TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+19.09 oC

ՍՊՈՐՏ

Ավստրիայի հավաքականը հաղթեց Ադրբեջանի թիմին և ժամանակից շուտ դուրս եկավ Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ

13:20 17.10.2023

Նիդերլանդների հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի B խմբի 8-րդ տուրում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց Հունաստանի թիմին ընտրանուն: Այդ հանդիպումից հետո հոլանդացիները վաստակեցին 12 միավոր և բարձրացան երկրորդ տեղ: Նույնքան միավոր ունի նաև Հունաստանը, սակայն լրացուցիչ ցուցանիշով երրորդն է: J խմբում Պորտուգալիայի հավաքականը, որը ժամանակից շուտ ապահովել է Եվրոյի ուղեգիրը, 5 անպատասխան գնդակ ուղարկեց Բոսնիա և Հերցեգովինայի […]

̰
Մեկնարկել է Հայաստան-Ուելս խաղի տոմսերի առցանց վաճառքը. Եվրո-2024

13:04 17.10.2023

Մեկնարկել է Հայաստան – Ուելս Եվրո-2024-ի որակավորման փուլի D խմբի 9-րդ տուրի հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Տոմսերի արժեքը. Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ Արևելյան տրիբունա՝ 5000 և 12000 դրամ Արևմտյան տրիբունա՝ 10000 և 16000 դրամ Տոմսեր ձեռք բերելու համար այցելեք https://tickets.ffa.am/ կայք: Հայաստան-Ուելս հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին «Հանրապետական» […]

̰
Վանիկ Սարգսյանը և Հրաչյա Ղազախյանը՝ գրեփլինգի Մ15 աշխարհի չեմպիոն

09:21 17.10.2023

Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ են նվաճել հունական Լուտրակիում ընթացող գրեփլինգի աշխարհի առաջնությունում։ Gi ձևաչափում Մ15 տարիքային խմբի մինչև 59 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը նվաճել է Վանիկ Սարգսյանը։ Նույն տարիքային խմբի No-Gi մրցաձևում մինչև 59 կգ քաշային կարգում Հրաչյա Ղազախյանը ևս դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Վանիկ Սարգսյանը` բրոնզե։ Վետերանների A խմբի մինչև 77 կգ քաշային […]

̰
Ամերիկահայ Թադե Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ բասկետբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ

08:57 17.10.2023

Բասկետբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Թադե Մարտիրոսյանը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։ Մարտիրոսյանը երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում: Նրա մի շարք սաներ խաղացել են կանանց Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում: 2000-2015թթ. Մարտիրոսյանը եղել է «Գլենդել» տղաների թիմի մարզչի օգնականը: 2015-ից սկսած «Գլենդել» աղջիկների թիմի գլխավոր մարզիչն է, իսկ 2016 […]

̰
55-ամյա մարտիկի վերադարձը  MMA  անհաջող է ստացվել

08:26 17.10.2023

Հայտնի Պետ Միտչելի վերադարձը խառը մենամարտեր (MMA) անհաջող է ստացվել։ ԱՄՆ-ում կայացած Caged Aggression մրցաշարում 55-ամյա ամերիկացին մրցել է 38-ամյա Մայք Ջեքսոնի հետ և պարտվել տեխնիկական նոկաուտով։ Երրորդ ռաունդում Միտչելը դուրս չի եկել ութանկյուն։ «Պետք է խոստովանեմ, որ ինձ հետ նման բան երբեք չէր եղել։ Ես ուժասպառ էի եղել։ Երկրորդ ռաունդում դժվարությամբ էի շնչում։ Ինձ […]

̰
Էլինա Ավանեսյանը անկակնալ պարտություն է կրել աշխարհի 424-րդ ռակետից

08:14 17.10.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (68-րդ ռակետ) անհաջող է մեկնարկել Չինաստանի Նանչան քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարում։ Առաջին շրջանում 21-ամյա թենիսիստուհին 3 սեթում անկակնալ պարտություն է կրել աշխարհի 424-րդ ռակետ, Ռուսաստանի ներկայացուցիչ Ամինա Անշբայից։ 2 ժամ 40 րոպե տևողությամբ մրցախաղում 24-ամյա Անշբան հաղթել է 2:6, 7:6, 6:4 հաշվով։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Էլինա Ավանեսյանը […]

