այս մրցաշրջանում «Այաքսի» ճգնաժամի պատճառների մասին։ «Չի կարելի կեղտից շոկոլադ պատրաստել։ Ո՞ւր է տանում այս ամենը: Ես անկեղծորեն անհանգստացած եմ: Հաջորդ շաբաթ կկայանա անկման գոտու թիմերի հանդիպումը՝ «Այաքս»-«Ուտրեխտ»: Շատ ցավալի է։ Ես երբեք նման բան չեմ զգացել նախկինում: Սարսափելի է։ Կարծում եմ՝ խնդիրը կազմի որակն է։ Պարզ ասեմ, ես նորեկների […]
20:05 12.10.2023
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է երկարաձգել պայմանագրի ժամկետը գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ: Անգլիայի չեմպիոնի ներկայացուցիչներն առաջիկա շաբաթվա ընթացքում կսկսեն բանակցությունները: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը: 52-ամյա մասնագետը 2016 թվականից է գլխավորում անգլիական ակումբը։ 15 տարվա մարզչական կարիերայի ընթացքում Գվարդիոլան 14 տիտղոս նվաճել է «Բարսելոնայի» հետ, 7 տիտղոս՝ «Բավարիայի», 15 տիտղոս՝ «Մանչեսթեր Սիթիի»։ […]
19:34 12.10.2023
Հայաստանի և Լատվիայի հավաքականները Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի 7-րդ տուրի խաղում դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Լատվիա․ Ռոբերտս Օզոլս, Ռոբերտս Սավալնիեկս, Մարցիս Օշս, Դանիել Բոլոդիս, Անդրեյ Ցիգանիկ, Էդուարդ Էմսիս, Ալեքսեյ Սավալյով, Ալվիս Յանուզեմս, Յանիս Իկաունիեկս, Էդուարդս Դաշկևիչս, Ռոբերտս Ուլդրիկիս։ Հայաստան․ Օգնեն Չանչարևիչ, Արտակ Դաշյան, Ստյոպա Մկրտչյան, Վարազդատ Հարոյան, Գեորգի Հարությունյան, Նաիր Թիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ […]
19:18 12.10.2023
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը դարձյալ պարտվեց աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում։ Չորրորդ տուրում Ռուբեն Նազարեթյանի թիմը հյուրընկալվեց աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականին ու պարտվեց 1-7 հաշվով։ Հատկանշական է, որ այս խաղում, արդեն երկրորդ րոպեին հաշիվը բացել էր Հայաստանի հավաքականը: Աչքի էր ընկել Վլադիմիր Սանոսյանը։ Հիշեցնենք, որ այս թիմերը հոկտեմբերի 6-ին հանդիպել էին Երևանում, […]
18:58 12.10.2023
Հայտնի ֆուտբոլային մեկնաբան և փորձագետ Կոնստանտին Գենիչն ասել է, որ ընտրական փուլի Լատվիա-Հայաստան խաղում հավատում է մեր ընտրանու հաղթանակին։ «Հայաստանի հավաքականը խմբից դուրս գալու հավակնորդներից է։ Այստեղ Հայաստանի հավաքականը պետք է իր գործն անի և ակնկալի, որ խորվաթները կհաղթեն Թուրքիայի հավաքականին: Սա իրադարձությունների շատ իրական զարգացում է։ Հայաստանի հավաքականը շատ լավ է հանդես գալիս այս […]
18:12 12.10.2023
Եվրո-2024-ի ընտրական փուլի 7-րդ տուրի Լատվիա-Հայաստան հանդիպման մասին խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և խորվաթական «Օսիեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ « Թիմում ամեն ինչ լավ է, լավ տրամադրվածություն է։ Մտածում ենք միայն Գերմանիա գնալու մասին, ուրիշ ոչ մի բան։ Շատ լավ հավաքական ունի Լատվիան։ Ֆիզիկապես լավ ուժեղ թիմ է, բարձրահասակ ֆուտբոլիստները շատ են։ Գիտենք, որ շատ […]
18:04 12.10.2023
Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիա-Հայաստան խաղից առաջ ասուլիսի ժամանակ ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է թիմերի շանսերի մասին։ «Լատվիայի հավաքականը վատ թիմ չէ։ Նրանք պարտության արժանի չէին նույնիսկ Թուրքիայի դեմ խաղում։ Ես կարծում եմ, որ մեզ սպասվում է շատ դժվար խաղ»,- նշել է Ալեքսանդր Պետրակովը։ Անդրադառնալով հավաքականին նոր միացած Էդգար Սևիկյանին՝ գլխավոր մարզիչը նշել է․ «Լավ […]
17:50 12.10.2023
Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակն ու ֆուտբոլիստների խաղային համարները Լատվիայի դեմ այսօր կայանալիք խաղում։ Մեր թիմի նորեկ Էդգար Սևիկյանը ստացել է 7 համարի մարզաշապիկը։ ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը կկայանա Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում։ Այն կմեկնարկի Հայաստանի ժամանակով ժամը 20։00-ին։