̰
5 նոր մարզաձևեր են ընդգրկվել Օլիմպիական խաղերի ծրագրում

23:45 16.10.2023

5 նոր մարզաձևեր են ընդգրկվել 2028 թվականին Լոս Անջելսում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում, հաղորդում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը։ ԱՄՆ-ի Օլիմպիական կոմիտեի առաջարկն ընդունվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հերթական նիստում, որը կայացել է այսօր Հնդկաստանի Մումբաի քաղաքում։ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել են դրոշ-ֆուտբոլ, սքվոշ, լակրոս, բեյսբոլ/սոֆթբոլ և կրիկետ մարզաձևերը։ Հիշեցնենք, որ Լոս Անջելեսն Օլիմպիական […]

̰
Ես Հայաստանի հավաքականից երբեք հրավեր չեմ ստացել. Ադելիա Պետրոսյան

23:09 16.10.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանին հարցրել են՝ արդյո՞ք միջազգային մրցումներին մասնակցելու համար պատրա՞ստ է միանալ Հայաստանի հավաքականին: «Հայաստանում ընդունելությունն անթերի էր: Բոլորն ուրախ էին ինձ տեսնելու համար: Ես հազվադեպ եմ այնտեղ գնում: Ելույթ ունեցա մի շոուի ժամանակ: Ես Հայաստանի հավաքականից երբեք հրավեր չեմ ստացել: Եթե ստանամ, կմիանա՞մ. հիմար հարց է, անցնենք առաջ»,- ռուսական Sport24-ը […]

̰
Մեսսիին հայտնել են, որ ինքն է ստանալու «Ոսկե գնդակը»

22:40 16.10.2023

Լիոնել Մեսսիին հայտնել են, որ ինքն է ստանալու «Ոսկե գնդակ» մրցանակը 2022/2023 մրցաշրջանի արդյունքներով, հաղորդում է BOLASPORT-ը՝ հղում անելով Մեսսիի մտերիմ Ալեսանդրո Դոսետիին։ Այժմ Մեսսին սպասում է մրցանակաբաշխության պաշտոնական արարողությանը։ Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր է և պատվավոր մրցանակին արժանացել է 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021 թվականներին։ Նախորդ մրցաշրջանում արգենտինացին […]

̰
Շանսեր ունենք և պայքարելու ենք մինչև վերջ. Թիկնիզյան

22:13 16.10.2023

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նախախաղային ասուլիսում անդրադարձել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Լիտվայից կրած պարտությանը և խոսել Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման մասին։ «Մեր հավաքականի համար տարբերություն չկա՝ ընկերական է հանդիպումը, թե պաշտոնական, մենք մարտական ենք տրամադրված, անելու ենք ամեն ինչ, որպեսզի արդարացնենք երկրպագուների սպասելիքները և պատրաստ լինենք նոյեմբերին կայանալիք […]

̰
Խոսքեր գտել եմ իմ խաղացողներին տրամադրելու համար, նրանք պատրաստ են վաղվա խաղին. Պետրակով

21:45 16.10.2023

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Ստրումիցա քաղաքում կայացած նախախաղային ասուլիսում խոսել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման մասին։ «Խոսքեր գտել եմ իմ խաղացողներին տրամադրելու համար, նրանք պատրաստ են վաղվա խաղին: Մենք դիտել ենք Հյուսիսային Մակեդոնիայի մասնակցությամբ հանդիպումները: Դժվար է որևէ բան առանձնացնելը, մրցակիցը կազմակերպված է և միշտ վտանգավոր է գործում, շատ […]

̰
Պաղեստինի հավաքականի տնային հանդիպումները կանցկացվեն Ալժիրում

20:59 16.10.2023

Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ Պաղեստինի հավաքականի առաջիկա տնային հանդիպումները կանցկացվեն Ալժիրում: «Որոշումը կայացվել է՝ Ալժիրի բարձրագույն իշխանությունների հրահանգներին համապատասխան և Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խնդրանքով»,- ասված է հայտարարության մեջ: Պաղեստինի հավաքականն առաջիկայում խաղեր կանցկացնի Մունդիալ-2026-ի ընտրական մրցաշարի շրջանակներում: Հոկտեմբերի 21-ին Պաղեստինի թիմն Ալժիրում կընդունի Ավստրալիայի հավաքականին:

̰
«Ակտոբեն» հրաժեշտի հանդիպում է անցկացրել ՀՀ հավաքականի լեգենդար ֆուտբոլիստի համար

20:35 16.10.2023

Հայաստանի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Մարկոս Պիզելիի համար ղազախական «Ակտոբեն» հրաժեշտի հանդիպում է անցկացրել: Մարկոս Պիզելիի և մրցակցի թիմերում խաղացել են ֆուտբոլիստներ, որոնք տարբեր ժամանակահատվածներում ելույթ են ունեցել «Ակտոբեում»: Պիզելիի թիմը հաղթել է 8-2 հաշվով, Մարկոսն աչքի է ընկել դարպասի գրավմամբ: Խաղից հետո Մարկոս Պիզելիին նվիրել են ղազախական ազգային հագուստ: Հանդիպումից հետո երկար ժամանակ նա մնացել […]

̰
Խորվաթիայի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց

20:10 16.10.2023

Խորվաթիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի 8-րդ տուրում հյուրընկալվել էր Ուելսի թիմին և անակնկալ պարտություն է կրել 1-2 հաշվով: Նույն խմբում Թուրքիայի հավաքականը տնային խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկեց օրեր առաջ Հայաստանի հավաքականին հաղթած Լատվիայի թիմի դարպասը: Թուրքերը գլխավորում են աղյուսակը 16 միավորով և ապահովել են Եվրո-2024-ի ուղեգիրը: Մեկ խաղ քիչ անցկացրած Ուելսի ու […]

̰
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Լիտվայի թիմին

19:55 16.10.2023

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Լիտվայի Մ19 ընտրանու հետ և պարտվել 0-2 հաշվով: Լիտվայում կայացած խաղում Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած հավաքականը երկու գոլերն էլ բաց է թողել երկրորդ խաղակեսում: Հոկտեմբերի 17-ին հավաքականները ևս մեկ ընկերական խաղ կանցկացնեն:

̰
Բոնավենտուրան դարձավ Իտալիայի հավաքականում առաջին գոլը խփած ամենատարեց ֆուտբոլիստը պատմության մեջ

19:43 16.10.2023

Եվրո-2024-ի որակավորման փուլի C խմբում Իտալիայի հավաքականը Բարիում 4:0 հաշվով հաղթել էր Մալթայի թիմին: Հաշիվը բացել էր Ջակոմո Բոնավենտուրան, որը փաստորեն 34 տարեկանում առաջին գոլը խփեց հավաքականի կազմում: «Ֆիորենտինայի» կիսապաշտպանը դարձավ Իտալիայի հավաքականում առաջին գոլը խփած ամենատարեց ֆուտբոլիստը պատմության մեջ։ Լուչիանո Սպալետիի թիմը 10 միավորով հավասարվեց Ուկրաինայի հավաքականին և 3 միավոր է զիջում խմբի առաջատար […]

̰
«Բարսելոնայի» անչափահաս ֆուտբոլիստը տրանսֆերային արժեքի ռեկորդ է սահմանել

19:25 16.10.2023

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը ֆուտբոլի պատմության ամենաթանկ խաղացողն է 16 տարեկանում, հաղորդում է Sport․es-ը։ Օրեր առաջ Transfermarkt-ը թարմացրել է իսպանացու տրանսֆերային արժեքը, որը կազմում է 50 միլիոն եվրո։ Նախկինում ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել նման բարձր տրանսֆերային գին ունենալ 16 տարեկանում։ Ընթացիկ մրցաշրջանում Լամին Յամալը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 11 խաղի, […]

̰
«Յուվենտուսի» ֆուտբոլիստը խոստովանել է, որ խաղադրույքներ է կատարել

19:12 16.10.2023

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլո Ֆաջոլին խոստովանել է, որ խաղադրույքներ է կատարել Իտալիայի Ա Սերիայի ու Չեմպիոնների լիգայի հանդիպումների վրա։ 22-ամյա ֆուտբոլիստը նշել է նաև, որ խաղադրույք չի կատարել իր թիմի մասնակցությամբ հանդիպումների համար, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Այդ փաստը դատավարության ընթացքում առանցքային փաստարկ է դարձել նրա պաշտպանության հարցում։ Իտալիայում խաղադրույքների կանոնակարգը խախտած ֆուտբոլիստներին […]

̰
Սելարայանն ու Բալեկյանը չեն մասնակցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղին

18:54 16.10.2023

Հայաստանի հավաքականի կազմում Սկոպյե է մեկնել 21 ֆուտբոլիստ: Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ըստ նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ և չեն մասնակցի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին: Այսօր Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը մեկնել է Ստրումիցա քաղաք, որտեղ հոկտեմբերի 17-ին կկայանա Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումը: Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով. Դարպասապահներ […]

̰
Իսպանիայում անհետ կորած համարվող ֆուտբոլիստին գտել են մահացած

17:38 16.10.2023

«Կորդոբայի» 18-ամյա ֆուտբոլիստ Ալվարո Պրիետոն մահացել է երկաթուղու վրա չպարզված ողբերգական պատահարի հետևանքով, հայտնում է ակումբի պաշտոնական էջը՝ X սոցիալական ցանցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Խաղացողի մարմինը գտել են գնացքի երկու վագոնների միջև սեղմված: Ինչպես նշում է Marca-ն, երկուշաբթի ոստիկանությունը հաստատել է, որ մահացածի ինքնությունը պարզվել է։ Գնացքը, որում հայտնաբերվել է Պրիետոյի մարմինը, չի գործել […]

̰
ՊՍԺ-ն վերջնական առաջարկ է պատրաստել Մբապեի համար

16:55 16.10.2023

ՊՍԺ-ն հույս ունի համոզել Կիլիան Մբապեին նոր պայմանագիր կնքել ակումբի հետ: 24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարվա կեսերին, ինչը նրան թույլ է տալիս մրցաշրջանի վերջում հեռանալ ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակով: Լիգա 1-ի գրանդի ղեկավարությունը փորձում է խուսափել նման սցենարից, ուստի վերջնական առաջարկ է պատրաստել Մբապեի համար։ Ինչպես հայտնում է Diario Sport-ը, ֆրանսիացուն […]

̰
Մենք ցանկանում ենք հաղթել Եվրո-2024-ում․ Նագելսման

09:51 16.10.2023

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը նշել է, որ Բունդեսթիմը ցանկանում է հաղթել Եվրո-2024-ում, որը կանցկացվի Գերմանիայում. «Կարծում եմ` նորմալ է, երբ դու մասնակցում ես մրցաշարի և ցանկանում ես այն հաղթել: Մենք ցանկանում ենք հաղթել այս մրցաշարում, բայց լավ արդյունքը միայն հաղթանակ չի լինի։ Հիմա հեշտ չէ կանխատեսել, բայց մրցաշարում հաղթելու ցանկությունը նորմալ է յուրաքանչյուր […]

̰
Մենք հիասթափված ենք․ Էդեգոր

09:20 16.10.2023

Նորվեգիայի հավաքականի կիսապաշտպան Մարտին Էդեգորն ամփոփել է Եվրո-2024-ի ընտրական փուլի Իսպանիայի դեմ խաղի արդյունքները (0:1)․ «Իհարկե, մենք հիասթափված ենք։ Մենք չէինք կարողանում պահել գնդակը և ստիպված էինք հետ խաղալ: Մեզ երբեք չհաջողվեց խաթարել նրանց խաղի ռիթմը»,- ասել է Էդեգորը՝ TV2-ին տված հարցազրույցում։ Իսպանիայից կրած պարտության պատճառով Նորվեգիան կորցրեց Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ դուրս գալու շանսերը։ Նորվեգացիներին, […]

̰
Մբապեն չի մասնակցել Ֆրանսիայի հավաքականի հերթական մարզմանը

08:57 16.10.2023

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն չի մասնակցել ազգային հավաքականի մարզմանը, հայտնում է RMC Sport-ը։ Վերջին խաղում հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել Նիդեռլանդների դեմ խաղում։ Մբապեն կարող է բաց թողնել երեքշաբթի օրը կայանալիք Շոտլանդիայի դեմ ընկերական հանդիպումը:

̰
Ռոբերտոն ամռանը կհեռանա Բարսելոնայից

22:48 15.10.2023

Սերխի Ռոբերտոն իր վերջին մրցաշրջանն է անցկացնում «Բարսելոնայում»: 31-ամյա պաշտպանի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը և այն չի երկարաձգվի։ Այս մասին btv esports-ի եթերում հայտնել է Diario Sport-ի լրագրող Թոնի Խուանմարտին, փոխանցում է armsport.am-ը: Ռոբերտոն Չավիի պլանների մեջ չի մտնում։ Իսպանացին կարող է կարիերան շարունակել MLS-ում կամ Սաուդյան Արաբիայում։ […]

̰
«Ինտեր»-ն աշխատում է Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ

20:29 15.10.2023

Միլանի «Ինտերը» նախատեսում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, հայտնում է Quotidiano Sportivo-ն, փոխանցում է armsport.am-ը: Հայ կիսապաշտպանը պատրաստ է մնալ ակումբում։ Ակումբը 34-ամյա խաղացողին մինչև 2025 թվականը նախատեսված պայմանագիր է առաջարկում՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Միևնույն ժամանակ, «Ինտերը» պատրաստ է պահպանել Մխիթարյանի ներկայիս աշխատավարձը։ Այն կազմում է տարեկան 3,8 մլն եվրո։ […]

̰
Հաստատվել է Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

18:41 15.10.2023

Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքում կկայանա Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Հանդիպման մրցավար է նշանակվել Նիկոլա Դաբանովիչը (Չեռնոգորիա): Նրան կօգնեն Վլադան Տոդորովիչը (Չեռնոգորիա) և Սրջան Յովանովիչը (Չեռնոգորիա): Հանդիպման չորորդ պաշտոնյան կլինի Մարյան Դեյանոսկին (Մակեդոնիա):

̰
Հարձակում՝ Տոտենհեմի տնային մարզադաշտի վրա

16:40 15.10.2023

Ազգային հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադարի ժամանակ հարձակում է իրականացվել Լոնդոնի «Տոտենհեմի» տնային մարզադաշտի վրա, ինչի հետևանքով մարզադաշտը զգալիորեն տուժել է։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը, փոխանցում է armsport.am-ը: Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հոկտեմբերի 9-ին։ Արդյունքում իրավապահները բերման են ենթարկել մեկ անձի։ Նշվում է, որ վնասի արժեքը գնահատվում է առնվազն վեցանիշ […]

̰
Դանի Ալվեշը կհամագործակցի հետաքննության հետ

11:52 15.10.2023

«Բարսելոնայի», «Յուվենտուսի», ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեշը մտադիր է գործարք կնքել հետաքննության հետ՝ բռնաբարության գործով նվազագույն պատժաչափի հասնելու համար։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալվեշը վերջերս փոխել է փաստաբանին։ Այժմ բրազիլացու շահերը դատարանում ներկայացնում է կատալոնացի իրավաբան Ինես Գվարդիոլան, որը մասնագիտացած է սեռական բռնության և քրեական […]

̰
Շեյխ Ջասիմը 6 մլրդ դոլար է առաջարկել՝ ՄՅՈՒ-ն գնելու համար

11:12 15.10.2023

Կատարի շեյխ Ջասիմ բեն Համադ Ալ Թանին, որը ցանկանում էր գնել «Մանչեսթեր Յունայթեդը», դուրս է եկել ակումբը գնելու շուրջ բանակցություններից, քանի որ անիրատեսական է համարել «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատիրոջ գնահատականը, հաղորդում է ESPN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին, փոխանցում է armsport.am-ը: Ջասիմի առաջարկը գնահատվում է մոտավորապես 5 միլիարդ ֆունտ (6,061 միլիարդ դոլար): ESPN-ի աղբյուրները հայտնել են, որ Գլեյզերների […]

̰
BACK_TO_TOP